Your research : 167 Results for հայերէն

Entries' title containing հայերէն : 2 Results

Definitions containing the research հայերէն : 704 Results

Պրրի

• ՀԲուս. § 2621 յիշում է անգլ. berry «մացառուտի պտուղ»։ (Այս բառի հետ կցւում են ըստ Kluge 45՝ գերմ. Beere, մբգ. ber, հբգ. berl, գոթ. basī, հոլլ. bes, անգսք. berie, որոնց համեմատու-թեամբ նախագերմ. ձևը լինում է naso որ կապ չունի այլ ևս հայերէնի հետ)։


Սուին, սըւնոյ

• = Փոխառեալ է անծանօթ մի լեզուից. հմմտ. ասոր. [syriac word] sūwīna «տէգ, նի-զակ», որ մէկ անգամ միայն գործածուած է Ես. բ. 4 յգ. sīwinyāϑā ձևով. թարգ. [hebrew word] šūpīnā «նիզակ» Դ. թագ. իա. 16. յն. σιβύνη, ουβίνη, σιγύνη, σιγυνης, σιγύννης, *ιβυνη «տէռ, սուին». լտ. sibina, si-byna «մի տեսակ նիզակ», արաբ. և պրս. [arabic word] zōbīn «Գիլանցիների մէջ գործածա-կան մի տեսակ կարճ նիզակ», պրս. ❇ žōрīn՝ նոյն նշ., վրաց. ზუუანი զուփանի, թրք. ❇sungi «սուին»։ Այս բոլորը փո-խառեալ ձևեր են. ասորին մէկ անգամ մի-այն գործածուած է և համարւում է ո՛չ-բը-նիկ. յոյնը համարւում է կիպրական, մաևե-դոնական, թրակեան կամ սկիւթական ծա-գումից. թուրքը փոխառեալ պէտք է լինի յն. οιγυνη ձևից. բայց այս բոլորի բուն մայրը անծանօթ է, որից պիտի լինի նաև հայերէ-նը։ Բառիս վրայ խօսում է Մարքվարթ KEA 8(1928), 212 և ցոյց է տալիս որ յոյն և լա-տին բառերը իլլիւրական, մակեդոնական և կիպրական են. ասորին փոխառութիւն է. պարսիկ բառը *čōpēn «փայտեայ» բառից կազմուած մի գաւառական ձև է. մնում է հայերէնը՝ իբր բնի՞կ։-Հիւբշ. 394։


Ստէպ, ստիպոյ, ով, աւ

• ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


Փնթի

• ՓՈԽ.-Վրաց. ფინთი փինթի «զզուելի, կեղտոտ, կեղտ, կղկղանք!» (Չուբինով 130։ համարում է հայերէնից փոխառութիւն), թրք. [arabic word] plnti «գձուձ, զազիր», որից [arabic word] ︎ pintilemek «գձձիլ, վատթարանալ». -ըստ Будaговъ, Cpaв. cлов. 1, 319 թրք. [arabic word] pinti նշանակում է «կեղտոտ. 2. ժը-լատ» և ո՛չ միայն չունի թուրքական ար-մատներով ստուգաբանութիւն, այլ և ցեդա-կից ուրիշ թաթարական լեզուների մէջ էլ չկայ։ (Ըստ Pedersen, Հայ. դը. լեռ. 2ՈՈ թուրքերէնը հայերէնից է փոխառեալ)։ Թուրքերէնի երկրորդ իմաստի համար հմմտ. Ջղ. փնթի փողաւոր «շատ հարուստ»։ -Թուրքերէնի միջոցով և կամ ուղղակի հա-յերենից է փոխառեալ նոր ասոր. p'int'ii «կեղտոտ, թափթփած»։