Definitions containing the research հաստատ : 1275 results

Խաշխաշ

s.

cf. Մեկոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մեկոն. papaver, ռ. макъ» Մխ. առակ. Բժշ. Վստկ. 96, 165. (գրուած է և խաժխաժ, ինչպէս յիշում է ՀԲուս. § 962, որ և հաստատւում է արդի գաւառաևան ձև-ւերով).-իբրև խաշխաշի տեսակներ յիշուած ևն խաշխաշի զապտի «փրփրոտ խաշխաշ, pavot écumeux» Ամիրտ. (=ՀԲուս. § 1002) և խաշխաշ նարքիվիա «վայրի խաշխա՛շ» Ա-միրտ. (=ՀԲուս. § 1003)։


Խարակ, աց

s.

rock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *xārak «ժայռ», որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ [arabic word] *ara «է տեսակ իմն յոյժ ամուր և խիստ քարի»։ (Պրս. բառը կցւում է սանս. kbar» «կարծր, կոշտ, սուր», յն. ϰάρχαρος «սուր, ևծող» բառերին. տե՛ս Horn § 461 և Boi sacq էջ 417)։-Հիւբշ. 158։


Խաւարծի

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.


Կերտ

s.

building, construction.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

պրս. kard, gird, garvāda «կերտուած». Սրանից յետոյ ՆՀԲ՝ իբր պրս. kard։-Neumann ZKM 1, 247 հաւանաբար սանս. kջ «անել, շինել»։ Lassen ZKM 6. 79 յիշում է Հեսիքիոսի աւանդածը, բայց ինքը համարում է սեմ. qeret, qiryā «քաղաք»։ Gosche 37 սնս. karta և օսս. քարթ «բակ»։ Böttich. ZDMG 1850. 356 սանս. kar, krtá։ Justi Zen. dsp. 80 զնդ. karet «կտրել», 84 զնդ. kərəta, սանս. krta, իբր kar «շինել» արմատից, իսկ էջ 269 զնդ. varəd «յա-ռաջացնել»։ Lag. Gesam. Abhd. 199 Arm. St. § 1151 Հեսիւքոսի αμαζαϰάραν ձևը ուղղելով ἀμαζαϰάρδαν՝ կցում է այստեղ։ Müller SWAW 38, 572-3 և 45, 538 ևն սանս. krt, օսս. awkardan զնդ. aiwikərənt։ Տէրվ. Նախալ. 69 հնխ. kar «շինել» արմատից է դնում, կցելով նաև հլտ. čerus «արարիչ», լտ. creare «առնել, ստեղծել»։-Կերտ ռա-ռի վրայ ընդարձակ մի վէճ ունին Հիւ-բըշման և Մորթման։ Առաջինը ZDMG 30, 138-141 իր Iranisch-Armenische Namen auf karta, kert, gird վերնա-գրով նամակի մէջ հաստատում է թէ կերտ բառը զուտ իրանեան փոխառու-թիւն է, քանի որ հայերէնը չունի ան-ցեալ դերբայի -ta մասնիկը և թէ կերտ նշանակում է ո՛չ թէ «քաղաք», ինչպէս աւանդում է Հեսիւքոս, այլ «շինեալ»։ Սրան պատասխանեց Մորթման ZDMG 32, 724-8, ուր պնդում է թէ պրս. [arabic word] նշանակում է «քաղաք» և ո՛չ թէ «շի-նել», որի համար իբրև ապացոյց մէջ է բերում Բուրհան-ի-Կատիի հետևեալ վկայութիւնը. «gird «քաղաք» նշանա-կութեամբ, ինչպես Darābgird-ի և Sisa-vušgird, որոնք Darāb-ի և Siyayus-ի քաղաքն են նշանակում»։ Մորթման՝ պրս. gird դնում է girdidan «դառնալ» բայից. հմմտ. յն. πόλις «քաղաք» և τԱλ︎έω «դառնալ». իսկ պրս. girdidan միացնում է սանս. vrt և հյ. ուր բառե-րին. վերջինը պահուած ուրուր և պա-բուրել ձևերի մէջ։ Նոյն խնդրի մասին


Կոզռն, ռան, ռին, ռամբ

s.

camlet, camelot, camels colt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (գրծ. -ռամբ, -ռամբք) «ուղտի ձագը» Մն. լբ. 15. Ճառընտ. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյնը գրուած է կոզեռն, գոզեռն (ուղ. հոլով) Վրդ. առ. էջ 20. կայ և կոզակ նոյն նշ։ Բառ. երեմ. էջ 165, որ հաստատւում է վրացական ձևով. ՀՀԲ և ՋԲ դնում են կոզռակ՝ որ գաւառական ձև է։


Մազդ

adj.

firm, solid, compact.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պինդ, խիստ, ամուր». նշանակ-ուած է Անյ. հց. իմ. մի ձեռագրի լուսանց-քում՝ իբրև բացատրութիւն հոմանիշ սռթ բառի. նոյն է նաև մազդ «հաստ» Քուչ. 47 (Հա՛յ իմ մազդ ուռի մորճիկ, չորանա՞ս թէ զիս մոռանաս). որից մազդութիւն «թանձ-րութիւն» Շիր. մաստութիւն, մաստնութիւն «հաստատութիւն, ամրութիւն» Մծբ. ունինք նաև մաստութիւն «համբերատարութիւն», որ չորս անգամ իրար ետևից գործածում է Տա-թև. հարց. էջ 584՝ հետևեալ ձևով. «Հեզու-թիւնն նոյն է ընդ մաստութիւնն. զի ասեն թէ մաստութիւն է որ ոչ զգայ զդառնութիւն ինչ սգոյ. և մաստութիւնն նոյն է ընդ համ-բերութեանն. զի համբերութիւնն է տևումն մարմնաւոր նեղութեանց, իսկ մաստութիւնն տևումն նախատանաց» (իբր «դիմացկանու-թիւն»)։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հնեռեռ Մագ. քեր. 228= Երզն. քեր. ճիշտ են ստուգաբանած մածուն բառը. «Մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի»։-Müller SWAW 42, 254 սանս. maii արմատի հետ։ Պատկ. Изсльд. 15 նոյն ընդ մատզիլ և պոս māst «մածուն»։ Lag. Arm. Stuo. § 1406 յն. πήγμα «մակարդ» և հյ. մակ-մասնիկը։ Canini, Et. étym. էջ 157 մածնուլ=պրս. makhīdan «կցել, միա-նալ»։ Հիւբշ. Arm. Stud. էջ 41 և Arm Gram. 471 պատահական է համարում սանս. mástu-«թթու սեր», պրս. māst «մածուն». māsīdan «մակարդել», հյ. մազտիլ ևն։ Horn § 959 ասում է թէ հյ մածուն, մածանիմ, ինչպէս և բելուճ. maδaγ «մակրդել», որ Հիւբշ. ZDMG 44, 561 համեմատում է պրս. māst «մածուն», māsīdan «մակարդիլ». սանս. mástu-«թթու սեր» բառերին, ձայնապէս չեն համապատասխանում։ Ուղիղ մեկնութիւնը առաջին անգամ մը-տածեց Lidén BВ 21 (1896), 99, որ մածանել և մածուն միացնում է հբգ. mahhō̄n, հանգլ. macian ձևերին. այս բառերը պատկանում են հնխ. mag'-արմատին։ Հսլ. mažo, mazati ձևերին միացրեց յատկապէս Meillet MSL 10 (1898), 279։ Հիւնք. մակարդ բառից։ scheftelowitz BВ 29 (1905), 30 բե-լուճ. madaγ «մածուն», մբգ. matte, matz, ֆրանս. maton «լոռ», լտ. madeo, յն. μαδάω «թրջուիլ, խոնաւանալ» բա-ռերի հետ։ Charpentier KZ 46. 38 ա-սում է թէ մածուն=պրս. māst ևն խումբը, որ Հիւբշ. 472 մերժում է, պէտք է ընդունիլ։ Առանձին յօդուած ունի ռա-ռիս վրայ Meillet MSL 19, 122-3, ուր հաստատում է նորից վերի մեկնու-թիւնը, հնխ. mag'-արմատից։ Այնու-ամենայնիւ Pokorny 2, 226-7 մեռժև-լով թէ՝ Meillet-ի այս մեկնութիւնը և


Հուն, հնի

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Անկախ գործածութիւն ունի միայն Բլ. Մշ. հուն. բայց կան նաև հետևեալ ձևե-րը. Ակն. Եւդ. Մշ. Չն. հուն ելնել. Եւդ. հու-նատրիլ, Սեբ. հնավօրիլ «մէկի հետ մաքա-ռելով գլուխ ելնել, յաղթել», (տե՛ս նաև հը-նար բառի տակ).-հունաւորուիլ Վն. «բնա-կութիւն հաստատել», անահուն Խրբ. «ան-հուն» (ծով), Ապ. Բլ. «անսահման» (Աստ-ուած).-Կայ նաև ուն-բուն Վն., ունքուրունք Երև. Ղզ., հունք ու բունք Տփ. «մի գործի բռ-լոր մանրամասները, մէկի ամբողջ գերդաս-տանը և ծագումը», որ կարծեմ հուն և բուն բառերի կրկնութեամբ է ձևացած։


Հուպ, հպոյ, հպի, ից

adj. prep. adv.

near, nigh, close, adjacent;
near, close to, by, by the side of;
—, ընդ —, — ընդ, — առ —, ի հպոյ, near, close, at hand;
by and by, shortly, soon, very soon, in a short time;
— լինել, երթալ, մատչել, to be near, to approach, to draw near, to go or come near to, or towards, to go closer to;
to touch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ub-«սեղմել, ճըն. շել» արմատից, որի միակ ժառանգներն են սանս. ubjáti, զնդ. ubǰyāite «ցած սեղմել», հպրուս.-լիթ. ūbyti «շտապեցնել, արտորցր-նել». հնխ. արմատի գոյութիւնը ժառանգնե-րի պակասութեան պատճառով կասկածա-կան է՝ ըստ Pokorny 1, 193. հայերէնը գա-լիս է այժմ հաստատելու։-Աճ.


Հոծ, ից

adj.

dense, thick, compact, condensed;
full, quite full, abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 651 լծ. հաստ։ Հիւնք. հոսիլ բայից։ Հիւբշ. 468 համեմատում է սանս. paǰ, ra-«թանձր, կարծր, պերճ, շքեղ, ուժեղ, փայլուն», յն. πηγός «ամուր, հաստա-տուն», πήγνυμι «ամրացնել», լտ. pango «ամրացնել» ձևերի հետ, որոնք ծագում են հնխ. pag', pak' արմատից. բայց այս համեմատութիւնը անապա-հով է գտնում։ Walde 552 հյ. հոծ կցում է այս արմատի e/o ձայնդարձին, որիզ հանում է նաև հիռլ. oc, կիմր. wng, wnge «մօտ, քովը», հիռլ. tinolaim «ժողովել, հաւաքել»։ Karst, Յուշարձան 425 թթր. kat, kyt, kot «թանձր», իսկ 426 թթր. sok «նեղ, թանձը»։ Petersson KZ 47, 287 սանս. pi-bda-ná «ամուր, հաստատուն» բառի հետ, արմատը դնե-լով ped, pod, որից կրկնութեամբ սանս. pibda-, իսկ -so-մասնիկով հյ. հոծ. սրա հետ նոյն են նաև հյ. հաստ= գերմ. fest ևն։ Մերժում է Pokorny 2, 8 և 22։


Ձեղուն, ուանց

s.

ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-ուան, -ուամբ, -ուանց) «առիք, առաստաղ» ՍԳր. Եզն. Կոչ. 23. Ոսկ, մտթ. և յհ. Եւս. քր. «բերանի քիմքը» Դա-մասկ. (գործածութեան կողմից հետաքրքրա-կան է Երզն. մտթ. 496 Ընդ ձեղուամբ գե-րանաց ձերոց բնակել)։ Որից ձեղունանալ «կամարաձև դառնալ» Փիլ. յովն. ձեղունա-հանք «տանիքի վրայ լուսամուտ, պատու-հան» Հին բռ. հաստաձեղուն Անան. եկեղ. ճրաձեղուն Անան. եկեղ. ինքնաձեղուն Անան. եևեղ. բարձրաձեղուն Լաստ. եռաձեղուն Ոսկ. գծ. 356. երեքձեղուանեայ, չորեքձեղուանեայ Ոսկ. մ. բ. 23. երկնաձեղուն Անան. եկեղ. սրահաձեղուն Վրք. և վկ. ա. 51. կարծրա-ձեղուն Նար. խչ. միջնաձեղուն ԱԲ. կայ և գըծ. ձեղմամբ Սանահն. որ ՆՀԲ համարում է ձեղումն «ամրութիւն յարկաց ի ձեոն ձև-ղուան» բառից, բայց պարզապէս ձեղուն բառի գործիականն է։-Սեբեր. էջ 133 գըտ-նում ենք ձողունք «առաստաղ, կտուր», որ ՆՀԲ համարում է ձող բառի յոգնակին, սա-կայն նոյն ձեղուն բառն է, ինչպէս գտնում ենք Վկ. գէ. 40 (բնագրում ձեղունս, այլ ձեռ. ձողունս) և որ հաստատում է գաւառական ձողունք։


Յամ, ոյ

s. adv.

delay;
late.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ուշ. կամաց, դանդաղ». արմատ ա-ռանձին անգործածական. որից կազմուած են յամով «ուշ» Կլիմաք. Շնորհ. եդես. յամել «ուշանալ, դանդաղիլ» ՍԳր. Ոսկ. Սեբեր. Վեցօր. «երկայնամտիլ, յարատևել, հանա-պազորդել» Ոսկ. մ. ա. 22, 23 (=մհյ. յեմել «ուշանալ» Անսիզք 15, 23, 25), յամենալ ՍԳր. Եփր. հռ. յամեցուցանել ՍԳր. (=մհյ, յեմեցնել «ուշացնել, յետաձգել» Անսիզք 81, յիմել, յիմեցնել «վճարը ուշացնել» Սմբ. դատ. 150, 151, 154). յամումն Երզն. մտթ յամուրդ «յետաձգում» Եւս. պտմ. 93. մեծա-յամ Ճառընտ։ Այստեղ է պատկանում նաև ւամր «ուշ, դանդաղ, կամաց» Բ. պետ. գ. 9. Վրք. հց. «երեկոյ (իբրև ուշ ժամանակ)» Տիմոթ. կուզ, էջ 150. որից յամրանալ Փարպ. յամրագնաց Եզն. Վեցօր. անյամր «շուտ» Մագ. յամրաքայլ, յամրընթաց (նոր բառեր) ևն։ Երկուսի կապր հաստատում է Վրք. հց-բ. 396. Երեք օր յամր թողեալ (յետաձգելով, ուշացնելով) ոչ մկրտէր. ապա ի յասելն թէ ընդէ՞ր յամես..։


Նա, նորա, նոքա, նոցա

pron. conj.

he, she;
that, it;
ուտէ նա, he or she eats;
ուտեն նոքա, they are eating;
խնդրեմ զնա, I am looking for him, her or it;
ասեն նոքա, they say;
նա է, it is he or she;
անուն նորա, his, her or its name;
ետու նոցա, I have given them;
նոքա նոքին, they;
նմա, to him or her;
նորա, to him or to her;
նոցա, to them;
but, however, nevertheless, yet;
indeed, really, in fact;
նա՛ է, that is, that is to say, i.e.;
նա աւանիկ, նա աւասիկ, look there, look here;
but, yet;
նա եւ, also, even, likewise, again;
moreover, besides;
նա զի, նա մանաւանդ թէ, above all, the more;
rather;
նա եւ ոչ, neither, nor;
not even;
նա եւ արդ իսկ ոչ, not even now;
նա ուրեմն, certainly;
perhaps, it may be that;
well;
now, then.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. նախորդի հետ պատ-կանում է հնխ. no-«այն» դերանուանական արմատին, որ ուրիշ լեզուների մէջ էլ այս-պիսի զանազան նշանակութիւններ ստացած է. հմմտ. լտ. enim «քանզի, որովհետև, այ-նինքն», ne, nae «արդարև, իրօք», nem--pe «այնու ամենայնիւ, ընաեանառառ» nam «որովհետև, այսինքն», օսկ. inim «և», ում. բըր. eine «և», enem «յայնժամ», յն. νή, ναί «հաստատական մասնիկ» (նյն. «այո՛»). սանս. anā «որովհետև, արդարև», nánā «զանազան եղանակով», na «իսկոյն», լիթ. nei «իսկոյն», հսլ. neže, nego «հենց», հբգ. na «բացասական հարցականի մասնիև» ևն (Pokorny 2, 336, Boisacq 655 ևն)։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «յածանցս լինի նահ. արմատն է արքի, յարգի, առաջ, առաջին, յորմէ յն. էն առխի՛ «ի սկզբան» և է՛նառխօս «նախկին»։ Böttich. Arica 77, 269, Spiegel, Huzw. Gram. 75 և Müller SWAW 38, 582 իրան. naxust ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 1585 նախուստ = պրս. naxust։ Հիւնք. պրս. նիւխզ, նիւ-խըզյ, նիւխուսթ։ Pedersen, Հայ դր. լեզ. 162 ն նախդիրով՝ ախոյեան բառին ար-մատակից։ Kорщъ, Հովիտ. 1914, 470 չէրքէզ. nax «ամենա-» գերադրական մասնիկի հետ։ Salemann ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nvx «սկիզբ» կամ «առաջին» բառի հետ։ Benveniste REA IK I (1929), էջ 7 հաստատում է որ կար պհլ. naxv (հիւս. արևմտեան բարբառ)՝ «ծագում, սկիզբ, առաջնու-թիւն» իմաստով, որ և անցել է հայե-րէնին։


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։


Նաւազ, աց

cf. Նաւաստ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *nāvāz հոմանիշ ձևից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում սնդ. ❇ navāza-«նաւավար», սանս. [other alphabet] nā̄vāǰá-«նաւավար» ձևերը ածանցուած nāu «նաւ» բառից՝ az-aǰ-«վա-րել, քշել» բայով, որի համապատասխանն է հյ. ածել. հմմտ. գաւազան, խարազան և յն. ναυαγός «նաւավար»։-Հիւբշ. 201։


Մոծիր, ծրոյ

s.

charcoal-powder.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Բրք. [arabic word] muiur «հրահալե-լեաց կղկղանք, scorie», որ ըստ Կարապետ-եան, Թսմ. բռ. 870 բացի «հրահալելեաց կղկղանք» նշանակութիւնից, ունի նաև «ա-ծուխի մանրուք» նշանակութիւնը, որով բո-լորովին նոյնանում է հայերէնի հետ և սրա-նով փոխառութիւնը հաստատում։


Մոմոս, ի

s.

Momus;
cf. Միմոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ւիշում է արաբ. 'amūd «հաստա-տութիւն», matīn «հաստատուն», պրս. umūd, umid «յոյս»։ Տէրվ. Նախալ. 99 սանս. mū, յն. μόω բառերի հետ հնխ. mu «փակել, պնդել» արմատից և կամ հյ. մուծանել, մտանել, մղել, լտ. movere ևն ձևեռի հետ՝ հնխ. mu «մղել» արմա-տից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Schef-telowitz BВ 29 (1905) 24 ս 27, KZ 54 (1927), 252, որ ընդունում է նաև Meillet (նամակ 1 ապր. 1927)։


Մարաջախտ, ի

s.

marshal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ՀՖղանս. *mareschalt բառից փոխա-ռեալ է Ռուբինեանց ժամանակ. այս բառը իր հերթին փոխառել է հգերմ. marahscale «ձիապան» բառից, որ կազմուած է հբգ. marah. «ձի» (հմմտ. իռլ. marc, կիմր. march, անգսք. mearh, նբգ. Mähre, հիսլ. marr «ձի») և հբգ. scale (>նբգ. schalk) «ծառայ» բառերից. գերմանականից են փոխ առնուած նաև հիտալ. marescaldo, հֆրանս. mareschalc, իտալ. maresciallo, ֆրանս maréchal. որից յետ դառնալով՝ գերմ. Mar-scball (Pokorny 2, 235, Kluge 320)։ Նախ-կին հասարակ ձիապանի նշանակութիւնը հետզհետէ բարձրանալով՝ դարձել է «զօրա-վար». այսպէս ֆրանս. marêchal de Fran-ce՝ զօրավարներից բարձր մի աստիճան է, որ 1870 թուին վերացուեց, բայց 1916 թ. նո-րից վերահաստատուեց։-Հիւբշ. 390։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Համարակար, աց

s.

reckoner, calculator, book-keeper, accountant, auditor of accounts;
տուն, տեղի —ի, counting-house;
accountant's office, ciphering.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *hamārkār «հաշուակալ» ձևից. կազմուած է պհլ. *hamār «համար, հաշիւ» և kār «-արար» ձևերից. (վերջինից են նաև հյ. օգտակար, վնասակար, զենակար). պհլ. բառը չէ՛ աւանդուած, բայց նրա գոյութիւնը հաստատում է հայերէնի հետ նաև միշնայե-րէն [hebrew word] amarkal։-Հիւբշ. 178.


Համշիրակ

s.

foster-brother.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *hamšīrak բառից, որ թէև աւան-դուած չէ, բայց հաստատւում է պրս. օ [arabic word] hamšīra ձևով. այս բառը բուն նշանակում է «կաթնկից» (ham «նոյն» և [arabic word] šir «կաթ» բառից), բայց այժմ գործածւում է քքոյր» նշանակութեամբ, ինչպէս որ [arabic word] hamšir գործածւում է իբրև «եղբայր»։-Հիւբշ. 176։


Ծէս, ծիսից

s.

rite, form, ceremony.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Փոխառեալ է վրացերէնից. հմմտ. վը. րաց. წეbი ծեսի «կարգ, բնութեան օ-ոէնք, կարգադրութիւն, կանոն, եկեղեցա-կան ծէս, սովորութիւն, բնութիւն, բարք», წესა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատել, կանոն դնել», წეხება ծեսեբա «կարգադրել, կանոնաւորել, կարգաւորել», გაწვხება գածեսեբա «կանոն, հաստատու-թիւն, հրաման, կարգ» կամ բայական գոր-ծածութեամբ՝ «հաստատել, կարգել, ևանո-նաւորել», განწეხება գանծեսեբա «կար-զադրութիւն, կարգադրել, կանոնաւորել» მოწეხე մոծեսե «ընկերութեան անդամ, քահանայ, աբեղայ, կրօնաւոր», უწესო ու-ծեսը «անկարգ, խառնակ, անկանոն», უδე სօბა ուծեսորա «խառնակութիւն, անկար-ռութիւն»։ Հայերէն բառը յետին, ռամիկ և գործածութեան մէջ չմտած մի ձև է. մինչ-դեռ վրացերէնը ցոյց է տալիս ճոխ ու կեն-դանի գործածութիւն։ Բացի սրանից վրացին ունի բառիս նախանշանակութիւնը. հմմտ. წეხა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատեւ»։ Այս պատճառով չի կարող վրացին հայերէնից փոխառեալ լինել, այլ ընդհակառակը։-Աճ.


Լիտր, լտեր, լտերք, լտերց

s.

pound (16 ounces);
litre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ր հլ. (լտեր, լտերց) «մի տեսակ չափ է» (ըստ Շիր. 12 ունկի էր, որ համաձայն քննութեան Մանանդեանի, Տեղեկ. ինստետ Բ. էջ 30՝ հաւասար է 326 գրամի. այժմ Հա-յաստանում լիտրը 6 տաճկական օխա կամ 12 ռուսական թունկա է) Յհ. ժբ. 3. ժթ. 39, Ոսկ. ես. Մագ. -առաջին երկու վկայութիւն-ները հաստատապէս ցոյց են տալիս, որ լիտ-որ իրօք հին ժամանակ փոքր չափ էր. երբ Մարիամ մի «լիտր» նարդօս է վերցնում Յի-սուսի ոտքերը օծելու համար կամ Նիկոռե-մոսը 100 «լիտր» զմուռս է վերցնում Յիսու-սի մարմինը զմռսելու համար, անշուշտ խօս-օը փոքր չափերի մասին է։ Աւելի յետոյ լիտ-րը դարձաւ մեծ չափ. և Բրս. մրկ. 381 դնում է լիտրը իբրև «հայկական մեծ չափ», յիշեց-նելով միևնոյն ժամանակ թե լիտրը ըստ հը-րէից է «սիկղ, չորս դրամի ծանրութիւն»» Գռուած է նաև ղիտր. որից լտրանոց Զքր. տաոկ. Բ. 140։


Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Լոյծ

adj.

liquid, fluid;
loose, free;
soft, mellow, tender;
— որովայն, open, easy in the bowels;
— լինել բնութեան, to be easy in the bowels;
to have the diarrhoea, flux, looseness;
— հանդերձք, immodest dress;
— կեանք, debauchery, dissolute life.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ առաջին անգամ տուաւ ուղիռ մեկնութիւնը՝ լծորդ դնելով յն. λόω, λ︎. τος, λύσις և լտ. solvo, solutus ձևերը։ Windisch. I7 յն. λύω, ἐλευϑ-ερος, լտ. liber, գոթ. liusan, laus «ազատ»։ Böt-tich ZDMG 1850, 355 և Arica 81. 362 սանս. pluta=լոյծ։ Müller SWAW 38, 578 սանս. ruյ։-Հիւբշ. KZ 23, 395 կա-պում է նոյն սանսկրիտ բառին, հայր հա-նելով եւրոպական lug ձևից։ Տէրվ. Նա-խալ. 103 սանս. ruǰ, լատ. lugere «սգալ» ձևերի հետ՝ հնխ. rug «բեկանել, վշտաց-նել» արմատից։ Meillet MSL 7, 57 յն λόγος «ճկուն, մատղաշ ճիւղ», λυγόω. λυγίζω «ճկել, ծռել, կորացնել ևն», լիթ. lugnas «ճկուն»։ (Նոյնը հաստատում է Boisacq 589 ծան. լատ. luxus «պաշտօ-նից վտարեալ» ձևի միջոցով)։ Հիւբշ. 454 չի ընդունում այս մեկնութիւնը՝ նը-շանակութեան տարբերութեան պատճա-ռաւ, մերժում է նաև յն. λύω «լուծել» համեմատութիւնը՝ ձևի անճամաձայ-նութեան պատճառաւ։ Հիւնք. ծոյլ բա-ռից կամ յն. λόω, λόσω։ Meillet, De indeur. rdmen, էջ 24 լիթ. láuži «կոտրել», հբգ. liohhan «քաշել փրցը-նեւ». լատ. lugeo «լալ, սգալ» ևն ոնտա-նիքին է կցում, որ մերժում է Հիւբշ. IF Anz. 10, 45՝ նշանակութեան տարբերու-Դեան պատճառաւ։ Pedersen Հայ. դը. լեզ. 44 գոթ. lukan «փակել»։ Patrubá-ny, Monde Orient. 2, 220 և ՀԱ 1908. 274 սանս. klidyati, յն. πλάδος «խո-նաւութիւն», հանգլ. hlaud «մէզ» ևն։ Վերջին անգամ Meillet BSL ж 79, էջ 4 տռուաւ վերի մեկնութիւնը։


Խոստ

s.

confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. xustūk xustavān, xvastūkik «խոստովա-նող», պազենդ. xustuheδ «խոստովանեալ է», xvastuī «խոստովանող», պրս. ❇ xust «խոստովանութիւն», [arabic word] xustu «խոստովանող», [arabic word] hastu կամ [arabic word] xastu «խոստովանութիւն, խոստովանող», [arabic word] xustuvān «խոստովանողք» (Horn § 485)։ Այս բոլորի պարզական արմատը դրւում է stu «գովել, օրհնա-բանել», որից a մասնիկով ունինք զնդ. aš-tav «օրհնաբանել. 2. հանդիսաւորապէս խոստանալ, 3. երդուել», āstavana «օրհնա-բանեալ, գովաբանեալ, խոստովանեալ», apa-մասնիկով՝ զնդ. apastav «խոստմնա-զանց՝ երդմնադրուժ լինել» (Bartholomae 1593-4), պհլ. āštuvān «հաստատուն, լիա-հաւատ», astuvanih «հաւատք», պրս. [arabic word] ustuvān «հաստատուն. 2. հա-ւատք»։ Նոյն արմատից xva-մասնիկով ձե-ւացած է xvast-, որից հյ. խոստ. սրանից -uk մասնիկով՝ պհլ. xvastūk, որից հյ. խոստուկ և պրս. xustu. և վերջապէս ana, an մասնիկով՝ զնդ. *xvastavana, պհլ. *xvastavān կամ *xvastuvān, պրս. xustu-van, որից հյ. խոստովան։ (Պարզ stu ար-մատի բնիկ հայ համապատասխանութեանո վրայ տե՛ս թովել)։-Հիւբշ. 161։


Խորգ, ոց

s.

hair-shirt, sack-cloth, hair-cloth;
ապաշխարել —ով, to repent in sack-cloth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մազեղէն քուրձ (յատկապէս ապաշխարութեան համար հագուած)» ՍԳր. Մծբ. «քուրձէ պարկ, չուվալ» Վրք. հց. որից խորգահանդերձ Բուզ. խորգազգաց Լաստ. խորգեղէն Յայսմ.-ՀՀԲ խորգ բառին տալիս է նաև «մազէ չուանով հիւսուած խառա-ղան» նշանակութիւնը, որ սակայն վկայու-թեամբ հաստատուած չէ։-Անյայտ իմաս-տով է գործածուած Ոսկ. պօղ. ա. 315 «զնո-ցանէ զխորգ ինչ ածիցես զմտաւ», որ հռա-տարակիչը առանց բացատրութեան ուղղում է «զնոցանէ զի՞նչ ածիցես զմտաւ»։


Թիզ, թզի, թզաւ

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 87, յետոյ ԳԴ, համեմատում են պրս. [arabic word] dist «թիզ». (այս բառի նախաձե-ւը պիտի լինի կա՛մ զնդ. dišti «տասր մատնաչափ» և կամ պրս. [arabic word] dast «ձեռօ». երկուսն էլ անյարմար են ձաւ-նական տեսակէտով)։ Հիւնք. թուզ բա-ռից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 133-4 նկատելով որ զանազան լեզուների մէջ «թիզ, տարածել և կտաւ գործել» բառե-որ նոյն ծագումն ունին (հմմտ. գերմ. Spanne «թիզ», spinen «գործել», span-nen «լարել, տարածել», հսլ. pedī «թիզ», péna «լարել», լիթ. pinü «հիւ-սել»), ուստի հետևցնտւմ է, որ հյ. թիզ և թեզան նոյնարմատ են և ծագում են հնխ. teg'h-«լարել, տարածել» արմա-տից, որի գոյութիւնը սակայն այլուստ չի կարողանում հաստատել։ (Այս պարա-գային համեմատելի էր հնխ. tek «հիւ-սել», որի վրայ ընդարձակ տե՛ս թեքել,։


Թիւրակ, աց

s.

storax (odoriferous gum);
cf. Ստիւրակ;
cf. Շեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ստեւ-րակ ազգ կաղամախի և խիժ կամ աւիշկ նորա». բայց այս բանը հաստատելու համար ո չ մի ապացոյց չունին և առաջ-նորդուած են թերևս յն. στύρας բառի պատահական նմանութիւնից։ Բայց մի՞-թէ ստիւրակի խէժը պիղծ դեղ է։ Դրուած արգելքից պէտք է հետևցնել՝ որ թիւրակ նոյն է թիւրակէ բառի հետ, որ իժերի մսից պատրաստուած դեղ էր։]


Թոք, ոց

s.

lungs;
—ք ծովական, sea-nettles, medusa, rhizostoma, acale-phans.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թոքալ «հազալ» ձևի հետ է դնում լտ. tussio «հազալ»։ Հիւնք. թուք բա-ռից։ Lidén, Arm. Stud. էջ 114-116 հանում է ինչ որ *թև բառից՝ որ թեթև բառի պարզականն է, իբր *թևոք և կամ թովոք >թոք։ Շատ լեզուների մէջ «թոք» բառը ածանցուած է «թեթև» բառից. այսպէս ռուս. лerкиe, անգլ. lighta, պորտ. leves, սարդ. leu, սպան. livia-nos, գերմ. Lunge, իռլ. scaman, կիմր. ysgyfaint, կորն. sceuens ևն։ (Այս երե-վոյթը շատ ճիշտ նկատուած է, բայց թոք և թեթև դժուար է կապել իրար հետ)։ Lidén-ի մէկնութիւնը նորից կրկնում և հաստատում է Petersson KZ 47, 291 և Ar. u. Arm. Stud. 117։


Կարկանդակ, աց

s.

cake, pastry;
մսալիր —, pie, pasty;
պտղալից —, fruit tart.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. կարակն, կրկնեալ բառերից է հանում։ Աճառ. ՀԱ 1908, 121 հիմնուե-լով մի սխալ աղբիւրի վրայ, փոխա-ռեալ է դնում պհլ. *karkandāk ձևից, որ թէև աւանդւած չէ, բայց նրա գոյու-Աիւնը հաստատում է սանս. karkandu «կարկանդակ». հմմտ. նաև սանս. kar-karāra նոյն նշ.։ Բայց Böthlingk-ի հոյակապ բառարանում, հտ. Բ. էջ 119 սանս. [other alphabet] karkandu նշանա-կում է «zizyphus juǰuba Lam. յու-նապ», իսկ karkarāra ձևը գոյութիւն չունի անդ։


Կարկեհան, աց

s.

carbuncle, ruby.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։


Պատարագ, աց

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա


Պատիր

adj. s.

deceiving, captious, false, deceitful, fallacious, delusive, sophistical, feigned, dissembled, concealed, artificial, illusory, vain;
seducing, untrue, lying;
—ք, deception, deceit, fraud, cheat, illusion, delusion, vanity, sophistry, feint, error, falsehood, lie;
cunning, craft, wile;
ի —ս արկանել, to deceive, to gull, to dupe, to lead into error.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. patīδ հոմանիշից, որ թէև աւանդ-ուած չէ, բայց հաստատւում է սոգդ. pt'yδ-«խաբէութեամբ ձեռքից խլել», pt'yδ «թա-խանձանք» ձևերով։


Պատիւ, տուոյ, տուի, տուոց

s. adv. gr.

honour, token of esteem, homage, glory;
respect, veneration, reverence, regard, consideration;
honours, preferments, dignities, degrees, offices, titles;
testimonial, prize, gift, presentation;
խոստումն պատուոյ, word of honour;
լեգէոն պատուոյ, Legion of honour;
— արքունի, diploma of merit;
ի —, in honour of;
պատուով, honourably;
լի պատուով, loaded with honours;
ի — հասանել, to rise to dignities;
ի պատուի լինել, to be in honour, in consideration;
ի — առնուլ, բազում պատուովք պատուել, to load with honours, to pay great honours to, to raise to the highest honours;
to set one up upon the pinnacle of glory, to raise one up to the skies;
ի մեծի պատուի լինել, to be raised to the highest pitch of fortune;
— անձին համարել, to take to oneself the credit of, to deem it an honour;
— ընծայել, to pay honour;
առնել, դնել, to do honour to, to be an honour or a credit to;
— առնել սեղանոյ, to do honour to a meal;
պատուով պատուէք զիս, you do me a great deal of honour, too much honour;
—ս արժանաւորաց, honour to whom honour is due;
cf. Թեկն;
cf. Հասանեմ;
cf. Միմեանց;
sign of abbreviation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհւ. *patiy հոմանիշից, որ թէև աւանղ-ուած չէ, բայց նոյնն են հաստատում նորա-գիւտ սոգդ. ptβy, ptβy', ptβyw, *pat9hayə «պատիւ» ձևերը։


Պատշգամ, ից

s.

side chamber;
projecture, balcony, verandah, belvedere, terrace;
porch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *patskamb ձևից, որ թէև չէ ա-ւանդուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] paskam (որ և piskam, baškam, bišskam, pačkam, pičkam) «տուն բարձրա-ւանդակ. 2. տուն՝ որ շուրջանակի պատու-հանս ունիցի՝ ուռկանակերպ վանդակագոր-ծեալ», սոգդ. ptsknpy (կարդա՛ patšikám-be) «տանիքից դուրս կարկառեալ մասը, քիւ». կազմուած է pat-նախդիրով՝ škamb= զնդ. *skəmba «սիւն» բառից, որ ծագում է զնդ. skamb «յենուիլ, կռթնիլ» արմատից, իբր հպրս. *patiškamba-հմմտ. նոյն ար-մատից fra-մասնիկով՝ զնդ. [arabic word] fra-skəmba-«նախասենեակ, սիւնագարդ սրահ» և սանս. [other alphabet] skambhá «յենա-րան)։-Հիւբշ. 225։


Պատրիկ, րկաց

s.

patrician, noble.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πϰτοιϰιος որ փոխառեալ է լտ. pat-ricius բառից. Կոստանդին կայսեր ձեռքով հաստատուած իշխանական մի աստիճան, ոռից նաև արաբ. [arabic word] batrīq «զօրավար. սպարապետ» (Կամուսի թրք. թրգմ. Բ. 871), վրաց. ბატრიკი պատրիկի «գլխավոր առաջ-նորդ բանակի»։-Հիւբշ. 371։


Կայթ, ից

s.

basket, pannier;
cf. Կայթիւն;
—ք դրուատեաց, rounds of applause, plaudits;
—ս հարկանել, տալ cf. Կայթեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «կողով. 60 լիտր պառունա-կութեամբ մի չափ է» Ա. թագ. իե. 18 (կայթ մի չամիչ). Անան. գիտ. 26, 28 (գարիի հա-մար ասուած). Մխ. առակ. (խստոր կայ-Աեւ). Նիւս. բն. =Կնիք հաւ. էջ 270 (ցորենի կամ գարիի համար). կայ և Եփր. փես. 426 բայց այստեղ պէտք է ուղղել կաթ մի։-Գ Տ-Մկրտչեան՝ Անան. գիտ. 19 Շեռաևառռ թուաբանական խնդիրների ժողովածուի հի-ման վրայ գտնում է որ կայթը պարունա-կում է 60 լիտր. աւելացնում է նաև մի նոր վկայութիւն Խոսրովանոյշ թագուհու արձա-նագրութիւնից. «Հաստատեալ եմ զՏեկորոյ շարյեադն յեղն կայթ մի» (ՆԻ=971 թուից. տե՛ս Շիրակ, էջ 133 և Վիմ. տար. 8)։ Մա-նանդեան (Տեղէկ. Համալս. л 4) գտնում է որ մի կայթը =60 լիտր=191/2 կիլոգրամ։


Կապալ, աց, ոց

s.

tax paid of a dignity or privilege.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] qabāla «կապալով առնե լու գործողութիւնը և կապալագիր», որից [arabic word] taqabbul «կառավարութեան կողմից տուրքի կամ հարկի հաւաքումը կապալով տրուիլը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 321), արմատը [arabic word] qabl «առաջ, առջևը, դէմը». նաև «փոխարինել», հմմտ. muqābil «փո-խարեն»։ Արաբերէնից են փոխառեալ նաև թրք. [arabic word] qabala «սահմանեալ գործ», արև թրք. [arabic word] qabal «օրականով աշխատող բանւոր» (Будaгонъ 2, 36), ռուս. кабалa (թուրքերէնի միջոցով) «խոստմնագիր, պարտք, հաստատեալ գիր ստրկութեան» (Berneker 464)։-Աճ.


Կապոյտ, պուտոյ

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. kapōt «կապոյտ», պաղենդ. ka-poδ, պրս. [arabic word] kabūd, քրդ. kew, գիլանի kebūd, մազանդարանի kāu, gav, garu «կապոյտ», նորագիւտ պարսկական բևեռա. գրերից հպրս. kapautaka «մի տեսակ կա-պոյտ ազնիւ քար», որից տառադարձուած է ե-լամ. qabau... կիսատ գրուած բառը (BSL, հտ. 30, N 89, էջ 61)։-Կապուտակ ծագում է պհլ. *kapōtāk «կապուտակ» բառից, որ հաստատում է պրս. [arabic word] kabūda «կա-պուտակ»։ Այս բոլորի հետ հմմտ. սանս. kāpota-կամ kāpōta-«գորշ, դորշակա-պոյտ, կապտագորշ, աղաւնեգոյն և աղաւնի թռչունը», որի համեմատ էլ պհլ. kapōtar. պրս. [arabic word] kabūtar «աղաւնի» (Horn § 842)։-Հիւբշ. 166.


Կառք, ռաց

s.

coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ Schrōder, Thesaur. էջ 58 կը-ցեց գերմ. Karren բառին, վերջինը դը-նելով հայերէնից։ Klaproth, Asia po-lygl, 106 գերմ. Karre։ ՆՀԲ լծ. լտ. currus իտալ. carro, carrozza, պրս. вardī̄n։ Windisch. 8 լատ. currus։ Böttich. Arica 56, 14 համեմատում է սկիւթ. ϰαραρύες «սայլ» և ϰοράμη «սայլի ծածկոց»։ Նոյն, Kudīm. 53, 225 ասոր. qarūq (իմա՛ qaruxa)։ Riggs Քեռաևան. 1856, էջ 61 անգլ. car. Տէրվ. Altarm. 14 սանս. car «երթալ» լատ. čallis «ճամբայ» բառերին է կը-ցում քայլ, կառք, լտ. currus, currere, գալլ. carrus։ Նոյն, Նախալ. 69 հնխ-kar արմատից լտ. currere, currus, հյ. կառք, որ «սակայն կարելի է որ Հո-ռոմք պարգև ղրկած ըլլան Հայոցս carrus գաղղիական-լատինական բա-ռըն»։ Պասմաճեան, Մասիս թ. 1893 էջ 251 իբր թուրանեան բառ կցում է ակկադ. քար «սայլ» ձևին։ Հիւնք. լտ. carrum։ Հիւբշ. 458 կարծում է որ թեր-ևս Գաղատացիներից է փոխառեալ՝ նոյն իսկ Փոքր-Ասիայում։ Սրան հա-մամիտ էր Meillet MSL 10, 280, բայց MSL 18, 349 հաստատեց, որ փոխա-ռեալ էլատիներէնից՝ վերի ձևով։ Schef-telowitz BВ 26, 68 ասոր. yərux4 ձևից է առնուած՝ սրա վերջաձայն x


Կատար, ոյ, ի, աց

s.

summit, top, height;
end, conclusion, term, accomplishment;
— հաւու, cock's comb;
crest;
tuft;
ի —ն եհաս շնորհաց, he arrived at the height of favour;
cf. Կատարումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Առաք. լծ. սահմ. 478 անկա-տար բառը մեկնում է անկալ. տա՞ր կամ ան-կայան, տա՛ր ևն։ ՆՀԲ կատար լծ. հյ. ծայր և թրք. qadar «չափ»։ Բագրատունի, Քեր. զարգաց. 686 և 691, Տէրվ. Մասիս 1882 հոկտ. 5 և Լեզու էջ 121 արմատը համարում են կատ, որ աւելի լաւ է պահում նաւակատիք, իբր «նորոգ կատարումն». Canini, Et. ê︎ tym. էջ 90 կատարել=լտ. cadaver «դիակ»։-Հիւնք. յն. ϰατατύω «կարգա-դրել, ի կատար ածել»։ Կուրտիկեան, Արևելք 1899 յուլիս 22 պրս. gah «տեղ» և tar «կատար» բառերից բարդուած։ Յակոբեան, Ծաղիկ 1899 նոյ" 4 առս քիւթար «լեռան գլուխ» (իմա՛ kūh-tār) և յն. ϰαταρτίζω։ Margoliuth, թրգմ. Բիւր. 1900, 335 եբր. [hebrew word] ktr «շըր-ջապատել», [hebrew word] keter «պսակ» բա-ռերի հետ։ Scheftelovitz BВ 28, 303 ալբան. kodre «բլուր, բարձունք» բառի հետ։ (Այս մեկնութիւնը մերժում է Pe-dersen KZ 40, 212, հաստատելով որ ալբան. kodre փոխառեալ է ռում. cod. ru «անտառ» բառից)։ Patrubány ՀԱ 1910, 93 հնխ. gad «նայիլ» արմատից։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 397 նգալլ. cedor «արբունքի մազ», արմոր. kaezourek «արբունքի հասած», նիռլ. caith, հբրըտ. caitoir «արբունքի հա-սած», հիռլ. catharac նոյն նշ։ Karst, Յուշարձ. 404 սումեր. gatu «բարձրաց-նել», 428 թթր. bay, bat, bet «բարձը»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] katr «փառք, արժանիք» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 93)։


Կար, ոյ, ով

s.

cord, line, string, packthread, twine;
needlework;
sewing;
seam;
—ս հարկանել, to sew, to seam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հաստատապէս հայերէնից են փո-խառեալ բոշայերէն կարխը «կար, կարկա-տան». կարխըկարիչ «թել, մանած» (այս խը և իչ մասնիկների մասին տե՛ս նաև ծածկել, ծամել, քարշել և քսել բառերը)։-Հյ. գւռ. կարափէտ ձևից է գւռ. վրաց. ❇რა-ბეტი կարապետի «եռանկիւնի փայտէ պրիզմա, որի վրայ կօշկակարը կարելիք կաշին է ամրացնում» (տե՛ս ბერიძე, bიტვ ვის-კონა, Бepидзe, Гpyə. rлоccаpiи nо имеp-гкому и paч'инскому говорамъ. CI. 1912, էջ 20)։-Հայերէնի հետ շատ նման են, բայց չենք կարող փոխառեալ համարել վրաց. კერვა կերվա «կարել, եզերքը երիզել, կար-կըտել, միասին կարել, նորոգել», გაკერვა գակերվա «կարել, նորոգել», ვადაკერება զադակերեբա «միասին կարել», ինգիլ. მეკერვაς շեկերվայ «կար կարել»։ Բոլորի պարզ արմատն է կեր։ Արդեօք այս երկու-սի մէջ նախնական կապակցութիւն կա՛յ։


Կար, ի, իւ

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հաստատապէս հայերէնից են փո-խառեալ բոշայերէն կարխը «կար, կարկա-տան». կարխըկարիչ «թել, մանած» (այս խը և իչ մասնիկների մասին տե՛ս նաև ծածկել, ծամել, քարշել և քսել բառերը)։-Հյ. գւռ. կարափէտ ձևից է գւռ. վրաց. ❇რა-ბეტი կարապետի «եռանկիւնի փայտէ պրիզմա, որի վրայ կօշկակարը կարելիք կաշին է ամրացնում» (տե՛ս ბერიძე, bიტვ ვის-კონა, Бepидзe, Гpyə. rлоccаpiи nо имеp-гкому и paч'инскому говорамъ. CI. 1912, էջ 20)։-Հայերէնի հետ շատ նման են, բայց չենք կարող փոխառեալ համարել վրաց. კერვა կերվա «կարել, եզերքը երիզել, կար-կըտել, միասին կարել, նորոգել», გაკერვა գակերվա «կարել, նորոգել», ვადაკერება զադակերեբա «միասին կարել», ինգիլ. მეკერვაς շեկերվայ «կար կարել»։ Բոլորի պարզ արմատն է կեր։ Արդեօք այս երկու-սի մէջ նախնական կապակցութիւն կա՛յ։


Պահակապան, աց

s.

guard, garrison;
guard-house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pahrakpān «պահապան» բառից, որ կազմուած է pāhrak և pān բառերից։ Այս պհլ. ձևը, ինչպէս նաև նրա ներկայացուցիչ պրս. *pahrabān չեն աւանդուած գրականու-թեան մէջ. բայց նոյնն են հաստատում իրանեանից փոխառեալ ասոր. pahragbān «պահպանութիւն», թալմ. [hebrew word] parhag-banā «ոստիկանական տեսուչ» ձևերը։-Հիւբշ. 218։


Պաղ, ից

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. πάγος «սառոյց», թրք. pek «ամուր, պինդ» և լտ. pactus «տընկ-ուած»։ Հիւնք. յն. πάγος, πάχνη «սառոյց, պարզ, եղեամն»։ Bugge, Beitr. 34 և IF 1, 455 պաղպաղակ դնում է փաղ-փաղիլ բայից։ Petersson, Ar. u. Arm Stud. 95 սանս. basta «ապուշ», ֆրիզ. oal, pall «հաստատուն, անշարժ» բա-ռերի հետ հնխ. bol-, bl-արմատից։


Պայ, ից

s.

fairy, elf.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։


Պանդուխտ, դխտաց

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Մասիս 1882 յունիս 24 հայե-ռէն բառ չի կարծում, բայց օտար լի-նելն էլ չի կարողանում հաստատել։ Նոյն, Լեզու 1887, 108 հնխ. bhandh «կապել» արմատից՝ -ուխտ մասնիկով՝


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=-Պհլ. *pašar հոմանիշ ձևից փոխառեալ, որ աւանդուած չէ. բայց որը հաստատում է նորագիւտ սոգդ. pš'ϑr «պաշար» (յիշա-տակուած է BSL 23, 107)։ Այս բառը Gauthiot, Gram. sogd. էջ 162 կարդում է fsāβar «ուտելեղէն, vivres» և կցում է զնդ. fšav-«սնուցանել, պարարտացնել» բա-ռին։-Աճ.