Entries' title containing յ : 6192 results

Հողային

chem.

cf. Հողեղէն;
humic;
որդն —, earth-worm, mawworm.

· Calfa

NBHL (4)

Ի հողային նիւթոյ ոսկի սոփերայ. (Նար. կուս.։)

Հողային մասանց, եւ որչափ օդային իցեն՝ չափաւորութիւն ունելով. (Պղատ. տիմ.։)

Որդն հողային հարեալ զդդմենին. (Գանձ.։)

χοϊκός terreus, pulvereus γεώδης terrenus. Հողական. սեպհական հողոյ, երկրի. եւ Հողանիւթ. հողատեսակ. հողեղէն. եւ Որ զեռայ ի հող.


Հողանիւթեայ

adj. s.

cf. Հողեղէն;
vegetable mould, mould, soil, humus.

· Calfa

NBHL (3)

Հողանիւթեայ մարդիկ կամ բնութիւն, զանգուած, յարկ, երկիր, տաճար. (Եփր. քարոզ.։ Ի գիրս խոսր.։ Ճ. ՟Ա.։ Ճ. ՟Ե.։ Շար.։ Տաղ.։)

Առ բուն անարգս եւ հողանիւթեայս՝ առ մարդս. (Անյաղթ բարձր.։)

Իշխանութեամբ մերկանալ զհողանիւթեայ զգեստ մարմնոյս. (Վրք. ոսկ.։)


Հողմաձայն

adj.

howling, whistling like the wind.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ ձայն հողմոյ.

Ի վերնատունն հնչեալ հողմաձայն հնչմամբ. (Շար.։)


Հողմայոյզ

s.

cf. Հողմակոծ;
—ք, impetuous wind, squall, hurricane, heavy gale, whirl-wind.

· Calfa


Հողմացոյց, ուցի

s. mar.

weather-cock, vane;
mariner's card;
cf. Հողմադիտակ.

· Calfa


Հողմափայտ

s. bot. celandine, swallow-wort.

· Calfa

NBHL (1)

χελιδώνιον chelidonia, mamiran. Անուն խոտոյ, որ լինի գեղ աչաց. յն. խէլիտօնիօն. իբրու ծիծառնական. յորմէ թ. գըռլանղըճ օթու, զէրդէլէօփ, մամիրան։ (Բժշկարան.։)


Հողմելոյզ

s. phys. aeolipyle.

· Calfa


Հողմուռոյց

adj.

swelled by the wind.

· Calfa

NBHL (2)

Ուռուցեալ ի հողմոյ. քամիով լցուած՝ ուռած.

Իբրեւ զառագաստ նաւի հողմուռոյց գոգացեալ (կամ գոգ առեալ). (ՃՃ.։)


Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։

ՆՀԲ հոյ, հոյն (ն յօդր արմատական կարծելով) «թերևս որպէս ախոյենի կամ խոյի». իսկ հոյակապ «ի բառէն

խոյ, խոյակ կամ հոյ կամ հոյն»։ Հիւնք. հոյ՝ պրս. հույ, իսկ հոյակապ՝ խոյակ բառից։ Պատահական պէտք է համարել պրս. ❇ hōy, huy «վախ, երկիւղ» (բնաձայն բառ կամ միջարկութիւն)։

«ցից կամ ցեց». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 184. երկու իմաստներից մին ան-շուշտ սխալ է։


Հոյակապ

adj.

grand, magnificent, superb, splendid;
great, excellent, eminent;
— քաղաք, topping, most eminent city;
— այր, a great man;
— իշխան, illustrious prince;
— բժիշկ, celebrated doctor.

· Calfa

NBHL (14)

Քաղաքդ հոյակապ։ Քաղաքք հոյակապք։ Հոյակապ տաճար. (Եզեկ. ՟Ի՟Զ. 17։ Յես. ՟Ի. 9։ ՟Բ. Մակ. ՟Բ. 23։)

Հոյակապ եւ հռչակաւոր զնա ամենայն քաղաքացն ցուցանել. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Զգաւառն այրարատու զհոյակապն եւ զհռչակաւոր եւ զականաւորն. (Փարպ.։)

Հոյակապ շքեղութիւն յաղթութեան. (Ագաթ.։)

Հոյակապ յաղթութեամբ. (Խոր. հռիփս.։)

Ահագին եւ հոյակապ սպառազինութիւնք։ Հոյակապ նազաբանութիւն. (Պիտ.։)

Որոյ քաղաք իւր հոյակապ այսքան, եւ անառիկ բազմաց. (Համամ առակ.։)

Կոկորդ քո հոյակապ գինի ազնիւ. (Զքր. կթ.։)

Հոյակապ էր ի կախարդութեանն (կիպրիանոս). (Ճ. ՟Ա.։)

Հոյակապք ... եւ քաջք յայտնեցան։ Հոյակապ մեծ իշխանն սահակ. (Յհ. կթ.։)

Հոյակապքն ի մէջ եբրայեցւոցն մարգարէքն։ Բժիշկ հոյակապ. (Եւս. քր.։)

Անուանեալ հոյակապ լինէր այն ինչ՝ որ գործեալ լինէր անդ. (Եւս. պտմ. ՟Է. 16։)

Զհրաշափառ հինգշաբթւոջ հոյակապ խորհրդածութեամբ օր տօնախմբել արժանաւորեցաք. (Զքր. կթ.։)

ἕκκλητος, περιβόητος, ἑπαινετός inclytus, celebris, laudatus. (ի բառէս Խոյ, խոյկ, կամ հոյ, կամ հոյն. նմանութեամբ զօրաւոր եւ ահաւոր յատկութեանց) իբր Հրաշակերտ եւ ահեղ, մեծամուր, հռչակաւոր. փառաւոր. երեւելի. ականաւոր. շքեղ. գովելի. մեծանուն. անուանի (շինուած, կամ գործ, կամ անձն)


Հոյակապութիւն, ութեան

s.

magnificence.

· Calfa


Հոյանուն

adj.

renowned, celebrated.

· Calfa

NBHL (2)

Քաջանուն. հոյակապ անուամբ. մեծանուն. որպէս ի դիմաց յորդանան գետոյ ասի,

Տի՛ նա եւ հոյանունս էի պարծանօք. (Պիտ.։)


Հաւատարմագոյն

adj. adv.

more faithful;
more faithfully.

· Calfa

NBHL (9)

Իսկ (Ոսկ. յհ. ՟Բ. 41.)

Հաւատարմագոյն ե՛ւս լիցի քեզ երկրորդ ահաւոր գալուստն նորա. (Եղիշ. ՟Ա։)

Գործք հաւատարմագոյն են առ հաւատս քան զբանսն։ Այլ ուստեք հաւատարմագոյնս արարից զբանս. (Նանայ.։)

Առաւել կամ յոյժ հաւատարիմ. մտերիմ (անձն). եւ Կարի հաւատալի (ինչ), ստուգագոյն (բան).

Առաւել հաւատարմագոյն ցուցանէր նմա զինքն։ Ջատագով եւ հաւատարմագոյն դիցն պաշտամանց. (Փարպ.։ Ճ. ՟Ա.։)

Բորբոքիլ ի փափաքն, եւ հաւատարմագոյն լինել առ այն՝ որ լինելոցն էր. իմա՛ դիւրաւ հաւատացօղ, դիւրահաւան։

Հաւաստեաւ յոյժ. հաստատագոյնս. իբր աներկբայ.

Կամի դարձեալ դօրինակաց ե՛ւս առաւել հաւատարմագոյն զիսն ցուցանել. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Ապա առակաւ ե՛ւս հաւատարմագոյնս դնէ զնոյն. (Իգն.։)


Հաւաքածոյք

s.

collection.

· Calfa


Հեբրայական, ի, աց

cf. Եբրայական.

· Calfa

NBHL (5)

Հեբրայական ազգ, կամ բանակ, ամբոխ, հաւատք. (Ագաթ.։ Նար.։ Սարգ.։)

Մամոնայ՝ ընչիցն մեծութիւնն ասի ըստ հեբրայական բառին. (Մեկն. ղկ.։)

Իսրայէլ սրատեսօղ թարգմանի ի լեզու հեբրայեցի։ Ղեւոնդ.։

Եւ իբր Եբրայեցի.

Ի պարտութիւն մատնեալ ի հեբրայականացն. (Պիտ.։)


Հեգենայ, ից

s.

syllable.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «գիր, այբուբեն» Կիւրղ. ծն. (Չուն և զով եբրայեցի հեգենայն ոչ ոնա-րէ ի միմեանց.-ակնարկում է եբր. ) տա-ռը, որ կարդացւում է թէ՛ u և թէ o). «հեզ. վանկ» Երզն. քեր. Փարպ. Մանդ. Խոր.։

= Ասոր. ❇ heγyānā «կարդալ, հեգել, ընթերցում, արտասանութիւն» բառից։ Ասորի բառը դարձել է նախ *հեգիանայ, որից *հեգեանայ և սրանից էլ հեգենայ։ Ար-մատը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] h gh «բզզալ, մրմնջել, մռմռալ, առիւծի մռնչելը, մտածել, ճառել, խօսիլ», [other alphabet] hege «որոտ, հեծեծանք», ասոր. [syriac word] hə-γā «կարդալ», արաբ. [syriac word] hāǰa «վանկ, հեգել». տե՛ս նաև հյ. հեգ ձևի տակ։-Հիւբշ. 309։

NBHL (5)

Ստոյգ հոլովել զհեգենայ բառից հայկականաց. (Խոր. ՟Գ. 52։)

Կարգադրութեան գրենոյն, եւ հեգենային ուղղաձայնութեան։ Փարպ.։

Գիր զգրոյ կախելով՝ անաշխատ բերելով զհեգենայն. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

Սղից եւ երկարաց հեգենայից. (Երզն. քեր.։)

Զ՛ուն եւ զ՝ով եբրայեցի հեգենայն ոչ ընտրէ ի միմեանց. (Կիւրղ. ծն.։)


Հեզաբարոյ

adj.

mild-tempered, affable, tractable, easy.

· Calfa

NBHL (1)

ՀԵԶԱԲԱՐՈՅ կամ ՀԵԶԱԲԱՐՈՒ. πραΰθυμος . Հեզ բարուք կամ բարոյիւք.


Հեզահամբոյր

adj.

sweet-tempered.

· Calfa

NBHL (3)

Հեզ եւ համբոյր. քաղցր. մարդասէր.

Հեզահամբոյր իշխանն սիւնեաց։ Հեզահամբոյրն ... զհաշտութիւն շնորհէ նմա. (Յհ. կթ.։)

Հեզահամբոյր մեղմութեամբ. (Անան. եկեղ։)


Հեղեղավայր

s.

dried bed of a torrent.

· Calfa

NBHL (2)

Վայր հեղեղաց. տեղի ուղխից. լճացեալ երկիր.

Սահմանս լքեալ, հեղեղավայրս կնիւնոյ. (Նար. ՟Լ՟Թ։)


Հեղոյս, ուսից

s.

nail;
cf. Բեւեռ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (նաև կայ գրծ. -օք Մեկն. ղկ.) «գամ, բևեռ» Ճառընտ. Վրք. և վկ. ա. էջ 690. Զքր. կթ. Շար. Նար. իր, էջ 70, ղուսել «գամել» Նանայ. 27 Պիտառ. Ճառ-ոնտ. «յօդել, միացնել» Խոր. Լմբ. մատ. էջ 87. հեղուսումն Սկևռ. աղ. հաստահեղոյս Ագաթ.։

ՆՀԲ լծ. յն. ἡλος,. լտ. clavus «գամ, մեխ»։ Հիւնք. յունարէն ձևից։

NBHL (5)

Հարին հեղոյսս երկայնս. (Ճ. ՟Զ.։)

(լծ. յն. ի՛լօս. լտ. գլա՛վուս ). ἥλος clavus. Բեւեռ. գամ .... Իսկ Հեղոյսք, է նաեւ Բեւեռումն.

Յիշատակաւ հարման հեղուսիցն։ Հեղոյսք պնդման բեւեռացն քարշեցան. (Նար. ՟Ի՟Ը. եւ ՟Ի՟Ե։)

Բազկատարած հեղուսիւք ընդ փայտի բեւեռեալ. (Զքր. կթ.։)

Որ ափով իւրով զջուրս ծովու չափէ, եւ զերկինս թզաւ, եւ զերկիր ամենայն քլաւ, հեղուսօք բեւեռեալ լինէր ի խաչի. (Մեկն. ղկ.։)


Հեշտապաշտօնեայ, էի, ից

adj.

devoted, trusty, faithful.

· Calfa

NBHL (2)

Որ ծառայէ սիրով ըստ հեշտ պաշտաման. մտադիւր պաշտօնատար. հաւատարիմ կարծեցեալ ծառայ.

Մատնեցաւ յիւրոց հեշտապաշտօնէից. (Եւս. քր. ՟Ա։)


Հեռագոյն

adj. adv.

very far, farther;
far, from afar, afar off.

· Calfa

NBHL (9)

Հեռագոյն իցէ ճանապարհն, կամ տեղին, կամ երկիրն։ Ի հեռագոյն տեղիս.եւ այլն։

Ոչ կարի հեռագոյն գոլով ժամանակին. (Խոր. ՟Ա. 21։)

Քաղդէացւոց իմաստունք, որք ոչինչ կարի հեռագոյնք ի մովսիսէ (ժամանակաւ). (Արծր. ՟Ա. 1։)

Հեռացաւ յինէն հեռագոյն քան որպէս էրն։ Մինչդէռ հեռագոյնէր։ Երթայր զհետ նորա հեռագոյն։ Էր հեռագոյն ի նոցանէ երամակ.եւ այլն։

Եւ եւս հեռագոյն զատեան ի մոգաց եւ ի մոգպետէն։ Փոխեցան նոյնչափ եւս հեռագոյն ի միւս եւս դժնդակ տեղի. (Եղիշ. ՟Գ. եւ ՟Ը։)

Հեռագոյն ի նմանէ իբր քառասուն ասպարիսաց շինեաց քաղաք. (Խոր. ՟Բ. 37։)

Հեռագոյն եւս փախիցեն. (Խոսր.։)

Ոչ հեռագոյնս, այլ ն մօտոյ առ (այսինքն էառ) զվախճան իրացն. (Վրք. ոսկ.։)

μακρότερος longinquior τὸ μακράν longum, longinquum. Հեռի յոյժ. կարի հեռաւոր. երկայնագոյն միջոցաւ. խելմը հեռու.


Հեռակայ

adj.

absent;
distant.

· Calfa


Հեռակայութիւն, ութեան

s.

absence;
distance.

· Calfa

NBHL (3)

Թէեւ միոյ հեռակայութան ընդմիջելով։ Յառաջ քան զբազում հեռակացութիւն. (Կիւրղ. գանձ.։ Ոսկ. յհ. ՟Բ. 29։)

Մէջ լսի, որ միաչափ հեռակացութիւն (կամ հեռակցութիւն) ունի ի ծայրից եւ յեզերաց. (Խոր. աշխարհ.։)

Զամենայն հեռակցութեամբ զանց արարեալ, եւ յամենայն անարգելաբար մտեալ. (Դիոն. ածայ.։)


Հեռաձայն

s.

telephone.

· Calfa


Հեռաձայնական, ի, աց

adj.

telephonic.

· Calfa


Հեռաձայնեմ

va.

to telephone.

· Calfa


Հեռաձայնութիւն, ութեան

s.

telephony.

· Calfa


Հեռաստանեայ, եայց

cf. Հեռաստան.

· Calfa


Հեռաստանեայք

s.

who are remote or distant.

· Calfa

NBHL (4)

Որ կան ի հեռաստան. բացակայք. հեռաւորք.

Զծառս յօտարս աշխարհի ... որ ի հեռաստանեայեաց ծառսն գտանին. (Վեցօր. ՟Ե։)

Զի յոյժ հեռաստանեայսն թողում ասել։ Առ որս. (՟Ժ՟Դ։)

Թղթովն իւրով հաճել եւ հաւանեցուցանել զհեռաստանեայսն, որք բացագոյն էին ի տեսլենէ անտի նորա. (Եփր. եբր.։)


Հետագայ, ից

adj.

following, next, subsequent.

· Calfa

NBHL (6)

Ծննդոց եւ հետագայ մանկանցն։ Նման սմին եւ հետագայս (զինուորութիւն յետ մշակութեան ճառելի). (Պիտ.։)

Զորս հետագայս (բան) զայսոսիկ հաստատեսցէ։ Որպէս եւ հետագայ կարգ պատմութեանս յայտ առնէ. (Ոսկ. գծ.։)

Որպէս եւ հետագայս ցուցանէ բան։ Հետագայ բանիւս, զոր ասէ. (Խոսր.։ Բրսղ. մրկ.։)

Զանուն, զբայ, եւ զհետագայս նոցա զմասունսն. (Մագ. քեր.։)

Եկա՛յք կերա՛յք, եւ հետագայիւքն զարթուցանէ զնոսա։ Զոր եւ հետագայ բանիւս յայտնէ։ Զսոյն խորհուրդ եւ հետագայ ձայնիւս նշանակէ. (Գէ. ես.։)

ἁκόλουθος sequens ἑφ’ ἐξῆς quod deinceps. Որ ոք կամ որ ինչ զհետ գայ. յետագայ. հետակայ. հետագոյ. յաջորդ. հետեւորդ.


Հետախոյզ, ուզից

adj.

scenting, tracking;
prying, hunting, investigating, pursuing;
inquisitive.

· Calfa

NBHL (1)

ՀԵՏԱԽՈՅԶ ἱχνεύων, -οῦσα sagax., որ եւ ՀԵՏԱՅՈՅԶ. Խուզօղ եւ յուզօղ զհետս. հետազօտիչ.


Հետակորոյս առնեմ

va.

to utterly destroy, to cause to disappear, to wipe out, to obliterate, to exterminate;
— լինել, to be lost, destroyed, obliterated, exterminated.

· Calfa


Հետայոյզ

cf. Հետախոյզ.

· Calfa

NBHL (1)

Հետայոյզս (կամ հետախոյզս) առաքէ. (Խոր. ՟Բ. 34։)


Հօրաբարոյ

cf. Հայրաբարոյ.

· Calfa

NBHL (3)

Բարեբարոյ որպէս զհայր իւր. եւ Որ ինչ անկ է հայրական բարոյից.

Օգնականութեամբ հօրաբարոյին գըտայ որդւոյ շաբիթայ. (Խոր. ՟Գ. 60։)

Հօրաբարոյ բարերարութեամբքն լիցին արժանի ճշմարիտ որդւոյն աստուծոյ եղբարք անուանիլ. (Ագաթ.։)


Հօրամոյն

adj.

born of a noble, illustrious father, Eupator.

· Calfa

NBHL (4)

Վասն հօրամոյն անտիոքայ անօրէն զաւակի. (՟Բ. Մակ. ՟Ժ. 10։)

Նոյնպէս թուի վերծանելի եւ ի բանն Ագաթ. յռջբ.

Վասն հօրամոյցն քաջութեանն տրդատայ. իբրու նման հօրն։

որ ըստ յն. Բարեհայր, քաջահայր. եւ իբր մականուն՝ Եւպատովր. εὑπάτωρ bono, sive nobili patre natus. աղէկ մարդու զաւակ.


Հօրաքոյր, քեռ

s.

aunt, father's sister.

· Calfa

NBHL (1)

πατραδέλφη amita. Քոյր հօրն. հօրքուր ...։ (Ղեւտ. ՟Ժ՟Ը. 12։ ՟Ի. 19։ Եւս. քր. ՟Բ։ Ճ. ՟Բ.։)


Հօրեղբայր, բօր

s.

uncle, father's brother.

· Calfa

NBHL (1)

πατράδελφος patronus ἁδελφός τοῦ πατρός patris frater. Եղբայր հօրն. հօրեղբար ...։ (Ղեւտ. ՟Ի՟Ե. 49։ Թուոց. ՟Ի՟Է. 32. եւ այլն։)


Ձագասնոյց լինիմ

sv.

to bring up its young.

· Calfa

NBHL (1)

Ձագասնոյց եւեթ լինելով՝ զիւրն բազմացուցանէ ծնունդս. (Պիտ.։)


Ձագթոռնեայ

s.

great-great-grandnephew or niece.

· Calfa

NBHL (1)

ՁԱԳԹՈՌԱՅ կամ ՁԱԳԹՈՌՆԻԱՅ, կամ ՁԱԳԹՈՌԱՅԻՆ ՁԱԳԹՈՌՆԵԱՅ. Թոռին թոռն, որ եւ Զաւակ թոռայնոյ, կամ թոռնեայի որդին. (Կանոն.։)


Ձախոյ

cf. Ձախու.

· Calfa

NBHL (3)

Յաջոյ ուսոյ տանն մինչեւ զձախոյ ու տանն։ Ի ձախու, կամ ի ձախոյ ուս տանն։ Ի ձախու, կամ ի ձախոյ ձեռին իւրում։ Ձախու ձեռամբ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 11։ Ղեւտ. ՟Ժ՟Դ. 15. եւ 26։ Դտ. ՟Է. 20։)

Առաքեալ ճառագայթս աջոյ ականն ի ձախ կոյս, իսկ ձախոյուն յաջ կոյս. (Նիւս. բն. ՟Է։)

ՁԱԽՈՅ կամ ՁԱԽՈՒ. ἁριστερός, εὑώνυμος sinister, laevus. Նոյն ընդ Ձախ՝ ի սեռականէ նորա. որ եւ Ձախային. ձախական. ահեակ.


Ձայն, ից

s. mus.

voice;
sound;
cry, shout;
noise, rumour, clamour;
term, word, speech, tongue, language;
tone, tune;
—ք պորփիւրի, the five universals, (term in logic);
— թռչնաց, warbling of birds;
— ցնծութեան, cry shout of joy;
— աղաղակի, cry, clamour;
cry of pain, moan, lament, groan;
նուագումն —ի, loss of voice;
կերկերումն —ի, hoarseness, raucity;
ի — բարձր, aloud;
զօաւոր, մեծավայելուչ, ախորժ, քաղցր, սասկայոյզ, տկար, դողդոջ, թրթռուն, անախորժ, կերեկրեալ or կերկեր, նուաղեալ —, loud or strong, grave or serious, agreeable, sweet or soft, passionate or pathetic, faint or weak, trembling, thrilling, tremulous or quivering, disagreeable or harsh, hoarse, falling voice;
—թաւ or թամբ, սուր or զիլ, base, deep, soprano, shrill sound or voice;
— բառնալ, արձակել, առնել, արկանել, առնուլ, to cry, to utter, to send forth cries, to cry out, to shout, to clamour;
— ածել, to cause a voice or cry to be heard;
to cry;
— տալ, to cry out, to exclaim, to shout;
to speak, to apostrophize;
to defy, to challenge;
ի — ասել, to say, to pronounce aloud, to tell, to recite;
ի մի — պատասխանել, to answer unanimously, with one accord;
աղաղակել ի — մեծ, to cry with a loud voice;
to shout, to clamour, to yell;
բարձրացուցանել կամ ցացուցանել զ—, to elevate, to raise;
to lower, to abase the voice;
բարձրացուցանել զ— աղաղակի, to raise one's voice;
— բարձեալ գոչել, to cry out, to vociferate;
— զկնի եդեալ կոչել ցոք, to call after one;
— տուեալ խրախուսել, to exhort aloud;
— տալ միմեանց, to provoke mutually, to defy;
to shout on, to exhort, to animate, to inspirit, to cheer up, to inspire with courage, to excite;
— տալ մարտի, to declare war, to declare oneself opposed to;
— տալ ըննդէմ երկնից խիզախել, to lift up the head against high heaven, to be proud, arrogant, boastful;
— նորա գելաւ, his voice failed him;
նուաղեալ է —ն, he has a dying voice.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «որևիցէ ձայն, հնչիւն» ՍԳր. Եփր. ծն. «երգի կամ շարականի եղանակ» ՍԳր. «բառ» Սահմ. «խօսք, լեզու» Ոսկ. յհ. բ. 39. որից ձայնել Բ. թագ. ի. 5, 43. Եփր. թգ. ձայնակից Գ. մակ. դ. 6. ձայնակցա-բար Ոսկ. եբր. Սեբեր. ձայնատու Իմ. ժը։ 10. Առակ. ը. 1. Եւս. պտմ. ձայնատուր Բ. մակ. դ. 14. Ոսկ. եբր. Եւս. քր. «այնարկու ՍԳր. Ոսկ. յհ. բ. 12 և փիլիպ. բարձրաձայն Ագաթ. Յուդթ. ժգ. 17. մեծաձայն ՍԳր. բազ-մաձայն Ագաթ. ձայնալուր Մ. Մաշտ. 274բ. համարձակաձայն Ոսկ. մ. բ. 18. խառնա-ձալն Ա. կոր. ժդ. 8. ևն։ Նոր բառեր են՝ ձալ-նագիր, ձայնագրութիւն, ձայնագիտութիւն. ձայնաբանութիւն, ձայնախօսութիւն, ձայնա-լար, ձայնաչափ, ձայնամփոփ, ձայնագրա-գէտ, բաղաձայնայանգ, բաղաձայնաւոր, ձայնաւորայանգ, ձայնեղ, քառաձայն, ձայ-նախումբ ևն։

ՆՀԲ լծ. լտ. sonus։ Peterm. 23, 33 սանս. gāi։ Justi, Zendsp. 103 սանս. և զնդ. gā «երգել» բայի հետ։ Տէրվ. Նախալ. 81 հնխ. ghu «գոչել, կոչել» արմատի տակ դնում է ի մէջ այլոց նաև ձայն (<*ձուան)=սանս. hvāna, հսլ. zvonն։ Նոյնպէս է նաև Müller, (1892), էջ 172 ալբան. zani և հսլ. zwo-nū «ձայն»։ Meillet MSL 9, 54 սանս. hvā-«գոչել» արմատի հետ։ Հիւբշ. Arm. Gram. 469 աւելացնում է սրանց վրայ նաև սանս. hū «գոչել», häva-«գո-չումն», hävana-«կոչելն», զնդ. zba, zu «գոչել», zavana-«գոչիւն», բայց այս բոլորը անյարմար է գտնում՝ հայերէ-նի այ ձայնի պատճառով։ Հիւնք. լտ. sonus։ Pedersen KZ 36, 338=Նպաստ, էջ 7 կցելով դարձեալ հսլ. zvonū, ալ-բան. ze «ձայն» բառերին, հայերէնի մէջ v կորած է գտնում։ Նոյնպէս են նաև Wiedemann BВ 27 (1902), 203, Lidén, Յուշարձան 384։ Schcftelowitz BВ 29, 44 հիռլ. gin «բերան» և հիսլ, gin «երախ» բառերի հետ։ Մառ ИАН 1917, 328 վրաց. ձախիլի «կանչ»։ Po-korny 1, 642 հսլ. zvōnū, ալբան. zē, za ևն հոմանիշների հետ դրած է հնխ g'huen-«հնչել» արմատի տակ։

ԳՒՌ (dialectal) Ագլ. ձայն, Ննխ. Պլ. ձան, Ակն. Հճ. Սեբ. Սչ. Սվեդ. ձ'ան (բայց Ակն. ձ'էնէլ), Ռ. ցան, Ասլ. ձա, Խրբ. ձ'mն, Տփ. ձէն, Հմշ ձէն, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Ջղ. ձ'էն, Տիգ. ոէն. Զթ. ծէն, ձ'mն, Ոզմ. ձ'են, Շմ. ծmն Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. ծէն։-Նոր բա-ռեր են ձայնաւոր «տիրացու» (էնկիւրիի թրքախօս հայերն ունին saynavor «ձայնա-ւոր (պատարագ)» Բիւր. 1898, 865), ձայ-նախփի, ձայնխեղդ, ձայնկոխ, ձայնկտուր, ձայնհաս, ձայնողչէք, ձայնոտել, ձայնուիլ, ձայնս «ողբ», ձայնտուք «հրաւէր», ձայնւոր, ձայնքել «կանչել». կրկնական են ձայն-ձուն, ձայն-ձուկ, ձայն-ձոր, ձայնձնել, ձայնձնուիլ, ձայնձայնոց։

ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է համարում ալբան. ze, zan «ձայն», որ բնիկ բառ է ըստ այլ գիտունների։

NBHL (24)

Ուսուցէ՛ք դստերաց ձայնս. (Երեմ. ՟Թ. 20։)

Ողբս, ձայնս, եւ վաս. (Եզեկ. ՟Բ. 9։)

Ձայն փողոյ։ Անշունչքն ձայն տայցեն։ Այնչափ ազգք ձայնից են յաշխարհի։ Ի ձայնէ ջուրց բազվաց։ Ձայն ալեաց։ Ձայն ետուն ամպք։ Ի ձայնէ որոտալոյ քո։ Լուան զայն զգնալոյ տեառն։ Լուար ձայնի կնոջդ քո։ Ձայնդ՝ ձայն յակոբայ։ Ի ձայն բարձր։ Ձայն երգոց։ Ի ձայն ցնծութեան, եւ այլն։

Ձայն յովհաննէս, բարբառ քրիստոս. (Մեկն. ղկ.։)

Ձայնի չափ ճանաչի առ պէտս լսողացն. (Բրս. հց.։)

Արար ձայն ոտից իւրոց. (Եփր. ծն.։)

(լծ. լտ. սօնուս ). φωνή vox φθόγγος sonus ἡχώ echo, sonitus. Հնչիւն ի բախմանէ օդոյ յունկն հասեալ. շչիւն շառաչիւն յերկրէ եւ յերկնէ. գոչիւն ամենայն կենդանեաց. եւ Բարբառ մարդոյ. եւ երգ. ձան. cf. ԱՒԱՉ. լտ. վօ՛քս.

Հետեւսցին երգոց եւ ձայնից։ Յեռմոսաց ձայնից։ Զսաղմոսս եւ զկանոն իմ ի վերայ ութ ձայնից կատարեմ երգով. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Դ։)

ՁԱՅՆ. Բառ ինչ, որ է ձայն նշանական.

Յորժամ վասն շան է բան, վասն զի ի հոմանուանց է այս ձայն (այսինքն բառս շուն), եւ այլն. (Սահմ. ՟Ա։)

Տեսանողացն ձայնիւ. (Շար.։)

Ըստ տեսողացն ձայնի. (Նար. ՟Բ։)

Հետեւել զկնի ձայնին աստուծոյ. (Սարգ. յկ. ՟Ե։)

Ոչ մի լեզուով, այլ երիւք ձյնիւք յայտնի արար. որպէս զի մի՛ ումեք տգէտն գոլ ամենայն ձայնիցն. (Ոսկ. յհ. ՟Բ. 39։)

Յեղափոխեալ առ ի յեղղադացւոցն ձայն. (Ճ. ՟Զ.։)

Յաղագս հինգ ձայնիցն պատմէ, սեռի, տեսակի, տարբերութեան, յատկի, պատահման։ Քանզի ամենայն իմաստասիրութեան ձայն կա՛մ սեռ է, կամ տեսակ եւ այլն։ Ձայն երկակի է. կա՛մ յօդեալ, կամ անյօդ. իսկ յօդեալն ձայն նշանական, կա՛մ հանուր, կամ մասնական. (Անյաղթ պորփ.։)

Ձայն արար կաքաւ։ Ձա՛յն առ, ճի՛չ բարձ։ Ձայն առին՝ սկսան օրհնել։ Ձայնս արկցեն քաղաքքն խռովեալք։ Յառա՛ջ կացցէ, ձայն տեցէ։ Ձայն ետ ի ճակատ իսրայէլի։ Միմեանց ձայն տալոյ, եւ այլն։

Ձայն առնոյր, ողբս յօրինէր. (Ոսկ. ես.։)

Ձայն արկեալ կենարարին։ Ձայն տուեալ խրախուսեցին. (Շար.։)

Ձայն զկնի եդեալ սրբոյն ղեւոնդի՝ կոչէր զնա. (Փարպ.։)

Շան ձայն ածել. (Ոսկ. ես.։)

Զուղտու զձայն ածէր՝ կառաչելով. (Բուզ. ՟Զ. 10։)

Նա ձայն ածէր եզնամոլին, կանչիւն առնէր աթոռակին. (Նար. տաղ.։)

ՁԱՅՆ՝ յարեալ ի բազմապատիկ բայս. զորօրինակ առնել, առնուլ, արկանել, արձակել, բառնալ, ամբառնալ, տալ, ածել. եւ այլն. φωνέω, καλέω, κράζω, βοάω եւ այլն. vocem edo, voco, clamo եւ այլն. Ձայնել. կարդալ. գոչել.


Ձայնաբանութիւն, ութեան

s.

acoustics, phonics.

· Calfa


Ձայնաբեր

s.

speaking-trumpet.

· Calfa


Ձայնական, ի, աց

adj.

vocal;
tonic;
— գործիք, wind instruments.

· Calfa

NBHL (5)

Ձայնական գործարան, կա գործիք (լեզու, շնչերակք). (Նիւս. բն.։ Աթ. ՟Ը։ Նոննոս.։ Վրդն. ծն.։ Երզն. քեր. եւ Երզն. մտթ.։)

Ի ձեռն լեզուիս գործարանի ձայնականացս բախելով զօդս խօսիւք. (Մաքս. ի դիոն.։)

Ընդ ձայնական հնչումն ի սիրտն ազդեաց։ Ձայնական փողովք. (Եղիշ. յես.։)

Տառք յարմարեալք ի ձայնականաց եւ ի բաղաձայնից՝ կերպարանեն զբանն. (Շ. բարձր.։)

φωνητικός, φωνητήριος, φωνήεις vocalis, voce praeditus. Որ ինչ ա՛նկ է կամ օգտէ ձայնի. եւ Ունօղ կամ հանօղ զձայն.


Ձայնակից, կցի, կցաց

adj. mus.

of the same opinion, unanimous, agreeing, of one mind;
singing with, in chorus;
unisonous, in unison;
s. gr. consonant.

· Calfa

NBHL (14)

Փոխանակ երգոցն ուրախութեան ձայնակից ընկերօք. (՟Գ. Մակ. ՟Դ. 6։)

Ըստ յովհաննու նորին համանուան, եւ ձայնակցի բանին հօր ձայնի. (Անան. եկեղ։)

Իսկ բայիւ, ՁԱՅՆԱԿԻՑ ԵՄ, կամ ԼԻՆԻՄ. cf. ՁԱՅՆԱԿՑԻՄ.

Ոչ ընդդիմանամ, այլ ձայնակից եմ. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Ձայնակից լիցուք այնոցիկ՝ որք դառնապէս զմեզ ողբային. (Եղիշ. ՟Գ։)

Ցնծութեանն ոչ գտան դասակիցք, այլ ողբոցն եղեն ձայնակիցք. (Ճ. ՟Ը.։)

Պիտի մակագրութեան ձայնակից լինել դիտաւորութեան. (Անյաղթ պորփ.։)

Լինել սրբոց քաղաքակից, եւ անմարմնոցըն ձայնակից. (Շ. այբուբ.։)

Կրկնակք ասին, զի մի մի իւրաքանչիւր ոք ի սոցանէ յերկուց ձայնակցաց բաղկացեալ է. քանզի բաղկանայ զայս ի սէէ եւ դայէ։ Ի կրկին ձայնակից վերաբերիցի. (Թր. քեր. ուր ասէ Երզն.)

Զայ՛ն կրկին գոլով՝ զերկուց բաղաձայնից ուժ ունի ըստ յունին։

ՁԱՅՆԱԿԻՑ. որպէս Նմանաձայն, կամ լծորդ.

Ոմանք ոչ երբէք զձայնակիցս կամ զլծորդս փոխանակել դիտեն։ Լծորդութիւն կոչի ձայնակցաց տառից ելանել ... տեղի տալով ընկերին մտանել ի լուծ. (Երզն. քեր.։)

σύμφωνος consonus, concors. Միաձայն. համաձայն. միաբան. եւ Երգակից.

ՁԱՅՆԱԿԻՑ. σύμφωνος consonans. Ըստ քերականաց՝ է Բաղաձայն. որ եւ ասի ՁԱՅՆՈՐԴ. ՇԱՐԱՁԱՅՆ. ԲԱՐԲԱՌԱԿԻՑ.


Ձայնակցական, ի, աց

adj. gr. reciprocal;
deponent.

· Calfa


Ձայնակցիմ, եցայ

vn. mus.

to agree, to be of one mind, unanimous;
to play or execute a symphony;
to be in tune;
to sing to, to accompany.

· Calfa


Ձայնակցութիւն, ութեան

s. mus.

agreement, consent, unanimity;
concert, harmony, symphony;
accompanying.

· Calfa

NBHL (5)

Նուագք ձայնից, եւ չափք, եւ ձայնակցութիւն. (Փիլ. բագն.։)

Իմանալի ձայնակցութեամբն հնչեցուցանելով. (Անան. եկեղ։)

Եւ ո՞ւր է ճշմարտութիւն ձայնակցութեան մարգարէական երգոյն. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Պատկառեմ ի պօղոսի եւ ի պետրոսի ձայնակցութենէն, զի զաւետարանն բաժանեցին, բայց զաղքատս հասարակա՛ց արարին. (Ածաբ. աղք.։)

συμφωνία, συμφώνησις symphonia, concentus, consonantia, consensus, concordia. Միաբանութիւն ձայնից արուեստականաց. երգակցութիւն. եւ Միաբան հաւանութիւն. միաձայնութիւն.


Ձայնահաս, ի

s.

compass or reach of voice, distance to which the human voice can reach.

· Calfa

NBHL (2)

ՁԱՅՆԱՀԱՍ որ եւ ՁԱՅՆԸՆԿԷՑ. Միջոց իբր մղոնաչափ տեղւոյ, ցոր վայր կարէ հասանել ձայն մարդոյ.

Մղոնն ֆարսանգն է, զոր ձիընթաց մի ոմանք անուանեն, եւ այլք ձայնահաս. (Երզն. մտթ.։)


Definitions containing the research յ : 10000 results

Գոնգեղ, աց

s.

turnip.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«շողգամ» Վրդն. ծն. ուրիշ տեղ չէ գործածուած. նոյն բառն է, որ Բառ. եռեմ յաւել. 566 գրում է գանդի «շաղգամ», 574 գանտի «շողգամ»։

= Յն. γογγυλίς, γογγύλη «շողգամ», որից և լտ. gongуlis. ծագում է γօγγύλος «կլոռ» բառից։ -Հիւբշ. 345։

NBHL (1)

Ուղտ զայրեցած մաղձ փսխէ՝ գոնգեղ ուտելով. (Վրդն. ծն.։)


Գոնջ

s.

scurfy.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«խեղանդամ կամ հաշմանդամ». մեկնուած է զանազան ձևերով. Բառ. երեմ. էջ 68 դնում է «գոթի, ուրուկ կամ անտաշ փայտ», էջ 327 կցում է քաղթնատ, կակազ, թոթով բառերին. ՆՀԲ և ՋԲ մեկնում են իբր «խեղանդամ, բորոտ, գլուխը կեղոտ՝ կունտ» Երզն. քեր., որից՝ գոնջանալ «գոնջ դառնալ» Ագաթ. Ասող. գ. 8, գոնջութիւն Կանոն., գոն-ջացեալ Ոսկ. հռովմ. 165 (Եւ որպիսի ինչ իցէ մարմին արբելոյն. գոնջացեալ և լու-ծեալ). գրուած է նաև գունջ, գունչ, գոնճա-նալ։

= Իրանական փոխառութիւն է հմմտ. պրս. [arabic word] gunj «այն՝ որոյ ի ներքս երթեալ է նեալ է» (ԳԴ)։-Աճ.

ՆՀԲ (բորոտ բառի տակ) յիշում է վրաց. գոնջի «բորոտ», որից առնելով՝ Հիւնք. վրաց. քօնջի «բորոտութիւն»։ Մառ, ЗВО, 16, 151, հայ. թրգմ. Մկրբ-տութիւն Հայոց, Վրաց... էջ 98 վրաց. գոնջի «տկար, թոյլ», գուր. աջար. ի-մեր. գոնջի «հիւանդ, թոյլ»։

ԳՒՌ (dialectal) Սեբ. գ'ոնջ'-գ'լուխ «գլուխը տձև ու այլանդակ կերպով մեծ, որի վրայ անհարթ ուռուցքներ էլ կան».-նոյն բառն է դարձեալ Ալշ. գօննօ «խոշոր գլուխ ունեցող» կամ նաև գոնչագլուխ, գոնչ, գոնչոյ (Երև. Շիր. Մշ.) «մեծ գլուխ ունեցող, մեծագլուխ, հաստա-գլուխ» Ամատունի, Հայ. բառ ու բան, էջ 148։-Վերջապէս միևնոյն բառն է Ջղ. գ'ոնջ «ածուխի խոշոր կտոր՝ որ քուրսու տակն են դնում», Պլ. գօնջ «որևէ բանից ջարդած խո-շոր ու տձև կտոր»։ Այս զանազան առումնե-իի յառաջացման համար հմմտ. անճոռնի, որ գրաբարում նշանակում է «շատ մեծ». այժմ «տգեղ», անդամալոյծ, որ գրաբարում նշանակում է «խեղանդամ», Պօլսի արդի բարբառով «անշարժ լինելու չափ մեծ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. გონჯი գոնջի «spoд հրէշ, ճիւաղ, калeка խեղանդամ», გაგონჯება զագոնջեբա «այլանդակել, տձևացնել» (Չու-բինով, 2 տպ. էջ 139, 328)։

NBHL (1)

Խեղ. հաշմ. կամ քոսոտ. գոգի. կեղոտ. կունտ. եւ այլն. սագատ։ (Երզն. քեր.։)


Գոշ

cf. Գորշ;
cf. Քարձ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քարձ, քօսա». մէկ ան-ռամ գործածում է Կիր. տպ. 1865, էջ 114, Մխիթար Գոշի մականունը մեկնելու հա-մար՝ «Այսպէս կոչէին զնա մականուամբ, զի հեգգագոյն եկին ալիք նորա»։ Ուրիշ վը, կայութիւն չկայ։

ՆՀԲ լժ. գօս «չոր» և քօշ «այծ»։ Մառ, Վրդ. առ. I, էջ 66 գոշ=պրս. [arabic word] kōsa=վրաց. քոսա, իբրև յաբեթական «ճաղատ»։ Karst, Յուշարձ. 423 թրք. kóse «քարձ»։ Նոյնը նաև Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 340։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] quš «կարճահասակ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 347)։

NBHL (2)

Են գոշք, շէկք, եւ կարմիրք։ Միջոց սպիտակին եւ սեւոյն կոչեսցի գոշ. (Դամասկ.։)

ԳՈՇ կամ ԳՕՇ. որպէս Քարձ. կարճ մօրուօք. քէօսէ. (լծ. ընդ գօս, եւ քօշ). ուստի գրէ Կիր. պտմ. թէ Մխիթար գետկացին Գօշ կոչեցաւ, վասն զի ասէ հեղգագոյն եկին ալիք նորա։


Գոռ

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

«գոչիւն, բոռալու ձայն, բղաւոց» Մագ. «կռիւ, պատերազմ» Խոր. Ասող. Լաստ. «խրոխտ, սարսափելի» Բ. թագ. ը. 10. Ղևոնդ. «բառ» Բառ. երեմ. էլ. 68, որից՝ գոռալ «խի-զախել, խրոխտալ, հպարտանալ, կռուիլ» Ա. մակ. ժա. 40. Եւս. քր. Ագաթ. Եզն. «մեծա-բանել» Եղիշ. Ոսկ. մ. բ. 23, Եբր. «գոչել (գե-տի, առիւծի, ցուլի համար ասուած)» Երզն, քեր. Վրդն. խրատ. Ոսկիփ., գոռական Ոսկ. ես., գոռութիւն Իմ. ժա. 19. Եզն., գոռումն Մագ., չարագոռ ԱԲ։

ՆՀԲ գոռ (իր բոլոր նշանակութիւննե-րով), գոռալ և գոռոզ դնում է նոյնտր-մատ։ Justi, Dict. kurde մեր բառին

է կցում սանս. ghar, ռուս. гоpeть, քրդ. guri «զոհ, բոց», որոնք բնաւ հա-րաբերութիւն չունին։ Հիւնք. գոռոզ բա-ռից. Jensen, Hitt. u. Arm. հաթ. gu-rás? «գոռ, մեծ» ձևով մի բառ է գըտ-նում՝ եռր ածաեան թագաւորի և համե-մատում է մեր բառի հետ։ Աճառ. ՀԱ, 1899, 204 համարում է բնաձայն, իբր գ արմատական ձայնից կազմուած. այսպիսի բնաձայններ գտնում ենք շատ ուրիշ լեզուներում, բայց հայերէնի մէջ գոռ բառը բնաձայն չէ. այլ՝ ինչպէս վե-րի վկայութիւններից երևում է, առաջին իմաստն է «խիզախ, հպարտ, ահաւոր» (այսպէս է ոսկեդարեան գրականու-թեան մէջ) և յետոյ միայն դարձել է բնաձայն՝ նշանակելով «գոչիւն, բղա-ւոզ»։ Scheftelovitz, BВ, 28, 310 սանս. grsu «առոյգ, աշխոյժ» բառի հետ. Գառանճեան, Արև. մամ. 1907, 935 համեմատում է թրք. gurlemek «որոտալ» բառի հետ։ Karst, Յուշարձ. 401, 405 սումեր. gur «աղմկել», 416 հմմտ. ոռնալ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. gur-lemek, gūrultu «գոռալ, գոռոց»։ Սանտալճեան, ՀԱ. 1913, 400 խալդ. kuri «կռիւ»։ Պատա-հական նմանութիւն ունի ջավայ. gora «մեծ աղմուկ», gheroq «գոռալ», մալայ. geroh «մռնչել, խռկալ», guruh «որոտ», արս. [arabic word] γurridan (Շահն. Է. 1190) «գոչել, գոռալ», քրդ. korin «մռնչել», սանս. ghora «սարսափելի, ահաւոր. գոռ, սոսկում», ghorā «զարհուրելի գի շեր, մթին», բոհեմ. goru «սոսկալի», յն. γαυρόω «հպարտացնել», γαυριάω «հպար-տանալ», լազ. gor «բղաւել, հալհոլել»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. գ'ոռալ, Պլ. գօռալ, Ալշ. Ախց. Երև. Մշ. Սեբ. գ'օռալ, Սչ. գ'օռգ'օռալ, Խրբ. գ'օռալ, գ'ուռալ, Ղրբ. կ'օռալ, Ռ. քօռալ, Տփ. գօրալ, Գոր. կմօռռալ, Շմ. կ'օռռօց տալ, կ'օռ-կ'օռալ, Ասլ. գ'էօռալ, Ոզմ. գ'ըռալ, Ագլ. գ'ըռ-ռօլ, Մկ. գ'ըոգ.ըռալ, Մրղ. գիւռռալ, Զթ. գ'ըռդադիլ, որոնք նշանակում են «բարձր բղաւել», բայց մանաւանդ «երկնքի որոտա-լը»։ Այս իմաստն ստանալու համար թերևս նպաստած լինին թրք. gurlemek «որո-տալ», կիրգիզ. kurgura «որոտ»։-Նոր բա-ռեր են՝ գոռացնել, գոռգոռալ, գոռգռտալ, գոռգոռոց, գոռգռտուկ, գոռոց, գոռուկ, գոռ-ռոզ, գոռուբչոց ևն։

«մահմետականի գերեզման». յետ-նաբար գործածուած բառ, ինչպես ունի Զքր. սարկ. Բ. 120. որից գոռել «մահմետականի դիակը թաղել» Զքր. սարկ. Բ. 120 (երկուսն էլ գրուած օ գրով)։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. գօռ, Պլ. գօռէլ (այսպէս նաև Արբ. Եւդ.-չգիտեմ սակայն թէ ո՞րտեղից է յառաջացած այս -էլ վերջաւորութիւնը)։

NBHL (4)

Արմատ Գոռալոյ, եւ Գոռոզի. Գոռումն. գոչումն. դղորդ. խրոխտումն. յոյզք. գրգիռ մարտի. կուռ կուռ, որոտում, կռիւ. կիւռիւլթիւ.

Ու՞ր Գոռակ. սա խիզախօղ ի մարտի, եւ մեծաձայն գոռս ունէր. (Մագ. ՟Ի՟Ը։)

Այր գոռ պատերազմաւ էր. (՟Բ. Թագ. ՟Ը. 10։)

Նա էր այր ժանդ եւ գոռ պատերազմաւ. (Ղեւոնդ. ՟Գ։)


Գոռեխ, ի

s.

wasp;
gad-fly;
horse-fly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«իշամեղու, վայրի մեղու» Եզն. Վրք. հց. Վրք. և վկ. Բ. 10, 105. Ճառոնա Վրդն. առ. 316. Յայսմ. դեկ. 15։ Գրուած է նաև գոռող Վրք. հց. Ա. 90, գոռոխ, գոռեղ, գոռեհ Ուռհ. տպ. էջմ. էջ 405.-հին հոլով-մամբ՝ ո հլ.։

Հիւնք. պրս. [arabic word] xarak «ջորեակ» բառից։ Oštir, Worter und Sachen 3 205 ենթադրում է երկու հայերէն համանե» ռառ՝ *գոփ (<հնխ. uobhsā գերմ. Wespe) և *սառել (<հնխ. k'ǰ-sel-, լտ. crabro, լիթ. szirszlys) և ալս երկուսի գումարումից դնում է գոռեղ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 102 -եղ դնում է մասնիկ։

NBHL (3)

Գոռեղք եւ պիծակք, որք սովոր էին զխոզս վայրենիս ուտել. (Վրք. հց. ՟Ի։)

Գոռողք եւ պիծակք. (անդ. յուլ. ՟Գ։)

ԳՈՌԵԽ կամ ԳՈՌԵՂ կամ ԳՈՌՈԽ, կամ ԳՈՌՈՂ. σφήξ vespa, crabro Ազգ վայրի մեղուաց. իշամեղու. բոռ. բալղինջ. ձիաստաց.


Գոռոզ, աց

adj. s.

arrogant, proud, haughty, imperious, insolent;
tyrant.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի, ի-ա հլ. «խրոխտ, հպարտ. 2. բռնակալ. 3. սատանայ. 4. թագաւոր, կայսր» Փիլ. Պիտ. Խոր. հռիփս. Յհ. իմ. ատ. Նար.. որից՝ գոռոզութիւն «ամբարտաւանութիւն» Ես. ժդ. 25. «բռնակալութիւն» Փիլ. Պղատ. օրին. Պորփ., գոռոզանալ Փարպ. Եղիշ. Կիւրղ. ղկ., գոռոզաբար Ոսկ. մ. բ. 23. Կիւրղ. ղկ., գոռոզասաստ Ուխտ. հտ. Բ. էջ 51։

ՆՀԲ հանում է գոռ արմատից, կամ (հպարտանալ բառի տակ) լծ. թրք. xoroz-lanmaq «աքլորանալ, այսինքն հպարտանալ» և կամ լծ. լն, γαῦρος «հպարտ» (պերճ բառի տակ)։-Mul-ler, Armen. VI հսլ. grozinu «զար-հուրելի»։ Հիւնք. պրս՝ xorōs «աքլոր» բառից։ Karst, Յուշարձ. 405 սումեր. gurus «բարձր, տէր»։ Թիրեաքեան, Ա-րիահայ բառ. 120 պհլ. khrusitan «գո-չել», պրս. [arabic word] xruš «յուզում»։ Պա-տահական նմանութիւն ունի յն. ϰόρος «գոռոզութիւն»։

NBHL (7)

Թագաւորաց եւ գոռոզաց։ Թագաւոր ոք կամ գոռոզ։ Ո՞ ոք գոռոզ։ Որք բաբելացւոցն գոռոզացան բարեպաշտութեամբք յաղթեցին. (Փիլ.։)

Առ գոռոզս իշխանացն։ Զեգիպտացւոցն գոռոզէն։ Սուզանելով ի յանդունդս հանդերձ ամբարհաւաճելա գոռոզաւն. (Պիտ.։)

τύραννος, κοίρανος tyrannus Այր գոռ, խրոխտ. սէգ. բուռն եւ հզօր իշխեցօղ. բռնաւոր. որ ասի եւ ՀԱՐՈՒՍՏ.

Գոռոզն հռովմայեցւոց, եւ այլն. (Խոր. հռիփս.։)

Կարծեալ գոռոզին (սատանայի)։ Գոռոզն ապստամբ։ Խորտակեսցի եղջիւր գոռոզին։ Գոռոզն, եւ սպառազէնք իւր։ Ընդ դժնեայ գոռոզի մարմնոյս բռնութեան մարտուցեալ. (Նար.։)

Ապեղեայ զթետտաղացւոց գոռոզին. (Յհ. իմ. ատ.։)

Գոռոզ բանիւք։ Գոռոզ ձայնիւ. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ժ՟Զ։)


Գոս, գոսք, գոսեր

s.

kettle-drum;
գոսերս գոչել, to beat the kettle-drum.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մեծ թմբուկ» Շնորհ. եդես. (յգ. գոսեր). գրուած նաև քօզ։

= Պրս. [arabic word] kós «մեծ թմբուկ», որ և իբրև արաբերէն բառ ունի Կամուս, թրք թրգմ. Բ. 286. բայց անշուշտ իրանեան է, որովհետև կայ նաև նորագիւտ սոգդ. kws «թմբուկ»։-Հիւբշ. 264։

Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ։-Նրանից յետոյ են ՆՀԲ, Հիւբշ. ZDMG, 35 (1881), էջ 663, Պատկ. Maтep. I, 9։

NBHL (1)

Փող, եւ գոսերըս գոչէին, իբրեւ ամպոց որոտային. (Շ. եդես.։)


Գով

s.

praise, eulogy.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «գովեստ, ներբող, հռչակ, մեծ անուն» Փիլ. Պղատ. օրին, Նիւս. բն., որից գովել ՍԳր, գովիլ «պարծենալ» ՍԳր, գովե-լի Բ. թագ. ժդ. 25. Եզն., գովեստ ՍԳր, գո-վութիւն ՍԳր, գովասան Պղատ. օրին. Լմբ. պտրգ., ապագովել «վար զարնել, դսորովել» Ոսկ. մտթ. =ապիգովել Վստկ. 90, 214. բազմագով Առ որս. Յճխ., գերագով Գնձ., մշտնջենագով Սոկր., պատմագով Մամբր. ևն։

= Իրան. *gōv «գովել, գովեստ» ձևից որ երևան են հանում նորագիւտ բուդդա-յական սոգդ. γωβ, γთβt «գովել» և քրիս-աոնեական սոգդ. γωβ-«գովել», γωβty «գո-վեստ» (կարդալ guw, guwt)։ Այս ձևերը կցւում են հպրս. gaub «ասել», պհլ. guftan, gōw «ասել, յիշատակել, պատմել, նկարա-գրել», gōvišn «ասելը, խօսակցութիւն, խօսք, բառ» gowišnōmand «բանական», պրս. [arabic word] guftan «խօսիլ, ասել» (ներկ. [arabic word] gōyam) բառերի հետ (Benveniste, BSL, ❇ 93, էջ 70, Gram. sogd. II. 12, Horn, § 926)։ Չայնաւորի ō երանզը ցոյց է տալիս պհլ, gōw. չկար միայն «գովել» նշանակութիւնը, որ գտնում ենք այժմ սոգդերէնում։-Աճ.

Müller, sWAW, 1862, σ75 պրս. [arabic word] goyam «ասեմ», փարս. gōyant «խո-սին», հպրս. gut։ Տէրվ. Մասիս, 1882 օգոստ՛՛ 30 հպրս. gub և պրս.* guftan «խօսիլ, ասել»։ Նոյն, Նախալ. 50, 81 սանս. hu, զնդ. zu, հսլ. zvati «հնչել» բառերի հետ հնխ. ghu «գոչել» արմա-տից։ Bugge, KZ, 32, 36 գ յաւելուա-ծով լտ. ovare «ցնծալ», ovatio «գո-վեստ»։ Meillet, MSL, 8, 280 հսլ. σονὲti «խնամել, զբաղուիլ», լտ. faveo «նպաստել»։ Հիւնք. քաւել բառից։ Pat-rubány, KZ, 37 (1904), էջ 428 նոյն-պէս հսլ. govêti։ Scheftelovitz, BВ, 29 16 սանս. ghošati «ծանուցանել, կոչել», զնդ. gaoša, յն. πιφαύσϰο «բա-ցատրել, յայտարարել, ապացուցել»։ հնխ. g*haus-արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 90 միացնելով գոհ բա-ռին՝ նախաձևը դնում է -ը-ձայնով, որ մի տեղ տուել է հ, միւս տեղ ι ուստի և մերժում է հսլ. govêti։ Meil-let, Dial. indo-eur. 73 դժւարանում է ընդունել հսլ. govêti։ Karst, Յուշարձ. 405 սումեր. gu, gugu, gug «ձայն, ասել, խօսիլ», 418 ույգուր. ökmek, ögmek, չաղաթ. ögumek, օսմ. óymek «գովել, գովաբանել»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սչ. գ'օվել, Ննխ. Պլ. գօվէլ, Ախց. Կր. Սեբ. գ'օվէլ, Տփ. գօվիլ, Խրբ. գ'օվիլ, Երև. գ'օվալ, Ռ. քօվէլ, Տիգ. քօվիլ, Ասլ. գ'էօվէ՝լ, Հճ. գ'էվել, գ'իվել, Զթ. գ'ուվիլ, Ոզմ. գνօվալ, Մկ. կ'էօվալ, Մրղ. Սլմ. Վն. կ'էօվmլ, Ագլ. գա՛վիլ։-Թրքախօս հայոց մէջ՝ Ատն. ղօվ «գովասանք, գովեստ» և թրք. -lemek բայակերտ մասնիկով՝ գովելլէ-մէք (Արևելք, 1888, նոյ" 8-9)։-Նոր բա-ռեր են՝ գովք, գովական, գովանք, գովուիլ, գովվտիլ, գովվտան։

NBHL (7)

Մեծ գով արդարոյն։ Առն բարւոյ՝ հայհոյութիւն օտար է, իսկ գովն ընտանեգոյն. (Փիլ.։)

Մինոս վասն իրաւապէս բաշխելոյն զդատաստան՝ գով մեծ ընկալեալ։ Իցէ գով, եւ բան պատուական ասելով. (Պղատ. օրին. ՟Ա. եւ ՟Թ։)

Գործոյն կա՛մ գով, կա՛մ պարսաւ հետեւի։ Պարսաւք եւ գովք։ Ի վերայ պարսաւիցն եւ գովիցն. (Նիւս. բն.։)

Ամենայն գովք առաքինութեան յոյժ արհամարհեալ էին ի նմանէ. (Ճ. ՟Ա.։)

Յայտնէ զգովս բարուց իւրոց. (Վանակ. յոբ.։)

Մի՛ առ ի ցոյցս առնես զբարին վասն գովից. քանզի գով բազմացն յորդորէ զյօժարութիւն յերեւել. (Վրք. հց. ՟Թ. ըստ հին ձ։)

ἕπαινος, ἑγκώμιον, κλέος laus, encomium, honor որ եւ ԳՈՎԵՍՏ. Ներբող. դրուատ. բարեբանութիւն արժանաւոր ըստ լաւութեան. բարեհռչակութիւն անուան, եւ փառօք. պարծանք. գովութիւն, գովեստ. (լծ. եւ լավ, այսինքն հռչակ).


Գորգ, ոյ

s.

carpet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խալի, tapis» Երզն. քեր. ուրիշ օ-րինակ չկայ. սրանից են կազմուած նոր գրականում գորգավաճառ, գորգագործ, գոր-գագործարան։

NBHL (1)

Որպէս ռմկ. քուրջ. այն է Կապերտ. եւ որպէս ռմկ. կարպետ. խալի.


Գորշ, ից

adj.

ash-coloured, gray.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «թխագոյնի և մոխրագոյնի միջև» Մն. լ. 92, որից՝ գորշախայտ Ծն. լ. 33, 39, լա. 10, 12, գորշախարիւ կամ գորշախարու Եփր. աւետ., սևագորշ Երզն. քեր. գրուած նաև գող Դամասկ. Պղատ. տիմ. 143. Լծ. պրպմ. 539, 568. Ոսկիփ., որից գոշասպի-տակ Վրդն. լս. 55։ Նոր գրականում ընդու-նուած է միայն գորշ։

Տէրվ. Նախալ. 127. հնխ. kars-na ձևեր. հմմտ. սանս. krsna «սև ևամ կապոյտ ագռաւ», krsnāyāmi «գորշա-նամ» ևն։ Petersson, Ar. u. Arm. St. 81 համեմատում է հբգ. gris, հոլլ. grijs, գերմ. greis հոմանիշների հետ. որոնց ծագումը անհայտ է ըստ Kluge, 188 և որոնցից փոխառեալ են յետռւ ֆրանս. gris, իտալ. griso, grigio «գորշ»։ Ըստ Petersson գերմանական բառերը տալիս են հնխ. ghr-ei-so, հայերէնը հնխ. ghor-s-։

NBHL (2)

Զատո՛ ի միմեանց զամենայն ոչխար զխայտախարիւ եւ զգորշ. (Ծն. ՟Լ. 32։)

որ եւ ԳՈՇ. φαιός fuscus, subniger, cinereus Թխագոյն. մթնագոյն. ցորենագոյն կամ մոխրագոյն.


Գորով, ոյ

s.

tenderness, sensibility, pity, compassion;
fondness, sympathy;
a. affectionate, tender.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ո հլ. «սէր, խանդաղատանո» Փիլ. Մանդ., որից՝ գորովալիր Ոսկ. բ. կոր., գորովալի Եփր. ծն., գորովել Եփր. զղջ. Պը-ղատ. օրին., գորովագին Մանդ., գորովանք Փիլ. իմաստ., դիւրուգորով Յհ. կթ., մաքրա-գորով Սարկ. աղ., հոգիագորով Յիշ. ոսկ. յհ., քաղցրագորով (նորագիւտ բառ) Ոսկ, ստր. տող 4, մայրագորով Ոսկիփ. ևն։

ՆՀԲ «խորովումն սրտի», սանս. գա-ռունեա։ Տէրվ. Նախալ. 80 սանս. har, գերմ. gern «հաճելի», յն. χαιρειν «ու-րախ լինել» ձևերի հետ հնխ. ghar-«սիրել» արմատից։-Հիւնք. էջ 207 կորով <լտ. vigor, «յորմէ ի հակառա-կէն» գորով, գորովիմ, յորմէ անագո-րոյն, անագորոն և որովայն. բայց էջ 348 մոռանալով սրանք՝ դնում է նախ որովայն, յորմէ գորով, «յորմե ի հա-կառակէն» կորով, Karst, Յուշարձան, 4Ո5 սումեր. gur «շողոմել»։ Տե՛ս և գուրգուրալ։ Պատահական է սանս. kar-va «սէր»։

ԳՒՌ (dialectal) Այս արմատից է գորովրել Վն. «սիրով ու գորովով համոզել»։

NBHL (10)

Ի մտերմութենէ բնական գորովոյ։ Ախտս գորովոյ կրել։ Անճառելի ճաճաքանօք գորովոյ զմանկանէն կախեալ էր։ Ի խանդաղատանաց գորովոյն։ Սիրով գորովոյ. (Փիլ.։)

Ոչ խռովին աղիք իւր ի վերայ նորա, եւ գորովն ոչ տոչորէ զնա. (Հց. աթ. կիւրղ.։)

Ջերմագութ գորովով առաւել քան զհայր գթած խնամել եւ սիրել. (Մանդ.։)

Ջերմագութ գորովով ... պահեա՛ զհաւատացեալքս ի քեզ։ Այնու եւ գոհանամք եւ ի գորով ածեմք. (Խոսր. պտրգ.։)

Առնել գորովս գրգանաց։ Որ կարի գորովոյ բանք էին. (Արշ.։)

Ընդ գերունակ գորովոյն՝ աստուած։ Գորովոյ գրկի. (Նար. ՟Խ՟Թ. եւ Նար. խչ.։)

Դայեակ (է քահանայի), առ ի զջերմն գորովոյ արկանել ի վերայ տղայոցն ի քրիստոս զգութ. (Սարկ. քհ.։)

Որդիական գորովով ձայնէր զնա մայր. (Տօնակ.։)

Գորո՛վ ձայնիւ գոչեաց ասելով, հա՛յր մեղայ յերկինս եւ առաջի քո. (Ոսկ. ղկ.։)

πάθος, περιπάθησις amor vehemens, affectus եւ այլն. որպէս թէ Խորովումն սրտի. գութ ջերմ սիրոյ, խանդաղատական, մայրենի, հայրենի, որդիական. գթասիրութիւն. ճմլումն սրտի, եւ փաղաքշանք. քծնումն. (սանս. գառունեա).


Գորտ, ոց

s.

frog;
— թունաւոր, toad;
— կարկաչէ, the — croaks.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի, ո հլ. (յետնաբար նաև ու հլ.) «գորտ անասունը» ՍԳր. Եղիշ. դտ. Լմբ. իմ. Յհ. իմ. պաւլ. Երզն. քեր. «ձիու կամ եզան լեզուի տակ թաղանթային ծալք» barbillons (Նորայր, Բառ. ֆր. 129 ա). «լեզուի տակ այտոյց, ֆրնս. grenouillette» (Նո-րայր, Բառ. ֆր. 616 ա), «ձիու ոտքի սմբա-կի մէջի կլոր մասը» Վստկ. 198. յետնաբար գորտն, որից սեռ. գորտան, յգ. գորտուն1, գորտունս Մխ. առ. Շնորհ. թղթ. Երազ. (տե՛ս Նորայր, Կոր. Վրդ. 431)։

= Հնխ. wordo-ձևից, որի հետ նոյն են միայն լեթթ. wafde, արևել. լեթթ. vargle, լիթ. varlē «գորտ». միւս լեզուների մէջ գտնում ենք զանազան իրար անհամապա-տասխան ձևեր, ինչ. յն. βάτραχος, լտ. rana, գերմ. Frosch, հբգ. frosk ևն. բառիս այս-քան այլազան ձևեր ստանալը բացատրւում է գորտին վերագրուած հմայական յատկու-թիւններով (տե՛ս BSL, M 80, հտ. 26, էջ 58, Walde, 641, Boisacq, 116, Kluge, 158. Trautmann, 342, Pokorny, 1, 698, Ernout-Meillet, 812 (վերջինս համարում է բնա-ձայն բառ)։-Հիւբշ. 437։

Klaproth, Asla polygl. էջ 100 հա-մեմատում է աբաբ. qyrr բառի հետ։ Առաջին անգամ Lag. Urgesch. 780 աուաւ ուղիղ մեկնութիւնը՝ կցելով նաև յն. βάτραχος<βόρταχος «գորտ»։ Նոյն. Arm. Stud. § 519 ընդունում է նա-խորդները, բայց մերժում է յունարէնը։ Նմանապէս Հիւբշ. Arm. Stud. (կաս-կածով) առած է յոյնը, բայց չէ ընդու-նած Arm. Gram.։-Տէրվ. Altarm. 89 սանս. udra «խեցգետին, կուղբ», զնդ. udra «ջրշուն», յն. ὸδρος «ջրի օձ», հսլ. выдpa «կուղբ» բառերին է կցում։ Mül-ler, SWAW, 136 (1897), էջ 10 լն. βάτραχος և հբգ. chrota «դոդոշ»։ Հիւնք. 205 կոկորդ բառից, իսկ 216 խորդ բառից։

ԳՒՌ (dialectal) Մշ. գ'որդ, Ախց. Երև. Կր. գ'օրտ, Խրբ. գ'օրդ, Ալշ. գ'ոռդ, Ռ. քօրդ, Սլմ. կոռտ, Վն. կ'հռտ, Սեբ. գ'եօրդ, Ասլ. գ'եօրդ, գէօ՝ր*, Մկ. կ'էօռտ, Ոզմ. գ'ուրտ, Տփ. գուրդ. գուրդը, Հմշ. կույդ, Ջղ. գ'որթընուկ, Գոր. կ'օ՜ ռթնուկ, Շմ. կ'օրտնինգ, Ղրբ. կէ՛րթնուկ, Զթ. գ'օյդօնօգ, Գղ. քո՛ւնթռուկ, Ագլ. Փա՛ո-նուկ. -նոր բառեր են՝ գորտալեղ, գորտնա-կեր, գորտնբուրդ, գորտնգորգ, գորտնուկ-խոտ, գորտնտուն, գորտնցոյց, գորտնւոր ին։

ՓՈԽ (borrowing) Ըստ Kипшидзе, Гpaм. мингр. 1914 էջ [other alphabet] x հայերէնից են փոխառեալ մինգր. გორდი գորդի, թուշ, ვვარტი ղ'վար-տի «գորտ» և վրաց. მვვარი մղ'վարի «դո-դ72»։

NBHL (2)

Հարից զամենայն սահմանս քո գորտիւ։ Բղխիցէ գետդ գորտ։ Բարձցին գորտքդ ի քէն։ Վասն ժամադրութեան գորտոյ։ Եռաց յերկիր նոցա գորտ։ Բղխեաց գետն բազմութիւն գորտոց.եւ այլն։

βάτραχος rana Տգեղ եւ զազիր կենդանի փոքրիկ քառոտանի, կարկաչօղ, ջրային եւ ցամաքային.


Գուբ, գբոց

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ռ հլ. (կայնաև սեռ. ի, յետնաբար յգ. գրծ. գբոք) «հոր, փոս» ՍԳր. Բուզ. դ. ժղ. Ճաոլնտ., «մեղուի բջիջ» Վեցօր., «ագու-գայ, փողրակ» Պղատ. օրին. զ, որից՝ գբա-ցի կամ գբեցի (տպ. գբնեցի) «գուբի մէջ բնակող» (մակդիր Յովհաննէս ճգնաւորի) Վրք. հց. ժմ., կրագուբ «կրի գուբ» Ճառընտ., զազրագուբ ԱԲ (չունի ՆՀԲ)։

= Ասոր. ❇ gubb, [syriac word] gubbā «գուբ, փոս, ջրհոր, բանտ», արամ. [hebrew word] gōb, ն. ասոր. gubá «փոս, խրամ, խորութիւն», եբր. [hebrew word] gēὶ︎ «փոս, գուբ, ջրամբար», ա-րաբ. [arabic word] ǰubb «ջրհոր», ասուր. gubbu «ջրամբար»։ Այս բոլորը միասին հաստա-տում են, որ բառը ընդհանուր սեմական է, բայց նոյնը գտնում ենք նաև հնդևրոպա-կան լեզուների մէջ. ինչպէս՝ սանս. kupa «քարայր, խոռոչ, փոս», յն. ϰνπη «խոռոչ, նաւաև, գաւաթ», լտ. cupa, cuppa «կոնք, տաշտ, տակառ», լեհ. kubek «բաժակ», պրս. [arabic word] kūp «կուժ» ևն։ Ոմանք կարծում են որ այս հնդևրոպական բառերը փոխառեալ են սեմականից. բայց ըստ նորագոյն քննու-թեանց՝ նմանութիւնը պատահական է։ Հընդ-ևրոպական ձևերը կազմում են անջատ և անկախ մի խումբ, որ պատկանում է հնխ. qeup-, qeub-արմատին (տե՛ս Walde, 213 -4, Boisacq, 536)։ Պարսկերէնից են փո-խառեալ քրդ. [arabic word] kup «հողէ մեծ աման», արևել. թրք. [arabic word] kóp «հողէ աման», թրք. [arabic word] kup «թակոյկ. կարաս», որի միջոցով էլ սերբ. cup, cupa, բուլգար. kjup. նյն. ϰουμπὲς, ալբան. kupe ևն։ Բառիս վրալ ա-ւելի երկար համեմատութիւններ տե՛ս Mar-šel Cohen, BL, M 81, էջ 91-93։ -Հիւ-բըշ. 302։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ La Croze։-ՆՀԲ լծ. քաղդ. կուպ, կօպ, սանս. kupa։-Peterm. 17 ասոր. gub. եբր. gub, յն. ϰύπη, սանս. kūpa։ Die-fenbach, Berl. Jahrb. f. Wiss. 1843, 448 պրս. և ասոր. ձևերի հետ։ Müller, SWAW, 41, 11 չի պատկանում, ա-սում է, սանս. kupa ձևին, որ պիտի տար հյ. կուպ, այլ արամերէնից փո-խառութիւն է։ Bugge, Lyk. Stud. 1. 80 հայերէնի հետ միասին ասորական փոխառութիւն է դնում լիւկ. xupa «գե-րեզման», որից էլ ավար. xob «գերեզ-ման»։ Karst. Յուշարձ. 400 ասուր. gubbu, 430 ափ և հովիտ բառերի հետ՝ թաթար. kab, kob, kov, kev «ուռիլ, կլոր, դատարկ»։

ԳՒՌ (dialectal) Տփ. գուբ «ջրի գուբ», Մշ. գ'ուպ, Ալշ. գ'ուփ «փոս տեղ», Ախց. Կր. Ջղ. գ'ուփ «մի փակ և մութ տեղ», Պլ. գուփ նոյն նշ. Ննխ. քուփ «բաղանիքի աւազան», Խտջ. գ'օբ «ախոռի մէջ փոս՝ ուր անասունների մէզն է հաւաքւում»։-Նոր բառեր են՝ գբել, գբիլ» գրջակ։

ՓՈԽ (borrowing) Հայերէնի միջոցով են կապադովկ. γοῦπα, ϰοῦπα «ջրհոր, զուբ, փոս» (Kаρολιδης, Γλωσσ. συγ. էջ 89 և 153), վրաց. ვუბი գու-բի «փոս», ვუბე գուբե «ճահիճ», დაგუბება դագուբեբա «թումբ շինել», დაგუბებული դագուբեբուլի «ջուրը թումբով արգիլել», գուբ «կղզի», լազ. գուբի «աղբիւրի ծո-րակ, ջուրը վազելու խողովակը». վերջին իմաստին է համապատասխանում հյ. գուբ «փողրակ» Պղատ. օրին. զ. (տե՛ս Աճա-Արրտ. 1911, 417)։

NBHL (6)

Ընկեսցուք ի մի ի գբոց աստի. եւ գուբն ունայն էր, եւ ջուր ոչ գոյր ի նմա։ Հանին զյովսէփ ի գբոյ անտի։ Ոչ եգիտ ի գբի անդ։ Ի գուբ հորոյն։ Ի գբոյ տառապանաց։ Ի գբի ներքնում։ Ի գուբն առիւծուց։ Ի մէջ գբին։ Լցցին գուբքս։ Արարէ՛ք զհեղեղատդ զայդ գուբս գուբս. եւ այլն։

Գուբ կրոյ. (Ճ. ՟Ա.։)

Տուաւ նմա բանալի գբոյն անդնդոց, եւ ելանէր ծուխ ի գբոյն. (Յայտ. ՟Բ. 1։)

Վեցօր. ը. ստէպ դնի Գուբք իբր Բջիջք, կամ խորշք խորսխի մեղուաց. յն. Քրէ՛ար, եւ սի՛րինգ, որ եւ Սրինգ։

Ի միասին ժողովելով դրօք զջուրսն ամենեցուն առատացուցանեն. (Պղատ. օրին. ՟Զ.) իմա՛ փողերակ. քիւնկ. յն. μεταλλεία ductus subterraneus

(լծ. քաղդ. կուպ, կօպ). λάκκος, φρέαρ , βόθυνος puteus, cisterna, fovea, fossa Փոս խոր, կամ հոր՝ ջրալից, որ է ջրհոր. հոր. գույու. եւ Խորխորատ. վիհ. փոս. չուգուր. որպէս եւ սանս. Գու՛փա, է գուբ, եւ փոս.


Գուգազ

s.

union of irregular troops.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«անկանոն զօրքի ամբոխ» Բուզ. գ. 7, 8. ուրիշ վկայութիւն չկայ։

ՆՀԲ յն. γίγας, լտ. gigas «հսկայ, վիթխարի» բառերի հետ համեմատե-լով՝ մեկնում է «ամբոխ զօրու կամ քա-ջաց և հսկայից»։-Գ. Փառնաև. Անա-հիտ, 1904, 26 աքքադ. guk «կռուիլ»։

NBHL (2)

Ամբոխ զօրու կամ քաջանց եւ հսկայից. (լծ. յն. ղի՛ղաս. լտ. կի՛կաս կամ ճի՛կաս. հսկայ. վիթխարի).

Գուգազ հանել յաշխարհէ. (Բուզ. ՟Գ. 7. եւ 8։)


Գուլ

adj.

blunt, dull.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«բութ, ոչ-սուր (դանակ). 2. բթա-միտ» Յս. որդի, Յայսմ. մրտ. 22. Տաթև. ձմ. ճիթ., որից գլիլ «բթանալ, գուլանալ», որ ՆՀԲ սխալմամբ շփոթում է գլել «գերազանցել, յաղթահարել» բառի հետ. բայց սրա հետ գործ չունի. այսպէս՝ «Քար սուր և հարկա-նօղ ի համանման քարէ մաշի և սրութիւնն գլի» Կլիմաք.։ Այստեղ է պատկանում նաև գլանալ «թմրիլ, քնել» Փիլ. յովն. 583 (որ ՆՀԲ մեկնում է «բթանալ կամ խլանալ», իսկ ուղիղ մեկնութիւնը տալիս է ՋԲ), «վատիլ (անշուշտ աչքերի տկարութեան համար աս-ուած)» Բառ. երեմ. էջ 296։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Խրբ. Կր. Հճ. Սեբ. Սչ։ գ'ուլ, Ննխ. Պլ. գուլ, Երև. գաւլ, Վն. գյիւլ և Մշ. քօլ (վերջինը ասեղի համար ասուած), Ռ. խուլ (շփոթելով խուլ «ականջը ծանր» բառի հետ, որ իմաստի որոշ նմանութիւն ունի)։

ՓՈԽ (borrowing) Կայ պրս. [arabic word] gūb «անգէտ և յիմար», որ բոլորովին առանձնացած մի բառ է և պարսկերէնով չի մեկնւում (չէ յի-շում Horn)։ Որովհետև «բութ» և «բթամիտ» գաղափարների մէջ առաջինն ու նախնակա-նը «բութ» է (հմմտ. սուր «հատու», յետոյ, «սրամիտ») և նախնական իմաստը չկայ պարսկերէնում և միայն հայերէնի մէջ գոյու-թիւն ունի, ուստի պէտք է կարծել, որ պարս-կերէնը փոխառեալ է հայերէնից։-Պատա-հական նմանութիւն ունի սակայն արաբ. *φ kall «դանակի կռնակը. 2. գուլ՝ բութ դա-նակ. 3. ծանրաշարժ, անպէտք մարդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 339)։

NBHL (1)

(Յեսան) որ սուսերացն ըզսու՛րըն տայ, այլ ինքըն գու՛լ, եւ ոչ սրանայ։ Եւ թէ մըտօքդ ես բութ եւ գուլ, ջանիւ զուսումըն կե՛ր եւ կու՛լ. (Յիսուս որդի.։)


Գուղձն

cf. Գուղձ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ն հլ. (-ան, -ամբ, -ունք) «հողի կոշտ, հողի խոշոր կտոր» Փիլ. ժ. բան. Վրդն. Թուոց. Վստկ. 27, 39. գրուած է նաև գուղ-ցըն Վստկ., քուց Վստկ., կունձն Օրբել. հրտբ. Էմ. էջ 23, կունծն Վրդն. սղ. ճխ. էջ 476, գուղձ Վստկ.-(ՓԲ ունի նաև կունձ, ո հլ, «դալարաւէտ վայր հովանացեալ ծառովք», որ անշուշտ թիւրիմացութեան արդիւնք է)։

ԳՒՌ (dialectal) Զթ. գ'օխձ՝, Խրբ. գ'ունցխ, Երև. կունձղ (Պռօշեան, Սօս և Վարդիթեր, ա. տպ. էջ 40). բոլորն էլ նոյն նշ.-Յ. Ալլահվէր-տեան, Ուլնիա կամ Զէյթուն, էջ 182 ունի գուղձ Զթ. «գունտ, գնտակ ծոպաձև», ՆՀԲ (հտ. Բ, էջ 1064բ) կունծնուտ «գուղձ», Բառ. երեմ. էջ 198 կունծ «ճիմ»։ Նո՞յն են Հմշ. կունձ «կոյտ, դէզ», կունձալ «հողի կոշտ, ևւմորի գունդ»։

ՓՈԽ (borrowing) Հայերէնի հետ կապ ունի վրաց. კუნძი կունձի «ծառի կոճղ»։

NBHL (5)

ԳՈՒՂՁ ԳՈՒՂՁՆ. βῶλος bolus, gleba, massa Զանգուած կամ կոշտ ինչ հողոյ. սակաւ մի հող՝ ձեռնաչափ, ոտնաչափ.

Գուղձն հողոյ ի յատակէ տաճարի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Գուղձն հողոյ ի յատակէ խորանին. (Վրդն. թուոց.։)

Ի հողոյ անտի՝ որ իցէ առ յատակաւ խորանին։ (Թուոց. ՟Ե. 23.)

Եթէ ցանէ ոք զգետինն, եւ ի հետ փորչով գայ եւ ծեծէ եւ զգուղձքն մանրէ, եւ զսեմն ծածկէ նա այն է լաւ։ Յակնբցելն՝ զքուցն մանրել պարտ է անհնար. զի գղձան փողին սնըցնօղ է եւ մեծցնօղ կուզին եւ պտղին։ Զփոշին՝ որ ի փորչէն եւ ի գղցանն ի մանրելոյն ելանէ. եւ այլն։ (Վստկ. ՟Լ՟Գ. եւ ՟Ծ՟Ա.)


Գուճ

s.

"knee, knees;
ի գուճս անկանել՝ իջանել՝ կալ՝ հարկանիլ, to bend the knees, to prostrate one's self, cf. Ծունր դնել, cf. Ի ծունր իջանել, cf. Խոնարհեմ, cf. Ընդգճիմ;
to squat."

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ծունկի կոճը, ծալքը». անհոլով է և գործածւում է միայն ոճերով. ինչ. ի գուճս իջանել, ի գուճս կալ, ի գուճս անկանիլ, հարկանել «ծունկ չոքիլ» Յուդթ. դ. 10, զ, 14. Գ. թագ. ը. Ոսկ. մ. ա. 25. Կիւրղ. ղևտ։ Բուզ., որից՝ գճիլ «ծնրադրել» Ոսկ. ճառք 907, Մխ. առակ. Մաշտ. Ոսկիփ., գճեցուցանել, գճկել «թեքել, կորացուցանել» (այս երկու-սր ունի միայն ՀՀԲ) Սիրաք. լը. 33, գճկիլ «չոքիլ» Առաք. պտմ. 190, դիւրագուճ Սարզ, ա. աետո. գ. էջ 213. առանց սղման՝ գունեալ Տաթև. ձմ. ճխ. ընդ մասնիկով՝ ընդգնիլ «չո-քիլ» Յհ. կթ. Լծ. Եւագր. և դ ձայնի սովորա-կան անկումով՝ ընգուճս «ծունկ չոքած» ԱԲ, ընկիճեալ «ծնրադրած» Թիւք. իբ. 23, 31, 31, Ոսկ. նին., ընգճել կամ ընկճել «յաղթել, նուաճել» ՍԳր.։

«կծծի, ժլատ». երկու անգամ մի-այն գործածուած է Սիրաքի նոր թրգմ.։

ՆՀԲ նախորդի հետ նոյն է համարում։

NBHL (9)

Ի գուճս իջեալ աղաչէին, կամ երկիր պագանէին աստուծոյ. (Յուդթ. Դ. 10։ Զ. 14։)

Կայր ի գուճս ի վերայ ծնգաց իւրոց. (Գ. Թագ. Ը. 54։)

Յերես անդր, կամ յերեսն ի գուճ իջեալ. (Փիլ. լիւս.։)

Չորքոտանիքն՝ որ ոչ իցեն գազանք, յորժամ ի գուճ հարկանիցին, զառաջին ոտսն ընդ պորտիւն ամփոփեն. (Կիւրղ. ղեւտ.։)

Ամենայն որ ի գուճ հարեալ, զայն ուրո՛յն կացուսջիր. (Եղիշ. դտ.։)

Լայր եւ աղաչէր ի գուճ կալով։ Կայր ի գուճն առ ոտս սրբոյն. (ՃՃ.։)

Ի գուճս կոյս եղեալ. (Մագ. ԿԱ։)

Այր նիազ եւ գուճ։ Այր գուճ եւ կոծելի. (Սիրաք նոր. ի վերջն։)

Կոճն եւ ծալքն ծնգաց. ծունկք. ծունր. ուստի Ի ԳՈՒՃՍ ԻՋԱՆԵԼ կամ ՀԱՐԿԱՆԻԼ, ԿԱԼ եւ այլն, է Խոնարհիլ ծունր կրկնելով. ծունր դնել. տարածել զանձն կորացեալ անձամբ, գետնամեծեալ, եւ այլն πίπτω procido, ὁκλακώς curvatus, procumbens եւ այլն. չոքիլ չէօքմէք. ( ի պրս. չուկ).


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։

= Իրանական փոխառութիւն է ապահովա-պէս. այս բանը հաստատւում է յատկապէս նրանով, որ բառիս արմատակից գումար-տակ ձևը անցեալ դերբայի զուտ իրանական վերջաւորութիւնն է կրում։ Գումարել բառի իրանական ձևերն են՝ պհլ. պազենդ. [arabic word] gumārtan, gumardan, պրս. [arabic word] gumāštan (ներկ. [arabic word] gumāram), բայց սրանք չունին հայերէնի առաջին և հիմնական «հաւաքել» նշանակութիւնը, այլ պահում են միայն վերջին «պաշտօն յանձ-նել, ուղարկել» նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtan, gumārdan «որո-շել, նշանակել, կարգել, պաշտօն յանձնել», պրս. gumāštan, gumāram «արձակել, ու-ղարկել, պաշտօնի կանչել, պաշաօն հանձ-նել, փոխանորդ նշանակել» (Vullers, Zen-ker, ԳԴ), աֆղան. gumāral «նշանակել, յանձնել»։ Իրանեան բառի ստուգաբանութիւ-նը յայտնի չէ. թերևս փոխառեալ լինի ասաւ-րերէնից. հմմտ. gamaru «լրացնել, վերջաց-նել», gamaru «կատարեալ, լրիւ, ամբողջ», gimru «ամբողջը, ամբողջութիւն», gumuru, gummuru, gimirtu «ամբողջութիւն, գումա-րութիւն» (Muss-Arnolt, Ass. engl. Handw. 223-5)։ Նախաւոր իմաստը պահած կլինի ասուրերէնը, միջինը՝ հայերէնը, վերջինը՝ իրանցին։-Հիւբշ. 130։

ՆՀԲ պրս. գիւպարէ «ջոկ» և շումար «համար, թիւ». իսկ շեղջ բառի տակ՝ լծ. տճկ. քիւմե, լտ. cumulus «շեղջ». յն. χῶμα, որ է «թումբ»։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ նախ Spiegel, Litter 392 և յետոյ Muller, SWAW, 1863, 233։ Lag. Arm. Stud. § 522 չի ընդու-նում այս մեկնութիւնը, ասելով, որ պրս. gu պիտի տար հյ. վ։ Սրա դէմ Հիւբշ. 130 նկատում է, որ հայ բառը փոխա-ռեալ է Սասանեանց ժամանակ։ Canini,

Ft. clym. 141 գումար=լտ. summare. Bugge, KZ, 32, 36 գում, գումար կը-ցում է յն. όμός «նոյն», ὄμοῦ «միասին», ὄμόω «միացնել», ὄμιλος «հաւաքոյթ. բանակ» ևն բառերին, գ յաւելուածով։ Müller, WZKM, 9, 295 վերի իրանե-ան ձևերին ավելացնում է հսլ. gumino «կալ»? Պասմաճեան, Բիւր. 1899, 686 ասուր. գիմիր «լրացնել, վերջացնել» բառի հետ։ Մեր մէջ ոմանք կարծած են թէ բառիս արմատն է գում, որից ածանցւած է գում-ար՝ ար մասնիկով. ինչ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել ևն. սրա դէմ է գրում Տերվ. Մասիս Κ 3161 1882 թ. ապրիլ 16 (մանրամասն տե՛ս Գամապետ)։ Karst, Յուշարձ. 400 ա-սուռ. gamru «կատարեալ, ամբողջ» gimru «համագումար», gammaru «ամ-բողջական», 423 չաղաթ. kób «շատ». օւմ. köpúr «խումբ», gubre «դէզ», ույ-գուր. komar «կծիկ»։ Վարդանեան, ՀԱ, 1921, 245 Զգոնի գումարիլ «բնակիլ» նշանակութիւնը չկարենալով կցել միւս-ների հետ՝ այս ձևը համարում է բուո-ոովին անջատ բառ և հանում է ասորի բնադրի ❇ 'əmar «բնակիլ» (=ա-րաբ. [arabic word] omr «կեանք») ձևից (տառա-դարձութիւնը չի թողնում սակալն ա-նել մի այսպիսի ենթադրութիւն)։-Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ǰamra «մարդկանց խումբ», [arabic word] tajmīr «հաւաքել, դիզել», [syriac word] lamr «մարդոց հաւաքուիլը», [arabic word] ijmār «հա-ւաքուիլ. 2. արագ քայլել. 3. ընդհա-նուր գումարը հաշուել», [arabic word] ǰamār «համագումար, ամբողջ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 801-803)։ ՒԻՌ.-Առաջին նշանակութիւնները կո-+ են ամէն տեղ. արևմտեան հայոց մէջ

NBHL (2)

Գումարք միանձանց, կամ հայրապետաց, դասու առաքելոց։ Գումարք խմբից դասուց երջանկաց։ Առ բոլոր գումարս քրիստոնէից։ Չարին, կամ այսականացն գումարք. (Նար.։)

Գումար գումար, եւ դասս դաս վկայից. (Ագաթ.։)


Գումարտակ, աց

s. adj.

assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «խումբ, բազմու-թիւն (զանազան բաների. ինչ. երամի, հօ-տի, պարգևների ևն)» Նար. յատկապէս «զօրքի բազմութիւն, բանակ, ճակատ» Խոր, Փարպ. Կղնկտ. Յհ. կթ., «բազմախումբ, բազմագումար» Խոր. Թեոդոր. խչ., «վիզը կախելու մարգարտաշարք» Եղիշ. է. էջ 106. Կղնկտ. Նար. մծբ. 440. Թղ. դաշ., որից գու-մարտակ առնել «զօրք հաւաքել, վրան զօրք ուռարկել, կռուիլ» Ա. մակ. գ. 35, 39, գու-մարտակել Յհ. կթ. սրանց մէջ ակ-ը մասնիկ կարծուելով՝ կազմուած են գումարտ «ժողո-վուած» ԱԲ, գումարտական «համախումբ» Թէոդ. խչ., գումարտ լինել «ճամբորդու-թեամբ մի տեղ երթալ» Անան. գիտ. 20 սխալ ձևերը։

= Իրանեան ձևով անցեալ դերբայն է նա-խորդ գումարել բայի. և անշուշտ ո՛չ թէ հա-յոց մէջ ի կազմուած, այլ բոլորովին պատ-րաստ ձևով փոխառեալ է պահլաւերէնիգ.-այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumar-dak. պրս. [arabic word] gumāšta։ Բառիս առա-ջին և նախնական նշանակութիւնն էր ուռեմն «հաւաքուած», որ յետոյ նախորդ բառին նման զանազան եղանակաւորումներ կրեց։ Բայց, ինչպէս նախորդի մէջ, նոյնպէս և այստեղ իրանեան բառերը առաջին նշանա-կութիւնը կորցրած՝ պահում են միայն երկ-րորդական նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumārdak «կուսա-կալ», պրս. gumāsta «յանձնեալ, պատուի-րեալ. 2. տեղապահ, տեղակալ, վերակացու իրողութեանց» (ԳԴ)։

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 238 գումար բառից՝ տակ մասնիկով, որի համար երկրորդ օրինակ չունի։ ՆՀԲ գումարել բայից։ Այսպէս նաև էմին, Քերակ. Մոսկ. 1846, 16, իբր գումար-տակ։ Նոյնպէս ունին նաև ուրիշներ, որոնք տե՛ս Գամապետ բառի տակ, Ա-ռաջին անգամ Պատկանեան, Սեբէոս։ 1879, էջ 199 ուզեց դնել պհլ. gumārtan «կազմել, շարել (զզօրս կամ այլ ինչ)» ձևից։ Տէրվ. Մասիս л 3161, 1882 թ. ապրիլ 16 պրս. gumāstah «ոստիկան,

պաշտօնեայ»։ Հիւբշ. 130 միացրած է նախորդի հետ, առանց յիշելու իրա-նեան ռերբայաձևերը։

NBHL (9)

Գումարտակ ի միջերկրեայս առաքեալ. (Խոր. ՟Գ. 19։)

Ի վերայ պարսից գումարտակին։ Ի գումարտակի որպէս ի տան. (Փարպ.։)

Աւազակապետն, եւ գումարտակք իւր։ Գումարտակ զօրու, կամ երամոյ, հօտից, եւ պարգեւաց. եւ այլն. (Նար.։ Գտանի եւ յանսովոր հոլով.)

Գումարտակին այնորիկ։ Ի ձեռս գումարտակաց. (Կաղանկտ.։)

Զխոյրն ոսկեղէն դնէր ի վերայ, եւ զգինդսն յականջս, եւ զգումարտակն ի պարանոցին. (Եղիշ. ՟Է։)

Ի պատուական ականց գումարտակն՝ զյոքնաշահն եւ զյաճախագինն. (Նար. մծբ.։)

Ետուն նմա եւ զանգապանս մարգարտով, եւ գումարտակ նոյնգունակ շուրջ զպարանոցաւն. (Կաղանկտ.։)

Հոյակապ եւ գումարտակ ժողովոյն երամ երամ իջելոց հրեշտակացն յերկիր. (Թէոդոր. խչ.։)

ԳՈՒՄԱՐՏԱԿ ԱՌՆԵԼ կամ ԴՆԵԼ, ԿԱԶՄԵԼ, ՍՓՌԵԼ, եւ այլն. Գունդ կազմել, զօրս արձակել կամ խաղացուցանել. խմբիլ ի պատերազմ. ճակատիլ, բախիլ. տե՛ս (՟Ա. Մակ. 35. 39։ Խոր. ՟Բ. 82։ Յհ. կթ. ստէպ։)


Գունակ

adj. s. adv.

similar, equal, like;
dye, colour;
kind, sort;
manner;
difference;
— —, in several colours;
various, different;
— —, —ս —ս, differently, variously.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ի-ա հլ. «նման, պէս» Եւս. քը. Կիւրղ. ղկ. Խոր. Ճառընտ., «իբր» Արծր., «կերպ, տեսակ» Մծբ. Ոսկ. մ. բ. 2 և Կողոս. 591. Կիւրղ. ծն., որից՝ գունակ գունակ «այլ և այլ, զանազան, տեսակ տեսակ» Յուդթ. 4և 15. Առաթ. Ոսկ. ես. և մ. բ. 19, 20, «ռա-նազան կերպով, ձևով» Ոսկ. ա. տիմ. Կորիւն. որ և գունակս գունակս Ոսկ. մ. ա. 24. որից յետնաբար՝ գունակաւորեալ Նար. յովէդ.. գունակեալ Ճառընտ., գունակութիւն Նար. Անան. եկեղ., գունագունակ Արծր. ոսկեդա-րեան ձևեր են այսգունակ Եւս. քր., որգու-նակ «ինչպէս» Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 21, երկ-գունակ «երկու տեսակ» Ոսկ. ես., նոլնգու-նակ Իմ. է. 3. Եզն. Ոսկ. Փիլիպ. Սեբեր.։

= Պհլ. ❇ gōnak կամ gunak «գոյն, կերպ, տեսակ». gōnak gōnak «տեսակ տե-սակ, զանազան», հիւս. պհլ. (մանիքէա-կան) [hebrew word] (Salem. Manich. Stud. ЗAH. 8, 63) gwng «եղանակ, կերպ», պազենդ. guna «գոյն, տեսակ, կերպ, եղանակ», guna guna «տեսակ տեսակ», պրս. [arabic word] gūna «կերպ, Արմատական բառարահ -38 եղանակ, տարազ», gunagūna «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, զանազան», տֆղան. γūna ևն։ Այս բոլոր իրանեան ձևերը ծա-գում են պհլ. gūn, պազենդ. gūn, պրս. [arabic word] çūn, զնդ. gaona-բառից, որից փոխառեալ է հայ. գոյն (տե՛ս ալս բառը)։ Բայց հյ. գունակ հայերէնի մէջ կապ չունի զոյն բա-ռի հետ. ուրիշ խօսքով ակ վերջաւորութիւ-նը հայոց մէջ աւելացուած մասնիկ չէ, այլ ամբողջը պատրաստի փոխառեալ է ուղղակի իրանեանից։

ՆՀԲ դրած է գոյն բառից, ինչպէս հա-մարում են առհասարակ ամէնքը։ Ուղիղ մեկնեց նախ Müller, ՏWAW, 38, 572 և յետոյ Lag. Gesam. Abhd. 27, Պատկ. Maтep. I, 8։-Հիւբշ. Pers. Stud. էջ 95 իբր պրս. gūna, բայց Arm. Gr. 128 դնում է նոյնպէս գոյն բառի տակ, թէև վերի համեմատութիւններով։

NBHL (24)

Զաչսն գունակ գունակ յեղուցուն. (Ոսկ. ա. տիմ.։)

Գոյն. երանգ. որակ. կերպ. տեսակ. ազգ. եւ Զանազանութիւն.

Երփն երփն ամենայն գունակաց։ Մծբ. (ԺԹ։)

Յամենայն աղտեղութեանց սուրբ լինել, յամենայն օտար գունակէ։ Ամենայն գունակք ձաղանաց. (Սարգ. ա. յհ. Ե. եւ Դ։)

Յանուանէ զոմանս յիշեալ յամենայն գունակէ. (Խոսր. պտրգ.։)

Տեսանե՞ս զայլ եւ այլ գունակ մատուցելոցն. (Ոսկ. մ. Բ. 2։)

Ի մի վայր գումարել զգունակ գունակս եղելոցն. (Կիւրղ. ծն.։ Իսկ յասելն.)

Յայլեւայլ գունակ ցաւոց փութով առողջութիւն գտանել. (Խոսր. պտրգ.) իմա՛ ածակ. իբր յազգի ազգի ցաւոց։

Գունակ գունակ հանդերձիւքն փայլէին. (Լաստ. ԺԷ։)

Գունակ գունակ է եւ ամենապատիկ։ Որ ի գունակ գունակ կամակաց պայծառութիւն է. (Փիլ.։)

Զգունակ գունակ շուայտութիւնսն. (Խոսր.։)

Ոչ մի միայն է ճանապարհ կորստեան, այլ բազում եւ գունակ գունակ։ Ապա եւ զառաքինութեան ընծայեցուցանէ զգունակ գունակ կերպարանս. (Ոսկ. մ. Բ. 19. 20։)

Զաստուծոյ գունակ գունակ զպարգեւսն նշանակէ. (Ոսկ. ես.։)

Գունակ գունակ խայտառակեալս. (Կորիւն.։)

Գունակս գունակս յեղյեղու զբանն. (Ոսկ. մ. Ա. 24։)

Գունակարածանւոյ. (Եւս. քր. Ա։)

Պէս գունակ տրդատայ բագրատունւոյ. (Խոր. Գ. 5։)

Գունակ արիանոսացն։ Հեզութեամբ համբերել գունակ տեառն մերոյ. (Նանայ.։)

Գունակ նոցա գրել։ Գունակ եղիայի գոլ կարապետ։ Գունակ քո կրեալք զծերութիւն. (Կիւրղ. ղկ.։)

Եւ ես գունակ ձեզ դիտեմ։ Ոչ գունակ դիւական տօնիցն։ Խայտա՛ դաւթի գունակ։ Եւ նոքա գունակ քո. (Լծ. ածաբ.։)

Շանց գունակ։ Գունակ սոցին։ Գունակ խորին խնճոյից։ Գունակ վեհ եւ մաքուր բնութեանց. (Խոսր.։ Ճ. Գ.։ Նար.։ Սկեւռ. ես.։)

ԳՈՒՆԱԿ. մ. Իբր. որպէս, զոր օրինակ. այնի, սանքի.

ԳՈՒՆԱԿ ԳՈՒՆԱԿ. ποικίλος, διάφορος varius, diversus Գունագոյն. պէսպէս. զանազան. ազգի ազգի.

ԳՈՒՆԱԿ 2 նխ. τρόπον, οἶον modo, more, velut Հանգոյն. պէս. որպէս. զօրէն. ըստ. ըստ օրինակի.


Գունդստապլ

s.

constable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իտալ. contestabile, հֆրանս. cones. table, ֆրանս. connētable, յն. ϰοντασταῦλος, ասոր. [syriac word] qōntōstabl, որոնք ծագում են լտ. comes stabuli ձևիզ, որն է «կոմս ախոռոց»։ Հայերէն ձևերից առաջին-ները հետևում են իտալականին, վերջինը հին ֆրանսերէնին։-Հիւբշ. 389։

NBHL (2)

ԳՈՒՆԴՍՏԱՊԼ կամ ԳՈՆԴՍՏԱՊԼ. Բառ լտ. եւ իտ. եւ գաղղ. որ թարգմանի Կոմս ախոռոյ. այսինքն Ախոռապետ.

Ընծայեալն թագաւորութեան կիպրոսի գունդստապլն. (Լմբ. առ լեւոն.։ Նոյնպէս եւ առ այլս ի յետնոց։)


Գուշակ, աց

s. adj. diviner, conjurer, prognosticator;
informer, denunciator;
sign, mark;
that expounds, manifests;
մատն եւ — լինել, to denounce, to impeach, to accuse.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«ապագան պատմող՝ առաջուց գուշակող» Նար., «մատնիչ» Բ. մակ. ժգ. 28, Ա. կոր. ժ. 28. Եփր. Ա. կոր. 70, «յայտարար նշան, յուշարար, ազդարար» Ագաթ. Ոսկ. մ. ա. 8, որից՝ գուշակել «մարգարէանալ» Նար., «նախազգուշացնել» Եզն., «յայտնել» Ղուկ. ի. 37, «լուր տալ, մատնել» Յհ. ժա. 56. «ուոակաւոր Եւս. քր. Ոսկ. մ. ա., գուշա-կութիւն Ա. թագ. իը. 6. Խոր. Շար. Նար., գարնանագուշակ Նար. առաք., նախագու-շակ Ոսկ. յհ. բ. 7. Յհ. կթ., մահագուշակ Նար., յառաչագուշակ Ագաթ., կանխագու-շակ Խոսր.։ Նոր գրականի մէջ՝ բարեգուշակ, չարագուշակ. թերևս սաստկական ձև է զգու-շակել Զեն. յուդ. (ՀԱ, 1921, 549), որ այ-լուստ անծանօթ նորագիւտ մի բառ է։

= Պհլ. gošak, միջին պրս. ni-gōsag, հպրս. *gaušaka, gōšaka-«լըտես, զաղտնի ոստիկան», օսս. qūsäg, i-γoság «ունկնդիր»։ Նոյնից է փոխառեալ նաև վրաց. ვუმაგობა գուշագոբա «բերդի ևն պահպանութիւն ա-նել», ვუმავი գուշագի rаpнизонъ, «բեր-դապահ», საგუმაჯო սագուշազո «պահնոր-ռական»։ Տե՛ս նաև Pokorny. 1, 569։ Աւս բառերը ծագում են զնդ. guš «լսել, ականջ դնել», gaoša-«ականջ», հպրս. gauša «ա-կանջ», բելուճ. gōšaγ «լսել» արմատական ձևերից։ Իրանեանից փոխառեալ է նաև ա-րամ. guškla «լսող, ականջալուր, ունկնդիր»։ Այստեղ են պատկանում նաև հյ. գոյշ, զգոյշ՝ իբր «լո՛ւր, լսի՛ր, ուշադրութիւն արա՛» կամ «լսող, ուշադրութիւն անող»։-Հիւբշ. ZAPh, 2, 265։

ՆՀԲ «արմատն է ուշ, յորմէ և գոյշ՝ իբր գուցէ և զգոյշ»։ Lag. Urgesch 549

*ghuš արմատից։ Տէրվ. Altarm. 12 բանդագուշել բառի վերջի մասի հետ՝ միացնում է սանս. ghuš «բղաւել, յայ-տարարել» բառին։ Նոյն, Նախալ. 58 հնխ. ghus «հնչել, գոչել» ձևից. բուն նշանակում է «գոչել, լուր տալ» և պար-զական ghu արմատը պահուած է գո-վել բառի մէջ։ Հիւնք. կիւս բառից։ Ա-լիշան, Հին հաւ. 391 հյ. գոյշ և զգոյշ բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Հիւբշ. ZAPh, 2, 265, նոյնը նաև IF, 19, 464 (հայ թրգմ. ՀԱ, 1907, էջ 185 ա)։ Պհլ. գուշակ ձևին մի նոր վկա-յութիւն է գտնում Թիրեաքեան, Կար-նամակ, ծան. 130՝ Գլ. ժե. 2, ուր աահ. լաւ բառը գրուած է գնշակ (փխ. գու-շակ)։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 սումեր. gugi «լուր»։

«նետաղեղի մասերից մէկն է». նորագիւտ բառ,որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Բար. 174 «Ձգեաց զբերանն և էառ զլար աղեղանն և կտրեաց. նա փրթաւ և գուշակ աղեղանն և գայլուն ծծատակն և ես-պան զգայլն»։

NBHL (5)

Այսց խորհրդոց առ թշնամի անդր ... մատն եւ գուշակ լինէր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 28։)

Զոմանս՝ մարգարէս, գուշակս ապառնեացն։ Գուշակ ներկայիս։ Գուշակ գարնայնոյ. (Նար.։)

Լուսինն յարեւմուտս թաղի. գուշակ թաղելոց, յարութիւն մեռելոց։ Գուշակք ճշմարտութեան յաւիտենականի՝ որ գալոցն էր, լինին. (Ագաթ.։)

Որ կենարար թաղման քո գուշակ զիւղոյն ծանուցեր զօծումն. (Շար.։)

(արմատն է Ուշ, յորմէ եւ Գոյշ՝ իբր Գուցէ, եւ Զգոյշ). προγνώστης , προφητή, μάντις vates, propheta Որ կանխաւ նշանակէ զիմն՝ որպէս մարգարէ կամ գէտ, որպէս յուշարար կամ ազդարար, կամ մատնիչ. եւ պարզապէս՝ Ինչ մի յայտարար. նշանակ, ցուցակ.


Գուսան, աց

s.

singer, musician;
player;
actor.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Պհլ. *gosan ձևից, որ թէև առանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] ︎ նշանաւոր մի ե-րաժշտի անունը. 2. մի տեսակ երաժշտա-կան եղանակ». սովորաբար այս բառը կար-դացւում է kusān կամ kōsān, որով նախա-ձայնը հայերէնին յարմար չի գալիս. բայց ցուիլ g, որով կարելի է պարսիկ բառի բուն հնչումը դնել gōsān կամ gusān, ինչպէս սրբագրում է նաև Stackelberg, ZDMG, 48, 495։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ։ -Böttich. ZDMG, 1850 352 սան. gōša «ձայն», gōšanā «բարձրաձայն խօսիլ», զնդ. gaoša, պրս. gōš «ա-կանջ» բառերի հետ։ Պատկանեան, M-тep. I, 8 և Հիւնք. պրս. kūsān։ Հիւբշ. 131 չի ընդունում վերի համեմատու-թիւնը՝ նախաձայնի տարբերութեան պատճառով։ Գէորգեան, Խոր. Խորենա-ցով, էջ 32 հանում է գովասան բառից։

ԳՒՌ (dialectal) Բլ. կայ միայն դօլ ու գուսան «դհօլ-զուռնա, դհօլ-նաղարա, քէֆ, ուրախութիւն» անորոշ իմաստով. գուսան բառը առանձևն չի գործածւում. թուի թէ նշանակում է «ձեռ-քի դափ, դմբլիկ» (Ս. Մովսիսեան, Նամակ 1927 թ. յունիս)։

NBHL (6)

Կամ թէ լսիցե՞մ տակաւին զձայն գուսանաց, եւ վարձակաց. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 35։)

Արարի ինձ գուսանս եւ երգեցիկս, արս եւ կանայս. (Ժող. ՟Բ. 8.) յորս ըստ յն. գուսանն է արական, եւ վարձակն եւ երգեցիկն իգական։

Կանխեցին իշխանք հանել զօրհնութիւն ի մէջ գուսանաց եւ գովչաց. յն. երիտասարդուհեաց թմբկահարաց. (ա՛յլ ձ. կուսանաց)։

Երաժիշտ էր, ուսուցանէր զգուսանս կանայս, եւ վարձ առնոյր. (Լծ. փիլ.։)

Սուրբն պորփիւրոս վկայն էր գուսան երգեցիկ դիւական ի խաղս թէատրոնի. (Հ=Յ. նոյ. ՟Ե.։)

Այլք ի գուսանաց եւ ի կաքաւչաց ընդ երկինս թռեան։ Գուսանացն արուեստ։ Գուսան եւ հացակատակ լինի։ Ի հանդերձիցն՝ քան զգուսանացն ոչինչ լաւագոյն. (Ոսկ. մտթ.։ Ոսկ. փիլիպ. եւ այլն։)


Գուցէ

adv.

perhaps;
for fear of, lest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Գոյս

NBHL (2)

ԳՈՒՑԷ, ԳՈՒՑԷ ԵՐԲԷՔ, ԳՈՒՑԷ ԹԷ. Առեալ ի բայէս՝ Գոլ. Առ նախնիս հասարակօրէն նշանակէ, Մի՛ գուցէ. մի՛ արդեօք. զի մի՛. զի մի՛ երբէք. զգուշանիլ, զի մի՛ լիցի. չըլլայ թէ ... որպէս յն. μήπως, μή ποτε, μή ne

Զերծի՛ր ի լեառն, գուցէ ընդ նոսա ըմբռնիցիս։ Գուցէ երբէք յափշտակիցէ։ Զահի հարեալ, թէ գուցէ։ Զգո՛յշ լերուք, գուցէ, եւ այլն։ Երկնչիմ ի ձէնջ, գուցէ թէ եւ այլն։ Դուն ուրեք վարի իբր երկբայական. (Թերեւս.) կրնայ ըլլալ որ. ... ἵσως, τάχα forte


Գռեհ, ից, աց

s.

street, road.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. (նաև ի հլ. ինչպէս ցոյց է տալիս սեռ. գռեհից՝ Եփր. թագ. 408) «փո-ղոց, հասարակաց ճամբայ» Սղ. ժե. 43. Ոսկ. յհ. Վեցօր. 86. Փիլ. նխ. բ. 116. Ճառընտ. Բրս. պհ., որից՝ գռեհիկ «ռամիկ, հասարակ դասակարգի մարդ, գեղջուկ» (ինչպէս կայ հիմայ փողոցային բառը) Գծ. ժէ. 5. Ոսկ. մ. ա. 20. Վրք. հց., գռեհօրէն «ռամկաբար» Մագ., գռեհիք «գռեհիկներ» Արծր. դ. 11, գռեհկութիւն, գռեհկաբար (նոր գրականի մէջ)։ Նոյնը գրուած է նաև գռեահ «ռամիկ, գռեհիկ» Արծր. դ. 5, 11, գռոհ «փողոց» Լմբ. սղ. ժե., գռեհ «աղբ, ցեխ» Բենիկ. որ և գռիհ Նար., գռեխ Առաք. ատմ. 233.

ՆՀԲ գայռ «ցեխ» բառից, իբր գայռոտ ռահ։ Հիւնք. հանում է գրոհ բառից։ Թի-րեաքեան, Բանաս. 1900, 315 առս. guruh «գրոհ» բառից։ Մառ, Бaтум, էջ 34 վրաց. գլեխ, գլախակ «յոռի» բառխ հետ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] qarha «կեղ, հնացեալ վէրք»։ Ադոնց, Aрм. въ. ən. Юcт. էջ 436 վրաց. գլեխի բառի հետ ցեղակից է համարում։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. գ'ռէխ, Վն. գ'ըռեխ, Մկ. գ'ըռէխ, Սլմ. կիրեխ, Մրղ. կիրէխ, որոնք բո-լոր նշանակում են «վէրքի թարախ, շարաւ»։ Նոյն բառը ունին նաև Ազա. Ոզմ. Ապ. Խոյ. Շիր. իսկ Սլմ. կրկնութեամբ էլ կայ կիրեխ-թարախ. այս բառերը գռեխ և գռեհ «աղբ, ցեխ» ձևերի միջնորդութեամբ կարող են կա-պուել նախորդի հետ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. გლეხი գլեխի «գիւղացի, ռամեև. շինական, գռեհիկ» (հմմտ. Ի հասա-րակ և ի խոնարհ ազգէ՝ զոր ազգն Վրաց գլե-խի ասեն. Առաք. պտմ. 78), գლეხური գլե-խուրի «գեղջկական, ռամկական», ვლახა գլախա, გლახაკი գլախակի «աղքատ, մուրա-ցիկ, յոռի, վատ». (այս երկու ձևերի լարա-բերութիւնը այն է, ինչ որ հյ. զռեհ և գըռ-եան). թուշ. ვლეხ գլեխ «գիւղացի, ռամիկ»։

NBHL (3)

Ի մէջ գռեհից. (Ոսկ. յհ.։)

Ի գռեհից եւ ի փողոցաց։ Ի ցանկոյ, ի գռեհից, եւ ի ճանապարհակցաց. (Սարգ.։)

πλατεῖα, ἁγορά platea, forum Քաղաքամէջ, որպէս գայռոտ, այսինքն՝ աղմուտ ռահ՝ վասն բազմութեան անցաւորաց. հրապարակ. պողոտայ. փողոց. շուկայ. մէյտան. սօգագ, զուգագ, սուք.


Գռզի, զւոյ

s. bot. scorzonera (vipers grass).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բողկի նման մի տեսակ բոյս» Վրք. հց. Ա. 190 (ըստ ՀԲուս. § 532 լտ. scorzonera, ըստ Նորայր, Բառ. Ֆռանս. էջ 1125բ և Արթինեան, Տունկերը, էջ 36, ֆրանս. salsifis noir, որ և scorsonere, թրք. սգօրչինա). ըստ ՆՀԲ-ի վկայութեան գոզի, տպագրի մէջ հին խմբ. կռէզ, նոր խմբ. կոզի։

ԳՒՌ (dialectal) Ակն. գ'ոզի, Մշ. գոզիկ (նոյնը նաև Ալշ. Խն. Բլ. Շիր. Ապ. Կարս) «չոր տեղեր բուսնող և սինձի նման տարածուած թևերով դաշտային մի բոյս է. արմատը, որ շատ խոր ւև եօնում. ունի գետնախնձորի նման կոճ-ղէզ, որի սպիտակ միջուկը համեղ ուտելիք է (ըստ Ազգ. հանդ. Ե. 20 scorzonera his-panica)»։

NBHL (1)

ԳՌԶԻ կամ ԿՌԶԻ. Խոտ վայրի նրբատերեւ, գլխաձեւ, դողդոջուն առ բարակութեան բնոյն. ի կտրիլ տերեւոյն՝ կաթն ծորի.


Գռիճ

s.

rock-salt, mineral salt.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «մեծ կտոր աղ՝ որ դեռ լեսուած չէ» Կանոնք Ալաւկայ (ԺԲ դարից. տե՛ս Հացունի, Ճաշեր և խնճոյք, էջ 16). ու-րիշ վկայութիւն չկայ։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. կռօճ նոյն նշ., որ գալիս է *գռուճ ձևից. երկուսի ձայնական համեմա-տութեան համար ի նկատի առնել կճիճ և կճուճ։

NBHL (1)

Անկեալ ի ներքս յաղմուկն ... ի գռճաց վերայ եթէ սատակեսցի. իսկ եթէ ի լեսած անկանիցի. եւ այլն. (Կանոն.։)


Գռուզ

adj.

cf. Գանգուր.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«ոլորուն կամ դանգուր մազերով» Տաթև. հարց. 246. Տօնակ. Յայսմ. փետր. 17 (գանգուր, այս է գռուզ մազով). «Ակ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս., որից գոզաբուրդ «գռուզ բրդով (ոչ-խար)» Վստկ. 214։

Մ. Ս. Գաբրիէլեան, ՀԱ, 1908, է» 286 -ուզ մասնիկով՝ գոռ բառի՞ց։ Պա-տահական նմանութիւն ունին գերմ. kraus «գռուզ», kraushaarlg «գռուզա-հեր», որի ծագումը անյայտ է (տե՛ս Kluge, էջ 277) և պրս. [arabic word] kuras, [arabic word] koras «գռուզ մազեր», որի ծա-գումը նոյնպէս անյայտ է։ Ղափանցեան, բառից։

ԳՒՌ (dialectal) Հճ. գ'րուց, Վն. կռուզ, Ագլ. Ղրբ. կըռըզնօտ, Ղզ. կըռըժնուտ «գռուզ»։ Նոր բառեր են՝ գոզիկ, գոզի կուլակ, գոզնոտա-նալ, գոզնոտիլ, գոզնոտցնել, իսկ Զթ. գ'ու-ռուզ խէղիր (<գռուզ խոտեր) «ազատքեղ, nersil, պետրուշկա»։ Հայ բառի հնագոյն ձևն են ներկայացնում Նբ. Սլմ. Վն. կռունձ «գանգուր, գռուզ (մազեր)». հին նձ>զ ձայ-նափոխութեան համար հմմտ. կորիզ և կո-ղինձ։

«ընկուզի միջուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Շնորհ. առ. ծ. (տե՛ս Շնորհ. Բանք չափաւ, Վենետ. 1830, էջ 570). «Լսէ՛, եղբայր, քաջ կարևոր. Ա՛ռ քեզ նշան, ինքն է բոլոր. Նա եւղ ունի, կեղևն ոսկոր, Կտուեա՛ և կեր զգը-ռուզն աղուոր» (հանելուկ ընկոյզի վրայ).

. նորագիւտ անստոյգ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած 1233 թուի մի արձանագրութեան մէջ (Վիմ. տար. էջ 76) «Այլ ոչ ում աղման չկա հետ գռզին»։

NBHL (1)

Ըստ մազոյն գռուզ, ձաղկ, գանգուր, եւ նուրբ կամ ստուար. (Տօնակ.։)


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «հագուստի վիզը. հա-գուստի եզրերը՝ վզի, լանջքի և քղանցքների վրայ» Ել. իր. 32, լթ. 21. Սղ. ճլբ. 2, «ուսա-նոց, վակաս» Փիլ. ել. և Լծ. փիլ. որ և գրա-պտնակ «քահանայապետի վակասը» Փիլ. ել. յետնաբար ունինք գրապան «դրպան, ջէբ» Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 110, Սամ. անեց. էջ 79, գրապանակ «ջէբ» Յայսմ. և վերջա-պէս գրպան «ջէբ» Բժշ.։ Արդի գրականում ընդունուած է միայն գրպան «ջէբ», որից շի-նուած են՝ գրպանակ, ծոցագրպան, գրպանել, գրպանահատ։-Ըստ իս նոյն բառն է նաև գրապանակ «հմայեակ, կախարդական գիր» Մտթ. իգ. 5, որի մասին տե՛ս մի քիչ ցած-ըըյմ։

= Իրանեան փոխառոթիւն է. հմմտ. պհլ. grīvpān, պրս. [arabic word] girēbān կամ [arabic word] girēvān «հագուստի կամ շապիկի վիզը՝ որ-տեղից զլուխն են անցկացնում. փողպատ». աֆղան. girēvān, քրդ. grīvān «շապիկի վի-ղը». որոնք ծագում են զնդ. grīva-=սանս. grīva-, աֆղան. griva, grēva, պրս. ︎ gir! «վիզ. պարանոց, ծոժրակ» բառից, իբրև զնդ. *grīva-pāna «վիզը պահող, վըզ-պան» (Bartholomae, 530, Horn, § 913) «Օձիք» նշանակութիւնը այնուհետև դարձել է «գրպան», այսպէս՝ պրս. giribān «զգես-տի գրպան», փարս. giribān կամ kissai-karfa «գրպան բարի գործոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] ǰayb «օձիք, զգեստի վիզ, որ և նմանա-թեամբ՝ գրպան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 99 և 100), թրք. ǰeb «գրպան» (փոխառեալ արաբերէնից)։ Նկատենք, որ հները մեր իմաստով գրպան չունէին և նրանց համար իբրև գրպան էր ծառայում գօտու ծալքը։ Իրանեան բառից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] jirrubān, ǰurrubān «շապիկի վիզը», [arabic word] ǰurrubān կամ [arabic word] ǰurbān «շապի-կի օձիք, սրի պատեան», [arabic word] ǰirab «պարկ, որևիցէ աման, ամորձեաց պարկ», [arabic word] fulubbān կամ [arabic word] ǰulbān «սուրի, դանակի, խարազանի ևն կաշէ պատեան կամ պարկ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 91, 95), լեհ. karman, խրվ. karmen, karmenac «մի տեսակ մուշտակ», ուկր. karman, karajman, ռաւս. карманъ «գրպան» (ուրիշ բացատրու-թիւն սրանց համար տե՛ս Berneker, 490) վօթյ. kormana, ֆինն. kormano, էստ. kar-man «գրպան»։-Հիւբշ. 132։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը Lag Gesam. Abhd. 202 (ուր սխալմամբ գըր-ւում է պրս. cliban-us), Arm. Stud. § 538 (ուր աւելանում է արաբ. բառը) և Հիւնք.։-Հիւբշման Arm. Gram. 132 գրապանակ «հմայեակ» բառը համա-րում է վերինից տարբեր և կազմուած գիր-+պան+ակ, իբր «պահպանութեան գիր»։ Այս դէպքում գրապանակ պիտի նշանակէր «գիր պահող, գրի պահա-պան» և ո՛չ թէ «պահապան գիր»։ Ըստ իս գրապանակ նոյն բառն է նախորդի հետ և աւելի լաւ է պա-հում արմատի (arīvā) «վիզ» նշա-նակութիւնը։ Գրապանակը այն բանն է, որ կախում էին վղից ի պահպանու-թիւն։ Աբեղեան, Հայոց լեզ. տեսութ. 286 գիրք+պան, իբր «գիրք պահելու տեղ»։

NBHL (1)

Երկու գրապանք ընդ միմեանս խառնեալք։ Երկուց գրապանացն հարկ է միումն յաջմէ լինել, եւ միւսումն յահեկէ. (Փիլ. ել. ՟Բ. 10։)


Գրաստ, ուց

s.

led-horse, beast for the saddle, surapter, sorry horse, ass, short or thick horse, animal, beast, tit;
— մատակ, mare.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

ոլ ςլ, «հեծնելու կամ բեռան ա-նասուն, մանաւանդ էշ» ՍԳր, «(ընդհանրա-պես) անասուն, կենդանի», Եզն. «բթամիտ իշագլուխ» Ոսկ. յհ. ա. 2, որից՝ գրաստական «անասնական» Ոսկիփ., գրաստավար «ա-նասուն քշող» ԱԲ, ձիագրաստ, ջորեգրաստ (երկուսն էլ նորագիւտ բառեր. չունի ԱԲ Անևան. գիրք առաք. 234։

Մորթման ZDMG, 1872, 581 բևեռ. kurra «գրաստ», գերմ. Ross և անգլ. horse «ձի» բառերի հետ։ Հիւնք. յն. σάϰτρα «պարկ, քուրձ, բեռն գրաստու» բառից։ Patrubány, ՀԱ, 1908, 154 կցում է լտ. gradior «քայլել», գոթ. griϑs «քայլ», հսլ. greda «գալ» ևն բառերին։

ՓՈԽ (borrowing) Գնչ. grast, greš, gias, gra «ձի». grái «ձի», grastni, grasni, grani «էգ ձի», grastoro «փոքր ձի», grastano mas «ձիու մես» orasteskoro «ձիավաճառ» (տե՛ս Pas-pati, որ այս բառերը հանում է սանս. gras «ուտել», անզլ. grass «խոտ» ևն բառերից) բոհեմ. graš «ձի», grašd «ախոռ». grašnel «քուռակ», grašni «էգ ձի» (տե՛ս Vaillant, Gram. des Bohémiens, Paris, 1868, էջ 106)։

նորառիւտ բառ, որ մէկ անգամ ուռնում եմ բռոծածուած Յհ. կթ. 390-39։ «Իւ աաա զյետկար քարտին ի գրաստս խա-չին սրբոյ կապեալ»։ Նշանակում է «խաչի մասերից մէկը, թերևս թևերը»։ Բայց կարող է լինել նաև յաջորդ գրատ, որ և գրաստ բառը և այն ժամանակ նշանակում է «այն քօղը կամ շապիկը, որ խաչի վրայ ձգուած կամ նրան հագցրած էին լինում» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 115)։

NBHL (6)

Տալ կերակուր գրաստու, կամ գրաստուց։ Եհան զնոսա ի գրաստս։ Տեսանիցես զգրաստ ընկերի քո անկեալ ընդ բեռամբ։ Առին գրաստուք զամենայն տկարս.եւ այլն։

Նստեալ ի գրաստին եւ յաւանակին, եկն ի տաճարին. (Գանձ.։)

Լայնաբար ասի.

Վիշապն՝ որ ինքն գրաստ է, այնու զի անասուն եւ անխօսուն է, զիա՞րդ որ ինքն գրաստ է, զայլ գրաստ վարիցէ. (Եզնիկ.։)

Ոչ ոք է այնպէս գրաստ, թէ անսկիզբն ոք զնա (զերկիր) եւ անծին համարի. յն. անմիտ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

ὐποζύγιον, ὅνος, κτῆνος jumentum, subjugum, asinus Անասուն, որ կրէ ի վերայ իւր զհեծեալն կամ զբեռն. որպէս ձի. ջորի. եւ մանաւանդ Էշ.


Գրատ, ի

s.

great coat, loose coat, Persian dress.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. անստոյդ ձևով բառ, որ գրուած է նաև գրաստ, դրատ, դրաստ, դրաւտ (միշտ անեզական) «պատմուճան, վերարկու» Բ. թագ. ժ. 4. Մխ. դատ. էջ 262. Բուզ. ե. 6 (հին տպ. մադրաստ, էջ 208 դրաստ, էջ 209 որատ). Կաղնկտ. (հրտր. Էմ. էջ 138 դրաւտ. իսկ հրտր. Շահնազ. Ա. 292 գրատ). ԱԲ քեկնում է նաև «քղանցք» ըստ Կիւրղ. թագ?

ՆՀԲ (գրատ բառի տակ) լծ. թրք. քt-րաքէ, խըրգա կամ (քղանցք բառի տակ) յն. ϰράσπεδον «քղանցք»։-Պատկ,

հրտր. Բուզ. էջ 171, ծանօթ. 1 ուղղա-գոյն ձևը համարում է գրատ, որ կցում է պրս. [arabic word] բառին։ Սա անշուշտ պրս. [arabic word] kurād «հնոտի և մասնատեալ հանդերձ և զգեստ», թրք. գուրատէ «անպէտք, հին ու մին մնացորդ բաներ» բառն է, որ սակայն ո՛չ նշանակութեամբ և ո՛չ էլ ձևով համաձայն է մեր բառին։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 97 ճիշտ ձևը համարում է դրաստ և նոյն է ռնում պրս. durust «ուղիղ» բառի հետ, իբր Ռէ «ուղիղ ստորոտով պատմուճան», իսկ էջ 120 դնում է գրատ և մեկնում է պրս. կիրատ «հին զգեստ մը», գուրաթ «կրկնոց կանանց» (իմա՛ [arabic word] qurat «շորի պատռած կտոր՝»)։

NBHL (3)

Կտրեաց զգրատս (կամ զգրաստս) նոցա ի միջոյ մինչեւ ցեզր. (՟Բ. Թագ. ՟Ժ. 4։)

Դաս պաղատան. եւ սքեմ է նոցա՝ գրատք կտաւիք ... Եւ սքեմ է նոցա այծենի գրատք կարմիր, եւ այլն. (Մխ. դտ.։)

Մանդիան՝ գրատք են. աստ զդաւթայ հրեշտակացն ասէ ... եհատ զդրօշակս հանդերձից նոցա. (Կիւրղ. թագ.։)


Գրաւ, աց, ից

s.

earnest money, assurance, security, pledge, engagement;
mort-gage;
wager, bet;
detention;
— դնել, to wager, to lay a bet;
to hire, to give wages or salary;
— առնել ընդ ումեք, to lay a wager.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ու հլ.) «իբրև առհաւատչեայ տրուած իրը» ՍԳր, «կանխավճար, ապացոյց, նշան, փրկանք, իրարու հետ բռնած գրազ» Վրք. հց. Մխ. դտ. Փիլ., որից՝ գրաւել «գրաւ առնել. 2 ձեռք ձը-գել, խլել, առնել, բռնել» ՍԳը. Եւս. քր. Ոսկ. գաղ., «վարձել» Նար. Վրք. հց., գրաւումն Պիտ., գրաւական Ծն. լր. 17=20. Բուզ., գրա-ւահարկ Ագաթ., գրաւաթափ Յհ. կթ., դիմա-գրաւ «ախոյեան» Բ. մակ. զ. 28. Խոր. Յհ, կթ., դիմագրաւել Ագաթ. Ոսկ. մ. ա. 17, մի-սագրաւ փ. Սոկր. ճլէ։ Նոր գրականում գրա-ւել նշանակում է նաև «մէկի սիրտը հրապու-րել, սէրը շահիլ» և այս իմաստից են բխում գրաւիչ, գրաւչութիւն, սրտագրաւ։

= Պհլ. grav (գրուած grubu) «գրաւ, փո-խատւութիւն, գրաւական», gravakan «գրա-ւական», պրս. ❇ girav «գրավ, գրավական. գրազ», ❇ giravgān «գրաւական», [arabic word] giravnāma «գրաւի՝ դաշանց թուղթ, գրա-ւաթուղթ», քրդ. [arabic word] gireu «գրաւ, գրաւա կան», այս բառերի բուն ծագումը յայտնի չէ, որովհետև կապ չունի պրս. giravidan= պհլ. virōyītan «հաւատալ» և giriftan=պհլ. graftan, զնդ. հպրս. grab, սոգդ. g'raβ, սանս. grabh «բռնել» բառերի հետ։-Հիւբշ. 131։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ դնում է պրս. girav, բայց սրա հետ նաև սանս. grah «առնել», Bötticher, ZDMG,

1850, 352, Arica 83, 401 սանս. grabh, grah, զնդ. gerew, պրս. giriftan «բըռ-նել»։ Lag. Symmicta 340 գրաւ=պրս. girav. գրաւական=պրս. giravagān։ Տէրվ. Altarm. 105 պրս. girav ձևից փոխառեալ, իսկ Նախալ. 54. 79 սանս, grabh, զնդ. garew, հպրս. garb, գոթ. вreioan հսլ. grabiti «առնել, բռնել» ձևերի հետ՝ հնխ. garbh, gharbh ար-մատից։ Ուղիղ են Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. Ա. 194 և Հիւնք.։ -Հիւբշ։ 131 վերի մեկնութիւնը դնելուց յետոյ՝ ուզում է զանազանել (կասկածով) գրա-ւել «գրաւ առնել» և գրաւել «առնել, ձեռք բերել», վերջինը իբր բնիկ հայ կցելով սանս. grabh «առնել, բռնել», grábha-«տիրապետութիւն, սեփակա-նացնել», հսլ. grabiti, պրս. girittan «բռնել» ևն բառերի հետ։ Յ. Արշէզ, ՀԱ, 1896, 267 և Բազմ. 1897, 52 յն. ἀρραβων, աքքադ. garra «գրաւ», եբր. [hebrew word] 'ārab, լտ. arrha, arrhabo «գրաւ» բառերի հետ։ Karst, Յուշարձան, 404 սումեր. g'arra «գրաւ», 405 kur «բրո-նել, գրաւել»։

ԳՒՌ (dialectal) Երև. Տփ. գրավ, Ջղ. գ'րավ, Ոզմ. գ'ըրավ, Սլմ. գըրmվ, Տիգ. քրmվ, Մրղ. գիւ-րէօվ, Մկ. գըրավս և այսպիսի ձևի միջ-նորդութեամբ Երև. Տփ. գրազ (=ի գրաւս)։

ՓՈԽ (borrowing) Վոազ. გირაო գիրաօ «գրաւ». վետ ջաձայնի համար հմմտ. խաւ > վրաց. խաօ։ Ուտ. girov «գրաւ» թուրքերենից է։

NBHL (11)

Զանդաստանս մեր եւ զայգիս դիցուք ի գրաւի, եւ առցուք ցորեան եւ կերիցուք. (Նեեմ. ՟Ե. 3։)

Պայմանեալ էր արմաւ, եւ տուեալ էր գրաւ ... Գրաւաւ ոչ աշխատի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Կամ Ապահովութիւն. նշանակ հաւատարմութեան. առհաւատչեայ. եւ Փրկանք.

Խնդրէր ի նմանէ եպիսկոպոսն գրաւ հաւատոյն՝ զգիրս կախարդութեան նորա առաջի ժողովրդեան այրել. (Ճ. ՟Բ.։)

Գրաւ փրկութեան։ Գրաւ հաշտութեան. թողութեան։ Գրաւ աշխարհի. եւ այլն. (Նար.։)

Ես առից այսօր ողորմութիւն ի նմանէ. եւ արարին ընդ նմա գրաւ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Եթէ գրաւու պատճառաւ զմիմենաս շարժեն ի վտանգս։ Ի պատճառս վայրապար գրաւուց. եւ այլն. (Մխ. դտ.։)

Տուգան զգրաւին հատուսցէ։ Որ յաղթեցաւն, լնու զորոշեալ գրաւն։ Զայս արար սամփսովն՝ հատուցեալ նոցա զգրաւն. (Փիլ. սամփս.։)

պ. գիրէվ, կիրէվ. ἑνέχυρον, ἑνεχυρασμός, ἑνεχυράσμα pignus, pigneratio Իրն տուեալ ի փոխառութենէ ցփոխատուն յապահովութիւն պարտուցն.

Կամ բայիւ διεγγυάω oppignero

ԳՐԱՒ ὀμολογία, συνθήκη pactum, conventio Դաշն ըստ բախտի. խոստաբանութիւն պայմանաւոր, եւ տուգանք դաշնաւորութեան.


Գրգիռ

s.

defiance, provocation, challenge, incitement, impulse, instigation, inducement, solicitation, suggestion, temptation, allurement, stimulation, motive.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«հակառակութիւն, դրդում, կռիւ» Բ. մակ. դ. 30. Փարպ., որից՝ գրգռել «կռիւ կամ բարկութիւն յուզել» ՍԳր, գրգռութիւն ՍԳը, գրգռիչ Եզն. Ոսկ. յհ. ա. 2, դիւրագըր-գըռութիւն Մխ. դտ., դիւրագրգիռ Կղնկտ., չարագրգիռ Վրք. հց. ևն

ՆՀԲ «իբր կրկնութիւն բառիս հեռ որպէս ռմկ. խըռխըռ»։-Lag. Urgesch. 203 gar արմատից կրկնուած. հմմտ, սանս. lāgar, յն. ἐγείρειν «արթնացնել, գրգռել»։ Müller, SWAW, 38, 589, սանս. gr, Justi, Zendsp. 101 զնդ. սանս. gar

«երգել, գովել», աֆղան. gharédal «ո-րոտալ», օսս. ghar «ձալն» բառերի հետ։ Canini, Et. etym. էջ 12 սանս, gara «թոյն», թրք. aγrə «ցաւ», հյ. խլել, խարխլել ևն բառերի հետ է կցում։ Հիւնք. քրքուիլ բառից։ Սանտալճեան Բազմ. 1904, էջ 499 լծ. թըթրել։ Թի-րեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. girgir «մարդամօտիկ», արմատը gir «մտնել»։

NBHL (2)

Իբր կրկնութիւն բառիս Հեռ. որպէս ռմկ. խըռխըռ. Շարժումն ի կռիւ եւ ի յոյզ. հակառակութիւն. դրդումն. որ եւ ԳՐԳՌՈՒԹԻՒՆ.

Գրգիռ վայրի դիպել. (՟Բ. Մակ. ՟Դ. 30.) իմա՛ ըստ յն. աղմկիլ, հակառակիլ։


Գրդանք, նաց

s.

whirlpool, vortex, gulf.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. «գետի հոսանք, յորձանք, պր-տուտք» Եւս. քր. ա. 355։

Թիրեաքեան, Արիահայ բռ. 125 պրս. ❇ gird «պտոյտ» բառից, որից ճըշ-տիւ պրս. [arabic word] girdāb «ջրի յոր-ձանք»։-Այս մեկնութիւնը թէև շատ ճշմարտանման, բայց բոլորովին սուտ է, որովհետև պրս. gird բառի պհլ. ձևն է vartak (տե՛ս Horn, § 901)։

NBHL (1)

Ի գրդանս գետոյն սատակէր. (Եւս. քր. ՟Ա։)


Գրիւ, գրուաց

s.

bushel.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ չափ արմտի-քի համար» ՍԳր. Շիր. Եփր. աւետ. 279, ո-րից գրուան, ի-ա հլ. «մէկ կամ մի քանի գրիւ առնող աման կամ չափ» (մասնիկի համար հմմտ. չաւփփան) Մտթ. ե. 15. Մրկ. դ. 21. նար. լե. սխալմամբ հասկացուած է «մահիճ կամ ծածկոյթ» Բառ. երեմ. էջ 71, որից գրուանող «խուսափող, փախչող, ծածկող» Մագ. թղ. 237 (ակնարկութեամբ Մտթ. ե. 15 և Մրկ. դ. 21 հատուածների). ՋԲ ունի և գրաւան «գրուան» ձևը, որ միւսները չգիտեն։ Սխալ է գրուանիկ, որ տե՛ս թուանիկ։

= Պհլ. *grīw (grib), որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում հայե-չափ» և նրանից փոխառեալ ասոր. [syriac word] gəribā, արաբ. ❇ jarīb (Կամուս, թրք. թրգմ. Ա. 90) հոմանիշները։ Գրիւ բառի իրանեան յոգնակի ձևն է գբուան<*գրի-ւան<պհլ. *griwān։ (Հմմտ. նաև Mareel Cohen, BSL, K 81, էջ 101)։-Հիւբշ. 131։

Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 67 գրիւ=պրս. ղարի (այս բառը անծանօթ է Գէորգ Դպրի բառարանին), իսկ էջ 2Ո գրուան դնում է գրիւ բառից։ ՆՀԲ առում է թէ «պրս. ղարի և կէվնիյզ՝ են այլևայլ չափք»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Laσ Gesamm. Abhd. 29։-Տէրվ. Al-tarm, 106. կապում է գրաւել, կողով. ժողով, կաղապար ևն բառերին, իբրև «պարունակող»։ Հիւնք. պրս. կէրի.

իմա՛ [arabic word] gari «արտավար, կանգուն (չափը), քոռ, աւազէ ժամացոյց»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] γirāf «մի մեծ չափ է» (Կամուս, թրք. թրգմ. հտ. Բ. էջ 819)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. გრივი գրիվի «գրիւ»։-Կայ նաև վրաց. ვირვანკა գիրվանքա, թուշ. ვირვანკ գիրվանք, չաղաթ. [arabic word] qirvanqa «մի ֆունտ», որ ամբողջը Կովկասում տա-րածուած բառ է և առաջանում է իրանեան ձևից։

NBHL (2)

Թրեա՛ գրիւս երիս ալեր։ Երկու գրիւք գարւոյ։ Զտասանորդ դրուի միոյ նաշիհ։ Եւ չափն էր տասներորդ երից գրուաց.եւ այլն։

μέτρον, σάτον, οἱφί mesura, satum, medimnus, modius. եբր. էֆա, սէա. Չափ արմտեաց՝ փոքր քան զարդու, որ փոքր է քան զքոռ. ... cf. ԳՐՈՒԱՆ. եբր. շինիկ. (իսկ պրս. ղարի, եւ կէվնիյզ, են այլ եւ այլ չափք)։


Գրոհ, ի

s.

assault, irruption;
nation, people;
— տալ, to storm;
cf. Գռոհ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. (գրուած նաև կրոհ, գրոխ «ազգ, ցեղ, ժողովուրդ, ամբոխ, բազմու-թիւն, բանակ» Յհ. կթ. Արծր., «տան մէջ գըտ-նուած կենդանիներն ու իրերը» Նխ. ել., «ա-մոլ, ազգակից» Երզն. մտթ. 548, որից գրոհ տալ կամ գռոհ տալ «ամբոխիւ դիմել, խուռն բազմութեամբ յարձակիլ» Եղիշ. գ. էջ 16. Փարպ. Երզն. մտթ., գրոհել (կամ գռո-հել) Ագաթ., աղքատագրոհիկ Օրբ. հկճռ. զ, վատագրոհութիւն տե՛ս վատգոհար. շփոթե-լով դռոյթ բառի հետ, որ իմաստով նոյն է, գրոհ գրուած է նաև դռոհտալ Ոսկ. մ. բ. 5, 12 և ուրիշ զանազան սխալագիր ձևերով, ո-րոնք տե՛ս դռոյթ բառի տակ։

= Պհլ. grōh բառից. հմմտ. պհլ. kārvān çrōhē «ամբողջ մի կարաւան», պրս. eაš gurōh «գունդ, բանակ, բազմութիւն, ամ-բոխ», քրդ. guruh, kuruh «մարդոց բաղ-մութիւն», թրք. ժողովրդ. guruf gurui «գունդագունդ, մեծ բազմութեամբ»։ Իրա-նեանից են նաև վրաց. ვროვა գրովա «կոյտ, խումբ, բազմութիւն», გროვება գրո-վեբա «բազմութեամբ հաւաքուիլ», მევრო-ვაბა մեգրովեբա «հաւաքել», მეგროვება շեգրովեբա «հաւաքել, դիզել, հաւաքուիլ, կիտուիլ, խմբուիլ»։-Հիւբշ. 132։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ սակայն զրոհ տալ ձևի հետ լծորդ է դնում յն.

γραω «յարձակիլ»։ Ուղիղ են մեկնում նաև Lag. Urgesch. 958, Muller, SWAW, 42, էջ 251 ևն։

NBHL (2)

Ի հայկականս գրոհի։ Թորգոմեանս գրոհի։ Գրոհի մերոյ։ Մերոյս գրոհի։ Հայրենի գրոհի։ Գրոհք թշնամեաց. (Յհ. կթ.։)

Վասն յաւանդ տուեալ գրոհից, թէ մեռցի կամ գողասցի կամ գերի առցի. (Նախ. ել.։)


Գօս, ից

adj.

dry, arid, dead;
benumbed, impotent.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ. թէև առանց վկա-յութեան) «չոր (փայտ)» Ագաթ. Փիլ. լին., «չորացած, անպտուղ (ծառ)» Ոսկ. մտթ. Ե-ւագր. 336, «չորացած, քաշուած (ձեռք, ոտք)» Ոսկ. յհ. ա. 21, որից՝ գօսանալ ՍԳր. Ագաթ Փարպ., գօսացուցանել Սիր. ժդ. 9. Ագաթ. գօսագոյն Պղատ. օրին., գօսական Երզն. ռա-երկն., գօսութիւն Մագ., զգօսացուցանել Պր-ղատ. տիմ., կիսագօս Սահմ. Երզն. լս. (Ներբ. յորդ. 25)։

ՆՀԲ յիշում է պրս. խուշ (ուզում է ա-սել [arabic word] xušk «չոր»)։ Հիւնք. սոսկալ բառից։

NBHL (4)

Նիւթ փայտից յորժամ ցամաք է եւ գօս եւ չոր, վաղվաղակի ի հրոյ ծախեալ լինի։ Ախտից յղփացելոց եւ սոնքացելոց՝ ապականեալ լինի ոգի. եւ ապրի՝ գօս եւ ցամաք սոցա եղելոց. (Փիլ. լին.։)

Որ ոչ այրէր զդալարսն ... տոչորէր ի գօսսն, եւ այրեր զգօսացեալսն. (Ագաթ.։)

Գօս գոլով ոտիցն՝ առողջացաւ ի ջրոյն զօրութենէ. (Վրդն. պտմ.։)

Զխեղ եւ զգօս եւ զլուծեան անդամսն. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. դաբիրայ) «Սրբութիւն Սըր-Արմատական բառարան-39 բոցի ներսի սենեակը, վայր աստուածխօսու-թեան» ՍԳր, որից դուրս ունինք՝ սեռ. դաբի-րայի ձևով Անկ. գիրք հին կտ. էջ 214 և ա-ծանցուած դաբիրայօրէն «դաբիրայի ձևով Նար. խչ. 382։

= Եոր. [hebrew word] dəbir, dəwīr նոյն նշ.։ Բուն իմաստն է «յետևը» և ցոյց է տալիս աաճարի յետևի սենեակը. ցեղակից է ոսա այսմ արաբ. [arabic word] d'abara «յետ երթալ» ❇ dubur «յետոյք, նստոյ տեղի» բառերին։ Մեր բառը ծագում է եբրայեցերէնից լն։ δαβίρ տառադարձութիւնից՝ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցով (Sophocles, 343). կայ նաև δαβείρ ընթերցուածը։-Հիւբշ. 345։

ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ, ինչպէս նաև Muller, SWAW, 38, 576-7 դնում են եբրայե-ցերէնից։ Lag. Arm. St. § 541 ցոյց է տալիս, որ յունարէնից է բառս՝ ա ձայ-նաւորի պատճառաւ. եբրայեցին ունի »։

NBHL (2)

Զդաբիրն ի սրբութեան սրբութեանց։ Հանդէպ դաբիրայն։ Դրաց դաբիրայն։ Ի դաբիր տանն, եւ այլն. (՟Գ. Թագ. ՟Զ. եւ ՟Ը։ ՟Բ. Մնաց. ՟Գ. ՟Դ. ՟Ե։ ուր միայն ի ՟Գ. 16. դնի ի դաբիրայն, իբր ի դաբիրն։)

δαβείρ dabir, adytum Բառ եբր. դապիր կամ տեվիր. իբր Տեղի պատգամաց կամ աստուածային դպրութեան. խօսարան, պատասխանարան. այն էր վայր աստուածխօսութեան ի քաւութենէ ի միջոյ քրովբէից.


Դագ

cf. Դեգ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։

ՆՀԲ լծ. տաք, դաժան կամ արաբ. թաճիզ «ձանձրացնել»։ Lag. Beitr. bktr. Lex 25 ոնդ. *dāγa ձևից, իբր daž արմատից =սանս. dah, dagh «այրել»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ'' 8 հնխ. dhagh արմատից։ Հիւբշ. Arm. St. էջ 12 և Arm. Gr. 437 նշանակութեանց տարբե-ռութեան պատճառաւ չի ուզում կցել սանս. dah «այրել, վառել», պրս. [arabic word] daγ «խարան», գոթ. dags «օր», լիթ. degù, dègti «այրել» բառերին, որոնք գալիս են հնխ. dhegh արմատից։ Մէ-նէվիշեան, ՀԱ, 1897, էջ 248 կերևայ, թէ ընդունոմ է վերջին մեկնոթիւնը և կցում է նաև հյ. *դեհ «այրել», որ պահոած է հրդեհ բառի մեջ։-Scher-telowitz, BВ, 28, 311 լիթ. dagnū «կառչիլ», dagis «փաշ» բառերի հետ։ oštir, Worter u. Sachen, 3, 207 զնդ.

NBHL (3)

Կինն ելոյծ զնա պատիր, ազու, եւ դագ բանիւք. (Փիլ. սամփս.։)

Որ յոյժ դժոխախեռ, ազու եւ դագ բանիւք վարէր. (Պիտ.։)

Զդժնէին առ բարիսն ասեմ, յոլովից ժամանակացն դագ եւ ազու բանիւքն պատրանս. (Սարկ. հանգ.։)


Դագաղ

s.

bier, coffin litter, sedan;
gridiron, grate.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. (ընտիր հայերէնի մէջ միայն անեզական գործածութեամբ) «մեռել տանելու ճաղ» Գ. թագ. գ. 32, Ղուկ. է. 14, «մահճակալ կամ պատգարակ» Ճառընտ., «երկաթէ ճաղերով կասկարայ, որի վրայ մառո էին տանջում» Յայսմ. (գրուած է նաև դագեղ). որից՝ դագաղաւոր «մեռելի ճաղը տանող» ԱԲ, դագաղակիր (նոր գրականի մէջ)։

Մ. Մսեռեան, Ճռաքաղ, 1861, էջ 331 ստանաւորով մեկնում է՝ Դի մեռելոյն ի դագաղի, Իբր ի յարկեզ գոգցես գաղի, Եւ որ ի մէնջն ասի դագաղ, Ճշմարտու-թեամբ է դիաքաղ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 daž, սանս. dah «այրել» արմա-տից։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 8 հնխ. dagh «այրել» արմատից. հետևցնելով բառիս «կասկարայ» նշանակութիւնից և հների մեռել այրելու սովորութիւնից։ Հիւնք. տճկ. թաճկիյրէ «պատգարակ»։

ԳՒՌ (dialectal) Երև. դագաղ, Մշ. Ջղ. դ'ագ'աղ, Սլմ. տակաղ, Հճ. դ'ագ'գ'ող, Խրբ. գ'ադ'աղ, Սեբ. գ'ադ'ախք (համաձայն հնագոյն հայերէնի անեզական գործածութեան).-նոյնը նաև թրքախօս հայոց մէջ՝ Այն. գադաղ (Բիւր, 1900, էջ 671բ), Ատն. գաթաղ (Արևելք, թ. 1888, նոյ" 8-9)։ Տե՛ս և Ծաղիկ, 1891, էջ 29 և 90։

NBHL (6)

Երթայր զհետ դագաղացն. (՟Գ. Թագ. ՟Գ. 32։)

Մերձեցաւ ի դագաղսն. (Ղկ. ՟Է. 14։ (Իսկ Դատ. ՟Գ. 19. ըստ քանի մի ձ. դագաղաւ, ընթերցի՛ր ըստ այլ ձ. եւ յն. գաղգաղ, անուն տեղւոյ։))

Դագաղաւ տարայք, եւ ձայնիւ կանգնեմ։ Ձեռն միայն ձգեաց ի դագաղն. (Մամբր.։)

Դագաղքն էին ոսկեղէնք։ Տեսիլ լուսեղէն խաչին ի վերայ երթայր դագաղացն. (Խոր. ՟Բ. 17։ ՟Գ. 67։)

Ջեռուցին դագաղս երկաթիս, եւ պարզեցին զնա ի վերայ. (Հ=Յ. փետր. ՟Ի՟Ա.։ (Են որ գրեն, դագեղօք, դագեղաց։))

ԴԱԳԱՂ մանաւանդ ԴԱԳԱՂՔ. σορός, κλίνη loculus, capulum Բառնալիք՝ որով տանին զմեռեալն ի թաղումն. եւս եւ Պատգարակ. մահճակալք. եւ Կասկարայ կամ վանդակ.


Դադար, ոյ

s.

cessation, rest;
pause;
establishment, dwelling;
station;
—ք գազանաց, den;
—ք խաշանց, անասնոց, stable;
—ք հաւուց, roost;
perch;
—ք նաւուց, harbour.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «հանգիստ» ՍԳը, «կանգ-նելու տեղ, յոգնութիւն առնելը» Եւս. քր., «վերջ, սպառիչը» Յհ. կթ., «բնակարան, մէ-ջը կենալու տեղ, ինչ. տուն, գոմ, փարախ, բոյն, որջ ևն», ՍԳր. Խոր. Յհ. իմ. ատ. (այս իմաստով անեզական է և մէկ անգամ հր. լովուած դադարոց Մծբ.), որից՝ ղաղարել «հանգչիլ, կանգ առնել, վերջացնել, իջևա-նիլ» ՍԳր. Եղիշ. Խոր., դադարեցուցանել ՍԳր. Ոսկ. յհ. ա. 27, դաղարիկ Կիւրղ. ծն., դադարուն «անշարժ կեցած» ԱԲ, անդադար «անընդհատ, յարատև, միշտ» ՍԳր. Կորիւն. Ագաթ. Վեցօր. ևն։

Lag. Urgesch. 208 հանդարտ բառի հետ՝ հնխ. dhar արմատից։ Lag. Arm. Stud. § 544 մերժում է այս, որովհետև նոյն արմատի կրկնականը *dardhāra՝ պիտի տար հյ. *դրդար։ -Տէրվ. Մա-սիս, 1881 ապր՛՛ 28 կցում է դանդաղ բառին. արմատը համարում է դար կամ դաղ, լծորդ դիլ, դուլ, դլալ ձևերին, իբր հնխ. dhar «կալ, կացուցանել, ու-նել, տանիլ, կրել»։ Meillet, MSL, 10, 280 համարում է դարիլ բայից կրկնա-կան, ինչպէս ունի նաև Հիւնք.։ Հիւբշ, 463 կցում է հանդարտ բառին։ Karst, Յուշարձան, 407 սումեր, tar «հառաա-տել»։

ԳՒՌ (dialectal) Սչ. դ'ադ'րել «հանգչիլ», Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Ոզմ. դ'ադ'րիլ, Զթ. դ'ադ'րըլ կամ դ'ահրըլ «յոգնիլ», Տփ. դաթար տալ «հան-գիստ առնել, վերջացնել», դաթրիլ «յոգնիլ», Երև. դ'աթար, Պլ. թաթար տալ «դադրեցնել, հանգիստ առնել», Հմշ. տաթրուշ «յոգ-նիլը», Պլ. թաթրիլ, Ննխ. թաթռէլ «յոգնիլ», Մկ. տmտmրիլ «հանգիստ մնալ». Մող. տmտmր, բայց դmդրէլ, Հճ. դ'ադ'օյ «դա-դար», Եւդ. դահրիլ «հանգչիլ», Բբ. դ'ահռիլ «յոգնիլ», Սեբ. դ'ադ'ար, դ'այյաձ «յոգնած». Ակն. դ'այհիլ։-Նոր բառեր են՝ դադրում, անդադրում, դադարանք, դադրական, դադ-րան «մի տեսակ թռչուն», դադրած Սչ. «ծոյլ»։ -Զթ. բառս նշանակում է ո՛չ միայն «յոգնիլ», այլ և «յենուիլ, կռթնիլ», որով հանդիսանում է իբրև միջին օղակ դարել և սրա կրկնական դադարել ձևերի միջև։

NBHL (8)

Ոչ թողուին դադար կենաց իսրայէլի. (Դտ. ՟Զ. 4։)

Ոչ տայր ամենեւին դադար թագաւորին. (Եղիշ. ՟Դ։)

Դադար վշտացն տայր. (Յհ. կթ.։)

Դադարք հիւանդաց, միանձանց, մարդկան, եւ հրեշտակաց. (Խոր. ՟Գ. 20. 49։ Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ այլն։ Յհ. իմ. ատ.։)

Լաստին դադարք վիմօք խցաւ. այսինքն նաւահանգիստ. (Նար. ՟Ի՟Դ։)

ἁνάπαυσις, μονή qquies, mansio, mora Հանգիստ. որ եւ Դադարումն. Անդորր կայք. դեգերումն.

Դադարք (յն. բոյնք) իմաստութեան ցանկալի են քան զոսկի. դադարք հանճարոյ ցանկալի են քան զարծաթ. (Առակ. ՟Ժ՟Զ. 16։)

ԴԱԴԱՐՔ. գ. σκηνή, ἕπαυλις, οἷκος, κοίτη, νοσσιά, σκέπη tabernaculum, caula, habitaculum, tegmen, cubile, nidus Տեղի դադարելոյ յապահովի. բնակարան. յարկ . տուն տաղաւար. որջ. բոյն. գոմք, փարախ, եւ այլն.


Դաժան, աց

adj.

hard, harsh, rough, sharp, sour, atrocious, austere, morose, blunt, cross, fro ward, difficult, inaccessible, cruel, merciless.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև դարժան) «լեղի, դառնահամ» Եզն. Ոսկ. ես., «ծանր, գէշ, ժանտ (հոտ)» Ոսկ. լս. Վրք. հց., «տա-ժանելի, յոգնեցնող» Ոսկ. յհ. ա. 33, «դժըն-դակ, անողորմ, անգութ» Սեբեր. Բրս. պհ., որից՝ դաժանութիւն Օր. իթ. 18. Վեցօր. Ե-ղիշ., դաժանիլ «դժկամակիլ» Ոսկ. լհ. ա. 31, դաժանագոյն Ոսկ. մ. ա. և ես., դաժանաբա-բոյ Աթ. անտ., դաժանու «դաժան» ԱԲ, չա-րադաժան Մանդ., փշադաժան Թէոդ. խչ.-դարժան ձևն ունին Զքր. կթ. Մխ. երեմ. Լմբ. սղ. Ճառընտ.։

= Պհլ. *dažan ձևից, որ կորած է. սրա դէմ ունինք պրս. [arabic word] dažan, dužan, di-žan, [arabic word] dažand, dižand, [arabic word] dižam, [arabic word] dužn «թթու, դաժանաբարոյ, ցառուցեալ, ահարկու, տրտում, տխուր, թարշամեալ, խորշոմեալ»։-Հիւբշ. 132։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 զնդ. daž=սնս. dah «այրել» արմատից։ Նոյն Arm. Stud. § 547 դնում է ուղիղ մեկնոթիւնը։ Mül-ler. SWAW 84 (1877), էջ 227 դա-ժանիլ դնում է նոյն ընդ տաժանիլ և երկուսը միասին կցում է զնդ. daž, սնս. dah բառերին։ Տէրվ. Altarm. 52 և Մասիս, 1881, մայ'' 8 սանս. dah «այրել», լիթ. dègti «այրել», բառերի հետ՝ հնխ. dagh արմատից։ Հիւնք. էջ 143 պրս. տիժեմ ձևից։

ԳՒՌ (dialectal) Պլ. դաժան «դժնեայ, դաժանաբա-րոյ». գործածւում է միայն դաժան-տանիկ դարձուածի մէջ, որ ածական է և նշանակում է պարզապէս «դաժանաբարոյ»։

NBHL (7)

Կեղեւ նռան՝ դաժան ի վերոյ ունելով զհամն. (Նիւս. եւ Նար. երգ.։)

Երկու պտուղք, մին անոյշ, եւ մին դաժան. (Եզնիկ.։)

Անուշացուցիչ ամենայն դաժան եւ դառն ճաշակաց. (Յճխ. ՟Զ։)

Դաժան մեղք, յանցանք, գեհեան, դահիճ, դեւ. (Սեբեր. ՟Ե։ Բենիկ.։ Լմբ. ժղ.։)

(Ոսկ. յհ. ՟Ա. 33.)

Ծանր եւ դաժան գործս. յն. տարժանական, կամ բազմաշխատ։

ԴԱԺԱՆ որ եւ ԴԱՐԺԱՆ. δριμός, αὑστηρός acer, auster, dirus Անախորժ. տտիպ. դառն. խիստ. դժնեայ. դժնդակ. ժանտ. եւ Տարժանելի. անհամ, տհաս, լեղի, գէշ, անողորմ.


Դալապր

s.

sabre, sword.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

= Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հա-մար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։

ՓՈԽ (borrowing) Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։

NBHL (1)

Ըստ Հին բռ. Տապար. (լծ. լտ. տօլապրա). ddolabra յն. ἁξίνη լծ. հյ. կացին։ Տապար պատերազմական, թ. տէպէր. կամ Միասայրի սուսեր, սակր, դանակ մեծ.


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ռ հլ. «խոտ, կանաչութիւն. ռան-ջար» Դան. դ. 12. Առակ. ժդ. 12. Եփր. թգ., «կանաչ, թարմ (խոտ, փայտ)» ՍԳր, «մատ-ոաշ, թարմ, նոր (միս, ձուկ, հաց, խորտիկ թուզ ևն)» Դատ. ժզ. 7. 8. Ոսկ. մ. գ. 17, Վեցօր. 133. Շիր. էջ 51. Մխ. Բժշ., որից դալարի «խոտ, կանաչութիւն, բանջար» ՍԳր. դալարանալ «կանաչիլ, բողբոջիլ, ծլիլ» Թուոց ժէ. 8, Յովել. բ. 22, «ուրախանալ, զւարճանալ» Զքր. կթ. Վրդն. ծն., դալարա-րար Կոչ. 344, դալարեցուցանել Եզեկ. ժէ. 24. Ագաթ., դալարութիւն Եզեկ. խէ. 12. Ագաթ., դալարուտ Եփր. թգ. 423, դալարահեր Մծբ., մշտադալար (նոր գրականում), դալրուկ «ԱՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. ևն։

= Բնիկ հայ բառ. կազմուած է դալ արմա-տից՝ -ար մասնիկով (հմմտ. արդ-առ. մեձ. ար-ել) և դալուկն բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Հիւբշ. 438 և IF Anz. 10, 45։

ՆՀԲ լծ. հայ. դալ, տաղ, ճիւղ, թրք. dal «ճիւղ», յն. ϑάλλος «ճիւղ, տերև», իտալ. giallo «դեղին»։-Wlndisch. 11 սանս. dala «տերև»։ Lag. Urgesch, 211 դեղին, դալուկն բառերի հետ լտ. fulvus «դեղին, դեղնականաչ»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 6 դալար, դեղ, դե-ղին, դալուկն բառերը դնում է դալ կամ դաղ ձևով մի արմատից։ Հիւնք. լուրթ բառից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1։ Պատահական նմա-նութիւն ունի արև. թրք. ys tala «դա-լարավայր»։

ԳՒՌ (dialectal) Այշ. Ախց. Երև. Մշ. Ջղ. դ'ալար. Ոզմ. դ'mլmր, Մկ. Սլմ. Վն. տmլmր, Զթ. դ'ալօյ, դ'ալոր, Ասլ. դ'ալար «կանաչ, կանա-չեղէն, խոտեղէն», Դվ. տալար «կայտառ» -իսկ Ափ. դալար, Խրբ. Սեբ. դ'ալար Պլ. դա-լար (հին լեզուով) կամ թալար (նոր լեզու-ով), Ռ. թալար գործածական են միայն մի քանի ասութեանց մէջ. ինչ. ձեռքդ դալա՛ր, ձալնդ դալա ը։

NBHL (10)

Խոտ, փայտ, գաւազան դալար. (Ծն. ՟Ա. 30։ Առակ. ՟Ի՟Է. 25։ Ես. ՟Ժ՟Ե. 6։ ՟Ի՟Թ. 23։ Մրկ. ՟Զ. 29։ Եզեկ. ՟Ժ՟Է. 24։ ՟Ի. 47։ Ծն. ՟Լ. 37։)

Դեղ դալար ի դաշտի. (ա՛յլ ձ. լոկ, դալար. յն. դալարի. Թու. ՟Ի՟Բ. 4։)

Ի դալար վայրի եւ ի ցօղոյ երկնից հանգիցէ. (Դան. ՟Դ. 12.) այսինքն ի խոտ երկրի, որպէս ասի զկնի։

Զամենայն դալար խոտոյ. (Յայտ. ՟Ը. 7։)

Իբրեւ զցօղ ի վերայ դալարոյ. յն. խոտոյ. (Առակ. ՟Ժ՟Դ. 12։)

χλωρός (յորմէ շլոռոս). viridis Առոյգ եւ կանաչ. զուարճ. կանանչ. (լծ. հյ. դալ, տաղ, ճիւղ. թ. տալ. յն. թա՛լլօս. իտ. ճիա՛լլօ).

Եւ ὐγρός humidus Նոր. խոնաւ. կակուղ. ջերմ. դաժայ, թարմ.

Ի մէջ դալարոց ծաղկածին վայրից. (Նար. կ.։)

Դալարիւք (կամ դալարովք) միայն կերակրեալք. (Վրք. հց. ՟Ե։ Լմբ. սղ.։)

Մինչեւ ... ի դալար մի որ ելանէ ի դալարուտ պահանգի՝ որ արկեալ է յորմ. (Եփր. թագ.։)


Դալափիլ

adj.

horrible, dreadful.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ահռելի, ահեղագոչ». անստոյդ բառ, որ մէկ անգամ ունի Գիւտ թղթ. տϰ Վաչէ՝ «բազմաձայն փողով, դալափիլ գոչ-մամբ»։

ՆՀԲ ստուգաբանելով բառս՝ մեկնում է. «դարափուլ կամ իբր փլուցիչ արտի, ահաբեկ». իսկ ԱԲ պարզապէս «ահռե-լի».-ՋԲ ջնջել է այս բառը։

NBHL (2)

Բառ անյայտ, իբր Դարափուլ, կամ իբր Փլուցիչ սրտի. ահաբեկ.

Բազմաձայն փողով, դալափիլ գոչմամբ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Դալուկն, լկան

s.

jaundice.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«դեղնցաւ, դեղնացաւութիւն, ictère» Ղևտ. իզ. 16. Գ. թագ. ը. 37. Ամովս. դ. 9. Բ. մնաց. զ. 28. հոլովուած է սեռ. դալ-նըկան (ուղ. դալունկն) Երեմ. լ. 6. որից դալնկոտ Եփր. մրգ. 349, դալնկագոյն ԱԲ, ռալկաւոր ՋԲ. նոր գրականում դալկոտ, դալ-կութիւն, դալկահար, դալկանալ. բոլորն էլ առանց ն-ի, որովհետև նոր գրականի ըն-դունած ձևն է դալուկ։

= Բնիկ հայ բառ. կազմուած է դալ ար-մատից՝ -ուկն մասնիկով (հմմտ. արմուկն) և դալ-ար բառի հետ միասին ծագում է հնխ. dhel-արմատի dhl-ձայնդարձից. աւելի ընդարձակ տե՛ս դեղ բառի տակ։-Աճ.

1898, 370-1։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 պրս. zar «ծեր» բառից, նոյն ընդ թալուկ։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ էջ 352 և 1405) լծ. թրք. dalaq «փայծաղ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. დანდალუკი դանդալուկի «դալուկ, դեղնցաւ», որ գործածուած է Երեմ. լ. 6, այսինքն ճիշտ այն տեղը, ուր հայերէն թարգմանութիւնն էլ ունի դալուկն։

NBHL (1)

Մահ լինիցի, կամ թէ հրայրեացք, կամ դալուկն, կամ ժանգ. (՟Գ. Թագ. ՟Ը. 37։ Ա՛յլ է եւ Թալուկ, զոր տեսցես։)


Դակու, աց

s.

adze, axe.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «ուրագ կամ կացին» Ոսկ. մ. բ. 27. Արծր. էջ 6. Ճառընտ. Սոկր. էջ 267 (տպ. տակու, թէև անդ՝ Փ. Սոկր. ունի դակու). ըստ ՆՀԲ գրուած է նաև դակուր, սա-կայն չունի վկայութիւն.-Կոյլաւ, Բառ. գերմ. 664 ա դնում է դագուր «խարաբուզ», որ է «հիւսնի քերիչ»։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. dhāg2-ասմա-տից. հմմտ. յն. ϑήγω (դոր. ϑāγω) «սրել». ϑηγάνη «սրելու քար, յեսան», ϑηγάνεον «սուր, հատու», որոնց հետ համեմատելի են թերևս լիթ. dagys «կածուկի նման փշփշոտ մի բոյս, arctium lappa, klette, bardane, glouteron», լեթթ. dadsis նոյն նշ. մ. լատ. daga, dagga, daggarius «դա-շոյն» ևն, որոնց վրայ տե՛ս Walde, 290 և Boisacq, 343։ Pokorny, 1, 823 չի ընդու-նում մ. լատ. daga և ֆրանս. dague, գերմ. Degen, անգլ. dagger բառերի կապը հոյն ձևի հետ։ Կասկածական է նաև լիթ. dagys։

ՆՀԲ լծ. պրս. [arabic word] dahra «յօտոց»։ Pictet, 2, 129 դնում է tagur ձևիզ։ Ուղիղ մեկնեց Lidén, Arm. Stud. 55։ Karst, Յուշարձան, 419 թաթար. tak, tek, չաղաթ. tog-, tokramak, օսմ. doγramak «ջարդել, կտրտել»։ Pictet բ. տպ. Բ. 171 ո՛չ թէ tagur ձևից, այլ հյ. դակու գրում է tagur և կցում է սանս. takšanī, զնդ. taša, յն. τυχός, հբգ. dehsa «կացին» ևն բառերին։

ԳՒՌ (dialectal) Կաւ դակուր Ակն. «մի տեսակ զոր-ծիք է, որի մի կողմը տապար է և միւս կող-մը ուրագ»։-Նո՞յն է արդեօք նաև Երև. Իղդ. թագուջակ «մարգերի աւելորդ խոտերը հա-նելու գործիք, քաղհանի ուրագ», որ նախ ան-ցել է թուրքերէնի և այստեղ jak նուա-զական մասնիկն ստանալուց յետոյ՝ նոր ձե-վի տակ վերադարձել է հայերէնի։

NBHL (1)

Ձայն դակուացն եւ բախումն խմբիցն առ ի հեղուսել զփայտսն (տապանին). (Արծր. ՟Ա. 1։)


Դահ

adj.

hard, old, ancient.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(գրուած նաև դախ) «հնանալով և կամ շատ մեծանալով կարծրացած, ղարթ» Վստկ. 43, 51, 200, «պառաւ, որ այլ ևժ ծնունռից դադարել է» Անսիզք 21, որից դա-հական «հին, հնադոյն, երիցագոյն» Ոսկիփ.. դահանալ Վստկ. 51, դահութիւն Վստկ.։

Böttich, Arica, 69, 137, յն. δασῦς «թաւ, մազոտ», որ մերժում է Lag. Arm. Stud. § 552։

ԳՒՌ (dialectal) Կր. Սեբ. դ'ահ, Ալշ. դ'այ, Մշ. դ'ա. Երև. Ջղ. դ'ախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmխ. Զթ. դ'օհ, դ'ոհ, բացի սրանցից դահ բառը ու-նին նաև Դվ. Խն. Խ. Խտջ. Հմշ. «հին, օթեկ, քարթու, ծեր (միս, անասուն, մարդ), տըն-մընայ (աղջիկ) ևն», Ակն. «կարծր, կոշտ» նշանակութեամբ. նոյն իսկ թրքախօս Այն, դահ «խաղողին այն հատիկները, որ շուտ են հասնում ու թառամում ողկոյզի վրայ»։

«տասո». ունի միայն ՀՀԲ, որ են-թադրում է դահադրամ բառից. հայ մատե-նագրութեան մէջ գործածուած չէ։

NBHL (1)

Զմատղաշ ուռն, եւ ոչ զդահն. եւ այլն. (Վստկ. ՟Կ՟Բ. տե՛ս եւ ՟Ծ՟Ե. ՟Յ՟Ը։) ուր եւ կայ Դահանալ. Դահութիւն.


Դահանակ

s.

dark green emerald;
corundum.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, յատկապէս ակն դահանակ «մի տեսակ ազնիւ քար՝ կանաչ ու դեղին գոյնով» Ծն. բ. 12. Տոբ. ժգ. 22. Փիլ. այ-լաբ. Վրդն. ծն. Տօնակ., որից վէմ դահանա-կեայ «մարմարիոնէ» նորագիւտ Ա. մնաց. իթ. 2.-գրուած է դահակն Մխ. այրիվ. էջ 5։

= Պհլ. *dahanak ձևից, որ թէև աւան-դոած չէ, բայց նոյնը հաստատում են պրս. [arabic word] ︎ dahna, dahana, [arabic word] dahāna, քրդ. [arabic word] dana «լասպիս», փոխառութեամբ ասոր. [arabic word] dahanag և արաբ. [arabic word] dahanaj «զմրուխտի նման մի տեսակ քար, mala-rhite»։-Հիւբշ. 133։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Lag. Urgesch. 600։ Բառիս վրայ ընդարձակ խօսում է Երեմեան, Բազմ. 1899, էջ 200։

NBHL (4)

Շափիղայդ՝ դահանակ ակն է։ Գոյն դահանակ ական. քանզի դեղինք են՝ որ ի վարժս կան. (Փիլ. այլաբ.։)

Դահանակ շափիւղայն է, եւ է ծիրանեգոյն, եւ դիպակ ի սեւոյ, դեղին ստիք ունելով. (Վրդն. ծն.։)

Զմրուխտն կանաչ է դեղնագոյն, եւ սա է դահանակն. (Տօնակ.։)

ԴԱՀԱՆԱԿ կամ ԱԿՆ ԴԱՀԱՆԱԿ. պ. տէհմէ. տէհմէճ. տէհէնէճ. յն. պէսպէս. πράσινος , ἅνθραξ, σαρδονίξ Քար պատուական, որպէս ազգ շափիղայի կամ զմրխտոյ, կանաչ եւ դեղին, ի գոյն պրասի դատհինի, սարը էագուտ, կէօք էագուտ. բայց շփոթի եւ ընդ Սարդիոն, եւ ընդ Սուտակն. Տե՛ս (Ծն. ՟Բ. 12։ Տոբ. ՟Ժ՟Գ. 22։)


Դահեկան, աց

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(սեռ. ի. ՆՀԲ դնում է ի-ա հլ. բայց այս բանը -կան մասնիկի պատճառաւ է. ապա թէ ոչ՝ վկայութեանց մէջ ունինք մի-այն սեռ. -ի. յետնաբար ի հլ.) «դրամի ա-նուն է» (դրուած է զանազան յունարէն դրամ-ների դէմ. ինչ. δραχμή, χρυσοῦς, δηναριον, νόμισμα) ՍԳր. (արևմտեան գրականում այժմ= տաճկական ղրուշի, որ է 20 սան-տիմ=8 կոպէկ). որից դահեկանահատ «դրա-մանենգ» Մխ. դտ.։ Հնագոյն ձևը թւում է *դարհեկան, իմա՛ դարեհական, ինչպէս՝ ու-նի Պտմ. աղէքս. 114՝ ըստ լաւագոյն ձեռա-գրի, մինչդեռ միւսներն ունին դահեկան։

= Փոխառեալ է հպրս. մի ձևից, որ բուն նշանակում էր «Դարեհական, Դարեհի նշա-նով դրամ» և յետոյ, առ հասարակ «դրամ»։ Նոյնից փոխառեալ են նաև վրաց. დრაჭკანი դբահկանի, დაეკანი դաեկանի «ոսկի դրամ» Չուբինով՝ 361, ասոր. [syriac word] ︎ ︎︎ darīka-nā, ❇ darikun, եբր. [hebrew word] a-darkon (Ա. մնաց. իթ. 7, Եզր. ը. 27), միշն. [hebrew word] darkōn (յն. δαρειϰός), բոլորն էլ նոյն նշանակութեամբ։

Առաջին անգամ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 71-74 մեկնեց պրս. dahyak ձևից, յիշելով նաև պրս. dahgāni։ ՆՀԲ հյ. դեկան, դենար և սրանց պրս. յն. և լտ. անունները։ Պատկ. Անան. շիր. էջ 27 և Исторiя монголовъ, 1873, էջ 91 պրս. dahgānī։ Հիւնք. յն. δανάϰη (իմա՛ δανείϰη) «դրամ»։ Հիւբշ. 133 պրս. ︎ dahgān «տասանոց», [arabic word] dahgāni «հին ժամանակները գործածուած մի աեսակ ոսկեայ դրամ». սրանք ծագում են պհլ. պրս. [arabic word] dah «տասը» բառից, ինչպէս լտ. denarius «դրամ» ծագում է deni «տասնեակ» բառից։ Վերի մեկ-նութիւնը տուաւ նախ Յակոբեան, Բա-նաս. 1900, 40. նոյնը յետոյ պատճա-ռաբանեալ ձևով՝ Տ.. Բաղմ. 1908 358 և 450։-Մառ, Гpaм. др.-арм. яз. 44 հայ բառը համարում է ասոր. darīku-nā-ից։

NBHL (2)

δηνάριον, νόμισμα, δραχμή, χρύσεος denarium, nummus եւ այլն. Դրամ ոսկի կամ արծաթի՝ իբր տասներորդ մասն չափոյ իրիք մեծի կամ փոքու. որ եւ ԴԵԿԱՆ, ԴԵՆԱՐ. (լծ. ընդ պրս. յն. եւ լտ. բառս) Առ մեօք վարի որպէս ռմկ. մառլիլ, խուռուշ, եւ այլն.

Դահեկանն վեց դանկ։ Այլ ի Սուրբ Գիրս դնի փոխան ամենայն ազգի դրամոյ։ Երբեմն որպէս յն. տրախմի՛, այսինքն Դրամ, եւ Տրամ. (Ծն. ՟Ի՟Դ. 22։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Թ. 7։ Նեեմ. ՟Է. 72։) Երբեմն որպէս խռի՛սէօս, այսինքն Ոսկեղէն. (Ծն. ՟Ի՟Դ. 2։ ՟Լ՟Է. 28։ ՟Խ՟Ե. 22։ ՟Գ. Թագ. ՟Ժ. 16։ Թուոց. ՟Է. 86։) Երբեմն որպէս տինա՛րիօն, Դենար. տասնոց. (Մտթ. ՟Ժ՟Ը. 28։ ՟Ի. 2։ ՟Ի՟Բ. 19։ Մրկ. ՟Զ. 37։ Երբեմն որպէս նօ՛միսմտ, նոմոս, դրամ. Մտթ. ՟Ի՟Բ. 19։ ՟Ա. Մակ. ՟Ծ՟Ե. 6։)