Definitions containing the research մանի : 1533 results

Ճեմիշ, մշի

s.

privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արտաքնոց». մէկ անգամ ունի Բուզ. ե. 35. սրա հետ հոմանիշ է չաշմակ «արտաքնոց», որ առանձին գործածուած չէ և կայ միայն չաշմակել «կործանել զտեղին և կարգել ի լուալիս, ճեմիշ կացուցանել». մէկ անգամ ունի Կիւրղ. դտ. «Իսկ Յերոբոաղ յետ չաշմակելոյ զԲահաղ և ունելոյ զդատա-ւորութիւն՝ յաղթեաց Մադիամու» (ակնար-կում է Դ. թագ. ժ. 27)։


Ճիւղ, ոց

s.

branch, bough;
stump, stock, stem;
finger;
— գետոց, arm of a river;
ի —ս բաժանիլ, to branch out, to ramify;
թուել ի —ս մատանց, to count on the fingers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. ծիղ, ծեղ, շիղ, ընձիպղ։ Հիւնք. էջ 23 շիւղ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 96 իբր բնիկ հայ կցում է յն. βέλος, βελὸνη «սլաք», լիթ. gelunis «խայթոց» բառերին։ Յիշում է Walde 805. չի ընդունում Meillet MSL 13, 944՝ իմաստի տարբերութեան աատճա-ռով։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 264 պրս. [arabic word] cuγ կամ [arabic word] čīγ «բա-րակ ճիւղերով հիւսուած վարագոյր», որ ըստ Բուրհանի թուրքերէն է (պիտի տար հայ. ճուգ)։ Պատահական նմանութիւն ունի Կազանի թթր. [arabic word] čoq «թուփ» (Будaговъ 1, 495)։ Klaproth, Asia po-lygl 107 գերմ. zweig, լիթ. cuka, պրս. šāx հոմանիշների հետ։


Ճկոյթ, ութի

s.

the little finger;
կապել զոք ի —ն իւր, to conquer, to overcome.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է հարաւային Կովկասեան լեզուներից. հմմտ. լազ. ծո՛ւլու քի՛թի «ճը-կոյթ». (բուն նշանակում է «փոքր մատ». կազմուած է ծուլու «փոքրիկ» և քի՛թի «մատ» ռառերից. ծո՛ւլու լազերէնի մէջ սո-վորական ձև է. ինչ. ծո՛ւլու բո՛զօ «փոքրիկ աղջիկ», ծո՛ւլու դա «փոքր քոյր». քի՛թի կայ նաև ուրիշ Կովկասեան լեզուներում. ինչ. վրաց. თითი թի՛թի «մատ»)։ Հյ. ծկոյթ անցած է նախաւոր *ծուլկոյթ>*ծլկոյթ ձևե-րից, որոնց յիշատակը պահում են դեռ Ազա Շմ. և Առլ. իրենց լ ձայնով։-Մեր ծկոյթ և ճկոյթ ձևերի մէջ ծ և ճ ձայների փոխանա-կութիւնը մեկնւում է Կովկասեան լեզուների ձայնաբանական օրէնքներով, ըստ որում ծ. ձ, ց և ճ, ջ, չ կանոնաւորապէս փոխանա-կում են իրար վրացի և լազ լեզուների մէջ։ Առանձնապէս նշանակելի են Ագլ. ծլայգ բիւթ<*ծլիկ բոյթ (իմա՛ ծլիկ մատ) և Շմ. ծկլա մատ, որոնց մէջ Կովկասեան ծո՛ւլու քի՛թի ձևից առաջին բառը միայն փոխառեալ է (ծլիկ, ծկլա ձևով), իսկ երկրորդը թարգ-մանուած է հյ. հոմանիշ բառով։-Աճ.


Ճղուղ

s.

wheel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անիւ, ճախարակ» Սիւն. քեր. 209 և Երզն. քեր. (իբրև հոմանիշ է յիշուած ա-նիւ բառի)։


Կէս, կիսոյ, ով

s. adj. adv.

half;
middle;
half, semi, demi;
half, in halves, in part;
ի —, կիսով չափ, by half;
half done;
— ի —, in part, half, by halves, imperfectly;
— ժամ, half an hour;
զտասն եւ — ժամաւ, at half past ten;
— գիշեր, midnight;
ի — ճանապարհին, half way;
հեռի իբր երկու եւ — խրասախօք, about two leagues a half distant;
ի կանգնոյ եւ ի կիսոյ, a cubit & a half;
ի տարւոջ եւ ի կիսում, in a year & a half;
ի —ն վերածել, to reduce to half;
— ի — բանիւ խոստանալ, to make a half promise;
to promise with the lips, insincerely;
ի — աւուրց մեռանել, to die early, in the flower or bloom of youth;
եթէ կիսոյ — ի մէնջ մեռանիցիմք, if half of us die;
մեծ — աշխարհին աւերեցաւ, half the country was ruined;
եւ ահա ի — չէ or ոչ է ի — զոր պատմեցին ինձ, not half the truth was told me;
that which was told me was not half the truth;
—ք, կիսոց, the one, the others;
—ք..., այլք... some..., others...

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գերիոն, աղեհամ բանջար է». դի-տէ միայն Բառ. երեմ. էջ 162։ Յառաջազած է Վանականի հետևեալ վկայութիւնից. «Զը-խարշափունն այլք աղիմայ թարգմանեցին և կէսք գերիսն. և է սա բանջար աղեհամ». (աւելի մանրամասն տես Աղիմալ)։ Բայո այստեղ կէսք նշանակում է «ոմանք» և դրուած է իբրև կրկնութիւն այլք հոմանիշի. (Խարշափունը ոմանք աղիմայ թարգմանե-ցին և ոմանք գերիս)։ Բառագիրը սխալմամբ գոյական է կարծել. իբր թէ «Ուրիշներ խար-շափունը աղիմայ թարգմանեցին և կէսքը՝ գերիս» որով և յառաջացել է կէս անգոյ բուսանունը։]


Կին, կնոջ, կնաւ, կանամբ

s.

woman;
wife, spouse;
ազգ կանանց, womankind, women, the fair sex;
թշնամի կանանց, woman-hater;
cf. Կնատեաց;
— առնակին, married woman, wife;
մանկահասակ — գեղեցիկ, a young beauty;
— այրասիրտ, heroine, courageous woman, championess;
գեղեցիկ՝ նազելի՝ առաքինի՝ բարեպաշտ՝ ամօթխած՝ ողչջախոհ՝ հաւատարիմ —, pretty, charming, virtuous, pious, modest or bashful, chaste, faithful -;
տգեղ՝ սոսկալի՝ զարդասէր՝ թեթեւամիտ՝ կամագնաց՝ փոփոխամիտ՝ անհաւատարիմ՝ լկտի՝ տռփոտ —, ugly, frightful, coquette, giddy or volatile, capricious, fickle, faithless, immodest, lewd -;
հարկանիլ ի սէր կնոջ, to be enamoured, smitten, in love with a -;
— առնել՝ առնուլ, to take a, wife, to wed, to marry, to take in marriage;
— լինել ումեք, to get married, to be spouse of;
— ածել զդուստր ուրուք, to marry the daughter of;
կեալ ընդ կնոջ, to live with a —;
պատրել՝ մոլորեցուցանել զկին, to deceive or seduce a -;
բռնադատել, ապականել զ—, to force, to dishonour a -;
ծանր նստել կնոջ, to be with child, pregnant, in the family way;
եւ առ նմա մայր նորա — յերկրէն եգիպտացւոց, & her mother gave him an Egyptian wife;
եւ եղեւ ինձ —, & I took her to wife;
կամաց տուն cf. Կանանոց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Պհլ. თ »︎ knīk, մանիք. պհլ. [hebrew word] qnig «օրիորդ, աղջիկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 90) ունենալով նա-խաձայն k (փոխանակ g) թւում են հայերէ-նից փոխառեալ, բայց աւելի լաւ է կցել սանս. [other alphabet] kanyakā «աղջիկ, կոյս, դուստր» բառին, որ ծազում է [other alphabet] ka-nyā հոմանիշից։


Կիւրակէ, ից

s.

sunday;
cf. Կիրակէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Երզն. մտթ. 612 «կիւրակե անուանեցին հարքն սուրբք, որ լսի օր տէրունի»։ Լմբ. էր ընդ. եղբ. էջ 14 «Կիւրակէն ի մերս բարբառ՝ տեռունա-կան թարգմանի»։ Տաթև. ձմ. ճխբ. «Կի-րակէն տէրունի թարգմանի ի յունառն ի մերս». նոյնը նաև Տաթև. ամ. 505։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ Schrö. der, Thesaur. 47, ՀՀԲ և ՆՀԲ։


Կղեր, ից

s.

clerk, clergyman, ecclesiastic;
clergy;
—ք, the clergy, churchmen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն. ϰλήρος «եկեղեցականութիւն», ϰληριϰός «եկեղեցական, կրօնաւոր». բուն նշանակում է «փայտի կտոր (չօփ)՝ որով վիճակ են քաշում, քուէ, վիճակահանու-թիւն», որից յետոյ «վիճակ ընկած բաժինը, ժառանռութիւն, եկեղեցուն բաժին ընկած ծուխը, եկեղեցական» (Boisacq 469)։-Այս առումներից են յառաջանում հայերենի մէջ էլ վիճակաւոր, ժառանգաւոր հոմանիշները)։ = Յոյն բառը փոխառութեամբ տարածուած է շատ քրիստոնեայ ազգերի լեզուի մէջ. հմմտ. լատ. clerus, clericus, ֆրանս. clerc, cleroé հսլ. klirosu, ռուս. клиръ, լեհ. kler ևն (Berneker 520)։-Հիւբշ. 358։


Կղմուխ

s. bot. elecampane, star-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ բոյս է. inula helē-nium L խոտը՝ ըստ Տիրացուեան, Contri-buto § 520, որ և հոմանիշ է դնում անտուզ, ախրիճան, բոգի, արտի ծաղիկ» Բժշ. Գա-ղիան. Վստկ. 207. որից կաղմխենի (փո-խանակ՝ կղմխենի) ՀԲուս. § 3332։


Կնճափող, ոյ

s.

siphon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գինի բաժանելու ամանի ծուռ քիթը» Բրս. արբեց։


Կնճիթ, ճթաց

s.

snout, muzzle, nose;
trunk, proboscis;
— ամպոց, water-spout.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. kunčit կամ kunjīt հոմանիշից որի հետ նոյն է պրս. [arabic word] kunjiϑ կամ [arabic word] kunǰīd «սուսամ»։ Սրանցից փոխա-ռեալ են նոյնպէս բելուճ. kunčiϑ, թոխառ kuñčit, քուչ. kunč dh, արևել. թրք. [arabic word] kunjit, չաղաթ. [arabic word] kunǰi, ռուս. куи-жуть, քրդ. kunji ևն հոմանիշները։-Հիւբշ. 172։


Կոթ

s.

handle;
cf. Կոթուն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. կոթող բառից։ Bugge KZ 32. 84 կանթ բառի հետ ուտ. կոց հոմանի-շից փոխառեալ է համարում կասկա-ծով։ Մառ, Гpaм. др.-арм. էջ 29 կանթ բառից կազմուած։ Scheftelo-witz BВ 28, 307 սանս. gada «լախտ», ալբան. g'ede «ճիւղ» բառերին ցեղա-կից։


Կոկոն, աց, ից

s.

flower-hud.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. կոկոբի კოკობი «ծաղկի կո-կոն». կա՞յ նաև կոկոնա კოკონა հոմանիշ ձևը։


*Կոկով

s.

testicle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գօգօվ «ա-մորձիք». սրա հետ նոյն է հոմանիշ Ննխ. գიգō, որ այլուր ունի տարբեր նշանա-կութիւններ. ինչ. Ակն. «ձու», Սվ. «մրգեղէն, պտուղ», Ակն. «ընկոյզ», Տփ. «պանիր», Խրբ. «կլոր, գնտաձև». բոլորի նախնականը ներ-կայացնում է վերջին նշանակութիւնը։-Սրա համար հմմտ. նաև կակալ Կր. «ընկոյզ» և կակալա «ամորձիք» Կր. «ոչխարի, ուղտի։ այծի աղբ» Կս., պլոր «ամորձիք» (բայց բուն նշանակութիւնը «կլորիկ»)։


Կող, ից

s. fig. adv.

side, rib, flank;
part;
woman;
wife;
ընդ կողաց, aside, awry, sidelong;
առ ի —, cf. Զառ՞՞՞ի՞՞՞կող;
անդէն ի —ի, directly, at once, forthwith;
ի — լինել, to stretch or lay oneself down, to lie down, to go to bed;
—ք գրեանց, cover or binding of a book.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (Բ. թագ. ժզ. 13 կայ կո-դաց. յետնաբար ս հլ. կայ նաև Եզեկ. լդ. 21 կողամբք, Զքր. կթ. կողունս, որոնք են-թադրում են *կողն ուղղականը) «կուշտը, ռնակուշտ» ՍԳր. «մի տեղի կամ մի բանի մօտը, քովը, լեռան լանջը ևն» Բ. թագ. ժզ. 13. Ա. մակ. ժգ. 29. Բուզ. դ. 18. «ան-կեան մի կողմը» Եւկլիդ. «կին, ամուսին, կողակից» Եփր. դտ. Վրդ. պտմ. էջ 90. որից զառիկող, զառիկողեալ «շեղ, զառիվայր» Պիտ. Նիւս. ի կողի «կռացած, մինչև կողր կախուած (լուացուելու ժամանակ)» Բուզ. 132. կողաքակ «կուսակցութիւնից բաժա-նուած» Բուզ. կողակից «ամուսինը, կինը» (այսպիսի կազմութեամբ է նաև պրս. [arabic word] hampahlū հոմանիշը) Վրք. հց. (որի երկ-րորդ ձևն է կողաբաղ՝ բաղ «կից» բառից Անյ. քեր. Երզն. նչ.). կողահերձ Նար. կո-ղահոս Շար. Սարգ. կողամայր «մի տեսակ ձուկ» Վրդն. ծն. հարստակող Փիլ. Պիտ. մի-ջակող Նիւս. բն. պատկողանոց «նաւի ներ-քին կողափայտերը» Ոսկ. կողոս. կողեդ «ուժով կողեր ունեցող» (նորագիւտ բառ) Տաթև. ամ. 196. Հարց. 276. կողոսկր, կո-ղիկ (նոր բառեր)։-Կողն հնագոյն ձևից պահուած է՝ բացի գըծ. կողամբք և հյց. կո-դունս ձևերից, նաև սեռ. կողին, որից կազ-մուած են՝ կողինաւոր «կողը զրահապատ» Ոսկ. մ. գ. էջ 66 (Հացունի, Պատմ. տարա-զին 154 արմատը դնում է կողէնք, իբր յն. ϰόλλησις «զօդ, կապ», և համարում է «մի տեսակ զրահ»). անկողին (որ և գրուած է ընկողին, ընգողին, անգողին) «պառկելու տեղ» ՍԳր. և բայաձև ընկողնիլ «պառկիլ» Ոսկ. եբր. որ և կողնիլ «պառկիլ» ԱԲ. (ի-մաստի զարգացման համար հմմտ. ի կող լինել (>Շտ. կողլել) «պառկիլ, ընկողմա-նիլ» ԱԲ. և կողմն բառից՝ ընկողմանիլ «պառկիլ» Փիլ. (երկուսը կողք կողքի գոր-ծածուած ունի Բուզ. դ. 10. «Եւ ինքն ի նիստ եղեալ անկողնին, կամէր լինել ի կողմն»)։ Անկողին բառից է գետնանկողին «գետինը փռուած անկողին» Եղիշ. է. էջ 97։-Նոյն արմատից -մն մասնիկով կազմուած է

= Բնիկ հայ բառ, որի նախաձևն է հնխ։ gol-. ցեղակիցներից ունինք միայն Թոխար. kalymi «կողմ» հոմանիշը։


Ճրագ, աց

s.

candle, light, flambeau;
taper;
յարդարել, լուցանել, շիջուցանել զ—ն, to snuff;
to light;
to put out, extinguish or blow out a candle or light.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *čirāg հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] čirāγ «պատրոյգի ծայրի բոցը, լոյս, ճրագ, լամբ», սոզդ. čirá̄γ «ճրագ». սրանից են փոխառեալ նաև բելուճ. čirāg «ճրագ», օսս. cj aγ «լոյս», քրդ. čira, č̌irai «ջահ, լապտեր», ասոր. [syriac word] šəra-ga, արաբ. [other alphabet] ❇ sirāj «ճրագ», արևել, թրք [arabic word] čiraγ «ճրագ», ավար. ճիրախ «մոմ» և թերևս նաև թրք. [arabic word] čəra «մարխ»։-Հիւբշ. 190։


Ճօճ, ից

cf. Ճօճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տատանեալ»։-Հիւնք. ճեմել բայից։ Մառ, Bступительныя и закл. cтрофы... Дoть, էջ 19 կցում է վրաց. ჭჭმანი ճոճմանի «փառք, փայլիլ, պլպլալ, վա-րանիլ, տատանիլ» բառին։


Մագնեստիս

s.

loadstone, magnet;
magnetic fluid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μάγνης, μαγνῆτις «մագնիս քա-րը», որ ծագում է Καγνησία (այժմ Մանի-նա) քաղաքի անունից, իբրև գիտական բառ՝ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ. օր. լտ. magnes, գերմ. Magnetstein, արաբ. [arabic word] miqnātis, թրք. moqladəz (=ռմկ. մըխլատըզ)՝ նոյն նշ.-հայերէնի յետին ձևերը յառաջացած են վերջի երկու-սից։-Հիւբշ. 362։


Մազ, ոց

s. adv.

hair;
hair, horse-hair;
nap, shag;
թուխ, սեաւ խարտեաշ, շագանակագոյն, կարմիր, աղեբէկ, սպիտակ —, dark, black, light, chestnut-coloured, sandy, grey, white hair;
գեղեցիկ, գանգուր, բարակ, կակուղ, երկայն —, beautiful, frizzled, fine, soft, long hair;
յարդարեալ, մանեկաւոր or ոլորեալ, գալարուն, խոպոպի —, dressed, crisped, in ringlets, curled hair;
կարճ, տափակ, դիզացեալ, խառնափնդոր, կարծր, իւղոտ —, short, straight, standing up, dishevelled, stiff, greasy hair;
կեղծ —, false hair;
—ք այծեաց, goat's hair;
—իւ չափ, a hair's breadth farther;
exactly, to a hair;
ի —է ոչ վրիպիլ, to hit the mark;
cf. Հեր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

և պհլ. [arabic word] mazia (?) «մազ» բառե-րի հետ։ Patrubány IF 14, 56 յն. μόσχος «մոզի» բառին ցեղակից՝ իբր «ճիւղ, ոստ»։ Այս մեկնութիւնը յիշում և մերժում են Boisacq 646 և Pokorny 2, 301։ Բայց Scheftelowitz KZ 54 (1927), էջ 232 նորից է դնում յն. μόσχος «ընձիւղ», լտ. merges «խուրձ», mergae «եղան»։-Բառիս նման են հրն-չում չեչէն. máz, կուբ. կայ. ակ. խիւր. muzur, վար. mučuy. արչ. boçor, ավ. meyež, migež, miš «մօրուս», դիդ. me-Sloga, անդ. mikašu, bikasu, ինգ. me-gas, սամոյէդ. munoc, mutida, monu-ča, mudut, mulsen ևն, խալխա maհ, կարաբուլակ maǰ «մօրուս», որոնց ար-մատը Klaproth, Kaukas. Spr. էջ 15 դնում է ma, me, mi, mu. բոլորն էլ պա-տահական են։ Այսպէս է նաև չին. [other alphabet] mao «մազ» հոմանիշը։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მაზმანი մազմանի «չուան շինող», թրք. գւռ. Կս. Եւդ. Ատն. (ինչպէս և Ատանայի թրքախօս Յունաց բարբառով) [arabic word] mazman «մազման, այծի մազ մանող և այծի մազից պարկ ևն գործող արհեստա-ռոր» (Բիւր. 1898, 713, Յուշարձան 330)։-Հյ. մազկապ ձևից է փոխառեալ թրք. [arabic word] nezgeb «մազի կապ, ծամկալ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 325 և Բ. 658)։


Մազդ

adj.

firm, solid, compact.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պինդ, խիստ, ամուր». նշանակ-ուած է Անյ. հց. իմ. մի ձեռագրի լուսանց-քում՝ իբրև բացատրութիւն հոմանիշ սռթ բառի. նոյն է նաև մազդ «հաստ» Քուչ. 47 (Հա՛յ իմ մազդ ուռի մորճիկ, չորանա՞ս թէ զիս մոռանաս). որից մազդութիւն «թանձ-րութիւն» Շիր. մաստութիւն, մաստնութիւն «հաստատութիւն, ամրութիւն» Մծբ. ունինք նաև մաստութիւն «համբերատարութիւն», որ չորս անգամ իրար ետևից գործածում է Տա-թև. հարց. էջ 584՝ հետևեալ ձևով. «Հեզու-թիւնն նոյն է ընդ մաստութիւնն. զի ասեն թէ մաստութիւն է որ ոչ զգայ զդառնութիւն ինչ սգոյ. և մաստութիւնն նոյն է ընդ համ-բերութեանն. զի համբերութիւնն է տևումն մարմնաւոր նեղութեանց, իսկ մաստութիւնն տևումն նախատանաց» (իբր «դիմացկանու-թիւն»)։


Մալ

s.

wether, mutton.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«եզ, տաւար». մէկ անգամ ունի Մագ. քեր. 239=Երզն. քեր. հոմանիշների մի շարքի մէջ, հետևեալ ձևով. «Առն, խոյ, գոնչակ, վիդոն, դուար, մալ. այսոքիկ արա-կանք ի վերայ հօտից ասացեալք են նշա-նակութեամբք և այլք այսպիսիք»։ Երկրորդ նշանակութիւնն է «հարստութիւն, ինչք». ինչպէս ունի յետնաբար Կոստ. երզն. 142 (Թէ ես գանձուց տէր և մալի)։ (Տե՛ս և յա-ջորդը)։


Մակարդ, աց

s.

rennet, coagulum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Karolides, Tλ. συγϰρ. 188 կցում է յն. μάσσειν «շաղախել», μαϰαοία ռա-լիւրով և արգանակով շինուած ուտե-լիք», լտ. macero «ճմռել, շաղախել». հայերէնը դնում է կապադովկ. μαϰάρτι հոմանիշից փոխառեալ։ Հիւնք. մկրտել բայից։ Scheftelowitz BВ 29, 59 -արդ մասնիկով կազմուած է դնում։


Մահր, ի

cf. Տուայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] mahr հոմանիշից փո-խառեալ. այս բառը բնիկ սեմական է. նոյն, են եբր. [hebrew word] mohar, ասոր. [syriac word] mah-rā. արամ. [hebrew word] mahrā, որ և ասուր. [other alphabet] mahiru «մահր, մի բանի գինը, արժէքը» (Delitzsch, Assyr. Handwb. էջ 404, Strassmaier, Alphab. Werzeichn. der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 615). այս բոլորը ծագում են սեմական mhr «մի կին գնել» արմատից։ Արաբերէնից են փոխառեալ նաև սվահիլի լեզւով mahari «օժիտ», վրաց. მეβარი մեհարի «մահը». მარი մարի «մահմեդականի պսակ. 2. մահր». հայ բոշայ. մարահուր «օժիտ, ըն-ծայ, պարգև»։-Հիւբշ. 270։


Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. μαμωνα, μαμμωνά կամ ասոր. [syriac word] ︎ māmōnā հոմանիշ ձևից տառադարձուած՝ Աւետարանի թարգմանութեան ժամանակ։ Նոյն միջոցով տարածուած է շատ լեզուների մէջ, ինչ. լտ. mammona, գոթ. mammóna, ռուս. мамонa, գերմ. Mammon ևն։ Բառիս ծագումը սեմական է։

Հներից Մեկն. ղկ. «Մամոնայ՝ ընչիցն մեծութիւնն ասի ըստ հեբրայական բա-ռին»։ Գիրք. առաք. 351 բ. մեկնում է «Մամօնայի, որ թարգմանի ասորերէն փարթամութիւն»։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Մայիս, ի

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μάնος ձևից, որ1 ծագում է լատ. maius հոմանիշից. այս բառը նախապէս էր Maius աստուծոյ անունը, որ Walde 455 կցում է maior «մեծագոյն» բառին, իբր «ա-ճում յառաջ բերող աստուած»։ Փոխառու-թեամբ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանս. mai, իտալ. maggio, գերմ. Mai, հբգ. meio, ռուս. май, թրք. [arabic word] mayəs ևն։-Հիւբշ. 367։


Մայր, մօր, մարբ, մարք, մարց

s. fig.

mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

re ևն ձևերի հետ։ ԳԴ պրս. madar, mā-δar, mād, māmā, mām, mār, māru հոմանիշների հետ։ ՆՀԲ «որպէս թէ ունօղ զմի այր կամ միացեալ ընդ այր». լծ. և պրս. սանս. յն. լտ. ձևերը։ Ուղիղ են մեննում Peterm. 20, 21, 33, Win-disch. 22, 31, Böttich. Horae 36, Boрp Հմմտ. քերակ. 2, 37, ևն։ Bugge, Lyk Stud L 86 լիւկ. madrane «մայռա-կան»։ Ալիշան, Հին հաւ. 318 Կելտերի մայր կոչած իգական ոգիների հետ։ Հիւնք. հայր բառի՞ց։ Jensen, Hitt. u. Arm 95 կցում է հաթ. mtr, mtar ձևե-րին։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

re ևն ձևերի հետ։ ԳԴ պրս. madar, mā-δar, mād, māmā, mām, mār, māru հոմանիշների հետ։ ՆՀԲ «որպէս թէ ունօղ զմի այր կամ միացեալ ընդ այր». լծ. և պրս. սանս. յն. լտ. ձևերը։ Ուղիղ են մեննում Peterm. 20, 21, 33, Win-disch. 22, 31, Böttich. Horae 36, Boрp Հմմտ. քերակ. 2, 37, ևն։ Bugge, Lyk Stud L 86 լիւկ. madrane «մայռա-կան»։ Ալիշան, Հին հաւ. 318 Կելտերի մայր կոչած իգական ոգիների հետ։ Հիւնք. հայր բառի՞ց։ Jensen, Hitt. u. Arm 95 կցում է հաթ. mtr, mtar ձևե-րին։


Ման, ի

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«պտոյտ, շրջան,. ոլորք, գալար» Վրդն. ծն. «կոր, ծռմռուած» Վեցօր. 195 (լուսանցքի վրայ նշանակուած). որից ման առնուլ «ոլորիլ» Վրդն. ծն. Տաթև. ամ. 31 (Օձն հինգ ման առնու ի գնալն). մանել «թել ոլորել, հիւսել, մանել» ՍԳր. Վեցօր. Սեբեր. «բեղերը ոլորել» Ոսկ. պօղ. ա. 330. մանիլ «ոլոր ոլոր երթալ» Լծ. նար. «մազերի գան-գուրները կախուիլ» Անան. պատճառ յա-ղագս զԽոսրով նզովելոյն, հրատ. Արրտ. 1897, էջ 276 (Մօրուացն զհերսն ապա թո-ղուլ, երկայնիլ և մանիլ ցսրունսն). մանելիք «իլ, աղեկատ» Յայսմ. մանոց «իլ» Փիլ. Կանոն. մանուած «ոլորք, գալար, հիւսք» Խռր. Վրք. հց. «մանած բան» Պղատ. օրին «խօսքի կնճիռ» Պիտ. մանուածապատ Վե-ցօր. մանուածոյ ՍԳր. ոսկեման Ա. տիմ. բ. Չ. հռովմ. 416. չուանաման Ոսկ. մ. ա. 20. բազմաման Առ որս. փիլ. բարակաման Վե-ցօր. 121. դժուարմանուած Լմբ. ժող. խառա-մանել Վրդն. սղ. կտաւամանութիւն Լմբ. ա-ռակ. մազմանոց Երզն. մտթ. շարամանել Նիւս. Պիտ. մանիճ «գալարք օձի» մհյ. բառ։

Canini, Et. étym. 159 սանս. man'-d'ala «շրջանակ» բառի հետ։ Տէրվ. Նա-խալ. 98 մանեակ բառի հետ միասին՝ դնում է հնխ. man արմատից, որից նաև յն. μαμιάϰης, լտ. monile, հսլ. monis-to։ Հիւնք. պրս. մանիյտէն, մանիսթէն «նմանիլ», լտ. manus «ձեռք», mani-factus «ձեռագործ»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. մա-նել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մրղ. Ննխ։ Պլ. Ռ. Սեբ. մանէլ, Ասլ. մանէ՝լ, Ագլ. Զթ. Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. մանիլ, Սվեդ. Տիգ. մmնիլ, Հմշ. մօնուշ, բոլորն էլ «թել մանել»։ Պարզ արմատը ցոյց են տալիս Ննխ. Տփ. Երև. ման գալ, Ջղ. ման գ'ոլ, Ղրբ. ման կ'mլ, Ասլ. մա գ'ալ, Հմշ. մօն էգուշ, Ագլ. մուն գիւլ «ման գալ, շրջիլ, պտտիլ, որոնել»։ «Ման գալ» և «մանել» գաղափարների նոյ-նութեան համար հմմտ. Քուչ. էջ 54. «Այս ծովական գիշերս ի բուն՝ ես երկու շրջան մանեցի», հմմտ. նաև ասոր. [arabic word] fəšel արմատը, որ նշանակում է թէ «պտտիլ, անցուդարձ անել» և թէ՛ «հիւսել, մանել»։-Նոր բառեր են մանիչ, մանք, մանճուք, մա-նողակ, մաննփոխ, մանուման տնել. ման».-փոխ, մանած, մանամանատեղ «զբօսա-վայր», մանացնել «պտտցնել», մանեճկտալ ևն։ Հետաքրքրական է մանդարձնել Խտջ. «միւս երեսը դարձնել», որ կազմուած է չշը-փոթելու համար դարձնել «պտտացնել» և «միւս երեսը շուռ տալ» գաղափարները։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მაზმანი մազմանի և թրք. գւռ. Ատն. և Կս. mazman «մազման, չուան շինող» (տե՛ս մազ բառի տակ). գրական թրք. կայ [arabic word] kirman «իլ, րոք», որ փոխառեալ է գւռ. քարման «իլ» (Ակն. Զթ. Խն. Մշ. Տր.) բառից. Հաճինի թուրքերը ունին kermen ձևով, մինչ հայերը՝ քայմօն (այս-պէս նաև Զթ.)-կապադովկ. ϰαρμάνα «իլ» որից ϰαρμανίζω «պտտուիլ», ϰαρμανίτομαι «թափառիլ», ϰορμαντα «շրջանակ» (Karolides, Γλ. συγϰρ. 55 և 169)։ Հմմտ. նաև մատման «իլ»։-Վերջապէս հայերէնից է բոշայ. ման-խիկարել «մանել», որի մէջ -խիկար-յա-ւելուածի համար հմմտ. նետխիկարել «նե-տել» (Finck, Die Spr. d. Arm. Zigeuner, ЗАН 1907, էջ 57)։


Մանանայ, ի, ից

s.

manna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Հովիւ, վուի, վուաց

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Windisch. 22 լտ. pasco, pavi «հով-ուել» ձևի հետ։ Lag. Urgescn. III pa արմատից։ Տէրվ. Նախալ. 91 հօտ, պա-հել, լտ. pasco, յն. πάομαι «ստանալ, ունել». πῶῦ «հօտ», ποιμήν «հովիւ» ևն ձևերի հետ հնխ. pa արմատից։ Նոյնպէս է նաև Muller, WZKM 6, 266. Աւելի յետոյ Müller WZKM 8, 282 և Bugge KZ 32, 16 առաջարկեցին վերի մեկնութիւնը, ճիշտ այնպէս՝ ինչպէս ու-նինք յն. οἰοπόλος, սանս. avipālá-«ոչխարի հովիւ», gōpá-, gopal'a-«նախրորդ»։ Այս մեկնութիւնը ոմանք ընդունում, ոմանք էլ մերժում են։ Մեր-ժում է Հիւբշ. 468, պատճառ բռնելով այն՝ որ ո՛չ հնխ. oui և ո՛չ pā-արմա-տից ո՛չ մի հետք մնացած չէ հայերէ-նում։ Այս առարկութիւնը ուժ չունի, որովհետև շատ լեզուներում աատահում են երբեմն արմատներ, որոնք այլուր կորած և միայն մի որևէ բարդութեան կամ ածանցման մէջ պահուած են լի-նում. յիշենք հայերէնից *հուն «կրակ» (պահուած հնոց բառի մէջ), *տի «կապ» (պահուած սամետի, կալոտի բառերի մէջ), *տի «մեծ» (պահուած տիկին, տէր. տիեզերք բառերի մէջ), անդ «շեմք» (պահուած դրանդ բառի մէջ) ևն։-Bartholomae SA' 1, 239 և Wo-chenschr. f. kl. Phil. 1898, էջ 1054 ըն-դունում է հակառակ Հիւբշմանի։ Pe-dersen, Նպաստ 8 դնելով -իւ մասնի-կով՝ հով «շուաք» (իբր պաշտպան, ա-պաստարան) բառից, հետևցնում է ա-ռանց որևէ պատճառաբանութեան՝ թէ «ovi-pā ձևին մասին ամէն խնդիր կը վերնայ»։ Meillet, Dial. ind.-eur. 73 և MSI 18, 264 գեղեցիկ է գտնում Mül-ler-ի մեկնութիւնը, բայց ❇>վ ձայնա-փոխութիւնը դեռ ապացուցուած. չի հա-


Հորիզոն, ի

s. fig.

horizon;
-;
— զգալի, երեւոյթ, ուսումնական, իմանալի, sensible, apparent, mathematical, rational -;
քաղաքական —ն մթագնի, ամպէ, the political-horizon begins to lower, to become cloudy;
—ն սկսանի պարզել, the-begins to clear up.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ֆրանս. horizon հոմանիշից. սրա հետ նոյն են իտալ. orizzonte, գերմ. Horizont, անգլ. horizon, լտ. horizon ևն. բոլորն էլ ծագում են յն. ὄρίζων հոմանիշից, որ ներկ, դերբայն է ὄρίζω «սահմանորոշել» բայի. այս էլ ծագում է ὄρος «սահման» բառից։


Հու

s.

purulent blood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տիլ», πὸϑω «փտեցնել», πὸϑομαι «փր-տիլ», լտ. pūs «թարախ», puleo «հո-տիլ, թարախոտիլ», գոթ. fuls, գերմ. faulen «նեխել», լիթ. pūvu «փտիլ», pu-lei «հու, թարախ» ևն։ Այս մեկնու-թիւնը ընդունում է Հիւբշ. 468։ Վերի մեկնութիւնս հրատարակուած է Բազմ. 1897, 169 և 1898, 371։. Հիւբշման (անձնական), յետոյ նաև IF Anz. 10, 45 ընդունեց, ըստ որում հայ բառը շատ յետին գործածութիւն միայն ունի։ Հիւբշ-մանի առաջին կարծիքը կրկնում են Walde 626, Boisacq 828 և Pokorny.2, 82, անտեղեակ մնալով վերջին կարծի-քին։


Հռետոր, աց

s.

rhetor, rhetorician, orator.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ῥήτωρ «ճարտասան» բառից, որ գալիս է ῥη-«խօսիլ» արմատից. սրա-նից փոխառեալ են նաև լտ. անգլ. rhetor, ֆրանս. rhéteur, ասոր. [other alphabet] ︎ rnītō. rā հոմանիշները։-Հիւբշ. 362։


Հրամանատար, աց

s.

commander.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ հրաման տանել ձևից։ Ուղիղ մեկնեց Պատկ. Maтep. II. 16։ Հրամանի տե՛ս Խարամանի։


Հրանունկ

s. bot. ranunculus, crow-foot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Լտ. ranunculus հոմանիշից յարմարեց-րած գրագէտների ձեռքով։


Հրապարակ, աց

s.

place, spot, ground;
public or market-place, market, exchange;
town-hall, town-house;
concourse of people, assembly, the public, crowd;
court, tribunal;
good cheer, feast;
արտաքին —ք դրանց, porch, portico, atrium, vestibule;
տիեզերական, ահեղ —, last judgment;
— մեհենից, gymnasium;
cf. Ըստ, ընթացք, թատր;
ի —ս, ի —ի անդ, —աւ, in the public places, in public, publicly, notoriously, evidently, frankly, plainly, openly;
— դնել, to consult, to deliberate;
— առնել, cf. Հրապարակեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lag. Urgesch. 182 զնդ. frapere ձևի հետ։ Հիւնք. պրս. օ ︎ lārvara «ամառանոց, վերնատուն» բառից։ (Այս բառի մեկնութիւնը որոշ չէ. Horn, էջ 183 դնում է պհլ. frayār, զնդ. *fra-vārana-և կամ համարում է պրս. bar-var հոմանիշի արաբացեալ ձևը։ Սրան-ցից ո՛չ մէկը չի կարող տալ հյ. հրա պարակ)։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 հուր+պար ձևերից։ Վերի ուղիղ մեկ. նութիւնը տուաւ Meillet MSL 11, 398 և 17, 247։


Հրեշտակ, աց

s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *frēštak բառից, որ թէև չէ աւան-դուած, բայց հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] frištag «մարգարէ, հրեշտակ» (Salemann, Manicháische Stud. ЗАН 8, 119), պրս. [arabic word] firesta, նորը՝ [arabic word] firista «հրեշտակ», հպրս. *fraišta-և զնդ. fraēš, ta-«պատգամաւոր». բուն նշանակութիւնն է «ուղարկուած, առաքեալ» և ծագում ի fra-մասնիկով՝ aēš-«շտապել, շարժու-մի մէջ դնել, ուղարկել (զօրք, բանակ ևն)» բայից (անց. դերբ. išta-). ձևի հա-մար հմմտ. հպրս. frāišayam «ուղարկեմ», սանս. prēšayati «ուղարկել» (Bartholomae 975, Horn § 8196*), իսկ իմաստի զար-գացման համար հմմտ. արաբ. [arabic word] ma-lāk «հրեշտակ. 2. դեսպան», բուն «ուղար-կուած» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 72 և 110), ինչպէս նաև չեչէն. elča «մարգարէ», որ թրք. ︎ elči «դեսպան» բառն է։ Պրս. բառից փոխառեալ են նաև բելուճ. p'irištaγ, ուտ. faršta (Մ. Լ. Բարխուդարեանց, Առուա-նից երկիր, էջ 93), քրդ. firište։ Հայերէնի մէջ հրեշտակ համապատասխանում է իրան. firešta (>*հիրեշտակ) ձևին.-պհլ. *frēstak տալիս է *հրէշտակ>հրիշտակ, իսկ նորա-գոյն firišta(k) ձևը տալիս է հիրիշտակ >հրշտակ. երկուսն էլ գործածական միայն գաւառականների մէջ-Հիւբշ. 184։


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Բառիս նշանակութիւնը ճշտելու համար շատ կարևոր է քրդ. Տէրսիմի բար-բառով հիրիկ, որ դնում է Հայաստան, 1917, ն 90 և մեկնում է հյ. «հիրիկ» (երկուսն էլ տպ. հերիկ), առանց ասելու թէ այս բառով ի՛նչ է հասկանում. բայց մանիշակի կող-քին յիշուելուց պէտք է ենթադրել թէ ծաղկի անուն է։


Հիւանդ, աց

adj.

sick, ill, unwell, unhealthy, diseased;
suffering, patient;
invalid, infirm;
— լինել, cf. Հիւանդանամ;
լինել մահացու, վտանգաւոր —, լինել — ի մահ, to fall seriously ill, dangerously ill;
դարմանել, խնամել զ—, հսկել առ —ին, to nurse, to take care of, to tend, to assist, to watch by, to sit up by;
յայց ելանել —աց, to visit patients;
— հոգւով եւ մարմնով, ill both in body and mind;
— եղէ, I have been ill.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ արմատը վանդ, պրս. վէնտ «աշ-խատութիւն, տարժանումն» (յիշում է վանդեմ բառի տակ)։ Հիւնք. յն. ἀυαντή «ցամաքեցուցիչ» բառից։ Bugge KZ 32, 15 և՛ IF 1, 453 համեմատելով յն. πῆμα «տառապանք, դժբախտու-թիւն» և սանս. pāpmán «դժբախտու-թիւն, վնաս, մեղք» բառերի հետ, դնում է հնխ. pēmantó-ձևից. հոմերական ἄπήμαντος «ողջ առողջ» ձևին ճիշտ համաձայն է գալիս հյ. անհիւանդ։ Այս մեկնութիւնը ընդունում է Brugmann, Grdr2, 1, 403 և 510, և նախաձեր դնում է *pēvnto-։ Հիւբշ. It Anz. 10, 48 յի-շում է այս և նկատում է, որ *pevnί-պիտի տար *հուանդ, ուստի աւելի լաւ է դնել *peivnt-? Bugge-ի մեկնութիւնը ւեռում են նաև Boisacq 780 և Pokorny 2, 8, վերջինը դնելով հնխ. pē-«ցաւիլ, վնասել» արմատի տակ։ Մառ (տե՛ս Sa-lemann. Manichaische Stud. ЗАН 8, 92) պհլ. ❇ «հիւանդ»=մանիք. պհլ. [hebrew word] xīndg բառի հետ, որ թերևս պէտք է ուղղել [hebrew word] xīvandak։ Ըստ Մարքվարթ (անձնա-


Հիւթ, ոց

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. sip-to ձևից, որ ծագում է to-մասնիկով՝ seip-(ստորին ձայնդարձը sip-) «կաթկթիլ, ծորիլ, մէջի հե-ղուկը դուրս թորիլ. հեղուլ, քամել, մզել» արմատից։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. χέω «հեղուլ, թափել» արմատից վδλος, γομός «հիւթ, հոյզ»։, Յե-ղակիցներից յիշենք յն. τρύγ-οιπος «գինի պարզելու քամիչ»՝ կազմուած τρός «նոր գինի» + οιπο-(*soipo-) «քամել» արմատից, սերբ. sipiti «անձրևը բարակ մաղել», անգսք. sife, հբգ. sib, գերմ. Sieb, հոլլ. zeef «մաղ», անգսք. sipian «կաթիլ կաթիլ թա-փուիլ, ամանի մրզելը», siftan, գերմ. si-chten «մաղել», մսգ. sever «հոյզ, լոր-ձունք», հֆրիզ. sēver, saver, հբգ. seivar, մբգ. seifer նոյն նշ., մբգ. seifel «թուք», մսգ. sīpen, հոլլ. zijpelen, մբգ. sifen, շվէդ. šipa, դան. sibe «կաթկթիլ, ծորիլ, դանդաղ հոսիլ» (Pokorny 2, 467, Boisarq 987)։ -Աճ.


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Իբրև օտար բառ յիշում է արդէն Եզն. էջ 9, «Ջոր հիւղն կոչեն, որ թարգմանի նիւթ», էջ 21 «Որում հիւղն անուն էր. որ է նիւթ», էջ 22 «Նիւթ ինչ, զոր հիւղն անուանեն». մինչև անգամ յունարէնի վրայ բառախաղ էլ է անում էջ 110. «Քանզի նիւթոյ անուն ի նոցա լեզու ի մրուր մերձ է». (հմմտ. յն. Ծλη «նիւթ» և ἰλνς «մրուր»)։ Ուղիղ մեկ-նեցին նորերից Schroder, Thesaur. 16, 47, ՀՀԲ, ՆՀԲ ևն։


Հիւս, ի, ոյ, ից

s.

texture, tissue;
tress;
braid;
intertwining, interweaving, wreathing;
knit;
դեղձան —ք, golden tresses;
— ձեան, avalanche, snow-slip.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Աս. հիւսէ՝լ, Սչ. հուսել, Ախց. Կր. Պլ. Ռ. Սեբ. հուսէլ, Տփ. հո՛ւսիլ, Հմշ. հու-սուշ, Հճ. հիսսել, Սվեդ. հիսսիլ, Զթ. Խրբ. հիսիլ, Երև. ուսէլ, Ալշ. Մշ. հուսկել, Սլմ. ուսկել, Դվ. ուսկէլ, Տիգ. ուսքէլ, Ննխ. ֆսէլ. իսկ Ղրբ. լիւսիլ «շեպը կամ աւելուկը մազի նման հիւսել», որից էլ գյ. լիւս «շեպի հիւսք, հիւսուած շեպ կամ աւելուկ»։ Նոր բառեր են հիւստակ, հիւստկել։-Վերջին լիւսել ձևը երևի յառաջացած է հյ. հիւսել և մի կորած *լեսել հոմանիշ ձևերի խաչաձևումից. հմմտ. յն. πλεϰω «հիւսել», πλόϰος «մազի հիւսք», սանս. praçna-«հիւսած բան, կո-ռով», լտ. plicō «ծալել», հսլ. pleta, plesti «հիւսել» և t աճականով՝ լտ. plecto, հբգ. flehtan, հհիւս. flétta «հիւսել» (Boisaq 793, Walde 591), որոնց արմատն է հնխ. plek'-որ և պիտի տար հյ. *լեսել։


Հիւր, ոց, ից

s. fig.

guest, visitor, stranger;
— անդնդոց, Jonah.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թուի հանել հեռի կամ հրաւէր բառից, որովհետև մեկնում է «հեռաւոր ոք հրաւիրեալ»։ Հիւնք. հեռի բառից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 հ մասնիկով իւր բառից։ Վ'apaя, Oбъ oт-ноū aбxaаcк. яз. էջ 39 վրաց. ստու-մարի, մինգր. սումարի և ափխազ. asas հոմանիշների հետ։


Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Հեգեմոն

cf. Հեգեմոնիդէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ήγεμών, ήγεμονίδης «առաջնորդ, կուսակալ, կառավարիչ» (ήγέομαι «առաջ-նորդել» բայից). կրկին ձևերից առաջինը տուել է հեգեմոն, երկրորդը (որ գործածուած ճիշտ Բ. մակ. ժգ. 24) տառադարձուած է հեգեմոնիդէս. իսկ հոգեմոն թուի շփոթ գըր. ւութիւն՝ հոգի բառից։ Յունարէնից փոխառ-եալ են նաև ասոր. [syriac word] hegəmōna կամ ❇ higəmōna, մանիք. պհլ. [hebrew word] higmon (տե՛ս Salemann, Ma nichaische Stud. ЗАН 8, 83) և ն. յն. ἀϰούυενος «աբբայ, վանաց առաջնորդ», ήγουμὲνη «աբբայուհի» ձևից՝ հսլ. igume. nū, ռուս. игуменъ, ուկր. ihumen ևն (Ber-neker 422)։


Հեր, աց, ոց

s.

"hair;
—ք, head of hair;
cf. Մազ;
անբոյս ի —աց, bald;
հոպոպիք —աց, curls, ringlets;
հիւսք —աց, tress or lock of hair, tresses, plait of hair;
cf. Հիւսք;
բուսանել —աց, growth of hair;
թափիլ —աց, falling of the hair;
փոքրել, հատանել, խուզել, կտրել զ—ս, to cut the hair;
to crop;
to shave the head;
ճողել, փետել զ—ս առ ցաւոյն or յուսահատութեան, to tear one's hair for grief or despair;
ունել, կալնուլ, ձգել զ—աց, to hold, to pull one by the hair;
զմիմեանց ձգձգել զ—ս, զմիմեանս ձգել զ—աց, to take one another by the hair;
խոպոպել, գանգրել, ծնրել զ—ս, to curl, to put on ringlets, to frizz the hair;
սանտրել զ—ս, to comb one's hair;
ներկել զ—ս, to dye one's hair;
խրձացուցանել, խոզանել, հարթուցանել զ—ս, to cause the hair to stand on end;
to ruffle the hair;
cf. Ծառ;
քստմնիլ, խրձանալ —աց, to bristle, to stand on end;
թափել զ—ս, to destroy hair, to depilate;
—ք նախաբոյսք են քան զմօրուս, the hair grows before the beard;
դեռաբոյս —ք ի ծնօտս տիգեալ, new beard;
—ք ծնրեալ եւ գանգրեալ, —քն ծալ ի ծալ, curly, frizzed hair;
—ք քստմնեալ ի վեր դիզացեալ, with bristling hair;
with hair upstanding;
քստմնեալ դիզանին —ք զգլխով, the hair stood on end;
blood ran cold;
սպիտակին, ծաղկին —ք իմ, my hair grows grey, I begin to grow grey-haired, I begin to get grey."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaoroth. As. polygl. 161 գերմ. haar բառի հետ։ ՆՀԲ եբր. սէար (իմա [hebrew word] sē'ār) և գերմ. haar «մազ»։ Վերջինիս հետ նաև էմին, Ист. Baрдa-սα էջ 66 և Մորթման ZDMG 30, 418։ Müller, Armen. VI լտ. pilus. Canini, Et. étym. 153 լիթ. eris «բուրդ» և յն. ἔριον «ասր»։ Հիւնք. հեր=յն. εἰρος, ἔριον «ասր», հերատուկ=յն. ἱερόδουλος «պաշտօնեայ մեհենի»։ Scheftelowitz BВ 29. 33 սանս. parša «փունջ, տըր-ցակ» բառի հետ։ Petersson. Ar. [other alphabet] . Arm. Stud. 99 լիթ. purē «ցցունո» և ռուս. топырить, топорщить «մազերը փշաքաղուիլ» բառերի հետ՝ հնխ. per-արմատից։ Պատահական նմանութիւն ունին գերմ. Haar, հիսլ. hār, անգլ. bair հոլլ. haar, հբգ. här, անզսք. hāēr հոմանիշները, որոնք դրւում են հնխ. qesā ձևից (Walde 135 և Kluge, էջ 104).


*Հրուշակ

s.

helva, a sweet meat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [hebrew word] ︎ ︎ irošak հոմանիշից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք պհլ. ❇ afrošak «հալվա» (WZKM 18, 281) որի հետ հմմտ. պրս. [arabic word] farusā, [arabic word] ︎︎ áfruša, [arabic word] āfrūsa «ալիւրով, կարա-ռով և մեղրով պատրաստուած մի տեսակ քաղցրեղէն. հալվա». որից փոխ առնուած է նաև քրդ. hewružk «ճմուռ, կարագով տաք հաց» (ըստ Justi, Dict. Kurde, էջ 447)։-Հիւբշ. 185.


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaoroth, As. polygl. էջ 103 պրս. ❇ čap հոմանիշի հետ։ Brosset


Ձայն, ից

s. mus.

voice;
sound;
cry, shout;
noise, rumour, clamour;
term, word, speech, tongue, language;
tone, tune;
—ք պորփիւրի, the five universals, (term in logic);
— թռչնաց, warbling of birds;
— ցնծութեան, cry shout of joy;
— աղաղակի, cry, clamour;
cry of pain, moan, lament, groan;
նուագումն —ի, loss of voice;
կերկերումն —ի, hoarseness, raucity;
ի — բարձր, aloud;
զօաւոր, մեծավայելուչ, ախորժ, քաղցր, սասկայոյզ, տկար, դողդոջ, թրթռուն, անախորժ, կերեկրեալ or կերկեր, նուաղեալ —, loud or strong, grave or serious, agreeable, sweet or soft, passionate or pathetic, faint or weak, trembling, thrilling, tremulous or quivering, disagreeable or harsh, hoarse, falling voice;
—թաւ or թամբ, սուր or զիլ, base, deep, soprano, shrill sound or voice;
— բառնալ, արձակել, առնել, արկանել, առնուլ, to cry, to utter, to send forth cries, to cry out, to shout, to clamour;
— ածել, to cause a voice or cry to be heard;
to cry;
— տալ, to cry out, to exclaim, to shout;
to speak, to apostrophize;
to defy, to challenge;
ի — ասել, to say, to pronounce aloud, to tell, to recite;
ի մի — պատասխանել, to answer unanimously, with one accord;
աղաղակել ի — մեծ, to cry with a loud voice;
to shout, to clamour, to yell;
բարձրացուցանել կամ ցացուցանել զ—, to elevate, to raise;
to lower, to abase the voice;
բարձրացուցանել զ— աղաղակի, to raise one's voice;
— բարձեալ գոչել, to cry out, to vociferate;
— զկնի եդեալ կոչել ցոք, to call after one;
— տուեալ խրախուսել, to exhort aloud;
— տալ միմեանց, to provoke mutually, to defy;
to shout on, to exhort, to animate, to inspirit, to cheer up, to inspire with courage, to excite;
— տալ մարտի, to declare war, to declare oneself opposed to;
— տալ ըննդէմ երկնից խիզախել, to lift up the head against high heaven, to be proud, arrogant, boastful;
— նորա գելաւ, his voice failed him;
նուաղեալ է —ն, he has a dying voice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. լտ. sonus։ Peterm. 23, 33 սանս. gāi։ Justi, Zendsp. 103 սանս. և զնդ. gā «երգել» բայի հետ։ Տէրվ. Նախալ. 81 հնխ. ghu «գոչել, կոչել» արմատի տակ դնում է ի մէջ այլոց նաև ձայն (<*ձուան)=սանս. hvāna, հսլ. zvonն։ Նոյնպէս է նաև Müller, (1892), էջ 172 ալբան. zani և հսլ. zwo-nū «ձայն»։ Meillet MSL 9, 54 սանս. hvā-«գոչել» արմատի հետ։ Հիւբշ. Arm. Gram. 469 աւելացնում է սրանց վրայ նաև սանս. hū «գոչել», häva-«գո-չումն», hävana-«կոչելն», զնդ. zba, zu «գոչել», zavana-«գոչիւն», բայց այս բոլորը անյարմար է գտնում՝ հայերէ-նի այ ձայնի պատճառով։ Հիւնք. լտ. sonus։ Pedersen KZ 36, 338=Նպաստ, էջ 7 կցելով դարձեալ հսլ. zvonū, ալ-բան. ze «ձայն» բառերին, հայերէնի մէջ v կորած է գտնում։ Նոյնպէս են նաև Wiedemann BВ 27 (1902), 203, Lidén, Յուշարձան 384։ Schcftelowitz BВ 29, 44 հիռլ. gin «բերան» և հիսլ, gin «երախ» բառերի հետ։ Մառ ИАН 1917, 328 վրաց. ձախիլի «կանչ»։ Po-korny 1, 642 հսլ. zvōnū, ալբան. zē, za ևն հոմանիշների հետ դրած է հնխ g'huen-«հնչել» արմատի տակ։


Ձի, ոց

s.

horse;
մատակախազ, որձի —, stallion, stone -;
մալեալ, որձատ —, a gelding;
մատակ —, mare;
ռազմամուղ —, war horse, charger;
որսոյ —, hunter;
ասպարիզական —, race horse;
լծաբարձ, կառաձիգ —, draught horse, carriage or coach horse;
ազատ —, blood horse;
հեծելութեան —, riding horse, saddle horse;
պալարակապ —, prancer;
բեռնաբարձ —, led, packhorse;
սայլաձիգ —, cart horse;
— հեծանելի կամ կառայց, a — fit to ride or drive;
— մեքենական, horsepower;
մատաղ —, — փոքրիկ, (բռչոյ), nag, pony;
քուռակ ձիոյ, colt, foal, filly;
ահիպարանոց, աշխոյժ, խրոխտ, եռանդուն, աներկիւղ, ուժեղ, հլու, հնազանդ, փափկերախ —, fiery or superb, highmettled, prancing or frisky, spirited, bold, mettlesome, tractable, well-bitted or well-broken, easy upon the hand -;
խստերախ, ախտաւոր, անհլու, կատաղի or խենդ, կիցընկէց, խրչան —, hard-mouthed, vicious, untractable, furious or moon-eyed, restive or kicker, skittish horse;
անպիտան —, jade;
դեղձան, գորշ or մողոշիկ, պիսակ, ճանճկէն or ճանճաճերմակ, ճարտուկ, աշխէտ, ճարտուկ-ճանճկէն, շիկակարմիր or շառատ —, yellow-dun, grey, dappled, flea-bitten, piebald, chestnut or sorrel, roan, light-bay -;
միս ձիոյ, horse flesh;
գաւակ ձիոյ, rump, croup, hind-quarter;
բաշ ձիոյ, horsehair;
խար, կեր ձիոյ, forage, provender, horse-meat;
ջրարբ ձիոց, horse-pond;
աղբ ձիոյ, horse-dung;
պայտ ձիոյ, horse-shoe;
քերոց ձիոց, curry-comb;
ողնուլար ձիոյ, crupper;
տապճակ ձիոյ, horse-blanket or horse-cloth;
վարաւանդ, կազմածք ձիոյ, horse-trappings;
ընթացք ձիոյ, the paces of a -;
ճախր ձիոյ, caracol, wheeling about;
զբօսանք ձիոյ, a ride (on horseback);
դարմանել զ—, to groom, to curry, to comb a;
պայտել զ—, to shoe a -;
վարժել զ—, to break in a -;
սանձել զ—, to master a -;
ի — ելանել, վերելակել, աշտանակել, —ի ներքս տանել, առնուլ, to ride, to get or mount on horseback, to take horse;
երթալ ի —, to ride, to go on horseback;
զգնալ, զբօսնուլ ձիով, to take a ride, to go on a party of ride, to go out for a ride;
ճախր առնուլ ձիոյ, to caracole, to move in caracols, to wheel about;
արձակերասան զ—ն առնել, to give a — the bridle, to gallop, to run full speed;
խոպալ եւ ընդվղել ձիոյ, to prance, to rear;
կատաղել ձիոյ, to run away, to take the bit between the teeth;
իջանել, թափել զինքն ի ձիոյ, to dismount, to alight, to to get down;
շրջածել երախաձգութեամբ զ—, to lead a — hither and thither, to and fro;
լծեալ ի չորից ձիոց, drawn by four horses;
—ն զուլամբ չոգաւ, թալալեցաւ or նստաւ ընդ նովաւ, his horse fell under him, fell heels upwards;
խխնջէ, վրնջէ —ն, the — neighs;
որ ձրի էառ զ—ն՝ ոչ սպասէ սանձին, you must not look a gift — in the teeth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

>ol. 104 ձի=լէզգ. ču «ձի»։ Ինճիճ-եան, Հնախ. Գ. 21 ձի հանում է ի բնա-ձայնից։ Ճիշտ մեկնութիւնը տուաւ նախ Windisch. 13. նոյնը նաև Gosche 72, Böttich. ZDMG 1850, 357, Arica 65, Lag. Urgesch. 737, Müller SWAW 38, 578, Տէրվ. Նախալ. 81, Եազրճեան, Մա-սիս 1885, 863։ Վերջինս կարծում է թէ ձի բառի նախնական հնչումն է դզի. իսկ սրա տեղ թի, դի, դիւ ձեռագրական ձևերը կեղծ են։ Մորթման ZDMG 31, 417 բևեռ. zikuni «ձիական»։ Karoli-des. Րλ. συγϰρ. 81 սանս. acva, լիթ. aszva, հսաքս. ehu և մանաւանդ կա-պադովկ. ἔϑιο «ձի» բառի հետ։ Հիւնք. հեծանել բայից։ Jensen ՀԱ 1904, 183 հաթ. dēio, dyio։ Թիրեաքեան, Կար-նամակ, ծան. 25, 38, 50 պհլ. սուսիա «ձի» բառից (որ է սակայն ասոր. [syriac word] ︎ sūsyā «ձի»). իսկ ձիա-ւոր= [arabic word] asūbār կամ ❇ suvār «հեծեալ» պրս. ձևից։ Erckert, Die Spr. d. kauk. Stammes, էջ 112 հյ. ձի փոխառեալ է համարում հիւս. Կով-կասեան լեզուներից։ Τ'apaя, Oбъ oт-нощ. aбхазcк. яз. (1912), էջ 49 ափ-խազ. աչը «ձի»։ Մառ, ИАН 1913, 328 և 1917, 329 վրաց. զխենի, ափխազ. աչը, ավար. չի «ձի», որոնց նախա-պատմութեան վրայ տե՛ս իր Cpeд. ne-peдвиж. էջ 19։ Նոյն ЗВО (1925), էջ 682 չեչէն. din, ինգուշ. də «ձի»։ Պա-տահական նմանութի։ն ունին կովկաս-եան մի խումբ նմանաձայն հոմանիշ-ներ. այսպէս՝ ավար. լակ. չու, վար. ու-չի, ուրչի, կուբ. ուչա, ուչէ, չէրքէզ. չը, կայ. իրչի, ուրչի, ակ. խիւր. ուրչի, աբ. կաբ. շասր. šu, šu, šəy, ši, ափխազ. աճ. աչչիւ, սվան. čaz, čaaž (յգ. čaar «ձիեր»), վրաց. լազ. մինգր. ցխենի. ինգիլ. ցխեն։ Pictet բ. տպ. Ա. 427 ձիաւոր = սանս. açvavā̄ra հոմանիշի կրճատ ձևն է, որից էլ փոխառեալ է արաբ. uswar «ձիաւոր»։ ՒՌ.-Ալշ. Ակն. Ախց. Ասլ. Երև. Կր. Հճ.