Your research : 14 Results for էն

Entries' title containing էն : 355 Results

Definitions containing the research էն : 2134 Results

Լամբ, աց

s. mech.

ring, circle, hoop, handle;
buckle, staple;
axle-bearing.

• «օղակ՝ որի միջից անցկացնելով ձո-ղը՝ բեռն են վերցնում» Ել. իե. 27. Վրդն. ել. որից լամբաւոր կամ լամպաւոր «օղակաւոր» (նորագիւտ բառ) նորագիւտ Բ. մնառ. ե. 8-9. լամբել «վրան առնել, բառնալ, շալա-կել» Կոչ. 10. լամբիլ «տարածուիլ, ամէն կողմ բռնել, գրաւել» Կոչ. 173. օղալամբ Ել. լ. 5. նոր գրականում լամբակ «կոճակամայր, կոճակը անցկացնելու ծակը»։


Լամբար

cf. Ղամբար.

• -άն. λαμπάς, սեռ. λαμπαδος «ջահ, ճրագ, կանթեղ». ծագում է λάμπω «փայլիլ, ցոլալ» բայից.-յոյն բառը փոխառութեամբ տարա-ձուած է ամէն կողմ. հմմտ. լտ. lampas, Ֆրանս. lampe, իտալ. lampa, գերմ. lampe, հունգ. lampás, հսլ. lamūbada, լեհ. lampa, lainəka, ռուս. лампада, лампа (տե՛ս Ber-neker 689), ռուման. lampaš, ալբան. lam-pad, թրք. lampa, ռմկ. lamba ևն։ Յոյն բա-ռի ուղիղ տառադարձութիւնը պիտի լինէր հյ. լամպադ կամ ղամպաղ, և նախորդ մ-ի պատճառով՝ լամբադ կամ դամբադ. սակայն ბ>ր տառադարձութիւնը ցոյց է տալիս՝ ըստ Meillet MSL 17, 248, որ յոյն բառը անցել է մեզ՝ հիւս. պհլ. *lampaδ ձևի միջոցով։-Հիւբշ. 351։

• ՓՈԽ.-Վրաց. ლამბარი լամբարի կամ ლამბარი լամպարի՝ ր-ի պատճառով փոխա-ռեալ է հայերէնից։


Լապտեր, աց

s.

lantern.

• = Յն, λαμπτήρ «ջահ, կանթեղ, ճրագ» բառն է, որ ծագում է λάμπω «փայլիլ, ցո-լալ» բայից. յոյնից է փոխառեալ լտ. lamp-ter. նոյն բառը կայ նաև մանիքէական պահլաւերէնում, որի միջոցով էլ բառը անցել է հայերէնի. հմմտ. յամբար։

• ՆՀԲ դրաւ ուղղակի յունարէնից. Böt-tich. Horae aram. 39, 86 ասոր. naptīr ձևից։ Նոյն, Rudimenta 47, 160 ասորի բառի հետ dip արմատից։ Lag. Arm. Stud. § 910 և Հիւբշ. 351 դնում են ուղ-ղակի յունարէնից։ Պահլաւերէնի միջ-նորդութեամբ Meillet MSL 17, 248։


Լատան

s. med.

s. med. laudanum, opiate.

• Ուղիղ համեմատեց նախ ՆՀԲ։ Հիւբշ. դնում է իբր լատիներէնից փոխառու-թիւն։ Բառիս վրայ ընդարձակ խօսում է Seidel, Մխ. հեր. § 279։


Լափ, ից

cf. Լակ;
paste;
pap (for the babies);
hasty-pudding, hodgepodge.

• ՓՈԽ.-Հայերէնից են վրաց. ლაუი լափի «ջրոտ ցեխ» (որից էլ Տփ. լափ՝ նոյն նշ.). სალაუავი սալափավի «թէփով ու ջրով պատրաստած խիւս՝ որ կենդանիներին են տալիս ուտելու», ն. ասոր. läp'i «լափել».-թերևս նաև թրք. [arabic word] lapa «խիւս» (յատկա-պէս բրինձով պատրաստուած շիլա), չա-ղաթ [arabic word] lapa «արգանակ», քրդ. lape «վեր-քի վրայ դնելու խիւս, cataplasme» (նոյնը նաև թրք.).-իբրև բնաձայն՝ պատահական նմանութիւն ունին արաբ. ❇ laff «մի քանի բան իրար խառնելով ուտել, տգեղ ու անշնորհք կերպով ուտել», սաստկականը՝ [arabic word] laflafa «չափազանց շատ ուտել» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. էջ 842-3)։


Լեղակ, ի

s.

indigo;
գործատուն լեղաի, indigo manufactory.

• = Պհլ. *lelak բառից։ Ինչպէս բոյսի և ներ-կանիւթի, նոյնպէս և բառիս ծագումը հըն-դիկ է. հմմտ. սանս. [other alphabet] nīla, հինդուստ. [arabic word] nil «կապոյտ. 2. լեղակ», [arabic word] lil «լե-ղակ», գնչ. nilé, nili. «կապոյտ». -սրանցից փոխառեալ են պրս. [arabic word] nēl «լեղակ», [arabic word] nēla կամ [arabic word] nēlī «կապոյտ գոյն». պարս-կերէնից փոխառեալ են արաբ. [arabic word] nil «լե-ղակ (բոյսը)», [arabic word] nilaǰ «լեղակ (նիւթը)». որոնք անցնելով Եւրոպա, տուել են սպան. añll añir. պորտ. anil, հին ֆրանս. anil «լեղակաբոյս», որից aniline քիմիական մարմինը։ Հայ բառը ծագում է պհլ. *lēlak ձևից, որի պրս. [arabic word] *lēla ձևից են յառաջա-ցած վրաց. ლილა լիլա և նոր յն. λουλάϰη «լեղակ»։-Հիւբշ.


Թեփ, ոց

s.

bran;
— ձկանց, scale;
— գլխոյ, scurf of the head, dandruff;
քերել զ—ս ձկան, to scale.

• ՓՈԽ.-Վրաց. თებო թեբո «գլխի թեփ». (բուն վրացական բառն է კერტლი քերտլի. հայերէնից փոխառեալ լինելու ապացոյց է այն՝ որ բառս բոլորովին առանձին մնացած մի ձև է և ո՛չ մի ածանց չունի. վերջաձայն -ո (փխ. -ի) ներկայացնում է հայերէնի ո բունը)։-Թերևս հյ. թեփուկ ձևից է տճկ. [arabic word] kepek «ցորենի թեփ» (նախաձայն k յառա-ջացած վերջաձայնի նմանութեամբ). Будa-говь չունի այս բառը, որից երևում է որ ընդհանուր ալթայական բառ չէ։ Սակայն թրք. -թթր. ❇ kebek ձևն ունի արդէն Էբն-ի Բատուտա, հտ. Բ. էջ 392 (գրուած է b, իմա p, որովհետև արաբերէն լեզւում չկայ p ձայնը)։


Թէյ, ի

s.

tea.

• = Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.


Թթու, ոց

adj. s. chem.

acid, sour, tart, sharp;
bitter, harsh, grievous, sad;
s. chem. acid.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մկ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. Տփ. թըթու, Ննխ. Շմ. Պլ Ռ. թութու, Տիգ. թըթթու, Հճ. թmթու, Զթ. թօթու, Ասլ. Սլմ. Վն. թթիւ, Մրղ. թիւթիւ. Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. թթօ. -ածանցներից նշանակելի են Սչ. թթֆել, Ասլ. թը'վիլ, Գոր. թըթըվէլ. Հւր. թութույէլ, Ղրբ. թըթուաշ, Գոր. թըթըվա՛շ, Շմ. թութվաշ։ Նոր բառեր են թթխմոր, թթուան, թթուահոտ, թթուեղէն, թթուեշաղ, թթուրուխ, թթռուպ ևն։-Թրքա-խօս հայոց մէջ կայ Ատն. թթվէլ օլմաք «խմորի թթուիլը» (Արևելք, 1888, նոյ. 8-9)։

• ՓՈԽ.-Սղերդի արաբախօս քրիստռնեա-ները հայերէնից են փոխ առել čortətu «շող. գամի կամ կաղամբի թթու, թուրշի» (Բիւր. 1899. 116), որ Մշոյ չորթթու բառն էւ-Ան շուշտ կապ ունին հայերէնի հետ հար. օսս. tuag «թթու», լակ. թութուլ «քացախ», վրաց. თუთუბო թութուբո «բոյս՝ որի տերևները փո-շիացնելով՝ քացախի տեղ գործածում են» (Չուբ. 2 570 դնում է «աղտոր, սմաղ»)։


Թիւ, Թուոց

s. gr.

number;
enumeration;
list, order, rank;
quantity;
era, epoch;
number of chapters (in a book);
—ք, arithmetic;
վերացեալ —, abstract number;
—ք or Գիրք Թուոց, Book of Numbers;
ոչ էր or ոչ գոյ նոցա —, բազում էին քան զ—, their multitude was innumerable;
թուով ամք, մարդիկ, few years;
few men, persons;
թուով են առաքինիք, virtuous people are rare;
ի թուոյ փախչել, to be innumerable, numberless;
անցուցանել ընդ —, ի — արկանել or — համարոյ առնել, to number, to count, to calculate;
to range, to set in order;
ի — արկանել զզօրս, — համարոյ առնել զօրաց, to review the troops;
ի — or ընդ — մտանել, ի — անկանել, to be of, or among the number;
կարգել ի — այլոց, to reckon or rank among;
կարգել զոք ի — սրբոց, to canonize, to number among the saints;
ի — ասել, to recite;
ի — գիտեմ, ուսեալ եմ, I know by heart, memory or rote;
— համարուց, — համարոյ ամենայնի, the detail;
the sum total;
cf. Ոսկեթիւ. number.

• լորդ էր այլոցն թիւ»։ Boрp, Gram. comp. IV 365 համեմա-տում է վեդ. tuvi «շատ», távas «ուժ», tu «մեծանալ», լտ. tumulus «բլուր», կելտ. tywu «մեծանալ» ևն բառերի հետ։ Müller, Armen. VI յն. στῖφος «կոյտ, խումբ»։ Հիւնք. պրս. du, լտ. duo, յն. ბόο «երկու» բառից։ Patrubány SA 1, 211 սանս. tu, taviti «ուժ, արժանիք ունենալ»։ Մառ. ЗВO 22, 94 ելամ. itu, լազ. թութա, վրաց. թթուե «լուսին, ամիս »բառերի հետ՝ իբր յաբեթական ձև։ Petersson, Ar. u. Arrn. Stud. էջ 135 ռուս. за-тeвать, зa-тeять «հնարել, մտքումը մի գաղափար յղա-նալ» = ուկր. vyt'ivaty, յն. τημέλη. τημέλεια «խնամք, ուշադրութիւն» են բառերի հետ հնխ. tē, tēi, tēv, tēm ար-մատից։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. თვლა թվլա, თულა թուլա «համարել, համրանք», թթր. [arabic word] too «թիւ, համրանք, պատիւ», [arabic word] too-lo «թուել, համրել» (որովհետև գտնւում է նաև մոնղոլերէնում՝ ըստ Будaговъ 1, 808)։-Թուելեաց երգի համար տրու-ած բացատրութիւններն են. Էմին, Վեպք հնոյն Հյստ. 20 «ժամանակագրական երգ», Դիւլորիէ JAs. 1852, 27 «չափա-կան երգ», Մխիթարեանք՝ lomaseo-ի թարգմանութեան մէջ (էջ 82 ծան.) «յանգական երգ, rimato od in versi». բնագրում թարգմանուած է «canta del-la tradizioni, աւանդական երգ». Նաւա-սարդեան, Մուրճ 1894, 443 հասկանում է «գիշերային հսկման երգ», հանելով թևել «հսկել, գիշերը հսկել» բայից (հմմտ. գւռ. թև տալ «հօտի շները պա-հապան նշանակել» և վրաց. თევა թե-վա «գիշերային հսկում»). Խալաթեան, Aрм. ənocъ, էջ 197 «այլաբանական եոգ», իբր թուիլ «երևալ» բայից. Մառ. ЗВО 11, 300-2 հանում է թովել բա-յից. հմմտ. պրս. [arabic word] afsāīdan «թովել» և [arabic word] afsāna «պատմութիւն,

• ԳՒՌ.-Հմշ. թիվ «հատ» (օր. Քանի՞ թի։ հաւ ունիս). Ախց. Երև. Ղրբ. Մկ. Շմ։ թիվ «թւական, տարեթիւ», Սլմ. թիվ «անգիր, գոց, բերան արած» (օր. Դանդ թիւ ասա՛), Գոր. Կր. Ղրբ. թվալ, Սչ. ութֆէնալ «թուիլ, երևալ»։ Անգորայի թրքախօս կաթոլիկ հա-յերն էլ ունին tiyγ badarak «թիւ պատա-րագ». օր. böyun tiyγ badarak górdum «այսօր թիւ պատարագ տեսայ» (Բիւր. 1898, 789)։ ❇


Թիւր, ից

adj. adv.

twisted;
crooked, oblique;
stunted;
erroneous, mistaken;
perverse, froward;
wrongfully;
awry, obliquely;
crookedly;
— մեկնել, խօսել, to interpret malignantly, to misconstrue, to put an ill construction on;
to preach a perverse doctrine;
— ճանապարհ, unfrequented, winding, tortuous road.

• Brosset JAs. 1834, 389 և Peterm 62 լծ. ծուռ։ ՆՀԲ սնս. թի՛ռաս։ Հիւնք. թե-րի, թերանալ բառերից։ Յակոբետն, Բիւր. 1899, 600 արաբ. [arabic word] zar', zur'. հյ. ծուռ։ Karst, Յուշարձան 419 թթր. töl, tul, tor, tur, եաքութ. tuora, չու-վաշ. tül «դէմը, ընդդէմ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. Բ. 80 կրկնում է Հիւն-քեարպէյէնտեանի ստուգաբանութիւնը Pokorny 1, 716 հնխ. teg-«հիւսել» արմատից, որից նաև հյ. թեքել, հբզ. taht, գերմ. Docht, հիսլ. bāttr «պատ-րոյգ, թել» ևն։


Թմբուկ, բկաց

s.

drum;
big drum, kettledrum;
side drum;
tambourine, tabor;
childs rattle;
— ականջաց, drum, tympanum;
դափել, հարկանել —, to drum, to beat the drum;
— ի գումար զօրաց, to beat the tattoo or evening retreat;
դափիչ թմբկի, drum-stick;
մորթ թմբկի, drum-head;
թմբուկ քողապատ, muffled drum;
ի ձայն թմբկի, to the sound of drums, drums beating.

• = Պհլ. *tumbuk ձևից. հմմտ. պրս. [arabic word] tanbūk, [arabic word] tunbak, tanbak «թմբուկ», [arabic word] ubank «փոքր թմբուկ». հայերէն բառո ծագում է հնագոյն *թումբուկ ձևից։ Պրս. բա-ռը անցել է նաև ուրիշ զանազան լեզուների ինչ. արևել. թրք. [arabic word] tunbek, [arabic word] dum. baq, օսմ. [arabic word] dumbelek «փոքր թմբուկ», քրդ. [arabic word] dunbek, գնչ. թամբօշ, գերմա-նական գնչ. tambuk ևն։-Հիւբշ. 154։

• Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. tubank ձևից։ ՆՀԲ յն. τύμπανον, լատ. tympa-num ձևերի հետ է կցում։ Հիւնք. թմբիր բառից է հանում։ Տէրվ. Altarm. 41 կցում է յն. τύμτανον «թմբուկ». τττεν «բաղխել», սանս. stump «ծեծել, բաղխել» հյ. թոպել, տոփել ձևերին։ Վե-րի ձևով ունի Հիւբշ. Pers. Stud. էջ 245։ Չուր է կարծում Ս. Մխիթարեան, Բիւր. 1898, 865 որ էնկիւրիի թրքախօս հայոց


Թշնամի, մւոյ, մեաց

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

• = Պհւ. [arabic word] dušman, dušmen (Sale-mann. Man. Stud. ЗAH 8, 67), պազենդ. dušman, պրս. [arabic word] dušman «թշնամի». [arabic word] dušmani «թշնամութիւն», զնդ. dusmainyu-«թշնամի», dušmanah-«չարա-խոհ, չարախորհուրդ»։ Այս բառերը ծագում են duš «վատ» և mainyu, manaնh «հոգի, միտք» բառերից, և նշանակում են բուն «չա-րամիտ, չարահոգի»։ Պրս. բառը տարածուած է ամբողջ Արևելքում. այսպէս՝ օսմ. düsmen. disman. լազ. düšmeni, dusmani, ն. ասոր. dižmin, գնչ. dušman, ավար, չերեմիս. tuš-man, ուտ. dušman, չուվաշ. ալթալ. tuš, man, խըրղըզ. tuspan, մորդվին. dušman (այս վերջինը ստացել է «վիշապ, կախարդ» նշանակութիւնները), ռուման. dusman, բուլգ. սերբ. dusman (Berneker, էջ 239,, բոլորն էլ «թշնամի»։ Vambéry, Etym. Wört. էջ 189 չուվաշ. ալթայ. և խրղըզ. ձևերը հանում է բնիկ թուրք արմատից, ինչ որ յայտ-նի սխալ է։ Հայերէն բառը նախապէս եղել է դշման, ուր դ՝ ազդուելով յաջորդ շ-ից, դար-ձել է *թշման. և այս բառն էլ (ըստ Meillet, Bevue critique 1896, էջ 423) ազդուելով վե-րի թշնամ, թշնամանել բառից, դարձել է *թշնամ և ի մասնիկով՝ թշնամի։-Հիւբշ. էջ 154, 512։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ դնում է թրք! տիւշմէն, տիւշման, յն. δντμενή = Peterm. 21 դնում է պրս. ձևը։ Lag. Urgesch. 948 պրս. և յն. ձևերի հետ։ Spiegel, Huzw. Gram. 189, 190 պարս-կերէնից։ Հիւնք. պրս. տիւշմէն և հյ. թըշ-նամանք ձևերից։


Թշուառ, աց

adj.

unfortunate, unhappy, miserable, pitiable, poor, wretched, pitiful;
disastrous, calamitous.

• = Իրանեան փոխառութիւն է և ծագում է զնդ. dušxvarənah-բառից, որ թարգման-ւում է ըստ Geldner «անպատիւ, անարգ», ոստ Justi «վատ փայլ ունեցող, ամբարիշտ», ըստ Darmesteter «անփառունակ», ըստ Bartholomae 755 «ubelberuchtigt, վատա-նուն, վատահամբաւ», ըստ պահլաւ թարգ-մանութեան «վատ ճակատագիր ունեցող»։ Բառիս բուն իմաստն է «նա՝ որի փառքը, մե-ծութիւնը, արժանիքը վատ է» և ևառմուած k duš «դժ-, վատ» և xvarənah «փառք» բա-ռերից։ Հայերէն բառը կարող է երկու ձևով մեկնուիլ. նախ՝ զնդ. dušxvarənā ձևին հա-մապատասխան հպրս.* dušhuvarna ձևից, որից պրս.՝ dušxvarr և սրանից էլ հյ. *ղուշվառ>*'դշվառ>թշուառ. բայց աւելի լաւ է դնել հպրս. *dušuvarna, որից պրս. dusvarr և սրանից էլ հյ. *դուշվառ>դըշ-վառ> թշուառ. հմմտ. վերը դժուար բառին տրուած մեկնութիւնը։-Հիւբշ. 154։


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Թոնիր, նրի, նրոյ

s.

eastern stove and oven, (tandoor).

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։

• ԳԴ առաջին անգամ համեմատեց պարսկերէնի հետ։ ՆՀԲ եբր. վրաց. և թրք. ձևերի հետ։ Մասեաց աղաւ. 1863, 79 կարծում է թէ հյ. գւռ. թոնտիր կազ-մուած է թրք. tandər ձևի նմանութեամբ։ Lag. Urgesch. 813 զնդ. tanūra ձևի պէս՝ սեմականից փոխառեալ։

• ԳՒՌ.-Խրբ. Տիգ. թօնիր (Խրբ. սեռ. թօյ-րի), Ռ. Սեբ. թունիր. Ակն. թանիր. Մկ. Ոզմ. Վն. թօնէր (սեռ. թօրվան), Ջղ. թոնդիր, Տփ. թօ՛նդիր, Ալշ. Երև. Խտջ. Մշ. թունդիր, Սլմ. թուէնդիր, Մրղ. թէօնդիւր, Ախց. թընտիր, Շմ. թունդուր, Կր. (սեռ.) թնռին, Ղրբ. թո՛ւ-րուն, Հւր. թօրուն, Գոր. թօ՜ռնը, Ջղ. թօ՜րան, Ագլ. թա՛րան։ Նոր բառեր են թոնրահող, թոնտրափ, թոնրածհան, թոնրեզեր, թոնբր-տուն, թոնրերկաթ, թոնրմուխ ևն։-Թոնիր բառի մանկական ձևն է թոթոն։


Թոշակ, աց

s.

provision;
viaticum;
pay, wages, hire, salary, stipend;
pension;
— եկեզեցական, benefice;
ուսանել —աւ, to be in a boarding-school;
— յետին, վերջին, viaticum;
տալ, պաշտել ումեք զյետին —, to administer the viaticum.

• , ի-ա հլ. «ճամբի պաշար, պա-րէն» Յուդթ. բ. 9. Տոբ. ե. 22. «ռոճիկ, ամ-սաևան» ՍԳր. «կերակուր» Պղատ. փոխաբե-րաբար՝ թոշակ յետին կամ թոշակ վերջին «հիւանդին տալու հաղորդութիւն» Ղևոնդ. Յհ. կթ. որից թոշակել Եփր. դտ. 338 և թգ. 381 թոշակատար Փարպ. թոշակակեր Նոնն. ևն գրուած է նաև թօշակ, թորշակ ձևերով.-նոր բառեր են՝ թոշակաւոր, թոշակադրամ, թոշա-կարկղ, թոշակառու, թոշակատու ևն։

• = Պհլ. [arabic word] tošak բառից, որի ներկայա-ցուցիչն է պրս. [arabic word] toša «սնունդ, պարէն, ուտելիք, ճամբի պաշար». արմատը [arabic word] toš «ոյժ, կարողութիւն, ուտելիք, պաշար», որից էլ [arabic word] t'ošdān «պաշար դնելու ա-ման», պարսկերէնից փոխառեալ են նաև բե-լուճ. tošag և t'ošaγ ձևերը։-Հիւբշ. 155։


Թորթ

s. bot.

s. bot. scammony.

• ՓՈԽ.-Ասոր. [syriac word] todrig «erysi-mum, sisymbrium polycerum» (կոտեմի կամ անանուխի նման մի բոյս է), [arabic word] ︎ todrā «եզնալեզու բոյսը» (Brockelmann, Lex. syr. 130 և 394, ուր համարւում է պաոս-կերէնից փոխառութիւն).


Թորթոշ

adj.

rank, flourishing.

• «ուռճացած, զարգացած (բոյս» Վստկ. 15, 19, 167. որից թորթոշեցուցանել «ուռճացնել» Վստկ. 154.-ըստ Նորայր, Բռ. ֆրնս. (potelé բառի տակ) միջ. հյ. թորթոշ «գեր, յոյլ,», իսկ Պլ. թօրթօշ «շրթունքը ամ-փոփուած և ծնօտը վեր հաւաքուած»։ Ան-շուշտ նոյն բառն է նաև Կոյլաւ, Բռ. գերմ. 1172 ա թորթ «ալ ջառոց վզէն կախուած մը-սուտ մասն, աւելամիս», բայց իւրահնա՞ր է թէ գաւառական՝ յայտնի չէ։


Թուզ, թզոյ

s.

fig.

• Lag. Urgesch. 820, յետոյ Fick BВ 1, 173 և աւելի ուշ Müller SWAW 136 (1897), էջ 36 յիշում են յոյն ձևերի նը-մանութիւնը։ Հիւնք. պրս. թուխթէն (ար-մատը թուզ) «կծկել, ամփոփել»։ Pat-rubány ՀԱ 1908, 278 յն. և լտ. ձևերի հետ՝ հնխ. tū «ուռչիլ» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet MSL 15, 163, որ ընդունել են նաև Walde 288 և Boisacq 924։-Oštir, Btrg. alarodisch. էջ 1-33 ունի մի ընդարձակ քննութիւն, ուր ընդունելով վերի մեկնութիւնը, աշ, խատում է բոլոր լեզուների «թուզ» նը-շանակող բառերը կցել սրանց, մինչև անգամ չին. a-tsang և վրաց. լեղվի։


Թութ, թթոյ

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. [hebrew word] tutā̄, որից փոխա-ռեալ են ն. ասոր. t'uit'ə, արաբ. [arabic word] tut կամ [arabic word] tūt, պհլ. tūt, պրս. [arabic word] tut, [arabic word] tuq ) tūδ, ուտ. թութ. -հայերէնը կարող է գալ թէ՛ ուղղակի արամերէնից և թէ պարսկերէնի մի-ջոցով. վերջինը աւելի հաւանական է։-Պարս-կերէնից են փոխառեալ նաև արևել. թրք [arabic word] tut, թրք. [arabic word] tut, [arabic word] tut, [arabic word] dut, թուշ. թութ, վրաց. თუთა թութա, օսս. թութա, չեչէն. dət, ինգուշ. dət, կումիկ. և լեզգ. թութ, եաքութ. tīt, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա յութ (Հնութիւնք Ակնայ, էջ 62),-իսկ թուր-քերէնի միջոցով են ռուս. тутъ, սերբ. բուլ-գար. dud (Berneker 233). նյն. τοῦτια, լազ. մդութի, բոլորն էլ «թութ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 155։

• Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. tut բառի համեմատութիւնը։ Պրս. արաբ. և թրք. բառերի նոյնութիւնը յիշում է ՆՀԲ։-Lag. Urgesch. 822 պրս. բառի հետ։ Ղ. Աղայեան, Աղբիւր 1890, 275 ծառն ու բառը Չինաստանից տար-ծուած և Պարսկաստանի վրայով անցած հայոց։ Հիւնք. թութ դնում է թուզ բա-ռից, իսկ թրք. թութ փոխառեալ է հայե-րէնից։


Թութակ, աց

s.

parrot;
էգ —, female -;
փոքրիկ —, paroquet;
— խօսի, the parrot talks.

• (գրուած նաև ղուղաք՝ ըստ նոր տառառարձութեան) «պապկայ, փափառան թռչունը» Դամասկ. նոր գրականի մէջ ըն-դունուած է միայն թութակ ձևը, որից էլ թութակաբար, թութակօրէն։


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

• Klaproth, Asia polygl. էջ 105 բորտ. և հբգ. du, իռլ. duw, էրզ. dub։ ՆՀԲ լ։. ծուխ, սուգ, պրս. տուխխ «ծուխ», տու-խա «մութ, խաւար»։ Մառ ЗВО 7, 73 ծուխ բառի հետ միասին հանում է պրս. [arabic word] dūd «ծուխ» ձևից։ Հիւնք. պրս. տուխան «ծուխ»։ Ալիշան, Հին հաւ. էջ 217 «սատանայ» իմաստը տալով՝ հանում է զնդ. տուխ «չար ոգի» բառից։ Patrubány SA 1, 311 հունգ. fekete, fe-teke «սև» ոառի հետ։ Petersson KZ 47, 283 և Ar. u. Arm. Stud. 84 միացնում է հսաքս. ϑiustri, հոլլ. duister, անգսք, ϑystre, Déostre, geϑuxod, հհիւս. Voka, դան. taage, շվէդ. tuka «մշուշ, մութ» բառերին, որոնց նախաձևը դնում է հնխ. teug, tug. իսկ հայերէնը tu-qho-ձևից. բոլորի էլ պարզ արմատն է tu-։

• ՓՈԽ.-Հայերէնի հետ բոլորովին նոյն է Ատրպ. թրք. [arabic word] tox «մութ գոյն». ինչ. tox qərməzi «մութ կարմիր» (Будaговъ 1, 387)։ Բայց այս բառը գործ չունի մեր թուխ ձևի հետ, որովհետև թրք. [arabic word] toq «կուշտ» բա-ռի մեկ նոր առումն է միայն, ինչպէս որ հա-յերէն էլ ասւում է կուշտ կարմիր ևն.


Թուրինջ, ընջի

s. bot.

bitter orange, Seville orange;
— խոտ, balm-mint;
ծառ թուրնջոյ, cf. Թրնջի.

• «մի տեսակ նարինջ, լտ. citrus vulgaris» Վրք. հց. Ա. 183, Վստկ. 154, որ և թրունջ Վրք. հց. Ա. 183, Բ. 422. Օրբել. հրտր. Էմ. էջ 56. Վստկ. 125. որից թրնջի «թուրինջի ծառ» Վստկ. 42, 143. կայ նաև թուրինջ խոտ «լտ. melissa», որ թուրինջի նման հոտ ունենալու պատճառաւ ստացել է այս անունը. կոչւում է նաև թրնջխոտ, թու-րունճուկ խոտ. բոլորն էլ Բժշ. Վստկ.-ըստ ՀԲուս. էջ 176 կայ նաև էթրէնճ ձևը՝ փոխա-նակ թուրինջ։

• ՆՀԲ արդէն յիշում է թուրունճ, թու-րուննան ձևերը։ Muller SWAW 38 580 համարում է փոխառեալ։ Ուղիղ են մեկ-նում նաև Lag. Arm. Stud. § 869, Տէրվ. Altarm. 23 ևն։ Տե՛ս վերջին անգամ Seidel Մխ. հեր. § 275։


Թուրծ, թրծոյ

s. adj.

cheek;
act of baking or burning bricks and earthen vessels;
cf. Թրծուն.

• ԳՒՌ.-Սլմ. Վն. թըռծել, Ախց. Կր. թրծէլ, Մրղ. թռծէլ, Մկ. թռծիլ, Ալշ. Մշ. թրձել, Երև Սեբ. թրձել, Ոզմ. թօռձ, Ջղ. թրզել, Խրբ. թըր-զիլ.-նոր իմաստ է ստացել թրծիհոտ Սվ. «բրդեղէն մի բանի այրելու հոտը»։


Թուփ, թփոց

s.

tuft of shrubs, bush, bramble;
thicket, copse, underwood.

• Հիւնք. բութ բառից։ Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 94 թրք. tub «թուփ, ծաղկի փունջ»։ Սրմագաշեան, Armenia կցում է ռում. tufձ ձևին։ Schef. telowitz BВ 29, 69 փոխառեալ լտ. tufa ռառից, որից նաև ռում. tufa, նյն. τοῦσα և ալբան. tufs։ Petersson KZ 47 (1916), 248 տալիս է վերի մեկնութիւնը, Lidén IF 44, 191 կցում է վերի անգլսք. շվէդ. ձևերին։-Karst, Յուշարձ. 124 թթր. tob, tōb «դէզ, թուփ»։-Իրօք հա-յերէնի հետ շատ մերձաւոր են հնչում չաղաթ. [arabic word] tōb «թուփ». և կիրգիզ. [arabic word] tub «ծառի թուփ, ծաղկեփունջ», բայց գործ չունին մեզ հետ, որովհետև ծագում են թթր. top «գունդ, խումբ» արմատից, ըստ Будaговъ, Cpaв. cл. 1, էջ 383։


Թոք, ոց

s.

lungs;
—ք ծովական, sea-nettles, medusa, rhizostoma, acale-phans.

• , ո հլ. (գրուած է նաև թոգ) «թոք» Բ. մն. ժը. 39. Վեցօր. 139. Խոր. Փիլ. «սպունգ» Առաք. լծ. սահմ. 639 (մէջը փուչփուչ լինե-լու պատճառով այսպէս կոչուած). «ժժմակ կամ լողակ ծովային» (այս նշանակութիւնը յառաջացած է թարգմանաբար յունարէնից. ուր ունինք πνεύμων «թոք» և «ծովային մի տեսակ ժժմակ, ֆրանս. poumon marin») Նիւս. կազմ.-որից թոքառաջք Գ. թագ. իբ. 34 իւարը. 231. թոքատուն վստկ. թոքազաւ Վստկ. թոքակէս ԱԲ. թոքալ «հազալ» էֆիմ. էջ 227.-նոր գրականի մէջ կազմուած բառեր են՝ թոքախտ, թոքախտաւոր, թոքախտաբոյժ, թոքախտաբուժարան, թոքային, լիաթոք։


Թրմուս

s. bot.

s. bot. lupine.

• = Արաբ. [arabic word] turmus, tarmus, turmis, ասոր. [syriac word] tūrməsa, թրք. turmus, վրաց. თერმია թերմիա, თერმუზი թերմուզի, თორმაზა թորմազա. բոլորի մայրն է յն ϑὲρμος, որ գործածուած է արդէն Թէոփոաստե բուսաբանութեան մէջ (Ն. Ք. Գ դար). բոլորն էլ նոյն նշ.-Հիւբշ. 267։


Թրուշայ, ից

s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

• Բառարանները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ Հին բռ. «թրօշակ կամ թրուշակ. անարգ կամ անգէտ, և կարթ. կամ թրուանշա, անաետան»։-Բառ. երեմ. էջ 122 թրուանշայ «անպի-տան» և թրուշակ «անարգ»։-ՀՀԲ չունի թրուշայ, այլ սրա փոխարէն թրու՝ որ տես առանձին։-ՆՀԲ. «թուի դրօշ, պրս. տիրէֆշ, իբր փերթ կտաւոյ... որպէս և տիւրիյշէ՝ է ազգ թաշկինակի»։-ՋԲ «փերթ կտաւոյ, քուրջ. կամ տաշեղ և կամ ուլունք»։-ԱԲ «քուրջ, ուլունք, որ և իցէ չնչին՝ հասարակ բան».-իսկ ՀՀԲ-ի հաւատարիմ հետևորդ ՓԲ ան-գիտութեամբ նշանակել է թէ՛ թրու և թէ՛ թրուշայ ձևերը։-Հիւնք. ուղիղ է հասկանում «սուտ, շինծու մարգարիտ», սայց սխալ է մեկնում իբրև պրս. duiri sāh «թագաւորական մարգարիտ», ծաղ-րական մտքով (durr արաբերէն բառ է, ուստի մեզ հետ գործ չունի)։ ԳԲ էջ 534 ունի թրուշայ «քուրջ, ուլունք, որևիցէ չնչին հասարակ բան», իսկ էջ 397 դը-րուշայ «ադամանդի նմանող բաղադրու-թիւն, սրչայ, strass» իբրև գաւառական բառ, վերջինը շատ հետաքրքրական պի-տի լինէր, բայց կարծեմ սխալման ար-դիւնք է։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 421 պազենդ. տարեօշ, յգ. տարեօ շա՛ «աղ-քատ, տնանկ»։-Բոլորովին տարբեր է Երև. թրիշա «կտոր, մաս», որ փոխա-ռեալ է պրս. [arabic word] tiraša «տաշեղ» բառից։


Խաղող, ոյ

s.

grapes;
պտուղ —ոյ՝ —ապտուղ, a grape;
կուտ —ոյ, grape-stone;
խակ —, աղոխ, sour -;
կթել զ—, to gather -;
արիւն —ոյ, wine.

• (եզ. սեռ. -ոյ, յգ. սեռ. -աց) փխաղող» ՍԳր. Կոչ. որից խաղողադառն Մծբ. խաղողեփեաց «մի տեսակ միջատ» Վե-ցօր. 162. խաղողաբեր Ոսկ. յհ. մկ. Արծր. խաղողենի Ոսկիփ. խաղողիկ «մանր խա-ղող» Գաղիան. «լեզուակ, մակալեզու» (հե-տևողութեամբ յունարէնի) Գաղիան. շնխա-ղող «մի տեսակ վայրի պտուղ» Վստկ. բժշ, (ճիշտ նոյն կազմութիւնն ունին պրս. [arabic word] sag-angūr և լազ. ջողոր-ղ'ուրձենի «շնխա-ղող»)։

• ՆՀԲ օղ որ խաղայ (Թաղիադեան, Ա-ռաջն. մանկանց, էջ 68 «յողի իւրում խաղ(աց)ող կամ սողալով աճող»։ Lag. Arm. Stud. § 960 յիշում է խպտ. aloli «խաղող», ոռի համար ասում է՝ թէ այնքան նման է հայերէնի, որ մին միւ-սի մայրը պէտք է որ լինի։ Հիւնք կա-կուղ բառից։ Յ. Արշէզ ՀԱ 1896, 270 և Բազմ. 1897, 50 հին եգիպտ. արէր «խաղող», ուարէր «որթ», խպտ. ալօլի, հալօլի «խաղող», սանս. հալա, հալալա «գինի» (սրանց մասին տե՛ս և գինի բառի տակ)։ Patrubány SA 1, 198 սանս. kalilās «լի» բառի հետ։ Մառ ИАН 1915, 940 մինգ. վրաց. լազ. ղ'ուրձենի «խաղող» բառի հետ ցեղա-կից։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

• «անփորձ, անվարժ» Ոսկ. եբր. փի-լիպ. 396 և մ. գ. էջ 54, բ. տիմ. էջ 193, Ուխտ. բ. 106. «կեղծ, շինծու (ակունք)» Կոստ. երզն. 82. Վրդն. Տօնակ, որից խա-մանալ Ոսկ. փիլ. 436. խամութիւն «անվար-մութիւն» Ոսկ. փիլիպ. Պիտ. Երզն. քեր. ի խամուց «յանգէտս, չգիտենալով» Կիւրղ. ծն. (որովհետև խօսքը գինու համար է, ուստի և ՆՀԲ մեկնում է «դեռ չհասած, դեռ չեփուած». իսկ Թոռնեան, Հատընտիր 1891, էջ 316 և Տաշեան, Ուսումն դաս. հայերէնի 614 ռնում են վերի ձևով. ունինք նաև պրս. ❇ xam «մի տեսակ գինի», բայց մեր բառի մակբա-յաձև գործածութիւնը ցոյց է տալիս՝ որ սրա հետ կապ չունի)։


Խայթ, ի, ից

s. fig.

sting;
spur, goad, prickle;
incentive;
—ք մտաց, խղճի, remorse, stings of conscience, compunction.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khait արմատից. հմմտ. սանս. khidáti «հրել, ճնշել, պատռել խլել», khēdayati «նեղել, յոգնեցնել». kbê. dā «մուրճ, թակ», լտ. caedo «կտրել, զառ-նել, ծեծել, փորել, փորագրել, խոտ հնձել, անտառ ջարդել, սպանել, խողխողել, դուռը բաղխել, կուրծքը ծեծել, գանահարել», caia «գաւազան», caio «մտրակել, ծեծել», cae-des «հարուած, ջարդ», caelum «դուր» ևն, որոնց արմատն է *qaid-կամ *qhaid-«զար-նել»։ Այս արմատը աճած է հնխ. qai-պար-զականից, որ պահում են գերմ. heie «թակ, փայտէ մուրճ», heien «զարնել, խթել, հրել» (Walde 106, Pokorny 2, 538, Ernout-Meil-let 125)։ Վերինների մէջ աճականն է d, հա-յերէնի մէջ t։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. khaid-արմատից. հմմտ. սանս. kētú-«լոյս, պայծառութի.ն, ճառագայթ, բոց, ջահ, երևոյթ, օդերևոյթ. ճանաչելու մի նշան, պատկեր», čitrá-«փայլուն», զնդ. čiϑra-«փայլուն, պալ-Ձառ», լտ. čaelum «երկինք»?, cae-sius «ճաղար (աչք)», caesullae «ճա-ղարաչուի», հիսլ. heitr «տաք», heiδ «պայ-ծառ երկինք», heiōr «պայծառ», հհիւս. hiti «տաքութիւն», hitna «տաքանալ», հբգ. hei. tar «պայծառ», heiz «տաք», գերմ. heiss «տաք», heizen «տաքացնել», heiter «պայ-ծառ, ուրախ», գոթ. heitō «ջերմուտենը». լիթ. kaitaū, kaistu, kaisti «տաքանալ» kaītinti «տաքացնել», kaitulys «քրտինք», kailtrùs «տաքութիւն տուող», kaitra «կի-կիչ տաքութիւն, խարոյկ», skaidrus, skáis-tas, skaistus «փայլուն, պայծառ», լեթթ. +kaidrs «պայծառ», kaistu, kāisu, káist «այրել», kaisls «ուրախութեան մէջ խայտա-ցող» ևն (Walde 107, 110, Trautmann 113, Kluge 212, Pokorny 1, 327, Berneker 122). Այս բոլորի հնխ. արմատն է (slqait-(s)qaid-, որի նշանակութիւնն է «լոյս, փայ-լիլ, երևալ, տաք, այրել»։ Հայերէնի մէջ սրան համապատասխան ունինք նախ խայտ. որից խայտալ, տ-ծ ձայների փոխանակու-թեամբ՝ խայծ, որից խայծաղ։ Նշանակու-թեան կողմից՝ խայտ համապատասխանում է սանս. «նշան, երևոյթ» իմաստներին, խայտալ= գերմ. heiter «ուրախ», լեթթ kaisls «ուրախութեան մէջ խայտացող», խայ-ծաղ «աղանձ, խարկած ցորեն»= լեթթ. kä ist «այրել» ևն։-Աճ.

• , ի հլ. շէնքի վերաբերեալ անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գանձարանում. վկայութիւնը տե՛ս խալարակայք բառի տակ։


Խան, ից

s.

dish, platter, tray;
basket, hamper;
crumbs;
raspings;
filings, chips;
*inn, hostelry.

• -Պհլ. *xuān «սեղան» ձևից, որ հաստա-տում են պրս. [arabic word] xuān (նոր հնչումով xan և xōn) «սեղան», քրդ. kān «սեղան պատրաստեալ», աֆղան. xvān, բելուճ. v'ān «սկաւառակ, ափսէ». այս ձևերը ըստ Gald-ner, Studien 1, 17 և Horn, Grdr. էջ 116 ծագում են զնդ. xvaini-«գորգ, ծածկոց, ծածկոյթ» բառից։ Հայերէնում նոյն բառը ներկայանում է նաև խօն, խուն ձևերով. ռ-րոնցից կազմուած են խօնասէր, խունաւա-գութիւն (տե՛ս այս բառերը)։-Աճ.


Խանթէփար

s. bot.

s. bot. dittany.

• = Թաթարերէն բառ է, ինչպէս վկայում են Հները. այսպէս՝ «Այս խոտին թաթարն խան-դէբար ասէ» Ամիրտ. թաթարն խանդէպար «թի (Ձեռ. Պարիզի մատ. թ. 245, էջ 142-172)։-Աճ.


Խանութ, նթից

s.

shop;
manufactory;
treasure;
store, warehouse, magazine.

• Նախ ՆՀԲ դրաւ արաբերէնից։-Lag. Psalterii versio memphitica 155 ասոր,

• кānū9, լտ. canaba, որից էլ գերմ. Kneipe «հասարակ գինետուն»։ Karolides, Iλ. ὄυγϰρ. 100 հայերէնը փոխառեալ է դնում կապադովկ. χανοῦτε «քարտաշի մուրճ» բառից! որ հանում է սանս. han «զարնել, սպանել» արմատից։


Խաշար

adj. s.

cf. Խոշոր;
young tree, shoot, sucker;
stake, pile.

• . նշանակութեամբ անստոյգ բառ. մէկ անգամ գործածում է Բուզ. Գ. 8 «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին հանեւ ևա-շար յաշխարհէն բազում և բերել զվայրենի կաղին մայրեաց և տնկել»։ ՆՀԲ մեկնում է «խարձ, յն. χαρας, տունկ ի պէտս ցանգոյ կամ պատնշի, ցից ևն», ՋԲ «տնկելի շառա-ւիղ ծառոյ կամ ցից», ԱԲ «խարձ, թուփ՝ ցանգ շինելու ցից». ՀԲուս. § 998 «թուի թէ խարձի կամ ցախի տեսակ է»։ Այս բոլորը ի նկատի ունին անշուշտ Արդ. Խտջ. խաշար որ նշանակում է «բարակ ձող՝ որ մագլցող բոյսերի կողքին են տնկում, որպէս զի վրան փաթաթուին ու բարձրանան». սրա հետ էլ նոյն են վրաց. ხამარი խաշարի «նեցուկ, ցից», լազ. խաշարի «կաշի քաշելու գաւա-զան» (Արրտ. 1911, 420)։ Այսպէսով վերի հատուածի միտքն այն է լինում, որ թագա-ւորը հրամայել է «ծառերի ձողեր կտրել և բերել տնկել»։-Բայց հատուածը այնպէս է կազմուած (հանել խաշար յաշխարհէն և բե-րել զվայրենի կաղին), որ յայտնի երևում է թէ խօսքը ո՛չ թէ ձողերի մասին է, այլ «մարդկանց բազմութեան, հասարակ գիւղա-ցի մշակների»։ Այսպէս է հասկանում նաև Մառ, ЗВО 20, 116 և մեկնում է «խումբ, ամբոխ»։-Տես և խոշոր։


Խառուղ

s.

dried grapes, raisins;
bun, plum-cake.

• . անստոյգ բառ. մէկ անզամ ու-նի Լմբ. ժբ. մարգ. էջ 19 (ովս. գ. 1). «Կտա-պրս չամչեղէնս... բայց եբրայեցին խառուղ խաղողոյ ասէ, այսինքն խորշակահար»։ Ակ-նարկուած հատուածի մէջ եբրայեցին ունի ❇ əšišā, [hebrew word] 'ənā im «կարկանդակ խաղողոյ» (այտինքն՝ խաղողի հիւթով պատրաստուած մի խմորեղէն)։ Եթէ հե-տևինք եբրայականին, խառուղ բառի ի-մաստը կլինի «կարկանդակ», բայց եթէ նկատի առնենք Լամբրոնացու բացատրու-թիւնը, ինչպէս պէտք է, կնշանակէ «խորշա-կահար»։ Ըստ այսմ էլ Բառ. երեմ. 140 դնում է խարուխ և խառուկ «խորշակահար»։

• չորացեալ հիւթոյ խաղողոյ, որպիսի է կտապ չամչեղէն»։ Պատահաևան նմա-նութիւն ունի եբր. [hebrew word] xarul «փը-շոտ թուփ, մացառ, եղիճ»։


Խար

s.

grass, hay, forage;
food for cattle, pasture;
— or խառ, thorn;
—ի պտուղ, hips, haws.

• = Բնիկ հալ բառ՝ հնխ. qer-, qor-, qr-«այրել» արմատից, որի միւս ժառանգներն են-վեդ. kūdayati «խանձել»=սանս. kun-dayati «այրել» (<աճած qf-d ձևից), յն. ϰέραμος «բրուտի կաւ, թրծած աման, կըղ-մինտր, աղիւս», ϰεραμεύς «բրուտ» (աճած -m աճականով, իբր հնխ. qerəmos), լտ. cremo «այրել», carbo (<*car-dhō) «ա-ծուխ», հբգ. herd, անգսք. heord, անգլ. hea-rth, հսաքս. herth, հոլլ. haard «վառարան, օջախ», գոթ. haúri «ածուխ», հիսլ. hyrr «կրակ», հսլ. kuriti, ռուս. курить «ծխել», ուկր. kurevo «կրակը հրահրել», նսլով. ku-čiti «տարաղնել», հսլ. krada «օջախ», լեհ. trzon «օջախ», լիթ. kurti «տաքացնեւ» kurénti «շարունակ տաքացնել», kársz-las «տաք». kaīsztis «տաքութիւն», kur-styti «հրահրել», լեթթ. karsts «կիզիչ տաք», karset «կրակ վառել, տաքացնել», kurstit «տաքացնել» ևն (Walde 129, 199, Boisacq 394, 436, Berneker 651, Trautmann 145, Kluge 215, Pokorny 1, 418, Ernout-Meillet 220)։ Հայերէնի մէջ հնխ. qor-տալիս է խոր-ով, qr-> խար-, իսկ qer-ձևը պա-հուած չէ.-խարշել բառի շ աճականի հա-մար հմմտ. մի կողմից հյ. լպիր-շ, և միւս կողմից լիթ. kársztas «տաք»։-Աճ.


Խարագուլ

s.

zool, species of locust, attacus.

• = Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։


Խարազան, աց

s.

rod, switch, whip, knout, lash, scourge, cat-o-nine tails;
discipline, flagellum.

• ՓՈԽ.-Մեզանից է փոխառեալ ն. ասոր. xäräzán «եզ ու գոմէշ քշելու խարազան» և ո՛չ թէ պարսկերէնից. նախ՝ որովհետև այս բառը պարսկերէնում պահուած չէ և երկ-րորդ որ բառը իրանականում «էշ քշելու գործիք» է նշանակում և ո՛չ եզ ու գոմէշ, ինչպէս հայն ու ասղրին են։


Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

• = Վրաց. ხარბი խարբի «ագահ, ան-կուշտ», որից გახარბება գախարբեբա «ա-գահութեան վարժուիլ», დახარბება դա-խարբեբա «մէկին ագահ դարձնել»։ Հալե-րէն բառը փոխառեալ է վրացերէնից և ո՛չ հակառակը, որովհետև ուշ ժամանակ միայն գործածուած անսովոր մի բառ է։-Աճ.


Խաւար, ի, աւ

s. fig. adj.

darkness, obscurity;
grief, sorrow, affliction;
blindness, delusion, ignorance;
hell;
devil;
dark, obscure, gloomy, murky;
ընդ —, ի —ի, in the darkness, darkly;
խաւար աղջամուղջ, utter darkness;
խաւար շօշափելի, darkness that could be felt;
խաւար գիշերոյ, the shades of night;
— ******խաւար տգիտութեան, the darkness of ignorance;
ի խաւար դառնալ, to get or to grow dark, to become obscure;
ընդ խաւար գնալ, to walk in darkness, to be ignorant of;
բաժին խաւարին առնել, to condemn, to damn;
խաւար կալու զամենայն երկիր, darkness covered the whole earth;
cf. Ըմբռնիմ.

• = Պազենդ. xvāwar, պրս. [arabic word] xavār, պհլ. x'āpar, հմմտ. նաև պհլ. ❇ x'arvarān, [arabic word] ︎ xorbaran, մանիք. պհլ. [hebrew word] xorparān (Salemann *AH 8, 92). բոլորն էլ նշանակում են «արև-մուտք». պարսիկ բառը կարող էր ունենալ նաև «մութ, խաւար» նշանակութիւնը. նշա-նակութեան զարգացման համար հմմտ. ա-րաբ. [arabic word] maγrəb «արևմուտք», որից Խարբերդի բարբառով մրղաբ «մութ, խա-ւար»։ Թէև Հիւբշման, էջ 159 դժուար է գըտ-նում այսպիսի հին և շատ գործածական մի բառ պարսկերէնից դնել փոխառեալ, բայց եթէ ընդունինք խաւարը իբրև կրօնական գաղափարի արտայայտութիւն, փոխառու-թիւնը այլ ևս տարօրինակ չի թուիլ։-Հիւբշ. էջ 159։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• «րրթի փափուկ, կակուղ և մատղաշ ծիլ». հմմտ. «Ինքեանք փափուկք և պէսպէս դարմանօք օր ըստ օրէ ևս քան զևս իբրև զխաւարծի փափկանային». Ոսկ. ե-փես. էջ 814. «Կանգնեցան կացին (յորթն) ար-մատք և տունկք, կողր և տերևք, խաւարծի և ծաղիկք, բաժակ, ողկոյզ, գնդակ, պատա-ղիճ» Վեցօր. 94։ Սրա հետ պէտք է նոյն դնել խաւարծիլ (որ և գրուած է խավարծիլ, խա-ւըրծիլ, խօրծիլ, խործովիլ, խործուիլ, խոր-ծիլ, խորձուիլ, խրձուիլ) «գաբծիլ, խաշնդեղ. rheum ribes Gron». (տե՛ս Տիրացուեան, Contributo § 100) Գաղիան. «որթի մատ-ղաշ ծիլ» Վստկ. 60. «վայրի վարունգ» Լեհ. խաւարտ, ի, ի-ա հլ. «կանաչեղէն, ուտելի բանջար» Կոչ. 116. Եւագր. 7. Վրք. հո. Ա. 200. Մագ. թղ. 96 (զհազարդ խաւարտ, աւ-սինքն «հազար կոչուած բանջարեղէնը»), «վարունգ, կաղամբ» Բժշ. «խիար կամ խա-ւարծիլ» Հին բռ. որից խաւարտածին «խոտ ուտելով մեծացած» Մագ. թղ. 88։ Սրան-ցից չենք կարող բաժանել նաև վիպասանա-կան «Տենչայր Սաթենիկ տիկին տենչանս զարտախոյր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ» հատուածի մէջ (Խոր. Ա. 29) խաւարտ և խաւարծի բառերը՝ որոնք ըստ իս արտախոյր և տից գոյական-ների ածականներն են (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1908, 124)։


Խաբ, ից

s. adj. adv.

deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.

• =Բառիս հետ շատ նման են հնչում արաբ. [arabic word] xabb «խաբեբայ», xibb «խաբեբայ լինել», [arabic word] taxbīb «խաբել խաբխբել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 115-6). բայց այս բառերը պատահական պէտք է համարել, ցորչափ գտնոսած չեն ասորերէնի մէջ։ Այս-պլէս նաև պրս. ❇ xab «խարդախութիւն, մեղմեխանք», որի ծագումը անյայտ է։-Հիւբշ. 267։


Խալ

s.

speck, point;
mole on the skin.

• «մարմնի վրայ բնական նիշ. ծևն-տճ. պէնկ». ունին միայն ԱԲ և ՓԲ յաւել.


Խալիզոն, ի

s.

snail;
suit of rooms or buildings.

• ՆՀԲ սխալ հասկանալով բառիս վկա-յութիւնը, մեկնում է «միջամէջ սենեակք արքունեաց կամ խխունջ»։ Բայց յետոյ, յաւելուածի մէջ ուղղում է և մեևնում «որպէս արաբ. հալէզուն, խխունջ»։ Ու-ղիղ է մեկնում նաև ՋԲ։ Ըստ այսմ սը-խալ է ԱԲ, որ դնում է «խխունջ. 2. խը-խընջաձև մէջէմէջ շէնք»։


Խահուէ

cf. Սուրճ.

• = Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Խաղ, ու, ուց, ի, ից, ոյ, ով

s. adv. mus.

play, game;
recreation, pastime, amusement, sport;
fun, joke, raillery, pleasantery, mockery;
mummery, foolery;
games;
scene, stage, theatre;
*song, air;
սէր խաղուց, gambling, gaming;
խաղք Ողոմպիայ, Olympic games;
խաղք ըմբշամարտից, wrestling;
գնդակ խաղ, the game of tennis;
խաղ կճեայ գնդակաց, game of marbles;
խաղ նարտի, backgammon;
խաղ աղիւսակի, draughts;
խաղ սատրնջոյ, chess;
խաղ աչկապուկի, blind man's buff;
խաղ թղթոյ, card-playing;
cf. Թուղթ;
խաղ բախտի, game of chance;
խաղ բառից, a pun, play upon words;
չլինել կամակ ի խաղ, to be in no mood for sport, not to be in a sporting mood;
ի խաղ հատանիլ, զակատիլ ի խաղս, to abandon oneself to amusements;
ի խաղ մտանե, to join a game;
to sit down to play;
լինել յաջողակ ի խաղի, to have a good game;
to hare a good-hand (cards), to be a lucky player;
լինել դժբաղդ ի խաղի, to have ill luck at play;
կորուսանել ի խաղի, to play or to gamble away;
վատնել զամենայն ի խաղի, to gamble away one's fortune, to lose ones' fortune by gambling;
դադարել ի խաղի, to leave off playing;
խաղ համարել, to take as a joke;
չեն ինչ խաղոյ, it is not to be trifled with, it is no joke;
— խաղ առնել զոք, ընդ խաղ արկանել, to ridicule, to deride, to mock, to make sport or mockery of, to laugh at a person;
ընդ խաղ առնել, to rally, to joke with, to jest with;
to turn to ridicule;
ընդ խաղ, ընդ խաղս, for fun, in jest, for a joke, jestingly;
ո՛րչափ խաղացի ընդ նոսա, how many tricks I played on them ! թո՛յլ տուր անդ զխաղդ, թո՛ղ զխաղդ, joking apart, in good earnest;
խաղ կանչել, to sing a song. a note.

• ՆՀԲ հայերէնից է դնում յն. խալքի՛ն-տա, խալքիսմօ՜ս «ազգ ինչ խաղու»։ Peterm. 27, 34 պրս. bāxtan «խաղալ,


Խաղ, ից

s.

shore, side of a river;
meadow;
marsh, moor;
gulf, roadstead;
division, pigeon-hole.

• ՆՀԲ հայերէնից է դնում յն. խալքի՛ն-տա, խալքիսմօ՜ս «ազգ ինչ խաղու»։ Peterm. 27, 34 պրս. bāxtan «խաղալ,