Definitions containing the research հին : 2367 results

Կօշիկ, շկի

s. fig.

boot;
shoe;
drink-money;
ներկել՝ մաքրել զ—, to black, to polish or clean boots or shoes;
ագանել —ս , to put on one's boots or shoes;
հանել զ—ս, to take or pull off one's boots.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ննխ. Ռ. Սեբ. Սչ. գօշիգ, Հճ. գու-շիգ, Զթ. գուշիք, իսկ Տփ. քօշ, քօշի, Ղրբ. քօշ, Ագլ. քօ՛շար «կօշիկ» նոր փոխառու-թիւններ են։ Բառս Ննխ. յատուկ է միայն «այր մարդկանց երկար կօշիկներին, այն է՝ մոյգ, չիզմէ», իսկ Հճ. ընդհակառակը «կանանց երկար կարմիր կօշիկն է»։-Հյ. կօշկակար ձևից սղուած է կօշկար Զթ. Լեհ. Աչ., որի հին վկայութիւններն են. «Զերդ կօշ-ևարի չուան և այնպէս քարշեա՛» Վստկ. էջ 182. «Այր ոմն կօշկար. եւ էր արուեստեւ կօշկար» Նոր վկ. 437, 490 (Ժէ դար)։


Հազ, ի, ոյ

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «հազ» Ճառընտ. Ոսկիփ. Բժշ. որից հազել «հազալ» Եւս. պտմ. ա. 8. Վրք. հց. Ա. 572 կամ նաև հազալ Վրք. հց. Բ. հնահազ «հին հազ» Մխ. դտ.։

ՆՀԲ յիշում է սանս. քաս։ Pictet KZ 5, 347 հսլ. kaseli, պրս. kok, քրդ. qo-kia, սանս. kaça «հազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 33 ուզում է կցել զնդ. hazo ձևին (Եաշտ 19, 80)։ Տէրվ. Նախալ. 70 «հնխ. kās. «հազալ», սանս. kās, լիթ. kosti, հբգ. huosto մեր հազ, հազել բա-ռերի հետ դժուար կարող են լծորդու-թիւն ունենալ»։ Նոյն, էջ 109 հարցնում է թէ կարո՞ղ է կապուիլ sagh «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատին, որից հանում է նաև հազիւ հազ ձեւը։ Հիւնք. հազար բառի՞ց։ Meiliet MSL 10, 282 ուզում է կապել սանս. kā̄sati, լիթ. kósēti, անգսք. hwósta hwesan ևն հոմանիշների հետ. հայ բառի մէջ զ են-թադրում է հնխ. g'h, որի դէմ կար ան-շուշտ kh-ով մի ձև, ինչպէս ցոյց է տա-լիս հսլ. kašili. (այս բառի մէջ § (<հին ch) չի կարող հնխ. s-ով մեկնուիլ), g'h գտնում ենք նաև յն. βής, βηχός ձևերի մէջ, որոնց g* նախաձայնը միւս-ների k* -ի դէմ՝ կարօտ է դեռ մեկնու-թեան։ (Վերոյիշեալ ձևերի հետ կարող են յիշուիլ նաև գնչ. k'asava, hasava «հազալ», k'as, has «հազ», բոհեմ. hā-šao «հազալ», հինդուստ. k'ansī «հազ»)։ Սրմագաշեան, Արմէնիա տճկ. և ռում. haz «հաճոյք» բառի հետ։ Մ. Ս. Դա-վիթ-Բէկ, Յուշարձան 398 գալլ. arthai «հաչել», վանդ. harzal «հաչել, հազալ», հբրըտ. arthon, Trombetti I'Iinitä d'o-rigine, էջ 90 հնխ. kwās->յն. βηχ-= *gwāgh-և հյ. հազ=*kwagh-, «որոնց դէմ ուգրօֆիննական լեզուները ներկա-յացնում են միևնույն երևոյթը՝ միևնոյն աոմատի մէջ»։ ՒԻՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ.


Հալաւ

cf. Զգեստ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Փոխառեալ է կա՛մ հին ասուրականից և կամ ասորի գւռ. մի ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. ասուր. haläpu, halábu «ծածևեւ». որից nahlaptu, hitlupatu «կերպաս, հա-գուստ, զգեստ»։-Աճ.


Կեղծ

adj.

feigned, dissembled, false, counterfeit, sham, fictitious, artificial, factitious;
affected, prim, finical;

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շինծու, ձևացեալ, սուտ». առան-ձին չէ գործածուած հին լեզուի մէջ, բայց արդի գրականում շատ է գործածական. ո-րից են կեղծս ի կեղծս «պէսպէս սուտ կեր-պարանքներով» Եզն. կեղծիք «կեղծաւորու-թիւն, պատրանք, խաբէութիւն» Եզն. Ոսկ. մ. ա. 6. և յհ. ա. I. կեղծաւոր ՍԳր. Վեզօր. կեղծաւորակից Ոսկ. մտթ. և գաղ. կեղծա-տրիլ ՍԳր. Ոսկ. մ. ա. 8. կեղծաւորութիւն ՍԳր. անկեղծաւոր Ա. տիմ. ա. 5. անկեղծիկ Ոսկ. ա. տիմ։-Նոր բառեր են կեղծամ (<*կեղծածամ), կեղծարար, կեղծմաշկ, ան-կեղծօրէն, կեղծել ևն։-Կեղծ բառի բուն նը-շանակութիւնն է «ձև», ինչպէս յալտնի երե-ւում է կեղծս ի կեղծս ասացուածի մէջ։ Այս նախնական նշանակութիւնը պահած է նոյն բառի բացասականը՝ տկեղծ «տձև, անձև, անկազմակերպ» Ոսկ. եբր. 492 (Վասն տկեղծ հասակի), մեկնուած «դժուարատե-սակ կամ թերատեսակ» Բառ. երեմ. 312, սխալ գրչութեամբ էլ տգեղծ «անշնորհք, ան-վայելուչ» Առակ. իե. 26 (յն. ἀϰοσμον «ան-կարգ, անպատշաճ»), Վրք. հց. Ա. 4. Լմբ. իմ. Ոսկ. բ. տիմ. 209, հռովմ. 360, Վրք. և վկ. Ա. 139, որ և «վախկոտ, անարի» Մանդ. 217 (տգեղծ ի մարտի)։ -Արմատի երկ, րորդ ձևն է խեղծ, որ առանձին չէ գործա-ծուած և կայ միայն տ բացասականով. այս-պէս՝ տխեղծ «տձև, անկազմ, տգեղ» Ոսկ. ես. և եբր. Փարպ. «անկատար տիօք, տհաս» Ոսկ. մ. բ. 2. տխեղծութիւն Ոսկ. մ. ա. 17. տխեղծանալ Պիտ. անտխեղծ կամ անտխիղծ Երգ. ը. վերջ. Նար. սխալմամբ գրուած տհեղծ Լաստ։-Սրանց հետ նոյն է նաև տկեղտ, որ մէկ անգամ գործածուած է Ոսկ. պօղ. Բ. 494 (Մարթի ի մանկութեանն զծերութեան միտս ունել, որպէս ծերք ի ծե-րութեան խակք իցեն և տկեղտ).-այս բա-ռը Վարդանեան ՀԱ 1914, 742 սրբագրում է տկեղծ, բայց եթէ ճիշտ է տկեղտ ձևը, կարող է ներկայացնել աւելի նախնական մի ձև, *կեղտ փոխանակ կեղծ. հմմտ. պարձ-հպարտ ևն։


Կենդոնառ

s.

rag, tatter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցնցոտիներով կարկատած զգեստ, հին շոր» Վրք. հց. Բ. 56 (բ. խմբա-գրութիւնն ունի պատառատուն քուրձ). ուրիշ վկայութիւն չկայ։


Կեշտ

s.

religion;
sect;
cf. Դեն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [arabic word] kiš, kēš և պրս. ❇ [arabic word] keš, kiš «կրօն, աղանդ», որոնց հինն է զնդ. kkaēša-«կրօն, աղանդ, օրէնք, ուսուցիչ և վարդապետ». ծագում է զնդ. kaōš-«ուսու-ցանել, վարդապետել» արմատից։-Հիւբշ, 167։


Հաշ

adj.

lean, lank;
wasted, languid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մաշած, նիհար, տկար» Շնորհ. այբ. որից հաշիլ «մաշիլ, ծիւրիլ», հաշել «մաշեց-նել, ծիւրել». ՍԳր. Ոսկ. ա. 8, բ. 33. Փարպ. հաշանք «նիհարութիւն, տկարութիւն» Թէոդ. մյրգ. «հիւանդութիւն» Կնիք հաւ. 286. հա-շումն Առակ. զ. 15, Եզեկ. իա. 10. գրուած է նաև խաշել Ոսկ. պետր. և յեղ. Մանդ. խա-շումն Մծբ. հարշել Վրք. հց. Ոսկ. ճառք 355, 361, 456. փոխաբերական իմաստով է հաշիլ արևու «արևի մայր մտնելր» Անկ. գիրք հին կտկ. Ա. էջ 164, 166. (այս իմաստով սը-խալմամբ գրուած է հաշտել Վրք. հց. բ. 381, որ պէտք է սրբագրել համաձայն նախորդի


Հաշիւ, շուի

s. fig.

account, reckoning, calculation, computation;
— ընտրութեան, exact, correct account;
comparison, likening;
ճիշդ, մանրամասն, վերջին —, accurate, detailed, final account;
բոլորակ, *կլոր —, in round numbers;
խառն —, confused account;
սովորական —, running account, account current;
ի —, on account;
ի — իւր, on one's own account;
ի — or հաշուով տալ, to pay on account;
— առնել, to make out an account;
to calculate;
— տալ, to give an account;
to conform, to agree;
ի — ածել, արկանել, to count, to calculate, to compute, to reckon, to number, to enumerate;
— ցուցանել, ընդունել, քննել, ճշդել, մաքրել or սրբել զ—, to present, to receive, to examine, to verify, to audit an account;
փակել, աւարտել զ—, to close, end or conclude, to settle or balance an account;
մտանել ի — ընտրութեան ընդ ումեք, to be compared, confronted with;
առանց հաշուի, incomparable, matchless;
cf. Կշիռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [other alphabet] xəšiw «կարծուած, համարուած, հաշուած», [syriac word] xəšaw «հա-մառեր. համրեց», xaššew «կարծեց. են-թադրեց»։-Այս արմատը բնիկ սեմական է, հմմտ. եբր. [hebrew word] xašab, արամ. xšab, արաբ. [arabic word] hisāb, եթովպ. [other alphabet] hasaba, բոլորն էլ «հաշուել. 2. համարել, վարկանել» նշանակութեամբ։ Սեմականից փոխառեալ է շատ հին ժամանակ եգիպտ. hsb «հաշուել»։-Հիւբշ. 308։


Պառակ, աց

s. adj. adv. bot.

sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կող». մէկ անգամ ունի Եզն. 281. «է ձուկն՝ որոյ իբրև խոզի պա-ռակայ, թամբ ի վերայ կողիցն կայ. և արիւն այնչափ ելանէ, որչափ յոչխարէ ոչ ելանէ». փոխաբերաբար դարձել է «լեռան կող», ինչպէս գտնում եմ մի անգամ գոր-ծածուած Օրբել. էջ 169. «Հարսնավազին ձռ-րակովն զառ ի կողմն յեկեղեցին որ ի պա-ռակոջ ճանապարհին» (տե՛ս և տակը գւռ.) Սրանից է ձևացած պառակիլ «կողի վրայ ընկնել, պառկիլ» (հմմտ. հյ. կող-կողմն, ընկողմանիլ և թրք. yan «կող», ռմկ. եան գալ «ընկողմանիլ, պառկիլ»), մանաւանդ «որսի համար դարան մտնել» Բուզ. դ. 12, էջ 118 (Նորայր, Կոր. վրդ. էջ 228 մեկնում է «որսական շներով հետազօտել կամ որոնել զանասունս»? իբր պառական բառից), որ և յետնաբար պառիկիլ «պառկիլ» Վստկ. Վրդ. առ. 63 (այլ ձ. պարկիլ), Վրք. հց. պառիկել Վստկ. պառկիլ Յայսմ. Վստկ. 80. պառա-կեցուցանել «պառկեցնել» Վստկ. էջ 173. պառիկելիք «անկողին» Սմբ. դատ. 60. պա-ռիկելեց «անկողնի վերաբերեալ իրեր» Ան-սիզք 45. ոճով էլ ասւում է պառակ դնել «(բոյսը) մի կողի վրայ պառկեցնել» Վստկ. 54, 73։ Պառկելու գաղափարից ձևացել է պառակ «ոչխարների պառկած տեղը, մա-կաղատեղ, բակ» Ա. թադ. իդ. 4. և լայնա-բար՝ պառակ «ոչխարի հօտ, անասունների խումբ կամ երամ» Սիւն. քեր. 210=Երզն. քեր. Տօնակ. պառակ պառակ «խումբ խումբ» Ոսկ. մ. ա. 15։ Սրանցից յառաջացած բա-ռեր են պառակամայր «հորթ ունեցող կով» Եզեկ. խզ. 6. աստուածապլարագ (!) «աս-տուածախումբ» Փիլ. լիւս. (իսկ Բռ. երեմ. 33 «աստուածապարակք ասին որք զդիրս սուր-բըս կամակորեն»). պառակտել «խմբից բա-ժանել,. հօտի մէջ հակառակութիւն գցել» Սղիշ. Ոսկ. հռ. պառակտումն «բաժանում, խմբից անջատուիլը» Ոսկ. ես. պառակտե-ցուցանել Ոսկ. կող. երկպառակ «երկու խմբի ռաժանուած. անմիաբան» Եղիշ. Փիլ. երկ-պառակել «մէջերը հակառակութիւն գցելով իրարից բաժանել» Եղիշ. Սարգ. երկպառա-կութիւն Ա. մկ. գ. 29. Գաղ. ե. 20. երկպա-ռակտել Ոսկ. հռ.։


Պատագրոս

cf. Պոտագրոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ոտնառու, ոտքի ցաւ ունեցող» Լաբուբ. 9. Ագաթ. Խոր. Ղևոնդ լա, էջ 133։ Կայ գրուած պատագարոս Մագ. թղ. էջ 234 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 202). աւելի հարազատ, բայց քիչ գործածական ձև է պոտագրոս Եւս. պտմ. 65. 498։


Պատարագ, աց

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ դնում է յարագել բայից կամ պատրուճակ բառից (տե՛ս այս ռառև-որ)։ Ալիշան, Հին հաւ. 451 պատար «լի» և պատրուճակ բառերից։-Պատա-րագ բառի վրայ երկու անգամ ընդար-ձակ վէճ է բացուած հայ թերթերի մէջ, Նախ Հիւնք. դրել էր պատարագ=պրս. ba dar kardan «դուրս անել, արտաք-սել» (առնելով այն հանգամանքից, որ պատարագի ժամանակ չմկրտուածնե-րին եկեղեցուց դուրս էին հանում)։ Տէրվ. Մասիս 1881 ապրիլ 27, 28 մեր-


Պատինճան, ի

cf. Պատնջան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] oādinǰān, պրս. bātin-gān, bādingān, pādingān, pādinjān, թրք. patlijan, batləjan, քրդ. badinǰan, baǰan, վրաց. badliǰane, արևել. թրք. [arabic word] ba-dingan կամ [arabic word] patingan, մալայ. [arabic word] berinǰāla, հինդի brinjal, նյն, mildzanv. սլտ. merengolus, melangolus, իտալ. melangelo, melanzana, պորտ. albe-rengena, bringella, ֆրանս. aubergine ևն։ Բոյսի ծագումը Հնդկաստանից է, որտեղից անցել է Պարսիկներին, սրանցից արաբնե-ոին և այստեղից էլ ընդհանուր տարածուել է։-Հիւբշ. 274։


Պատճէն, ից

cf. Պատճեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *patčē̄n ձևից, որ ծագում է հպրս. *patičayana-ձևից. բուն նշանակութիւնն է «հակընթերցումն» (հմմտ. յն. ἀντίγραφον «ընդօրինակութիւն, արտագրութիւն»)։ Թէև պհլ. *patčen աւանդուած չէ, բայց կայ նպհլ. [other alphabet] pačen «ամբողջական ընդօ-րինակութիւն», որից hampačen «կատարե-լապէս ընդօրինակեալ»։ Հին պհլ. ձևից են փոխառեալ հյ. պատճէն, արամ. [hebrew word] naršeγen, եբր. [hebrew word] paϑšeγen, ասոր. [syriac word] ❇ paršaγnā «ընդօրինակութիւն, օրինակ, պատճէն», իսկ նոր պհլ. ձևից են հյ. պաճէն, վրաց. ბაჭენისი պաճենիսի «ընդօրինակութիւն, պատճէն»։ Հյ. պատ-հեան, պաճեան ծագած են սխալ ենթադրու-թեամբ պատճենի ևն ձևերից. իսկ պաճիկ, պատճիկ անծանօթ են։-Հիւբշ. 224։


Պատուհան, ից

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ պրս. պատիուն, պատխէն (իմա՛ [arabic word] bādxōn [arabic word] bādxan), որ-պէս թէ «հողմնացոյց» և յն. შυρίς ռո-պէս «դռնակ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 207 և Հիւնք. պրս. [arabic word] bādxān «հողմամուտ պատուհան»։-Այս բոլորը, ինչպէս նաև պրս. [arabic word] bādāhani «լուսանցոյց ծակ», անյար-մար են, որովհետև գալիս են պրս. [arabic word] bād «քամի» բառից, որի հին ձևն է պհլ. vāt, զնդ. սանս. vāta-«քամի»։-Փ. Տէր-Մովսէսեան, Arm. Bauernhaus, էջ 126 (թրգմ. ՀԱ 1893, 43) հյ. պատ և հանել բառերից, իբր «պատի մէջ ծակ»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] pittāhōn «բացում»։


Պատրիարք, աց

s.

patriarch;
— հայոց, patriarch of the Armenians, Catholicos.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. պատրիյարք՝, Սչ. բադրիարք, Պլ. Ռ. բադիրյարք (հին ձևը Պլ. բադվի-բարք), Ակն. Սեբ. բադիրարք, Խրբ. բադվի-րարք, Կր. պառիյարք, Մշ. պադրյալք, Ասլ. բա*րիարք, բա՞րիար, Զթ. բադրիյօյք, բադ րիյորք, Հճ. բադիյօրք։


Պատրուճակ, աց

s.

beast for sacrifice or food;
appanage, pension.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *patročak ձևից, որ է իբր հպրս. *patirauča-. կազմուած է pati-նախդիրով гauča-«օր» բառից, որի միւս ժառանգորդ-ներն են պհլ.'rōčīk>հյ. ռոճիկ=պրս. ❇ гozī։ Բառիս միջին պրս. ձևը պիտի լինէր patrōza, որից փոխառեալ է թալմուդ. [hebrew word] patrōzā «նիհար գառ»։ Սրանց հետ նո՞յն է նաև պրս. [arabic word] bādrōza կամ [arabic word] badroz «օրական կարգեալ ռո-ճիկ. 2. հանդերձ հին որ յիւրաքանչիւր աւուր ագանի. 3. սովորական կերակուր, որ յիւրա-քանչիւր աւուր կերեալ լինի»։-Հիւբշ. 514։


Պար, ու, ուց

s.

dancing, dance;
ball;
ballet;
choir, chorus;
company, assembly, circle;
troop, band;
herd, drove, flock;
— աստեղաց, chorus of the stars;
cf. Ատամն, cf. Մեղու;
— առնուլ, to dance;
to surround, to encompass, to encircle;
— առնուլ, գալ, յօրինել, խմբել, —ս բոլորել, տալ or պարել, ի — անցանել, to dance, to leap, to hop, to jump;
to caracole;
— արկանել, to surround, to environ;
—ս տալ, to gather together.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. բուն նախնական նշանակոյ-թիւնն է «շուրջ, շրջան», որից ձևացած են հետևեալ առումները. -«պար, խաղ, կաքաւ, հօրա» ՍԳր. «խումբ, հաւաքոյթ» ՍԳր. Պետ. Շար. «աստղերի հոյլ և նրանց շարժումը» Ժմ. Զքր. կթ. ծն. Անան. յհ. մկ. «անասուն-ների, յատկապէս մեղուների խումբ» Վեցօր. 164, Եղիշ. դտ. 188. Փիլ. Մագ. Վրք. հց. «այլևայլ իրերի շարք» Նար. Բրս. ընչեղ. սը-րանից են պարաձև «կոլոր» Ոսկ. ես. 159. պարանցիկք Դտ. թ. 27. պարաւոր ՍԳր. բարձրապարու Վրդն. քրզ. գեղապարել Պիտ. Փիլ. Յհ. իմ. ատ. անպար Փիլ. լին. եօթն-պարեան Յհ. իմ. եկեղ. խորդապար Մագ. կոծապար Պիտ. օդապար Պիտ. օդապարիկ Յհ. կթ. պար կամ պարս «մեղուախումբ» Ոսկ. եփես. 828. Եւագր. 360. որից պարս տալ «մեղուների խմբուիլը» Եփր. դտ. 341. պարսմայր «մեղուների թագուհին» Վստկ. ոճով ասւում է պար առնուլ «պարել, պար բռնել» ՍԳր. «պարունակել, բովանդակել» Արիստ. աշխ. պար արկանել «շրջապատել» Նիւս. թղթ. և կազմ. յետոսկեդարեան շըր-ջանին՝ դարձել է նախամասնիկ՝ համապա-տասխան յն. περι և լտ. circum մասնիկնե-րին. հմմտ. պարագայ=περιφερόμενος, պա-րագրել =περιγράφω circumscribu, պարառել = περιλαμβάνω, պարունակել=περιέχω ևն. այս գործածութեամբ ունինք նաև փար-ձե-ւով. ինչ. փարաբառնալ=περιαίρεω Անյ. ստոր. փարադրել =περιτίϑηϰι Արիստ. ստոր. շրժ. ևն։-Նոր բառեր են պարահանդէս, պարասրահ, պարբերական, պարբերաբար, պարուհի ևն։


Կամակար

adj. adv.

voluntary, willing, free, spontaneous;
-, — մտօք voluntarily, spontaneously, freely;
willingly, at one's will or pleasure, of one's own accord or free will.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Իմաստի զարգացմամբ կամկար Ալշ. Ակն. Բզ. Մշ. Ննխ. Զրս. «կամաց, դան-դաղ», որից կամկրուկ «կամացուկ» (Մխի-թար աբբա, Դուռն քերականութեան, էջ 84), բառիս աւելի հին գործածութիւնն ունին Փոնց. 137, Առաք. պտմ. 72 և 84 (Կամկար գնացիւք եհաս ի Թարվէզ. Կամկար և հան-դարտ գնացիւք հասին մինչև յերկիրն Ղա-րաբաղու). Գր. Աղթամարցուց վկայութիւն-ներ տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 326բ, ուր ունինք նաև կամկարագնաց «հանդարտաքայլ» Տաղ։


Կամար, աց

s. phys.

vault, arch, arcade;
porch, portico;
girdle, belt;
soundwave;
— սրոյ, baldric, sword-belt;
— յաղթութեան, triumphal arch;
կապուտակային —, the arch, vault or canopy of heaven, the vaulted sky.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰαμάρα «կամար, կամարաձև ծած. քով որևիցէ շէնք, կամարաւոր սենեակ» բառից փոխառեալ։ Այս բառը շատ հին է Հեռռռոտոս Ա. 199 գործածում է ϰαμάρη ձե-ւով. փոխառութեամբ անցել է շատ բառմա-թիւ լեզուների, ինչպէս լատ. camera, ca-mara «կամարաւոր ծածք, կամար, սենեա-ևի կամար», իտալ. camera «սենեակ», սպան. cámara, ֆրանս. chambre, հիռլ. camra. հբգ. chamara, գերմ. Kammer (բո-լորովին ուրիշ բառ է և սրանց հետ կապ չունի Zimmer «սենեակ» Kluge 544, Walde 242, որի հին ձևն է հհիւս. timbr, գոթ. timr-ǰan «կառուցել»), հսլ. komara, բուլգար. kemer (ուրիշ բազմաթիւ սլաւական ձևեր տե՛ս Berneker 556), լիթ. kamara, ալբան kamare, վրաց. კამარა կամարա և թրք, kemer «կամար»։ Վերջիններիս, ինչպէս նաև հայերէնի մէջ, ծագումով տարբեր եր-կու բառեր մէկ ձևի են յանգել պատահա-բար, այն է կամար «գստի» և կամար «ա-դեղնաձև», որոնք պէտք չէ շփոթել իրար հետ։ Յոյն բառը, որ այս բոլորի աղբիւռն է, ըստ վերջին գիտական բացատրութեան, հնդևրոպական ծագում ունի. ցեղակիցներն են լտ. čamurus «կոր, կամարաձև», սանս. kmárati «կորանալ», հբգ. himil «սենեակի կտուրը, երկինք», գերմ. Himmel «եռևենօ» հոլլ. hemel «կտուր» ևն (Walde 120, Boi-sacq 401-2, Kluge 238, Pokorny I aae՝ հնխ. qam-, qem-«կորացնել, ծռել» արմա-տի տակ)։-Հիւբշ. 164։


Կայ, ք, ից

s. adj.

posture, position, standing still;
stage, pause, rest, stop, halt;
dwelling, lodge, seat;
situation, state;
conduct, customs;
being, substance existing, existent;
զ— առնուլ, to stop, to pause, to halt, to rest, to cease;
կալ յուղիղ —ի, to remain in uprightness;
ոչ լինիցի — թաթից ոտից քոց, neither shall the sole of thy foot have rest;
կաց ի —ի քում, stand upright !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։


Կայծ, ից

s.

spark;
cf. Կարկեհան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «կրակի պէծ» Բրս. մրկ. «ևոակ, խարոյկ» Ճառընտ. «կարկեհան, մի տեսակ հրագոյն թանկագին քար» Նչ. եզեկ Գնձ. Մագ. որից կայծակն «կայծ. 2. խա-րոյկ, կրակ» ՍԳր. «շանթ, երկնային կայ-ծակ» Եւս. քր. ա. «պալար, այտոյց» Եւս. պտմ. թ. 8, էջ 687 (նշանակութեանց զար-գազման համար հմմտ. յն. ἀνϑρας «ա-ծուխ, կարկեհան, այտոյցն»), առկայծեալ Ես խբ. 3. Բարուք բ. 18. կայծքար Երզն. երկ, կայծակել Կոչ. եռանդնակայծակ Թէոդ. խչ. կայծակնապարուկ Գիրք թղ. 157 (չունի ՆՀԲ). կայծի «կարկեհան» Մագ. կայծոռիկ կամ կայծուռիկ «բշտիկ, ուռեցք» Բժշ. (ար-ղի գրականում և գաւառականներում «փո-սուռայ, լուսատտնիկ, մայիսեան հրավառ հճի»), կայծուկ «մի տեսակ սուր փուշ» Ա-զաթ. § 649 (հին տպ. կայծու) ևն։-Սխալ գրչութիւն է առկայթեալ Յհ. կթ. էջ 346 փխ. առկայծեալ։


Կայսր, սեր, սերք, սերաց

s.

emperor, caesar;
Վեհափառ —ն, His Imperial Majesty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰαῖσαρ, սեռ. ϰαίσαρος «կայսր» բառից, որ ծագում է լտ. Caesar, սեռ. Cae-saris յատուկ անունից։ Յուլիոս Կեսար ե-ղաւ առաջին հռովմայեցի մեծ ինքնակալը. որից այս անունը դարձաւ հասարաև անուն՝ «մեծ թագաւոր» նշանակութեամբ, ճիշտ ինչպէս Charlemagne յատուկ անունից կազմուեցաւ հսլ. krali, թրք. qraliča, ռուս. «ороль, լիթ. karālius «թագաւոր» հառա-րակ անունը։ Լտ. Caesar ձևը զուտ հռով-մէական չէ, այլ բարբառային. բուն լտ. ձևն է Caeso (Meillet, Esquisse ə'une hist. de la lanque latine. 102), որ մակդիր է և բուն նշանակում է «վիրաբուժական գործո-ղութեամբ ծնուած մօրից»։ Այնուհետև բա-ռը փոխառութեամբ տարածուեցաւ ամէն տեղ. հմմտ. գոթ. kaisar, հբգ. keisur, գերմ. Kaiser, հսլ. cšsari, ռուս. царь, լիթ. ceso-rus, հունգ. császár, արաբ. [arabic word] qaisar, արամ. qaisar ևն (Berneker 127, Kluge 236)։ Հայերէնի մէջ կայսր հին ժողո-վըրդական փոխառութիւն է (հմմտ. նոյն իսկ Յուլիոս կայսր ձևը Եւս. քր. տպ. 1818, Ա. 9), իսկ միւս ձևերը գիտական ձևեր են։ -Հիւբշ. 354։


Կանթեղ, աց

s.

lamp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 313-4 տեսնելով հանդերձ լտ. candela ևն բա-ռերի նմանութիւնը, մերժում է սրանք և ըստ հին քերականների մեկնում է անթեղ «կրակ ունեցող» և կամ կայ անդ եղ։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 107 դնում է պրս. գանտիյլ։ Աւելի ու-ղիղ ԳԴ արաբ. գանտիյլ (բառ յուն.)։ ՆՀԲ թրր. և լտ. ձևերը։ Peterm. 20 լտ. candela։ Մսերեան, Ճռաքաղ 1861, էջ 383 ոտանաւորով.


Կաշի, շւոյ

s.

hide, skin, leather.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Թերևս ասորաբաբելական աշխարհից փոխառեալ մի բառ է. հմմտ. սումեր. kus «կաշի, մորթ», արաբ. [arabic word] qaš'՝ «հին մուշտակ. 2. կաշիէ վրան. 3. կաշիէ ակումբ, ակումբ մաշկեայ, կաշեայ անկողին կամ նփռոց. 4. չորացեալ տիկ ջրոյ. 5. չոր կա-շի», [arabic word] qaš'a «մուշտակի կտոր». [arabic word] qašā'a «մի կտոր չորացած կաշի», [arabic word] qaš'a «չոր մորթ», որոնց արմատն է [arabic word] qaš՝ «մի բան չորանալ, չոփ-չոր դառնալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 647)։ Փոխառութեան հարցը կապուած է անշուշտ կաշեգործութեան պատմութեան հետ. հմմտ. նաև հյ. մաշկ և մորթ բառերը։-Աճ.

Klaproth, Asia polygl. 10I և ՆՀԲ դնում են ռուս. кожа «կաշի, մորթ» Müller SWAW 42, 254 զնդ. kaša-, որ Justi մեկնում է «ուս»։ Karolides Z︎ συγϰρ. 87 կապադովկ. kašuni «հին շոր կամ կօշիկ», սանս. kaš «մաշել», իսկ էջ 172 կապադովկ. kaši «պանիր», թրք. qayəš «փոկ», յն. ϰάς «կաշի» (Հեսիք.), ϰασσύω «կարկատել», ϰαττίς «կարկատանի կաշի» ևն։ Հիւնք. պրս. gavmēš «գոմէշ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 313 յն. γῦρος «բոլորաձև» բա-ռի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 212 զնդ. gaoš «մորթ»։ Պատահական են թրք. [arabic word] qayəš «փոկ», թթր. [arabic word] qayš, կարագաս. keš «կաշի, կեղև», ո-րոնց հետ հմմտ. ընդհանուր ֆիննական kesi (բունը kete) «մի տեսակ բարակ կաշի, մաշկ», մորդվ. ked, վոտ. ku, kud, սիրյ. ku։ Ըստ A. Ahlquist, Die Kulturwörter der Westfinnischen Sprachen (Helsingfors 1875), էջ 99 «Մուշտակաւոր անասունների մորթը պատրաստելու, նրանց պէտք եղած սպիտակութիւնը տալու կամ ներկելու արհեստը հին ժամանակներից ծանօթ է հիւսիսային բևեռային բնակիչներին և իրենց լեզուներն էլ շատ ճոխ են այս


Կապայ, ի

s.

cassock, monk's gown.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] qabā «պարեգօտ, առջևը ռաց զգեստ» բառից փոխառեալ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 900). փոխառութեամբ տա-րածուած է բազմաթիւ լեզուների մէջ. այս-պէս՝ պրս. qaba «պարեգօտ», qabanamad «թաղիքէ վերարկու, քափանակ», qabaca «փոքր կապայ»։ Պարսկերէնի միջոցով են վրաց. և մինգ. ❇აბა կաբա, սվան. կաբ. չէրքէզ. ակաբա «զգեստ, վերարկու», թրք. [arabic word] kebe «կապերտ», քրդ. kavā, kovā «կապայ», kebe «հասարակ չուխա». թուշ. կաբ «կապայ», բիւզանդական յն. ϰαβάδης, ϰαβαδιον «պարեգօտ» (Sophorles 609), նյն. ϰαβάδι։ Յունարէնի միջոցով են ռուս. սaნáть «աշխատանքիշապիկ, վերնաշապիկ», չեխ. kabát, լեհ. kabat, kabaǰ, kaba, բոզգ. kaváda «կանացի կամ զինտորական զգեստ» (Berneker 464)։ Սլաւականից են լիթ. kó-botas «կանացի բաճկոն», լեթթ. kabata «գրպան» (անդ)։ Miklosich և Marcel De-vic նոյն արաբ բառից են հանում նաև ֆրանս. caban, հֆրանս. gaban, սպան. ga-ban, պորտ. gabbāo, իտալ. gabbano, cap. pa, լատ. capa, cappa, նյն. ϰαππα, հբգ. chappa, մբգ. kappe, chappe, լեհ. սերբ. ռուս. kapa, բուլգար. kapն ևն (Berneker 483), որոնցից ոմանք «զգեստ», ոմանք էլ «գլխարկ» նշանակութիւնն ունին։ Հայերէ-նում հին տառադարձութեամբ պիտի ունե-նայինք կաբայ, ինչպէս գործածական է այժմ արևելեան գրականում, մինչ արևմը-տեանը ունի նոր տառադարձութեամբ կա-պայ։-Աճ.


Կապիկ, պկաց

s.

ape;
— փոքր, marmoset;
— մեծ, baboon;
— երկայնաձետ, monkey.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. kapik «կապիկ» բառից, որից և պրս. ❇ [arabic word] kabi «կապիկ». պահլաւերէն բա-ռըն էլ հին ժամանակ փոխառեալ է սանս. [other alphabet] kapi-հոմանիշից, որից առնուած են նաև հ. եգիպտ. kephi, ասուր. ukupu?, եբր [hebrew word] qoр, ասոր. ❇ qupā և յն. ϰήπος ϰῆβος «մի տեսակ երկարապոչ կապիկ» (Boisacq 445)։ Հնդ. kapi-«կապիկ» հա-մարւում է գոյնի անուն. հմմտ. kapila-kapiça-«գորշագոյն, կարմրաւուն»։-Հիւբշ. ,65։


Կասկ, ի

s.

pearl barley;
malt;
chestnut.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շագանակ». գործածել է Թրվմաս վրդ. (ըստ ՀԲուս. § 1336). գտնում ենք նաև մի հին ձեռագրի մէջ՝ հետևեալ ձևով. «Կաս-կըն պտուղ ինչ է բժշկական, անուն կաս-տանայ» (տե՛ս Եւագր. 7)՝ որից կասկենի «շագանակենի» Մխ. առակ։ Ուրիշ վկայու-թիւն չկայ։


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։


Կարագ, ի

s.

butter;
թարմ, ընտիր, ծթրեալ —, fresh, best, rancid -.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կոգի». իբր ռամիկ բառ՝ ունի միայն ԱԲ. հին մատենագրութեան մէջ չէ զործածուած և կայ միայն յետին հայերէ-նում. հմմտ. Թլկր. 34 («է՜ մեղը ու կարագ և կեղևած նուշ»), Քուչ. 52 (Ճերմակ է զէտ կարագ եղ)։

= Ենթադրում է պհլ. *karak հոմանիշը, որի ներկայացուցիչն է պրս. [arabic word] kara «կա-րագ». սրանից են փոխառեալ նաև թրք. te-re yaγə (փխ. *kere yaγə) և քրդ. kere-yaγi «կարագ»։ Մեր բառը ծագում է հին *կարակ ձևից։


Կարամուրք

s.

joints or articulations.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Մանրամասն բառիս քննութեան վը-րայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ, էջ 214։


Պախ, ից

adj. s.

sodden, boiled;
boiled beef.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «խաշած միս» Ել. ժբ. 9. որից պախեփ «լաւ խաշած» Հին բռ. պախել «եփել» Բառ. երեմ. 262. այսպէս էլ Տաթև ձմ. ճժէ պախ եփեալ ջրով մեկնում է «որ է քաջ եփեալ»։


Պահակ, աց

s.

keeper, guardian, warden;
guard, garrison;
guard, sentry;
— դուռն, Gates, straits;
pass, defile;
fortress, fortified place;
— մեղաց, մահու, կորստեան, the Genius of death, Satan;
— ունել, վարել, to compel, to constrain, to task, to force to villein service.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աահապան, ոստիկան» Բ. թագ. ը. 6, Ագաթ. Եփր. փիլիպ. 156. «պահպա։ նող, խնամակալ» Ոսկ. մ. գ. 14. Եփր. հա-մաբ. «կապան, ամուր կիրճ» Ագաթ. Եղիշ. Փարպ. որից պահակ ունել կամ պահակ վա-րել «բռնի և ձրի աշխատեցնել» Մտթ. իէ. 32. Մրկ. ժբ. 21. Ոսկ. մ. ա. 18. Սեբեր. պա-հակել «պահպանել» Ոսկ. կողոս. պահակա-փոխ Կոչ. 238. պահականոց (նոր բառ). կրճատմամբ՝ պահկութիւն «բռնի աշխա-տանք» Ոսկ. մ. գ. 8. հին ձևն է պարհակ, ինչպէս որ աւանդուած էլ է պարհակ «բերդ». Նորագիւտ Ա. մնաց. ժը. 6, 13. տարապար-հակ Մտթ. ե. 41. դառնապարհակ Թէոդ. կոյս.։ Այստեղ են պատկանում նաև անպա-հակիլ «հեղգալ, դանդաղիլ» Սեբեր. 185. ըմպահկել «ընդվզիլ, հեստել, անհնազանդ գտնուիլ», որ և գրուած է ըմբահկել, ըմբ-պահկել, ըմպհկել, ըմբհկել, ամպահակել, ըմբահակել, ըմպահակել, ընդպահկել, ըմ-բարհակել, ըմպարհակել) Փիլ. Ոսկիփ. Պիտ. Մառ. գամագտ. ըմպահակոտ «անսանձ. ա-պստամբ» Գիրք Թղ. 189 (նորագիւտ բառ)։


Պահակապան, աց

s.

guard, garrison;
guard-house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պահակ, պահապան» բ. թգ. ը. 14. Եւս. պտմ. գ. 6. Ոսկ. ա. Թես. ա. հին ձևն է պարհակապան «բերդապահ» Նռ-րագիւտ Ա. մնաց. ժը. 13 կամ հ-ի անկու-մով էլ՝ պարեկապան «դէտ, պահնորդ» Ա. մկ. ժբ. 27։


Պահապան, աց

s.

guard, guardian, inspector, superintendent, overseer;
sentry, sentinel;
—ք, guard, guards, garrison;
cf. Հմայեակ;
— այգեստանի, vineyard-keeper;
cf. Հրեշտակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պահող» ՍԳր. Եւս. քր. «պահպանութիւն» Սղ. լը. 2. ճխ. 3. ա. մկ. (ստէպ). Եղիշ. «հմայեակ» Կանոն. որից պահապանապետ Պղատ. օրին. Պտմ. աղէքս. տահապանութիւն Ճառընտ. կամ առանց լօ-դակապի՝ պահպան Գ. մկ. գ. 16. Փիլ. պահ-պանապետ Եսթ. բ. 20. պահպանակ Խոր. Կանոն. պահպանութիւն ՍԳր. Բուզ. պահ-աանել Փիլ. ևն։ Բառիս հին ձևն է *պարհա-պան։


Պաղ, ից

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փայլ, փայլիւն, ցոլք». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են աա-ղապանծ «լուսափայլ, մաքուր, լուսապանծ» Հին բռ. պաղապանծական Անան. եկեղ. և կրկնութեամբ՝ պաղպաջ «փայլ, փայլիւն», որի վրայ տես առանձին։


Պաղան

cf. Համետ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] pā̄lān «համետ», որից փո-խառեալ են նաև թրք. palan, վրաց. ბალანი պալանի և φალანი փալանի հոմանիշները։ Բառիս ստուգաբանութիւնը և հին ձևերը յայտնի չեն։


Պայ, ից

s.

fairy, elf.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։

ԳՒՌ (dialectal) Ագլ. տնպայն, Աստ. տնպան «տան պահապան բարի ոգի»։ (Ագուլիսի բարբա-ռում հին հյ. այ մնում է այ և չի վերածւում ո՛չ ա և ոչ է. օր. հայր, մայր, փայտ> Ագլ. հայր, մայր, փայտ)։


Պայիկ, յկաց

s.

guard, guardian;
cf. Պայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. paik «սուրհանդակ», paikān «հե-տևակ զօրք», պրս. [arabic word] paig «սուրհան-դակ և թղթաբեր», հին նշ. «հետիոտն, հե-տևակ զինւոր, ոստիկան, դահիճ», paigān -salār «ոստիկանապետ», սանս. nadiև» «հետևակ զինւոր». պրակր. pāikk։ Այս բո-լորը ծագում են սանս. pad-, զնդ. paδ-, պրս. [arabic word] pāy «ոտք» բառից, որի հալ. զեղակիցներն են հետ-ք և ոտն։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] paigā «հե-տևակ զինւոր», արաբ. [arabic word] faiǰ «թղթա-а-248 տար, սուրհանդակ», վրաց. ბაიკი պաիկի, უაიკი փաիկի «արագընթաց, արագոտն, гкороходъ. 2. ճատրակի խաղի մէջ հետևա-կը» (Horn § 359)։-Հիւբշ. 220։


Պայման, աց

s. adv.

condition, nature, state, quality, circumstance;
condition, term, measure, rule, limitation, close;
part, article, proposition, transaction;
stipulation, agreement, treaty, bargain, compact, pact;
— անհրաժեշտ, condition, sine qua non;
— ժամանակի, appointment, assignation;
— կենաց, condition, state, circumstance;
— նամակ, original draft of a treaty or contract;
հայցուածոյ —աւ, in an interrogatory manner;
—աւ, upon condition, on terms;
— դնել, to place or impose conditions, to make a contract, to contract, to bind oneself by contract;
cf. Ժամանակակէտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դաշն, դաշինք, ոճ, ձև, կերպ» ՍԳր. Եւս. քր. Կիւրղ. ծն. Ոսկ. մ. ա. 19 և յհ. ա. 27. որից պայմանաւոր Ա-գաթ. Վեցօր. պայմանել Խոր. Վրք. հց. տա-րապայման Բուզ. անպայման Ագաթ. յետ. նաբար գրուած է ըստ մհյ. պոման Զքր. կթ. Ուխտ. Բ. 86. Մխ. դտ. Մեսր. եր. Մարթին. Անսիզք 9, 13, 15, 47. պոմանել Կանոն. բարդութեամբ՝ պոմնթուխթ «պայմանա-թուղթ» Անտիզք 75։ Նոր բառեր են պայմա-նագիր, պայմանաժամ, պայմանադրու-թիւն, պայմանական, պայմանատրուիլ, նա-խապայման։ -Նոր գրականում (արևելեան բարբառ) անպայման ստացել է «անպատ-ճառ, անշուշտ» իմաստը (ազդեցութեամբ ռուս. бeзуcловнo ձևի), մինչդեռ հին նշա-նաևութիւնն է «չափից դուրս, չափազանց» (անպայման սքանչելի Ագաթ.), իսկ արև-


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պարկ, քսակ, մա-խաղ» Միք. զ. 11. Յհ. կթ. Երզն. մտթ. որի հետ նոյն են ապաւասիկ կամ պայուսակ Ոսկ. մտթ. պայուասիկ «դրամական մի կշիռ կամ չափ, 50 լիտր» (ճիշտ հաշւով 16 kil 320 gr. ըստ Մանանդեան, Կշիռները, էջ 41) Շիր. Սեբ. 147 (սխալմամբ գրուած է պալ-ռասիկ տպ. Պօլիս, էջ 231). Բռ. երեմ. 264 գրում է պայսուկ և էջ 270 պաւակս. արդի գրականում կայ միայն պայուսակ «չանթա»։ («Քսակ» և «դրամական չափ» նշանակու-թեանց նոյնութեան համար հմմտ. թրք. [arabic word] kise «քսակ. 2. հինգ հարիւր ղրուշի գումար»)։


Պապ, ի, ու, աց

s.

grand-father, grand-sire, granddad;
pope, pontiff.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Առաջին իմաստով փոխառեալ է պհլ. pāp ձևից (Հիւբշ. Pers. Stud. էջ 175), հմմտ. պհլ. ❇ pāpak «հայրիկ» (նաև յատուկ անուն արական, ինչպէս հյ. Հալ-րիկ), պրս. [arabic word] bāb «հայր» (գալիս է *pab ձևից՝ նախաձայնը ազդուելով վերջաձայ-նից), [arabic word] bābā «հայր, մեծ հայր», bābak «հայրիկ», քրդ. bab, baw, հինդուստ. bakīi «իշխան, տէր, պարոն»։ Երկրորդ իմաստով փոխառեալ է յունարէնից. հմմտ. յն. πаππας, πάππος. παπας «հայր», լտ. papa, papas, pap-pas «հայր, հոգևորական, պապ», գոթ. papa «հայր. 2. եպիսկոպոս», գերմ. Papst և ֆրանս. pape «Հռովմի պապը», մինչև ան-ամ չին. [other alphabet] pá'-pa' «հայրիկ».

ՀՀԲ բառ յն։ ԳԴ պրս. bāb։ Kask. Nonnulla (1832), էջ 25 լն. πά́ππας։ ՆՀԲ «նոյն ձայն է և ի բազում լեզուս, որպէս յն. πάππος ևն»։ Gosche 27 միաց-նում է փռիւգ. πά́πας (Դիոդ. Սիկիլ. էջ 192, տպ. Wess.), սկիւթ. παπαῖος (Հե-րոդ. Դ. 59), սարմատ. Babai «Սար-մատացի մի թագաւորի անունը» (Jor-nandem 54, 55), պրս. bāb, bābā ձևե-րի հետ։ Bugge, Etr. u. Arm. 110 ետր. papals «թոռ» բառի հետ։ Հիւնք. յն. πάππος։ Ալիշան, Հին հաւ. 470 փռիւգ. Պապ մեծ աստուածը։ Հիւբշ. 221, 341, 370, 514 անորոշաբար մէկ պարսկերէ-նից, մէկ յունարէնից։ Karst, Յուշար-ձան 406 սումեր. pap «մեծ հայր»։


Ռամ, ից

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ երամ։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 1912։ Մառ, Kавк. культурныи мiръ, էջ 30 յաջորդ ռա-միկ բառի հետ հանում է Արմէն ազգա-նունից, որ կազմուած է -էն յոգնակեր-տով. Արմէնները Հին Հայաստանի նա-խաբնիկներն էին։


Ռասիմ

s.

troop of explorers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?


Սակռ, կռուք

s. zool. saker, goshawk;
bittern.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ագռաւ» Մխ. առակ, ճիա։ Բառիս համար մի հին վկայութիւն էլ է տալիս Սոփոն. բ. 14. «Գազանք գոչեսցեն ի նկուղս նորա և սակռուք (իմա՛ սակռունք) ի դրունս նորա» (եբր. տարբեր է այստեղ. հայերէնի համապատասխանն է յն. ϰόραxες որի համեմատ էլ մեր հատուածում այլ ձ. ագռաւք՝ փոխանակ սակռուք ձևի)։


Սակր, կեր, կերբ, կրով

s.

hatchet, axe;
cf. Սակեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ր հլ. (հյց. սակերս, գըծ. սակե-րօք) «արքունի հրովարտակ» Ճառընտ. Կո-րիւն. (առաջինը ունի ուղ. սակր, երկրորղը սակերս, սակերօք ձևերով. սրանցից ՆՀԲ, ՋԲ և ԱԲ հանում են սակեր ուղղականը՝ իբր հին ձև, մինչդեռ սակր դնում են իբր յե-տին ձև։ Ըստ իս այսպիսի խտրութիւն դնե-լու պէտք չկայ. սակերս, սակերօք կարող են կանոնաւորապէս ծագիլ սակր բառից որին համաձայն է նաև յոյնը։ ՆՀԲ դրել է սակեր՝ համաձայնեցնելու համար լտ. ձևի հետ, բայց հայր ուղղակի լատիներէնից չէ)


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. արմատ առանձին անգործածական, որից կազմուած են սահիլ «տատանիլ, ծը-փալ, տարուբերիլ, ջրի վրայ երերալ, հո-ռեւ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 5. սահել Ոսկ. ա. տիմ. ժէ. սահեցուցանել «տարու-բերել, երերցնել, տատանիլ տալ» Ժղ. է. 8. Մեկն. ծն. սահեցումն «սողալ, սողոսկիլը» նՆառ. սահանք «ջրի հոսանք կամ հոսանքը ռռնեւու թումբ» ՍԳր. Ագաթ. սահաւր «սա-Տուն. անհաստատ» Ոսկ. բ. տիմ. 264 (չունի ՆՀԲ). բազմասահ Նար. երկնասահան Յհ. կթ. կարկաջասահ Խոր. հեզասահ Պիտ. Կաղնկտ. յորդասահ Անան. եկեղ. դիւրա-սահ Հայել. 319 (նորագիւտ բառ). յետնա-բար ձևացած է «լպրծիլ, սայթաքիլ, գայթիլ» նշանակութիւնը, որ միակ գործածականն է արդի գրականում. հմմտ. սահուկ «լպիռծ» Գիրք առաք. սահուն «սահող, լպիրծ» (մինչ-դեռ հին լեզւում նշանակում է «թափառա-կան, աստանդական, երերեալ» Մծբ. Պիտ.) ևնւ-Իսև սահնակ «բալխիր» փոխառեալ է չաղաթ. [arabic word] sanaq հոմանիշից և յար-մարոսած է նորերից հյ. սահ, սահիլ բայի համեմատ։ (Չունի Будaговь, 616)։


Սահման, աց

s.

bound, term, circumscription;
bounds, limits, confines, frontier, borders;
extremity, sphere;
definition;
statute, rule, regulation;
decision, determination;
jurisdiction, extent;
department;
neighbourhood, district, provinces;
—ք, outskirts, suburbs;
—ք հակատոյ, articles of faith;
— երկրի, կալուածոց, landmark;
— հատանել, to fix the boundaries of;
յարդար —ս ամփոփել զիմն, to reduce to its proper limits;
— դնել, to bound, to fix bounds to, to limit, to end;
— դնել անձին, to propose, to deliberate, to resolve;
երդնուլ արդումն —աւ, to bind oneself by an oath;
անցանել ըստ —, to overstep, to pass the limits or boundaries;
—աւ ասել, to say briefly;
յաղետալի — հասուցանել, to reduce to a deplorable state;
cf. Զէն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հին պհլ. *sāhmān ձևից, որից պհլ. sāmān «սահմանորոշ նշան. 2. նշան, որակ, յատկութիւն», sāmānak «սահման, տարա-ծութիւն», պազ. sāmān «տահման, նշան», samāna «տահման, տարածութիւն», sā-mānmand «սահմանեալ», պրս. [arabic word] sa-mān «հանդերձք և կարասիք տան. 2. զարդ կարգադրութեան. 3. կարգաւորութիւն գոր-ծոյ. 4. դադար և հանգիստ. 5. աւան, 6. ժո-ղով. 7. զօրութիւն և կարողութիւն. 8. վար-ևուած ռործոյ և չափ խօսից. 9. ողջախոհու-թիւն. 10. խելք և խոհեմութիւն. 11. նշան՝ որ իցէ եդեալ վասն որոշման սահմանի» (Horn § 693)։-Հիւբշ. 235։


Սահմի

s.

the third month of the ancient Armenian calendar, March.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 200 մեկնում են. «Սահմի, զի գնայ հարաւայինն և գայ հիւսիսայինն (սահիլ բայից) և դարձեալ արք իմաս-տունք սահմանեն զտունս իւրեանց առ ի գալ ձմերայնոյն»։ Տաթև. ձմ. ա-«Սահմի զերևումն սահմանացն ասէ, յորժամ զհուրն և զջուրն բաժանեաց ի միմեանց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Brosset JAs 1832, 529։ Պատկ. O нааванiяxь древи. aрм. месяцевъ 40 հեռու գտնելով զնդ. haoma և սանս. soma «նուիրական հեղուկ» բառերից, կցում է Կապադովկ. οσαμ «111 ամիսը» ձևի հետ։ Վրացերէնից են դնում նաև ք Բազմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի, Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անը 339. Ա. ճառեան, անդ 394։ Հիւնք. 313 վրաց. սամի «երեք» և պրս. savum «երրորդ» բառերից։ Ալիշան, Հին հաւ. 140. եբր. Նոյեմի և յն. Սամիա յաւերժահարսի անուան հետ։ Յակոբեան, Բանաս. 19ՈՈ. 38 քաղդ. sivanu, եբր. sivan «երրորդ ամիսը», հպրս. զնդ. spenta, սանս. Civa աստուածը կամ soma նուի-րական հեղուկը։ Պատահական նմանու-թիւն ունի ինչպէս մեր ամսանուան, նոյնպէս և կովկասեան «երեք» բառի հետ չին -sanl «երեք»։


Սաղար, աց

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Սաղարթ, ու, ուց, ի, ից, աց

s. fig.

leaf, leafy branch;
long hair.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նետ», իռլ. cail «նիզակ», հին պրուս. kelian «նիզակ» ևն. -արդ մասնիկ է հայերէնի մէջ։ Կրկնում են Boisacq 448 և Pokorny 1, 431 կասկածով։