Your research : 33 Results for տառ

Entries' title containing տառ : 100 Results

Definitions containing the research տառ : 496 Results

Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• ՓՈԽ.-Մեր զանաղան ածանցներից փո-խառեալ են՝ վրաց. ჯურღმული ջուրղմուլի «հոր, ջրհոր» (կազմուած է հյ. ջրհոր բառի վրայից՝ առաջին մասը (ջուր) տառադարձե-լով և երկրորդ մասը (հոր) թարդմանելով վրաց. ღმული «խոր, խորունկ» բառով՝ ըսա Մառ ЗВО 11, 58), արևել. թրք. ︎ čor-tan «ջրանցք, տանիքի վրայից անձրևաջուրը դուրս հոսեցնելու խողովակ, ջրորդան». (այս բառը ունի նաև Будaговъ 1, 493 ըստ Zenker-ի, որ օրինակ է բերում Լեհջեթ-իւլ-Լուղէթի հետևեալ վկայութիւնը. [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] ︎︎ [arabic word] ︎ Cortan be-rumi nāvdān, ya'ni mizāb «Չոր-թան ռումի լեզւով նաւդան, այն է խողո-վակ». որից երևում է թէ Լեհջեթը գիտէր ար-դէն թէ բառը փոխառեալ է, միայն սխալ-մամբ յունարէն էր կարծում). գործածական է նաև արդի լեզւով. հմմտ. թրք. գւռ. jərton (Գաբիկեան, անդ), թրք. գւռ. Խրբ. čortum, ինչպէս և կապադովկ. յն. τουρτάν (Karoli-des, Րλ. συγϰρ. 215), քրդ. [arabic word] ❇ šuretan «ջը-րորդան» (Justi, Dict. Kurde 256 դնում է ջուր և տանիլ ձևերից, որ սխալ է).-թրք. գւռ. Ակն. čərban «ջրբաշխ, այգիների ջրերը բաժանող պաշտօնեան» (<ջրպան).-արաբ. [arabic word] ǰurūr «շատ խոր ջրհոր» Կա-մուս, թրք. թրգ. Ա. 794 (որի տուած ստու-գաբանութիւնը իբր «չուանը իրեն քաշող»՝ շատ անյարմար է).-ն. ասոր. šorat'an «ջրորդան». երևի նաև արաբ. [arabic word] urmūz ռաւազան կամ ջրհոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 164), որին այնպէս նման է գալիս Ղզ. ջրմուզ «ճմճմայ», ուտ. ǰūhär «ջրբաշխ»։-


Յովտ, ի

s. fig.

iota;
jot, tittle.

• «եբրայական» (yōt) գիրը՝ որ այ-բուբենի ամենափոքրիկ տառն է» Մտթ. ե. 18. «Յովտ մի՝ որ նշանախեց մի է». սրա ակնարկութեամբ՝ Քննեցէք, ասէ, զգիրս, և յոտ նշան մի՛ անցցէ. Ոսկ. ճառք 550. Յովտ մի զանց առնել ո՛չ է առանց տուժանաց Ոսկ. յհ. ա. 35. Զի եթէ յովտն նշանախեց՝ որ է մի ի փոքրկանց տառից և ունի զտեղի մեծամեծաց. Եղիշ. չրչր. 243.-լայնաբար նշանակում է նաև «կէտ, նշան». Զտեղի ար-տևանոց աչացն յովտ (յօտ) մի ծրագրեալ, որ ոչ կարէր նշմարել. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 109 (հրտր. Շահն. բ. էջ 93 այս բառը դնում է հօտ՝ համարելով գւռ. հօտ «խաղի մէջ շին-ուած փոսիկ, ուր խաղացողները վէգ, ընկոյզ ևն են նետում»)։ Բառիս գործածութեան ու-րիշ օրինակ չկայ։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

• «առաջ, առաջուց. 2. գլխաւոր, հինը. առաջինը» ՍԳր. Եւս. քր. որից ածանցուած են բազմաթիւ բառեր (ԱԲ ունի 409 ձև) որոնց մեծագոյն մասը յետին է. ընտիր բա-ռերից յիշենք օր. նախաբարբառ Եզն. նա-խաբոյս Բուզ. նախադուռն Եզեկ. ը. 3. նա-խադիպիլ Ագաթ. նախաթոռ ՍԳր. նախակերտ Եւս. քր. նախաչար Սեբեր. նախավկայ Ա-գաթ. նախամեծար Ոսկ. նախանկար Ոսկ. ա-տիմ. նախնի ՍԳր. Եւս. քր. նախնական Ա-գաթ. ևն։ Յետին ձևերի մէջ կարևոր են նա-խան «երախայրիք, նուբար» Կանոն. նախկի Պղատ. օրին. Պրպմ. նախկին Արիստ. Յհ. իմ. ատ. նախուստ Պղատ. օրին. նախորդ (նոր բառ), նախակ «առաջնակարգ դիրք կամ պաշտօն» Տիմոթ. կուզ, էջ 222, 255. նախնի «իշխան, սատրապ (Կիլիկիոյ Հայոց)» Սմբ. դատ. 104. նոր գրականում շինուած բառեր են՝ նախաբան, նախագահական, նախագա-ւիթ, նախագուշակել, նախազգալ, նախա-զգացում, նախազգուշական, նախազգուշաց-նել, նախակարապետ, նախահարիւ, նախա-ձեռնարկ, նախաճաշ, նախաճաշել, նախա-ճաշիկ, նախամասնիկ, նախամտածութիւն, նախամտածուած, նախապաշարել, նախա-պաշարմունք, նախապատմական, նախասեն-եակ, նախասիրած, նախասրահ, նախատառ, նախաքրիստոնէական, նախընթրիք, նախ-ինտրական, նախընտրութիւն, նախնաբար, նախնականութիւն, նախորդ, նախորդել, նախօրօք, նախօրեակ ևն։


Նախատ

s. adj.

insult, outrage, injury, opprobrium, shame, infamy;
infamous, ignominious, opprobrious, base, villainous;
despised, scorned, vile;
— լինել, to become an object of scorn or ignominy, to be infamous.

• ՆՀԲ նախ և ատել բառերից և կամ «իբր նեխեալ և հոտեալ ատել»։ Տէրվ. Նախալ. 117. նա մասնիկով խանտալ բայից։ Ղափանցեան, իսնտ. Տեղեկ. 2, 87 նա մասնիկով խայթել բայից։ Պա-տահական նմանութիւն ունի անշուշտ արաբ. [arabic word] naxīt «նախատել, խայ-տառակել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 519)։


Նայ, ից

adj. s. gr.

humid;
s. gr. semi-vowel, liquid letters.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snə-t-ձևից, որ աճած է t աճականով՝ հնխ. sna «հոսիլ, հեղուկ» պարզական արմատից. սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] snā, [other alphabet] snati, [other alphabet] snāyati «լոգնալ, լուալ, լուաց-ուիլ», զնդ. ❇ ︎ snā «լուալ», ❇ ︎ snāta «լւացեալ», snayeite «լոգնալ», յն. ήχω «լողալ», ναμα «հոսուն ջուր, ակունք». ναρός«հոսանուտ», Νηιας «ջրի յաւերժահարս», νότιος «թաց, խոնաւ», νοτια «խոնաւութիւն, անձրև», νοτερος «խոնաւ», νότος «հարաւա-յին քամի (որ է «անձրևաբեր, խոնաւուտ» Յունաստանի համար). 2. հարաւ» (որից թրք. ❇ lodos>ռմկ. լոտոս «հարաւային քա-մի»), լտ. no, nare, natāre «լողալ», ումբր. snata «թաց», միռլ. snāim, կիմր. nawf, բրըտ. neuff «լողալ»։ Նոյն արմատի ուրիշ աճումներն են ներկայացնում յն. νάω, ևոլ. ναίω, ναύω «հոսիլ», νέω «լողալ», νόα «աղ-բիւր», իռլ. snuadh «գետ», զնդ. snaoδa «ամպեր», հիսլ. snγta, անգլ. snot «խլինք» ևն։ Կարելի էր այստեղ կցել նաև հլ. նամ «թաց, խոնաւ», բայց որովհետև տառացի նման է եռան. nam ձևին, ուստի փոխառեալ է նրանից (Pokorny 2, 692, Walde 521, Er-nout-Meillet 641, Boisacq 659, 673)։


Նաշիհ, շհոյ

s.

finest quality of wheat flour.

• , ո հլ. «ընտիր բարակ ալիւր» ՍԳր. ասւում է նաև նաշհի (սեռ. -հւոյ) ՍԳր. նաշի Յհ. իմ. եկեղ. էջ 112, սեռ. նաշւո։ Կնիք հաւ. 43, նաշիխ Պիտառ


Նարգէս, գիսի

s. bot.

s. bot. narcissus, daffodil.

• = Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։


*Նարգիլակ, ի

s.

nutmeg.

• = Պհլ. *nargīlak ենթադրեալ ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nārgīl. սրանից է տառադարձուած արաբ. [arabic word] nārjil «հնդկընկոյզ». (արմաւենու նման ծառ է. մինչև մարդու գլխի մեծութեամբ ընկոյզներ է տալիս. շատ սննդարար ուտելիք է. նրա-նից են պատրաստում նաև մեղր, իւղ և կաթ. ընդարձակ նկարագրութիւնն ունի Իբն-ի-Բա-տուտա II. էջ 206-211)։


Յարդ, ի, ից

s.

straw;
— մանրեալ, chopped or small -;
—իւ պատել, լնուլ, to cover, fill or stuff with -;
ծրարել —իւ, to pack in -.

• , ի հլ. «յարդ, երդ, դարման, սա-ման» ՍԳր. Կոչ. 116 (սեռ. յարդից)=մհյ. յերդ Կոստ. երզն. 154. որից յարդիլ «յարդ դառնալ» Փարպ. յարդգող կամ յարդագող Փիլ. Շիր. Ոսկիփ. Պիտառ. յարդլի «յարդով լի» Վստկ. 179. յարդատեսակ Սարգ. Նար. յարդալից, յարդախառն, յարդանոց (նոր գը-րականի մէջ)։


Յարդ, արդ, ուց

s.

structure, form, ornament;
ի — եւ ի զարդ գալ, to be formed;
ի զարդ եւ ի — եւ ի կերպարանս ածել, to shape or form and embellish.

• , ի հլ. «յարդ, երդ, դարման, սա-ման» ՍԳր. Կոչ. 116 (սեռ. յարդից)=մհյ. յերդ Կոստ. երզն. 154. որից յարդիլ «յարդ դառնալ» Փարպ. յարդգող կամ յարդագող Փիլ. Շիր. Ոսկիփ. Պիտառ. յարդլի «յարդով լի» Վստկ. 179. յարդատեսակ Սարգ. Նար. յարդալից, յարդախառն, յարդանոց (նոր գը-րականի մէջ)։


Յաւանակ, աց

s.

ass' foal or colt, young donkey or ass.

• -Պհլ. *yavānak նուազական ձևից. սրա հետ հմմտ. զնդ. [syriac word] yavan-(կարդա՛ уuvan-). պհլ. [other alphabet] yuvān, պազենդ. ǰūvān, պրս. [arabic word] ǰuvān, javān, բելուճ. jūvān, աֆ-ղան. ǰavān, քրդ. ǰuvān, բոլորն էլ «մատառա-տի, երիտասարդ» (Horn § 429)։ Պարսիկ բա-ռից են փոխառեալ թրք. ǰivan «մատաղատի թարմ երիտասարդ», սերբ. džuvan, adžuvan ռում. džuban «սիրահար»։-Իրանեան բա-ռերի ցեղակիցներն են լտ. ǰuvenis, սանս. yuvan-, yuvā, լիթ. jáunas, լեթթ. jauns, հսլ. junū, հռուս. унъ, ռուս. юныи, գոթ. iuggs, հբգ. jung, հիսլ. ungr, հիռլ. ōa oam, oc, ōac, կիմր. ieuanc, բրըտ. iaouank, youanc, անգսք. geong, անգլ. уoung, հոււ-jong (Kluge 234), որոնք բոլոր նշանակում են «երիտասարդ, մատաղատի». բոլորի ար-մատն է հնխ. yeu-«երիտասարդ» (Pokorny 1, 200), որ հայերէնի, ինչպէս նաև յունարէ-նի մէջ պակասում է։-Բառիս բուն իմաստր լինելով «մատղաշ, մատաղատի, փոքր», զա-նազան լեզուների մէջ յատկացուած է նշա-նակելու զանազան անասունների փոքրը. ինչ. լտ. jūnīx «մատաղատի կով», ǰuvencu-«փոքր կով կամ ցուլ», հսլ. ǰunici «մատաղ ցուլ», ǰunica «մատաղ կով», ուկր. june'c' «զլիկ, փոքր ցուլ», բուլգար. junica «երինջ», սերբ. junica «հորթ», լեհ. գւռ. junosza «գառնուկ» ևն (Berneker 459, Walde 400, Trautmann 106)։ Նոյնը եղած է և հայերէ-նի մէջ, ուր այլ ևս ընդհանուր իմաստը կո-րած է. տես և ուլ բառի տակ, որ նոյնպէ» նախնաբար ունէր ընդհանուր «ձագ» նշա-նակութիւնը։ Իմաստի զարգացումը ճիշտ ա՛յն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան «քուռակ» (տե՛ս Ազգ. հանդ. է, էջ 253 ա)։ Այսպէսով մի կողմից «սիրահար» (ռում. džuban) և միւս կողմից «քուռակ» (Մկ. ջըվան) միևնոյն բաներն են1-Հիւբշ. 198։ ըվա՛նակ, Պլ. Ռ. Սեբ. ավանագ, Տիգ. mվm-նmգ, Զթ. ավանօգ, ավանոգ, Հճ. ավանօգ, բոլորն էլ նշանակում են «էշ, մեծ էշ»» Այսպէսով բառը հասել է ճիշտ հակառակ իմաստին։ Յոյց տալու համար թէ հին լեզուի մէջ (գոնէ մինչև ժԳ դար) յաւանակը էշի իշոյ. Մտթ. իա. 5.-Գտանիցէք էշ կապեալ և յաւանակ ընդ նմին. Մտթ. իա. 2.-Զնա էշն պառաւ և զսա յաւանակն տրմուղ. Մանդ. սիր. 7.-էշ մի էառ զաւանակն իւր... և ասէ աւանաևն, որ է քուռակն, լալով. Վա՛յ մայր եմ... Վրդ. առ. 118։


Յեզեր, ի

s.

crown.

• = Եբր. nēzer «թագ, պսակ» բառն է, որ գործածուած է Ս. Գրքի համաաատաս-խան տեղում. յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է νεζέρ, ձեռ. տարբ. εζep, որ աւելի մօտիկ է հայերէնին. մեր ձևը են-թադրում է ἱεζερ (այսինքն lEZEP փոխա-նակ НEZEP)։


Մոլոշ, ի, ից

s. bot.

s. bot. mallow, marsh-mallow.

• = Յն. μολόχη, μαλάχη հոմանիշից. հայերէ-նի մէջ բառավերջի շ և խ ձայները ներկա-յացնում են յն. γ-ի յետին հնչումները. հմմտ. շլոռոս<γλωρός, խարտաֆիլակ<γօρ ταφύλας. հին հնչման տառադարձութիւնն են ներկայացնում վրաց. მალოკი մալոքի, მალუკი մալուքի և լազ. molok'i «մոլոշ» Յոյն բառի ծագման մասին կան զանազան կարծիքներ (տե՛ս Boisacq 604), բայց հա-ւանաբար հին միջերկրեան փոխառութիւն է, որի հետ նոյն է գալիս եբր. [hebrew word] malluha «աղիմայ բոյսը, atriplex halimus L»։ Boi-sacq անդ տալիս է բառիս համար նաև յն. μάλβας, μάλβαϰον ձևերը, որոնք շատ կասկա-ծելի է համարում։ Հյ. բաղբակ=վրաս. ბალბა balba «մոլոշ» հոմանիշները ջնջում են այս կասկածները և թերևս մի ընդհանուր հին աղբիւր ենթադրում։-Հիւբշ. 366։


Մոյն

s. adj.

beauty, floridity, grace, loveliness;
beautiful, florid, lovely, graceful;
զ— տմոյն առնել, զ—ս ի տմունութիւն փոխել, to make beauty fade, to spoil, alter or ruin the beauty of.

• «վայելչութիւն, բարեձևութիւն» Ոսկ. եբր. իը. 558. Պիտ. որից տմոյն «ան-բարեվայելուչ, տխեղծ» Ոսկ. եբր. իը. 558 տմունութիւն «անբարեվայելչութիւն» Պիտ. բարեմոյն «կայտառ, բարեվայելուչ, ուրախ» Առակ. ժէ. 22. չարամոյն «թշուառ, տառապ-եալ» Եփր. թգ. էջ 378. մունաւոր «մարմնի լաւ գոյն և գեղեցկութիւն ունեցող» Ոսկ. կող. էջ 530. հօրամոյն Ա. մակ. ա. 6. Բ. մակ. ժ. 10 (դրուած յն. εύπάτωρ «բարեհայր» բա-ռի դէմ). Ագաթ. հարանցամոյն Կորիւն. (տպ. հարուստ ամացն, որ ըստ Գ. Տ-Մկրտչեան Գոռիա և Շմոն, էջ 19, ուղղելի է հարն-ցամոյն, ինչպէս ունի էջմիածնի Գև. 61r ձե-ռագիրը). երկուսն էլ բուն թպրոմանւում են «հօրը վայել, հօրն արժանի, հօրնմանակ» և ո՛չ «բարեհայր կամ քաջահայր»։


Մուկն, մկան, մկունք, մկանց

s. pl.

mouse;
mice;
cf. Դնդեր;
ազգ մկանց, the micy tribe;
— մեծ, rat;
— վայրի, wood-mouse;
— դաշտի, field-rat;
— ջրային, craber, water-rat;
— ալպեան, marmot;
— լերանց, mountain-rat;
փարաւոնի, ichneumon, cf. Հետահան, cf. Հիլոս;
գեղացի եւ քաղաքացի —, the country mouse and the city mouse;
ծակ, բոյն, աղբ, ականատ մկանց, mouse-hole;
rat's nest;
mouse-dung;
mouse-trap;
որսորդ մկանց, rat-catcher, mouse-hunter;
(կատու) mouser;
որսորդութիւն մկանց, mouse-hunt;
— որսալ, to mouse, to catch a mouse;
— չչէ, the mouse squeaks.

• , ն հլ. (յգ. մկունք, մկանց) «դըն-դեր, նեարդ» Վրդն. ծն. Պիտառ. Անյ. պորփ Նիւս. կազմ. և բն. որի հետ նոյն է նաև մը-տե՛ս առանձին.


Մսուր, մսրոց

s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կենդանիների խոտ ուտելու տեղը. լայնա-բար՝ ախոռ, գոմ» ՍԳր. Փիլ. Եփր. համաբ. «յարդգող, ծիր կաթին» Պիտառ. «խեցգետ-նի մօտ մի համաստեղութիւն» Անան. գիտ. 7 (չորս անգամ). «բերանի առջևի մասը, շրթունքները, պռունկք» Յայսմ. Ճառընտ. ո-րից մսրաբուտ «ընտանենալով մսուրից ու-տող (փղերի համար ասուած)» Կալիսթ. 165 (տպ. մսրամուտ. բառս գիտեն միայն ՋԲ և ԱԲ մորամուտ ձևով. թերևս ուղղելի մսրա-բուտ)։-Տիրոյեան, Հանրագրութ. էջ 203 և 52Ո ունի մսուրք և մսրուջ «որջ, բայոց» ի-մաստով. աղբիւրը անյայտ։


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

• , ռ հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «մորեխ» ՍԳր. Վեցօր. 174. ռամկական ձևով գրուած է մորեխ Լաստ. Վրդ. պտմ. մորեախ Կիր. պտմ. էջ 241. ուրիշ է գւռ. մարախ կամ մարուխ «մատուտակ», որ տե՛ս առան-ձին. ուստի ոմանք շփոթելով նախորդի հետ՝ կարծում են թէ Յովհաննէս Մկրտչի կերած մարախը ո՛չ թէ «մորեխ» էր, այլ «մատու-տակ».-«ոմանք ի Մշեցւոց կամ ի Տառօ-նացւոց համարին՝ թէ կերակուր սրբոյ Մր-կըրտչին յանապատի էր մատուտակ» (ՆՀԲ)։


Մարանաթայ

s.

Maran-atha, it signifies the Lord comes, or, the Lord is come;
(it was a form of threatening, cursing or anathematizing among the Jews).

• = Արամ. [other alphabet] [syriac word] mār-an atā «Տէր մեր գայ» դարձուածքից, որ Ս. Գրքի թարգ-մանութեան ժամանակ՝ յն. μαρὰν άϑά' ձևև վրայից տառադարձուել է հայերէն (Sopho-Hles 733)։-Հիւբշ. 325։


Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

• Հներից Ն. Շնորհալի (Թուղթ ընդհան-րական, տպ. Երուսաղէմ 1871, էջ 287, Վաղարշապատ 1865, էջ 398) մեկնում է «մարդն անուն, որ է մարթուն, այսին-քըն իմաստուն»։-Յայտնի է նաև հնե-րի մարդ և շրջմամբ՝ դրամ բառախաղը. «Դրամն օրինակ բնութեանս մեր. զի մարդ տառիւքն է անդրադարձութեամբ։ Անդրագարձելով մարդ՝ դրամ վերըն-դարձակի վերծանութեամբ». Մխ. դտ. Կամրջ. «Նարդն դրամ և դրամն մարդ». Տօնակ։--Նորերից առաջին անգամ Klaproth, Asia polygl. 103 համեմա-տեց պրս. mard. զնդ. mereti, սիրյ. պերմ. վօտյ. mort, murt, քրդ. mer. բենգալ. múrd, սանս. murti «անձ» բա-ռերի հետ։ ԳԴ պրս. mard ձևի հետ։ ՆՀԲ լիշում է պրս. mard, marduīt, սանս. martva. լտ. maritus «ամուսին»։ λանօթ ձևերի հետ են համեմատում Pe-term. 30, Windisch. I1, 23, Böttich ZDMG 1850, 359, Muller SWAW 38, 577, Եւրոպա 1849, 200, Bopp. Gram. comn. I. 400 ևն։ Lag. Urgesch. 21։ հյ. մարդիկ ձևը համեմատում է պրս. mardak «մարդուկ» բառի հետ։ Իբրև բնիկ հայ են մեկնում Հիւբշ. Arm. Stud էջ 41, Meillet MSL 9, 151։


Մացառ

adj. s.

thick, bushy;
cf. Մացառք.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «անտառանման ծառոտ՝ թը-փոտ տեղ» Կոչ. Խոր. «ծառի արմատ» Երզն. մտթ. 487. «փխբ. աչքի խիտ արտևանունք. թարթիչներ» Մծբ. Եփր. թգ. «անտառի պէս խիտ» ԱԲ. որից մացառաղօղ Փարպ. մացա-ռաձև Ոսկ. կողոս. մացառախիտ Յհ. կթ. մացառուտ Պիտ. ևն։-Իմաստի ճշտման հա-մար հմմտ. Մտթ. եւագր. 56 «Թէ զմի ճիւղքն հատանես՝ ո՛չ չորանայ ծառն, մինչև յար-մատու խւեսզես զամենայն մացառսն»։


Մաքման

s.

handkerchief;
thick cloth.

• «սաւան, պաստառ. ռաստա-ռակ». մէկ անգամ գործածուած է Դ. թագ. ը. 15. «Առ մաքման և եթաց ի ջուր և արկ զերեսօք իւրովք և մեռաւ»։

• = Եբր. [hebrew word] makbār, որ գործածուած է Ս. Գրքի նոյն տեղում. բառիս իմաստը անստուռ է, սովորաբար հասկացւում է «ան-կողնի ծածկոց, վերմակ», յունարէն թարգ-մանութեան մէջ բառը տառադարձուած է յն. μαχβαρ ձևով (այլ ձեռ. ναβρα). պետք է ենթադրել անշուշտ որ մեր թարգմանիչները ունեցել են յն. *μαχμαν ընթերցուածը, որից և տառադարձրել հայերէնը։

• Հին բռ. մեկնում է «անկողին կամ պաստառակ կամ դաստառակ բարակ»։


Մեղ

s.

fault;
sin;
— դնել, cf. Մեղադրեմ;
— ինչ առնել ումեք, to wrong or do evil to;
քո է —ն, it is all owing to you, it is your fault, you are wrong;
ոչ իմ է —ն, I am not to blame, it is not my fault;
իւրք — ինչ ոչ արար ինձ, he did not offend me in any way;
— ինչ ոչ գոյր նոցա, they would be without fault;
այս կայ — եւ մեզ, this is also partly our fault.

• + Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-«սխալիլ, խաբել» արմատից. ցեղակից ձևերն են լիթ, mèlas «ստախօսութիւն», milyti «թերանալ»։ լեթթ. ma'ldīt «սխալիլ», mu'ldēt «թափա. ռիլ», me'lst «խառնաշփոթ կերպով խօսիլ». յն. μέλεος «զուր, անօգուտ, խենթուկ, թրշ-ռւառ». άμβλαϰίσϰω «սխալիլ, մոլորուիլ» (?) βλάσφήμος (-φήμη «խօսք») «անարգիչ» (արմատը βλασ<μλασ<*mls, որ է melos). իռլ. mell «մեղք, յանցանք, սխալ», mellaim «խաբել», զնդ. mairya-«խաբէական, սրի-ևայական», և թերևս նաև լտ. malum «ցաւ, տառապանք, պատիժ, վնաս, սխալ, յան-ցանք, ոճիր», malus «գէշ, չար» (Pokorny 2, 291, Boisacq 122, 623, Ernout-Meillet 553, Walde 457)։-Հիւբշ. 473։


Մեղրապոպ

s.

water-melon.

• = Յն. μηλοπὲπων) «շամամ, cucumis ci-trullus L» բառի վրայից կազմուած. յոյնից է նաև լտ. melopepo. յոյն բառը բարդուած է μῆλιν «խնձոր» և πέπων «մի տեսակ սեխ» բառերից, իբր բուն «խնձորասեխ»։ Հայե-րէնի մէջ բառի առաջին մասը կարծուելով յն. μέλι ձևից, թարգմանուած է մեղր. իսկ երկրորդ մասը տառադարձուած է։ Ըստ այսմ հայ բառը պէտք է կարդալ մեղրապեպ, ճիշտ ինչպէս որ Ս. Գրքի վրացերէն թարգմանու-թեան մէջ էլ նոյն տեղը (Թուոց ժա. 5) գըտ-նում ենք տառադարձուած მელსაჭეჭო մել-սապեպո, მელახჭეჭო մելասպեպո, მელხა-3ემონი մելսապեպոնի «սեխ» ձևով։ Յոյն բառից են նաև ռում. pepene, բուլգար. nu-nонъ «սեխ»։


Մենթան, աց

s.

vest, garment.

• = Պհլ. [other alphabet] *nēmtan ձևից շրջմամբ. ռր է պրս. [arabic word] nēmtan կամ [arabic word] nēm. tana «տեսակ ինչ կարճ հանդերձի, յորոյ մերայ յաճախ անցուցանեն զմուշտակ». կազմուած է պհլ. -l nêm=պրս. [arabic word] nem «կէս»+ պհլ. [other alphabet] tan=պրս. [arabic word] tan «մար-մին» բառերից, իբր թէ մարմնի կէսը ծած-կող հագուստ։ Նոյն պրս. բառը արդի ար. տառանութեամբ nīmtan ձևն ստանալուց յե-տոյ՝ նմանապէս շրջուելով՝ դարձած է թրք [arabic word] mintan «երկար զգեստ»>ռմկ. մին-թան, մինթmնm։-Աճ.


Մեսիա

cf. Մեսիայ.

• = Յն. Neoσίaς ձևից տառադարձուած. աւս էլ փոխառեալ է եբր. [hebrew word] masixa «ոծեաւ» բառիզ. արմատն է եբր. mšx «ձեռ-քով քսել, օծել, զօծել» (ասուր. mašá'u, արամ. [arabic word] mšx). յունարէնի միջոցով անսել է բոլոր քրիստոնեայ ազգերի լեզուին ունինք նաև արաբ. [arabic word] masih «Մեսիա». բռես էլ [arabic word] masīhi «քրիստոնեայ»։-Հիւբշ. 364։


Մերկ, ոյ, ոց, ի, աց

adj. fig. prep. adv.

naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.

• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «բան չհագած, մերկ. 2. պարզ, յայտնի, ակներև. 3. լոկ, միայն» ՍԳր. Ոսկ. ես. Սեբեր. որից մերկանալ ՍԳր. Կոչ. Եզն. Ագաթ. մերկել ՍԳր. Եփր. թգ. մերկաբար Եւս. պտմ. մերկ-անդամ ՍԳր. Ոսկ. Եփր. դտ. և թգ. Եւս. քր. Վեցօր. մերկամարտ Եւագր. մերկատիտ Բուզ. մերկապարանոց Եբր. դ. 13. Ոսկ. եբր. սուռերամերև ՍԳր. դժուարամերկ Մխ. ա-ռակ. մերկառակ (նորագիւտ բառ) «մերկ և խայտառակ» Վկ. արև. 35։


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

• , ո հլ. «հոտ» ՍԳր. լայնաբար կամ փոխաբերաբար «դոյզն նշմարանք, հետք» (այսպէս՝ պատերազմի, ջրի հոտ ևն) ՍԳը. Կոչ. Եփր. ծն. որից հոտիլ «նեխիլ և նեխու-մից գարշ հոտ արձակել» Յհ. ժա. 39. Ոսկ. մ. բ. 9 և յհ. ա. 24. հոտարան «բուրաստան» Խոր. հոտեղ Վրդն. դան. հոտևան Երզն. ոտ. անուշահոտ Ագաթ. Եզն. չարահոտ Ոսկ. ա-տեմ. ռ. ժանտահոտ Եզն. Ոսկ. յհ. բ. 27. ժահահոտ Նիւս. ըն. խանձրահոտ Ագաթ. զազրահոտութիւն Իսիւք. դիւտհոտ Անան. եկեղ. դառնահոտ Խոր. գիշահոտ Մամիկ, շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. գարշա-հոտ Բրս. մրկ. գեհենահոտ Վրդն. պտմ. հո-տառութիւն (նոր բառ) ևն։ Արմատի կըր-կրնուած ձևն են ներկայացնում հոտոտիլ ՍԳր. Ագաթ. հոտոտել Օր. դ. 25. Տոբ. զ. 19. հոտոտալ Մխ. երեմ. Վրդն. ծն. հոտոտելիք Ա. կոր. ժբ. 17. Ագաթ. բազմահոտոտ Վրդն. սղ. յարահոտոտ Վրդն. երգ։-Հոտ և բոյր բառերի իմաստի զանազանութեան վրայ տե՛ս Փէչիկեան, Բազմ. 1925, էջ 139-140։ Գրաբարի մէջ բուրել յատուկ է թէ՛ լաւ և թէ վատ հոտի համար, մինչդեռ աշխարհաբա-րում միայն լաւ հոտի համար է. իսկ հոտիլ թէ՛ գրաբարում և թէ ժողովրդական զանա-զան բարբառներում յատուկ է միայն վատ հոտի. Պօլսի բարբադում թէ՛ լաւ և թէ վատ հոտի. օր. Գէշ կհոտի. Վարդը անուշ կհոտի։


Հորդ

adj.

trodden, frequented.

• «կոխուած, շիտակ (ճամբայ)» Ոսկ. գծ. 10 (չունի ՆՀԲ). որից հորդել «ճամբան բանալ, մաքրել, պատրաստել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 15 և ես. Եփր. ել. (գրուած նաև խոր-դել Պիտառ). հորդիլ «երթալ, տարածուիլ» ԱԲ. հորդան տալ «ճամբայ հանել, յառաջ վարել, քշել (զօրքը, ոչխարները ևն)» Սղ. հէ. 52. Յհ. կթ. ռահահորդ «ճանապարհորդ» ննորհ. տաղ. ներհորդիլ «յառաջ խաղալ, յառաջանալ» Յհ. իմ. ատ.։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotinaտառադարձութեամբ ունինք արաբ. ❇ ︎ farvardijān (Ալբիրու-նի) կամ կրճատ ձևով [arabic word] lardajān «Աւելեաց» (ԳԴ), յն. Փουρδιγαν (Մենանդը), ասոր. Frordīγān (առ Hoffmann)։ Հ։ հրոտ <հրորտ<իրան. *frort

• Հներից Վանակ. տարեմտ. և Տաթև. հարց. 201 ստուգաբանում են «հրոտիցն ըստ դրութեանն է, զի հուր է ոտիցն, որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն»։ Իսկ Տաթև. ձմ. ա. մեկ-նելով այս բառը՝ գրում է. «Հրոտից զխորհրդակցութիւն և զկատառումն ժա-մանաևաոն ասէ. մանաւանդ զգալուստ հոգւոյն և զերկրորդն ահագին փառօք ըստ Դանիէլի»։ (Բայց չի հասկացւում թէ ո՛ր բառից է ուզում հանել)։-Bros-set JAs. 1832, 530 և Dulaurier, Chron. arm. էջ 12 դնում են հուր բառիզ։ Ու-ղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhd. էջ 163՝ համեմատելով պրս. fordigān, յն. შουρδιγαν, բայց և եբր. [hebrew word] Փուրիմ (տօնը)։ Ուղիղ են նաև Պատ-կան. O назван. древн. aрм. мгсяцевъ, էջ 37 և Տէրվ. Նախալ. 94։ Ալիշան, Հին հաւ. 142 պրս. փրաւորտ, յն. Հերոյիդ, հնդ. Րուտրա, գերմ. Hrodr. ֆրանս. Ruth դիցանունների հետ։ Հիւնք. պրս. արուտ «անուն 25η աւուր արեգաևնա-յին ամսոյ Պարսից»։


Ձաղկ, ի, աւ

s.

rod, switch, stick, cudgel, whip;
cf. Ձաղկանք;
— հերք, մազ, bristled up, set on end.

• ՆՀԲ ձողիկ կամ ծղիկ բառից. լծ. ցախ։ Հիւնք. ծաղիկ բառից։ Ուղիղ մեկ-նեց նախ Bugge, Btrg. I8, որ և պա-տահական է համարում վախի šolkh, մոնգոլ. salagha, թրք. salghyn ձևե-րը։ Նոյնը կրկնում է. Müller WZKM 5, 68 և SWAW 136 (1897), էջ 21։ Մառ ИАН 1913, 424 հյ. ցախ և սվան. ցխեկ «անտառ» ևն բառերի հետ։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

• = ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։


Ձէթ, ձիթոյ, ով

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

• Ամէնից առաջ Schröder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից։ ԳԴ արաբ. զէյթ -ից փոխառեալ։ ՆՀԲ եբր. զայթ և վրաց. զէ՛թի։-Peterm. 23, 35 եբր. և ասոր. ձևերը։ Lag. Arm. Stud. § 1347 հյ. ձէթ բառի բոլոր տառերն էլ անհա-մաձայն գտնելով ասորու հետ, կար-ծում է, որ ընդհակառակը սեմաևան ձևերն են փոխառեալ հայերէնից. ձիթե-նու հայրենիքն է Փոքր-Ասիոյ արևելեան կողմը և ձէթ բնիկ հայ է. ծագում է ghi արմատից, իբր *ghēti ձևից. սրանց հետ համեմատել յն. ἔρνος «ծիլ», ἐλαίης «ձիթենի» և γαίτη «մազեր, տերև, բոյս»? Նոյն հեղինակը Gottin-gen-ի Nachrichten թերթում, 1889 մայ. 29, թրգմ. ՀԱ 1889, 159 պնդում է, թէ


Ձուկն, ձկանց

s. ast.

fish;
Pisces;
կապոյտ —, silurus, sheat-fish;
կարմիր —, gold-fish;
— ծովու, salt-water fish;
ձկան ականջ, մահարար, cf. Ձկնականջ, cf. Խռնդատ;
ծովու ձկան արիւն, cf. Կոնքեղ;
սակառի, սոսինձ, տապակ, փամփուշտ, թեփ, մորթն ձկան, fish basket, fish glue or isinglass, fish kettle, fish maw, fish scale, fish skin;
— որսալ, to fish, to go a fishing;
— խորովել, to grill, to broil fish.

• , ն հլ. (ձկան, ձկամբ, ձկունք, ձկանց) «ձուկ» ՍԳր. «ձուկ կենդանակերպը» Շիր. որից ձկնորս ՍԳր. ձկնորսութիւն Ա-գաթ. ձկնաքաղ Վեցօր. 175 ձկնաճան Ոսկ. մ. գ. 17. ձկնոց «տան մէջ ձուկ պահելու աւազան» Ոսկ. ա. տիմ. 155. սղոցաձուկն Խոր. հռիփ. Մխ. առակ. ձկնատետնք կամ ձկնատեսանք Բուզ. ձկնաւոր Ոսկ. լհ. ա. 1. ձկնիկ Վեցօր. ձկնամբ «թաթառ» (նո-րագիւտ բառ. գործածուած է միջնադարեան գրուածքներում՝ ըստ Ալիշան, Հին հաւ. էջ 65), կարթաձուկն Շիր. վիշապաձուկն Կղնկտ. աղձուկն «տառեխ» Նոր. վկ. էջ 4։ (նորագիւտ բառ). նոր գրականում՝ թրաձուկ, վահանաձուկ, արծաթաձուկ, օձաձուկ, ձկըն-կիթ, ձկնաբանութիւն ևն։


Մագիլ, գլի, գլաց

s.

claw, talon, nail, paw;
երկաթի —ք, torturing hooks;
ըմբռնալ մագլօք, to seize with the claws or talons, to clutch, to grapple, to grasp, to hook.

• , ի-ա հլ. (գրուած նաև մաքիլ, մա-նիլ, մագալ) «թռչունի կամ գազանի ճանկ» Դան. է. 19. Իմ. ե. 11. Եւս. քր. Սսկ. մ. ո-4. Կոչ. Վեցօր. 162, 169, 192. որից մագ-լաւոր Տօնակ. Վրդն. ծն. լիամագիլ Եզեկ. ժէ. 3. կորամագիլ Նիւս. բն. բազմամագիլ Եզեկ. ժէ. 17. հաստամագիլ Վեցօր. 161. եր-կայնամագիլ ԱԲ. մագլել (գրուած նաև մաք. չել) Ոսկ. փիլիպ. (տե՛ս ՀԱ 1913, 490), Եփր. զղջ. Վրք. հց. մագլցել «ճանկռտել, եղունգներով պատառոտել կամ ճանկռելով մի տեղից վեր բարձրանալ» Եփր. ապաշխ. 194. Ճառընտ. որ և մագլցտել Ոսկ. յհ. բ. 16։


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել

• թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։


Մաճ, ոյ, ով

s.

handle, stilt of a plough.

• , ո հլ. (նաև ի հլ. գրծ. մաճիւ Եփր. դտ. էջ 329, 330. յետնաբար կայ ի-ա հլ.) «արօրի կոթը», լայնաբար «արօր, խոփ» Սիր. լը. 26. Դատ. գ. 31. Ղկ. թ. 62. Լաբուբ. 42. Սեբեր. որից մաճակալ Ես. կա. 5=Ոսկ. ես. 455. Սիր. լը. 26. Մծբ. 197. մաճակա-լութիւն Պիտառ. Լմբ. մատ. էջ 43.-այստե՞ղ է պատկանում նաև մաճհօր «վարոց» Բառ. երեմ. էջ 203։


Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

• = Յն. μαμωνα, μαμμωνά կամ ասոր. [syriac word] ︎ māmōnā հոմանիշ ձևից տառադարձուած՝ Աւետարանի թարգմանութեան ժամանակ։ Նոյն միջոցով տարածուած է շատ լեզուների մէջ, ինչ. լտ. mammona, գոթ. mammóna, ռուս. мамонa, գերմ. Mammon ևն։ Բառիս ծագումը սեմական է։


Մայր, մօր, մարբ, մարք, մարց

s. fig.

mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.

• (մօր, մարբ, մարք, մարց, մարբք) «մայր, մայրիկ» ՍԳր. Եզն. Ոսկ. ևն. որից մայրաբար Եփր. ծն. մայրակեր Ոսկ։ մ. գ. 3. մայրակնութիւն «իր մօր հետ ա-մուսնանալը» Ոսկ. տիտ. 328 (չունի ՆՀԲ), մայրաքաղաք ՍԳր. մօրաքոյր Ղևտ. ժո. 13 մօրեղբայր (հնից չէ աւանդուած), մօրեղ-բօրորդի Պղատ. օրին. մօրու «խորթ մայր. Ոսկ. պօղ. Ա. 328. Սեբեր. 42 (նաև գրուած մուրու). Եւս. քր. Բ. էջ 116 (ձ. ի մօրէն). աստուածամայր Շար. Սկևռ. Գնձ. անմայր ես. ծդ. 1. Եբր. է. 3. Կոչ. գորովամայր Մաշկ. եղերամայր Ոսկ. եբր. և Փիլիպ. ման-կամայր Ագաթ. մատաղամայր Գ. մկ. ա. 11։ ոսկեմայր Ագաթ. կնքամայր Մխ. ապար. կոչամայր Վրդն. ծն. կուսամայր Պիտառ. ճամամայր Ծն. խգ. 29. Եւս. քր. միամօր ՍԳր. (յգ. սեռ. միամօրուց Տոբ. ը. 19), համմօրեալ Մխ. դտ. ևն։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

• (մօր, մարբ, մարք, մարց, մարբք) «մայր, մայրիկ» ՍԳր. Եզն. Ոսկ. ևն. որից մայրաբար Եփր. ծն. մայրակեր Ոսկ։ մ. գ. 3. մայրակնութիւն «իր մօր հետ ա-մուսնանալը» Ոսկ. տիտ. 328 (չունի ՆՀԲ), մայրաքաղաք ՍԳր. մօրաքոյր Ղևտ. ժո. 13 մօրեղբայր (հնից չէ աւանդուած), մօրեղ-բօրորդի Պղատ. օրին. մօրու «խորթ մայր. Ոսկ. պօղ. Ա. 328. Սեբեր. 42 (նաև գրուած մուրու). Եւս. քր. Բ. էջ 116 (ձ. ի մօրէն). աստուածամայր Շար. Սկևռ. Գնձ. անմայր ես. ծդ. 1. Եբր. է. 3. Կոչ. գորովամայր Մաշկ. եղերամայր Ոսկ. եբր. և Փիլիպ. ման-կամայր Ագաթ. մատաղամայր Գ. մկ. ա. 11։ ոսկեմայր Ագաթ. կնքամայր Մխ. ապար. կոչամայր Վրդն. ծն. կուսամայր Պիտառ. ճամամայր Ծն. խգ. 29. Եւս. քր. միամօր ՍԳր. (յգ. սեռ. միամօրուց Տոբ. ը. 19), համմօրեալ Մխ. դտ. ևն։


Մայրի, րւոյ, րեաց

s.

wood, forest;
trees, grove;
cavern, den, lair.

• «անտառ, որջ» տե՛ս մայր.


Ման, ի

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

• = Եբր. [hebrew word] mān «մանանայ» բառի յն. μάν տառադարձութիւնից փոխանցուած է մեզ՝ Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։ Աւելի ընդարձակ տե՛ս մանանայ։-Հիւբշ, 310։


Մանանայ, ի, ից

s.

manna.

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

• =Ներոն կայսեր յունաձև Νέρων անունից ձևացած. (Ներոն<լտ. Nero նշանակում է բուն «ուժեղ» և ծագում է հնխ. ner-«այր, մարդ» բառից. հմմտ. սանս. nár-, զնդ. nar, պրս. nar, յն. ἀνήρ ևն. Walde 517)։ Այս ևայսեր վերայ արդէն Յայտ. ժգ. 18 մի ակ-նարկ կար՝ իբր դերաքրիստոսի վրայ. «Աստ է իմաստութիւն. որ ունի միտս՝ համարեսցի զթիւ գազանին. թիւ եղեալն մարդոյ և թիւ անուան նորա և այս. վեց հարևր վաթսուն և վեց»։ Ներոնի անունը տառահաշւով հա-նում էին 666 և քրիստոնեաներից ջատերը ա՛յնպես ընդունեցին նրան՝ իր հանած մե։ ծամեծ հալածանքների աատճառաւ հմմտ Ոսկ. բ. թես. «Խորհուրդն անօրէնութեան արդէկ իսկ զօրանայ. զՆերոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր Նեռինն»։-Հիւբշ. It' 19, 472։


Նեսար, ի, աւ

s.

neessarian.

• = Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։


Նէեղաս, աց

s.

neelassa;
peacock.

• = Եբր. [hebrew word] ︎ ne'elāsā բառն է, որ գոր-ծածուած է բնագրի համապատասխան տե-ղը, անստոյգ նշանակութեամբ. ոմանք հա-մարում են «սիրամարգ» (այսպէս Ս. Գրքի անգլ. New fork 1894 թարգմանութեան մէջ ռռուած է «peacock, սիրամարգ»), այլք «ջայլամն» (այսպէս Պօլիս 1895 Ս. Գրքի գրաբար հրատարակութեան մէջ, ծան. «Եբր. թևք ջայլեմանց ցնծան»)։ Ըստ Gesenius 17րz տպ. էջ 594 բառս ծագում է [hebrew word] s «վայելել» արմատից և նշանակում է «թրո-չունների թևերն ուրախ թափահարելը»։ Բառս յն. տառադարձուած է νεέλασσα, νεέλασα, որից էլ հայ ձևը։


Նէեսա

s.

nessa;
ostrich.

• «անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13. «Եթէ յղասցի ա-սիդն և նէեսայն». մեկնուած է զանազան ձևերով. հմմտ. «Ակիւղաս տառեղն թարգմա-նեաց զնէեսայն. Ոսկիփ.-Յղասցի ասիդն և նեսայն. Առանց սերման երկու իրս լինի և նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սևագոյն կերպիւ. Ասիդն զձուն ընղ բերանն փսխէ. և բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. և անտի կենդանակերպի նէեսայն. և ծառոյն ոստքն գործին և տերևքն են ոսկեգոյնք և ոս-կեթելք». Լծ. կոչ.։ ՆՀԲ կիսատ է բերում Լծ. կոչ. վկայութիւնը. պէտք է շարունակել այս-պէս. «.. տերևքն են ոսկեգոյնք և ոսկեթելք սրմակերպք, որ ի տունս թագաւորաց հազի գտանին։ Եւ ասիդն որ էարկ զձուն՝ մոռացաւ թէ ուր ցրուեաց. զի ոչ ետ նմա բաժին ի-մաստութեան։ Ուծացաւ յորդւոց իւրոց իբր թէ ոչ յիւրմէ։ Քանզի զորդիսն իւր ինքն ոչ սնուցանէ. այլ զձուսն զոր արկանէ, անտի բուսանի ծառ, որ կոչի ասիդ. և անտի կեն-դանակերպի նէեսայն առանց սերման ա-մուսնութեան» (Լծ. կոչ. էջ 110-111)։


Նիսան

s.

the first month of the Hebrews, Nisan (March).

• = Եբր. [hebrew word] nisān բառի յունարէն νօճ (Sophocles 784) տառադարձութեան միջո-ցով։ Եբրայական բառն էլ փոխառեալ է բա-բել. nisannu ամսանունից, որ է ասուր. [other alphabet] [arabic word] ni-sa-an-nu, գաղա-փարագրով գրուած ❇ nisannu «նիսան ա-միսը»։ Սրանք հաւանաբար կազմուած են nīsu «սկիզբ, սկզբնաւորութիւն» բառից՝ -ān մասնեևով (Delitzsch, Assyr. Hndwb. 470, Strassmaier, Alphab. Werzeich. 765 և 808). Սեմաևանից փոխառեալ է նաև պրս.>օսմ. [arabic word] misan «ապրիլ» ամիսը։


Նկատ

s.

human respect.

• «նայելը, դիտելը, ուշադրութեան առնելը» Նար. որից նկատել «նայիլ, դիտել» ՍԳր. Ոսկ. գղ. Կոչ. Վեցօր. նկատութիւն Սե-բեր. նկատումն Կիւրղ. գնձ. նկատիչ Նար. լայտանկատ Նար. խչ. նախանկատ Սկևռ. Նար. աննկատելի Բենիկ. Ճառընտ. նոր ձև. ւեր են՝ նկատի առնել, ի նկատի ունենալ, նկատողութիւն, նկատառութիւն, նկատառում են։


Նշաւակ, աց

s. fig.

mark, butt, aim, target;
— or առակ —ի, spectacle, butt, object of derision, laughing-stock;
առակ —ի կացուցանել, յառակ —ի դնել, to expose to the mockery or contempt of the people, to set up to public ridicule;
տեսիլ —ի լինել, to make a show of oneself, to make oneself ridiculous to everybody;
— լինել, կալ, գտանիլ, to become an object of opprobrium, to be a prey or victim to ignominy, to be exposed to dirision;
— կալ կշտամբանաց, to be exposed to the darts of reproach or rebuke;
եդին զիս — իւրեանց, they regarded me with horror, or as an abomination;
եղիցին դիակունք — ընդ երեսս դաշտաց, the carcasses shall lie as dung upon the open field;
— եղէ ես բազմաց, I was as a wonder unto many;
cf. Առակ;
— ի նետաձգութիւն, skilful in archery.

• , ի-ա հլ. «նետի նպատակ, գա-ւազան կամ այլ նշան արքունի» Լաստ. Լմր. Վրք. հց. «նախատանքի առարկայ, խաւտա-ռակութեան նիւթ» ՍԳր. Եւս. պտմ. «լաւ նշանաձիգ» Խոր. «խայտառակ» Փիլ. որից նշաւակել «խայտառակել» Կող. բ. 15. Յուդ. 19. Եւս. քր. նշաւականք Փարպ. նշաւակու-թիւն Ոսկ. մտթ. և մ. գ. 27. Եւս. քր. մարմ-նանշաւակ Ոսկ. մ. բ. 5։


Նշդարի, րւոյ, րեաց

s. bot.

s. bot. yoke-elm, horn-beam.

• . անստոյգ ծառ. մեկնուած է «նո-ճի, սօսի, որթի նեցուկ ևն» Փիլ. լիւս. էջ 169. ասւում է նաև նշդարենի Յայսմ. յունիս 13. Նար տաղ. 464. Տաղ. առաջին տառի տար-բերութեամբ՝ ճշդար Լծ. փիլ. ճշդարենի Վկ. արև. էջ 235 (ոչ-ոսկեդարեան). Ոսկ. ճառք 879 Յայսմ. Ճառընտ.-երկու ձևերից մին կամ միւսը սխալ։