Definitions containing the research ը : 10000 results

Վիրագ, աց

adj. s.

fierce, ferocious, tyrannous, brutal;
wild beast.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ վայրագ? Lag. Urgesch 244 սանտ. yīra, yir բառերի հետ դը-նում է հյ. վիրակ «մարդ», որով թերևս ուզում է հասկանալ վիրագ։ Տէրվ. Al-tarm 76 իրար հետ նոյն է դնում վայրագ, վիրագ և վէրք, որոնց արմատը վայ= սանս. vadh-aka «սպանող», զնդ. xvara «վէրք»։ Հիւնք. տարբեր է վայրագ բա-ռից և ծագում է յն. χάρυβδις «անդնդա-յին» բառից, իբր χαριβ >βιραχ> վիրագ, Ալիշան, Հին հաւ. էջ 170 վիր «վիհ»+ ագ (հմմտ. վիշապ), հնդ. ուրակ «մեծ օձ». ւտ. Uragus «դժոխքի աստուածը». virago «կին այրասիրտ», virgo «կոյս». հնռ. վիրաճա «կոյս»։

ՓՈԽ (borrowing) Սրանից են և ոչ պատահական վը-րաց. ვერაგი վերագի, ვერაბული վերա-գուլի «խորամանկ, խաբեբայ», ვერაგობა վերագոբա «խորամանկութիւն անել, խորա-մանկել», որովհետև ունինք նաև ვავერაგება գավերագեբա «աւազակ դարձնել» (Չուբի-նով 145)։ Այս ձևերը ներկայացնում են հյ, նախաւոր *վէրագ ձևը, որ վայրագ և վիրագ ձևերի միջին աստիճանն է։


Վիրապ, աց

s.

oubliette, dungeon of death;
խոր —, deep dungeon, profound gulf, bottomless pit.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. ի) «գուբ, խոր փոս, ցամաք հոր» Ագաթ. Սեբեր. Եղիշ. «գետնափոր բանտ, զնդան» Ել. ժբ. 29. որից վիրապընկէց ԱԲ։

Էմին, Истор. Bарданa, էջ 63 պրն. bi բացասականով āb «ջուր» բառից, որով վիրապ «անջուր (փոս)»։ Հիւնք։ Վեսուվ լեռան անունից։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 72 պհլ. vir-i-āp «հոր ջրոյ, ջրհոր». տես և վիհ։ Պազիլ, Աւե-տաբեր 1914, 641 պարսկերէնից է դը-նում վիրապ «վարի ջուր», ինչպէս կայ պրս. վիրօ «ջրամբար իջնող աստիճան-ները»։ Մառ, Oтцeтъ aнiиcкого музея, 1917, էջ 39 հանում է վիրհ >վիհ բա-ռից՝ -ap յոգնակերտ մասնիկով։

NBHL (2)

Ընկեցեալ զնա ի վիրապ մի, եւ ընկալցի զմահ թշուառութեան. (Եղիշ. ՟Ը։)

λάκκος fovea, puteus. Հոր. ջրհոր ցամաք. գուբ. պիիր, գույու, գանլը գույու, որ է գուբ մահապարտաց.


Վիրգ

s.

club, staff;
pebble, stone.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ռմբաքար, քարկոծելու մեծ քար» Բ. մկ. ա. 16. Եղիշ. գ. էջ 44. Ճառընտ. Նար. էջ. 150. որից վիրգահան «բաբան կամ քար-տաշի կռան» Արծր. էջ 131. հաստավիրգ «հաստ քարից» Պտմ. ամաս. 57. վրգուտ «քարոտ» Երզն. քեր. ըստ Լեհ.-Նոյն նշա-նակութեամբ պէտք է առնել վիրգ Բ. մկ. դ. 41, որի դէմ ՆՀԲ գտնելով յն. «փայտից թանձրութիւնս» և լտ. «հաստ բիրս», իբր տարբեր բառ դնում է այստեղ վիրգ «բիր». սրան են հետևում նաև ՋԲ և ԱԲ։

= Իրան. *virg ձևից փոխառեալ. այս բա-ռը չէ աւանդուած իրանեան որևէ բարբա-ռում. չկայ նաև ուրիշ որևէ լեզուի մէջ, ռա-ցի սլաւականից. հմմտ. հսլ. vrúgջ, vüvrù-gջ, vuvrèšti, հռուս. vüvereci, սլով. vfžem, vrèči, հչեխ. vyvrhu, vyvrci, ուկր. verèčy, verháty «գցել, նետել, արձակել», որոնց բո-լորի նախաձևն է uirgō «նետել (քար ևն)»։ Ըստ Trautmann 361 թէև բառս մինչև այժմ չէ գտնուած ուրիշ հնդևրոպական լեզուի մէջ, բայց սլաւականի er, or, r ձայնդարձը ցոյց է տալիս նրա խոր հնութիւնը։ Հայերէնը իր նախաձայնի պատճառաւ չի կարող իբր բնիկ յառաջացած լինել հնխ. uirg' արմատից և մատնանիշ է անում իրան. virg ձևը։-Աճ.

NBHL (1)

Վիրգս մահու ինձ իբր ի պատնշէ առաքէ։ Եւ ոչ քար ընդ վիրգս սալի առանց քաղցրութեան առ նոյն զարկուցեալ. (Նար. կ. Նար. ՟Ղ՟Բ։)


Վկայ, ից

s.

witness, testifier;
voucher;
martyr;
աստուած ինձ —, God is my witness;
— լինել, to be a witness of, the witnesses of, to be admitted as evidence;
— կոչել, to summon as witness;
to invoke or call on to witness;
— առնուլ, to take to witness.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «վկայ. 2. նահատակ» ՍԳր. որից վկայել «վկայութիւն տալ. 2. նահա-տակուիլ» ՍԳր. Եզն. Ագաթ. Եւս. քր. և պտմ. վկայակից Կիւրղ. ծն. վկայանոց Բուզ. վկա-յարան Եղիշ. վկայութիւն ՍԳր. Եւս. քր. Կոչ. վկայօրէն Ագաթ. նախավկայ Ագաթ. Բուզ. համավկայ Եւս. քր. ինքնավկայ Եփր. են. 85. վկայաբանական, վկայագիր, վկայա-թուղթ, վկայեալ (նոր բառեր) ևն։-Բառիս երկրորդ «նահատակ» նշանակութիւնը ձևա-ցած է թարգմանաբար յն. μάρτυς(կամ ասոր. ❇ sahdā) բառից, որ նշանակում է «վկայ. 2. նահատակ». այսպէս են նաև ւտ. testis, վրաց. მოწამე մոծամե, արաբ. [arabic word] šahīd։

= Պհլ. *vīkay բառից, որ չէ աւանդւած, բայց նոյնն է հաստատում զնդ. [arabic word] vīkaya-«վկայ». (ծագում է kay-արմատից vī-մասնիկով,. որ է «բաժանել, անջատել, որոշել» ըստ Bartholomae, Altir. Wört. 441, 1436)։-Հիւբշ. 248։

ՆՀԲ «որ ի վէճ կամ ի վէգ ի վերայ գայ ի պէտս ստուգութեան իրացն»։ Spiegel, Huzw. Gram. 164, 190 պրս. guvāh հոմանիշից, որ մերժում է Lag. Arm Stud. § 2151. բայց նոյնը կըրկ-նում է Muller WZKM 5, 263, 8, 354-5, որ և ընդունում է Horn, Grdr. § 940։ Հիւբշ. IF 4 (1894), 119 և Pers. St. էջ 159, 161 ցոյց տուաւ որ պրս. օ [arabic word] guvāh<պհլ. [other alphabet] 9 (gukās<զնդ. *vi-kāsa «վկայ» պիտի տար հյ. *վկաս, *վկահ (հմմտ. վնաս) և ո՛չ թէ վկայ. ուստև մերժելով այն, տուաւ վերի մեկ-նութիւնը։ Հիւնք. քուեայ կամ վէգ բա-ռից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ. 10 վ+կայ։ Նոյնը նաև Ադամեան, Բիւզ. 1914 յուլ. 29։

NBHL (2)

Աստուած լիցի վկայ ընդ իս եւ ընդ քեզ։ Եղիցի վկայ կարկառս, եւ վկայ արձանս։ Ի բերանոյ երկուց վկայից։ Վկայ անիրաւ։ Զի՞նչ եւս պիտոյ են մեզ վկայք.եւ այլն։

μάρτυς testis. եւ բայիւ μαρτυρέω, -έομαι testor, testificor. Որ ի վէճ կամ ի վէգ ի վերայ գայ ի պէտս ստուգութեան իրացն. այն՝ որ ընդ մէջ մտանէ դատի ի հաստատութիւն իրաց իբրեւ ականատես եւ ականջալուր. դաւանօղ ճշմարտութեան՝ դնելով եւ զանձն ի մահ. յն. ձայնիւ. մարտիրոս. տանըգ, շահատ, շէհիտ, կիւվահ.


Վհուկ, հկաց

s.

conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. հարց. 388 վիհ բա-ռից. «Վհուկն այն է որ ի վհաց և յան-դընդոց մեռեալս կերպարանեն»։ Հիւնք. արաբ. fiqh «օրէնսգիտութիւն», fāqih «գիտուն»։ Ալիշան, Հին հաւ. 374 վեհ կամ վիհ բառից, կամ կելտ. ֆրանս. fç'e, ficca «վհուկ»։ Պատահական նը-մանութիւն ունի թրք. ❇ ❇ būyū «կա-խարդանք»։ Արդեօք հպրս. vahav, vahu, զնդ. vanhav-, vanhu-, vohu-«բարի (կրօնական և բարոյական առումով, գործածուած նաև աստուածների հա-մար)» բա՞ռն է պհլ. -uk վերջաւորու-թեամբ. այս պարագային հնագոյն ձեն է վոհուկ. հմմտ. աղէկ մանուկ, մէնէ աղէկներ ևն։

NBHL (1)

ἑγγαστρίμυθος ventriloquus, pytho. (լծ. թ. պիւյիւճի ... ) Կախարդ՝ այր կամ կին. հարցուկ. հմայօղ. որովայնակոչ (ըստ յն. իսկ եբր. օպ)


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«վարձք, փոխարէն հատուցում» Ոսկ. ես. Եւագր. «վերջ, ծայր, լրումն» Փիլ. խոսր. Բրս. թղթ. և մրկ. որից վճարել «կա-տարել, գործադրել, վերջացնել. 2. վախճա-նիլ, կեանքը վերջանալ. 3. պարտքը տալ, հատուցանել. 4. արգիլել, վճիռ տալ» ՍԳր. Եզն. Եւս. քր. «բաժանել, բաժանուիլ, մէկդի կենալ» Ոսկ. յհ. Կիւրղ. ղկ. «ազատել, փըր-ևել» Տիմոթ. կուզ. 272. վճարանք Եփր. հռ. վճարումն Փիլ. այլաբ. Եղիշ. դիւրավնար Մանդ. պարտավճար Յհ. կթ. անվճար Պիտ. փիլ. գրուած է վինար Մխ. բժշ. 40. վճառել Վրդ. առ. 126-7. նոր բառեր են վճարօր, ամսավճար, վճարագիր։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. հյ. հատուցա-նել և գւռ. հատնիլ «պարտքը վճարել, սպա-ռիլ, մեռնիլ, սատկիլ», լտ. solvo «լուծել, ազատել, ճեղքել, բաժանել, արձակել, մեռ-ցընել, պարտքը վճարել, վերջացնել» ևն։

= Պհլ. ❇ vičār ձևից. հմմտ. [other alphabet] vlčārtan «բաժանել, լուծել, զատել, բացա-տրել, մեկնել, կատարել», [other alphabet] viča-rišn «բացատրութիւն, փոխարինութեամբ հատուցումն, վճար», vičārtar «իմաստուն, խոհական, բանիմաց», պազ. guzārešn «հա-տուցումն մեղաց, ապաշաւանք», vazārdan «բաժանել, մեկնել, մեկնաբանել», vazarešn «բաժանում, արձակում», vazār «բասատ-րութիւն», պրս. [arabic word] guzārdan «պարտ-քը վճարել, փարատել, անցնիլ, լքանիլ, թող-նել», [arabic word] guzār «անցք, վճարումն պար-տուց», [arabic word] guzārā «պարտքը վճարող», քրդ. ❇❇ bezārtīn «կեղուել, հատեղէն-ները ընտրել», bežarin, «ընտրել», bežare «ընտիր, կտրիճ» (Horn 917)։-Հիւբշ. 248

Աւետերեան, Քերակ. 1815, էջ 312 վէճ+առ, որ «վէճը կռիւր առնում վեր-ջացնում է վճարելովը»։ ՆՀԲ վճար «վերջ», լծ. ընդ. հյ. ծայր, սպառ և թրք. հւճ, իճրա, իսկ վնար «հատուցումն» լծ. թրք. իւնրէթ «վարձք», պրս. կիւզար։ Böttich. Arica 84, 405 սանս. čarama «վերջին», vičar «ընկղմել, խոնարհիլ, տալ»։ Lag. Urgesch. 480 čar արմատի տակ, 484 պրս. guδāštan «փարատիլ, անցնիլ» ևն։ Spiegel, Huzw. Gr. 188-190 պհլ. wčar, պրս. guzār։ Պատկ. Изcлед. զնդ. vičar, պրս. gazār և պհլ. vacār ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 47, ծան. I սանս. vičar «վերջացնել, ի կա-տար ածել»։ Justi, Dict. Kurde 50

ԳՒՌ (dialectal) Ջղ. վճարել, Երև. վճարէլ, Ռ. Սեբ. վջարէլ, Ննխ. վջարէլ, ուջարէլ «սպառիլ, վերջանալ», վջարք «վերջ, ծայր», վը-ջարցնէլ «սպառել», Տփ. վջարիլ, Զթ. վջայիլ, վջարիլ, Սչ. վիջարել։ Նոյն արմատից են Պլ. վջարանք «մզկիթ», Սեբ. վջարէլ «նամազ առնել». հմմտ. պրս. namāz guzārdan «նա-մազ առնել» (որ է բուն «նամազ վճարել»)։ =Նախաձայնի անկումով Սվեդ. ջmրիլ «վը-ճարել»։

NBHL (5)

Յամենայն կանոնի վճար՝ գիրք ընթեռնուլ. (Խոսր.։)

Անդրէն յաստուծոյ առցես զվճար փոխոյն։ Զվճար փոխոյն ոչ օտարի ուրուք, այլ փոխատուին տայ փոխառուն։ Իբրեւ զհարկ ինչ, եւ վճար պարտուց։ Վճարն հարիւրաւոր։ ՎՃար լիցի տէրանցն, եւ այլն. (Ոսկ. յհ. ՟Ա. 26։ Շ. ընդհանր.։ Խոսր.։ Եւագր. ՟Լ՟Ա։ Մխ. դտ.։)

Մի՛ ի յերկիր հայիք ի չար, եւ զայս կենացս առէք վըճար. (Շ. եդես.։)

ՎՃԱՐ. (լծ. ընդ թ. իւճրէթ, եւ պ. կիւղար ). Վարձ. հատուցումն. փոխարէն. որպէս λύσις solutio. (որք բերեն եւ ի ՟ա. նշ)

(լծ. ընդ հյ. ծայր. սպառ. եւ թ. ուճ. եւ իճրա ). Վերջ, վախճան, լրումն, դադարումն, կատարումն. եւ Որոշումն, վճիռ. ազատութիւն. որպէս, ἁπαλλαγή liberatio, alienatio եւ այլն.


Վճիռ, ճռոց

s. adj.

sentence, award, judgment, decree, decision, act, ordinance;
sentence, maxim;
decisive, peremptory;
— բանիւք, with a peremptory voice;
— հատանել, առնել, բերել, ի վերայ ածել, դնել, տալ, to issue a warrant or writ, to sentence, to adjudge, to judge, to declare, to pronounce, to ordain, to condemn;
to deliberate, to decide, to resolve, to decree;
to enact, to order;
— մահու հատանել, ի վերայ դնել, to sentence to death, to sign a deathwarrant.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա, ռ հլ. ըստ ՆՀԲ, կայ նաև ռեռ. վճռան Յհ. կթ. 133) «հրաման, դատա-րանի որոշում, դատակնիք» ՍԳր. Եւս. պտմ. Կոչ. Սեբեր. որից վճիռ հատանել Ոսկ. մ. բ. 11. Կոչ. վնռական Եզն. վճռել Նար. վճռա-ձևապէս Խոսրովիկ. դատավնիռ Ագաթ. Եփր. պհ. արձակավճիռ Կոչ. 250. նախավճռել Նար. նոր բառեր են վճռաբեկ, վճռապէս, վճռականապէս, վճռականօրէն, անվճռելի, անվճռական ևն։ Գրուած է նաև վճիռ Վրդ. առ. 127. իսկ Բառ. երեմ. էջ 302 վճիռք բառին իբրև բացատրութիւն դնում է վճուրք, որից երևում է թէ այն ժամանակ ժողովըր-դական մի ձև էր։

-Պհլ. ❇ vičir «վճիռ, որոշում, դա-տաատան». vičirkar «վճռաբեկ, դատաւոր», զնդ. ❇ vīčira-«որոշիչ», պրս. vačar կամ vačur «վճիռ, ֆէթվա», ❇ vacurgar «վճռատու, միւֆթի՝ որ պատաս-խանի գրեալ օրինական հարցուածոց՝ վճիռ տայ», սոգդ. wičárt «վճիռ»։ Մագում են իրան. kay-«բաժանել, ընտրել, որոշել» ար-մատեո՝ vi-մասնիկով. հմմտ. զնդ. činvanl-«որոշող», սանս. ni-Cirá-«ուշադիր», տե՛ս նաև վկայ (Bartholomae, Altir. Wörtb 1438)։ Նոյն բառի նոր ձևն է պրս. [arabic word] gizīr, gizir «գզիր, գիւղապետ» և իրանեանից փոխառութեամբ արաբ. [arabic word] vazir «վէզիր, եպարքոս» (պրս. «գիտնական»), որից էլ սպան. alvazil, ulgūacil «ոստիկան ևն» (Horn 1084)։-Հիւբշ. 248։

նախ ԳԴ պրս. վէչէր, վէչիւր ձևերի հետ։ ՆՀԲ լծ. վէճ, վճար ևն։ Եւրոպա 1850, 15 պրս. վէչիւր։ Lag. Urgesch. 481 սանս. vičar, որից նաև արառ. ϰո-zīr։ Ուղիղ մեկնութիւնն ունի վերի ձևով նախ Spiegel, Huzw. Gram. 188-189։ Նոյնը նաև Litter. 156, Comm. 2, 210, Mü̈ller SWAW 38, 579, Justi, Zendsp. 278։ Lag. Btrg. bktr. Lex. 22 ընդու-նում է միայն զնդ. vīčira, իսկ Arm. Stud. § 2155 պրս. včr, vjr ձևը ապա. հովապէս čar արմատից դնելով՝ բաժա-նում է վճիռ բառից։ Հիւնք. պրս. վէ-ջիւր։

NBHL (4)

Անձամբ յանձինս զվճիռ մահու ընկալաք։ Ամենայն հակառակութեան նոցա վճիռ (այսինքն վճար) ի հաստատութիւն՝ երդումն է։ Գտին զվճիռ արձակելոյն իւրեանց. (՟Բ. Կոր. ՟Ա. 9։ Եբր. ՟Զ. 16։ ՟Գ. Մակ. ՟Զ. 29։)

Ահա գրեալ է ի վճիռս վկայից։ Է դարձեալ ի վճիռսն՝ որ միանգամ վկայեցին (ըստ յն. ի յիշատակարանս) (Եւս. պտմ. ՟Դ. 15։)

Եօթանասուն ամ մնալոց էին անդէն ըստ վճռին, որ է ժամանակ կենաց մարդոյ, ի դաւթայ ասացեալն. (Վրդն. դան.։)

Վճիռ եւ հատու բանիւ սրբոց առաքելոցն ընկեցեալ ի խոնարհ (սիմոն մոգն)՝ եղեւ յերիս մասունս. (Ճ. ՟Թ.։ եւ Տօնակ.։)


Վճիտ

adj.

clear, pure, clean;
— ջուր, limpid, crystal, pellucid water.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մաքուր, յստակ, պարզ» Փիլ. Պղատ. օրին. Շիր. Յհ. կթ. Մագ. որից վըճ-տական Մագ. գրուած է վիճիտ, վճուտ Բառ. երեմ. էջ 301-302։

= Կարո՞դ է լինել պհլ. [other alphabet] i vičan «ընտրել», [other alphabet] ) գ1 vičitak «ընտիր»> պրս. [arabic word] guzidan «ընտրել», օ [arabic word] guzida «ընտրեալ» բառից փոխառեալ։-Հիւբշ. էջ 248)

ԳԴ պրս. օ [arabic word] vεža, օ ︎ avēža «վճիտ, անապակ» բառերից։ ՆՀԲ «իբրև վիժեալ և հոսեալ անխառն. պրս. վիժ, վիյժէ, վէճէգ, վազըգ»։ Lag. Btrg. bktr Lex 22 աոս. guzīd ձևի հետ, որ դնում է vi-մասնիկով či-արմատից։ Հիւնք. պրս. վիյժէ, վիյժ։ Թիրեաքեան, Կար-նամակ, ծան. 130 պհլ. ավիզակ, ավի-ժակ, պրս. վիժէ «վճիտ»։

NBHL (3)

Եւ զհոգւոյ աչըս վըճիտ եւ հրաշազան՝ տու՛ք լծակից մարմնոյ աչացըս տեսութեան. (Շ. ոտ. բարձր.։)

Նայիցի ոք ընդ վճիտ ճառագայթս արեգական. (Ի գիրս խոսր.։)

καθαρός purus, nitidus, serenus, clarus, merus, sincerior. (Իբրու վիժեալ եւ հոսեալ անխառն. պ. վիժ, վիյժէ, վէճէգ, վազըգ ). այսինքն Ականակիտ. մաքուր. զուտ. պարզ. յստակ. սատակ. պայծառ. ջինջ. սուրբ. անաղօտ.


Վուշ, վշոյ

s. mar.

flax;
tow, hards of flax, flaxen tow, stuffing;
oakum.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «բարակ կտաւ, քթան. կտա-ւի բոյսը. linum usitatissimum L» Մխ. ա-ռակ. Վրդն. սղ. Վրք. հց. «խծուծ, քուղ, կա-նեփի խոշրտուք, թրք. իւսթիւփիւ» Ես. ա. 31, Դան. գ. 46. Սիրաք իա. 10. որից վշա-գործ «վուշ մանող» ԱԲ։

ՆՀԲ «նոյն ընդ ձայնիս բեհեզ, ռմկ. պէզ, յն. βόσσος, լտ. byssus»։ Canini, Et. étym. 153 պելասկ. pushi «բուրդ» բառի հետ։ Հիւնք. բեհեզ բառի հետ՝ յն. βύσσος։ ՀԲուս. § 2901 յիշում է հբգ. flahs «վուշ»։ Պատահական նմանութիւն ու-նին արաբ. [arabic word] vušu' «սարդի ոս-տայն» և [arabic word] vašī'a «թելի ևն կծիկ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 688-9)։

NBHL (1)

Նոյն ընդ ձայնիս Բեհեզ. ռմկ. պէզ. յն. լտ. վիսսօս, պիսսուս. βύσσος byssus. որ է Բարակ կտաւ, եւ կտաւի. քէթէի.


Վսեր, ի — գալ

s.

cf. Վէս;
cf. Հէք;
boldness, effrontery;
cf. Վզանութիւն;
ի — գալ, to grow bold, to withstand, to oppugn, to impugn, to contend, to dispute.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յանդուգն» Գառն. 14, 73. Բենիկ տպ. Սոփերք ԻԱ 107). որից ի վսեր գալ «յանդգնիլ, մարտնչիլ, կռուիլ» Ոսկ. մ. ա. 20. բ. 8. Փիլիպ. ե. վսերեկեալ «յանդգնող» ճառընտ. վսերական, վսերամիտ, վսերային «յանդուգն» Բենիկ։ Բառիս նշանակութիւնը անորոշ է։ Հին բռ. մեկնում է «չար նա-խանձ», Բառ. երեմ. էջ 302 «չար, հակառակ, վտարեալ, հեռի», ՆՀԲ և ՋԲ դնում են «վէճ, ոգորիլ, յանդգնիլ, հէգ, թշուառական, չար». բայց մէջ բերուած օրինակները ցոյց են տալիս որ ճշտագոյն մեկնութիւնը պիտի լինի ի վսեր գալ «risquer, մի բանի ակըն-կալութեամբ անձը յանդգնաբար վտանգի են թարկել, որի արդիւնքը կլինի փորձանք և թշուառութիւն»։

NBHL (2)

Մեծատունքն վասն ընչիցն միայն ի վսեր եկեալ յանդգնին։ Եթէ այնչափ ի վսեր ինչ գայաք, եւ զանձինս ի մահ դնէաք։ Աւաղակք եւ գերեզմանակրկիտք, եւ ի վսեր եկեալքն (յն. մենամարտիկք). (Ոսկ. մ. ՟Ա. 20։ ՟Բ. 8։ Ոսկ. փիլիպ. ՟է։)

Վէճ. վէգ. կամ Վիսութիւն. վզանութիւն. յանդգնութիւն. ուստի ասի՝ Ի ՎՍԵՐ ԳԱԼ, իբր ոգորիլ. յանդգնիլ. πάντα τολμάω omnia audeo. եւ Ի ՎՍԵՐ ԵԿԵԱԼ, կամ ՎՍԵՐԵԿԵԱԼ. որպէս Յանդուգն. կամ նոյն ընդ Վսեր. ա.


Վստահ

adj.

confiding, trusty, unsuspicious;
— լինել, to be sure, reassured;
to trust;
— առնել, to strengthen, to reassure, to remove one's fears, to give one's word for;
— եմ զի, I am sure, I am convinced that, I do not doubt that;
— լերուք յիս, rely, reckon on me;
ոչ էր — յերեւելիսս, he had not placed his hopes in wordily things.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Հպրս. *vistāhuva-, պհլ. vistāxv «վըս. տահ, անպատկառ», պազ. vastāx «վստահ, ապահով, համարձակ, ինքնավստահ, յանձ. նապաստան, լիրբ, անպատկառ», պրս. [arabic word] gustāx (նաև bustāx, սխալմամբ kustāx, համառօտուած ustāx, ustāx, istāx) «ան-համեստ կերպով խօսող, լրբաբան» (Horn § 920)։-Հիւբշ. 249։

NBHL (2)

Վստահ է ի նա սիրտ առն իւրոյ։ Յայդ ինչ մի՛ վստահ լինիցիս։ Վստահ էին, զի արարեալ էին ընդ սեղանովն մուտ անյայտ։ Վստահ ես յանձն քո։ Եթէ ոք վստահ յանձն իցէ։ Վստահ եմ յայդ։ Վստահ եմ կապանօքս իմովք։ Վստահ եմք ի ձեզ տերամբ.եւ այլն։

(որպէս թէ Վեստ կամ իւստ ՝ այսինքն գեր ի վերոյ՝ քան զահ. լծ. եւ պրս. քիւստախ, անահ, յանդուգն, եւ սէրպէստ ). Անվեհեր. աներկիւղ. ապաստանեալ. ապաւինեալ. համարձակ, կամ հաւատս ընծայօղ. եւ Ապահով. ուստի ասի Վստահ եմ կամ լինինմ. πείθομαι, θαρρέω confido, suadeor, audeo եւ այլն. Համարձակիլ. յապա հովիլ. դնել յուսով ի մտի.


Վտակ, աց

s. fig.

brook, rivulet, stream, small river or current of water;
— արտասուաց, արեան, flood, stream;
— ս արտասուաց իջուցանել, to shed a flood or torrent of tears;
բազում —ս արեան հեղուլ, to cause immense bloodshed;
cf. Զեղումն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *vitak<զնդ. *vītaka-ձևից, որ կազմուած է vi-նախամասնիկով tak, taê «հոսիլ» արմատից. հմմտ. զնդ. ❇ ta-ka-«վազող, հոսող. 2. վազք, հոսումն (ջրի, աոզունքի)», [arabic word] vītaxti «ձնհաւո»= պհլ. u vitāxtan>պրս. [arabic word] gudāstan «հալիլ». այս մեկնութեան հա-մաձայն է գալիս վտակ բառի գործածութիւ-նը. այսպէս՝ վտակքն ջրոյ «ջրի հոսանք», վտակք ջուրց իջին յաչաց իմոց (արցունքի համար ասուած, ինչպէս զնդ. taka.)։ Ձևի համար հմմտ. պրս. [arabic word] tāxtan, հրմ. [arabic word] tāx = պհլ. [other alphabet] tāxtan, tazad, tak<զնդ. tač, taka-, որոնցից հյ. ասպա-տակ «ձիով վազք»։

մատից. հմմտ. հյ. գետ, հսլ. voda «ջուր» ևն։ Տէրվիշ. Altarm. 88 և Նա-խալ. 106 հնխ. vad «թրջիլ, բխիլ» ար-մատեզ բնիկ հայ բառ. հմմտ. սանս. հսլ. voda, գոթ. vato, գերմ. Wasser, հյ. գետ։ Թերևս և ուրդ։ Հիւնք. վէտ բառից։ Հիւբշ. 249 անապահով է գըտ-նում վերի մեկնութիւնը, բայց պատճա-ռաբանութիւն չի տալիս։ Scheftelowitz BВ 29, 28 հնխ. vēdo «գետ» բառից+ ակ մասնիկով։ (Թէ՛ այս և թէ նախորդ-ները անընդունելի են նախաձայն վ-ի աատճառաւ)։

NBHL (1)

ῤύαξ, ῤυάκιον rivus, rivulus. (որ են լծ. ընդ Առնու) ἅφεσις remissio alvei ὐδραγωγός aquaeductus διώρυξ fossa λίμνη stagnum διέξοδος exitus, transitus χείμαρρος torrens եւ այլն. (Ի Վէտ. վէժ. վազ) Վիժակ. հոսանք. ջուր յորդեալ յաղբերէ. անցք կամ ճիւղ ջրոյ. առու. ուղխ.


Վտանգ, աց

cf. Վտանկ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։

= Պհլ. *vitang<հպրս. *vitanka-«նե-ղութիւն, վտանգ, դժբախտութիւն» բառից, որ կազմուած է vi-մասնիկով tañč̌ «սեղմել, ճնշել» արմատից. հմմտ. նոյն արմատից պհլ. [syriac word] tang «նեղ», [syriac word] tangīh «նեղութիւն», պրս. [arabic word] tang «նեղ, ճնշեալ, սեղմ», սանս. [other alphabet] atañ̄ka (կազմուած ā մասնիկով) «մարմնի կամ հոգու ցաւ, ան-հանգստութիւն, վիշտ, տագնապ, երկիւղ» Թէև պհլ. բառը չէ աւանդուած, բայց կայ նրա աւելի նոր ձևը, այն է՝ մանիք. պհլ. ❇ vidang «վտանգ, դժբախ-տութիւն» (Salemann ЗAH 8, 72)։-Հիւբշ. 249»

ՆՀԲ «վատ կամ ի վատ ինչ ան-կումն»։ Böttich. Arica 84, 405, Lag. Urgesch. 325 համեմատում են սանս-ātañka-բառի հետ։ Հիւբշ. 249 ձևակեր-պում է վերի ձևով, բայց կասկածելի է համարում։ Հիւնք. տագնապ բառից։ Salemann, Manich. Stud. ЗAH 8 (1908), 72 գտնելով պհլ. vidang ձևը, ուղղակի կցում է հյ. վտանգ բառին։

NBHL (5)

Վտանգ մեծ է առաջի իմ։ Նաւն ի վտանգի կայր ի խորտակել։ Եղիցին ձեզ ի վտանկս։ Վտանգ է ինձ յամենայն կողմանց յոյժ։ Ջամբեմ ժողովրդեանդ այդորիկ վտանգ։ Մատնեցից զնոսա ի վտանգ ամենայն թագաւորութեանց երկրի։ Օր նեղութեան եւ վտանգի։ Եւ մեզ վիշտ վտանգի է ընդ կռուոյս այսր աւուր.եւ այլն։

κίνδυνος periculum, discrimen ἁνάγκη necessitas συνοχή , στένον, -να coarctatio, angustia ἁνιαρόν, -ρα molestia, moestitia. ՎՏԱՆԳ կամ ՎՏԱՆԿ. Վատ կամ ի վատ ինչ անկումն. վիճակ եւ առիթ խիթալի, մօտալուտ չարիք. փորձանք. աղէտք. անձակութիւն. պաշարումն. տուգանք. վիշտ. հարկ. նեղութիւն, նեղը ինկնալը.

ՎՏԱՆԳ. Յանցանք, եւ պատուհաս ըստ նմին.

Վտանգ է, յաղագս աշխարհի ասացեալ (մեր՝) ընդ իսկագունովն աշխարհի (զավ) զանց առնել. (Արիստ.։)

Որք պոռնկեցան ընդ կուսան հաւատաւորացն, զսպանողին կրեսցեն վտանգ. (Կանոն.։)


Վտառ, աց

s. anat.

multitude, band, flock, herd;
—ք ձկանց, shoal of fish;
— —, in herds, in troops or flocks;
pore.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան). «անասունների խումբ». այս-պէս՝ «ձկների խումբ» Վեցօր. 139, 141, 147. «ձիերի երամակ» Բրս. ապաշխ. «մատակ, ների խումբ» Ճառընտ. որից վտառապահ «երամակների պահապան» Երեմ. լե. 4։

ՀՀԲ մեկնում է վտառ «սրահ, գաւիթ, հոտ»։ ՆՀԲ «լծ. վտակ. հոյլք կենդանե-աց՝ որպէս ուղխիւ հորդան տուեալ»։ Lag. Btrg. bktr. Lex. 74 վտառապահ բառը յաջորդ վտառ բառից կարծելով՝ կցում է պրս. guδarbān «ճանապարհի պահապան» բառին։

(ի հլ. յետնաբար) «մարմնի վրայ գտնուած ծակերը. ինչ. աչքը, ականջները, ռնգունք, բերան, ստինքները, պորտ, միզուկ, սրբան» Նեմես. 16, 101, Ոսկիփ. Սարկ. քհ. որից վտառանք «նոյն նշ.» Մխ. դտ.։

ՆՀԲ լծ. պատառ։ Lag. Urgesch. 260 և Arm. Stud. § 2164 դնում է tar արմատից՝ իբր *vītarəna. հմմտ. զնդ. vītar, պրս. guδāštan։ Հիւբշ. 249 յիշում է պհլ. vitār «անցք, ճամբայ», զնդ. vītāra-«ծառուղի՞», հպրս. vitar «վը-րայից կամ միջից անցնիլ», պրս. gu-δar, guδār, guδargāh «անցք, ճամ-բայ», guδāštan «անցնիլ», բայց այս բոլորը անապահով է գտնում։

NBHL (4)

(լծ. ընդ Պատառ) Պատառուածք. ճեղքուած. եւ անցք. ծակ. առուակ. որ եւ Վտառանք, եւ ծակտի.

Իսկ հոսումն ըստ թափման, քանզի թակի կենդանին ի ձեռն յայտից վտառից (նոր ձ. վտարից) եւ անյայտից։ Երակք, շնչերակք, վտառք (կամ վտաթրք)։ Արտաքս վտարին աւելորդքն ի ձեռն ականջացն եւ ի ձեռն ըռնգանցան եւ ի ձեռն աչաց, ի ձեռն շնչոյն, եւ ի տառս կոչեն զարտաշնչութիւն ամենայն մարմնոյն. (Նիւս. բն.։)

Կամ ըռնգանց զհոտոցն վտառս առ նախանձու սպականեսցէ՞ երբէք. (Սարկ. քհ.։)

ՎՏԱՌ գրի եւ ՎՏԱՐ, ի, ից. (լծ. ընդ վտակ) ἁγέλη grex. Հոյլք կենդանեաց՝ որպէս ուղխիւ հորդան տուեալ. ջոկ. հօտ. հօրան. պառակ. երամ.


Վտաւակ, աց

s.

under waistcoat, shift, shirt;
petticoat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ի-ա հլ. «ներքնակ, տակից հագ-նելու շոր» Ել. իը. 33. լթ. 20-24, «ուսա-նոց» Ել. իը. 15, «վակաս» Ել. լթ. 2. «վե-րարկու» Եփր. թգ. 352, 374. սխալմամբ գրուած է վտաւատ Բուզ. 123 (Զերեսսն վտաւատօքն ծածկեալ)։

ՆՀԲ վտաւակ՝ լծ. թրք. տիւվաճ և տուվագ. իսկ վտաւատ առանձին բար. համարելով՝ մեկնում է «որպէս թէ մա-սըն վտաւակի, վերջք, քղանցք»։ (ՋԲ նոյն ընդ վտաւակ, իսկ ԱԲ «հագուստ, կապայ կամ հագուստին ծայրը»)։

NBHL (1)

ὐποδύτης subucula, tunica. եւ παρωμίς humerale. (լծ. թ. տիւվաճ, եւ տիւվագ ). Ներքնակ. ներքին հանդերձ ընդ վերարկուաւ եւ ընդ վակասիւ. պարեգօտ. պատմուճան. եւ Ո՛ր եւ է զգեստ. եւս եւ Ուսանոց, վակաս.


Վրէժ, վրիժուց

s.

revenge, vengeance;
ի —, in return, in requital;
առնուլ, խնդրել, հանել զ—ն, —ս պահանջել, հանել զքէն վրիժուն, to avenge, to revenge, to avenge oneself, to take vengeance, to be revenged, to have revenge;
—ս լուծանիլ, պահանջիլ, տալ, to suffer vengeance, to bear punishment, to pay dear for, to smart for;
ի — նախատանաց դստեր իւրոյ, to avenge his daughter;
առից ի նմանէ զ— իմ, I will revenge myself or him, he shall pay me dearly;
խնդրեաց զ— զրկելոյն, he avenged the wrongs of him who suffered;
հատուցից —ս թշնամեաց իմոց եւ ատելեաց իմոց հատուցից, I will be avenged of my enemies and I will requite them who hate me;
եօթն —ս լուծցէ, he shall be avenged seven fold.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. [syriac word] važ «ցասումն կամ բարկութիւն»։ Bezzenberger և Fick BВ 6 (1881), 240 հսաքս. wráka «պատիժ, վրէժ»։ Տէրվ. Նախալ. 107 սանս. varǰ, գոթ. vrikan «հալածել», vraks «հալա-ծիչ», հսլ. yragū «թշնամի», գերմ. Rache «վրէժ» և հյ. հալածել բառերի հետ՝ հնխ. varg «հալածել, վրէժ խընղ-րել» արմատից։ Հիւնք. պրս. պատա-ֆէրաշ «պատուհաս» բառի վերջի մա-սից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 357 պրս. [arabic word] fariz «փետել, քերթել», [arabic word] faris «յարձակիլ, աւարել» բառե-րից։

NBHL (1)

ՎՐԷԺՍ ՏԱԼ կամ ԼՈՒԾԱՆԵԼ կամ ՊԱՀԱՆՋԻԼ. δίκην τί, ἑκδικουμένα παραλύω vindictus exsolvo, poenas solvo, pendo, luo, do. Կրել զպատիժ ըստ յանցանացն.


Վրէպ

s. adj.

fault, defect;
want, privation, deprivation;
defective, wanting, failing in, deprived of;
ոչ — ի ճշմարտութենէ, likely, probable;
— ելանել, գտանիլ, to want, to fail, to miss, to be deprived of;
to be rendered useless, inefficacious, to be deluded, annulled.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ ԳԴ համեմատեց պրս. վիրիյպ և ֆիրիյպ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. վիրիյպ, թրք. վէրէվ։ Muller, Armen. VI յն. քίπτω «ձգել» և գոթ. vairpa բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Pokorny 1, 280 պրս. բառը կցում է սոյն ձևերին և բո-լորը միասին հանում է հնխ. ureip-ար-մատից՝ ըստ Persson, Beitr. 502։ Trautmann BВ 30, 329 հայ բառին է միացնում լիթ. և լեթթ. reibt «լիմա-րանալ», իբր հնխ. wreib-ձևից. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որով-հետև նախաձայն w տալիս է հյ. գ։

NBHL (2)

Տրտմութիւն բաղկանայ ի վրէպ լինելոյ ըղձից մարմնոյն։ Վրէպ եղեւ յուսոյն իւրմէ ապարասանն։ Բա՛բէ զիա՞րդ վրէպ (կամ վրիպ) եղեր ի չարութենէ թշնամւոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Գ. եւ ձ։)

Պարօղն անուոյ հասցէ վըրէպ, պատկեր եօթանց դարուցս ի դէպ. (Շ. յիշ. սողոմ.։)


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։

NBHL (1)

περισκελίς, -ιον feminale, caliga, bracca. Անդրավարտիք. (իբրու պրս. դա՛ պատտ, այսինքն մինչեւ ի սրունս, կամ տիւպպան, տիւմպան). շալվար, չաշգըր.


Տալ, ից

s.

sister-in-law (husband's sister).

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ամուսնու քոյրը» Երզն. քեր. ու-րիշ վկայութիւն չկայ։

= Բնիկ հայ բառ. հնխ. gləlōu-ձևից, որի միւս ժառանգներն են յն. γαλόως, γάλως, լտ. glos, հսլ. zúlίtva, հչեխ. zelya. սերո. zäova «տալ» և թերևս փռիւգ. γέλαρος «եղբօր կին» (Pokorny 1, 631, Walde 347, Ernont-Meil-let 408, Boisacq 140)։ Հնխ. g'əlōu-դար-ձած պիտի լինի նախ հյ. *ծալ, որ յետոյ, տագր բառի ազդեցութեամբ՝ նախաձայնը փոխելով եղաւ տալ։ Այս մեկնութեան ժա-մանակ պէտք չէ մոռանալ նաև լազ. ϑa «քոյր», որի յոգնակին ϑálepe «քոյրեր» ցոյց է տալիս նախաւոր եզ. *ϑal։

Müller, Armen. VI, թ. 62 հնխ. daivèr «տայգը» բառի իգական daiyri ձևից։ Bugge KZ 32, էջ 27-28 մեկ-նում է վերի ձևով։ Հիւբշ. 496 ընդու-նում է որ տալ յառաջացած լինև նա-խաւոր *տայլ ձևից, բայց չի ընդունում Muller-ի մեկնութիւնը. իսկ Bugge-ի մեկնութիւնը յիշում է առանց հաւանու-թիւն յայտնելու։ Ընդունում է Meillet, Esq. 110։ Աճառ. ՀԱ 1908, 120 աւե-լացնում է լազ. ձևի համեմատութիւնը։ Բացատրութեան մի նոր փորձ հնխ.

ԳՒՌ (dialectal) Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. Տփ. տալ, Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դալ, Ջղ. տալն, Տիգ. դmլ, Զթ. դօլ, դոլ, Ագլ. տօյլ, Մշ. տալ, տալվ, Ալշ. Բլ. Դվ. Մկ. Սլմ. Վն. տալվ, Հճ. դօլ, Մրղ. տավլ, Սվեդ դուլ, դալդըգէն (<տալտիկին)։-Նոր բառեր են տալուկ, տալիկ, տալանք, տալայր «տա-լոջը ամուսինը»։

NBHL (1)

γαλεύς, ἁνδραδελφή glos, soror mariti. Նոյն եւ ռմկ. Տալ ասի հարսին՝ քոյրն փեսայի. էրկանը քուրը.


Տալիթայ

s.

talitha;
— կումի, cumi ! damsel, arise !
— սարկաւագ, deaconess.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. -ի) «աղջիկ» (Աստուա-ծածնի համար ասուած) Եփր. ծն. քս. 10, 23. տնընդ. 41. Սրճ. ածած. էջ 436. «աղ-ջիկ» (Յիսուսի յարուցած աղջիկը) Բենիև (վատ մտքով. Հերովդիադայի համար աս-ուած) Գնձ. Տաղ. Տաթև. ձմ. ժը. որից տա-լիթայ սարկաւագ «սարկաւագուհի» Իգնատ. թղ. 105. ամենահին օրինակն է. Մրկ. ե. 41 «Տալիթա, կո՛ւմի, որ թարգմանի Աղջի՛կ դու, քեզ ասեմ, արի՛»։

ՆՀԲ դնում է «բառ եբր.»։ Bugge, Btrg. 33 հայերէն կարծելով՝ իբր բնիկ կցում է յն. τάλις, τάλιδος «հարսնացու աղջիկ» բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. 109 մերժելով այս, դնում է ասո-րուց։ Bugge, Etr. u. Arm. 128 ճանա-չում է սխալը և ենթադրում է որ հյ. տալիթայ, ետրուսկ. taliϑa և յն. ταλιϑά միասին փոխառեալ են սեմականից։ (Յոյն բառը ոմանք կցում են յն. ταλις «կոյս աղջիկ» բառին և միասին դնում են սեմականից փոխառեալ. ըստ Möl-ler Ido-Sem. Wörterb. 52 յոյնն ու սե-մականը հին ցեղակից են. Boisacq էջ 939).

NBHL (1)

Ի հերովդեայ դատապարտեալ գլխատեցաւ՝ փոխան գանձուց տալիթայի ըստ իւր խնդրոյն. (Տաղ.։)


Տախտակ, աց

s. ast.

board, plank, shelf, table, tablet;
tables;
book;
cf. Երկնացոյց;
— երկաթի;
iron-plate, sheet-iron;
— մետաղեայ;
plate of metal;
—ք վկայութեան, the tables of the decalogue;
— դատաստանաց, breastplate, pectoral, rational;
— նկարուց, canvass, wood;
— ճատրակի, chess-board;
— զստի, the hollow of the thigh;
— խոհանոցի, trencher.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «փայտի տափակ շերտ» (փխբ. նաև ուրիշ նիւթից. ինչպ. պղինձէ, քարէ ևն) ՍԳր. Ագաթ. «մահճակալ» Անկ. գիրք հին կտ. 154, 155 (թւում է նախորդի նուազականը). որից տախտակամած ՍԳր. տախտակագործ Ագաթ. տախտակաշար Նար. տախտակափակ Արծր. մայրատախտակ Նար. գնձ. ոսկետախտակ Բրս. հայեաց. գեղա-տախտակ Ագաթ. ևն։ Հին հյ. գւռ. ձև է տաս-տակ «տախտակ» Փիլ. նխ. բ. 76 և տես. հմմտ. որախտ >դրաստ և բախտ >բաստ։ Նոր բառեր են տախտակապատ, տախտակ-բրյ ին։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Գոր. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տախտակ, Ալշ. Երև. Մշ. տախտագ, Ննխ. Հմշ. Ռ. Սեբ. դախդագ, Ասլ. դախդագ, դախդայ, Սչ. դախդ'ագ, Խրբ. դ'ախդագ, Պլ. Ռ. թախդագ, Տիգ. թmխթmգ, Հճ. դախդօգ, Զթ. դախդօգ, դախդոգ, Սվեդ, դmխդիւգ.-սրանցից նախաձայն թ կամ դ՝ ունեցողները ձևացած են թրք. taxta բառի նմանութեամբ (այս մասին տե՛ս Աճառ. MSL 10. 324, թրգմ. Բազմ. 1897, էջ 260)։-Գա-ւառականների մէջ տախտակ նշանակում է նաև «ածու» և այս իմաստով նոյն է թրք. taxta [arabic word] ︎ բառի հետ (Կամուս, թրք. թրգմ. Ա. 682)։ Նոր բառեր են տախտակագլուխ, տախտակամէջ, տախտակաշէն, տախտակել, տախտկուն։

NBHL (4)

Որովայն նորա տախտակ փղոսկրեայ։ Ի վերայ տախտակի զըստին։ Զտախտակէ զստին յակոբայ։ Տախտակ դատաստանաց (որ էր իբր լանջապանակ քահանայապետին). եւ այլն։ Ի տախտակս դատաստանի, որ է կրծանոցն. (Նախ. ել.։)

ՏԱԽՏԱԿ. Ենթակայ գրութեան. պնակիտ. ընդունարան տառից եւ պատգամաց դրօշելոց.

Զերկուս տախտակսն վկայութեան, տախտակս քարեղէնս՝ գրեալս մատամբն աստուծոյ։ Խնդրեաց տախտակ, գրեաց։ Գրեաց եւ տախտակ մի պիղատոս։ Զայն տախտակ ընթերցան բազումք ի հրէից։ Նի՛ստ գրեա՛ ի տախտակի եւ ի գիրս։ Գրեա՛ զտեսիլդ զայդ յայտնապէս ի տախտակս։ Գրեցին ՛տ տախտակս պղնձիս. եւ այլն։ Գրեցաւ անուն մարտիրոսութեան քո յոսկի տախտակս. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Յայնմ օրէ՝ յորում ի տախտակոջ ընթերցեալ են (ի մանկութեան) զգիրս աղօթից կամ սաղմոսաց, բնաւ այլ փոյթ ոչ է լեալ ի գիրս նայելոյ. (Ի գիրս խոսր.։)


Տած, ից

s.

care, heed, charge.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խնամք, դարման, հոգալը, սնու-ցանելը» Փիլ. Պիտ. որից տածել «խնամել, հու տանիլ, դարմանել» Եզն. Խոր. փիլ. տա-ծիչ Եւս. քր. տածումն Խոր. Պիտ. ձիատած Մխ. դտ. ծերատածել Նխ. ծն. ծերատածու-թիւն Պիտ. անտած Փիլ. Պիտ. կուսատած Ճառընտ. աշխարհատած Բուզ. մանկատա-ծութիւն (նոր բառ), և ս զօրացուցիչ մաս-նիկով՝ ստածել Լմբ. պտրգ. Վստկ. անստած ԱԲ. բազկաստածու (ծառին իբրև ածական) Նար. խչ.։

ՆՀԲ թուի մեկնել ըստ ածել։ Տէրվ. Altarm. 106 հնագոյն ձևը դնում է ստածել=յն. στέγειν «ծածկել»։ Հիւնք. պրս. տատու, տատա «դայեակ» բա-ռից։

NBHL (1)

Առ տունկսն տած խնամոյ։ Ոչ ընդունի (այգին) դոյզն կանխագոյն կամ անագանզ զտածսն. (Սարկ. քհ.։ Պիտ.։)


Տակ, ի, ից, աց, ուց

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի, ի-ա, ու հլ. բայց ըն-տիր հայերէնի մէջ կայ միայն սեռ. -ի) «յա-տակը, տակը, խորքը» Եւագր. «բոյսի տակի մասը, արմատ» Վեցօր. 96. Վստկ. «ցեղ, զարմ, գերդաստան» Բուզ. դ. 4. որից տա-կախիլ առնել «արմատախիլ անել» Մարթին. (տե՛ս Արրտ. 1913, 1147). տակակոտոր «արմատից ջարդել» Ոսկ. մ. ա. 11. Ոսկ. եփես. 837. տարածատակ Վեցօր. էջ 96. տակցի «արմատով միասին» Սուտ-Շապհ, էջ 3. կարմիր տակեր «տորո՞ն» Մխ. բժշ. (Seidel § 400), տակերոյ ջուր «դեղախաշու» Մխ. բժշ. (Seidel § 253), տկուտ «ցա՞ծ» Վանակ. յոբ։-Այստեղ է պատկանում նաև տակ, ի-ա հլ. «արմատ» Դ. թագ. զ. 23. «ե. արկ առաջի նոցա խոտս տակաւ մեծաւ և կերան և արբին», որի դէմ եբր. ունի «խըն-ջոյս մեծ», և ըստ այսմ անգլ. great provi-sion, պրս. ziyāfat-i-buzurg, բայց յոյնը παράϑεοιν μεγάλην, որ պէտք է հասկանալ «սեղանի կամ ճաշի սպաս» (Sophocles 843) և որ յայտնի չէ ի՛նչ թիւրիմացութեամբ դարձել է հյ. խոտս տակաւ մեծաւ!

= Պհլ. *tak հոմանիշից, որ չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] tak, tag «յատակ, տակ, աւազանի՝ հո-ոի տակ ևն» և սրանից փոխառեալ չաղաթ, ❇ [arabic word] tag, teg «տակը, յատակը, հիմ, խա-րիսխ», tagida «տակը», կիրգիզ. [arabic word] tek «ցեղ, տոհմ, սերունդ, ծագումը» (Будaговъ 2, 398)։-(Գ. Փառնակ, Անահիտ 1903, 103 և Տարազ. 1903, 263 ունի պհլ. tak «ճիւղ», որ եթէ ստոյգ է, այստեղ է պատկանում)։-Հիւբշ. էջ 250։

ՆՀԲ յիշում է պրս. դէգ և թրք. տիպ? Lag. Urgesch. 314 նախնական իմաս-տը համարելով «արմատ», կցում է լն. λεϰεῖν «ծնիլ» բառին։ Lag. Beitr. bktr. Lex. 63 մերժում է և կցում պրս. tak ռառին։ Մառ ЗAO 5, 285 և ՀԱ 1892, էջ 164 կրճատուած յա-տակ բառից։ Հիւնք. թագ բառից։ Karst, Յուշարձան 423 թթր. tug, tok «յատակ, տակ, վերջ»։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 459 հաթ. tak šul «հպատակ» բառի հետ։

ԳՒՌ (dialectal) ԱխԽռ. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տակ, Ալշ. Մշ. տագ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դագ, Ասլ. դագ (դայ, դա*), Տիգ. դmգ, Ագլ. տօկ Հճ. դօգ, Զթ. դօք, դոք, Սվեդ. դիւք, բոլորն էլ «յատակ, տակ»։ Այլ նշանակութիւններով են Վն. «արմատ», Արբ. Երև. Եւդ. Զթ. Հճ. Չմ. Ղզ. Ղրբ. Մշկ. Ջղ. Սեբ. Վն. Ք. «ճակըն-դեղ», Տփ. «ցեղ, ազգատոհմ» (օր. ասկ ու տակը, ասկօվ տակօվ կու ճանչնամ)։ Նոր բառեր են անտակ, տակաթեր, տակաթթու-տակալաչակ, տակահալաւ, տակահան. տա-կանց, տակաշոր, տականք, տակապուր, տակաքար, տակափչեչ, տակետակ, տակնու-վրայ, տակտիք, տկիչք, տկմանց, տկուք, տկուկ ևն։

ՓՈԽ (borrowing) Քրդ. տակ «ցօղուն». Զրավ ա լը տակէ կատէ «բարակ է առւոյտի ցօղունի պէս» (Ազդակ 1909, 429)։ Վրաց. თაკიმას-ხარა տակիմասխարա «խեղկատակ, որ ըն-եերանում է լարախաղացին», ტაკიმახხარობა տակիմասխարոբա «խեղկատակութիսն». ա-նի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 28, որ հայ գւռ. տակի մասխարա ձևից է (հաղորդեց Գ. Ասատուր)։

«մարգարիտների շարք, հիւսուածք» Փարպ. «կանաչեղէնի մէկ տրցակ, կապոց» Վրք. հց. բ. 254. «շարք, պատուածք» Յայսմ. սեպտ. 1 (եօթն տակ պարիսպ). որից երեք տակէն կամ երեքտակեան «երեք շարքով» Խոր. բ. 7. Ասող. ա. 6. համատակ Նար. և։ 383 (գրծ. համատակօք), որի հետ նոյն է համտակք Բաբիղ. յհ. մկ. (ՆՀԲ այս վերջի-նը անուշադրութեամբ համարում է անստոյգ բառ և մեկնում է «ստորոտք կամ վայրաբր մասունք», ԱԲ «զգեստի վարի մասունք»)։

NBHL (2)

ἕδαφος fondus ῤίζα radix ἕκφυσις germinatio, caudex եւ այլն. Յատակ իրաց. ստորին մասն. արմատ. (պ. դէգ. թ. տիպ, ալթը ).

Արկ առաջի նոցա խոտս տակաւ (կամ խոտըստակաւ) մեծաւ. կայ վրիպակ գրչի. զի ըստ այլոց՝ իմաստն է, սերան մեծահաց, կամ կերակուր խորտկաւ մեծաւ։


Տակառ, աց

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գինու կարաս» Լաստ. ժզ. (Վենետ. 1844, էջ 63 տպուած է պահառք, ձեռ. ոմանք՝ պակառք. ուղղելու է տակառք) որից տակառապետ «մատակարար, մատռ-ուակ» ՍԳր. Խոր. տակառապետութիւն Ծն. խ. 13. տակառապետել Պիտ. տակառագործ, տակառաչափ (նոր բառեր)։

= Պհլ. *takār ձևից. հմմտ. պրս. [arabic word] ︎ taγār «կարաս, սափոր», որից փոխառաւ-թեամբ չաղաթ. [arabic word] taqar «աման, պարկ» ևն. ընդարձակ տե՛ս թաղար բառի տակ, որ նոյնից նոր փոխառութիւն է։ Տակառապետ ենթադրում է պհլ. *takārpat, իբր պարս-կական մի տիտղոս, ինչպէս ունի Բուզ. դ. 46։-Հիւբշ. 251։

ԳՒՌ (dialectal) Երև. Ղզ. Ղրբ. տա՛քար «գինու հոր. հնձանի աւազանը, քաղցու եփելու կարաս» (այս ձևը յիշում է արդէն Բռ. երեմ. էջ 304), Տփ. տագար, որից տակառահամ Ղրբ. «տա-կառի համը տուած (գինի)»։

ՓՈԽ (borrowing) Վռաց. თაგარი տագարի «տաշտ ուր վազում է քամած խաղողի հիւթը»։

NBHL (1)

πίθος dolium. Առ մեօք վարի որպէս Կարաս գինւոյ. քիւփ, ֆըչի. իսկ վրացերէն՝ տակա՛ռի է Գուբ.


Տակաւ

adv.

by little and little, by slow degrees, insensibly;
yet, still;
— little by little, slowly, by degrees.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մերմով. կամացուկ, հետզհետէ» ՍԳր. Եզն. «դեռ, ցայնժամ» Վեցօր. Ոսկ. յհ. ա. 17, 22, 24, 34. որից տակաւ տակաւ «քչիկ քչիկ» Կոչ. Եւագր. Եզն. տակաւին «դեռ, դեռ ևս» ՍԳր. կազմութեամբ եզ. գըծ. ձև է. -ին մասնիկի յաւելման համար հմմտ. ամենևին, լիովին, բոլորովին, ազգովին ևն (բոլորն էլ գործիականից)։

= Պհլ. *tak ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում պրս. [arabic word] tak «սակաւ, քիչ, դոյզն». ըստ այսմ տակաւ նը-շանակում է բուն «սակաւուք, քիչ քիչ»։-Աճ.

ՆՀԲ «որպէս թէ տակով, տակէն, մէկ դիէն... լծ. թրք. տահա՝ դեռ»։ Lag. Btrg. bktr. Lex. 63 tač արմատից՝ իբր «դեռ յընթացս»։ Հիւնք. էջ 64 տակ ռա-ռից, էջ 314 սակաւ-ից։ Վերի մեկնու-Աիւնը տուաւ Աճառ. ՀԱ 1908. 122։ Karst, Յուշարձան 423 հյ. տակ «շարք» բառի հետ՝ թթր. tak, tek «մինչև, ց» ինչ

NBHL (2)

Ոչ կամին ընդունել ընդ յարկաւ զազգակիցս իւրեանց ի ժամանակ ձմերայնոյ՝ գոնէ գիշերի իմիք տակաւ. (Վեցօր. ՟Ը։)

ՏԱԿԱՒ ՏԱԿԱՒ. մ. Տակաւ, ըստ ՟ա. նշ. κατὰ μέρος paulatim ἑκ προκοπῆς ex profectu. Առ սակաւ սակաւ. հետզհետէ. աստիճան քան զաստիճան. գամ քան զգամ. կամաց կամաց, երթալով երթալով. եափ եափ, եավաշ եավաշ, վարարագ.


Տաղ, ից

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի հլ. «երգ, քերթուած, ոտանաւոր» Փիլ. Պղատ. օրին. մինովս. Թր. և Երզն. քեր. Նար. (ոսկեդարում չկար բառս.-Սիր. լթ. 20 տաղի ուղղելի է ըստ յն. տաւղիւ). որից տաղաչափել Շնորհ. վիպ. տաղաչափութիւն Երզն. քեր. տաղասաց Մագ. տաղերգութիւն Լմբ. շնորհ. ստատաղ «ստախօս» Տիմոթ. կուզ, էջ 278, տաղարան Յիշատ. տաղաչափ, տաղերգու (նոր բառեր» ևն։

լաճ «ձայն, հնչիւն, բոց, վառումն»։ Հիւնք. տաղաւար բառից։ Scheftelowitz BВ 29 (1905), 27 միացնելով տաղ «խարան» բառի հետ իբր բնիկ հայ կր-ցում է լտ. dolare «շինել, կերտել», յն. δαιδαλλω «ճարտարութեամբ շինել». δ։λ-τος «գրատախտակ» բառերին։ (Ընդու-նում է Pokorny 1, 810 հնխ. del-«ճեղ-քել, կտրել, արուեստով շինել» արմա-տի տակ)։ Նահապետեան, Բազմ. 1908, 499 նոյն է դնում դաղ «անասունների խարան՝ նշան» բառի հետ. հմմտ. լտ. nota «նշան և խազ»։ Կապ ունի՞ նասոր. talt'a «խաղ», talalt'a «խաղալ»։

= Պրս. [arabic word] daγ «խարան, ատրաշէկ երկա-թով այրելով նշան», dāγ kardan «խարանել, դաղել», որից փոխառութեամբ թրք. [arabic word] daγlamaq «խարել», արև. թրք. կամ չաղաթ. ❇ ︎ daγ «այրածի սպի, խարան», [arabic word] daγlamaq «խարել», քրդ. [arabic word] daγ «խա-րան»։ Իրանեան բառը ծագում է հնխ. dhegšh-«այրել» արմատից, որի ժառանգ-ներից են սանս. dáhati, զնդ. dažaiti, հսլ. žega, ալբան. djek, δez, ndez, լտ. foveo, լիթ. degù ևն՝ «այրել, վառել, տաքացնել» նշանակութեամբ (Horn § 529 Pokornν 1 849), որոնց դէմ իբր բնիկ հայ պիտի ունե-նայինք դեգ։

«գրատախտակ» բառերին։ Նոյնը կըրկ-նոմ են Walde 239, Boisacq 161, Po-korny 1, 810։ Տե՛ս նաև տաղ «երգ»։

«առնի անդամի ծայրը». ունի միայն Քաջունի, հտ. Գ. էջ 232։

NBHL (2)

Այլոց շնորհէ բանըս տաղի՝ զի եւ այնու միտքն բանի՛։ Ի սմա գրեցի զբան հաւատոյ, ոտանաւոր՝ տաղիւ չափոյ. (Յիսուս որդի.։)

ըստ այսմ գրի ի (Հին բռ.)


Տաղանդ, աց, ոց

s. fig.

talent (weight);
talent, ability, parts, attainments;
— ոսկի, golden talent.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո, ի-ա հլ. «ար-ծաթի կամ ոսկու 125 լիտր=40 kil. 800 gr. (ըստ Մանանդեան, Կշիռները և չափերը, էջ 47), որ է 9000 դահեկան (Տեղեկ. ինստիտ. 2, 30)» ՍԳր. փխբ. «ձիրք. վերնային շը-նորհք» Մանդ. Շար. որիզ տաղանդաւոր Ոսկ. եփես. տաղանդեալ Լմր. ւաւտ. ծ. տա-ղանդապարտ Մանդ. տաղանդան «տաղանդ-ներ» (պարսկաձև յոգնակի) ԱԲ։

= Յն. τάλαντον բառն է, որ բուն նշանա-կում է «կշռի նժար», յետոյ «կշիռ, ծանրու-թիւն, քաշ» և մասնաւորապէս «ծանրութեան և դրամի չափ, որ տեղի և ժամանակի հա-մեմատ փոփոխւում էր. Աթէնքի մէջ սովո-րաբար տաղանդը իբր կշիռ՝ 26 kil. էր, իսկ իբր դրամական չափ՝ արծաթը արժէր 56Որ ֆրանկ, ոսկին՝ 56,000 ֆրանկ»։ Բառս փո-խառութեամբ անցել է շատ լեզուների. ինչ. լտ. talentum, ֆրանս. անգլ. talent, ռուս. талантъ, վրաց. ტალანტი տալանտի ևն։ Ծագում է հնխ. tel-, tol-, tl-«քաշել, կշռել» արմատից. հմմտ. յն. ταλαντεύω «կշռել, հաւասարակշռել», τάλας, τάλαν «դժբախտ, որ չարիքներ և թշուառութիւն է քաշում», ταλασ-σαι «կրել, տանիլ, տառապիլ», τολμάω «կըշ-ռել, քաշել», սանս. tulá «կշիռք», tulayati «կշռել», լտ. tollo «բարձրացնել», tolero «կրել, տառապիլ», հլտ. tulere «կրել», գոթ. hulan, անգսք. ֆolian, հբգ. dolen, գերմ. dulden «տանիլ, համբերել», Geduld «համ-բերութիւն» ևն (Boisacq, էջ 937-9, Kluge, էջ 169 ևն)։-Հիւբշ. 383։

Ուռեղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը նաև Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. 172, ՆՀԲ ևն։

NBHL (3)

այլ ըստ (Հին բռ.)

Քանքար եւ տաղանտ՝ հինգ հազար դահեկան։ Այլք ասեն լինել սովորաբար չաստուած թալէռ կամ ռիալ. եւ ըստ ատտիկեցւոց եւ բաբելացւոց, ռ։ Շիր. եւ Երզն. պարզապէս ասեն՝ ճիգ լիտր. որպէս եւ ի յն. լտ. բռ. գրի, ճիե լիպրա։

ՏԱՂԱՆԴ կամ ՏԱՂԱՆՏ. յն. դա՛լանդօն. τάλαντον . լտ. դալէնդում. talentum. (եբր. քիքքար. հյ. Քանքար. ռմկ. գընթար, գանդար, խանթար) Կշիռ արծաթոյ եւ ոսկւոյ՝ ճիե լտերաց, այլ ըստ տեղեաց եւ ըստ ժամանակաց պէսպէս առեալ. ըստ ոմանց իբր քսակ մի առ մեօք, այսինքն 500 դահեկան.


Տաղաւար, աց

s.

tabernacle, tent, booth;
hut, lodging, cabin, vine-arbour;
scene, stage;
— մրգապահաց, fruit-house.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «հիւղ, վրան, մացա-ռով շինուած խրճիթ» ՍԳր. Եւս. պտմ. «թատ-րոն» Ոսկ. ա. կոր. «վրան փերեզակաց» Պղատ. օրին. «պարտիզպանի հիւղակ» ՍԳը. որից տաղաւարահարք կամ տօն տաղաւա-րահարար ՍԳր. տաղաւարակից Փիլ. ել. Կիւրղ. կոյս. տաղաւարիկ Վրք. հց. տաղա-ւարիլ «բնակիլ» Յհ. իմ. եկեղ. Ճառընտ. ևն. -ՋԲ ունի նաև տալաւար ձևը. շատ յետին է տեղաւար կամ տեղավար Օգոստ. բաջ. 10, 15։

ՆՀԲ թրք. dal «ճիւղ»+հյ. վայր բա-ռերից, իբր «բնակարան ի վայրի կըրկ-տեալ յոստոց»։ Այվազովսքի, Յղ. հընչ-ման 16 վրաց. տալավարի։ Հիւնք. սկա-վառակ բառից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Կր. տաղավար, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. դաղավար, Խրբ. դօղօվար «եկե-ղեցական հինգ գլխաւոր տօները»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ტალავარი տալավարի «վը-րան» Մտթ. ժէ. 4. Մրկ. թ. 5, ბალავრობა տալավրոբա «տաղաւարահարաց տօնը»։

NBHL (3)

զտաղաւարն տիրական, եւ զխորանն աստուածական։ Տաղաւար աբրահամեան աստուածընկալ. (Նար. կուս.։ Շար.։)

Տեսի ի մերձաւոր կենացս տաղաւարս զողբոցն երգս. (Նիւս. կուս. (յն. լտ. նոյն է ընդ հյ. ձայնս՝ շէնք)։)

Տաղաւարս կառուցանելով ըստ վաճառականին. (Պղատ. օրին. ՟Ե։)


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. «պալատ, արքունիք» ՍԳր. Եզն. «անկելանոց, հիւանդ՝ ծեր՝ անկ-եալ պահելու յատուկ շէնք» Ճառընտ. «սե-ղանատուն, սեղան, կոչունք» ՍԳր. Եղիշ. «կուռքի մեհեան» Շար. Ճառընտ. «աղօթա-տուն Աստուծոյ» ՍԳր. որից տաճարակա-պուտ Բ. մկ. դ. 42. Ոսկ. ես. տաճարակից Գ. մկ. բ. 13. Բուզ. տաճարապետ ՍԳր. տա-ճարակողոպուտ Ոսկ. մտթ. և Բ. տիմ. մե-հենատաճար Ոսկ. գծ.։

= Հպրս. tač̌ara-«պալատ, ապարանք» (որ և գրուած dačara), որից պրս. [arabic word] tajar «ձմեռանոց, տաքուկ բնակարան. 2. ոտեմա-րան, համբարանոց» (Horn § 375)։ Պարս-կից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] tazar «ամառանոս». որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 9 պրս. [arabic word] tazar ձևից է։-Հիւբշ. 251։

ՆՀԲ մրաց. տաձարի, պրս. տայիր. տէյր, ի տավէր «Աստուած և դիք»։ Հին հայկաբանները մեկնում էին «տայ ճար»։ Ուղիղ մեկնեց նախ Gosche 38, որին հետևում են միւսները։ Հիւնք. պրս. թէճէր, թաշիյր, չարկեահ, չարթաք. հպրս. թասարա (1), լտ. quatuor, պրս. չատիր, թրք. չատըր, յն. τέτταρα։ Ալիշան, Հին հաւ. 428 պրս. թէճէր և ետրուր. tage չաստուածը։ Պատահական նմա-նութիւն ունի չին. [hebrew word] tá'-ciá «մեծ տուն»։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Տփ. տահար, Մշ. տաջար, Ռ. Սեբ. դաջար, Մրղ. տաճճար, Զթ. դաջօյ, դաջոր. այս բոլորր ու-նին «եկեղեցի» նշանակութիւնը։ Իսկ Սլմ. գործածւում է միայն իւրայատուկ մի ա-սացուածի մէջ. երբ թոնիրը շատ վառուելով սպիտակի, ասում են թէ թոնիրը «սիւտկել է իշխօ տաճար». սրանից հանելով է անշուշտ, որ Ա. Աթայեան, Սալմաստ 66 դնում է տա-հար «թոնիր» նշանակութեամբ մի բառ, որ ինչպէս ստուգեցի Թաւրիզում Սալմաստեցի գաղթականների մօտ, գոյութիւն չունի.-հմմտ. նաև Ահարոնեան, Հռօ կինը, էջ 67 Իգդիրեցոց մի երդումը թոնրի վրայ՝ «այս տաճարը վկայ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ყაძარი տաձարի, გაძარო տաձարո «տաճար, եկեղեցի, պալատ, դա-տարան, պանդոկ», ტაძრეული տաձրեուլի «պանդոկապետ», თაძრობა տաձրոբա «ընթ. րիք, խնջոյք», թուշ. ტაძარ տաձար «եկեղե-ցի», քրդ. տաճար «եկեղեցի» (այս ձևով է գործածուած Աւետարանի քրդերէն թարգմա-նութեան մէջ, տպ. Պօլիս, 1857, Մտթ. իգ. 16-17 ևն)

NBHL (1)

Փոխանակ միոյ հրէական տաճարին՝ հազարք եւ բիւրք շինեցան եկեղեցիք ընդ ամենայն աշխարհ. (Գէ. ես.։)


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։

Տաճիկ բառի վրայ խօսել է նախ Տե-րոյենց, Երևակ 1861, յնվ. 16, առանց որոշելու բառի ծագումը։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Aрм. reorp. 54։ Հիւշռ. 86 թէև դնում է պհլ. tāčik բառից, բայց այս ձևը հանում է ասոր. tāi, արաբ. ❇ tai ցեղանունիզ՝ čik մասնիկով, ինչպէս սագճիկ «Սագաստանցի» և rā-čīk=պրս. razi «Ray գաւառիզ»։ Sta-ckelberg WZKM 17 (1903), 50 տա-ճիկ ուղտ=պհլ. ustr-i-tāčīk։ Տե՛ս նաև Seidel. Մխ. հեր. § 15։ Բառիս ծառման մասին վէճ ծագեցաւ Ճակատամարտի մէջ. Լ. Մեսրոբ (անդ՝ թ. 894) բառը հա-նում էր tāǰ «թագ» բառից, իբր «թագին հպատակող ստրուկ ցեղ» (առաջին տա-ճիկներն համարելով այն քրիստոնեա-ներին, որոնց թաթարները քշելով Թուր-քեստան, պահում էին ստրկական ծա-ռայութեան մէջ)։ Այս հերքելով շատ ուղիղ մեկնութիւններ է տալիս վերի ձե-

ւով Գ. Մեսրոպ (անդ, թ. 933)։ Նոյնը Marquart, անդ, 1922 փետր. 8, որ և Պարսկաստանի արևելեան սահմանի վը-րայի Taζ̌ik-ներին ծագած է համարում tat նախատական անունից+ նուացա-կան -čik. այսպէս (Tat) էին կռչում նաև Խրիմի թաթարները տեղացի գո-թերին ու յոյներին. նոյն ծագումից է թւում դարձեալ մաճառական tot կոչու-մը, որ տրւում է Սլովաքներին։ Այս բո-լոր ստուգաբանութեանց ամփոփումն ունի Թէոդիկի Ամէն. տարեց. 1923, էջ 354-6։ Բառիս մասին մի լաւ յօդուած ունի Բ. Ե. Կ.՝ Ամերիկահայոց «Տաւ-րոս» հանդէսում, 1919, էջ 504։

ԳՒՌ (dialectal) Ախց. տանիկ «օսմանցի թուրք», Մրղ. տանիկ «պարսիկ», Պլ. Սչ. դաջիգ «օս-մանցի», Պլ. դաժգընալ «մահմետական դառ. նալ», Սվեդ. դիջmգ ևն։

NBHL (3)

Տաճիկ ուղտուք արձակէ ի հայս. եւ ընդ սակաւ աւուրս եկին բերին։ Բայց միայն մերուժանն ի տաճիկ ձի նստեալ փախչէր. (Բուզ. ՟Դ. 54. եւ 47։)

ἅραψς, ἅραβες araba, arabes σαρακηνός saracenus. այսինքն ընթացիկ. արագոտն. վազուկ. պ. թազի. եբր. արէպ, արապ. որ եւ Արաբացի, Սարակինոս, Հագարացի. Ազգ արաբացւոց արօտականաց կամ խաշնարածաց՝ վրանօք շրջողաց այսր անդր.

ՏԱՃԻԿ. ա. δρομάς dromedarius, currens. Մակդիր երագոտն կենդանեաց՝ մանաւանդ տաճկաստանի կամ արաբիոյ. յորս նշանաւոր է սուրհանդակ ուղտն. էճին տէվէսի. որպէս եւ սրընթաց շունն ըստ պարսից ասի, եւ երագընթաց երիվարն, էսպի թազի կամ թազի սիւվար. տե՛ս ԹԱԶԵԼ. եւ ԸՆԹԱՑՔ.


Սերտ, ից

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «պինդ, կարծր, հոծ, խիտ, հարազատ, ստոյգ» Ա. պետ. դ. 8. Ոսկ. ես. եբր. տիմ. գաղ. Եփես. 841. Սեբեր. որից սերտիւ Ա. պետ. ա. 22. Ոսկ. սերտել «պրն-դացնել, հաստատել» Դիոն. Պիտառ. Խոր. ներտանաւ Գնձ. սերտաշէն Վրդն. ծն. գե-րասերտիլ Շիր. Դիոն. նախասերտեալ Դիոն թղթ.-նոր իմաստ էսերտել «դասը (լաւ) սո-վորիլ», որից սերտողութիւն, սերտարան։

ԳՒՌ (dialectal) Սչ. սերտ «խիտ» (օր. սերտ սան-տըր), Մշ. սերդ «պինդ» (ձմերուկի, բողկի համար ասուած), Սլմ. Վն. սեռտ «թարմ, առոյգ, քաջառողջ», Երև. սէռտ «պինդ» (ձու, փայտ), Տփ. սիրտ «թանձր»։-Նոր նշանա-կութեամբ Մշ. սերդ «դասը լաւ սովորած», բայաձև Մշ. սէրդէլ, Ախց. Կր. սէրտէլ, Պլ. Սեբ. սէրդէլ, Ագլ. սէ՛ռտիլ, Ասլ. սէրդէլ, Խրբ. սէրդիլ, Մկ. սէռտիլ «լաւ սովորիլ դա-սը»։

ՓՈԽ (borrowing) Կայ պրս. [arabic word] ︎ sārdij «լոկոն. և է այն, զի զկիրն կամ զգաճն իւղով կտա-ւատի և բամբակով խառնեալ, և խմոր արա-րեալ, և այնու զփողրակս ջրոց ընդ իրեարս մածուցեալ ամրացուցանեն» (ԳԴ)։ Այս ի-մաստը իսկոյն յիշեցնում է հյ. սերտիչ մի ձև, մանաւանդ որ պարսկերէնի մէջ ❇ տառը ենթադրում է օտար ծագում։ Բայց վերոյիշեալ պրս. բառը ըստ իս սխալ ըն-թերցման արդիւնք է և պէտք է ուղղել ❇ [arabic word] sarviǰ կամ sārūǰ, որ է պրս. ❇ sāruǰ «գաճ», արաբացեալ [other alphabet] ︎ sāruj «գաձ, յատկապէս ապակի կամ ջրի փողրակ կպցը-նելու գաճ կամ լոկոն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417)։

NBHL (2)

Սէր սերտ ունել ընդ միմեանս։ Սերտ սիրով շնորհակալուք։ Սերտ սիրով եւ միաբանութեամբ։ Ով սերտ հիւրասիրութեանն. զիւրսն փոխանակ այլոց յանձին ունէր տալ. (՟Ա. պէտ. ՟Դ. 8։ Խոսր.։ Փարպ.։ Սեբեր. ՟Թ։)

Աղօթս առնէ նոցա սերտ մնալ ի միաւորութիւն հաւատոցն սիրով ընդ հաղորդին ընդ աստուծոյ սերտ, որդիք աստուծոյ եւ անուանին եւ կոչին. (Համամ առակ.։)


Սէգ, սիգաց

adj.

imperious, high, haughty, supercilious, arrogant, proud, superb;
— առ հանդերձ, fond of dress, smart, spruce, dandy;
— առնուլ, cf. Սիգամ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «հպարտ, ամբարտաւան, խը-րոխտ» Բ. մկ. է. 9. Վեցօր. 163. Ագաթ. «այր իգացող» Եւագր. 245, Իրեն. հերձ. 94 176 (Վարդանեան ՀԱ 1910, 305, բայց ունի արդէն Բառ. երեմ. էջ 285). որից սէգ աո-նուլ «սիգալով ճեմել» Նար. տաղ. սիգալ «հպարտանալ, պարծիլ» Առակ. լ. 31. Սիր 4. 10. Ոսկ. բ. Կոր. Ագաթ. «իգանալ, կնա-տիլ, զեղխիլ» Ոսկ. մ. բ. 24. սիգութիւն «իգացում, կնատութիւն» Փիլ. 277-8. Կա-նոն. 46. սիգանք Ոսկ. մ. գ. 13. սիգաքայլ Արծր. գրուած ունինք նաև սեգ, սեգութիւն։ Նոր բառ է սիգանազ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k'eigh-«ցատկել, աշխոյժ, առոյգ» արմատից, որի ժառան-գորդներն են սանս. çighrá-«աշխոյժ, ա-րագ», անգսք. hīgian «շտապել, յառաջա-նալ, յառաջ դիմել», անգլ. hie «աճապա-րել», ռուս. cигать, cиrнуть «ցատկել», գւռ sigaé, signué «մեծ մեծ քայլերով քայլել», ինչպէս նաև ռուս. cигъ «մի տեսակ ձուև». որից փոխառեալ են լիթ. sykis, հհիւս. sīkr ևն (Pokorny 1, 363)։ Հայերէնի բուն նախ-նական իմաստը պէտք է լինի «հպարտ քայ-ւող», ինչպէս ցոյց են տալիս սիգալ, սիգա-քայլ ևն։-Աճ.

NBHL (1)

Իբրեւ զսէգն տրդատ։ Վասն զի սէգ իսկ էր առ հանդերձ (հագուօղ սըգուօղ), եւ այլ ուժով պնդութեան. (Ագաթ.։)


Սէզ, սիզոյ

s.

bentgrass, couch grass, squitch grass, dog's grass, weed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «դալար կանաչ հասարակ խոտ» ՍԳր. Վեցօր. 83, 87. «վնասակար խոտ» Եղիշ. մատն. Կանոն. էջ 58. (ըստ Տիրացու-եան, Contributo § 23 agrostis alba L, § 27 cуnodon dactylon Pers., § 283 pimpinella saxifraga L.) որից սիզուտ Վստկ. սիզական Գնձ. սիզաբոյս Ագաթ. սիզաբերիլ Խոր. աշխ.։

NBHL (1)

ἅγρωστις gramen. Դալարի յաճախեալ, խոտ յուտեստ անասնոց, նման բուսոյ ցորենոյ եւ գարւոյ, այլ կարճ, եւ սին յարմտեաց որպէս զգաղձն. (լծ. եւ սազ, սազլըգ, որ է կնիւն, պրտու). Տես (Օր. ՟Լ՟Թ. 2 ։ Ես. ՟Թ. 18։ ՟Լ՟Է. 27։ Ովս. ՟Ժ. 4 ։ Միք. ՟Է. 7։)


Սիկ, սկոյ

s.

slime, mud, ooze, mire, slough, dirt;
deposit, sediment, dregs, lees.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «ցեխ. գետի կամ ջրի տակ նստած տիղմը» Ոսկ. ես. 351 և մ. գ. 7. Վեցօր. 141, 142, 183. Փիլ. Վստկ. 103. որից սկախառն «ցեխոտ» Վեցօր. 137. սկանալ Ոսկ. ես. 324. մանրասիկ Շիր. սկիլ «ջրի տակ սուզիլ՝ մրուրի պէս» Ոսկ. գծ. 578. Յայսմ. տղմասիկ Նար. ժզ. 36 (տպ. տղմա-սիգ). Շնորհ.-ըստ ՀՀԲ կայ նաև գրուած ըսկախառն։

= Իոան. գւռ. *sik «աւազ» ձևից, որի գո-յութիւնը հաստատւում է սանս. sikatā, հարս. ϑikā, մար. sikaya, և նոր իրանա-կան բարբառների six, šəga, sag', səγā, səgya, sigioh և մանաւանդ xūr և Mihreǰan բարբառների sik, sig ձևերով (ըստ Ben-veniste BSL л 89, էջ 60 և л 93, էջ 74)։ Բոլորն էլ նշանակում են «աւազ»։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Վն. սիկ «ջրի տակ նստած դիրտ» (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 589), Մշ. սիգ «կարմիր և դեղին կաւ ունեցող հող» (օր. սիգ արտ), Սեբ. սիգ «գետի ե-զերքից հանուած մանր աւազահող, որով ոսկերիչները զանազան բաներ են ձուլում». որից Ալշ. Կր. Նբ. սկիլ, Երև. սկվիլ, Մրղ. սըկկէլ, Սլմ. սկել, սղ'ել «խորասուզուիլ, ընկղմիլ», իսկ Մշկ. Ք. «ջուրը պարզուիլ, պղտորութիւնը անցնիլ», սկռիլ Վն. «ծանր ծանր ջրի տակ իջնել»։

NBHL (1)

Երկիր ապականութեամբ ջուրց սիկ եղեալ։ Իբր ի տղմոյ իմն եւ ի սըկի աշխարհիս. (Փիլ. նխ. ՟ա.։ Փիլ. լին. ՟Դ. 193։)


Սիկղ, սկեղաց

s.

shekel.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ղ հլ. (սեռ. սկեղ) «մի տեսակ հին չափ և դրամ» (որ ըստ Մանանդեանի, Տե-ղեկ. ինստիտ. 2, 30, կշռում էր 11։ ունկի, որ է 6, 8 գրամ) ՍԳր. Շիր. էջ 28, Բրս. մրկ. էջ 381,

-άն. αἰϰλος կամ σἰγλος «պարսկական, հրէական կամ եփեսական մի դրամ», որ ծագում է եբր. [hebrew word] šeqelհոմանիշից. արմա-տը šaqal «կշռել։=արար. [arabic word] ϑaqal «կշռել ծանրութիւն», ասուր. ❇ [other alphabet] ša-ka-lu «կշռել» (յետոյ «հաշուել»), šikiu «սիկղ» (Strassmaier, Alphabetisches Verz A Assyr. u. Akkad. Wörter. էջ, 994, Delit-zsch, Assyr. Handwört. 685-6)։ Յոյնից են նաև լտ. siclus, ֆրանս. sicle, գերմ. Sekel, վրաց. sikili, ռուս. cиклъ ևն։ Նոյն բառից է կազմուած յն. σἰγλαι «ականջի գինդ», որ արևելեան սովորութեամբ ոսկի կամ արծաթ դրամ է լինում (Boisacq 863)։ -Հիւբշ. 378։

ՓՈԽ (borrowing) Ըստ Մառ. Иппoл. 66 հայերէնի՞ց վրաց. სიკლა սիկլա հոմանիշը։

NBHL (1)

եբր. շէգլ. (յորմէ միշգէլ. ռմկ. մըսգալ ). σίκλος siclus եւ σταθμός pondus, statera. Ըստ Մենինսքեայ՝ վեզն. Չափ կշռոյ, չորս տրամ արծաթոյ կամ ոսկոյ եւ այլոց իրաց. Կէս ունկի. որ էր չափ սրբութեան կամ տաճարի. Իսկ արքունի սիկզ՝ երբեմն էր նոյն, եւ երբեմն կէսն նորին. տես (Ել. ՟Լ՟Ը։ Թուոց. ՟Գ. ՟Է։ Ղեւտ. ՟Ի՟Է. 3. եւ այլն. եւ Շիր կշռ.) եւ չափ. ուր այլեւ այլ բանք են ի զանազան օրինակս։


Սիմինդր

cf. Սիմինտր.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «նաշիհ, բարակալիւր» Զքր. ծործ. Վստկ. 201. Դամասկ. (գրուած է նաև սիմինտր)։

= Յն. σεμίδαλις «բարակ, նաշիհ ալիւր», որ թերևս լտ. simila հոմանիշի հետ փո-խառեալ է միջերկրեան մի լեզուից (Boisacq 859). յունարէնից են նաև ասոր. [syriac word] simidá «շարմաղ ալիւր» ZDMG 40, 446, արաբ. ❇samīδ «բարակ ալիւր, սպիտակ հաց», թրք. ❇ simid «բոկեղ, օղակաձև հացիկ», պրս. [arabic word] šamand «ընտիր սպիտակ հաց», սանս. samitā «նաշիհ», վրաց. Եემი-დალი սեմիդալի, სამინდალი սամինդալի, სამინდო սամինդո «բարակ ալիւր»Սղ. ա. 13. სიმინდი սիմինդի, სიმიდი սիմիդի «եգիպ-տացորեն», մինգ. სიმინდი սիմինդի, სიმილი նիմիդի, ին գիլ. სმიმდ սմինդ, սվան. სიმინდ սիմինդ «եգիպտացորեն»։ Հայերէնը տար-բերւում է յոյնից ն-ի յաւելումով, որ ունին նաև վրացական լեզուները և ր վերջաւորու-թեամբ փխ. λ։ Ձևի համար հմմտ. նաև կըղ-մինտր։-Հիւբշ. 379։

ՆՀԲ յիշում է վերի ձևերը անորոշ կերպով։ Ուղիղ մեկնեց Brockelmann ZDMG 47, հյ. թրգմ. Ուս. փոխ. բա-ռից 106։

ԳՒՌ (dialectal) Տփ. սիմինդր և Երև. սիմինդ «եգիպտացորեն», իսկ Մշ. սմինդր, Զթ. սի-մինդռը, Վն. սըմը՛նդր, Սվեդ. սըմընդրmգ, Կր. սմնդրիկ, Տիգ. սմնդրիգ, Արբ. սմինդ, Բբ. սմըրդիք, Հճ. սիմիր, Ակն. Պրտ. սմրուգ, Սեբ. սռմուգ, Եւդ. սըմէռ, որոնք բոլոր նը-շանակում են «մանր ձաւար» կամ «ձա-ւարի խոշոր ալիւր»։

NBHL (1)

մեղր եւ ձեթ եւ սիմինտր ետու ի կերակուր քո։ Առեալ զձեթ եւ զգինի եւ զսիսինտրն իմ՝ մոռացար զիս. (Դամակ.) (ըստ Եզեկ. ՟Ժ՟Զ. 19. հաց եւ նաշիհ)։


Սին, սնոյ

adj.

empty, void;
destitute;
vain, useless.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. «ունայն, պարապ, թափուր, մէջը փուճ» Ոսկ. փիլիպ. և բ. տիմ. որից նին ի սնոյ Եփր. թգ. 423. մն. 494. սնանալ Ամբակ. գ. 7, Եզն. 180, անոտի ՍԳր. Սեբեր. ննոտիլ Դ. թագ. ժե. 15. սնութիւն Մանդ։ սինեալ Ագաթ. սնակուշտ ՍԳր. Եփր. թագ. ննաբանութիւն Ոսկ. գղ. սնամահակ կամ սնամահիկ «անվարձ, պարապ տեղ աշխա-տած» Ոսկ. ես. և Փիլ. 492. սնամէջ Վեցօր. 88. սնապարծ Գաղ. ե. 26. Վեցօր. Ոսկ. մ. գ. 3. սնավաստակ Ագաթ. սնահաւատ, սնո-տիապաշտ, սնոտիապաշտութիւն, սնոտիա-պաշտական (նոր բառեր) ևն։ Նոյն արմատի երկրորդ ձևն է ոսին «սին, վտիտ, ազազուն» Նն. խա. 6, 7, 27. որից ոսնիլ «սնանալ, ազազիլ» Ագաթ. ռամկաձև՝ հոսնիլ, հոսնե-ալ Լծ. կոչ. կայ նաև սնին ձևը՝ Լմբ. առակ. և ցնոտի «անարգ» Բառ. երեմ. էջ 318։

= Բնիկ հալ բառ՝ հնխ. k'eno-ձևից. հմմտ. յն. հոմեր. ϰενεός, ատտ. ϰενός «պա-րապ, սին, փուճ, ոչինչ», ϰενεών «խոռոչ», ϰενοῦν «պարպել, դատարկել» (Boisacq 434, Pokorny 1, 365, 390)։ Հայերէնից և յունա-րէնից դուրս այս արմատը ուրիշ որևէ լեզուի մէջ չէ պահուած։-Հիւբշ. 490։

ՆՀԲ լծ. հյ. ոսին և յն. ϰενός։ Win-disch. 19 յն. ϰενός։ Չուբինով՝ վրաց. სენი սենի «ախտ, հիւանդութիւն» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 361 և Ari-ca 81, 366 սանս. çunya, յն. ϰενός Lag. Urgesch. 533 ոսին ձևի դէմ դնում է սանս. *pāçana(?), գոթ. faginōn «ուրախանալ», fagrs «պատշաճ, լար-մառաւոռ»։ Mü̈ller SWAW 38, 576 յն. ϰενός։ Հիւբշ. KZ, 23, 17 և 34 սանս. çvanya, çūnya, յն. ϰενεός։ Սրանց հա-մեմատ նաև Տէրվ. Նախալ. 73։ Հիւնք. սան բառից։ Scheftelovitz BВ 28, 283 սանս. çūna, զնդ. sūna «թերութիւն, պակասութիւն»։ Patrubány IF 14, 59 ոսին միացնում է լիթ. pészti «մազերը քաշել», յն. πέϰω «սանտրել», լտ. pecten «սանտր» բառերի հետ!

ԳՒՌ (dialectal) Մշ. հօսնիլ «թառամիլ, դեղնիլ, թարշամիլ», Բլ. Մշ. հօսին «արօտի մէջ չհընձուած ու չորացած խոտ»։ Տե՛ս և սին-լըքոր։

«հազորան պտուղը, տճկ. իւ վէզ, Ննխ. օվազ, ֆր. sorbe» Բժշ.։

NBHL (4)

Սնափառութիւն՝ ըստ անուանն սին եւ սուտ։ Չելանիցէս սին ի բնաւէ. (Ոսկ. փիլիպ. եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)

հասկն՝ որ սին է, թուի տեսողացն՝ թէ հասկ է. իսկ իբրեւ որոնես՝ ունայն է ի ցորենոյ. նոյնպէս եւ առաքինութիւնք սնափառութիւն. (Կիր. ՟ը. խհ.։)

Սին ընկոյզն, որ ճղով եւ կեճեպով արտաքոյ զարդարեալ երեւի, եւ մէջն փուճ է. (Լծ. նար.։)

κενός inanis, vanus, vacuu. (լծ. հյ. ոսին. յն. քէնօս. ուստի Սնոտի. Ունայն. ընդունայն, թափուր. զուր. դատարկ. նանիր. դարտակ, փուճ, պարապ. ...


Սինլքոր, աց

adj.

refuse;
low, despicable, vile;
— or — ժողովըրդեան, — խուժան, riffraff, dregs and refuse of the people, mob, rabble, scum of the people, the unwashed, the many-headed, beggarhood.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

-Կազմուած է սին և լքեալ բառերից՝ -որ մասնիկով, ինչպէս ցոյց է տալիս սինլքեալ ձևը, որ մէկ անգամ գործածուած է Երեմ. լթ. 9 փխ. սինլքոր։

Այսպէս են մեկնում ՀՀԲ, ՆՀԲ, Տէրվ. Altarm. 8, Նախալ. 103։ Հիւբշ. 490 յիշո՛ւմ է միայն այս մեկնութիւնը։ Հիւ-նըք. սինկլիտոս բառից։

ԳՒՌ (dialectal) ՆՀԲ յիշում է սիլլիքոր ձևը։


Սինձ, սնձոյ

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։

Տէրվ. Altarm. 100 սինձ և կրկնուած սոսինձ կցում է սանս. snih «պարար-տանալ, կցել», snēha «կպչունութիւն, ճարպ, իւղ» բառերին։ Bugge KZ 32, 86 և IF 1, 451 սինձ «մածուցիկ նիւթ» և սոսինձ փոխառեալ է դնում ոչ-հնդե-ւրոպական մի լեզուից. հմմտ. կազի-կում. sina. ավար. ssino «սոսինձ», ssedéze «սոսինձով կպցնել»։ Հիւնք սանձ և ցանց բառերի հետ։ Աճառ. ՀԱ 1908, 121 նոյն է դնում սէզ բառի հետ և նախաձևը համարում է *սէնձ։ Pat-rubány ՀԱ 1908, 343 հնխ. ek'oi «ու-տել» արմատից։ Պատահակա՞ն նմա-նութիւն ունին արդեօք արաբ. ❇sunǰ (կարելի էր նաև sinj կարդալ) «յու-նաբ» (Կամուս, թրք. թրդմ. Ա. 414), քրդ. sənǰi «փշատ»։

ԳՒՌ (dialectal) Մե. Ջր. սինձ, Զթ. սը՛նձ, Ղրբ. սէ՛զնը, Շմ. սը՛զնը, Գնձ. սի՛զը, Ագլ. սա՛-զնը, Ղզ. սիզ, Սվեդ. սնձmգ (ծառը՝ սընձ-ռինա) «անտառի ալոճ, մկնալոճ» (նոյն է նաև սինձ Տիվրիկում՝ «ալոճ»), որից Ղրբ. սզնէ «սնձենի».-Ալշ. Երև. Մկ. Մշ. Ջղ! Սեբ. Վն. սինձ, Ախց. Կր. սինծ «խոտր» (ըստ Արթինեան, Տունկերը 30 tragopogon pratensis L)։

ՓՈԽ (borrowing) Տիրազուեան, Contributo § 204 Տրապիզոնի թուրքերէնով դրած է անիծ ա-ղաճի (հարցականով և հակառակ իր սովո-րութեան առանց իտալերէն ևս տառադար-ձելու). համարում եմ ա և ս տառերի նմա-նութիւնից յառաջացած սխալ մի ձև, որի ու-ղիղը հայերէնից փոխառեալ մի ձև պէտք է լինի, «մկնալոջ» նշանակութեամբ. ըստ այսմ հմմտ. վերի արաբ. և քրդ. ձևերը։

NBHL (3)

Որպէս ի նաւի առ այլ իմն պէտս առնանին առ ի մածուցանել՝ իբրեւ սինծն եւ վուշ։ Խզեալ մարմնոց սինձ յարմարութեան։ Զօրէն սընձոյ կապեաց զնոսա առ ինքն. (Անյաղթ պերիարմ.։ Պիտ.։ Երզն. մտթ.։)

Իսկ ըստ Բժշկարանի

ՍԻՆՁ. գ. μελίμηλον melimelum. (որպէս թէ մեղրախնձոր). Պտուղ անոյշ, եւ քաղցրաւենի. սերկեւիլի կամ խնձորոյ ընդ մեղու. մուրապպա.


*Սինօռ, ի

cf. Սահման.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սահման, պայման, որոշումն» Ուռհ. 372, Անսիզք 39, Մխ. դտ. օր. թագ Շնորհ. առակ 116, Վստկ. 200. որից սի-նօռեալ «սահմանը քաշած» Ուռհ. 216. նինօռկից «սահմանակից հարևան» Սմբ. դատ. 9. սինօոպահ «սահմանապահ» Սմբ. դատ. 21։

NBHL (1)

Բառ ռմկ. ըստ յն. եւ թ. Սահման, եւ պայման. որոշումն.


Սիրայ, ից

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «չուան, սէզէ հիւսուած պարան» Ոսկիփ. Վրք. հց. Միխ. աս. 207 (տպ. Սիրա՝ իբր յատուկ անուն), «շարք, կարգ» Պրոկղ. (ըստ Տաշեան, Մատ. մանր. ուսումն. Ա. էջ 39 և Նորայր, Բառ. ֆր. série)։

= Յն. σειρά́ «շղթայ, չուան, գիծ, շարք. արմաւի տերևներից հիւսուած չուան», որից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] sirā, արաբ. ❇ sair «առասան, չուան», վրաց. სირა սիրա «кромка y корзиикн կողովի եզրը»։-Հիւբշ. 379։

ՆՀԲ յն. σεῖρα, լծ. և լտ. series, հյ, շար և թրք. սըրա։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սարիք բառի հետ՝ սումեր. sar «կապել»։

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Տաղ. հետևեալ ձևով. «Չի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր Հերովդիադայ). սէր ի սիրայէ քաղ-ցըրաշնչեալ օդոյն». (հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 71)։ ՆՀԲ մեկնում է «շար ի շարէ», որպէս բառ յն. և թրք. սրրա սըրա կամ երգ յերզոյ, որպէս բառ եբր.։

NBHL (3)

(ՍԻՐԱՅ 2) ՍԷՐ Ի ՍԻՐԱՅԷ մ. Շար ի շարէ. (որպէս բառ յն. եւ թ. սըրա սըրա ) կամ Երգ յերգոյ (որպէս բառ եբր)

ՍԷՐ Ի ՍԻՐԱՅԷ մ. Շար ի շարէ. (որպէս բառ յն. եւ թ. սըրա սըրա ) կամ Երգ յերգոյ (որպէս բառ եբր)

յն. սիրա. σειρά catena, funis. (լծ. եւ series. հյ. շար. թ. սըրա ). Ստրիք. չուան. առասան. պարան. լար. շղթայ կազմել յամենայն նիւթոյ, եւ մտանել եւ ոլորեալ յարմաւենաւոյ, ի պրտուոյ, ի մազէ.


Սիւնիքոսական, ի, աց

adj.

continuous.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«շարունակուող, ան-ընդհատ (ջերմի համար ասուած)» Մագ. թղ. 74. 135։

= Յն. συϰεχῶς «անընդհատաբար, շարու-նակեալ կերպով» մակբայից՝ հլ. -ական մասնիկով կազմուած. (ֆրանս. ևս syno-que). ըստ այսմ մեր բառը կարելի է ուղղել սիւնեքոսական։-Հիւբշ. 379։

NBHL (1)

Բառ յն. սինէխիս. συνεχής continuus. Շարունակ. անընդհատ.


Սիւնհոդոս, աց

s.

synod.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «եկեղեցական մեծ ժողով» Բուզ. Սեբեր. էջ 140, Նար. Շնորհ. Տօնակ. Յայսմ. որից նիւնհոորսական Ագաթ. Կորիւն։

= Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։

NBHL (1)

Եղեւ ժողով եպիսկոպոսացն սիւնհոդոսին նահանգին կեսարու։ Մեծաւ սիւնհոդոսիւ։ Սիւնհոդոս սուրբ ժողովոյն։ Որ ինչ ի սրբոց սիւնհոդոսացն սահմանեցան կանոնք. (Բուզ. 29։ Շ. ընդհանր.։ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Է.։ Տօնակ.։)


Սլաք, աց

s.

shaft, arrow, dart;
stiletto;
style, needle;
— ժամացուցի, hand;
— ժամուց, hour-hand;
— վայրկենից, minute-hand.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ կազմուած է -աք մասնիկով հնխ. k'ul-«սուր, սրածայր» ար-մատից. սա էլ աճած է k'u-պարզականից, որ կրճատ ձևն է ak'-u արմատի (տե՛ս հլ. ասեղն)։ Սոյն հնխ. k'ul-արմատից են նա-և տանս. cula «տէգ, նիզակ, ցից, սուր ցաւ», լտ. culex, հիռլ. cuil, կիմր. cylionen «մը-ժեղ». իսկ k'u-արմատից՝ տարբեր մասնի-կով՝ սանս. çuka-«խայթոց», զնդ. sukā «ասեղ» ևն։ Ըստ այսմ հյ. սլաք բառի նա-խաձևն է *սուլ-աք (Walde 207-8, Pokor-ny 1, 33 և 465, Ernout-Meillet 229-230)։

ՆՀԲ լծ. թրք. սիլահ «զէնք» և հյ. սլանալ։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց նախ Տէրվ. Altarm. 4, որ համեմատում է սանս. çvla «տէգ» բառի հետ։ Karoli-des, Γ︎. συγϰρ. 211 կապադվկ. σιλευτερ «խաղի սկաւառակ», սանս. çila «քար», լտ. silex «կայծքար» ևն բառերի հետ։ Հիւնք. սլանալ բայից։ Վերի ձևով մեկ-նեց Lidén, Arm. Stud. 78, որ համո-զիչ է գտնում նաև Meillet (նամակ 1931 թ. դեկտ. 18-ից)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 332 պհլ. çulāk «սլաք, տէգ», որ շատ լաւ պիտի յարմարի, եթէ գոյութիւնը հաստատուի։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] šelax «ձեռքի նիզակ»։

NBHL (1)

երկայն գաւազան ցցել երկսայր սլաքով, եւ հարկանել ընդ որովայն նորա. (Ճ. ՟Բ.։)


Սլեխ

s.

arms, armour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «զէնք» Թղթ. դաշ. 18. Գնձ. Վրդն. պտմ. 94. Ուռհ. 426, կոստ. երզն. 109. Քուչ. 93. գրուած է լսեհ, լսեխ Վրդ. առ. (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան 259բ)։

NBHL (1)

Վառել մուշեղին ի զէն սըլեխին։ Սլեհից սպայից. (Գանձ.։ Թղթ. դաշ.։)


Սկահ, ի

s.

cup, bowl, goblet;
— աշտանակաց, drip-receiver.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մեծ բաժակ, թաս» Ել. իե. որ և սկիհ «բաժակ, գաւաթ» ՍԳր. «Հաղորդու-թեան բաժակը» Կանոնք սահ. 93. Մաշտ. Լմբ. մատ. 84. Ոսկիփ. գրուած նաև սկի Եւագր. 337. Մագ. Սոկր. Օրբել. հրտր. Էմ. էջ 80, սկեն Աթան. էջ 495. որից սկահակ «փոքր գաւաթ» ՀՀԲ. սկահաձև «բաժակաձև մի զարդ» ՍԳր. սկէծածկոց ԱԲ.

= Ասոր. [syriac word] ǰesqəfā «բաժակ» բառից (Brockelmann, Lex. syr. 20բ), որ ոռո-ձածուած է Ծն. խդ. 2, ուր հայերէնն էլ ունի ճշտիւ սկիհ. (Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի կրտսերոյն)։ Ձևի համար հմմա. ասոր. [syriac word] ︎ nəšīfā>նաշիհ։ Ասորի բառը փոխառեալ է յունարէնից. հմմտ. σϰάφη, σϰαφίς, σϰάφσς, σϰαφίον և σxνφος «նաւակ, ջրաման, լական, բաժակ», որից նաև լտ. scaphium, scapium, scapha «նաւաև. ա-ման, բաժակ»։ Համարւում է ծագած հնև-sqabh «քերել» արմատից (Boisacq 871-2, 882)։ Սրանց հետ նոյն են հսաքս. skap, հբգ. skaf, գերմ. Schaff «ջրաման», որոնք ոմանք դնում են փոխառեալ լատինականի միջոցով (Kluge 416բ), ուրիշներ ցեղակից յունարէնի՝ իբր ծագած նոյն sqabh արմա-տից (Boisaca)։ սըկի, Հմշ. Շմ. ըսկի, Ալշ. սրգի, Մշ. սըգի, բըգին, Ռ. Սչ. սիգի, Ասլ. սիգիյ, Ախց. Ջղ. Մկ. ըսկին, Խրբ. Տիգ. սիգին, Սվեդ. սըգէն, բոլորն էլ «Հաղորդութեան բաժակ»։

NBHL (2)

Բունն եւ ստեղունքն եւ սկահքն եւ գնդակքն (աշտանակին)։ Երեք սկահաձեւք ընկուզազարդք յօրինեալք ի միում ստեղանն (աշտանակի). Չորք սկահաձեւք ընկուզազարդք։ Զստեղունս նորա եւ զսկահաձեւսն. (Ել. ՟Ի՟Է. ՟Լ՟Է։)

ՍԿԱՀ ՍԿԱՀԱՁԵՒ. լծ. յն. σκύφος scyphus. այլ ի սուրբ գիրս ՝ κρατήρ crater. Սկիհ, եւ որ ինչ է ի ձեւ սկհոյ, սկաւառակի, բաժակի մեծի. խառնարան. խառնելիք. եւ թակոյկ. ... եբր. կապպիէ. թ. գապ. այսինքն անօթ. ընդունարան.


Սկաւառակ, աց

s. ast.

plate;
disk;
— գլխոյ, scull, cranium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կերակրի աման» ՍԳր. որից սկաւառակ գլխոյ «ուղեղի ամա-նը» Պղատ. տիմ. Խոր.։

NBHL (2)

τρύβλιον, παρόψις, φιάλη paropsis, phiala, catinus, patina, patella . (որպէս թէ Սկահակ, կամ Սկահ՝ որ առնու ինչ ի մէջ իւր. ռմկ. սկուռա. Սկահաձեւ անօթ կերակրոյ եւ ըմպելւոյ. որպէս Ափսէ. պնակ. տաշտ. դաշխուրան. սկուտեղ. բաժակ մեծ. ճաշակ. կոնք. ... (Մտթ. ՟Ի՟Զ. 23։ Մրկ. ՟Ժ՟Զ. 1 = 17։ Յայտ. ՟Ժ՟Է. 1։ ՟Ի՟Ա. 9։)

ՍԿԱՒԱՌԱԿ ԳԼԽՈՅ. Աման ուղղոյ. ἑγκέφαλον. գլխին վերի ոսկորը՝ թասը.


Սկեպտոր

s.

exceptor.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ատենադպիր» Յայսմ. (ՆՀԲ ասում է թէ սխալմամբ գրուած է սկենդա-րոս. ուրեմն ուսկի՞ց է հանում այս սկեպ-տոր ձևը)։

= Յն. ἐζxεπτωი «ընդօրինակող» ծագում է լտ. exceptor «դատաւորի մօտ նստող և վը-ճըռագրերը գրող քարտուղար» բառից։-Հիւբշ. 380։

NBHL (1)

Բառ լտ. էքչէ՛բդօր. exceptor. Ատենադպիր՝ որ ընդունի զբանս բերանոյ իշխանին կամ դատաւորի, եւ դրոշմէ ի գիր. Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ժ՟Գ. (ուր գրի վրիպակաւ Սկենդարոս)։


Սկուռ

s.

axeman, hangman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Շիր. «Մարդկան իշխանաց գործիք են տան-ջանաց, պէսպէս մեքենայք և մարդիկք, ըս-պասաւորք և սկուռք»։ ՆՀԲ մեկնում է «որ-պէս սակուռ, սակր և կամ սակրաւոր», Լեհ. «սիկարեան», ՋԲ «դահիճ կամ սակրաւոր», ԱԲ «դահիճ կամ տապարաւոր» (իբր լտ-բառ)։

NBHL (1)

բառ անյայտ. որպէս Սակուռ, սակր. եւ կամ Սակրաւոր. ( ըստ Լեհ. սիկարեան).


Սղար

cf. Պաշարումն.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«պաշարումն. փխբ. անձկութիւն, նեղութիւն» Բրս. մրկ. 146. Վրդ. պտմ. Վահր. ոտ. Ուռհ. որից սղարել կամ սխարել «պաշարել (բերդը), փխբ. նեղը գցել» Բրս. մրկ. 146. Վահր. ոտ. Ուռհ. Աամ. անեց. շար. 149. Սմբ. պտմ. 103։

= Շրջուած է խսար բառից, որ փոխառեալ է արաբերէնից. հմմտ. Վրդ. պտմ. տպ. Վե-նետ. էջ 150 սղար, իսկ հրտր. Էմինի, էջ 197 խսար։ Բուն մեկնութիւնը տե՛ս խսար։

ՆՀԲ բառ ռմկ. սէհր. մուհասէրէ։ Ալ-տրնեան, Քնն. քեր. 335 արաբ. ս'ար, սը'ար «պաշար» բառից, որ հայոց անց-նելով՝ պաշարել բառի ազդեցութեամբ այս իմաստն է ստացել։ Ալիշան, հրտր. Վրդ. պտմ. էջ 150 ծան. արաբ. հիսար «ապշարումն»։

NBHL (1)

Աստիներհակքն արիացեալ եւ ըզսըղար բերդին պնդեալ. (Վահր. ոտ.։)