Entries' title containing ռ : 4171 Results

Ամրակուռ

adj.

extremely strong or solid, very hard;
made hard under the hammer.

NBHL (3)

Կռեալ ամրութեամբ. անվնասելի. անգծելի.

Ամրակուռ զէն. (Արիստակ.։)

Ընդ ամրակուռ սպառազէնս մեր սովաւ ի հանդէս մտանէր. (Լմբ. ատ.։)


Այլայլախառն

adj.

variegated;
diversified;
mixed.

NBHL (2)

Խառն այլեւայլ իրաց կամ ի նիւթոց.

Մի՛ զգենուցուս այլայլախառն՝ զասր եւ զկտաւ ի միասին. (Օր. ԻԲ. 11։)


Այլայլասեռ

adj.

of a different sex or kind;
mixed.

NBHL (1)

Այլայլասեռ տարազոց մրգաց. (Նար. խչ.։)


Անըմբռնելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be taken;
incomprehensible, inconceivable.

NBHL (19)

Ոչ ըմբռնելի ձեռօք. անորսալի. ազատ. աննուաճելի. անարգել. անշօշափելի. դութուլմազ. ἁνάλωτος, ἅσχετος, ἁκράτητος. qui non capitur, qui teneri non potest.

Այծեամն անըմբռնելի է ի հաղբից՝ սրութեամբ տեսանելեաց. (Բրս. հայեաց.։)

Անըմբռնելիք լիցուք ի սատանայէ. (Պրպմ. ՟Լ՟Գ։)

Անըմբռնելի լինել ընդդիմամարտին. (Կամրջ.։)

Անըմբռնելի՝ ձեռաց ներհակին. (Նար. ՟Ղ՟Գ։)

Թռչուք անըմբռնելիք յորոգայթադիր որսորդաց. (Պիտ.։)

Զըմբռնումն անըմբռնելոյն. (Եղիշ. ՟Ե։)

Կարծեցեալ ընդ նոսա ըմբռնել զանըմբռնելին. (Ոսկ. համբ.։)

Անինչ կրօնաւոր՝ ճգնաւոր անըմբռնելի (այս ինքն ըմբիշ՝ որ ոչ զմիջոյ ըմբռնի). (Վրք. հց. ձ։)

Անըմբռնելի ահագին կառօք վերացաւ. (Եղիշ. ՟Ե։)

Թանձրացեալ բանդ անըմբռնելի. (Շար.։)

Մնաց անըմբռնելի յայսպիսեաց կրից. (Իգն.։)

Ըստ բնութեան անծառայ գոլով հոգւոյն, եւ անըմբռնելի. (Դիոն. երկն.։)

Հոգին անըմբռնելի եղեալ՝ թողու զմարմինն, եւ գնայ ի տեղի իւր. (Աթ. ՟Ը։)

Անըմբռնելի եւ անողոքելի սլացմամբ ի բաց ոստուցեալ. (Նար. ՟Ձ՟Զ։)

Իբր ի վեր քան զըմբռնումն մտաց. անիմանալի. անբովանդակելի. անհաս. անպարագիր. ագլա սըղմազ, ագըլ էրմէզ. ἅπλητος. omnem captum superans.

Ամենեցունց պարունական. իսկ ինքն յամենեցունց բոլորվիմբ անըմբռնելի է. (Դիոն. ածայ.։)

Անըմբռնելի՝ մտաց արագման։ Անըմբռնելի իմաստից. (Նար. ՟Ի՟Է. ՟Հ՟Ե։)

Ասաց զանըմբռնելի անարգանաց եւ զնախատանաց (Փրկչին). (Սկեւռ. ես.։)


Անընթեռնլի

adj.

illegible, unreadable.

NBHL (2)

Զոր չէ մարթ ընթեռնուլ. անվերծանելի. անկարդալի, գաղտնի. օգունմազ.

Տումար անընթեռնլի. (Պետր. սիւն.։) եւ (Տօնակ.։)


Անթառամ

adj. s.

unfading;
incorruptible;
amaranth.

NBHL (10)

ἁμάραντος, ἁμαράντινος, ἁμίαντος. non marcescens, immarcidus. Որ ոչն թառամի. անթարշամ. միշտ դալար. անեղծ. անարատ. մշտատեւ. անփոփոխ, որ չիթօշնիր՝ չիթոռմիր. սօլմազ.

Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւն։ Անթառամ նահատակութեանցն պատերազմի յաղթեալ։ Յանթառամ ժառանգութիւնն։ Ընդունիջիք զանթառամ փառացն պսակ. (Իմ. ՟Զ. 13։ ՟Ա. Պետ. ՟Ա. 4։ ՟Ե. 4։)

Անթառամ ծաղիկ. (Շար.։)

Զանթառամն եւ զերկնայինն ծաղկեցար ծաղիկ. (Անյաղթ բարձր.։)

Անթառամ զվարդ իմոյ կուսութեան պահելով. (Խոր. հռիփս.։)

Որ անթառամ փառօք պսակէ զսուրբս իւր. (Շար.։)

Անթառամ ասելովն՝ զմիշտ պայծառութիւնն նշանակէ, եւ զնոյնպէս ունելն։ Անթառամն ասելով՝ զնոյնօրինակ ունելն առակէ. (Սարգ.։)

Առանց թառամելոյ. անեղծութեամբ.

Որք անթառամ պսակեցան յանվախճան յաւիտեանս. (Շար.։)

Անթառամ պայծառանաս. (Մագ. ՟Խ՟Ը։)


Անթոռն

adj.

without nephews or nieces.

NBHL (2)

Ոյր չիք թոռն. թոռ չունեցօղ. թօրունսուզ.

Անորդի եւ անթոռունս. (Մխ. դտ.։)


Անժառանգ

adj.

heirless.

NBHL (9)

ԱՆԺԱՌԱՆԳ գրի եւ ԱՆԺԱՌԱՆԿ. Ոյր չկայցէ արու զաւակ՝ ժառանգ զկնի իւր. անզաւակ. անորդի. ἅπαις. ժառանգ չունեցօղ. էվլատսըզ. վարիսի օլմայան.

Յարու մանկանէ անժառանգ վախճանէր. (Եւս. քր. ՟Ա։)

Ես այր մի անժառանգ եմ, բայց միայն ի դստերէն. (Արծր. ՟Ե. 1։)

Անժառանգ առնէին զաշխարհս ի նախարարաց. (Ղեւոնդ. ՟Թ։)

Զանժառանգսն բնաւին։ Վախճանեալն անժառանկ. (Մխ. դտ.։)

Անժառանգ գոլով. (Վրդն. պտմ.։)

Անժառանգ էի, անծին, ամուլ. (Ոսկ. ես.։)

Եւ հանեալն ի ժառանգութենէ. եվլատլըգտան՝ միրասընտան տիւշէն.

Տէրն մեր արեամբն իւրով գրեաց զհրէայսն անժառանգս. (Շ. բարձր.։)


Անժառանգեմ, եցի

va.

to deprive of heirs;
to disinherit.

NBHL (2)

Անժառանգ՝ անորդի կացուցանել. ազգովին ջնջել.

Անժառանգել զանձն իմ խորհեցան յորդւոց ի մարդկանէ. (Սղ. ՟Լ՟Դ. 13։ (յն. անզաւակութիւն։))


Անժառանգութիւն, ութեան

s.

heirless state, want of succession;
disinherison.

NBHL (1)

Եթէ յաղագս անժառանգութեանն տեսանիցէ զայրն տրտմեալ. (Մխ. դտ.։)


Անիծակուռ

adj.

loaded with curses;
— առնել, to load with maledictions.


Անձեռագործ

adj.

not made by hands, natural, spiritual.

NBHL (8)

ἁχειροποίητος. non manu factus. որ եւ ասի առանց ձեռագործի. ոչ գործեալ ձեռամբ. ոչ կազմեալ մարդկային արհեստիւ.

Անձեռագործ խորան, կամ թլփատութիւն. (Եբր. ՟Թ. 11։ Կող. ՟Բ. 11։)

Անձեռագործ շինուած Քրիստոսի. (Եղիշ. ՟Ե։)

Անձեռագործ երկնից կամար, կամ հիմն հաւատոյ. (Նար. խչ. եւ Նար. եկեղ.։)

Զգեցցի զանձեռագործ հանդերձն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Որ յաթոռ յանձեռագործ նստիս Բանդ Աստուած։ Աստուածածին տաճար անձեռագործ՝ Բանին Աստուծոյ. (Գանձ.։)

Պարիսպս անձեռագործս ունելով. (Պտմ. աղեքս.։)

Անձեռագործ պարսպեալ Նեղոսիւ. (Խոր. ՟Գ. 62։)


Անձեռակերտ

cf. Անձեռագործ.

NBHL (2)

Երկնային անձեռակերտ կամար. (Անան. եկեղ։)

Յարկ անձեռակերտ. (Նար. մծբ.։)


Անձեռն

adj.

handless;
without succour.

NBHL (4)

ἅχειρ, ἅχειρος, ἅχειρης. manibus carens, mancus. Որոյ ոչ գոն ձեռք. ձեռնատ. եւ անգործ ձեռօք. էլսիզ.

(Զկուռս) անոտս անձեռս ի վերայ ուսոց իւրեանց կրեն. (Թղթ. բարուք.։)

Առանց ձեռին.

Վէմն ի լեռնէն անձե՛ռըն հատեալ. (Գանձ.։)


Անձեռնարկելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be taken in hand, extremely difficult;
untractable.

NBHL (13)

Յոր ἁνεπιχείρητος, ἅληπτος. qui nequit assequi, qui non prehenditur. չէ մարթ ձեռն արկանել կամ հասուցանել. ոչ ածելի զբռամբ. անըմբռնելի. անհպելի, անհնարին. ել վուրուլմազ. տօգանըլմազ. դութուլմազ.

Ամենեւին անհասանելին՝ անյուսալի է, եւ անձեռնարկելի. (Ածաբ. ծն.։)

Մկրտութիւն՝ կնիք անձեռնարկելի. (Բրս. մկրտ.։)

Զանձեռնարկելին ամենեւին, եւ զանըմբռնելին ի մահուանէ բնութիւն, այս ինքն զԱստուածութիւն. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Վերամբարձութիւն անձեռնարկելի։ Ոչ երբէք ելանէ ըստ բան քո իր անձեռնարկելի. (Նար. ՟Հ՟Ե. ՟Հ՟Զ։)

Ո՛չ է պարտ անհաս եւ անձեռնարկելի իրաց պատմօղ լինել։ Պարգեւս անձեռնարկելիս խոստանայր. (Լաստ. ՟Ի՟Ե։)

Աղօթէ, զի եւ մայրն անձեռնարկելի մնասցէ շանցն. (Վրդն. սղ.։)

Թէպէտ եւ ինձ յոյժ ծանունք են, եւ անձեռնարկելիք. (Նանայ. յռջբ։)

Պէսպէս պտուղ առաքինութեանցն՝ անձեռնարկելի էր սատանայի. (Լմբ. սղ.։)

Բարկացողն՝ անձեռնարկելի խրատտուաց. (Սարգ. յկ. ՟Դ։)

Խոնարհութիւն շտեմարան անձեռնարկելի է գողոց. (Կլիմաք.։)

Մերով բնութեամբ անձեռնարկելի էր հպել ի նորայն բարձրութիւն. (Շ. մտթ.։)

Ինձ յոքունց տարացոյց վկայս կացուցանել ո՛չ է անձեռնարկելի. (Մագ. ՟Ի՟Ա։)


Անձեռնընդել

adj.

untameable, savage, wild

NBHL (4)

ԱՆՁԵՌՆԸՆԴԵԼ որ եւ ԱՆՁԵՌՆԸՆՏԵԼ. ἁτίθασσος, ἁτιθασσότατος. non mansuetus, intractabilis. Ոչ ընդելեալ ընդ ձեռամբ. ոչ ընտանի. վայրենի. եապանի. վահշի. ալըշմամըշ.

Կենդանեացն այլք մարդասէրք եւ սննդակիցք, եւ կէսք անձեռնընդել եւ ազատք. ռ որս. ՟Է։)

Զօրէն շանց վայրենեաց եւ անձեռնընդելից։ Յընդելեաց եւ յանձեռնընդելից յանասնոց յանբաւ կոյտս։ Զանցուցանելով եւ զվայրենագունօքն եւ զանձեռնընդելիւքն՝ զառիւծուք եւ զկոկորդիլոսիւք։ Վայրենեացն եւ անձեռնընդելեացն. (Փիլ.։)

Զանձեռնընդել չար գազանիդ։ Զանձեռնընդել վայրագիդ։ Ոչ միշտ վայրաբնակ լինելով՝ ընդ անձեռնընդելսն հաւասարէ։ Եւ յերկրէն անգամ առ ի ընդոստումն երկիւղի անձեռնընդելիցն յառնել. (Պիտ.։)


Անձեռնկալ

adj.

helpless, without succour.

NBHL (2)

Որ չունի զձեռնկալու. անօգնական. ձեռք բռնօղ մը չունեցած.

Անձեռնկալ կապեալ եղկելիս ի տարակուսի. (Նար. ՟Ի՟Զ։)


Անձեռնհաս

adj.

that cannot reach or accomplish, incapable, unskilful.

NBHL (9)

Ուր ոչ հասանէ ձեռն. cf. ԱՆՁԵՌՆԱՐԿԵԼԻ.

Բնակութիւն քո երկնից երկինք են՝ աներեւոյթ անձեռնհաս ձեռին մարդոյ. (՟Գ. Մակ. ՟Բ. 8։)

Յանձեռնհասն բարձրութենէ. (Նար. ՟Կ՟Զ։)

Տեսանէին անձեռնհաս զգանձն, եւ զինքեանս ի խոր աղքատութեան. (Սկեւռ. լմբ.։)

Անձեռնհաս ի յափշտակողաց. (ՃՃ.։ Իսկ Նար. ՟Կ՟Զ.)

Անձեռնհաս տագնապ". իմա՛ անհնարաւոր։

Որոյ ձեռն ոչ հասանէ ի հոգալ զկարեւորս, կամ առնել ինչ. անբաւական. անկար. տկար. չատիկօղ.

Ինքեանք անձեռնհաս են, եւ վտանգեալք. (Փարպ.։)

Ոչ միում ումեք յայսցանէ անձեռնհաս է Աստուած. (Եւագր. ՟Ժ՟Գ։)


Անձեռոց, աց

s.

towel.

NBHL (2)

Ձեռաց սրբիչ. փէշկիր. մաքրամա.

Սպասաւոր որ պատրաստէր մահիճս, կամ ջուր ի ձեռս արկանել, կամ անձեռոցս մատուցանել. (Յհ. կթ.։)


Անձեռոցիկ

s.

napkin.

NBHL (1)

Զիւր իսկ զանձեռոցիկն ի նմանէ ի զատ յափշտակելով՝ հարստապէս նովին իսկ լնուին զբերան նորա. (Յհ. կթ.։)


Անձնավաճառ

adj.

that sells himself.

NBHL (2)

Վաճառօղ անձին իւրոյ. ինք զինքը ծախօղ.

Անձնավաճառ գիր. (Նար. ՟Խ՟Ը։)


Ամոքախառն

adj.

cf. Ամոք.

NBHL (2)

Բարեխառն. մեղմ. կակուղ, անուշ. ի թիտալլը, միւթետիլ.

Ամոքախառն օդ։ Ամոքախառն խառնուածովն. (Վեցօր. ՟Ե։)


Կայծախառն

adj.

mixed with live coals;
smouldering.

NBHL (3)

ԿԱՅԾԱԽԱՌՆ ԿԱՅԾԱԿԱԽԱՌՆ. Խառն ընդ կայծս կամ ընդ կայծակունս հրոյ.

Էր զերիս աւուրս ի կայծախառն մոխրին, եւ ոչ մեռաւ. (Հ. կիլիկ.։)

Հնոցի մոխրով կայծախառն մածուցին։ Հալեալ ձիւթ՝ կայծակախառն մածուցին. (Ճ. ՟Դ.։)


Կայծոռիկ

s.

furuncle, boil;
cf. Փոսուռայ.

NBHL (1)

ἅνθραξ carbunculus ռմկ. կածոռիկ. Ուռոյցք այրիչ որպէս կայծ. որ եւ Կայծակն ասի։ (Բժշկարան.։)


Կայռին

s. anat.

penis.

NBHL (2)

պ. գիռ. κέρκος penis. Առնի անդամ. թլպատ. պոչ։ Ուռպել. ՟Ժ՟Ա. առ Լեհացւոյն.։

Որպիսիք էին, կամ յորպիսի ինչ կայռի. պարտի գրիլ, ըստ յն. կայի։


Կայտառ, աց

adj. s.

healthy;
active, agile, lively, brisk, sprightly;
swift, quick, diligent;
gay, merry, jocose, facetious;
pretty, pleasing, prepossessing;
fish;
reptile;
— առնել, —ս յօրինել, to reanimate, to revive, to comfort, to invigorate.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «աշխոյժ, առոյգ, ե-ռանդուն» ՍԳր. «ջրի և ցամաքի ամէն տե-սակ կենդանի», բայց մանաւանդ «ջրային կենդանի» Դան. գ. 79. Շար. Նար. Արծր. (իմաստի զարգացման համար հմմտ. եռալ և զեռուն). որից կայտառական «խայտա-ցող» Ոսկ. յհ. ա. 31. կայտառութիւն Կորիւն։ Այս արմատի երկրորդ ձևն է կայտիռ, ո-հլ. (յետնաբար ի-ա հլ.) «ուրախութիւն, ու-րախութիւնից խաղալ ցատկռտելը» Ա-զաթ. Փիլ. յովն. Յհ. կթ. «ծովային կամ ցամաքային անասուն» Սեբեր. 74. Ճառընտ, որից կայտռալ «ուրախ ուրախ վազվռտել, եռալ զեռալ» Ագաթ. § 239 (ձեռ. տարբ. կտռային, կըտռային, կրկը-նագիրը ունի կտռային՝ ՀԱ 1913, 18) Արծր. հրտր. Պատկ. էջ 161 Ագաթանգեղո-սից փոխառեալ հատուածում ունի սրա տեղ կոտռային. հմմտ. նաև Սարգ. յկ. է, էջ 106 Իբրև զճճիս ի տղմի կապտռէի (առաջին տը-պագրութեան մէջ կայտռայի). կամ ա. պե-տըր. է. էջ 313 Զօրէն ճճեաց ի տղմի կաւտ-ռին (ա. տպ. կայտռան). որ և կայտռել Իմ. ժէ. 18. Ես. ծե. 12. կայտռեցուցանել Իսիւք կայտռական Փիլ. կայտռունակ Նար. խչ. 374. կայտռիկստակ (թերևս ուղղելի կայտ-ռիկատակ) «աքացի, ոտքով հարուած» Վրք. հց. Ա. 73 (ըստ ԳԲ սխալ գրչութիւն որպէս կայտռիք ստահակ ջորիներու. լաւագոյն ձե-ռագրում ունի «կայտռիքն ստահակ ջորւոզ» ընթերցուածը. տե՛ս Զարբ. թրգմ. էջ 286 ըստ Երևակ ամսագրի, 1858 Բ. էջ 43= Ա-թան. 604)։

• ՆՀԲ կայթել և խայտալ բառերից. կայտիռ՝ իբր կայթ+եռ։ Հիւնք. խածա-նել բայից։ Scheftelowitz BВ 29, 31 արմատակից է դնում կայծ բառի հետ։ Մառ ЗВО 16, 151, հյ. թրգմ. Մկըր-տութիւն Հայոց 1911, էջ 88 եռեւա-ռեալ է դնում վրաց. կոտվա «շարժիլ, զեռալ», կոտրիալի «թաւալիլ, գլորուիլ» ձևերից։ Աճառ. ՀԱ 1909, 160 խ և կ ձայների լծորդութեան օրէնքով նոյն է դնում կայթել և խայտալ բառերի հետ։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 397 հիռլ. cath, նգալլ. cad, cadol, հբրըտ. ca-talrid «կռիւ, վէճ», լիթ. katilin, յն. ϰωτίλος «շաղակրատ, թովիչ», սանս. kadt բառերին ցեղակից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] qatr «արագ գնալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 84)։

NBHL (13)

ἁστεῖος urbanus, festivus, venustus, elegans ἑντρεχής velox եւ այլն. (որպէս թէ՝ որ Կայթ առնու, կամ խայտայ) Զուարդ. աշխոյժ. պայծառ դիմօք. չքնաղ. շնորհալի. ընտիր. լաւ. եւ առոյգ. որ կայտռայ. արագաշարժ. փոյթ. եռանդուն. աղեկ, աղուոր, սիրուն, վխտացօղ.

Կայտառ մանուկ. (Ել. ՟Բ. 2։ Գծ. ՟Է. 20։ Եբր. ՟Ժ՟Ա. 23։)

Կայտառ տեսլեամբ. (Յուդթ. ՟Ժ՟Ա. 20։)

Լե՛ր դու կայտառ ի գործս քո. (Սիր. ՟Լ՟Ա. 27։)

Էր արդարեւ տղայն կայտառ, եւ հզօր մարմնով. (Խոր. ՟Բ. 7։)

Կայտառ առնել զյօժարութիւն մեր (յն. զարթուցանել կամ արծարծանել)։ Աղբիւրս այս զնուաղեալսն կայտառս յօրինէ, եւ զվշտացեալսն ափոփէ (յն. մի բառ, ոգի տայ կամ զովացուցանէ) (Ոսկ. յհ.։)

Կայտառ մտօք վարեալք. (Մեկն. ղեւտ.։)

ԿԱՅՏԱՌ գ. τὸ κινούμενον quod movetur. Լուղակ, ձուկն, եւ ամենայն կենդանի զեռուն շարժուն.

Կէտք, եւ ամենայն կայտառք որ ի ջուրս. (Դան. ՟Գ. 79։)

Բղխեալ ի ջրոց սեռս կայտառաց. (Շար.։)

Ի կայտառին կեռեաց կորզեալ զսատերն. (Արծր. ՟Ե. 3։)

Բազմութիւն կայտառաց կարճաց խայթողականաց. (Նար. ՟Խ՟Ե։)

Մկունս բազումս եւ աքիսս ... (զորոց զկնի առի) զի մի՛ կարասցեն կայտառքն փախչել. (Ճ. ՟Բ.։ Տե՛ս եւ ԿԱՅՏԻՌ. ըստ ՟Բ նշ։)


Կայտառութիւն, ութեան

s.

health, vivacity, loveliness;
sprightliness, liveliness, gaiety, sportiveness.

NBHL (2)

Կայտառ գոլն՝ ըստ ամենայն առման.

զորոյ զտղայութեան զկայտառութիւնն յայտ արեալ. (Կորիւն.։)


Կայտիռ

s.

rejoicing, exultation;
capering, friskiness, frolicsomeness, playfulness;
aquatic animal, fish.

NBHL (6)

(գուցէ ի Կայթ, եւ Եռ) ի վերացեալն՝ Շարժումն կայտառական. կայտռալն, խայտալն. եռալ զեռալն. խաղալն. կայթք.

Զկայտիռ զծովայնոցն, զզանազանութիւնս կենդանեացն ձեւոց. (Փիլ. յովն.։)

Բազում խնդութիւն եւ կայտիռս ցնծութեան կացուցանէին։ Բազում կայտիռս եւ խնճոյս ցնծութեան զմիմեամբք զեղեալ. (Ագաթ.։ Յհ. կթ.։)

ԿԱՅՏԻՌՔ. Ի թանձրացեալն, որպէս Կայտառք. լողակք զեռունք.

Յուշ արարին զծովէ եւ զկայտռոց, զթռչնոց եւ զանասնոց. (Սեբեր. ՟Դ։)

Սողնօք եւ կայտռօք լցոյց. (Ճ. ՟Գ.։)


Կայտռամ, ացի

vn.

to rejoice, to exult, to leap, to frisk or skip for joy, to romp, to sport, to frolic, to play, to be all alive.

NBHL (12)

ԿԱՅՏՌԱՄ ԿԱՅՏՌԵՄ ԿԱՅՏՌԻՄ. σκιρτάω, ἑξάλλομαι salio, exilio, exulto. Որպէս թէ Կայթել եռալով. կայտիռս առնուլ. ոստոստել ուրախութեամբ. եւ Եռալ զեռալ կայտառաց. վազել. խաղալ. ցնծալ. խայտալ. ցաթկըտել. եւ վխտալ.

Եռային (օձք) զմարմնով քիմովք եւ կայտռային զանդամօք իմովք. (Ագաթ.։)

Ի զանազան կենդանեաց ի ջուր եւ ի ցամաք կայտռալոյ. (Լմբ. սղ.։)

Ընթացք աներեւոյթք անասնոց կայտռելոց. (Իմ. ՟Ժ՟Է. 18։)

Լերինք եւ բլուրք կայտռեսցեն ընդունել ուրախութեամբ. (Ես. ՟Ծ՟Ե. 12։)

Կայր եւ մնայր բարիոք որսոյն, եւ տեսեալ՝ կայտռէր. (Ոսկ. հռ.։)

Ի վեր կայտռել եւ զուարճանալ. (ՃՃ.։)

Կայտռէին յերեսս երկրին (որպէս զձկունս թօթափեալս ի ցանցոյն). (Խոր. ՟Բ. 82։)

Ցնծային հրճուէին կայտռելով. (Արծր. ՟Գ. 7։)

Զօրէն որդանց միշտ ի տղմի կայտռէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Իբրեւ զճճիս եւ զազրատեսիլ զեռունս կայտռեալ խլրտէին. (Ճ. ՟Բ.։)

Բարեաց ազդումն ի քէն լիցին, եւ ցնծացեալըք կայտռեսցին. (Յիսուս որդի.։)


Կայտռեմ, եցի

vn.

cf. Կայտռամ.

NBHL (12)

ԿԱՅՏՌԱՄ ԿԱՅՏՌԵՄ ԿԱՅՏՌԻՄ. σκιρτάω, ἑξάλλομαι salio, exilio, exulto. Որպէս թէ Կայթել եռալով. կայտիռս առնուլ. ոստոստել ուրախութեամբ. եւ Եռալ զեռալ կայտառաց. վազել. խաղալ. ցնծալ. խայտալ. ցաթկըտել. եւ վխտալ.

Եռային (օձք) զմարմնով քիմովք եւ կայտռային զանդամօք իմովք. (Ագաթ.։)

Ի զանազան կենդանեաց ի ջուր եւ ի ցամաք կայտռալոյ. (Լմբ. սղ.։)

Ընթացք աներեւոյթք անասնոց կայտռելոց. (Իմ. ՟Ժ՟Է. 18։)

Լերինք եւ բլուրք կայտռեսցեն ընդունել ուրախութեամբ. (Ես. ՟Ծ՟Ե. 12։)

Կայր եւ մնայր բարիոք որսոյն, եւ տեսեալ՝ կայտռէր. (Ոսկ. հռ.։)

Ի վեր կայտռել եւ զուարճանալ. (ՃՃ.։)

Կայտռէին յերեսս երկրին (որպէս զձկունս թօթափեալս ի ցանցոյն). (Խոր. ՟Բ. 82։)

Ցնծային հրճուէին կայտռելով. (Արծր. ՟Գ. 7։)

Զօրէն որդանց միշտ ի տղմի կայտռէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Իբրեւ զճճիս եւ զազրատեսիլ զեռունս կայտռեալ խլրտէին. (Ճ. ՟Բ.։)

Բարեաց ազդումն ի քէն լիցին, եւ ցնծացեալըք կայտռեսցին. (Յիսուս որդի.։)


Կայտռիմ, եցայ

vn.

cf. Կայտռամ.


Կայտռիկստակ

s.

kick (from an animal).


Կայտռունակ

adj.

containing fish or aquatic animals.

NBHL (2)

Ունակ կայտառաց յինքեան. պարունակօղ ձկանց.

Ուռկանեցին ի մի ծածկութիւն պաշարման վարմի կայտռունակ ցանցի. (Նար. խչ.։)


Կանթեղավաճառ, աց

s.

lamp-seller.


Կանթեղավառ

s.

lamp-lighter.


Կանխաճառ

adj.

foretold, predicted.

NBHL (3)

ԿԱՆԽԱՃԱՌ եւ ԿԱՆԽԱՃԱՌԵԱԼ. προειρημένος praedictus. Նախագուշակ. նախաձայն. եւ Կանխաւ ճառեցեալ, նախասացեալ.

Կանխաճառ բանք մարգարէից, կամ մարգարէութիւնք. (Լմբ. առակ.։)

Այս շարադրութիւն կանխաճառեալն բանից։ Ընդ կանխաճառեալն այգիս վարկցի։ Գտցէ զամենայն կատարեալ զկանխաճառեալսդ. (Աթ. ՟Ը. ՟Թ։)


Կանկառ

cf. Կանկար.


Կաշառ, աց

s.

bribe, present;
fees;
— օք, by force of bribery, through corruption;
— խթել՝ տալ to bribe, to corrupt, to grease the palm;
to suborn;
—ս առնուլ, to take bribes.

Etymologies (3)

• , ի-ա, ո հլ. «կողմնակցութեան համար տրուած վարձք» ՍԳր. որից կաշա-ռել Եփր. թգ. կաշառաբեկ Գ. մակ. դ. 15. Բուղ. կաշառագնաց Բ. մակ. ժ. 20. կաշա-ռակուրծ Բուզ. դ. 5. կաշառառու Առակ. ժե 27. Յոբ. ժէ. 34. անկաշառ Ոսկ. յհ. ա. 13 Բ. ևոր. կաշառանալ «կաշառուիլ» Լմբ. ժբ. մարգ. էջ 138 (ամբակ. ա. 4). կաշառակեր, կաշառակերութիւն (նոր բառեր) ևն։

• Հներից Վրդն. ել. ստուգաբանում է «ևալ շառ, որ է ամբոխ և շարաւանդ ստից»։ ՆՀԲ «որպէս թէ կշռեալ տուրք, որպէս փրկանք»։ Սրանից նաև Հիւնք։

• ԳՒՌ.-Ջղ. կաշառ, Ալշ. Երև. Կր. Մրղ. Ոզմ. Սլմ. կաշառք, Մշ. կաշառկ, Մկ. կաշառք, Խրբ. գ'mշmռք։

NBHL (2)

δῶρον, δόμα donum, munus եւ λύτρον redemptionis pretium (որպէս թէ կշռեալ տուրք, որպէս փրկանք) Ընծայն զոր առնու դատաւորն առ ի լինել ի կողմն տուողին. տե՛ս (Ել. ՟Ի՟Գ. 7. եւ 8։ ՟Ա. Թագ. ՟Ը. 3։ Սղ. ՟Ի՟Ե. 10։ Ես. ՟Ե. 23. ՟Լ՟Գ. ՟Խ՟Ե. 13, եւ այլն։)

Բայց դու ինձ մի միայն զարծաթ կաշառ առդներ, զի բազումք եւ զբան փաղաքուշ սովոր են տալ կաշառ, եւ զգովութիւնս նանիրս. (Լմբ. սղ.։)


Կաշառաբեկ

adj.

bribed, corrupted, suborned;
venal;
—ս առնել, to bribe with gifts or with money.

NBHL (3)

δεδωροκοπημένος muneribus corruptus. Բեկեալ, այսինքն զիջեալ կամ որսացեալ կաշառօք. կաշառառու. կաշառակուրծ.

Պատուհասակոծ առնէր զդպիրսն իբրեւ զկաշառաբեկս. (՟Գ. Մակ. ՟Դ. 15։)

Կաշառաբեկս առնէր. (Բուզ. ՟Դ. 5։)


Կաշառագնաց լինիմ

sv.

to suffer oneself to be corrupted, to take bribes.

NBHL (2)

ԿԱՇԱՌԱԳՆԱՑ ԼԻՆԵԼ. Դաշնաւորիլ կաշառօք.

Ի պատգամս անկանէին, կաշառագնաց լինէին, առնուին (դրամս). (՟Բ. Մակ. ՟Ժ. 20. յն. արծաթսիրութեամբ վարեալք՝ ամսքեցան արծաթով։)


Կաշառակուրծ

cf. Կաշառաբեկ;
— առնել, to procure through bribery corruption;
to corrupt, to render venal;
— լինել, to allow oneself to be corrupted by presents, to be venal.

NBHL (3)

δωροβόρος, δωροδόκος, δωροφάγος dorivorus, donorum avidus. Կրծօղ զկաշառ. կաշառք ուտօղ.

Կաշառակուրծս կաշառաբեկս առնէր առ հասարակ. (Բուզ. ՟Դ. 5։)

Որ վաղվաղէ զվկայելն, կամ է թեթեւամիտ, կամ կաշառակուրծ։ Գործ մեղանչական եւ կաշառակուրծ եւ այլն. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ.։)


Կաշառակրծութիւն, ութեան

s.

bribery, corruption;
venality.

NBHL (3)

δωροδοκία corruptio per dona. Կաշառակուրծն լինել. կաշառառութիւն.

Վասն կաշառակրծութեան ակն առնուին, եւ ոչ յանդիմանէին։ Թագաւորն եւ իշխանք կաշառակրծութեամբն անիրաւէին ի դատաստանս. (Լմբ. ովս. եւ Լմբ. ամովս.։)

Կաշառակրծութիւն զայս (զկուրութիւն իմաստնոց) կարէ առնել։ Արծաթսիրութիւն եւ զիշխանս հրէիցն կաշառակրծութեամբ ապականեաց. (Ոսկ. յհ.։)


Կաշառանք

s.

act of bribing or corrupting.

NBHL (5)

Կաշառելն. եւ կաշառ.

Կաշառանօք ի բաց քեցել, կամ առնուլ զիշխանութիւն. (Վրք. ոսկ.։)

Կաշառանօք աւագաց յափշտակեսցէ զառաջնորդութիւն. (Շ. ընդհանր.։)

Իբրեւ կաշառանօք ի պատճառս երկրաւոր փափկութեան զուր պաշտեն զիս. այսինքն իբր կաշառութեամբ յինէն. (Անան. ի յովնան.։)

Առանց կաշառանաց զարժանաւորսն ձեռնադրեսցեն. (Հ=Յ. նոյ. ՟Ժ՟Ա.։)


Կաշառառու, աց

adj.

taking bribes, greedy of gifts, corrupted, venal;
sub-orned;
— դատաւոր, venal or unjust judge.

NBHL (5)

δωρολήπτης, δωροδεκτής munerum acceptor. Առօղ զկաշառ. կաշառակուրծ. կաշառք առնօղ՝ ուտօղ.

Սատակէ զանձն իւր կաշառառուն. ռակ. ՟Ժ՟Ե. 27։)

Հուր այրեսցէ զտունս կաշառառուաց. (Յոբ. ՟Ժ՟Է. 34։)

Անսուրբք եւ կաշառառուք եւ այլն. (Յճխ. ՟Ժ։ Խոր. ՟Գ. 68։ Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Դատաւորաց կաշառառու յեղադարձութիւնս. (ՃՃ. իբր կաշառական։)


Կաշառառութիւն, ութեան

s.

the accepting or taking bribes.

NBHL (4)

Առնուլն զկաշառս. կաշառակրծութիւն.

Վասն անիրաւ դատաստանաց, վասն կաշառութեան. (Ճ. ՟Ը.։)

Մեղայ կաշառութեամբ. (Մաշկ.։)

Կաշառառութեամբ յայնպիսի յանդգնեցաւ գործ. (Ոսկիփոր.։)


Կաշառատու, աց

adj.

giving bribes or presents to corrupt.

NBHL (5)

ԿԱՇԱՌԱՏՈՒ ԿԱՇԱՌԱՏՈՒՐ. Տուօղ զկաշառս. կաշառք տուօղ.

Կաշառատուքն բռնաւորացգ առաւել դատապարտութեան եւ անիծից են արժանի. (Շ. ընդհանր.։)

Ընկեր նորին կաշառատուին. (Լմբ. սղ.։)

Անիրաւաց, կաշառառուաց, կաշառատուաց. (Սկեւռ. աղ.։)

Կաշառատուրքն զընկերս զզուէին անիրաւաբար. (Լմբ. միք.։)


Կաշառեմ, եցի

va.

to bribe, to corrupt, to practise upon, to buy over, to suborn, to seduce with bribes.

NBHL (11)

δωροκοπέω muneribus corrumpo. Կաշառօք որսալ, ամոքել. կաշառաբեկ առնել. կաշառ տալ.

Մենեղաւոս կաշառեաց զանդրոնիկոս. (Նախ. ՟Բ. Մակ.։)

Զպահապանսն կաշառեն. (Ճ. ՟Բ.։)

Կաշառեցին եւ պատրեցին կարասեաւն. (Շ. մտթ.։)

Ոչ կաշառէր նմա զորթն դիեցիկ. (Եփր. թագ.։)

Կաշառեցին զբանտապանն, կամ զպահապանսն. (Հ=Յ. հոկտ. ՟Ե. Հ=Յ. հոկտ. ՟Ժ՟Զ.։)

Որում ոչ ընծայիւն կաշառեալ աչառեցաւ. (Պիտ.։)

Գործովք միայն գրաւի, եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշառի. (Նար. ՟Բ։)

Կամ յիմաստութեանն ի հնարից ըմբռնիլ, կամ յանզգամութեանն ի մեծութենէ կաշառիլ. (Լմբ. սղ.։)

Իմաստութեամբն կաշառէ զնոսա, որպէս եւ երկրպագութեամբն։ Լաբանու ի նոյն կարծիս կաշառեալ՝ օրհնելով տանի զնա. (Վրդն. ծն.։)

Մատնեցին զնա իշխանին, եւ սուրբն կաշառեաց (այսինքն ընծայիւք մեծարեաց) զմատնիչն, եւ ասէ. շատ շնորհակալ եմ՝ որ պատրաստեցիր ինձ զերկնից արքայութիւն. (Հ. կիլիկ.։)


Կաշառիչ

s.

briber, corrupter;
sublimit


Կաշկառ, աց

s.

heap of stones, mass of rocks.

Etymologies (4)

• «քարակոյտ» Մագ. որից կաշ-կառուտ «քարոտ տեղ» Օրբել. հրտր. Էմ. էջ 254. կաշկառիլ Մագ. թղ. 229. քարակաշ-կառ Անան. եկեղ. (=քարակարկառ Բուզ.)։

• = Կարկառ բառի գաւառականն է. տես կառ արմատի տակ։

• ՆՀԲ միացնում է կարկառ բառին։ Նոյնը Ղափանցեան ЗВО 23, էջ 357։

• ԳՒՌ.-Ղրբ. կա՛շկառ «արտի կամ ալգու մէջ աւելորդ քարերից կազմուած դէզ», Աղլ. կա՛շկառ «քարի կտորտանք, խիճեր»։

NBHL (2)

Կարկառ քարանց՝ որ ընդ միմեանս կառեալ իցեն պնդապէս.

Իբրու զկաշկառ վիմաց հուպ միմեանց հարթ եւ հոյծ կարկառեալ. (Մագ. ՟Կ՟Դ։)


Կաշմբուռն

adj.

strong, sturdy, robust, athletic, muscular, brawny.

NBHL (2)

ἁλκήεις robustus, fortis, strenuus. որ եւ ԿԱՐՇՆԵՂ. Կարծր եւ բուռն. կորովի. ուժեղակ. հզօր.

Այր կաշմբուռն զօրաւոր. (Եւս. քր. ՟Ա։)


Definitions containing the research ռ : 10000 Results

Արատ, ոց

s.

spot, stain, blemish;
vice, fault, defect;
sign, natural mark;
blot, disgrace;
յ— հայել, to regard amorously or indecently.

Etymologies (5)

• , ո հլ. (յետնաբար նաև բց. յարա-տուէ, գրծ. արատաւ) «մարմնական պակա-սութիւն. 2. բիծ, կեղտի նշան, լաքա. 3. վը-նաս» ՍԳր. Եփր. ծն. և ղևտ. Կանոն. հիմայ գործածական է միայն երկրորդ նշանակու-թեամբ։ Որից արատաւոր ՍԳր. արատել Ել. իր. Բ. կոր. ղ. 3. Ոսկ. ես. անարատ ՍԳր Կոչ. անարատութիւն Ագաթ. սրան են պատ-կանում նաև արատիլ «պատը նեղքուիլ» Ոսկ. Փիլիպ. 411 (չունի ՆՀԲ, բայց յիշում է ԱԲ) և անարատ «ամիանտ քարը» Բրս. պհ. ա. վեր-ջինը կազմուած է թարգմանաբար յն. ἀμί-αντος բառից, որ նշանակում է «անարատ, մաքուր. 2. ամիանդ քարը» (a բազասա-կանով μιαίνω «ապականել, կեղտոտել» բայից)։

• Ասետիքեան, Քերակ. 1815, էջ 313 յար ատելի։ Տէրվիշ. Նախալ. 103 սանս. rad, լտ. radere «քերել, քերթել» բա-ռերի հետ։ Հիւնք. յն. ἂρδα «կեղտ»։ Սարգիսեան տե՛ս արահետ բառի տակ։ Karst, Յուշարձ. էջ 417 ար+հատ. ար=թաթար. ar «մաքուր, լաւ», arik «մաքուր», ari «գեղեցիկ», իսկ հատ «կտրուած» բառն է, որ կրճատուած է ատ ձևով։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 65 ա բացասականով պհլ. rāt «բա-րեբարոյ»։

• ԳՒՌ-Արատ արմատը կորած է. բայց կայ անարատ բառը. Ախց. Կր. Մրղ. Սլմ. Տփ. անարատ, Երև. անա՛րատ, անա՛րաթ, Ալշ. Ակն. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. անարադ, Ասլ. անարա*, Մկ. mնmրատ, Տիգ. mնm-րmդ, Հճ. անայօդ. մինչև անգամ Կեսարիոյ և էնկիւրիի թրքախօս հայերը պահած են բառս անարադ ձևով։

• ՓՈԽ.-Թուրք գաւառականները տեղ տեղ փոխ են առած այս բառը հայերէնից [arabic word] anarad ձևով. օր. Կեսարիոյ թիւրքմէնները ունին anarad yaγ «անարատ իւղ» (եր-կուսն էլ հայերէնից). տե՛ս Տ. վրդ. Պա-լեան, Բիւր. 1898, 712 և Գազանճեան, Յու-շարձ. էջ 328.-Նոյնպէս Ատանայի թուր-սառ և թրքախօս յունաց բարբառով anaradl (տե՛ս Արևելք 1888, նոյ" 8-9), Սեբաս-տիոյ թուրք բարբառով anaradl (ըստ Գա-բիկեան, անձնական)։

• «արագիլ»? անստոյգ նորագիւտ բառ, որի մասին աւելի ընդարձակ տե՛ս Արիովդ։

NBHL (4)

μῶμος, σπίλος, πάθος, αἱτία macula, vitium, nota, labes Նիշ տգեղ. բիծ. սպի. ախտ. պնկասութիւն. կեղտ. պատճառ բասրելի. ամօթալի ինչ.

Ջաղջախեալ եղէդն կարծեմ լինել, որ արատաւ իւիք առնիցէ զպատուիրանս Աստուծոյ. (Բրս. հց.։ Երզն. մտթ.։)

Ամենայն արատոյ պատճառ զգայութիւնս է. (Ճ. ՟Թ.։)

Ընդդիմանալ եղեւ նա զօրութեան հրեշտակին առանց արատոյ. (Եփր. ծն.։)


Արար, ոց

s.

act, action, fact, deed, work;
production, creation;
—ք երեւելի, exploit, achievement.

Etymologies (1)

• տե՛ս Առնել։

NBHL (5)

Ինքն իսկ արարն (կազմութեան մարդոյս) ո՞չ խրատիցէ զքեզ ... զի ի վեր եւեթ հայիցիս։ Տգեղ եւ անվայելուչ էր՝ մինչդեռ սիկն եւ կաւ եւ ջրոցն բազմութիւն ունէր զարարն երկրի. (Ոսկ. ես.։)

Գոյք կոչին եւ արարք եւ ստացուածք կառուցեալ հաստատութեամբ առաքինութիւնք. եւ ըստ առաքինութեան գործ. (Փիլ. լին. ՟Դ 148։)

Արարս եւ ժառանգութիւնս գնիցես։ ի բոզս զիւրեանց արար վատնիցեն. (Ոսկ. մ. ՟Ա 20. եւ 18։)

Կիւրինիոս գիր արարոց եւ իւրաքանչիւր բնակութեանց արար։ Զիւրաքանչիւր տունս եւ զարարս առնուլ. (Եւս. քր. ՟Բ։)

Յափշտակութիւն առէր ընչից եւ արարոյ. (Եղիշ. ՟Ա. ՟Է. ՟Ը։)


Արգաւանդ, աց

adj.

fertile.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «բերրի, պտղաբեր, բարեբեր» Փարպ. Խոր. Պիտ. Յհ, եմ. առ որից արգաւանդաբէր Նար. խչ. արգաւան-դահող Փիլ. Խոր. Պիտ. Նար. արգաւանդա-միտ Պիտ. արգաւանդապտուղ Խոսր. արգա-ւանդեայ Շիր. արգաւանդութիւն Պիտ.-ՀՀԲ և ՋԲ ունին նաև արգևանդ ձևը.--Բոլորն էլ յետին։

• Lagarde, Arm. Stud. § 237 յն. οργα-οντ-, իբր ὄργάς «հիւթալի, պարարտ և բարեբեր տեղ. անտառապատ երկիր»։ Տէրվ. Նախալ. 64 արգոյ, արգաւոր, արժել ևն բառերի հետ՝ հնխ. argh «ար-ժել» արմատից։ Հիւնք. արգանդ-ից։ Թւում է թէ բառիս մէջ -ւանդ մաս'իկ է (հմմտ. զնդ. vañt-«-ւէտ») և բուն ար-մատն է արգ՝ իբր «բերք, պտուղ»։ Եւ անշուշտ սրա համար է որ Pedersen, Philologische Wochenschrift 1907, յունվ. 5, թրգմ. ՀԱ 1907, էջ 95 գրում է թէ արգ «արժէք» պարսիկ բառն է՝ ազդուած արգասիք բառի նշանակու-թիւնից։-Karst, Յուշարձան, էջ 406 սումեր. rak «ստեղծել, զաւակ բերել» բառի հետ։ Ղափանցեան ЗВО 23, 353 արգանդ, արգասիք և զարգանալ բա-ռերի հետ՝ arg «պտուղ» արմատից։

NBHL (4)

εὕφορος, γόνιμος fertilis, foecundus Արգասաւոր յոյժ. բերրի. պարարտ. յուռթի. հիւթեղ. արքենի.

Ոռոգանէր զարգաւանդ երկիր մտաց իմոց. (Յհ. իմ. ատ.։)

Թանձրահող, արգաւանդ եւ առաքինի երկիր. (Փիլ. բագն. (յն. լոկ, խորահող երկիր։))

Պտղաբերի միայն բարի եւ արգաւանդ հողն. ռ որս. ՟Ա։)


Արդիւն

cf. Արդիւնք.

Etymologies (2)

• ՆՀԲ հանում է արտ բառից (համաձայն րառի «բերք, արմտիք» նշանակութեան, որ սակայն երկրորդական է)։ Windisch. 41 ուզում է կցել սանս. rtu «տարուայ եղանակ» կամ նաև (dh, vrdh բառե-րին։ Lag. Urgesch. 410 սանս. ardh «ի կատար ածել», Տէրվ. Նախալ. 65 սանս. ardh, յն. ἀϰმω, հսլ. rasti(=ard-ti) «աճիլ, բարգաւաճիլ», rodu «ծնունդ» ևն բառերի հետ՝ հնխ. ardh «տածել, խնամել» արմատից։ -Հիւնք. էջ 78 արդ արմատից։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 193 պրս. [arabic word] ard «ա-ւիւր» բառից։ Scheftelowitz BВ 29, 21 լտ. pretium «գին» բառին ցեղակից։ Pedersen KZ 40, 210 հյ. առնել, յն. ἄραρίσϰω բայից։

• ԳՒՌ.-Պահուած է միայն արդիւնք գալ «մի բանի ծառայել, պէտք գալ» ոճի մէջ (Տա-րէնտէ). նոյն է նաև արդում Երև. «հողի բեր-քը». օր. «Մնին հարիր արդում տուող հողեր» (Պռօշեան, Յեցեր, էջ 90)։

NBHL (11)

ԱՐԴԻՒՆ. եւ ԱՐԴԻՒՆՔ. ἕργον, πράγμα, ἁπόδειξις. opus, res, demonstratio. Գործ յառաջ եկեալ յի՛նչ եւ է պատճառէ. իր. իրական ինչ. իրօք կատարումն. վաստակ. ներգործութիւն. հանդէս եւ ցուցակութիւն գործոյ. յօրինուած. կազմութիւն. գոյացութիւն. զանգուած. գործք, բան. իշ, ամէլ, ֆիիլ.

Քանզի գործոյ եւ արդեան օրինակ է ձեռնն. (Մեկն. ղեւտ.։)

Ի ցամաքել սիրոյ սպառեսցի ամենայն բարի արդիւն. (Տօնակ.։)

Բանն տէրունական՝ արդիւն եղեւ յաւիտենական։ Զի հաստատեսցէ արդեամբն զբան։ Որ ինչ աստ է, ստուեր է. եւ որ ինչ անդ՝ արդիւնք անշարժքօ եւ հաստատունք։ Այս է ճշմարտութեան անհակառակելի արդիւնք, յորժամ զթշնամիս ոք կոչիցէ վկայս. (Ոսկ.։)

Առանց արդեանցն առաքինութեան. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)

Սկսայ ժողովել զարդիւնս խցին։ Զոր խնդրէր՝ առնոյր, եւ տայր զայն հիւանդաց, եւ ինքեան եւ ոչ մի ինչ արդիւնք առնէր. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Թ։)

Յարդիւնս զբանն ածիցէ։ Զամովսական սպառնացումն յարդիւնս ածէ. (Խոսր.։)

Նա յառաջագոյն նկատեաց, սայադիւնս ած զնկատեալն. (Ոսկ. եփես.։)

Ոչ տացէ թոյլ արդիւնս առնուլ սերմանցն. (Խոսր.։)

Ի քեզ իսկ արդեամբք զնոյն հուր ընկալեալ։ Որում ապա եւ արդեամբք իսկ գտաւ ժառանգաւոր։ Եղիցի արդեամբք լսել. (անյաղթ. Բարձր։)

Արդեամբք մեղաւ, զի շնացաւն. եւ բանիւք, զի գրեաց հրովարտակ առ յովաբ սպանանել զուրիա. վասն այսորիկ հալածեցաւ յորդւոյն արդեամբք, եւ նախատեցաւ ի սեմեայ բանիւք. (Կիւրղ. թագ.։)


Արդն, դունք

s.

lance, spear.

Etymologies (2)

• (-դունք, -եանց) «նիզակ, տէգ» Յոբ. խա. 17, Փիլ. լին. դ. 183. որից արդնընկէց Բ մակ. դ. 14. արդնակիր Պտմ. աղէքս. արդ-նատէգ Սարկ. հանգ. արդնաւոր Փիլ. լին. 384. Ճառընտ. երկարդնեայ Պտմ. աղէքս. 32 ի՞նչ կապ ունի գեղարդն բառի հետ։

• Lagarde, Arm. Stud. § 243 ՆՀԲ-ի բե-րանն է դնում յն. άρδίς «նետի սուր ծայրը, խթան» բառի համեմատութիւնը և էջ 167 ընդունում է իբրև ստոյգ։ Այս մեև-նութիւնն ունի նաև Հիւնք։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 յն. άρδις բառին աւելաց-նում է նաև հիռլ. aird «ծայր» (այսպէս նաև Boisacq 15), բայց չի ընդունում հայ բառի համեմատութիւնը՝ ձայնական օրէնքների անհամաձայնութեան պատ-ճառով. (սպասելի էր ըստ օրինի *արտ)։ Նոյն հեղինակը իր Arm. Gram աշխա-տութեան մէջ բնաւ չէ իսկ յիշած այս համեմատութիւնը։ Seheftelovitz BВ 29. 29 լտ. radius «գաւազան» բառի հետ։ Թեռեարեան, Կարնամակ, ծանօթ. 19, 132 և Արիահայ բռ. 43 պհլ. արտիշ-տար բառի մէջ ուզում է տեսնել արդ ձևը և բառը մեկնել իբրև «տիգաւոր զօրք», միևնոյն ժամանակ արդն և աշ-տեայ իրար է միացնում։ Petersson KZ 47, 245 լիթ. ardai, ռուս. peль, լտ. assar, assis բառերի հետ, որոնք նշա-նակում են «ձող, գերան, տախտակ ևն»։ Pokorny 1, 84 ընդունում է առաջին համեմատութիւնը, բայց միւսները մեր-ժում. է։

NBHL (1)

Ի պատերազմի յախոյեանէ սո՛ւր արդեանց ի սիրտ առնուցու. (Փիլ. լին. ՟Դ 183։)


Արդու, աց

s.

artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).

Etymologies (3)

• . ե-ա հլ. «մի տեսակ չափ է, որ առնում է 72 քսեստ կամ 29 օխած ՍԳր. գոր-ծածուած է 11 անգամ և ուրիշ տեղ չկայ։

• = Հպրս. ἀρτάβη, որ աւանդել են յոյն մա-տենագիրները և որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] irdabb կամ ardabb (Կամուս, թրք. թրգմ. Ա. 142 համարում է եգիպտա-կան մի մեծ չափ), խպտ. ertōb, յն. ვρτάβη «ნ6 լիտրա», լտ. artaba, հին ֆրանս. ar-deb, վրաց. არდაჟი արտավի «2 փութ= 80 ֆունտ»։ Ըստ Հիւբշ. մեր բառը փոխա-ռեալ է պարսկականից. բայց այն ժամանակ սպասելի էր *արտաւ ձևը։ Ուղղակի լունա-րէնից են արտաբոս կամ արտափ Շիր. որ տե՛ս վարը արտաբոա։-Հիւբշ. 111

• Բառիս վրայ ընդարձակ խօսել է նախ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 50-53, ուր տալիս է և վերի համեմատու-թիւնները։ Նրանից յետոյ գալիս են ՆՀԲ Bö̈ttich. Arica 13, Lag. Urgesch. 906 ևն։ -Հիւնք դնում է արդն «նիզակ» բառից։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա. 194 պրս. ❇ ārd «ալիւր» բառից։

NBHL (1)

Արդու մի ալիւր բաղարջ։ Արդու մի գարւոյ։ Արդուաւ նաշհոյ։ Ա՛ռ զարդու փոխնդոյս։ Որ սերմանցէ արդուս վեց, ժողովեսցէ դրիւս երիս։ Կշիռ ըստ գրուին եւ ըստ արդուին եղիցի։ Զվեցերորդ արդուի ի քոռէ գարւոյ. (Դտ. ՟Զ 19։ Հռութ. ՟Բ 17։ ՟Ա. Թագ. ՟Ա 24։ ՟Ժ՟Է 17։ Ես ՟Ե 10։ Եզեկ. ՟Խ՟Ե 11. 13։)


Արեգակն, ական, կունք, կանց

s.

sun;
cf. Արեւ.

Etymologies (3)

• Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-

• ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։

• ԳՒՌ.-Ջղ. արեզ'ակ, Կր. արէգ'ակ, Տփ. արե՛զագ, Սչ. արեքագ, Երև. արե՛քակ (բայց տրե՛քագը), Խրբ. Ննխ. Ռ. տրէքագ, Պլ. միայն արեվ-արեքագ «շատ արևոտ, լու-սաւոր (օր)» ձևի մէջ. Ոզմ. արեգկ, լեր-գ.mկ, Վն. արեկmկ, Տիգ. արեքագ, Զթ. արիգ'օզ, Մկ. երեկ.mկ, Սլմ. mրկmկ., Գոր. ըրե՛քնակ, Ղրբ. ըրի՛քմնակ, ըրի՛յհնակ, Ագլ. ըրm՛յնmկ, բայց և արեքա ք։

NBHL (3)

Արեգակն, լուսոյ ակն, զի լուսոյն սեռն եւ յստակ լոյսն ի նմա է. (Վրդն. սղ.։)

Մեծն հռոմ, ուր կան արեգակունք աշխարհի պետրոս եւ պօղոս. (Վրդն. աշխարհ.։)

Լուցանին որպէս զարեգակունս յանմատոյց լուսոյն. (Յճխ. ՟Ժ՟Դ։ տե՛ս եւ Նար. չ. եւ Նար. առաք.։)


Արեւ, ու

s.

sun;
light;
life, day;
յ—ու գալ, to come in broad, day-light, to come before the sun sets;
յ—ն երգնուլ, to swear by one's days or life;
զքաղցր —ն յաչաց հանել, ղրկել յ—է, to deprive of light, to blind;
յ—է արկանել, զ— հատանել, to murder, to kill;
to lose one's life;
ի մտանել —ու, the setting of the sun;
յելանել, ի ծագել —ու, the rising of the sun;
ըմպել յ— ուրուք, to drink to the health of some one, to toast;
մուտք, ելք —ու, sun set or – down, sun rise.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. արեվ, Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. արէվ, Ասլ. արէ՛վ, Սլմ. mրեվ, Հւր. mրէվ, Ագլ. Զթ. Հմշ. Տփ. արիվ, Ոզմ. ա՛րիվ, Մրշ. Մրղ. Տիգ. mրիվ, Հճ. այեվ, Սչ. կայ միայն արեվելք։ Նոր բառեր են արեկող, արևբաց, արևալոյս, արևազուրկ, արևահամ, արետ» հաս, արևակոխ, երկայնարև։

NBHL (10)

ԶԱՐԵՒ ՀԱՏԱՆԵԼ. Բառնալ զկեանս.

Ոչ արեւ, եւ ոչ աստեղք երեւէին։ Արեւն ի մուտս լինէր։ Մօտ ընդ մուտս արեւուն։ Իբրեւ արեւն ջեռնոյր, հալէր։ Անկաւ արեւն զգլխովն յոնանու։ Եւ ոչ խորշտակահար լիցին յարեւու. եւ այլն։

Ո՛ւր եւ հասանէ ի ճառագայթից անտի արեգականն, արեւ կոչի նա. եւ արեգակն գլխովին յերկինս է. (Մծբ. ՟Զ։)

ՅԱՐԵՒԷ ԱՐԿԱՆԵԼ, կամ ԱՆԿԱՆԻԼ. Բառնալ կամ բառնիլ ի կենաց.

Եւ թէ ընդդէմ դառնայցէ, յարեւէ արկանիցեն. (Եզնիկ.։)

Պղատովն վաճառակուր եւս եղեւ ... եւ ողորմելի եւ եղկելի յարեւէն եւս անկանէր. (Ոսկ. մ. ՟Բ 8. յն. ելոյծ զկեանս։)

Փոխանակ կեանս առնելոյ՝ զարեւ հատէք, ասէ. (Եղիշ. ՟Ը։)

ՅԱՐԵՒՈՒ, կամ ՅԱՐԵՒԻ. իբր Մինչդեռ լոյս է. լուսով.

Փրկել ի հովուացն զդստերսն ռագուէլի, եւ յարեւի ածել ... Գան յարեւի. (Արշ. ՟Ժ՟Ը։)

ԱՐԵՒ ՏԵՂԻ. (առաւել ռմկ) իբր Արեգունի կամ արեւուտ տեղի.


Արի, րեաց

adj.

valiant, valorous, courageous, manly, strong, bold, intrepid, brave;
Արիք, the Persians.

Etymologies (1)

• «կապիճ». ունի միայն Բառ. երեմ. էչ 37։

NBHL (3)

(լծ. ընդ այր, արու, եւ առաքինի. եւ յառնել, արի՛, թ. է՛ր, էրփէկ. եւ յն. ա՛րիս, արէս չԱստուած մարտի. իսկ ա՛րի. ա՛րիստօս. լաւ, ամենալաւ, եւ քաջ). ἁνδρεῖος fortis, ἅριστος optimus vel egregius (sicut Mars), strenuus, γενναῖος generosus Քաջ. հզօր. անմեղկելի. կորովի. իբր կանգուն յոտս, եւ տոկուն իբրեւ զայր. քաջասիրտ.

Առ նկունս, եւ առ արիս։ Արանց արեանց. (Նար. ՟Գ. ՟Թ։)

Զարեանց եւ զքաջացն զառաքինութիւնս ճառել. (Մագ. ՟Ի՟Է։)


Բարկ

adj.

sharp, pungent, acrid;
acid, sour, rough.

Etymologies (3)

• «կծու, թունդ» Ագաթ. «դժնեայ, բարկացկոտ» Ոսկ. ես. մ. ա. 46. Եւագր. «ուժգին, սաստիկ, շատ» Ոսկ. գղ. Անկ. գիրք նոր կտ. 110, 231. «հրավառ, սաստիկ տա-քացած». Վստկ. 134. Թլկր. 49. որից բարկա-նալ «զայրանալ»։ ՍԳր. բարկութիւն «զայ-րոյթ» ՍԳր. Ոսկ. Եփես. «կայծակ» Իմ. ժթ. 12. Եւս. քր. Ոսկ. մտթ. բարկացայտ Ագաթ բարկացող ԱԳր.. բարկացութիւն Եփր. հա-մաբ. ևն։ (Բարկութիւն և նրտմտութիւն հո-. մանիշների տարբերութեան վրայ մանրամա-՝ սըն տե՛ս Տաթև։ ամ. 235, և մտթ. Եւագր. 74)։ -Արևմտեան գրականում կազմուած նոր բառ՝ է բարկօղի «կոնեակ»։ ❇։ ։

• ՆՀԲ լծ. բարտկ։ *Տէրվ.. Նախալ. 96 սան.. bhrāǰ, զնդ։ barāǰ, յն. φλέγω. լտ. flagrart բառերի հետ հնխ, bharg «շողալ, խորովել, բաղձալ» արմատից։ Müller WZKM. 5, 267 յն.։ φλέήω «վա-

ռել» բառի հետ։ Հիւնք. լտ. parcus «ագահ»։ Patrubány SA 1, 218 սանս bhraǰ «փայլ, ցոլք» բառի հետ։ Schef-telowitz BВ 28, 307 լեթթ. bargs «խիստ, անգութ», լիթ. burgeti «կռուիլ», հհիւս. berkja «աղմկել» բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 58 յն. φάγρος (կրե-տական) «յեսանաքար» և φοζός «սրա-ծայր» ձևերի հետ համեմատելով՝ հա-նում է հնխ. bheg2 արմատից. հայե-րէնի նախաձևն է հնխ. bhag2-ro բարկ։ Petersson IF 23 (1908), էջ 403 հնխ. bherg արմատից, որ աճած է bher «կտրել» պարզ արմատից. հմմտ. ւն. φάρω, զնդ. bar «կտրել, փորել», հիսլ. barki «կոկորդ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձ. 403 հլ. բուռն բառի հետ՝ սումեր. bar «ձեռք». bar «զօրեղ, կատաղի», էջ 418 թթր. berk «ամուր», ույգուր. berk «յոյժ, ամուր», ատրպտ. berk «կարծր, պինդ», եաքութ. bärkkä «յոյժ, լաւ», չուվաշ. parga «ամուր, հաստատուն»։ Դաւիթ-Բէկ. Յուշարձ. 396 նգալլ. bragod, bragdy, կորն. bregand, հբրըտ. bra-caut «խմորում», յն. βράσσω «եռալ», լտ. flagrari «այրիլ, բորբոքիլ»։ Թի-րեաքեան, Բազմ. 1912, 265 բարկանալ հանում է պրս. barik «բարակ, նուրբ» բառից։ Petersen, Kelt. gram. 1. 109 և Persson,. Beitr. 22-(տե՛ս Pokorny. 2, 188) հիռլ. bərb, borp «յիմար», նիռլ. borb «կոշտ», լեթթ. bārgs «կարծր, խիստ, անգութ, անագորոյն» (Traut։ հաճ, յամառ, անմարդամօտիկ անձ», barkun «կոշտ, անհարթ» բառերի հետ, որոնց նախաձևն է հնխ. bhorg2o-(Po-korny 2, 188)։ Petersson IF 23, 403 և Persson, Beitr. 1, 37 (տե՛ս Boisacq ։ 1101) ստ. գերմ. brakig, հոլլ. brak, ։ անգլ. brack. «դառն, աղի, աղաջուր» բառերի հետ, որ մերժում է Pokorny անդ։ ՒԻՌ.-Տփ. բարգ, Ալշ. Խրբ. Մշ. բ'արգ. մ բ'mրկ, Ախց. բ'արք, Մկ. Սլմ. Վն. պmրկ, Ասլ. բ'ար*.-Տփ. բարգա՛նալ, Երև. բ'արգա՛նալ, Ոզմ. բ'mրգանալ, Ռ. փարգա-նալ, Սլմ. Վն. պmրկանալ, Շմ. պարգանալ, Զթ. բ'արգանոլ, Զթ. Հճ. բ'այգանօլ։ Նոր բա-ռեր են բարկանք, բարկել, բարկնալ։

NBHL (2)

Արբեցողն՝ ցասկոտ եւ նախանձոտ եւ բարկ եւ անմիտ լինի։ Այլ զի ամենեւին զբարկ միտսն յայտ առնիցեմք, վերագրաւն հանդերձ գազանս վայրենիս կոչեմք (զչտրս). (Ոսկ. ես.։)

Միշտ բարկս բարբառել՝ ի խստութիւն վարէ. (Ոսկ. գղ.։)


Բարձրաւանդակ, աց

cf. Բարձրաւանդ.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «բարձր (իբրև ա-ծական), բարձրութիւն, բարձր տեղ (իբրև գոյական)» ՍԳր. Ոսկ. ես. Վեցօր. Ագաթ. Եւս. քր. գրուած է նաև բարձրաւանդ Սիր. իբ. 21, բարձուանդակ, բարձաւանդ, բարձաւան-դակ, բարձուաւանդակ. բայց սովորական ձևն է բարձրաւանդակ, որ արդի գրականի էլ միակ ընդունած ձևն է. հոլովւում է նաև բարձու աւանդակի՝ իբրև երկու իրարից ան-ջատ բառեր. այսպէս՝ Եզեկ, ժէ. 22 «Եւ առից ես յընտիր ընտիր մայրից բարձու աւանդա-կին. և տաց ես ի գլխոյ շառաւիղացն նորա ի սիրտս նոցա» (տպ. Պօլսի 1895 թ. ունի բարձուանդակին. ՆՀԲ յիշելով նոյն վկայու-թիւնը՝ դնում է բարձուաւանդակին. յունա-րէնն ունի ϰαὶ λήύομαι ἐγω ἐϰ τῶν έϰλεxτῶν τῆς ϰέδρον έϰ ϰορυφῆς, որ է «լեռան գագա-թից»). սեռականի նոյն ձևը ունի նաև յետնաբար Յայսմաւուրք, յունիս 26 «Կա-խեցին զերկոսին ի բարձու աւանդակի» (ըստ վկայութեան ՆՀԲ-ի)։ Այս բառիո են կազմուած բարձրաւանդակագոյն Փիլ. բարձ-րաւանդայարկ Անան. եկեղ. անպէտ բառե-րը։

• = Կազմուած է բարձ+ւանդ բառերից. վերջինը գտնում ենք նաև սարաւանդ, սա-րաւանդակ, գահաւանդ, գահաւանդակ և դա-րաւանդ բառերի մէջ. այս բոլորի մէջ էլ -ւանդ ունի «բարձը տեղ» նշանակությունը։--ւանդ բառը գտնում ենք նաև մի քանի ուրիշ բառերի ծայրը. ինչ. պարաւանդ, շարաւանդ, վարաւանդ, բահուանդ, որոնց բոլորի մէջ նշանակում է «կապ» և փոխառեալ է իրան. band, wand «կապ» բառից (աւելի ընդար-ձակ տե՛ս բահուանդ բառի տակ)։ Յայտնի չէ թէ այս երկուսը միևնոյն բառե՞րն են. ու-րիշ խօսքով պրս. band «կապ» ունէ՞ր նաև «տեղ, բարձր տեղ» նշանակութիւնը։ Երկու-սին իբրև միջին օղակ ծառայի թերևս հյ. դա-րաւանդ «բարձունք» իբր պրս. [arabic word] dar-band կամ [arabic word] darvand «լեռան կիրճ ևն»։-Աճ.

• ՆՀԲ «ի բարձր և անդբ. լծ. և լտ. ante, ի-տալ. avanti «յառաջ», թրք. önde, önden «առաջից»։ Հիւնք. նաւասարդ բառից դնում է սարաւանդ և սրա նմանութե-ամո էլ բարձրաւանդակ։

NBHL (6)

գրի եւ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, ԲԱՐՁԱՒԱՆԴԱԿ, եւ կամ ԲԱՐՁՈՒԱՆԴԱԿ. սեռ. բարձու աւանդակի, կամ բարձուանդակի. (ի բարձր, եւ անդր. լծ. եւ լտ. անդէ. իտ. աւանդի. յառաջ. թ. էռնտէ, էօնտէն ). Բարձր, մանաւանդ առաւել բարձր (վայր) բարձրածայրեալ (տեղի, շինուած) բարձունք. ըստ յն. պէսպէս. μετέωρος , ἅκρα, ὐψυλός, βωμός, ἁνάβασις, κρημνός եւ այլն. այսինքն անդր քան զտեսութիւն. ակառն, կամ բարձր ամուր. բեմ. բագին. ծայր, ծագ, վերելք, գահաւանդ, հողաբլուր, դիտանոց. եւ այլն։

Տեսանեն իբրեւ ի բարձրաւանդակ իմեքէ դիտանոցէ. (Բրս. առ եւսեբ.։)

Ի բարձրաւանդակէ առ ի խոնարհ առաւել քան զբան է հոսմանն երագութիւն. (Շ. մտթ. (որ է իբր գ))

Շինեաց Սողոմոն ի բարձրաւանդակն գաբաւոնի։ Կործանեցին զբարձրաւանդակսն, եւ զբագինսն։ Շինեաց զբարձրաւանդակն մահարձանօք։ Գահավէժ առնէին զնոսա ի ծայրից բարձրաւանդակին։ Ի բարձրաւանդակաց քաղաքաց իւրոց։ Ի բարձրաւանդակաց ցուրտ։ Ի բարձրաւանդակի գերեզմանաց.եւ այլն։

Կայ ի բարձրաւանդակի վերայ։ Ոչ ի բարձրաւանդակէ ուստէք ի բաց ի վայր հայելով։ Բարձր լերինք ընդ մարմնոյս մերում առակէ զգայութիւնս, քանզի ի բարձրաւանդակի ի գլուխս մեր դէպ եղեւ նոցա ունել զնիստ հաստատութեան. (Փիլ.։)

Արջառք իջին ի բարձրուանդակէն, եւ բարձրուանդակի. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Ե. Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Թ.։)


Բարունակ, ի, աց

s.

vine-branch;
branch, bough, shoot.

Etymologies (4)

• . ի-ա հլ. «խաղողի պտղաբեր ոստ» Յոբ. ի. 21. Վեցօր. 95. Նար. «ծառի ճիւղ, ռստ» ՍԳր. «որթի կամ ծառի տակ դրուած խեչակ, նեցուկ, սարփինայ» Պիտ. Վրդն. անթառ. որից բարունակաձև Գնձ. Ոս-ևիփ. բարունակացեալ Խոր. հռիփ. բարու-նակեալ Մագ. անբարունակ Շար.։

• ՀՀԲ մեկնում է իբր բերունակ։ ՆՀԲ բար-ւոյ ունակ կամ բեր-ունակ, հմմտ. յն. αγαϑὸν «բարի և բարունակ»։ Հիւնք. պրս. [arabic word] barnāk «երիտասարդ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 102 պրս. [arabic word] bar «պտուղ» բառից։ Շատ յար-մար էր թերևս այս ստուգաբանութիւնը, մանաւանդ որ բար «պտուղ» բառը դոր-ծածական է արդի բարբառներում. ինչ. Երև. Ղրբ. Տփ. կամ նաև Զն. «նորա-տունկ ծառի առաջին պտուղ» նշանակու-թեամբ. որից ունինք բարատու «պտղա-տու», բարել «պտղաբերիլ», բարելի «պտղատու», բարեղէն «պտղեղէն», բարոտ «պտղաբեր», բարաթաւի «պըտ-ղաթափ»։ Բայց կարելի՝ էր ոսկեդարում գտնել այսպիսի մի բարդութիւն, որ ւետեններին է յատուկ. հմմտ. պա-րունակ, շարունակ, շնորհունակ ևն։

• ԳՒՌ.-Վն. պmրիւնակ «սարփինայ»։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. perneg «խաղողի որթի յենարան, սարփինայ» (Բիւր. 1899, 798)։

NBHL (4)

Երկայնատարած ուռն որթոյ, եւ ոստք այլոց տնկոց. որպէս բարւոյ ունակ կամ բերունակ, բարեբեր շառաւիղ. յն. բարին. ἁγαθόν

Այլ առաւել՝ որպէս յն. ἁναδενδράς, ἁώρυξ, κλῆμα arbustum, propago, palmes, sarentum.

Բարունակ ասեն զայն, որ բառնայ յինքեան զբազմաշառաւիղ որթս, եթէ՛ յարմատացեալ ծառս, եւ եթէ հատեալ բազուկս փայտից (այսինքն խեչակս), յօրինեալս ի ձեւ տախտից անջրպետեալս միջոցօք. (իբր ասմա, եւ ասմալըգ) (Վրդն. յանթառամն.։)

Արուեստաւոր իմն երկրագործութեամբ երկայնաձիգ ելուզմունք բարունակացն ընդ գերակայ ծայր ծառոցն շարամանեալք. (Պիտ.։)


Բաւ

s. v. imp.

end, limit;
sufficiency;
— է, it suffices, it is enough;
իմաստութեան նորա ոչ գոյ —, his wisdom is without measure.

Etymologies (5)

• «հասնելու՝ բռնելու ծայր, վերջ, սահ-ման» ՍԳր. որից անբաւ «անվերջ» Երեմ. բ. 6. Կոչ. Ոսկ. Ագաթ. բաւակ «ձեռնհաս, կա-րող» Սեբեր. 100. բաւական «չափ, հասողու-թիւն» Ել. ժբ. 4. Ագաթ. «հերիք, որ կօգտէ, կբաւէ» ՍԳր. Կոչ. «գոհ» Սիր. խ. 18. Կանոն. (այժմ էլ գործածական է այս իմաստով ա-րևելեան գրականում, բայց արևմտեանը չգի-տէ). «ձեռնհաս, կարող» ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 6. Եւս. քր. անբաւական Ագաթ. բաւել «ձեռնհաս՝ կարող լինել» ՍԳր. Ագաթ. «տևել, դիմանալ, յերկարել» Եւս. քր. «սպասել, համբերել» Ոսկ. մ. և ես. Սեբեր. «հերիք լի-նել, օգտել, բաւական լինել» Ագաթ. բաւե-նուցանել Ագաթ. Կիւրղ. ծն.։ Նոյն արմատը ունի նաև բով ձևը՝ որից ածանցուած են բո-վել «ձեռնհաս լինել» Վրք. հց. «զօրել» Մխ. բժշ. 84. «տոկալ, համբերել» Դամասկ. բո-վալ «հասնիլ, ժամանիլ» Ուռհ. բովական «բաւական» Ոսկ. ես. բովականութիւն Ոսկ. մ. գ. անբով «անբաւ» Գնձ.։-Նոր բառեր ևն՝ անբաւարար, բաւականաչափ, բաւակա-նի, բաւականին, բաւարար, բաւարարել, բա-ւարարութիւն ևն։

• = Իրան. bav-«զօրել, առատ լինել, կա-րող լինել» արմատից, որի ածանցներն են պհլ. bavandak (ներկայ դերբայ) «կատած րեալ, ամբողջ, լրացեալ», մանիք. bvndg «կատարեալ» > հյ. բաւանդակ, զնդ. būir-«առաա. ևատարեալ, լրիւ, կարող, հզոր». հմմա. նաև սանս. bhumā-«լիութիւն, հարստութիւն», bhuri-«առատ, լիուլի, շատ, ուժեղ, հզօր», bhávīyas-«աւելի առաա սժեղազոյն, հզօրագոյն», pra-bhu-ta-«առատ, բազմաթիւ»։ Իրանեան ար-մատը հանւում է հնխ. bhexə-, bhu-«ա-ճիլ, մեծանալ» արմատից (որի ժառանգ-ները տե՛ս բոյս արմատի տակ) և այս էլ ny 2, 114 և 140)։ Երկուսի միութեան հա-մար հմմտ. ի միջի այլոց լիթ. būrys «քա-նակութիւն, դէզ», յն. φδμα «ուռուցք, այ-տոյց», հսլ. iz-bytъkъ «առատութիւն»։

• ՆՀԲ հաւ «սկիզբ» բառի հակառակի՞ց. սանս. պավա «գոյութիւն, էութիւն». իսկ

• անբաւ «անվերջ»՝ բաւ բառից. բայց ան-բաւ «անճառ, անպատում». բա, բալ. բառ, բան ձևերից։ Lagarde, Urgesch. 189 բաւ՝ սանս.. bhu, յն. գυ-. իսկ էջ 130՝ անբաս «անճառ» = սանս. bhä։-Lag. Arm. Stud. § 374 բաւա-կան ձևի հետ համեմատում է պրս. [arabic word] bab «արժանի»։ Տէրվ. Նախալ. 97 հնդ. bhū, յն. φὸω, լտ. fuo, fui, լիթ. buti, գոթ. bauan «բնակիլ», հյ. բոյն, բոյս բառերի հետ՝ հնխ. bhu «լինել, բնա-կիլ» արմատից։ Հիւնք. բովք-ից դնում է բովանդակ, որի հակառակն է բաւա-կան, սրանից բևեկնի, յորոց համառօ-տեալ բաւակ, բաւ, ամբաւ։ Patrubány SA 1, 189 յաջորդ բաւանդակ բառի հետ, միասին՝ պարսկական *փոխառա-թիւն է համարում (ընդունում են նաև ուրիշները, ինչ. Bartholomae, Altir. Wört. 969, Boisacq 151 և վերջին անգամ Benneniste BSL,՝ հտ. 34, M 102, էջ 189)։-Scheftelowirz BВ 29, 37 սանս. bhavati «լինել», հսլ. byti, լիթ. buti, յն. φύω «աճեցնել». ւտ. fui «եղայ» ևն ձևերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 49 լիթ. bengiú «վերջացնել». pabanga «վերջ» բառերի հետ։

• ԳՒՌ.-Տփ. բօվական, որ ծագում է բով արմատից (տե՛ս վերը)։

NBHL (1)

πέρας finis, terminus, τελευτή, ἑξεύσεσις inventio, perventus , ἁριθμός numerus Հասումն, ըմբռնումն. գիւտ. (զի որպէս Հաւ է սկիզբն կամ ծագ սկզբնաւորութեան, նոյնպէս եւ Բաւ է ծայր աւարտման, եզր եւ ծագ հասողութեան) սպառուած. վախճան. չափ. սահման. կատարած. հուն. հաշիւ. թիւ. ծար. ճոթ. (սանս. պաւա էութիւն, գոյութիւն)


Բաւանդակ

cf. Բովանդակ.

Etymologies (4)

• «ամբողջ, համօրէն, եատա րեալ» Իմ. ժե. 3. «կատարելապէս» Եզն Սե-բեր. ասւում է նաև բովանդակ ՍԳր. Ոսկ. Կր-րիւն. Եւս. քր. Կոչ. Եփր. ել. կայ նաև բաւըն-դակ, որ առաջինի միջին հայերէն ձևն է Սրանցից են ծագում՝ բովանդակել ՍԳր. Ա գաթ. Եւս. պտմ. և քր. Ոսկ. ա. կոր. բովան-դակութիւն ՍԳր. Եւս. քր. անբովանդակ Ա-գաթ. անբովանդակական Ոսկ. ես. բաւան-դակել Ճառընտ. Մագ. բաւանդակութիւն Արշ. Եւկղիդ. անբաւանդակելի Առ որս. Բենիկ Նիւս. բն. ևն։ Նոր գրականում ընդունուած է միայն բովանդակ ձևը։

• -Պհ, VI buvandak «կատարեալ, ամբողջ, լրացեալ», նորազիւտ մանիք. [hebrew word] bvndg «կատարեալ» (Salemann, Mani-chäische Stud. ЗAH 8, 61), պազենդ. bunda. պրս. buvanda «անուանի մարդ» (տե՛ս Horn Neupers. Schriftsprache 145, Grundr d. iran. Phil. I. 2, 1)։ Իրանական ձևը բուն ներկայ դերբայ է, որի արմատից են պրս. [arabic word] buvī «լիցիս», [arabic word] buvad «լիցի». [arabic word] buv'š «լինելութիւն» ևն, որոնք ծա-գում են հնխ. bhewə, bhu «աճիլ, մեծա-նալ, լինել» արմատից։ Սրա վրայ մանրա մասն տե՛ս հյ. բոյս։ Պհլ. φլ)) բառը ըստ որում դրուած առանց ձայնաւորների, մինչև վերջերս կարդացւում էր bundak (բառիս երկրորդ և երրորդ տառերը կարող են կարդացուել թէ՛ ս, թէ՛ v և թէ n). Horn կարդում է buvandak. Հիւբշման հայերէնի օգնութեամբ կարդում է bavandak, բայց կարելի է նաև կարդալ bovandak։-Հիւբշ. lE Anz, K, 36։

• Առհասարակ դրուած է բաւ արմատից, որ տե՛ս։ Ուղիղ մեկնեց նախ Patru-bány SA 1, 189, որ հաստատում է Հիւրշ. անդ։ Վերջին անգամ Salemann, Manichaische Stud. ЗАН 8 (1908), 61.

• ԳՒՌ.-Պահուած է միայն բովանդ ախշարք Նբ. բովանդար աշխարք Վ. «ամբողջ աշ-խարհ» ձևով։

NBHL (2)

որ եւ ԲՈՎԱՆԴԱԿ. գրի եւ ԲԱՒԸՆԴԱԿ. ((ի բառէս Բաւ, իբր եզր, չափ. որպէս թէ՝ ամենայն սարօք) ὄλος, ὀλόκληρος totus, integer Բոլոր. ողջոյն. անթերի. համօրէն. կատարեալ, ամբողջ, եւ ամենայն. այսինքն որ ինչ բաւէ եւ հասու է կամ ըմբռնօղ ամենայնիւ. բոլոր, բովանդակ.

Բովանդակապէս. կատարելապէս. լիով. իսպառ.


Բաւիղ, աւղի, ղաց

s.

maze, labyrinth.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «լաբիւրինթոս» Եւս. քր. ա. 212. Նար. էջ 105. «ծածկուած մութ տեղ՝ նկուղի նման» Ոսկ. եփես. 804. Սարկ. տո-մար. գրուած է նաև բաւիլ, բաւեղ. որից բաւ-ղակ «ծածկուած մութ տեղ» Ոսկ. եփես. 804 «Բաւիղս և բաւղակս շինիցեմք» (արևի ջեր-Արմատական բառարան-28 մութիւնից ազատ մնալու համար). բաւղակա-ձև Եւս. քր. ա. 212։

• Լծ. նառ. մեկնում է «բաւիղ. քիւ տեղի. կամ շինուած պատուածով»-Հին բռ. «բաւիղ, բաւեղ, բաւակ, բաւղակ կամ բողակ. շինուածք ինչ կամ առոյգ (ա-ռուք) մանուածոյք, ստուերական»։ Սը-րանից է, որ ՀՀԲ և սրա անմիջական հե-տևողը ՓԲ, մեկնում են բառս իբրև «քիւ, քարանձաւ, պարսպապատ լեռ»։ Հիւնք. հանում է Բաբելոն բառից։ Պա-տահական նմանութիւն ունի լտ. papilio «վրան», որից ֆրանս. pavillon։

NBHL (1)

λαβύρινθος labyrinthus գրի եւ ԲԱՒԻԼ, ԲԱՒԵՂ, իբր ղաբիւրինթոս. ռմկ. լապիրինթոս. եանղըլթմաճ, տօլապ. Տեղի ոլորտաշաւիղ, դիւրամուտ, եւ իբր անել.


Բդեաշխ, եշխի, աց

s.

cf. Բդեշխ.

Etymologies (6)

• , ի-ա հլ. «մեծ իշ-խան, կուսակալ» Ագաթ. Փարպ. Խոր. «հիւ-պատոս» Ոսկ. եբր. «ԴՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 94). որից փոխանակ բղեշխի «փոխ-հիւպատոս» ՍԳր. կամ բդեշ-խափոխ Անկ. գիրք նոր կտ. էջ 381. բդեշ-խութիւն Խոր. Մագ. գրուած է նաև բդիշխ։

• = Իրանեան փոխառեալ բառ է, որի ղա-նազան տառադարձութիւններն են՝ ասոր. [syriac word] palaxšā, յն. πιτιύζης, πητιάζης, βιτάζης, βίστος (կարդա՛ βίτας), վրաց. ბიტი-ახმი պիտիախշի, ჭატიახმი պատիախշի, 3ატიაϑხი պատիաշխի (որից տառառարձա-ած է իրր յատուկ անուն՝ հյ. Պատիաշխ, աե՛ս Պատմ. վրաց, էջ 86). և վերօատես յոյն բառի յետին հնչումից տառադարձոած լտ. vitaxa (Ամմիանոսի մօտ)։ Հայ. բդեաշխ կարող է գալ հնագոյն *բիդիախշ ձևից. ասորին, յն. πιτιάζης և վրաց. պիտիախշի ենթադրում են *pitiaxša-ձևը. վրաց. պա-տիախշի կամ պատիաշխի կարող է տալ հպրս. *patiaxša-կամ *paitiaxša-, որ ան-շուշտ կազմուած է paiti-> պատ-նախա-մասնիկով։ Կայ նաև պհլ. pātaxšāh, որ տա-լիս է պրս. [arabic word] pādšāh կամ pādišāh «թագաւոր» և որ Horn § 266 դնում է հպրս. *pati-xšayaϑlya «արքայ, թագաւոր» ձևից։ Բայց այս բոլորից ո՛չ մէկը ճշտիւ համաձայն չէ հայերէնին. միայն յն. βιτάζης բառն է, որ իր նախաձայնով համապատաս-խանում է հայերէնին և որի հետ էլ նոյն է գալիս պհլ. [other alphabet] bitaxš «տեղակալ, փոխարքայ»։-Հիւրշ. 119։

• Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 187 համեմատում է լտ. ձևի հետ, որի վրայ Lag. Arm. Stud. § 375 աւելաց-նում է յունարէնը։-Տէրվ. Altarm. 86-87 դնում է հպրս. *patty-axš, զնդ. *paitiaxša, իբր axš «դիտել, նայիլ» բառից, paiti-մասնիկով։ Նոյն, Մասիս 1882 օգոստ՛՛ 31 հպրս. պատեաշխ «հսկել, պահել». հայերէնը փոխառեալ է պհլ. պատ +աշխ ձևից։ -Հիւնք. դշխոյ բառից։ Թիրեաքեան, Կարնամակ, ծա-նոթ. 128 պհլ. pālaxšah և պրս. padi-šāh։ Հմմտ. նաև Marquart ՀԱ 1903, 118, որ հպրս. paiti-axša մեկնամ է paiti-մասնիկով և axša բառով. հմմտ. Աշխեն, Աշխադար յատուկ անուններ։ Stackelberg WZKM 17(1903), 52չատ լաւ համեմատեց պհլ. bitaxš բառի հեա. Սիօն վրդ. Եզիդի կուրմանժ, Ախալցխա

• 1910, էջ 15 շեխ (իմա՛ արար. [arabic word] šayx) բառի հետ! Karst, Յուշարձան 405, 406 սումեր. isse «իշխան», pateši «իշխան, տէր, փոխարքայ»։ Րopщъ, թրգմ. Մշակ 1914, л 121 կցելով վերի բառերին՝ նախատիպը համարում է զնդ. *bitya-xšaya «երկրորդ իշխան», իբր «թագաւորի երկրորդը»։

• ԳՒՌ.-Խրբ. բ'դ'էշխ «ջլթիկ, փողոցային աղջիկ»։

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ արաբ. [arabic word] bīθq s «բդեշխ», որ գործածուած է Ագաթանգեղոսի արաբերէն թարգմանութեան մէջ. [arabic word] = բնագրում՝ Երկրորդ իշխանն Աղձնե-աց (>արաբ. Արտանուջ), որ է (արաբ. «անուն նորա») բդեաշխն մեծ (տե՛ս Mlaker WZKM, հտ. 32, էջ 134)։

NBHL (1)

ԲԴԵՇԽ կոչիւր եւ Տարեւոր իշխանն կամ պետն ծերակուտին հռովմայ. լտ. գօ՛նսուլ. յն. ի՛բադօս


Բեզակ

s.

sun;
light;
thunderbolt.

Etymologies (2)

• (սեռ. -ի) «փայլատակում» Եւազր. էջ 11 (երկու անգամ). «իբրև զտեսակ բեղա-կի, որպէս դժուարինս նուագելով... բեզակի որ է փայլատական». գրուած է նաև բեզէկ (սեռ. բեզեկի) «արեգակ» Մագ. թղ. 70, 135. բեզեկա «արեգակն» Հին բռ. որից բեզեկեան «արեգակնափայլ, արեգակնային» Մագ. թղ. 62, 219։

• = Եբր. [hebrew word] bazaq «փայլակ» բառն է [hebrew word] bzq «ճեղքել, պատռել» արմատից, ըստ որում փայլակը ամպերը ճեղքելով դուրս է ցայտում)։ Այս բառը գտնւում է միայն Ե-սեկ. ա. 14 հատուածում և տառադարձուած է յունարէնում βέ︎εϰ (Sophocles, էջ 304բ «lightning, փայլակ»), Վուլգատայում besec, վրացերէնում՝ ბეზეკი բեզեկի, սակայն հա-յերէն թարգմանութեան մէջ, փոխանակ մեւռնեռի նման տառադարձելու, թարգմա-նուած է «արեգակն»։ Սրանից հետևում է այն, որ բեզեկ բառը մեր մէջ մտել է առա-ջին անգամ Եւագրի թարգմանութեամբ յու-նարէնից, ուր իրօք որ գտնում ենք βζεϰ։

NBHL (3)

ԲԵԶԱԿ կամ ԲԵԶԵԿ. յորմէ եւ ԲԵԶԵԿԵԱՆ. βέζεκ besec Բառ եբրայական պաշագ. որ է Փայլիւն լուսոյ կամ Փայլակն. փայլատակումն. կայծակն. եւ լայնաբար՝ Արեգակն. (որպէս թարգմանի ի մեզ, (Եզեկ. ՟Ա. 14։))

Եւ բեզէկ զփայիթոն (որ կոչի որդի արեգական) նախընթացիկ շահատակմամբ յղէր։ Յորժամ պարառաբար անցեալ բեզեկին՝ մտանէ ի խոյն։ Զբեզեկեանն արփի փեռեկել. (Մագ. ՟Կ՟Ա. ՟Հ՟Ը. ՟Ի՟Ը։)

Բեզեկա, արեգակն. (Հին բռ.։)


Բելիար, այ

s.

Belial;
devil, demon.

Etymologies (5)

• (սեռ. -այ) «սատանայ» Բ. կոր. զ. 15. Ոսկ. բ. կոր. Նար. Գառն. 48. որդիք բելիարայ Դատ. ի. 13։

• -Եբր. [hebrew word] bəli-ya'al բառն է, որ կազմուած է bəli «ոչ, ան-» և ya'al «օ-գուտ» բառերից. ուստի բուն նշանակում է «անպէտք, անօգուտ, անպիտան», բայց լե-տոյ նաև «չար, վատ, ապականօղ» և յատ-կացուեց սատանային. «չար» իմաստով գոր-ծածուած է Դատ. ի. 13, ուր Ս. Գրքի աշխար-հաբար թարգմանութեան մէջ իրօք գտնում ենք «չար զաւակ մարդիկը», իսկ Բ. կոր. զ. 15 առնուած է «սատանայ» իմաստով։ Ս. Գրքի յունարէն թարգմանութեան մէջ տառա-դարձուած է բառս βeλίαλ և βελίαρ (այլուս կայ և βελίας. տե՛ս Sorhocles 305 ա), Վուլ-ռատայի մէջ belial, ասոր. [syriac word] beliar, որից կամ յունարէնի երկրորդ ձևից էլ տա-ռադարձուած է հայերէնը։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ, Աւետիքեան, Մե-կըն. թղ. Պօղ. բ. 134 և ՆՀԲ։-Հներն էլ ծանօթ էին բառիս մեկնութեան. հմմտ. Ոսկ. բ. կոր. «Բելիար ի հեբրայեցւոյ (sic). սրա համար է որ Հին բռ. գրում է «բելիար. ապստամև»։

• ԳՒՌ.-Շմ. բէլյար (գործածական է միայն անէծքների մէջ)։

• ՓՈԽ.-Վռաց. ბელიარი բելիարի կա-րող է լինել թէ՛ հայերէնից և թէ՛ յունարէնից։

NBHL (4)

Բառ եբր. պէլիյալ կամ վէլիէսալ. βελίαλ belial Դիմակաց, կռուօղ, ապստամբ. ժանտ. անօրէն. հնացեալ յանզգամութեան, իբր սեփական անուն սադայէլի կամ բանսարուին սատանայի, որ եղեւ առաջին ապստամբեալն յԱստուծոյ.

Երախտիք փրկչին հենգնեալ, եւ բելիար զուարթացեալ։ Յամառեալ քարացեալ սրտիւ, որպէս օրինակն է բելիարայ. (Նար. ՟Դ. ՟Կ՟Դ։)

Բելիտր ի հեբրայեցւոց բարբառոյ անտի թարգմանի ապստամբ. (Ոսկ. ՟բ. կոր.)

ուստի եւ ի (Հին բռ.) ասի.


Բեկար

s.

tribute, impost;
vicar.

Etymologies (5)

• «հարկ, տէրութեան վճարուած տուրք» Յհ. կաթ. 169, 203 (բեկարաց), Կա-նոն. էջ 125. Օրբ. հրտր. Էմ. էջ 130 (բց. ի բե-կարէ). գրուած նաև պեկար (ըստ յետին տա-ռադարձութեան) Մխ. դտ. հրտր. Բաստամ. էջ 216. արձանագրութեանց մէջ առաջին ան-գամ յիշուած է 901 թուին (Վիմ. տար. էջ 4) բց. ի բեկարէ ձևով։ Որից անբեկար «առանց հարկի» Մխ. դտ. (ըստ հրտր. Բաստամեանի՝ էջ 212 անպեկար)։ Բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Մանանդեան, Գիտութեան և արուեստից ինստիտուտի Տեղեկագիր 1, 32-37, ուր համարում է «հողային հարկ կամ թերևս պարտադիր զինւորական ծառայու-թիւն»։

• ՆՀԲ լծ. հյ. բաժ և լտ. vectigal, որ է «տուրք»։ Ադոնց, Aрм. Юстин 484 պրս. [arabic word] ba-kār āmadan «գործի գալ»։ Այս ստուգաբանութիւնը, որի վրայ ծանրանում է նաև Մանանդեան՝ անդ, բոլորովին զուրկ է արժէքից (Մա-նանդեան, Տեղեկ. ինստ. 2, 37 երկու տարբեր բառեր է համարում փալթար, պեկար «հողային հարկ» <պրս. pāikar և բեկար «պարտադիր ձրի աշխատանք» <պրս. bekār) և յառաջացած է նոր պրս. bekar հնչման ազդեցութիւնից։

• Սա մի՛ բառ չէ, այլ kār [arabic word] «գործ» բառի տրականը կամ նախդրիւ հայցա-կանը. ba նախդիրը ծագում է հպրս. patiy, զնդ. paiti, պհլ. pat, պաղենդ. pa ձևից և եթէ հայերէնի մէջ գոյու-թիւն անեցած լինէր, առնտազն պա ձևը պիտի ունենար, որով սպասելի էր *պակար և ո՛չ բեկար (հմմտ. Horn § 144),-Տե՛ս նաև փաքար։

• ԳՒՌ.-Տփ. բէգար «տուգանք», Երև. բէ-գար «ձրի պարտադիր աշխատանք»։

• ՓՈԽ.-Վրաց. ბევარა բեգարա «պարտա-դիր ծառայութիւն, որ կատարում են գիւղա-ցիք կալուածատիրոջ կամ պետութեան հա-մար. ինչ. հողի մշակութիւն, հունձք ևն». (Չուբինով ևս հայերէնից փոխառեալ է հա-մարում)։ Ուտ. begyär «պարտադիր ձրի աշխատութիւն»։

NBHL (1)

Իսկ որպէս բառ լտ. վիգա՛րիուս vicarius (Լծ. թ. պ. վէզիր, վէքիլ) է Փոխանորդ արքայի, կամ մեծի իշխանի։ Հ.։ (ՃՃ.։) cf. Բիկար։


Բեմ, աց

s.

step;
sanctuary;
seat, bench, bar;
tribunal.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «դատաւորական աթոռ, քա-րոզչական ամբիոն» ՍԳր. «խորանի տեղը՝ եկեղեցու մէջ» Խոր. Յհ. կթ. «գահոյք, բազ-մոց, նստարան» Յհ. կթ. Վրդն. ծն. որից բե-մական Յհ. կթ. Նար. Սարգ. բեմասացութիւն Խոր. Խոսր. պտրգ. գրուած է նաև բեմբ (հմմտ. պատշգամ և պատշգամբ) Ոսկ. յհ. ա. 12. Փարպ. Նար. Տօնակ. որից բեմբական խոսր. ձ. գրաբեմբ Զքր. սարկ. Գ. 12. նոր գրականում ընդունուած է միայն բեմ, որից շինուած են բեմադրել, բեմադրութիւն, բե-մայարդար. բայց կայ նաև բեմբասաց, բեմ-բասացութիւն, բայց ո՛չ բեմասաց, բեմասա-ցութիւև։

• = Յն. βήμα «քայլ, քայլաչափ, շքախումբ, աստիճան, սանդուխի ոտք, դատարան, բեմ-րասացութեան ամրիոն, եկեղեցու բեմ, խո-րան», որ ծագում է βαίνω<*βαμιω «րալլել» բայից (Boisacq 112). յունարէնից փոխաս-եալ են նաև ասոր. [syriac word] bīm, վրաց. ბემი բեմի, ბემონი բեմոնի (որոնք Չուբինով, 104 հայերէնից փոխառեալ է համարում)։-Յն. βημα բառի դորիական ձևն է βαρα, որի հետ պատահաբար միայն նման է յն. βαμά «րարձր տեղ»<փոխառեալ եբր. [hebrew word] bāmā «բարձրութիւն» (Sophocles 296)։-Հիւրշ. 343։

• ՆՀԲ լծ. եբր. բամա, պաւմա։ ՋԲ դնում է եբր. կամ յն. իսկ ԱԲ յն.։ Վերջին ան-ռամ Վարդանեան ՀԱ 1920, 337. ասո-րերէնից տառադարձուած է համարում։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Սչ. բ'եմ, Ախց. Երև. բ'էմ, Տփ. բիմ, Մկ. պիմ, բոլորն էլ «եկեղեցու բեմ» նշանակութեամբ։-Նոր բառ է բեմատակ Ջղ. «եկեղեցու բեմի տակը»։

NBHL (6)

ԲԵՄ որ եւ ԲԵՄԲ. βῆμα (լծ. եւ եբրչ բամա, պամա) tribunal, suggestus Ատեան, կամ բարձր տեղի ատենի. աթոռ դատողական.

Իջեալ յերկիր տէրն՝ բեմ կազմէ, եւ տայ զվճիռ մեղաւորացն։ Յորժամ բեմ դնի, եւ դատաստան կազմի. (Երզն. մտթ.։)

Ահագին է օրն դատաստանին, եւ դողումն առաջի բեմին. (Շար.։)

Եւ կայր եզր քահանայ եւ պատմիչ օրինացն տեառն ի վերայ փայտեղէն բեմի, զոր կազմեալ էր։ Կայր եզրա քահանայ եւ գրիչ ի վերայ բեմի փայտեղինի. (՟Ա. Եզր.։ ՟Թ. 42։ Նեեմ. ՟Ը. 4։)

Բաժանելով միայն առ ի քահանայսն եւ ի պաշտօնեայս բացավիճակեալ տեղի, զոր կոչեմքն բեմ. (Մաքս. եկեղ.։) յն. սրբարան, կամ երիցարան. որ ըստ յունաց անջրպետեալ է յեկեղեցւոյ որմով եւ դրամբք. իսկ ըստ հայոց՝ վարագուրաւ։

Ելեր բազմեցար, ննջեցեր իբրեւ զառիւծ. ո՞ յարուցանիցէ զնա ի բեմէ. (Վրդն. ծն.։)


Բերդ, ից, աց

s.

fortress, castle.

Etymologies (6)

• . ի-ա հլ. «բերդ, ամրոց» ՍԳր. ե-ղիշ. Փարպ. Խոր. «ԴՁ ձայնին պատկանող մի եռանաևի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 100). որից բերոա-կալ Բուզ. բերդամէջ Ագաթ. բերդարգել Բուզ. բերդեան Բուղ. Փարպ. բերդնորդ Բուղ. բեր-դապահ Յհ. կթ. բերդաքաղաք Լաստ. Ուոք բերդատէր Ուռհ. միջնաբերդ ՍԳր. ներքնա-բերդ Յհ. կթ. վերնաբերդ Յհ. կթ. բերդամուտ ւինել Սմբ. պտմ. 57։

• = Ասորեստ. [other alphabet] bi-ir-ti կամ [other alphabet] bi-ir-tu «բերդ, ամրոց», յդ. birāte «բերղեր» (տե՛ս Strassmaier Alohabetisch. Verzeichniss der Assyrischen und Akkadisrhen Wörter. էջ 192 և De-litzsch. Asyrisches Handwörterbuch, էջ 185)։ Ասորեստանեան լեզուից փոխառեալ ևն նաև արամ. [hebrew word] birtā, երր. [hebrew word] birā «դղեակ, բերդաքաղաք», թերևս նաև առոր. [syriac word] ︎ mərādā, merdā «դղեակ»։

• Առաջին անգամ Klaproth, Asia, polygl, էջ 100 համեմատեց պրս. [arabic word] bār «պա-րիսպ», արաբ. burǰ [arabic word] և գերմ. Burg բառւերի հետ։ ԳԴ նոյնպէս պրս. bār։-Lagarde, Gesamm. Abhd, 64 ասոր. merda «ռղեակ» բառի հետ։ -Justi, Beiträue 1, 14 (առ Lag. Armen. Stud. § 384) հպրս. vardana «քաղաք» բա-ռի հետ, որ մերժում է Հիւբշ. ZDMG 30, 140։ ատկ. Maтep. II 22 դնում է իրանեան բառ և կարծում է գտնել Տա-բուրիի argabedh «բերդակալ» բառի մէջ։ Հիւբշ. ZDMG 46, 233 Die Se-mitischen Lzhnwörter im Altarm.

• թրզմ. Տաշետն, Ուսամն. հաս. կսԽտս բառից. էջ 16 կասկածով յիշամ է ասոր. merdā, որ յայտնի կերպով մերժոմ է Հիւբշ. Arm. Gram. 301, բ և m ձայ-ների անհամաձայնութեան պատճառով։ Հիւնք. բուրդ բառից։ Bugge, Lуk Stud. 1, 37 Լիկայոնիոյ Γlερτα տեղա-նուան մէջ է ուզում տեսնել։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, 166 և ՀԱ 1902, 309։-Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35 դնում է ամ-բարտ-ակ ձևի հետ։ Pat-rubány ՀԱ 1906, 345-6 արմատակից է դնում բարձր և բերձ բառերին, ինչ-պէս որ Solmsen KZ 37, 575 դոթ. baurgs, հբգ. հսաքս. burg «րերդ» հա-նում է «բարձրանալ» արմատից. «բեր-դերը յառաջագոյն լէրանց բարձանց վրայ գտնուող ամուր վայրեր էին նե-ղութեան և վտանգի ժամանակ ապաս-տանելու»։ Karst, Յուշարձան, էջ 399 ասուր. birtu, Nieberg տե՛ս վերը Բարդ։

• ԳՒՌ.-Ալշ. Սչ. բ'երթ, Սեբ. բ'էրց-՝, Ախց. բ'էրթ, Երև. բ'էռթ, Տփ. բիրթ, Սլմ. պեռթ, Հճ. բ'եյդ՝, Մկ. պիրթ։

• ՓՈԽ.-Գւռ. թրք. Կր. pert «արտի թումբ» (Բիւրակն 1898, 626)։-Պատահական նմա-նութիւն ունի չեչէն. berd «ժայռ»։

NBHL (1)

ἅκρα, ἁκρόπολις, πύργος ars (arcis) Շինուած բարձրապարիսպ ի վերնակողմն քաղաքի՝ իբրեւ ամրութիւն. ամրակողմ քաղաքին բրգօք եւ աշտարակօք. կամ ուրոյն շինեալ աւան անառիկ՝ հանդերձ զօրօք եւ զինուք. դղեակ. ամրոց. ակառն.


Բերրի

adj.

fruitful, fertile.

Etymologies (1)

• ՆՀԲ բերիւք լի, այսինքն բեր-լի։ Ե, Գեանօեղեան ZAPh 1, 58 բեր-առմա-տից -ro մասնիկովս

NBHL (1)

Անգիտութեամբ զբերրիսն խզելով ուռս. (Պիտ.։)


Բեւեկն, ի

s.

turpentine.

Etymologies (3)

• «մի տեսակ սև ու փոքրիկ պտուղ է» Ծն. խգ. 11. որից բևեկնի «նոյնի ծառը, որից պատրաստում են բևեկնի իւղը (ռուս. скипидаръ). լտ. pistacia terebinthus L (ըստ Արթինեան, Ածաշնչի տունկերը, էջ 19)» ՍԳր. Վեցօր. 101. Եփր. թգ. 428, 439, նոյն ծառը պարզ բեւեկն ձևով ունի Վեցօր. էջ 97. բառիս յետին ձևերն են՝ բևեկ Վստկ. 202, բերկի, բեպկի՝ ՀԲուս. § 337. կայ նաև պևե-կըն, որից կազմուած է պևեկնակայծակ ««ահաբորբոք» ԱԲ (շփոթուած պևկի «մարև» բառի հետ)։-Կայ նաև ըստ ՀԲուս. § 3303 բեբեկ «անծանօթ բուսական մի նիւթ», որ չի կարող նախորդից տարբեր բան լինել։

• Հիւնք. բաւական բառից. հմմտ. յն, αρϰετός «բաւական» և ἀρϰευϑος «բևե-կըն»։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ էջ 274 և 1405) յն. պևկէ բառի հետ։

• ԳՒՌ.-Խրբ. բ'էվգի, Զթ. բ'իբիգ, բ'իբգինէ. նոյն է նաև Բիւթ. բեմպիկ. որից բևկիմորն Իլպ. «ուտելի լեռնային բանջար ինչ»։

NBHL (4)

ռմկ. բեւեկ. τερέβινθον terebinthum թ. դըրմընթին. Պտուղ բեւեկնի ծառոյն, որ լինի դեզ.

ԲԵՒԵԿՆ. որպէս Անուն ծառոյ. cf. ՊԵՒԿԷ. πεύκη picea, larix, pinus

Վարիցեն առ արմատովք երիթ ի բեւեկն (կամ ի պէւկէս) փայտէ. (Վեցօր. ՟Ե։)

ի բառս Գաղիանոսի յիշի Բեւեկն, իբր յն. ալփալ եւ արաբ. բոթմն, կամ պուտմ. թ. մանակօզ, մէնէգիզ։ Դարձեալ անդ Բեւեկնի կռէժ, կամ Բեւկի խէժ, որ եւ յունական ձայնիւ Կողփոնիա ասի, իբրեւ ռետին կողոփոնիայ քաղաքին. κολοφονία colophonia, resina


Բեք

adj. int.

rich, potent;
o! oh!

Etymologies (1)

• , ի հլ. «մեծ. 2. աւագ, իշ-խանաւոր» Համամ. քեր. 275. Երղն. և Ն։ քեր. «ո՛հ, ի՛նչ զարմանալի, ի՛նչ հիանալի» (զարմացական ձայնարկութիւն) Թր. քեր. 33, Երղն. և Նչ. քեր. որից բաքասական «զար-մացական» (իբր բա՛ք, բե՛ք ասելու) Թր. քեր. 33. Երզն. և Նչ. քեր.։ Նոյն բառն է, որ դար-ձել է Բառ. երեմ. էջ 54 բեոգ «մեծ»։

NBHL (1)

Բաքասականն է, որ հրաշանալով լինի ասացեալ. բե՛ք, այնպէս գեղեցիկ էր սկիզբն. բե՛ք, այնպէս պայծառ են հրեշտակք. այս է իբր այլազգական մջ. փէ՛հ, փէ՛հ փէ՛հ (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Բէք

cf. Բեք.

Etymologies (1)

• , ի հլ. «մեծ. 2. աւագ, իշ-խանաւոր» Համամ. քեր. 275. Երղն. և Ն։ քեր. «ո՛հ, ի՛նչ զարմանալի, ի՛նչ հիանալի» (զարմացական ձայնարկութիւն) Թր. քեր. 33, Երղն. և Նչ. քեր. որից բաքասական «զար-մացական» (իբր բա՛ք, բե՛ք ասելու) Թր. քեր. 33. Երզն. և Նչ. քեր.։ Նոյն բառն է, որ դար-ձել է Բառ. երեմ. էջ 54 բեոգ «մեծ»։

NBHL (1)

Բաքասականն է, որ հրաշանալով լինի ասացեալ. բե՛ք, այնպէս գեղեցիկ էր սկիզբն. բե՛ք, այնպէս պայծառ են հրեշտակք. այս է իբր այլազգական մջ. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Բէեղզեբուղ

s.

Beelzebub;
satan, devil.

Etymologies (3)

• , ա հլ. «սատանայապետ, դևերի իշխանը» ՍԳր. որից նաև Նար. Լմբ. ժղ. գրուած է նաև պէլզէպուպ Մծբ. 388, բե-հեղզեբուղ, բեղզեբուղ ևն. կրճատմամբ զե-բուղ Տաթև. ամ. 70. բազու Վրդն. առկ. 43. հոլովումը ցոյց է տալիս, որ իբր յտ. անուն է գործածուած։

• = Եբր. [hebrew word] be'elzebub, որ բուն նշանակում է «ճանճիկ աստուած» և փղրշ-տացոց աստուածներից մէկն էր։ Եօթանա-սունք այս բառը մեկնել կամ կարդացել են [hebrew word] be'elzebul, որ նշանակում է «աղտեղութեան կամ աղբի աստուած» (չա-րամիտ բառախաղ!). հմմտ. արաբ. [arabic word] zabīl (ռմկ. zibil) «աղտեղութիւն, աղբ»։ Ըստ այսմ տառադարձուել է յն. βeεrζεβοῦι, որից էլ հայերէն ձևը։ Յունարէնից է նաև վրաց. բելզեբուլի ბელზებული «չար ոգի-ների պետը», որից გამაბელზებელი զամա-բելզեբելի «մոլեդնիլ, դիւահարիլ», իսկ եբ-րայականից կամ ասորականի՞ց է արաբ. [arabic word] belez «սատանայ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 162)։

• ԳՒՌ-Սեր. բ'էհցէբ'ուղ «շատ տգեղ»։

NBHL (1)

βεελζεβούλ beelzebub ԲԷԵՂԶԵԲՈՒՂ գրի եւ ԲԵՀԵՂԶԵԲՈՒՂ, ԲԵՂԶԵԲՈՒՂ, եւ այլն. Բառ եբր. պէէլզէպուպ. Այն է Ճանճիկ աստուածն ակկարոնի. զի պէէլ՝ է բահաղ, բէլ, կամ Աստուած, տէր. եւ զէպուպ, ճանճ։ Առ հրէայս յետինս վարիւր իբրեւ Սատանայ՝ իշխան դիւաց.


Բէշկ՞՞՞մշկոյ

s.

beaver, civet, civet-cat.

Etymologies (2)

• = Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։

• ՆՀԲ մեկնում է պրս. [arabic word] pušek «կա-առւ» և [arabic word] mušk «մուշկ» բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տւել են միաժամա-նակ Պատկ. Aрм. reorp. 80 և Las Sуmmicta 91, որ սակայն ինքը չէ ռն դունած Arm. St. § 390։ Muller WZKM 8, 185 տեսնում է պրս. [arabic word] բա-ռի մէջ։ Նորայր ՀԱ 1925, 407 հա՛յ բառի ձևը սխալ գտնելով՝ սրբագրում է ոսա պարսկերէնի՝ բիշմուշ. (բայց պէտք չէ առնել պարսկերէնը, այլ պահլաւերենը, որով գոնէ վերջին կ ձայնը արդարա-նում է)։

NBHL (2)

ԲԷՇԿ ՄՇԿՈՅ, ԲԵՇԿԻ ՄՇԿՈՅ. ԲԷՇԿ, ռմկ. փիսիկ. պ. բուշէկ, է Կատու. եւ Մուշիկն է միսկ եաղը. Ուստի Բէշկ մշկոյ՝ է Կատու հնդկային, յորոյ ի բշտից ելանէ մուշկն անուշահոտ եւ ծանրահոտ.

Լինի ի հնդիկս ... եւ մրջմնառիւծք, եւ մկունք, բէշկ մշկոյ, եւ կոկորդիլ գազան. (Խոր. աշխարհ.։)


Բէջ

s.

back, shonlder;
handle of a weavers comb.

Etymologies (4)

• ի-ա հլ. «կռնակ, քամակ» Ոսկ. ճառք 801 (սեռ. բիճաց), Վստկ. 198 (սեռ. բեճին), Մարթին. Մխ. բժշ. 4 (սեռ. բիճին). «Բարձր մասն ի թիկունս սանտեր ոստայնանկի, ընդ որ կալեալ ձգէ առ ինքն և հարկանէ» Կանոն. «կրռնակի ոսկոր կամ թի՝ որով հմայութիւններ են անում» Տաթև հարց. 388. որից բիճհայեաց «բէճով հմա-յող» Վահր. յայտ.։

• Klaoroth. Asia polygl. էջ 104 ռուս. plečo, սլաւ. pleč «ուս» բառի հետ։ ՆՀԲ յիշում է վրաց. բեճի և պրս. pušt «կռնակ»։

• ԳՒՌ.-Զթ. բ'էջ. Ալշ. Խրբ. Տիգ. փէջ (նտե Մշկ. Քղի) «ուս» (Ալշ. յգ. փիջվան), Մկ. Ջրս. «կռնակ», Բլ. «ուսոսկը», Տր. «ոստալ-նանկի սանտր», Հմշ. «ջուլհակի գործիքի այն մասը, որ պարունակում է տֆաները և սանտ-րը», Լ. «ոչխարի թիակոսկրը՝ որով հմայում են». կրկնութեամբ էլ ունինք Ախց. մէչկ ու բ'էչք «մէջքն ու կռնակը»։

• ՓՈԽ.-Վրաց. ბეჭი բեճի «ուս, թիկունք, կռնակի ոսկոր. 2. ոսկոր՝ որի վրայ գրում ևն իբրև քարետախտակ», ბეჭვა բեճվա «հիւս-ուածքի թելերը ոսկորէ դանակով ամբացնել», ուտ. բmծmն «կռնակ», բmծmնկոծ «կուզ», բmծmնղ'արի «ծոյլ». -վրացերէն բառը ցոյց է տալիս, որ մեր կրկին ձևերից ուղղագոյնն է բէճ։

NBHL (3)

Արք եւ կանայք՝ բազումք ի խռչակն, եւ ոմանք մինչեւ առ ստինսն, եւ այլք ոմանք մինչեւ ցբէջն խոյլս ունին իբրեւ զբաղաբուշտ մեծ, չափ փարչի միոյ, եւ այլ մեծ, եւ այլ մանրունս. (Մարթին.։)

Ոսկերքն եւ ջիլքն, կապքն եւ լարքն կակուղ եւ խռճտամն. ոսկերքն զերդ զբիճին գլուխն. եւ կողերուն ծայրքն, եւ խռչակին հլունքն. (Մխ. բժիշկ.։)

ԲԷՃ. նմանութեամբ, Բարձր մասն ի թիկունս սանտեր ոստայնանկի, ըստ որ կալեալ ձգէ առ ինքն եւ հարկանէ.


Բժիշկ, ժշկաց

s.

physician, doctor.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «բժիշկ, հէքիմ» ՍԳր. Եզն. որից բժշկել ՍԳր. Ոսկ. յհ. ա. 16. բժըշ-կիչ Եզն. բժշկութիւն ՍԳր. բժշկարան Ագաթ Ոսկ. Եբր. և մ. բ. 7. բժշկանոց Ոսկ. տիմ. և եփես. բժշկապետ Կոչ. նախաբժիշկ Յայսմ. բժշկուհի (նոր բառ

• = Պհլ. [hebrew word] bižisk, biǰisk «բժիշկ». biǰiskih «բժշկութիւն», նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] bzišk «բժիշկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 61), պրս. ❇ bizišk եամ ︎ bjjisk «բժիշկ». սրանց հևա հմմտ. զնդ. baešazyeiti «բժշկում է». ❇ baēšaza-«բուժիչ, բժշկութիւն, դեղ, դարման» (որից կազմուած է պհլ. bēšazak). [other alphabet] ︎ baēšazya-«բժըշ-կող», սանս. [other alphabet] bhēš̌ajá-«դեղ, բժըշ-կող», bhišaǰyáti «բժշկում է», bhišáǰ «բր-ժիշկ, դեղ», bhišák «բժիշկ», bhēšaǰyá-«բուժարար»։ Այս բոլորը ծագում են զնդ. biš=սանս. bhiš-«դեղ» բառից, ըստ Bart. holomae 915, 966-7։ Բառիս հպրս. ձևը յայտնի չէ. եթէ ի նկատի առնենք սանս. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *biš̌ai կամ *γišaz, իսկ եթէ ի նկատի առնենք զնդ. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *bišaz։ Պհլ. բառի հնագոյն ձևն էր *bišaǰk կամ *bišazk, որոնց մէջ երկրորդ ձայնաւորը հետևելով առաջինին և š բաղաձայնը հե-աևելով ), z բաղաձայններին, յառաջացան biǰisk և bižišk. վերջինից է հայերէնը։ Կապ չունի բոյժ բառի հետ, որ տե՛ս ա-ռանձին։-Հիւրշ. 120։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ։ Peterm. 17, Windisch. 15, Bötticher ZDMG 1850, 352 ևն։ Մառ ИАН 1920, 107 մինգ. մուրիցխ «աս-տըղ» բառից։

• ԳՒՌ.-Ագլ. բժիշկ, բժշկիլ, Տփ. բժշկիլ Երև. բ'ժիշկ, Ոզմ. բ'ժշկիլ, Խրբ. բ'ժշգիլ, Մրղ. պիժիշկ, Տիգ. փժիշգիլ ևն։

NBHL (6)

պ. պիզիշք սանս. պիզաճ. ἱατρός medicus Արհեստագէտ պահելոյ զառողջութիւն մարմնոց, եւ բուժելոյ ըստ կարի դեղովք զցաւս եւ զհիւանդութիւնս.

Ի հիւանդանալն իւրում ոչ խնդրեաց զտէր, այլ խնդրեաց բժիշկս։ Երթեալ իմ առ բժիշկս՝ ոչինչ օգնէին ինձ։ Կամ բժիշկք յարուցանիցեն։ Եւ յոյժ վշտացեալ ի բազում բժշկաց։ Ոչ պիտոյ է բժիշկ կարողաց, այլ հիւանդաց։ Ապաքէն ասիցէք առ իս զառակս զայս, բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո։ Ղուկաս բժիշկ եւ սիրելի։ Բայց դուք ինձ բժիշկք մեղանչականք էք, եւ ողջացուցիչ չարեաց ամենեքեան.եւ այլն։

Բժիշկ՝ որ ոչ գիտէ զշարժումն երակացն զննել, եւ զչարախառնութիւն նիւթոց, ոչ ասի բժիշկ. (Լմբ. սղ.։)

Այր հեզ՝ բժիշկ է սրտի. ռակ. ՟Ժ՟Դ. 30։)

Զի՞նչ օգուտ է առ բժիշկն երթալ, յորժամ զվէրս ոչ կամիս մերկանալ. (Մանդ. ՟Ա։)

Առաջի բժշկացդ է վիրացս խայտառակելն. (Լմբ. ատ.։)


Բիբ, բբաց

s.

pupil, apple of the eye.

Etymologies (2)

• Peterm. 37 լտ. pupa, pupilla «բիր» բառերի հետ։ Windisch. 15 լտ. pupil-lus «բիբ»։ Lag. Urgesch. 827 ասոր. [other alphabet] bāwā «բիբ», որի հետ Lag. Arm Stud. § 393 մի անծանօթ կապակցու-թիւն է ընդունում։ Bugge KZ 32, 11 համեմատում է Կապադովկ. παπαιόι «բիբ» բառի հետ, իսկ էջ 32 կցում է հյ. բիբել, բբել բառերի հետ. հմմտ. անգլ. peep «բբչել, ճռուողել և նայիլ»։ Հիւբշ. 301 յիշում է եբր. [hebrew word] bāwā, ասոր. [syriac word] bāwϑā «բիբ» և նրանց նմանութիւնը պատահական է գտնում։ (Սրանց վրայ կարելի էր աւելացնել նաև արաբ. [arabic word] būbū, պրս. [arabic word] ba. bak, թրք. [arabic word] bebek, արևել. թրք. [arabic word] bebek, [arabic word] blbak, [arabic word] bu-բաիա հոմանիշները, որոնց բոլորի նմանութիւնը հայերէնի հետ՝ պատա-հական է)։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 48 համեմատում է մի խումբ բա-ռերի հետ, որ կլորակ բաներ են նշա-նակում. ինչ. սանս. bimba, լեթթ. bamba «գնդակ», շվէդ. bobba «միջատ», bopp «ստինք», լազ. bibili «առնի»! ևն։

• ԳՒՌ.-Ննխ. բիբ, Ալշ. Ախց. Խրբ. Կր. բ'իբ՝, Տփ. պի՛պիկ, Տիգ. փիփ, Մկ. պպուկ։

NBHL (8)

κόρη pupilla Սեւագոյն ծակն ի միջավայրի աչացն, ընդ որ ճառագայթք լուսոյ մտեալ նկարեն ի ներքս զպատկերս առարկայից.

Պահեա՛ զբանս իս իբրեւ զբիբ աչաց. ռակ. ՟Է. 3։ ՟Ի. 20։)

Մի՛ կուրասցին բիբք տեսանելեաց մերոց ի զւարթարար ճառագայթից ճշմարտութեան քոյ. (Ագաթ.։)

Բախէ ... ծագել ճրագի ի դուռն բբաց. (Եփր. համաբ.։)

Բիբք աչաց յորժամ սրբագոյնք եւ յստակագոյնք իցեն, երագագոյնք եւ կորովագոյնք լինին, եւ ոչ վաղվաղակի պղտորին առ վաստակ շլանալոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Մի՛ բարձցի ի տեսանելեացս բբաց՝ ճաճանչդ օրհնութեան։ Լուսաւորութիւն աչաց, տեառնագրութիւն բբաց. (Նար. ՟Կ՟Ե. ՟Ղ՟Գ։)

Բիբն՝ (լայնաբար առեալ՝) ակնակապիփքն է, որք արտեւանամբքն միշտ եւ անյապաղ պարսպեն զաչսն. (Լմբ. սղ.։)

Զկոյսն ոչ կռփեմք, այլ առաջնորդեմք. իսկ դու ... ընդ բիբսն տալով՝ յետս մղես. (Դիոն. թղթ.։)


Բիժ, բժոց

s.

blearedness.

Etymologies (4)

• , ո հլ. «աչքի կեղտ, ճիպռ» Եզն. Յճխ. Ճառընտ. լայնաբար նաև «բիծ, ժանգ» Հա-մամ. առակ. որից բժաբեր Ոսկ. մ. ա. 2. բժոտ Առաք. մոլ. Տաթև. ձմ. խթ. բժոտիլ Մագ.։

• -Պς,. *biz «բիժ», որ թէև գրականո-թեան մէջ աւանդուած չէ, բայց նոյնը հաս-աատում է պրս. [arabic word] biǰ «աչքի կեղտ, բիժ, հիպռ» (որ և ❇ paz)։-իւբշ. 121։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ. բայց այս մեկնութիւնը ո՛չ ՆՀԲ գիտէ և ոչ Lagarde. եւրոպացիներից առաջին

• ԳՒՌ.-Սլմ. բիժ «ճիպռ», Վն. ըժոտ «ճրպ-ռոտ»։

NBHL (3)

λήμα, λημία gramia, lippitudo Գիճութիւն եւ աղտ աչաց՝ խառն ընդ արտօսր. աղտ թանձրացեալ զաչօք. աչքի աղտ, ճպուռ, ճպռոտութիւն.

Եթէ բժով, եւ կամ այլով իւիք ախտացեալ իցեն աչքդ, աղօտաբար տեսանես զարեգակն. ռ որս. ՟Ժ՟Բ։)

Աղտն եւ ժանգն եւ բիժն արծաթոյն ի վկայութիւն տանջանացն ներգործեալ. (Համամ առակ.։)


Բիծ, բծոց, բծից

s. adj.

spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;
spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.

Etymologies (4)

• , ի, ի-ա, ո հլ. «մարմնի վրայ արատ կամ նշան, պակասութիւն, ախտ, աղտեղի ռործ» Թուոց ժթ. 2. Կող. գ. 5. Ոսկ. յհ. բ. 25. ա. 19 և Կողոս. «լուսնի կամ արևի վրա-յի սև նշանները» Բրս. մրկ. «մարմնի վրայ բշտիկ» Նար. կթ. էջ 177. «խնդիր, վէճ, վէ-ճի նիւթ» Եւս. պտմ. «կեղտոտ, պիղծ» Կոչ. Փիլ. այլաբ. որից բիծ դնել, բիծս կարկատել կամ ի բիծ տանիլ «մեղադրել, վրան յան-ցանք բարդել, փտնել» Սիր. ժա. 33. Կորիւն. Եփր. ել. Ոսկ. մտթ. և եբր. ամբիծ «մա-քուր» ՍԳր. «թաղման կարգ և այս առթիւ կարդացուած մի սաղմոս» Մաշտ. 543 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Բ. էջ 21). ամբծութիւն ՍԳր. բազմաբիծ Գառն. 20. Ճառընտ. Նար. բծել «մեղադրել, դատա-պարտելու մի բան գտնել» Եփր. համաբ. 242, Բ. գ. կոր. 109, բծկան Բ. պետ. բ. 13. բծկանութիւն Կոչ. 36. բծամիտ Յհ. կաթ. բծաւոր Կլիմաք. Լմբ. խծբիծ Եւս. պտմ. Ե-ւագր. բառիս երկրորդ ձևն է փիծ, որի վրայ տե՛ս առանձին։

• Bötticher. Rudimenta 50, 192 պրս. [arabic word] pisa «պիսակաւոր» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 93 պիղծ, փիծ բառերի հետ՝ հսլ. պէգը, լտ. pingere «նկարել», սանս. pinj. pingala «գորշ», իբր հնխ. big «ներկել» արմատից։ Հիւնք. բիժ բառից։ Մառ, Արաքս 1890 ա, էջ 109 պիղծ բառին է կցում և երկուսը միա-սին սեմական է համարում. հմմտ. ա-սոր. բիշ, արաբ. բաիսա։ Նոյն, ЗВО 18, 168 րիծ =վրաց. բիծի=յաբեթական փինթի=վրաց. փինթի=արար. [arabic word] ba-isa «վատացաւ», եբր. [hebrew word] bāzš «վատ, յոռի», ասոր. [syriac word] bāšā «չար, պիռծ». բոլորն էլ մի արմատից։ Նոյն, ЗВO 25, 36 խալդ. pitu-le=բիծ։ Karst, Յուշարձ. 424 հյ. պիսակ, պէս, ալթայ. bič, bis, bit, bes «նշան, գրութիւն, ղարդարել», չաղաթ. bet «կերպա-

• րանք»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 339 պիս(ակ), սպի, փիծ, պիծ, պիղծ բառերի հետ՝ կցում է թրք. փիս բա-ռին։

• ՓՈԽ.-Վրաց. ბიწი բիծի «պակասութիւն, մոլութիւն» Դան. ա. 4. უბიწო ուբիծո «ամ-բիծ, անմեղ, անարատ», ბიწიერი բիծիերի, ბინიანი բիծիանի «պակասաւոր, մոլի», ბიწოვნება բիծովնեբա «մոլութիւն»,-Սր-ղերդի արաբախօս քրիստոնէից բարբառով ambiz «մեռելի կարգը, ամբիծք» (Բիւր. 1899, էջ 116)։-Հայերէնից փոխառեալ է դնում Kraelitz -Greifenhorst WZKM 27(1913), 130 թրք. pis «կեղտոտ» բա-ռը, իբր թէ արևմտահայ փիծ արտասա-նութիւնից յառաջացած. բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև հյ. բիծ կամ փիծ բառը՝ թուրքական շրջանին, ինչպէս նաև հիմայ էլ, հայ ժողովրդական լեզուի մէջ գործածական չէր. թրք. pis ծագում է պրս. pis «բորոտ» բառից. նշանակութեան զարգացման համար հմմտ. հլ. բորոտ և գողի։

NBHL (9)

Քահանային մի՛ ինչ մի՛ ամենեւին ի մարմին բիծ ունել։ Օտար է զանպտուղսն ընդ պտղաբերսն խառնել. քանզի բիծ է այս. իսկ Աստուծոյ անբիծքն մատուցեալ լինին. (Փիլ. քհ. եւ Փիլ. այլաբ.։)

Ի բա՛ց ընկեցէք զպոռնկութիւն, զպղծութիւն, զբիծ. (Կող. ՟Գ. 5։)

Սրբեալ էին միտքն յամենայն բծոյ ախտից չարչարանաց (յն. մի բառ՝ փոխանակ երիցդ). (Ոսկ. յհ. ՟Ա. 19։)

Բիծ կոչի արատ մեղաց։ Կալն առաքինութեամբ, եւ ոչ մի ինչ բիծ ունելով. (Խոսր.։)

ԲԻԾ. Մթնագոյն տեղիք իբր արատք երեւեալք ի սկաւառակ լուսնոյն եւ արեգական.

ԲԻԾ. Մանրիկ բուշտք կարմրագոյնք, որք իբրեւ զարատս երեւին ի մորթ մարմնոյն, եւ որպէս բոց կծանեն եւ եռացուցանեն. կածոռիկ

Խռովեցաւ անդ այս բիծ մեծ. (Եւս. պտմ. ՟Է. 3։)

ԲԻԾՍ ԿԱՐԿԱՏԵԼ. ἑπιλαμβάνω, ἑπισήπτω, συντίθημι carpendi vel accusandi ansam arripio Նոյն ընդ վ. որպէս Բիծ կամ արատ դնել՝ յօդել՝ կցկցել. պատճառս խնդրել մեղադրութեան, կամ ստգտանաց, եւ ամբաստանութեան.

Եւ ընդէ՞ր ասէին զայս. զի դարձեալ բիծս ինչ կարկատիցեն. Բիծս կարկատէք առանց իրիք պատճառանաց։ Քանզի այլ ինչ չգիտէին ասել, այնու իմն բիծս կարկատէին. (Ոսկ. մտթ.։)


Բիտ

s.

spur of a cock, etc.

Etymologies (2)

• «հաւի ոտքի ետևի մատը. մահմուզ» Կիւրղ. ղևտ. որից հաստաբիտ «հաստ ճան-կերով (մագիլ)» Վեցօր. 162 (տպ. հաստա-բեստ, պէտք է սրբագրել այսպէս. տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. 159)։

• ԳՒՌ.-Բլ. բ'իդ՝, Կր. բ'իտ «արօրի խոփի մեխը». ոճով բիտ ու ճիտ կտրիլ Ակն. «գըր-գըռուիլ, զայրանալ, սաստիկ բարկանալ»։

NBHL (1)

Որ ի չորս մագիլսն գնայցեն, եւ բիտն յետին խոնարհագոյն կայցէ։ Իսկ ի թռչնոց՝ որք յերիս մագիլսն գնան, եւ յետին բիտն ի վերոյ քան զայլ մագիլսն կայցէ. (Կիւրղ. ղեւտ.։)


Բիր, բրով

s.

large stick, club, cudgel.

Etymologies (5)

• , ի-ա հլ. (յետնաբար ռ հլ.) «մահակ կամ հաստ գաւազան» ՍԳր. Ագաթ. «կռանի կոթ» Ուռհ. 320. որից բրազոհ առնել «չա-րաչար ծեծել» Ճառընտ. բրածեծ «բիրով ծեծ կամ բիրով ծեծ կերած». Ագաթ. Բուզ. Ոսկ. բ. կոր. բրաջարդ «բիրով ջար-դուած» Մարթին. բրաւոր «բիրերով զի-նուած» Ոսկ. յհ. ա. 21։-Բիր նախապէս էր նաև փորելու գործիք և այս իմաստից են բղխում՝ բրել «փորել» ՍԳր. Եւս. քր. Ագաթ. բրած «փորած տեղը» Յայսմ. Ճառընտ. բը-րածոյ «փորելով շինուած, հիմը ամուր» Յհ. կթ. բրածոյք «հանք» Ոսկիփ. բրիչ «փորելու գործիք» Լաստ. իգն. Սարգ. երկրաբիր «հո-ղը փորող» Ոսկ. Փիլիպ. գետնաբիր «հող փորող» Ագաթ. հողաբիր «բրիչ» Եղիշ. այ-լակ. 239. կրկնութեամբ բրբրել «այս ու այն կողմը փորփրել» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 59։

• Bugge, Etrusk. u. Arm. 93 բրած = ետրուսկ. frast։ Հիւնք. լտ. virgula «ճիւղ, ցուպ» բառից։ Bugge IF 1, 452 կցում է յն. φίτρος «կոճղ, ծառի բուն, փայտի կտոր» բառին՝ իբր հնխ. bhitro-ձևից։ Սրա վրայ Հիւբշ. 429 աւելաց-նում է նաև գերմ. Beil, հբգ. bīhal (<*biθla<հնխ. bhéitlom) «տապար. կացին», հսլ. biui «զարնել, ծեծել». բայց Հիւբշ. իրարից բաժանում է բիր «մահակ», որ հանում է հնխ. bhitro-ձևից և բիր, բրել, որ վարանում է կցել բահ բառին։ Müller WZKM 8, 358 պրս. bīl, bāl «բահ» բառի հետ։ Bugge, Lykisch. Stud. 1, 16 բիր. բրել գտնում է (λαββὸρινϑος բասի մէջ։ Scheftelovitz

• BВ 29, 38 զնդ. barənənti «կարել, փո-րել», լտ. forare ևն։ Pedersen, Հայ. դը. լեզ. 30 բիր բառի նախաձևը համարում է bhiro-կամ bhirā-և չի ընդունամ հնխ. bhitro-, որովհետև այս ձևը պիտի տար *բիւր (հմմտ. արօր)։ Սրանց վրայ տե՛ս նաև բահ և բրել։ -Petersson KZ 47, 260 յն. «άρω, լտ. ferio, հսլ. borja, brati ևն ձևերի հետ՝ որոնք P. Pers-son համեմատել էր բահ բառի հետ։

• ԳՒՌ.-Խրբ. բ'իր, Հմշ. Մկ. պիր, Ոզմ. բ'է՛ր «բիր». սրանց հետ ունինք նաև Ղրբ. նիհր, Տփ. բհիր, Երև. բ'հիր «ցից».-Զթ. փիյիչ, փիրիչ «բրիչ», Ռ. փրէլ «քերել».-նոր բառեր են բհրավար, բհրոց տալ, բրուճ. բրուորիլ ևն։

• ՓՈԽ.-Հայերէնի հետ կապ չունի վրաց. ბირკი բիրկի «հաշուեփայտ», որ ըստ Չու-բինովի թաթարերէն բառ է (ռուս. бирка)

NBHL (1)

Եւ էջ առ նա բանէաս բրաւ. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ա. 23։)


Բիրտ

adj.

big, coarse, aukward, rude, clownish, rough, rustic, wild, base, un-genteel, clumsy, heavy, impolite, dull, ignorant, brutal.

Etymologies (2)

• «պիրկ, ամուր, պինդ (փայտ)» Եւս. պտմ. 634. Կոչ. «կոպիտ, սոպռ, անկիրթ, վայրենի» Եղիշ. Յհ. կթ. Տօնակ. որից բըր-տագոյն Ոսկ. մ. բ. 5. բրտանալ Ողբ. դ. 8. Կռչ. Ոսկ. մ. բ. 25. գ. 8. Եւս. պտմ. բրտա-ցուցանել Ոսկ. մ. ա. 25. բրտերախ Ոսկ. յղ. սգ. բրտավզութիւն Գրչ. արիստ.։

• ՆՀԲ բիր «փայտ» բառից։ Հիւնք. բուրդ րառից։ Bugge, Beitr. 35 հանում է հնխ. bhid-ri-s ձևից. հմմտ. հհիւս. bitr «կը-ծող, կծու», զերմ. bitter «դառն», սանս. bhidrá-«կայծակ»։

NBHL (9)

Մանաւանդ՝ Սոպռ, տմարդի. խստապարանոց. դեգ, խիստ, սէգ. կոպիտ, պինդ գլուխ, փատի կտոր.

Զբիրտ եւ զյանդուգն հեթանոսաց այսպէս դիւրահաւանս առնել ձեզ, որպէս զյովանակ տրմուղ եւ զտեարս նորա. (Տօնակ.։)

(Հայք առ յազկերտ) գրեն պատասխանի յոյժ բիրտ եւ պինտ վասն օրինաց իւրեանց. այսինքն զօրաւոր կամ խիստ. (Ուռպ.։)

Քո՛յր մեր եղիցե՛ս ի հազարս եւ ի բիւրս։ Ոչ երկեայց ես ի բիւրուց զօրաց նորա։ Հազարք հազարաց պաշտէին զնա, եւ բիւրք բիւրուց կային առաջի նորա։ Եկն տէր բիւրովք սրբովք հրեշտակօք. եւ այլն։

Բիւր առասպելս յօդեցին պարսք զնմանէ. (Խոր. ՟Բ. 70։)

Ոչ միայն հալածէր, այլեւ բիւր ձեռօք սպանանէր զՍտեփաննոս. (Ոսկ. գծ.։)

Թէպէտ եւ բիւր ինչ ջանային, ջուրն ոչ եռայր. (Վրք. հց. ՟Ի։)

Եւ եթէ բիւրս կրկնեսցի, ոչ լինի չափեալ։ Թէ եւ առ մի նուագ՝ բիւրս մեղիցեմ։ Սակաւ վաստակիմ, եւ բիւրս վատնեմ. (Նար. ՟Խ՟Դ. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ա։)

ԲԻՒՐԻՑՍ. cf. ԲԻՒՐ ԱՆԳԱՄ։ (Սկեւռ. լմբ.։) ԲԻՒՐ ՀԱԶԱՐԵԱՆ. ա. Բիւրաւոր եւ հազարաւոր, անհամար.


Բիւրեղ, աց

s.

beryl;
crystal.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ պատուական քար, ակունք» ՍԳր. Եփր. ել. «վանակն» Շիր. Մագ. գրուած է նաև բերիւղ Բրս. ընչ. բևրեղ Եփր. Վկ. արև. 12. որից կրճատմամբ կամ առանց կրճատման՝ բիւրեղանման Շնորհ. իմ. եղակ. բիւրղաբեր Պտմ. աղէքս. բիւրղայ կամ բիւրղեայ Պտմ. աղէքս. ոսկե-բիւրեղ Տօնակ.։-Տե՛ս և պլօր։

• = Յն. βήρυλλος «բիւրեղ», որից նաև լտ. beryllus, ֆրանս. bêrille, սպան. berilo, դերմ. Beryll, անգլ. beryl, ռուս. бериллъ, վրաց. ბროლი բրոլի. յունարէնը փոխառեալ է արևելքից. բառի մայրն է համարւում սանս. vāidurya-, պալի veluriya, որ արե-ւելք ու արևմուտք տարածուլով տուել է մի կողմից չին. pi-lieu-li «ապակի», արևել թրք. [arabic word] bilaor, թրք. [arabic word] billor, և միւս կողմից արևել. իրան. virulya (տե՛ս MSl. 18, 114), պրս. [arabic word] bulūr, քրդ. [arabic word] bilór, ասոր. [syriac word] belurā, արաբ. [arabic word] bulur և վերջապէս յոյն և եւրոպական ձևերը։ Հա-յերէնը փոխառեալ է յունարէնից, ուր սա-կայն ձայնաւորները տեղափոխված են. լե-տին գիտական ձև է բերիւղ, որ ներկայաց-նում է յոյն բառի ճիշտ տառադարձութիւ-նը։-Հիւբշ. 344։

• Բառս առաջին անգամ պարսկերէնի հետ համեմատեց ԳԴ։-ՆՀԲ յիշում է «ռմկ. պիլլօր, պիւլլուր»։ Այվազովսքի, Յաղագս հնչման, էջ 15 յն. և պրս. ձե-վերը։ Lagarde, Gesamm. Abhd. 22 և Arm. St. § 396 դնում է յունարէնից։ Բառիս վրայ բաւական ընդարձակ գրած է Երեմեան, Բազմ. 1899, 155։

NBHL (3)

βήρυλλος, βηρύλλιον beryllus Ակն ինչ պատուական, որոյ լաւն առ հնդիկս՝ է կապուտակ ծովագոյն կամ երկնագոյն, եւ յետ նորա դեղնագոյն՝ խառն ընդ երակս ոսկւոյ, եւ այլն։ վարի եւ ի պէտս դեղոց.

Բիւրեղն՝ խաժագոյն է (կամ ծովագոյն) օդանման. եւ լինի սա ի սպառուած լերին՝ որ կոչի Տաւրոս, ի յանցս Եփրատ գետոյ. եւ թէ ընդդէմ արեգականն ունիցի ոք, երեւի մէջն վանակն կամ ակն վանի, այսինքն լուսափայլ իբրեւ հատ ինչ կորեկոյ. (Ոսկիփոր.։ եւ Վրդն. ել.։)

ԲԻՒՐԵՂ, եղի կամ րղի. որ եւ ԲԻՒՐՂԱՅ, ղայք. որպէս ռմկ. պիլլօր, պիւլլուր. որ է Ապակի սառնատեսակ, վանակն, կամ ակն վանի. κρύσταλλος crystallus


Բլիթ, բլթաց

s.

loaf;
cake, bun.

Etymologies (4)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բոլորակ կակուղ հաց» ՍԳր. որից բլթակ «ականջի ծայրի փափուկ մի-սը» ՍԳր. «լեարդի ծայրի մասը» Նիւս. բն բլիթ թզոյ «չորացրած թուզ» ԱԲ. բլթենի «հաոհամեմ» Ամիրտ. Բժշ. բլիթէն «մի տե-սակ բոյս, fenugrec, որ է ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ էջ 361, trigo-nella foenum graecum L» Գաղիան. (այս բառի վրայ տե՛ս և առանձին)։

• ՆՀԲ (տղիւս բառի տակ) լծ. է դնում յն. πλίνϑος «աղիւս»։ Հիւնք. թլիփ բա-ռից։ Bugge, Btrg. 35 յն. ἂλφιτον «գա-րեհաց», ալբան. el'p (սեռ. el'bi) «գա-րի» բառերի հետ ցեղակից։

• ԳՒՌ.-Տփ. բլիթ, Երև. բ'լիթ, Խրբ. բ'լիգ, Ոզմ. բ'լէ՛թ, Ախց. բ'լինթ, Խտջ. բ'իլիթ, Մկ. Վն. պլիթ, Ղրբ. պրէ՛լիթ, պլիթ, Շմ. պի-լիթ։-Նոյն բառը իմաստի զանազանու-թեամբ դարձել է նաև Բիւթ. «մի տեսակ չոր քաղցրաւենիք, որ պատրաստում են ռու-պով եփած օսլայով. տճկ. քէօֆտէ», Ակն. «խաղողի խազմուզի չորացրածը», Վն. «մեղրի խորիսխի կամ պանիրի կտոր», Երև. «ուռուցք, մանաւանդ մոծակի խայթոցից ա-ռաջացածը»։ Նոր բառեր են՝ բլթել, բլթիլ, բլիթշաքար.

• ՓՈԽ.-Հայերէնի՞ց է փոխառեալ Կազա-նի թթր. [arabic word] belic կամ [arabic word] beliš «մի ռեսակ կլորակ խմորեղէն». այս բառը թա-թարերէնի մէջ առանձին մնացած մի ձև է և ուրիշ ածանցներ ու ազգակիցներ չունի. տե՛ս Будaговь 1, 269։

NBHL (3)

κολλύρος, κολλυρίς, κολλύριον collyra, frustulum, vel panis, placenta եւ այլն. Գնտակ կակուղ հացի. նկանակ եփեալ ի փռան, կամ ի վերայ մոխրոյ, կամ ի տապակի իւղով. որ եւ ՊԼԱԿԻՆԴԻ, ՓՈԽԻՆԴ.

Արասցէ առաջի իմ կերակուր բլիթս ... թրեաց, եւ արար առաջի նորա բլիթս, եւ եփեաց զբլիթսն (ի տապակի). (՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 6. 8. 10։)

Առ ի ձեռին քո առնն Աստուծոյ հաց, եւ բլիթս որդւոց նորա. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Դ. 3։)


Բղջախոհ, աց

adj.

luxurious, lascivious, lewd, lecherous.

Etymologies (3)

• «պղծասէր, ցանկասէր» Լմբ ժղ. Երզն. քեր. Գր. հր. Կաղկանտ. Ասող. յիշ. որից բղջախոհական Ճառընտ. բղջախո-հութիւն Շնորհ. ատ. Ոսկիփ. Լմբ. ժղ. Բռս-մրկ. Գր. հր. գրուած է նաև բողջախոհ Պիտ. բողջախոհութիւն Պիտ. Արծր.։

• = Գրեթէ միշտ գործածուած է իբրև ող-ջախոհ բառի հակառակը, ուստի կարծւում է, որ կազմուած է այս բառից՝բ բացասական մասնիկով. այսպէս է նաև բառիս համապա-տասխանող յն. ἀσωτος «զեղխ, բղջախոհ, libertin» բառը, որ կազմուած է ժ բացասա-կանով σφζω «ողջ առողջ պահել, փրկեւ-ազատել» բայից (Bailly 2987)։ Բայց հայե-րէնի մէջ ո՛չբ բացասական գիտենք այլուր և ոչ էլ ո ձայնաւորի այսպիսի տարապարտ կորուստ։

• Այս մեկնութիւնը տուել է նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 207. նոյնը ՆՀԲ, հտ. Ա. էջ 399 ա, որ իբրև օրինակ բ մասնիկի՝ յիշում է ոլոր-բոլոր, ողջ-ամ-բողջ, ուղխ-բուղխ, ողոք-բողոք, ուտ-բուտ, արի-բարի. բոլորն էլ կեղծ ու անճիշտ. իսկ բղջախոհ բառի տակ դը-նում է՝ «իբր ապողջախոհ, ոչ ողջախոհ կամ պղծախոհ»։ Ակինեան ՀԱ, 1930, 498 մեկնում է պղծախոհ>բղձախոհ ձևից՝ ձ վերածելով ջ. ինչպէս որ կայ գրականութիւն> քերականութիւն։ (Սխալ է. քերականութիւն կազմուած է քերել բայից և ո՛չ թէ այլափոխուած գրակա-նութիւն բառից)։

NBHL (2)

Կրեմ զփառս եւ զանարգանս ի բարէխոհ եւ ի բղջախոհ մարդկանէ. (Ասող. յիշատ.։)

Բղջախոհ, չարախորհ. (Հին բռ.։)


Բնակ, աց

adj. s.

inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «բնակարան, բնակած տեղը» Շար. Նար. Մագ. Սհկ. կթ. արմաւ-«գերեզման, մեռելի թաղ» Ծն. իգ. 9. Կիւրղ. ծն. որից բնակիլ ՍԳր. Եփր. ղևտ. Եւս. քր. բնակիչ ՍԳր. Եւս. քր. բնակեցուցանել ՍԳր. Եւս. քր. բնակարան Նար. բնակութիւն ՍԳր. բնակունակ կայեանք «գերեզման» Պիտ. բնակակից Եզն. անբնակ Բուզ. եղեգնաբնակ Ագաթ. Փարպ. դիւաբնակ Կաղանկատ. ՅՀ. իմ. Ոսկ. գծ. հեռաբնակ Ագաթ. վրանաբնակիչ Դատ. ը. 1. մարդաբնակ Լաստ. Պիտառ. Սա-նահն. անմարդաբնակ Վրք. հց. լեռնաբնակ Չենոբ. երկնաբնակ Նար. առաք. բնակչու-թիւն, ազգաբնակութիւն (նոր բառեր). տար-բեր է բնակ «բնիկ», որ տե՛ս բուն բառի տակ։

• = Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։

• ՆՀԲ հանում է բուն բառից, կցելով բնակ «բնիկ» բառին։ Ուղիղ մեկնեց Lagarde, Symmicta 34, 92, որ կցում է պրս. buna և արաբ. bunak բառերին. բայց սա էլ նորից միացնում է բնակ «բնիկ» բառին։ Երկու արմատների զանազա-նութիւնը երևան հանեց նախ Հիւբշ.։

• ԳՒՌ.-Ոզմ. բ'նակիլ, Հճ. բ'նագել, Զթ. բ'նագըլ, Երև. բ'նագվէլ, Ռ. փնագիլ, Սլմ. պնայվել, Ալշ. Խրբ. բ'նագռիլ, Տիգ. փնագ-ռիլ, Մկ. պնmկmրան։

NBHL (5)

αὑτόχθων, ἑγχώριος indigena (ի բառէս բուն, եւ ինքն արմատ բնակել բառին) Բուն բնակիչ. բնիկ քաղաքացի, գաւառական. երկրցի, տեղացի.

Ի բնակաց գաւառին. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)

Զհօրն ժառանագեաց բնակ. (Մագ. ՟Կ՟Է։)

ԲՆԱԿՔ. Սեպհականեալ բնակարան մեռելոյն. գերեզման. շիրիմ.

Տո՛ւք ինձ ստացուած բնակաց ընդ ձեզ, զի թաղեցից զմեռեալդ իմ. (Կիւրղ. ծն.։)


Բնիոն, ից

s.

mite, farthing, obole.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «խիստ փոքր մի դրամ է» Ղուկ. ժբ. 59. Ոսկ. ես. և ա. տիմ. էջ 119 (յգ. սեռ. բնիոնաց), 160. Եւս. պտմ. 428. Եւառռ. 182. Վրդն. աւետ. Սկևռ. աղ. 95. Երզն. մտթ. 243, 396. Սասն. 26. թւում է թէ այս դրամը փայտէ կամ կապարէ էր. հմմտ. Ոսկ. ես. 129 «Եւ դու զիա՞րդ կամի-ցիս, բիւր բնիովն փայտեայ կամ կապա-րեա՞յ գտանել, եթէ մի մարգարիտ պատուա-եան»։

• Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 61 առում է. «Զբնիոն չգտաք այլուր ար-տաքոյ Աստուածաշունչ գրոց. նմին իրի և ստուռառանութիւն նորա ծածկեալ է ի մէնջ»։ (Դնում ենք վերևում Ս. Գրքից դուրս տասը վկայութիւն)։ Հիւնք. յն. πενης «աղքատ» և πενία «աղքատու-թիւն»։

NBHL (1)

Բնիոնն այն է, որ զկշիռն շարժել կարէ. կէս գարւոյ կշռորդն. (Վրդն. աւետար.։)


Բոբողոն

s.

buffalo.

Etymologies (1)

• -Յն. βουβνιος «գոմէշ» բառի հյց. βօύ-βαλον ձևից. յունարենից փոխառեալ են նաև ւա. būbalus. ռուս. буиволъ «գոմէշ» (Ber-neker 1, 116) ևն։-Հիւբշ. 344։

NBHL (1)

Բառ յն. βούβαλος, βούβαλις bubalus, -la cf. ԳՈՄԷՇ.


Բոզ, ից, աց

s.

whore, prostitute, strumpet, street-walker.

Etymologies (4)

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «անբարոյական կին, պոռնիկ» ՍԳր. Բուզ. Ոսկ. Եփես. որից բոզութիւն Մծբ. Ոսկ. մ. բ. 12. բոզահոմանի Ոսկ. մ. բ. 12. բոզանոց ՍԳր. Ոսկ. մտթ. կող. եբր. և ա. տիմ. Եւս. պտմ. Ագաթ. բոզորդի Եփր. համաբ. 31 և ել. բոզաւագ «բոզանոց պահող» (չունի ԱԲ) Յայսմ. յնվ. 3։

• -Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.

• Արրտ. 1911, 417։ Patrubány ՀԱ 1908, 152 բոկ բառի հետ՝ իբր «մերկ, անա-մօթ կին»։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. բ'ոզ, Ախց. Երև. Խրբ. Կր. Սչ. բ'օզ, Ննխ. Պլ. բօզ, Վն. պնզ, Ռ. փօզ, Ասլ. Սեբ. բ'էօq, Շմ. պէօզ, Տփ. բուզ, Զթ. Ոզմ. բ'իւզ, Տիգ. փուզ, Սլմ. պուէզ, Մկ. պիւզ, Մրղ. պըք զ.-Նոր բառեր են բոզ-լաց, բոզլացութիւն, բոզարած (որից Սչ. բոզտրած)։

NBHL (5)

ἐταίρα, πόρνη meretrix, scortum Կին պոռնիկ, որոյ են հոմանիք կամ սեղեխք բազում. կոչի եւ ՎԱՐՁԿԱՆ.

Իբրեւ զբոզ մի քարշեցին զքոյրն մեր։ Մի՛ լինիցի բոզ ի դստերաց իսրայէլի, եւ մի՛ պոռնիկ յուստերաց Իսրայէլի։ Որ զբոզս արածէ, կորուսանէ զմեծութիւն.եւ այլն։

Բոզք լուացան յարեան նորա. ոմանք կամին իմանալ զփոկս կառաց, առեալ զբառդ եբր. զօնահ (այսինքն պոռնիկ, բոզ), որպէս յն. զօնա, գոտի։ (՟Գ. Թագ. ՟Խ՟Բ. 38.)

Պոռնկացն եւ բոզաց կանանց. (Ոսկ. եփես.։)

Բոզ հերձուածողքն, բոզ փառասէրքն, բոզ ամենայն լկտութեան հնարք. (Համամ առակ.։)


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s.

all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

Etymologies (6)

• , ի, ո հլ. «ամբողջ, ամէն» ՍԳը Ագաթ. Եզն. «կլոր, բոլորակ» Պղատ. տիմ. Եփր. օրին. Սհմ. «լուսնի շրջան» Շիր. Պղատ. տիմ. Կամրջ. «երկնքի բևեռը» Ա-ոիստ. աշխ. «ծաղկի կոկոն» Իմ. բ. 8. «ըզ-գեստի գնդաձև զարդ» Պիտ. «գրի մի տե-սակ, բոլորգիր» Յիշատ. պտմ. Վրդն.-այս արմատից են ծագում՝ բոլորել «ոլորել, հիւ-սել. 2. շուրջը պատել. 3. շրջանը կատարել, վերջացնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 24. Ագաթ «ամփոփել, հաւաքել» Եղիշ. բոլորակ ՍԳր. Կիւրղ. թագ. բոլորակութիւն Ոսկ. ես. բոլո-րաձև Ոսկ. ես. Վեցօր. երեքբոլորաձև Վեցօր. բոլորշի ՍԳր. բոլորովին (կազմուած բոլոր բառի գործիականից՝ ին մասնիկով. հմմտ. ամեն-և-ին, բն-աւ-ին, լի-ով-ին, երամ-ով-ին ևն) Ագաթ. Եղիշ. գրւում է նաև բոլորո-վիմբ Խոր. Սրգ. Շնորհ. Բրձր. (կրճատ բո-լորովիմ), բոլորիմբ Պիսիդ. Դամասկ. բոլո-րեքին կամ բոլորեքեան (հմմտ. ամենեքին, ամենեքեան, երկոքին, երկոքեան) Եզն. Ոսկ. Եղիշ. (ընտիր մատենագրութեան մէջ ան-կախ չի գործածւում. այլ միայն իբր կրկնու-թիւն ամենեքեան բառի հետ). ბրաբոլոր Վրդ. պտմ. բոլորապատել «քաղաքը շրջա-պատել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. 58 (իսև տպ. Շահն. ունի բոլոր պատեցին). նոր բա-ռեր են բոլորգիր, բոլորտիք, բոլորանուէր։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։

• Այս մեկնութեամբ առաջին հեղինակն է Thomaschek SWAW 1893, 66, թրգմ. ՀԱ 1894, 18։ Աւելի յետոյ նոյնը Pe-tersson KZ 47(1916), 260 և վերջին անգամ Scheftelowitz KZ 53(1925), էջ 250։ ՆՀԲ լծ. ոլոր, յն. ὄλος «ամբողջ, բոլոր», թրք. ulu «մեծ», արաբ. kulli «ամբողջ։ Peterm. 17, 38, 183 յն. ὄλος։ Տէրվ. Նախալ. 106բ նախդիրով ոլորել բայից։-Հիւնք. հյ. ոլորել և յն. δλο-բառերից։ Thomaschek-ի մեկնոթիւնը տե՛ս բլուր բառի տակ։ Bugge Beitr 41 յն. πέτας «ծայր, վերջ, սահման»

• ձևի միջոցով կցում է հյ. բլուր բառին և նրա ազգակիցներին, բայց KZ 32, 31 մեոժում է։ Patrubány SA 2, 25n տալիս է մի մեկնոթիւն (չունիմ ձեռ-քի տակ), որ ինքը մերժում է ՀԱ 1906, 345 և կցում է բառս բլուր ձե-ւին։-Pedersen, Հայ. դր. լեզ. 226 -որ մասնիկով բոյլ բառին։ Petersson KZ 42. 260 հհիւս. bolr, bulr «Լոճղ, մար-մին», bollr «կլոր մարմին», շվէդ. bol «խոշոր, ուժեղ», մբգ. bolle, անգլ. bowl «գնդակ» ևն։

• ԳՒՌ.-Այշ. Մշ. բ'օլոր, Ախց. Երև. Խրբ. Սեբ. Սչ. բ'օլօր, Տփ. բօլօրք «շուրջը», Պլ. փօլօր «մի դահեկան, տաճկական ղրուշ» (ծածկալեզուով), փօլօրքը «շուրջը», Ռ. փօ-լօր «ամբողջ. 2. ծծկ. դահեկան», Տիգ. փօ-լ'օր «ամբողջ», փօլ'ուր «կլոր», Ջղ. բ'ուլոր «բոլոր», բ'ուլորվել «միտքը ամփոփել». ր'ա-լորվել «շրջան կազմել», Վն. պիւլոր, Ասլ. բ'էօլէօր, Զթ. բ'իւլիւր, բ'իւլիւյ, Մկ. պիւլիւր «շուրջը», Ղրբ. պիւ՛լլիւր, Շմ. պիւլէօ՛ր, Գոր. պիւ՛լէօր, Ոզմ. բ'էօլօվ «ամբողջ», Ղզ. պլիւ-րիկ «կլոր», Հմշ. պօլօյդիք «բոլորտիք»։-Ո ձայնաւորի ջնջմամբ և ր բաղաձայնը լ-ի վերածելով կազմուած են՝ Պլ. բլօրէլ «ոլո-րել», բլլէլ «փաթթ» (այսպէս ունի ար-դէն Առաք. պտմ. 455. արևմտեան գրականի մէջ էլ ընդունուած են պլորել, պլլել ձևերը). Ասլ. բըլլէ՝լ, Խրբ. բլօրիլ, Հճ. բ'իլլել, Զթ. բ'իլլիլ «ման գալ, շրջիլ» (որ և բլլուիլ, Զթ. բէօլլել Կս. հմմտ. Զթ. իլլիլ<ոլորել), Ատն. (թրքախօս հայոց լեզւով) բըլլէլլէմէք «փա-թաթե» (թրք. -լէմէք բայակերտ մասնի-րակ ամաններ», բոլորբովի, բոլորել «ծած. կել», բոլորեշուրջ, բոլորմնի, բոլրկիլ, բոլըր-տել, բոլորպատ ևն ևն։ Հմմտ. նաև Ջղ. բ'ուլ, Առլ. բիւլ, Ղրբ. պիւլ «խմորից կտրուած մի գունդ, որ մէկ հաց է դառնում»։

• ՓՈԽ.-Բոշ. bələrel «դառնալ, յետ դառ-նաւ» (Finck. Die Sprache der Arm. 71-geuner ЗАH 1907, էջ 107)։ Վրաց. საბლუ-რი սաբլուրի «кpучeнныи какъ вepeвкa չուանի պէս ոլորած», შებოლოვება շերոլո-վերա «доканчивать աւարտել». առաջինը «կլոր, ոլորել» իմաստից, երկրորդը «ամ-բողջ» իմաստից, վերջինը պահում է հայե-րէնի արմատական բոլ ձևը, որ ունի նաև Ոսմ. բ'եօլօվ «ամբողջ»։

NBHL (15)

Բոլոր կենացս է արուեստ առաքինութիւն։ Հաւատարիմ ի բոլորումն ի տանն նորա. (Փիլ. այլաբ.։)

Բարին ի միոյ եւ ի բոլոր պատճառէն է, իսկ չար ի բազմաց եւ ի բազմաց նուազութեանց. (Դիոն. ածայ.։)

Ամենայն բոլորն առաքինութեամբ. (Մագ.։)

Բոլորք առ իրաւագէտս ունին. այսինքն ամենեքին. (Եզնիկ.։)

Ոչ մասունս առանց բոլորի բաղկանան, եւ ոչ բոլոր առանց մասանց։ Զի մի՛ մասամբ բոլորն, այլ մասն բոլորիւն զարդարեսցի։ Ոչ զգինին ըմպէ արդարն, այլ զգինւոյն զմասն, ո՛չ զբոլորն. (Փիլ.։)

Փառք նմա ի բոլորս եւ ի մասունս արարածոց. (Վրդն. ծն.։)

Բոլոր, եւ յառաջաձիգ ձեւք. (Պղատ. տիմ.։)

Ի բոլորումն շարակցեալ գոյ սկիզբն եւ կատարումն։ Բոլոր գոլով եւ քառանկիւնի, եւ այլն. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

Արա՛ ասէ նկարս, եւ այն եւս բոլոր է. եւ ոչ ունի սկիզբն, եւ ոչ կատարած։ Լեառնն մեծ՝ փոքր ձեւանալ թուի (ի հեռուստ), եւ բոլոր։ Բոլոր իրի ոչ սկիզբն գտանի, եւ ոչ կատարած, որպէս Աստուծոյ. (Վրդն. ծն. եւ Վրդն. ել.։)

Զբովանդակութիւն տարեացն ի զուգական բոլորին առնէ արեգակն ամս ՟Ի՟Ը. (Շիր.։)

πόλος polus Բեւեռ կամ առանցք երկնից.

ԲՈԼՈՐԻՒ, ով. ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ. ὄλῳ διὄλον totum quantum est, totaliter Բոլոր մասամբք. ըստ բոլորին. ամենայն սարօք. ըստ ամենայնի. ամենայնիւ. բոլորապէս. բովանդակապէս. իսպառ.

Բոլոր զբոլորսն ասելով՝ յամօթ առնէ զհեղձուածողսն, որք միայն զհոգիսն ասացին ապրիլ, եւ ոչ զմարմինս. (Մաքս. ի դիոն.։)

Վառեալ եւ թաղիւ կաճեայ՝ բոլորով ամենեւիմբ պարածածկեալ՝ շահատակէր. (Խոր. ՟Գ. 9։)

Զբոլոր բոլորովք զոգիսն մաքրել։ Զբոլոր բոլորեքումբք զմիասն վայրենացուցեալ է, բարկութեամբք, ցանկութեամբք, եւ այլն։ Բոլոր բոլորովին իմանալի լուսով առլցեալ։ Բոլոր բոլորովին լի են բարեբաստութեամբ։ Բոլոր բոլորովին աչանալ։ Որք բոլորք բոլորովին են իմանալի հոգիք. (Փիլ.։)


Բոհ

s.

slaver;
dark.

Etymologies (3)

• «ամայի, անշէն». գործածուած է միայն թոհ և բոհ դարձուածի մէջ, որ փո-խառեալ է ասորերէն Աստուածաշնչի Մն. տ. 2 համարից. տե՛ս թոհ և բոհ։

• «շողիք, լորձունք». ունի միայն ՋԲ և սրանից էլ ԱԲ. չգիտէ ՆՀԲ. ենթադրուած է բոհբոհել կամ բոհբոխել բառից, որ մէև ան-գամ ունի Ագաթ. տպ. 1909, էջ 380 «Եւ թա-գաւորն խոզացեալ՝ մեծաձայն ճչէր, կան-չէր, խանչէր բոհբոհելով, փրփրացեալ» (áá-բոհբոհելով, բոհբոխելով, բոբոհելով, բո-խոհելով)։ ՆՀԲ այս բառը մեկնում է «խան-չել խոզի», իսկ ՋԲ «լորձունս կաթեցուցա-նել, որպէս առնեն վարազք և կատաղեալքն. կամ հանել զձայն խոզի բո՛հ բո՛ւհ». ԱԲ ու-նի միայն «շողիքը վազցնել», որ թերևս ուղ-ղագոյնն է, ինչպէս երևում է փրփրացեալ ձևից։

• «նիւթ կամ թող». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 56. ինչ լինելը յայտնի չէ. բայց եթէ նշանակութիւնը կարդանք «հիւթ կամ թուք», բառը կնոյնանայ նախորդի հետ։

NBHL (1)

Բոհ, թոհ. բորբ, խաւար. բոխ, աւերակ. (Հին բռ.։)


Բոհմունք

s. pl.

threat.

Etymologies (2)

• «սպառնալիք, վախ, երկիւղ, սոսկում» Յհ. կթ. (երկու անգամ միայն ու-նի՝ հյց. բոհմունս, էջ 163 և սեռ. բռհմանց, էջ 421 ձևով. որից երևում է, որ ուղղականն է *բոհմունք, եզ. *բոհումն, արմատը բոհ?) գրուած է բահմունք Կոստ. Երզն. 163։

• Պատահական նմանութիւն ունի պոս. [arabic word] bīm «վախ, երկիւղ», ուր m ար-մատական է, մինչդեռ մեր բառի մէջ մ մասնիկ է։

NBHL (1)

Ահագին ցասումն եւ սպառնալիք. սաստկութիւն ձայնից եւ իրաց.


Բոմբիւն

s.

sound, resound, detonation, crash, great noise, explosion;
echo;
—ս արձակել, to resound, to clap;
to crack.

Etymologies (3)

• «ահագին ձայն, անդունդնե-րից եկած դղրդիւն, արձագանգ» ՍԳր. Փարպ. «ծովի մռնչիւն» Գր. տղ. եմ. «թմբուկի ձայն» Լաստ. «քնարի տկար ձայն» Նիւս. կազմ. «դատարկ անիմաստ խօսք» (հմմտ. Պլ. ջուրի ձայն) Ոսկ. յհ. ա. 13 (Մի՛ իբրև բոմբիւն ինչ բանքս թուիցին). այս նշանա-կութիւնը չունի ՆՀԲ։ Նոյն բառն է բմբիւն «որոտումի ձայն» Տօնակ.։

• =Բնաձայն բառ. արմատն է բոմբ. հմմտ. թմբիւն, ռմկ. զմփ զմփ, գիւմփ գիւմփ, գւռ. բոմբ ձէն «խրոխտ ձայն» (Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 113). յն. βόμβος «խուլ աղմուկ որոտման, քամու, ականջի բզզոցի, երգի և այլն», βομβέω «բզզալ մեղուի, ճճի-ների, ականջի, մռնչել ծովի, գոռալ որոտ-ման», լտ. bombus «աղմուկ (մեղուի, ա-կանջի, ձիու ևն)» (տե՛ս Boisacq 126, Walde 94). բայց սրանք կապ չունին հայերէնի հետ։-Աճ.

• ՆՀԲ և Հիւնք. լծորդ են դնում վերի յն. և լտ. ձևերի հետ։ Բնաձայն է համարում Աճառ. ՀԱ 1899, 204։

NBHL (3)

Լռեցին բոմբիւնք թմբկաց. (Լաստ. ՟Ա։)

Զի բոմբիւնք շուրջ զնոքօք պատեալ սրարբեցուցանէին։ Բոմբիւնք սպառնալեաց վիմաց հոլովելոց. (Իմ. ՟Ժ՟Է. 14. 18։)

Բոմբիւն, թնդիւն. (Հին բռ.։)


Բոյթ, բութի, թաց

s.

thumb;
a tuning pin.

Etymologies (5)

• , ո, ի-ա հլ. «մեծ մատը» Ողբ ե. 12. Եփր. վկ. արև. որ և բոյթն, ն հլ. (-ին, -անէ, -ամբ) Եփր. համաբ. Մաշտ. ջպհև. նմանու-թեամբ բոյթ նշանակում է նաև «նուագարա-նի վրայ թելերը ամրացնելու սեպ» Յկ. ղրիմ. որից էլ բութակ «նուագարանի թելերը պրն-դելու բանալի» Յկ. ղրիմ.։-Բոյթ նշանա-կում է նաև «մսի կակուղ կտոր». այս իմաս-տով առանձին գործածուած չէ, բայց բար-դութեամբ ունինք լերդաբոյթ «լեարդի վարի ձայրը» ՍԳր. Կանոն. էջ 54. ունկանաբոյթ «ականջի բլթակը» Կոչ. 311 (սխալմամբ գրուած անկանաբոթ, որ ՆՀԲ կարդում է ունկանաբոյթ կամ ականջաբոյթ)։-Նոր գրականում ունինք բթամատ «բոյթ մատը» (փոխանակ ասելու բութամատ)։

• Bötticher Arira 71, 165 կիմր. bawd, որ մերժում է Lag. Arm. Stud. § 403։ Հիւնք. փութալ բառից։-Meillet MSL 12, 431 համեմատում է սանս. bhuri-«առատ, ուժով, շատ», bháviyān «ա-ւելի առատ», հբգ. buro-(bang) «շատ (երկար)». այս անունը տրուած է բոլ-թին՝ իր հաստութեան պատճառաւ։ -Karst, Յուշարձան 418 հյ. բութ «հաստ, գուլ» բառի հետ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Սեբ. բ'ութ, Տփ. բութ, բիթ, Մշ. բ'ուտ, Ասլ. Ոզմ. բ'իւթ, Մկ. պիւթ, Ղրբ. պիւթնը, Վն. պոթ, Խրբ. փօթ, Զթ. բ'օթ, բ'ըդ՝, Երև. Ջղ. բ'իթ, Հճ. բ'իթմօդ, Ակն. բ'ըթնիւգ.-այս բոլորը նշանակում են «բը-թամատ», իսկ Ագլ. կորցրած լինելով հյ, մատն բառը, նրա փոխարէն գործածում է բիւթ «մատ»։-Նոր բառեր են բթել կամ բոթել «հրել, մշտել» (որի հին վկայութիւն-ներն են բթել «ձեռքով մշտել» Վրդ. առկ. 48 բթելով հանին ի պալատէն Զքր. սարկ. Ա. 73). բթխեղդ, բութանոց, բութնոց, բութիկ, բութակրունկ, բութման.-Բառ. երեմ. 55 ունի բիթ «մատնեհար» բառը, որ նոյն գւռ. բիթ ձևն է։

• «անիւի շրջանակ, հեց». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործած-ուած Սիւն. օեր. 209, հոմանիշների մի շար-քի մէջ՝ իբրև հոմանիշ հեց բառի. «Անիւ և ճղուղ, առեղ և աւարտք, հևան և դանդանք, կունդք և ականոց, հեց և բոյթ, կապերտ և գորգ, ձի և դզի, երամակապան և կուտպան, բիր և մահակ»։

• ՆՀԲ և ԱԲ չեն յիշում բառս, թէև ծանօթ է իրենց՝ հեց բառի վկայութեան մէջ։ Երևան հանեց Աճառ. Հայ. նոր բառեր հեն մալտ. Բ. 104։

NBHL (6)

ԲՈՅԹ ԲՈՅԹՆ. ἁντίχειρ pollex, hallus Առաջին մատն ձեռաց եւ ոտից՝ լայն եւ կարճ քան զմիջինս. բութ, մէնծ մատը.

Կտրեցին զաջոյ ձեռին նորա զբոյթն ... Կտրեցին զկոչ (այսինքն զկոճ) բութի նորա. (Ճ. Ա.։)

Արասցէ բութամբն խաչ՝ օծանելով ի բութանէ աջոյ ձեռին մինչեւ ի ցուցական մատն ձախոյ ձեռինն. եւ ի բութանէ ահեկին մինչեւ ի ցուցական աջոյ ձեռին ... Միջոցաւ բութինն եւ ցուցականացն. (Մաշտ. ջահկ.։)

Իսկ թռչնոց կարթ ուել, եւ բոյթ. (Վրդն. ղեւտ.։)

Ի բութէ աջոյ ձեռին. (Հ=Յ. նոյ. ԻԷ.։)

Ձգէ ի ձեռին ի բոյթսն, եւ զթելսն պնդէ. (Յկ. ղրիմ.։ Իսկ Երզն. քեր.)


Բոյլ, բուլից

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

Etymologies (6)

• , ի հլ. «խումբ (մարդոց, երէների, եղջերուների, եղնիկների և ցուլերի համար գործածուած)» Փարպ. Պիտ. Նար. Վրք. սեղբ. 297. բոյլք «բազմաստեղք, pleiade» մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 653բ (առանց վկայութեան ՆՀԲ և ՋԲ). որից բազմաբոյլ Նար.։

• Brosset JAs. 1834, xIV. 369-405 վրաց. պոլցի բառի հետ։ Böttich. Arica 79. 312 հոյլ բառի հետ=սանս. bhūri-«առատ, շատ»։ Հիւնք. յն. βουλή «խոր-հուրդ, ժողով» բառից։ Meiliet MSL 12, 431 սանս. bhuris «առատ, շատ», գոթ. uf-bauljan «ուռիլ»։ Գազանճեան, Արև. մամ. 1902, 75բ մասնիկով հոյլ բառից։ Karst, Յուշարձան 421 հոյլ բառի հետ թրք. Kullu «ամբողջ» (դըժ-բախտաբար արաբ. [arabic word] kulli բառն է)։ Petersson KZ 47, 276-7 բոլորովին ճիշտ է գտնում Meillet-ի մեկնութիւնը, որի վրայ աւելացնում է նաև լիթ. buris, լեթթ. búra «դէզ, հօտ»։ Peder-sén KZ 39, 387 և 406 յ ձայնի յաւե-լումով բոլոր բառի հետ։ Մերժում է Pokorny 2. 115 և ընդունում է Meil-let-ի մեկնութիւնը, դնելով հնխ. bhu-«ուռչիլ» արմատից՝ աճած Լ աճակա-նով։-Գւռ. բուլք ձևի հետ նոյն է ալթայ. [arabic word] pölōk «ցած և փշոտ

• թուփ» (Будaговъ 1, 323), որ պատա-հական նմանութիւն միայն ունի, քանի որ կայ գւռ. բուլ «թուփ»։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. բ'ուլք, Տիգ. փուլ'ք, Խրբ. բ'օլք «աստեղատունը», Զթ. բ'լի «մի աստղի անուն է».-գաւառականներում ունինք նաև տարբեր իմաստներով. այսպէս՝ 1. Ակն. բ'օլ «խումբ» (ըստ Մաքսուդեանի). 2. Հմշ, պուլք, Ալշ. Մշ. Բլ. բ'ուլ «թուփ», Խթ. (բուլ) «մի շատ թփերի խումբը». 3. Երև. բ'ուլք «ձիւնի հիւս». սրանից 1-3 հաւանաբար վերի բոյլ բառի տարբեր առումներն են միայն, իսկ վերջին իմաստով ծագում է բլիլ (փուլ գալ) բայից, քանի որ ունինք՝ «Մի օր ձիւնի բուլքի տակին մնացինք։ 2իւնի ամբարտակը բլեց մեր վրայ» (Պռօշե-ան, Շահէն, էջ 227)։

• ՓՈԽ.-Մառ. Teкcтt и paac. հտ. IV յաւել. հյ. բոյլք բառից փոխառեալ է դնում վրաց. ბოლუკი բոլուքի «cонмы, խումբ, ամբոխ, բազմութիւն», որ սակայն լալտ-նապէս թրք. [arabic word] bölūk «խումբ, զումար-տակ» բառն է, ինչպէս ունի և Չուբինով 113, և բնաւ կապ չունի հյ. բոյլ, բոյլք բառի հետ.

• . անստոյգ բառ, որ գտնում ենք մի-այն ի բոյլ անկանել «նուազիլ, թեթևանալ» ոճի մէջ. «Շնորհք Հոգւոյն բաշխեալք և կեանք պարգևեալ. ծանունքն ի բոյլ անկեալ և կար-ճեալ» Ոսկ. մ. բ. 14. անշուշտ կայ գրչագրաϰ կան մի սխալ. ՆՀԲ ուղղում է ի բաց ան-կեալ։

NBHL (2)

Բոյլք բանականաց, կամ բարբարոսաց։ Զանրանկացն բոյլ ի միում խմբի բոլորեաց։ Բոյլք զօրաց դասուց երջանկացն օրհնեցին զիս։ Բոյլք կառուցման կարծրանիւթ մարմնոցն սեռին. (Նար.։)

ԲՈՅԼՔ. Բառ յետնոց. ռմկ. բուլք. որպէս յն. Πλειάς Plejades cf. ԲԱԶՄԱՍՏԵՂՔ։


Բոնոսոս

cf. Բոնոս.

Etymologies (1)

• = Յն. βόνασος «վայրի ցուլ», որից փո-խառեալ է նաև լտ. bonasus։-Հիւբշ. 344

NBHL (1)

ԲՈՆՈՍ ԲՈՆՈՍՈՍ. Բառ յն. βόνασος Վայրի ցուլ, կամ էրէ վայրի՝ նման ցլու, բառաչօղ որպէս զեզն. եւ բաշաւոր որպէս զձի. իսկ եղջիւրքն գալարեալք ի վայր կոյս, որ ոչ լինին նմա ի պէտս զինու, որպէս կուն՝ այսինքն քակորն զոր ձգէ զհետ իւր ի փախչելն, եւ այրէ զորսորդս.


Բոչոյ

s.

nag.

Etymologies (2)

• «փոքրիկ ձի» Մագ. 241= Երզն. քեր. երկու տեղն էլ գտնւում է միայն հոմա-նիշների մի շարքի մէջ։ (Ադոնցի հրատարա-կութեան մէջ ունինք միայն բոչոյ ձևը. ՆՀԲ յիշում է բոչոյ և բռչոյ ընթերցուածները, ո-րոնցից լաւագոյնն է համարում բոչոյ, իսկ ՋԲ՝ բռչոյ)։

• Ադոնց, Արուեստ Դիոն. քեր. էջ 241 հանում է պրս. [arabic word] bača «ձագ» բա-ռից։

NBHL (2)

ԲՈՉՈՅ կամ ԲՌՉՈՅ. Ազգ ձիոյ, կամ քուռակ ձիոյ.

Ձիոյ՝ չէզոքն (այսինքն հասարակ արուի եւ իգի,) քուռակ, բաշահատ, մատաղաձի, խեղակ, դզի, բոչոյ (ա՛յլ ձ. բռչոյ), անդրավար, փալանիկ. (Մագ. քեր. յորմէ եւ Երզն.։)