Your research : 135 Results for ըն

Entries' title containing ըն : 755 Results

Definitions containing the research ըն : 2161 Results

Գաղջ, ից

adj.

tepid, lukewarm.

• Այվազովսքի, Յղ. հնչման 15՝ նոյն ընդ հյ. եղկ, տճ. ըլըզ, ըլըճագ «գաղջ»։ Տէրվ. Altarm. 24 զաղջ<*զաջղ. իբրև գէջ բառից՝ ղ մասնիկով. էջ 84 համե-մատում է յն. ϰλιαρός «գաղջ, տաք» բառի հետ, իսկ Նախալ. 80 ջեռնուլ, sերմ, պրս. garm, զնդ. ghar ևն բառե-րի հետ՝ հնխ. ghar արմատից. գաղջ բառի «ջ տառն եթե կրճատ կրկնու-թեամբ մը չի մեկնուիր, մասնիկ մը միայն ըմրռնուելու է, ինչպէս մեջ= mzdium բառին մէջ»։ Հիւնք. լտ. cal-dor «ջերմութիւն» բառից։


Գաճ, ի

s.

gypsum, plaster;
պատել —իւ, to plaster.

• (ըստ հին և նոր տառա-դարձութեան. առաջինը ընդունուած է արև-մըտեան գրականում, երկրորդը՝ արևելեան գրականում) «բուռ, plätre, ալչի». ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՓԲ. հին գրականութեան մէջ գործածուած չէ, բայց գիտէ Բառ. երեմ. էջ 61։


Գամ, մոյ, մու

s. adv.

means, resources, remedy;
hold, crack, opening;
time, retaking;
ոչ կարել —ս գտանել, not to know where to put the hands or feet, to be without remedely;
—ս եւ հնարս գտանել, to find the way to do a thing;
ոչ կարացին — եւ մուտ գտանել, they could not do more;
— մի, once;
—ու, —ու, many times, successively, always;
— քան զ—, little at a time, more and more.

• Առաջին անգամ Peterm. 25 համե-մատեց եբր. [hebrew word] qam «միասին, և, նաև» բառի հետ։ Lagarde, Arm. Stud. § 447 անիմաստ է գտնում այս մեկնութիւնը և հյ. գամ դնում է պրս. [arabic word] gām «քայլ»։ Պարսիկ բառը թէև ձևով համաձայն, բայց նշանակութեան կողմից չի յարմարում մեր բառին. այս-աէս նաև իրանեան միւս ձևերը, ինչ. պհլ. պազենդ. gām, զնդ. gāma-«քայլ, քայլաչափ» (Bartholomae, 522)։ Զուր տեղը Lagarde հյ. գամ բառը թարգ-մանում է «քայլ» և գամ քան զգամ մեկնում է «քայլ առ քայլ»։ Յայտնի է, որ հյ. բառը այսպիսի նշանակութիւն չունի։ Եւ զարմանալի է, որ Հիւբշ. 126 առանց երկբայութեան ընդունում է այս մեկնութիւնը, դնելով հյ. գամ՝ իբրև ի-րանեան փոխառութիւն։ Հիւնք. գամ, գամագիւտ դնում է գոմ բառից, իսկ ռամ մի, գամ քան զգամ դնում է ան-գամ բառից։ Թիրեաքեան, Բանաս։ 1ՉՈՈ. 315 նոյն ընդ կամք և պրս. [arabic word] kam «իղձ, բաղձանք»։ Անդրիկեան. Բազմ. 1903, 368 գամ համարում է ժամ բառի հետ նոյն և նախնական նշա-նակութիւնը դնում է «ժամ»։ Սագը-զեան, ՀԱ, 1909, 335 սումեր. gam «անգամ»։

• ԳՒՌ.-Տփխիսի բարբառը պահում է գամ «անգամ» նշանակութեամբ. այսպէս՝ էս «ա-մօքը «այս անգամ», մէ գամ «մի անգամ», շատ գամ «շատ անգամ»։-ՆՀԲ հտ. Ա. 526 բ, Այտընեան, Քննակ. քեր. էջ 126, Մէնէ-վիշեան, Յուշարձան, 265 աշխարհաբարի կամաց «մեդմ» բառը հանում են գամ քան զգամ, գամաց ի գամս ձևերից. հմա. մի-ջին հյ. ի գամէ։ Բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև ունինք Ակն. գամաց, Տփ. կամաց, Երև. Ջղ. կամանց ևն, որոնք սոյց են տալիս նախաւոր կ։ Եթէ բառը ծա-գած լինէր գամ բառից, սրանց տեղ պիտի ունենայինք Ակն. գ'ամաց, Տփ. գամաց, Երև Ջղ. գ'ամանց ևն, կամաց ծագում է կամք բառից. հմմտ. նոյն արմատից Ոզմ. կամով «կամաց», Ալշ. Ակն. Բզ. Մչ. Ննխ. Չրս. կամկար «կամաց, դանդաղ» (այսպէս ունի և Առաք. պտմ. 72, 84. հմմտ. նաև միջին հյ. կամկար. «Քարն որ զառիվայր գնայ՝ ի սկիզ-բըն կամկար է և որչափ մօտենայ ի ներքին կողմն, զօրանայ շարժումն»). կայ և միջին հյ. կամկէք կամ կամկէկ «կամացուկ» Վստկ. 54, 184 «Զտնկին դնելն աղուոր ի կամկեք արա, որ չճխմի» (տպ. համկէք, բայց էջ 248 ուղղուած կամկէք), «Յապիկած ամանս շըր-ջեա ի կամկեկ. Քաղցր, կամակ և գողտրիկ» Ուոմ. աղէքրս. 22։


Գայթ

s. adj. adv.

slip, slide;
scandal;
obstacle, stumbling;
fart;
—ս արձակել, to fart, to break wind;
գայթ ի գայթ, գայթ ի գայթի, hesitating, uncertain, inconstant;
irresolutely, remissly, in stumbling.

• «ոտքը գայթիլը՝ սահիլը, սխալուիլ կամ մոլորիլ, որոգայթ» Փիլ. ել. Վրդն. սղ. Երզն. մտթ. 310, որից գայթի ի գայթի «թոյլ, անհաստատ» Գ. մակ. բ. 16, գայթ ի գայթ Յհ. իմ. Երև. Կանոն. էջ 262, 264, գայթ «փորի քամի, փուքս» Վրդն. առ. 114, գայթիլ «սայթաքիլ, սահիլ իյնալ, սխալիլ, մոլորուիլ» Սիր. ժգ. 29, ժդ. 1, իա. 8, լդ. 20. Մծբ., գայթումն Փիլ., գայթոտ «սխալական» Կա-նոն. էջ 74. Լմբ. սղ. Սարգ. յկ. բ. էջ 23. «սա-հուն, լպրծուն» Առ որս. անգայթ «հաստա-տուն» Փարպ. Փիլ. իմաստ. դիւրագայր Խոսր. պտրգ. 11. Վրդն. ղևտ. Լմբ. սղ., գայ-թանք «սխալ, յանցանք. 2. գողութիւն» Կղնկտ. (հրտր. Էմ. էջ 66-67, Շահն. Ա. 185)=Կանոն. (սխալ է դնել «գումար. ինչք». տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 10, Բ. էջ 285)։ Այս արմատից է նաև որոգայթ, որի վրայ տե՛ս առանձին։-2. Դայթ ձևից յառաջացած է ըմև. ԳէԹ «վնաս, յանցանք», որ մի քանի անգամ գըտ-նում եմ գործածուած յետին գրականութեան մէջ, ինչ. «Մայրն՝ յորժամ գէթ առնէ մանու-կըն իւր, հարկանէ. այլ սիրտ նորա թախծի ընդ գանն» Տաթև. ձմ. հե. «Զի լաւ էր ինձ ընդ միոյ երեք տալ և ոչ թէ անկանել յայս-պիսի գեդ և յամօթ» Յայսմ. դեկտ. 10, «Եւ քէզ ասեմ, օ՛ձ խորագէտ, որ ուսուցեր զկինն տգէտ, թեպէտ յանցանք էր այդ և գէթ, բայց ո՛։ ի քէն, այլ ի չարէդ» Ադամ. էջ 93։ Սրա-նից կազմուած է գիթվոր «մեղապարտ, յան-ցաւոր». հմմտ. «Որպէս վախեցար դու ի ձայնէ փողոյն իմոյ՝ որ չես ինձ վնասակար, նոյնպէս և ես զարհուրիմ ի ձայնէ փողոյն՝ ոս կոչէ զիս ի դատաստան. զի գիթվոր եմ ԱԱստուծոյ, սևերես և պարտական». յետին մի գրուածք՝ հրտր. ЗВО, 11, 75. Որ դիթուոր լի-նի և սպանանեն... թագաւորք և իշխանք վասն այն են կացուցեալ, որ զգիթուորն հարցանեն և օրինացն Աստուծոյ վրէժխնդիր լինին» Տաթև. ամ. 35. «Գիթվորն մտեալ յե. կեղեցի՝ ազատ են». Տաթև. հարց. 392։-3. Գայթ արմատի ձայնդարձն է ԳԻԹ. (կամ գութ), առանձին անգործածական, որից ծա-գում են գթել «սահիլ, սայթաքիլ, ընկնիլ, մոլորիլ» Սգր., «սխալիլ (գողութիւն անել)» Վրք. հց. Բ. 337, գթել կամ գթեցուցանել «սայթաքեցնել, գայթակղեցնել, կործանել, մոլորեցնել» ի գիրս Խոսր. Վրք. հց. Յայսմ. նար. Լմբ. ատ., բազմագթելի «դիւրագայթ» Նար., անգթելի Փիլ. լին. Պիտ., դիւրագթե-լութիւն Ոսկ. յհ. ա. 2 (իսկ գթուցանել «թու-լացնել» ևն ձևերի վրայ տե՛ս կթոտ)։-4. Առաջին գայթ արմատը բարդելով գիլ (գլո-րիլ, գիղ, գել, գալար) բառի հետ ձևանում է-ԳԱՅԹԱԴՂԻԼ (կամ գայթակղիլ) «գլորիլ ընկնել, մոլորիլ, սխալիլ» ՍԳր., «փախչելով մի տեղ ապաստանիլ» Բուզ. Գ. ժը. Կիր. 126 (ըստ Հ. Գ. Այտնեանց, Բազմ. 1914, 257). ո-րից գայթագղութիւն ՍԳր., գայթագղանք Սե-բեր., գայթագղակից Եւագր., գայթագղեցու-ցանել ՍԳր., ղիւրագայթակղ Լմբ. սղ.։-Նիւ-թական «ոտքը սահիլ» իմաստը. գեղեցիկ կերպով ցոյց են տալիս հետևեալ վկայութիւն-ները՝ «Մի՛ ելաներ ի վերայ սառին ծովուդ, զի կօշիկ քո գայթագղեցուցանէ զքեզ» Եփր. թակղէր» Յայսմ. մրտ. 16։ Հմմտ. նաև Ոսկ. եփես. 770՝ «Ի վերայ ձեռաց առցեն զքեզ և մի՛ գայթակղեսցի զքարի ոտն քո», որի ղէմ Մտթ. դ. 6 ունինք՝ «Ի վերայ ձեռաց բարձցեն ղքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո», սրանից էլ դուրս է գալիս գայթակղիլ «ոտքը քարի զարևուիլ»։


Գայլ, ոց

s.

wolf;
— մատակ, she-wolf;
կորիւն —ոյ, wolfs cub;
ցնկնիլ —ոյ, to whelp;
առնալ —ոյ, to howl.

• Klaproth, Asla polygl. 106 արաբ. chaila, chaia'l բառի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21 բնաձայն է համարում։ Peterm. 25, 33 լիթ. gailus «թունա-ւոր, կատաղի» բառի հետ։-Lagarde, Urgesch. 237 զնդ. valrva իբր «պա-տառող», որ գտնւում է xšaϑravairya «արօր=հողը պատառող» բարդի մէջ։ Diefenbach, Berlin. Jahrbl. 1843, 448 պրս. [arabic word] fayil(?) և ալբան. chelmr «թոյն» բառերի հետ։ Առաջին անգամ Muller. SWAW, 38, 576 և 585 զնդ, vehrkō, պրս. gurg բառերի հետ ուղիղ համեմատեց։ Այս համեմատութիւնը Lagarde, Arm. Stud. § 450 չի ընդու-նում։ Մորթման, ZDMG, 24, 80 թրք. ❇ qurd «գայլ» բառին ցեղակից է դնում։ Հիւնք. այգ բառից։ Թոմաշէկ, Deutsche Litt. 1883, էջ 1254 համա-րում է կովկասեան բառ։ -Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 104 գայլ «բերա-նակապ» բառը բաժանում է գայլ գազա-նից և դնում հնխ. wel-«ճնշել, սեղմել» արմատից, որի հետ համեմատում ի յն. ἰλλω, հոմեր. εἰλω «սեղմել», ούλαμός «ամռոխ», հյ. լմել ևն։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] γull «բանտարկեալի ձեռքի կապանքը, գայլ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 306)։


Գայլ, ի, իւ

s.

gag;
— ի բերան ածել, արկանել, հարկանել, to gag.

• Klaproth, Asla polygl. 106 արաբ. chaila, chaia'l բառի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21 բնաձայն է համարում։ Peterm. 25, 33 լիթ. gailus «թունա-ւոր, կատաղի» բառի հետ։-Lagarde, Urgesch. 237 զնդ. valrva իբր «պա-տառող», որ գտնւում է xšaϑravairya «արօր=հողը պատառող» բարդի մէջ։ Diefenbach, Berlin. Jahrbl. 1843, 448 պրս. [arabic word] fayil(?) և ալբան. chelmr «թոյն» բառերի հետ։ Առաջին անգամ Muller. SWAW, 38, 576 և 585 զնդ, vehrkō, պրս. gurg բառերի հետ ուղիղ համեմատեց։ Այս համեմատութիւնը Lagarde, Arm. Stud. § 450 չի ընդու-նում։ Մորթման, ZDMG, 24, 80 թրք. ❇ qurd «գայլ» բառին ցեղակից է դնում։ Հիւնք. այգ բառից։ Թոմաշէկ, Deutsche Litt. 1883, էջ 1254 համա-րում է կովկասեան բառ։ -Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 104 գայլ «բերա-նակապ» բառը բաժանում է գայլ գազա-նից և դնում հնխ. wel-«ճնշել, սեղմել» արմատից, որի հետ համեմատում ի յն. ἰλλω, հոմեր. εἰλω «սեղմել», ούλαμός «ամռոխ», հյ. լմել ևն։-Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] γull «բանտարկեալի ձեռքի կապանքը, գայլ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 306)։


Գայլիկոն, ի, աւ

s.

trepan, awl;
wimble.

• , ի-ա հլ. «ծակելու գործիք է, էջ 29. Վստկ. 129, 149, գրուած գելիկան Ճառընտ., գելիկոն Վրք. և վկ. Ա. 504։


Գայռ, ից

s.

mud, mire, filth;
slough.

• . ի հլ. «ցեխ, տիղմ, աղբ, կեղտ, փսխունք» Ոսկ. մ. բ. 26, գ. 17. Սարգ. ա. պետր. ը. (էջ 331). Բրս. մրկ. այս արմատից են՝ «այռիլ «աղտոտիլ, ապականիլ» Տաղ. յհ, եղբ. հեթմ., գայռիք պայթիք «ճաքելու չափ ուտելը» Ոսկ. պօղ. Ա. 733 (տե՛ս և այռիք), գայռալիր «կեղտոտ, գարշելի» Արծր. ա. 14, գայռանոց կամ գայռոց «սրբան, յետոյք» Ոսկ. հռ., գրուած նաև գառ և կամ գեռ, այս-պէս՝ գեռ «աղբ» Ճառընտ., գեռաթաթախ «աղբի մէջ թաթախուած» Մանդ. Վրք. հց. Ա. 672, միջին հյ. գոռ «ցեխ» (տե՛ս Սիսուան, էջ 539)։-Այս արմատը զ նախդիրով աճելով տալիս է ԶԳԱՅՌ, ի հլ. «ստամոքսի գազերի ժանտահոտ արտաշնչութիւնը բերնից» Ոսկ. պօղ. Ա. 800. Մանդ. Ճառընտ., որից զգայ-ռել «կեղտը դուրս տալ» Պիսիդ., «զկռտալ, ործկալ» Ոսկ. մ. բ. 17. Պիռն. (հրտր. WZKM 28 (1914), էջ 392). Ճառընտ. «վատ խօսքեր դուրս տալ» Լմբ. սղ. Վրք. հց. Կանոն. էջ 254, զգայռութիւն «ործկալը» Ոսկ. մ. գ. 17, զգայռումն Փիլ. ել. Լմբ. սղ. Վրդն. սղ. անզգայռել «զգայռել» ԱԲ։ Նախորդի նման գրուած է նաև զգառ, զգեռ Վրք. հց. Բ. 510 որից զգառիլ «ապականուիլ» Արծր. ա. 14։


Գան, ից

s.

bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.

• = Հնխ. g2hen-արմատից, որի միւս ժա-ռանգներն են սանս. ghaná-«բիր, կոպալ», ghāta-«զարկ, հարուած», hati-, hatha-«ծեծ, հարուած», hatyá-«ոպանութեւն», hánti «ծեծում, զարնում, սպանում էջ, ghnánti «զարնում են», զնդ. jan, jainti «զարնում, սպանում է», պհլ. zatan, պրս. [arabic word] zadan, [arabic word] zanad «զարնել, սպաննել», օրդ. ženin «կրակ վառել, հրացան ար-ձակել», յն. ϑείνω «զարնեմ», φóνos «սպա-նութիւն», ἔ-πε-φν-ον «զարկաւ», հիռլ. gonim «վիրաւորել, սպանել», gegon «սպանեզ», guin «վերք», հիսլ. gandr «գաւազան, ցուպ», guδr, gunnr «կոիւ», անգլսք. guδ «կռիւ», հբգ. gund-fano «պատերազմական դրօշ», հսլ. žena «զարնելով քշել, վանել», žinja, žeti «հնձել», ռուս. гонить «վարել, քշել, հա-լածել», выгонъ «արածացնել, արօտ», չեխ. hon «որս», լիթ. ganyti «տաւար արածաց-նել», gānas «հովիւ», ginzia «կռիւ», լեթթ, gans «հովիւ», ալբան. gan «քշել, հալա-ծել», լտ. de-fendo «պաշտպանել, արգի-լել», of-fendo «ընդհարուիլ, զարնուիլ, նա-խատել, յանդիմանել», in-fensus «թշնամի» ևն (Walde, 224, Boisacq, 336, Berneker, 328, Horn, § 653, Trautman, 86), Կամիս. kuen «զարնել, սպանել», kuenzi «զարնում է». տե՛ս Pokorny, 1, 680, Ernout-Meillet, 330։ Հայերէն գան բառի կրկնակն է ջին «գաւազան»<հնխ. g2hên-, որի վրայ տե՛ս առանձին։-Հիւբշ. 431։


Գանձակ, աց

s.

abdomen, bowel.

• . Ի-ա հլ. «փոր, ընդերք, աղիք-ների պարկը» Եւս. պտմ. զ. 41, էջ 503. Պտմ. աղէքս. 134. Շիր. հրտր. Պատկ. էջ 70, որից գանձակցաւ «միզարգելութիւն» Բժշ. (Բազմ. 1917, էջ 101)։-Բառիս հնագոյն նշանակու-թիւնն է «քսակ, պահարան», որ պահած է Վանակ. յոբ. զ։

• = Պհլ. *ganjak հոմանիշ ձևից, որ բոլո-րովին կորած է. կայ պրս. [arabic word] ganǰae, որ նշանակում է «բակեղէթ, քսակ» և երկրորդա-կան «ընդերք» նշանակութիւնը կորցրած է։ -Աճ.


Գանձանակ, աց

s.

box, chest, casket;
alms-box;
poor-box;
treasure, treasury;
— մանկտոյ, money-box.

• , ի-ա հլ. «գանձարան, սըն-ռուկ, դրամարկղ» ՍԳր. Ոսկ. յհ. թ. 11. Մծբ. Ագաթ.։ Արդի լեզուով «եկեղեցում փոքր ար-ևրղ՝ մէջը դրամ ձգելու համար» (հմմտ. Մարկ. ժբ. 41-43, Ղուկ. իա. 1), որից գան-ձանակադրամ (նոր բառ)։

• ԳՒՌ.-Տփ. գանձանակ, Ախց. Երև. Կր. Մշ. Ջղ. գ'անձանակ, Ալշ. գ'անձանագ, Խրբ. գ'անձ'անագ, Պլ. գանձանագ, քանցանագ, Շմ. կանձանակ, Ննխ. քանձանագ, Սեբ. «'ան-ցանագ, Ռ. քանցանագ, Տիգ. քmնցmնmգ, Մկ. կ'mնձռնակ, Ոզմ. գ'mնձանակ, Սլմ. կ'mնձանակ, Զթ. Հճ. գ'անձանօգ, Ագլ. գ'ըն-ձա՛նակ, Հմշ. կանցանաղ, Մրզ. կէնձանակ, Ղրբ. կ'բնձա՛նmկ, Գոր. կինձէ՛նակ, բոլորն էլ «եկեղեցու գանձանակ» նշանակութեամբ (բայց նաև իբրև «գանձանակադրամ». տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 125)։


Գառն, ռին, ռինք, ռանց

s.

lamb;
— մայէ, the — baas.

• Առաջին անգամ ՆՀԲ (օդիք բառի տակ) լծ. յն. ἀρνή, ἀρνός։ Lag. Urgesch. z32 սանս. urana, պրս. bara, յն. fαρνι -Müller, SWAW 38, 576. 588 ւտ vellus, սնս. varman, հսլ. wluna «գեղ-մըն»։-Lag. Arm. Stud. § 457 մեր-ժում է իր նախորդ մեկնութիւնը, որ այժմ իբր ստոյգ ընդունուած է։ Տէրվ. Նախալ. 48 զեղմն, գաղտ, յն. εἰρος «գեղմն», ἀρήν «գառ» բառերի հետ սանս. զնդ. var «ծածկել, պահել» ար-մատից։ Եազրճեան, Արևելք, 1884 հոկտ՛՛ 17 սանս. վարքարա։ Հիւնք. 254 լտ. caro, carnis «միս»։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 հյ. առն և սումեր. kar, karus «գառն»։ Karst, Յուշարձան, 405 սումեր. kar «գառն», 414 մոնգոլ. xu-гavar, քալմուք. xurgun, թրք. kuzu «գառնուկ», թունզուզ. kurkan և բու-րեաթ. xurjagon։ Պատահական նմանու-թիւն ունի եբր. [hebrew word] kar «գառնուկ»։ Pictet, բ. տպ. Ա. 450 յն. ϰριός «խոյ» բառի հետ։ Պատահական նմանութիւն ունի ասուր. giru, kirču «գառ» (Muss-Arnolt, Ass. engl. Handwb. 240, 433)։


Գարշ, ից

adj.

execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.

• ԳԴ համեմատում է պրս. [arabic word] γirš «գարշիլ, զզուիլ, զանիլ» բառի հետ։ ՆՀԲ «յետս քարշիլ իբրև ի գիշոլ կամ խորշիլ»։ Justi, Dict. kurde, էջ 310 և 331 քրդ. [arabic word] qyriš «աղտեղութիւն աղբ», [arabic word] keriz «ստահակ», kurēž klrin «աղտոտել» և [arabic word] kurēži «աղ-տեղութիւն» ձևերի հետ համեմատում է պրս. [arabic word] ❇ [arabic word] «աղտե-ղութիւն?», ավար. qeriš, կիւրին. qu-rùš և հյ. գարշ։ Տէրվ. Altarm. 78 հյ. բռստել, քստմնել, զագաշիլ, զարգաշ-եալ, գարշ ձևերի հետ նոյն է դնում սանս. harš «շշմիլ, սոսկալ, մազերը տնկուիլ, ուրախանալ ևն», լտ. horreo (ընդու-նում այս մեկնութիւնը՝ թէ՛ ձայնաբա-նական և թէ՛ նշանակութեանց տարդե-րութեանց պատճառաւ։ -Հիւնք. խոր-շիլ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 127


Գարուն, րնան

s.

spring

• ԳՒՌ.-Տփ. գարունք, Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. գ'արուն (սեռ. Ալշ. գ'արունքվա), Սչ. առչի գ'արուն (ազդուած թրք. ilk bahar հոմանիշից.-bahār բառը թէև պրս. նշա-նակում է «գարուն», բայց թուրքերէնում յատկացուած է թէ՛ գարնան և թէ՛ աշնան. զանազանելու համար ասում են ilk bahar «գարուն», son bahar «աշուն», բառացի «առջի գարուն, վերջի գարուն»), Երև. Ջղ. գ'արունք, Հմշ. կարուն, Տիգ. քmրուն, Զթ. գ'արոն, գ'այօն, Ոզմ. զ'νmրուն, Ագլ. գაm՛-րունք, Մկ. կ'mրուն, Ղրբ. կ'm՛րունք, Սլմ. Վն. կ'mրիւն, Մրղ. կ'mռիւն, Մղր. գեօ-րունք, Հճ. գ'այուն։ Նոր բառեր են՝ գարըն-ցան, զարնանի, գարնավար, գարունքադեմ, գարունքահան, զարունքանալ, գարնագա-րի, գարնակ ևն։


Գաւազան, աց

s.

stick;
rod, switch, whip;
wand;
cudgel;
crook;
flail;
bar;
sprig, shoot;
twig;
stock, lineage;
— իշխանութեան, sceptre;
— եպիսկոպոսական, crosier.

• Իրանեան ծագումը նշանակում է հնե-ոից Մագ. քեր. 229 «Իսկ մեր ի Պար-սից բազում ինչ ընտանեբար ուսեալ բռեստս, որպէս դուռա և ռիդէ, մարքաբ, աւազան .. գաւազան՝ որ է վարիչ արջա-ռոյ, խարազան՝ որ է վարիչ իշոյ և այլք այսպիսի բազում, որ գրեթէ հասարա-կորդ է լեզուիս մերոյ. սոյնպէս և մեր առ նոսա»։ Համամ. քեր. 268 արմատր դնում է գաւ նախդիրը։ Ուղիղ է Տաթև. ձմ. լգ. «գաւազան, այսինքն որ հարկա-նէ զանբանս»։-Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ՝ դնելով պրս. gavāza, բայց սխալ է սրա հետ յիշել նաև պրս. ջէվ-կեան։ ՆՀԲ-ից յետոյ է Botticher, A-rica, 75, 221, որին յաջորդում են Lag UIrgesch. 951, Muller, SWAW. 42, 253, Justi, Zendspz. 103, Պատկա-նեան, Փորձ, 1880 մարտ, էջ 84, Տէրվ. Մասիս, 1882 ապրիլ 26 ևն։ Կուրտի-կեան, Արևելք, 1899, Թ 4060 պրս. քե-վազէ կամ խեվազէ «հովուական ցապ» (ԳԴ քեվազէ «կուժ», իսկ խեվազէ չու-նի)։ Այս համեմատութիւնը մերժելով 3. Վ. Յակոբեան, Ծաղիկ, 1899 նոյ՛


Գաւաթ

cf. Բաժակ.

• ԳՒՌ.-Ննխ. գավաթ (գիւղերը՝ գ'ավադ՝), Խրբ. Կր. Ջղ. Սեբ. Սչ. գ'ավաթ, Ռ. քավաթ, Շմ. կ.ա՛վաթ, Ագլ. գա՛վաթ, Գոր. կ. mվmթ, Տիգ. քmվmթ, Ղրբ. կէ՛վաթ։-Նոր բառեր են՝ ծննդգաւաթ, հարևանգաւաթ, գաւաթլա-կօտ. հմմտ. նաև գաւաթ Պռ. «աղբիւրի առա-ջի աւազանը, գուռ», ոճով՝ գաւաթի մօտիկ ննխ. «հարբեցութեան ետևից է ընկած, գի-նեմոլ» (հմմտ. նյն. γαβάβισμα «հարբեցո-ղութիւն»)։


Գդակ, աց

s.

cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.

• , ի-ա հլ ? «գլխարկ» Սեբ. հրտրկ. Պատկ. էջ 65. Պտմ. աղէքս. Յայսմ. Շնորհ. ընդհ. Լմբ. պտրգ., «ծաղիկների ընդունարա-նը, որի մէջ ծլում է ծաղիկը» Վստկ.։ Հին մատենառոութեան մէջ աւելի սովորական է գտակ ձևը, որից գտակկարոց «գլխարկա-վաճառների շուկայ» Արձ. 1348 թ. (Վիմ. տար. 169). կայ և քդակ Հ. Կիլիկ., իսկ արդի գրական լեզուի մէջ ընդունուած է գդակ, ո-րից գդակավաճառ, գդակակար նոր բառերը։


Գեդդուր

cf. Հէն.

• = Եբր. [hebrew word] gədūd «յարձակող թըշ-նամի բանակ, աւազակների խումբ» բառն է, որ Ս. Գրքի յոյն թարգմանութեան մէջ սխալ ընթերցմամբ տառադարձուած է γεδδούρ, իբր թէ բնագրում լինէր [hebrew word] gədur և այստեղից էլ անցել է մեր թարգմանութեան։ -Նուն բառը սակայն Ա. մնաց. ժբ. 21 հիշտ տառադարձուած է γεδδούδ, ուրիշ ձեռադիր-ներ ունին στρατια, որից էլ հայերէնում նոյ-նը թարգմանուած է «հէն»։


Գեհ, ից

s.

valley;
ditch, trench;
grave;
flock, herd.

• = Եբր. [hebrew word] gaia, gēia, gai «ձոր» բա-ռըն է, որ գործածուած է Ս. Գրքի եբրայական բնագրի համապատասխան տեղերում։ Յու-նարեն թարգմանութեան մէջ այս բառը տա-ռադարձուելով եղել է γαί, γέ, γή և հաս-կացւում է իբր «ϰοιλας, խոռոչ» (Sophocles, 322)։ Սրանից էլ յառաջացել է հյ. գեհ «փոս, վիհ» (իսկ «գերեզման» իմատը ՆՀԲ հանում է «Գեհ գերեզման Գովգայ» դարձուածից)։--Չևի մասին տե՛ս տակը ԳԻՌ.


Գեհեն, ենի

s.

gehenna, hell.

• (սեռ. ի, յետնաբար՝ ի, ռ հլ.) «դը-ժոխք, հանդերձեալ կենաց անշէջ հնոցր» ՍԳր. Ագաթ. (կրկնագրում՝ Յուշարձան, էջ 113բ). Կիւրղ. ել. Փարպ. դարձած է գեհեան «հասարակ հնոց» նշանակութեամբ՝ Ճառոնա. որից ունինք՝ գեհենաբորբոք Լաստ., գեհե-նազարդ Գնձ. Մեսր. եր., գեհենաժառանգ Անան. եկեղ., գեհենահոտ Վրդն. պտմ., գե-հենակից Սարգ. յուդ. Ճառընտ. ևն։


Գեղ, ոց

s.

beauty, charm, attraction, allurement good grace.

• , ո հլ. «գեղեցկութիւն» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն., «գեղեցիկ դէմք կամ տեսք» Յհ. կաթ. Նար., որից՝ գեղագոյն «գեղեցկա-գոյն» Ոսկ. փիլիպ. է., գեղանի Ուռպ. Վրդն Մծբ. էջ 297. Կոչ. էջ 12. Ագաթ. (բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Վարդանեան, ՀԱ, 1913, 295), գեղատախտակ Ագաթ., գե-ղաւոր Ոսկ. եփես., գեղեցիկ (մասնիկի հա-մար հմմտ. երգեցիկ, դիեցիկ, ընկեցիկ) ՍԳր. Ոսկ. ես. Եւս. քր. Եզն., գեղեցկագոյն Իմ. է. 29, գեղեցկանալ ՍԳր., գեղեցկատեսիլ Ա-գաթ., տգեղ ՍԳր. Եւս. պտմ., տգեղանալ Ա-գաթ., անգեղեայ Խոր., լանջագեղ Երեմ. բ. 32, կանաչագեղ Վեցօր., հասակագեղ Վեց-օր., մարմնագեղ Ոսկ. ես., մեծագեղ Վեցօր. գանգրագեղ Բուզ., լուսագեղ Լաստ., գեղա-զանութիւն Ճշ. 550 ա. կրկնութեամբ՝ գեղգե-ղափայլ «գեղեցկափայլ» Կրպտ. ոտ., գեղգե-ղեալ «դեղեցիկ ղարդարուած» Թէօդոր. ի կոյսն. այլանդակ ձև է գեղեղել «գեղեցկաց-նել» ԱԲ։ Նոր բառեր են՝ գեղագիր, գեղա-գրութիւն, գեղագրական, գեղատեսակ, գե-ղեցկագիտութիւն, գեղարուեստ, գեղարուես-տագէտ, գեղարուեստական, գեղարուեստա-tր ևն։

• ՆՀԲ, Peterm. 25, Windisch. 17, Gosche, 45 յն. ϰάλλος «գեղեցկութիւն» և ϰαλός «գեղեցիկ» բառերի հետ։ Pe-term. 23 նաև գեղեցիկ համեմատում է թրքl guzel հոմանիշի հետ, իբրև տե-ղափոխութեամբ և իկ մասնիկով ձևա-ցած։ Canini, Et. étym. 186 յն. ϰαλός։ Meillet, MSL, 8, 290 սանս. váras «լաւագոյն», հբգ. wèla, գոթ. willan, հսլ. voliti ևն։ (Այս բառերը ծագում են հնխ. vel «ուզել, փափագիլ» արմա-տից, որ իմաստի զարգացմամբ յետոյ, դարձած է «ուզածը վերցնել, ընտրել, հաւանիլ», որից էլ «լաւ, գեղեցիկ»։ ինչ. գերմ. wohl, անգլ. well ևն. տե՛ս գեղձ բառի տակ և Kluge, 535)։-Հիւնք, յն. ϰαλός «գեղեցիկ»։ Patrubány, SA, 1. 191 յն. ϰάλλος «գեղեցկութիւն», սանս. kalvas «առողջ», kalyānas «գե-սեցիկ»։ Նոյն, ՀԱ, 1906, 344 լն. γεǰāν «փայլող», հբգ. glanz «փայլուն», գերմ. glimmen, gluhen «փայլիլ», հսլ. glā-duku «ողորկ» ևն բառերի հետ, իբր


Գեղ, ից

s.

village, fields.

• , ո հլ. «գեղեցկութիւն» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն., «գեղեցիկ դէմք կամ տեսք» Յհ. կաթ. Նար., որից՝ գեղագոյն «գեղեցկա-գոյն» Ոսկ. փիլիպ. է., գեղանի Ուռպ. Վրդն Մծբ. էջ 297. Կոչ. էջ 12. Ագաթ. (բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Վարդանեան, ՀԱ, 1913, 295), գեղատախտակ Ագաթ., գե-ղաւոր Ոսկ. եփես., գեղեցիկ (մասնիկի հա-մար հմմտ. երգեցիկ, դիեցիկ, ընկեցիկ) ՍԳր. Ոսկ. ես. Եւս. քր. Եզն., գեղեցկագոյն Իմ. է. 29, գեղեցկանալ ՍԳր., գեղեցկատեսիլ Ա-գաթ., տգեղ ՍԳր. Եւս. պտմ., տգեղանալ Ա-գաթ., անգեղեայ Խոր., լանջագեղ Երեմ. բ. 32, կանաչագեղ Վեցօր., հասակագեղ Վեց-օր., մարմնագեղ Ոսկ. ես., մեծագեղ Վեցօր. գանգրագեղ Բուզ., լուսագեղ Լաստ., գեղա-զանութիւն Ճշ. 550 ա. կրկնութեամբ՝ գեղգե-ղափայլ «գեղեցկափայլ» Կրպտ. ոտ., գեղգե-ղեալ «դեղեցիկ ղարդարուած» Թէօդոր. ի կոյսն. այլանդակ ձև է գեղեղել «գեղեցկաց-նել» ԱԲ։ Նոր բառեր են՝ գեղագիր, գեղա-գրութիւն, գեղագրական, գեղատեսակ, գե-ղեցկագիտութիւն, գեղարուեստ, գեղարուես-տագէտ, գեղարուեստական, գեղարուեստա-tր ևն։

• ՆՀԲ, Peterm. 25, Windisch. 17, Gosche, 45 յն. ϰάλλος «գեղեցկութիւն» և ϰαλός «գեղեցիկ» բառերի հետ։ Pe-term. 23 նաև գեղեցիկ համեմատում է թրքl guzel հոմանիշի հետ, իբրև տե-ղափոխութեամբ և իկ մասնիկով ձևա-ցած։ Canini, Et. étym. 186 յն. ϰαλός։ Meillet, MSL, 8, 290 սանս. váras «լաւագոյն», հբգ. wèla, գոթ. willan, հսլ. voliti ևն։ (Այս բառերը ծագում են հնխ. vel «ուզել, փափագիլ» արմա-տից, որ իմաստի զարգացմամբ յետոյ, դարձած է «ուզածը վերցնել, ընտրել, հաւանիլ», որից էլ «լաւ, գեղեցիկ»։ ինչ. գերմ. wohl, անգլ. well ևն. տե՛ս գեղձ բառի տակ և Kluge, 535)։-Հիւնք, յն. ϰαλός «գեղեցիկ»։ Patrubány, SA, 1. 191 յն. ϰάλλος «գեղեցկութիւն», սանս. kalvas «առողջ», kalyānas «գե-սեցիկ»։ Նոյն, ՀԱ, 1906, 344 լն. γεǰāν «փայլող», հբգ. glanz «փայլուն», գերմ. glimmen, gluhen «փայլիլ», հսլ. glā-duku «ողորկ» ևն բառերի հետ, իբր


Գեղազատ

s.

coursor, steed.

• ՆՀԲ և սրանից առնելով ԱԲ մեկնում են «արու ձի ընտիր, իբր ազատ ի գելո-ցե կամ սեպհական ազատաց»։


Գելազատ

cf. Գեղազատ.

• ՆՀԲ և սրանից առնելով ԱԲ մեկնում են «արու ձի ընտիր, իբր ազատ ի գելո-ցե կամ սեպհական ազատաց»։


Գեղձ, ից

s. bot.

s. bot. yew;
cartilage, kernel, gland;
cf. Գեղձումն.

• «սաստիկ փափագ» Լմբ. սղ., որից՝ գեղձալ կամ գեղձիլ «սաստիկ փափագիլ, փղձկիլ, վառիլ» Պիտ. Պտմ. աղէքս. 69, գեղձումն «ուժգին փափագ, տենչանք, փղձը. կումն, գութ, արգահատանք» Նիւս. կազմ. Փիլ. լին. Պիտ. Լամբ. մատ. 381. Տօնակ., գեղձանք (գրուած գղձանք) Աթան. էջ 354 (նորագիւտ բառ), ընդ գեղձանիլ «սաստիկ լալ, փղձկիլ» Ոսկ. մ. բ. էջ 739 և Բ. տիմ. ա. էջ 171 (առաջին վկայութեան մէջ բոլոր ձե-ռագիրներն ունին ընդեղձանէր, իսկ երկրոր-դից մի ձեռ. ընդեղձանալ). արմատն ունի ու-րեմն կրկին նշանակութիւն՝ «փափագ և լաց. մորմոք». (գեղձումն կերակրոյ «ախորժակ» Նիւս. կազմ.). հմմտ. տենչալ «փափագիլ», Սուրմալուի գաւառականով «սիրտը կսկծալ, մորմոքիլ»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. vel արմատից՝ աճած ձ աճականով. հմմտ. լտ. volo «ու-ղել», սանս. váranam «ընարութիւն, փա-փազ», vrnītē «ընարամ, փափաղոմ, սի-րում է», զնդ. var, vərənav-«ընտրել. կա-մենալ», գոթ. wiljan «ուզել», waljan «ընտ-րել», հբգ. wêllan «ուզել», wellen «ընտ-րել», գերմ. wollen «ուզել», wahlen «ընտ-րել». հիսլ. val «ընտրութիւն», լիթ. vely-ǰu, vēlyti «փափագիլ, տենչալ, ցանկալ, բարեմաղթել», viltis «յոյս», հսլ. volja voliti «ուզենալ, կամենալ», volla «կամք». ϑαι «ուղել», ἔλδομαι, ἔέλδομαι (

• ՆՀԲ իրար ետևից շարում է «իղձ և բաղձանք... առ գեղեցիկ... գելմամբ սրտի կամ փղձէումն»։ Bugge, KZ, 32, 5 և IF, 1, 449 դնում։ է հսլ. že-lèti, želati «փափաքիլ» բառի հետ հնխ. g2hel արմատից։ Այս մեկնութիւնը յի-շում է նաև Հիւբշ. 433, նախորդ զեղձ «խոյլ» բառի մօտ։ Meillet, Kevue crit. 1897, 388, թրգմ. Բազմ. 1898, 120 և MSL, 11, 393 մերժեց այս մեկնու-թիւնը և տուաւ վերի մեկնութիւնը։ Այս մասին եղած վէճերը տե՛ս ցեղձ «խոյլ» բառի տակ։ Հիւբշ. IF, Anz. 10, 45 համաձաւնւում է ընդունելու գեղձ «փափագ» բառի համար կա՛մ Bugge-ի և կամ Meillet-ի մեկնութիւնը։ Schef-telowitz, BВ, 28, 298 սանս. upa-val-hate «հարձուփորձել»։ Petersson, Ar u Arm Stud. 127-128 այս մեկնա-թիւններն ընդունում և նրանց վրայ աւելացնում է օսս. varzum. varzin «սիրել», որ դնում է հնխ. uelgh, uolgh արմատից։


Գեր

s. prep. adv.

weeping, wailing, noise;
— գործել, to weep;
prep. adv. on, up, above;
more, very, much.

• օ։ Իրենից առաջ Müller, SWAW, 38, 586 և Հիւբշ. KZ, 23, 34 և 48 յն. αεἰρω համեմատել էին հյ. վեր բառի հետ. բայց ընդունելի չէր, ըստ որում հնխ. ս>հյ. վ համեմատութիւնը ուղիղ չէ։


Դաս, ուց

s.

order, rank, division, body, class;
choir;
place;
lesson, precept, dictate, instruction;
— ասել ումեք, to lecture, to read, to teach.

• , ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «խումբ. կարգ, կարգաւորեալ բազմութիւն (մարդոց, անասունների, զինւորների, հրեշտակների ևն)» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ղկ., «կարգ, աս-տիհան» Փիլ. Շար., «եկեղեցում ժամերգու-թեան յատուկ տեղը» Յհ., իմ. ատ., «ուստց-չի սովորեցրածը» Կրպտ. ոտ., որից՝ ղասա-դաս Բ. մակ. գ. 18. Ագաթ., դասասաց «ա-Արմատական բառարան-40 նագանոս» Կանոն. 175, դասալիք Ոսկ. ղկ Պիտ. Փիլ., դասակ ՍԳր. Ոսկ. մ. ա. և. Եփես., դասական «հետևակ զօրք» Ա. թագ. ժե. 4, դասակարգ Ղուկ. ա. 5, դասաւորել Ոսկ. յհ, բ. 12, դասել Սահմ. Շար. Նար., դասատուն «դպրոց» Վրդ. աշխ., գեղեցկադասութիւն Նիւս. երգ. Փիլ., շարադասութիւն Փիլ. Նոնն., գերադասել Շնորհ. ա. յհ., նախադաս Եղիշ. մատն. Պիտ.։ Նոր գրական բառեր են՝ դա-սարան, դասատու, դասատուութիւն, դասա-ցուցակ, միդասեան, երկդասեան, դասարան-ցի, դասարանական, դասաբաշխութիւն, դա-սագին, դասաղուլ, դասախօս, ղասախօսու-թիւն, դասախօսել, դասընկեր, դասընթաց, դասաւանղութիւն, դասաւանդել ևն։

• ԳՒՌ.-Տփ. դաս. Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. դ'աս, Շմ. դmս, Ոզմ. դ'mս, Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmս, Ննխ. Պլ. Հմշ. Ռ. թաս, Ագլ. դաս, ղօս, Զթ. դ'օս, դ'ոս, Հճ. դ'օս։ Բոլորն էլ «ժամու կամ դըպ-րոցի դաս» նշանակութեամբ և անշուշտ գրա-կան փոխառութիւն։ Անկախ ձևեր են՝ դաս Բւ. Մշ. «մէկ հօր տնից բաժանուած եռօռ եղբայրները», դաս ու դրացի Ակն. «բոլոր դրացիները», ղասակել, դասակուիլ «շարքը դասել, դասուիլ», -և աւելի կարևոր Ագլ ղա՛րսիլ, Ղրբ. տm՛րսիլ, Տփ. ղա՛րսիլ, Սլմ. կmրսել, Երև. ղա՛ռսէլ «դիղել, շարել», դար-սոտել «բոլորն էլ շարել», դարսողութիւն «կարգադրութիւն». այս բոլորը ցոյց են տա-լիս, որ բառիս հնագոյն ձևն է դարս, ինչպէս որ գտնում ենք իսկապէս Ղրդ. դարս «աշա-կերտի դաս»։-Ատանայի թրքախօս հայերը ունին դասընգէլ «դասընկեր».-կայ և Հզ. դասդլէք «ուխտադրուժ», նոյնը Խրբ. ԶՉրս. իբրև անիծական բառ, որ Բիւր. 1900, էջ 628ա մեկնւում է գրբ. դասալիք ձևից։


Դաստակերտ, աց

s.

manufactory, edifice, building;
estate, village, country house, villa.

• Առաջին անգամ Muller, SWAW 38, 576-7 մեկնելով «ձեռակերտ»՝ հա-մեմատում է զնդ. zusta պրս. dast բա-ռեռե հետ։ Lag. Beitr. baktr. Lex. 27, 41 աւելացնում է բառիս արառ-daskarat տառադարձութիւնը։ Ընդար-ձակ գրում է բառիս վրայ Հիւբշ. ZDMG, 1876, 138-141 և համեմատում է պրս. dastkard ձևի հետ։ Տէրվ. Նախալ. 6ā յիշում է յն. և արաբ. տառադարձու-թիւնները։


Դաստապան, աց

s.

hit of a sword;
guard (of a gun).

• = Հպրս. *dastapāna-ձևից, որ կազմուած է dasta-«ձեռք»+pana-«պահող» բառե-րից։ Այս ընդհանուր նշանակութիւնը յետոյ, ստացել է զանազան մասնաւոր առումներ, որոնցից մէկը հայերէն բառի նշանակութեւնն է, որ միւսների մէջ կորել է։ Միւսների մէջ ռւռնում ենք՝ պհլ. dastpanak «կրակի ունե-լի», պրս. [arabic word] dastbāna կամ [arabic word] dastvān «ձեռնոց, թաթպան». սրանիր տա-ռադարձուած է արաբ. [arabic word] dastabān,-Հիւբշ. 135։


Դաստառակ, աց

s.

handkerchief;
towel, napkin.

• ՓՈԽ.-Կեսարիոյ թրք. բարբառով tasdar «տաշտի մէջ եղած խմորի վրայ ձգուած շո-րը». -այս բառը պարսկերէնից չէ, այլ ուղ-ղակի մի որևէ հայ բարբառից, ինչպէս ցոյց է տալիս նշանակութեան տարբերութիւնը և մանաւանդ արևմտեան արտասանութեան համաձայն t և d։ -Justi, Dict. kurde մե-ղանից է դնում քրդ. [arabic word] dastruk «թաշ-կինակ», որ ընդունելի չէ, քանի որ այս նշա-նակութիւնը չկայ արդի հայ բարբառներում.


Դար, ուց

s.

age;
century;
ոսկի՝ ոսկեղինիկ —, the golden age;
միջին —, the middle ages;
ի մերում դարու, in our times;
դարուց ի դարս, from age to age, for ever and ever.

• , ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դար, ից

s.

height, hill, eminence, precipice;
դարիւ եւ դարիւ գալ, to come, to flow in many waves or surges.

• , ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դար

adj.

even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.

• , ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դարապաս

cf. Դարպաս.

• (յետնաբար սեռ. ու, ի։ գրուած նաև դարեպաս, դարպաս «արքունի կամ իշխանական դուռ, մեծ դուռ», լայնա-բար «պալատ, ապարանք» Մամիկ., էջ 37, Արծր. դ. 12. Օրբել. հրտր. Էմ. էջ 36. Ոսկ. գծ. 338. Մարթին. Սամ. անեց. 113. փոխա-բերաբար «ընծայ՝ նուէր, որ իբր դռան առաջ տրւում է մեծաւորին կամ վանքերի մէջ փա-կակալ վարդապետին, իբր օթևանի կամաւոր վարձք» Տօնակ., որից՝ դարպաս տալ «մե-ծաւորի առաջ ներկայանալու համար դար-պասի նուէրը տալ», դարապաս առնել «մեծա-ւորի ընդունելութեան պատրաստուիլ» (արդի արևմտեան գրական լեղւով դարպաս ընել կամ դարպասել «մէկի հետ սիրահարութիւն անել», ֆր. faire la cour ձևից թարգմա-նուած), դարպասպան «դարպասի պահա-պան» Ոսկիփ., դարպասցի «պալատական» Շապհ. 32։


Դարապետ, աց

cf. Դարապան.

• , ի-ա հլ. «դռնապան» Նոռաս ա. մնաց. ժե. 24. ժզ. 42, Կոչ. էջ 289, Մծբ. էջ 371, 391. Եփր. տնընդ. 43. Թէոդոր. խչ. 163, սրից՝ դարապետական «դժոխքի դռնապա-նին պատկանող, սանդարամետական» Թէո-դոր. խչ. 161։-Դարապետ բառը յետոյ գոր-ծածութիւնից ընկնելով՝ տեղ տեղ սխալմամը գրուած է դարանապետ և կարապետ (սրանց սրբագրութիւնը տե՛ս Վարդանեան և Նո-րայր, ՀԱ, 1913, 296)։-Բառ. երեմ. էջ 74 մեկնում է «հարիւրապետ», հետևցնելով ղար «հարիւր տարի» բառից! իր աղբիւրն է անշուշտ Փիլ. ել. 500 «Եթէ զօրագլուխն ոչ իցէ ընդ նոսա, երկրորդ իշխանք և դարա-պետք և դասապետք լինելով՝ զերկրորդսն մատուզանեն պէտս»։


Դարաւանդ

s.

height, eminence, precipice;
eyebrow.

• = Կազմուած է դար «բարձրութիւն» +ւանդ բառերից. հմմտ. սարաւանդ, գահաւանդ, բարձրաւանդակ. աւելի ընդարձակ տե՛ս այս բառի տակ։

• տութիւնը և ընդունում միայն բառի վերջի մասը՝ -ւանդ =պրս. band։ Հիւնք. դար բառից -ւանդ մասնիկով։


Դարբին, բնաց

s.

forger;
brasier;
lock-smith;
ironmonger.

• , ի-ա հլ. «երկաթագործ» ՍԳր. Վեցօր. 197. Եփր. Բ. կոր. 113, «ԴՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս.։ Բուն և հին իմաստն է «վարպետ. աոհեստա-ւոր», ինչպէս ցոյց է տալիս դարբին պղնձոյ «պղնձագործ» Ծն. դ. 21, որից՝ դարբնել Ոսկ. մ. բ. 24, դարբնութիւն Եզն., դարբնոց Վեցօր. դարբնական Փիլ., դարբնաքար Խոր. արծր., դարբնիչ Նոննոս., դարբնոցապետ (նոր գրականի մէջ). առանձին հետաքրքրա-կան ձև է դարբնայք «դարբիններ» Ճառընտ.։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

• (յետնաբար ի-ա հլ.) «պատգա-րակ, մահճակալ». մէկ անգամ գործածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ «Հրա-մայեաց բերել դարգիճս երկաթիս և ընկե-նուլ ի վերայ կայծականց հրոյ ի վայր զե-րեսսն» (ըստ Վարդանեան, ՀԱ, 1920, 453). այս օրինակը գործածուած է վկայաբանա-կան մի պատառիկում, որ հրատարակեց Ա-կինեան, Աբերկ. էջ 47։ Չորս անգամ էլ գըտ-նում ենք յետնաբար գործածուած. Յայսմ. յունիս 6. Յայնժամ բերին դարգիճս երկաթի և կրակացուցին զայն որպէս զհուր և արկին զսուրբն ի վերայ զերեսն ի վայր. Վարք և վկ. Բ. էջ 314-5. Բերել դարգիճս երկաթիս... մինչև շողանալ դարգճացն... առնուլ զնա ի դարգճացն։ Բարդութեամբ էլ ունինք դար-գընակալ «պատգարակի վրայ բարձուած (հիւանդ)» Կոչ. 382 (տպ. դարկնակալ), սարգճաձև (կամ դարկնաձև) «պատգարակի ձևով» Վանակ. ուրախ. «խոշոր հիւսուածով» Մովս. Երզն.։


Դարման, ոց, ից

s.

cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ դնում է իբր պրս. տէրման, բայց սրա հետ յի-շելով նաև թիյմար ձևը։ ՆՀԲ պրս. տա-րու, տէրման։ Պրս. darmān ձևը դնում են նաև Böttirh Rudim 38, ZDMG. 1850, 353 ևն։ Canini, Et. etym. 144 նոյն ընդ հյ. դեղ։

• ՒԻՌ.-Պահուած է «1. դեղ, ճար» և 2. «լարդ» իմաստով. -առաջին իմաստով են՝ Երև. Տփ. դարման, Ախց. Մշ. Ջղ. դ'արման, Ալշ. Մկ. Վն. դmրման, Հմշ. դէրմօն, իսկ երկրորդ իմաստով են՝ Ննխ. Տփ. դարման, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. դ'արման, Ոզմ. դ'mր-ման, Ագլ. դm՛րմmն, Մկ. տmրման, Գոր Շմ. Սլմ. տmրմmն, Ղրբ. տե՛րման, Մրղ. տmռմmն, Հմշ. տարմօն։ Նկատելի է սրանց մէջ յատկապէս նախաձայնի տարբերութիւ-նը. «դեղ» իմաստով դ, իսկ «յարդ» իմաս-տով դ՝ կամ տ. սրանից հետևում է, որ դար-ման «դեղ» նոր փոխառութիւն է գաւառա-կաններում, իսկ դարման «յարդ» բնիկ է։ Նոր բառեր են՝ դարմանագող «յարդգող, ծիր կաթին», դարմանանոց «յարդանոց», դար-մանել «ձիին յարդ տալ»։ Բառի այս նշանա-կութեան հնագոյն վկայութիւնները հետև եալներն են. «Իբրև ոչ գտաւ խար երիվարաց զօրուն բազմութեան դարման կերակրոյ մին-չև ի մէջգիշեր» Ագաթ. § 42 (Meillet, JAs. 1910, 465 դարման կերակրոյ բառերը հա-մարում է յետին միջարկութիւն, իբրև բառա-տրութիւն խար երիվարաց բառերի. յունարէ-նում այս միջարկութիւնը չկայ).-«Ի խոտոյ է դարման չորքոտանեաց» Վեցօր. 83.-«Որ ռարօտն արմոջ նախ ինքեանք ուտէին... և զմնացեալն յինքեանց զընդ գետինս հարեալ-սըն զդարմանսն... թողուին հօտին» Նար. երգ. 330.-«Եւ զդարման երիվարացն, զոր ընկենոյր» Ուխտ. Ա. էջ 82։ Այս իմաստից է նաև դարմանոց «յարդանոց» Անկ. գիրք ա-ռաք. 125, 127։


Դարում, այ

s.

end, term, limit.

• , ա հլ. «հարաւ, հարաւակողմ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Նար. խչ. էջ 385 «Ի կողմանն աջոյ կայից հիւսի-սոյ... ունի զառաքեալսն տիրապատիւս և զԼուսաւորչին սուրբ դաւանարանն. իսկ ըստ հարաւոյ դիմաց դարումայ՝ զեբրայեցի ընտ-րեալ պատանին ոմարտիրոսն Աբռլմը-ւեհ»։


Դաւաճան, աց

adj. s.

adj. s. fraudulent, fallacious, disloyal;
impostor;
felon, cheat, prevaricator, sycophant, traitor.

• , ի-ա, հլ. (յետնաբար նաև և հլ.) «նենգող, դարանակալ, խաբող» ՍԳը որից՝ դաւանանք «դաւ, խաբէութիւն» Նխ. ել. Ճառընտ., դաւաճանել Ել. գ. 22, դաւաճա-նութիւն ՍԳր. ևն։


Դդում, դդմոյ

s. bot.

pumpion;
calabash, gourd;
— դառն, colocynth, colo-quintida.

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. դ'դ'ում, Ալշ. դ'տում, Երև. դ'ըթում, Հմշ. տրթում, տընթում, Ասլ. դ'թիւմ, Տիգ. թթում, Ռ. թու-թում, Ոզմ. դ'ըդ'ում, Հճ. դ'ը'դ'դ'ում, Զթ. դօ-դ'օմ, դ'օդ'ոմ, Մկ. Սլմ. Վն. տտիւմ, Մրղ. տիւ-տիւմ, Ագլ. դընդո՛ւմ, Ջղ. դ'ընդում, Հին Ջղ. դընդըմ։-Նոր բառեր են՝ դդմակ, դդմոց, դդմիլ, դդմեցնել։


Դելփին, փինաց

s.

dolphin, porpus.

• , ի-ա հլ. (Եզն. ունի առանց սրղ-ման դելփինաց) «ծովային մի մեծ ձուկ է» Եղն. Առ որս. գրուած է նաև դլփին Վեզօռ. 138, 141. Մագ. թղ. 215. Ածաբ. նոր կիր., տլփին Յայսմ., դելփիս, դլբին Նեղոս 650. թելփին, տլբին։-Նոր գրականում ընդու-նուած ձևն է դլփին։


Դեկան

cf. Դահեկան.

• «մի տեսակ դրամ». «Ի. ներս չկայ մէկիկ դեկան» Շնորհ. առ. «Եւ դեկան ոսկի 30 հազար» Սմբ. պտմ. 1856, էջ 12 (հրտր. Շահն. էջ 36). «Ետ Աշոտայ լռ դեկան» Սամ անեռ. էջ 206. «Գնա՛, բե՛ր դեկան մի» Վրդն. առ. 33. ընդհանուր «դրամ» իմաստն ունի Անսիզք, էջ 75 «Փոխտուն ի սնիկ լինի և ուզենայ զիր դեկանն»։


Դեհ

s.

side, part;
cf. Կողմն.

• ԳՒՌ.-Երև. դ'իհ, Զթ. դ'ը'հ, Տիգ. թէհ, Վն. դեխ, Սլմ. թեխ, Մրղ. թէխ «դէպի», Ագլ. դի, Ակն. Խրբ. Կր. Սեբ. դ'ի Պլ. դ'ի, թի, Հմշ, Ննխ. Ռ. թի, Ալշ. դեն, Մշ. դ'են, Տփ. թէն.-առհասարակ պահուած են միայն առդին, անդին, մէկդի, չորսդին, ո՞րդի ևն (նաև քո-վընտի՝ ըստ Այտընեան, Քնն. քեր. 338) ձևե-րի մէջ, բայց առանձին գոյութիւն չունին. հմմտ. Ակն. օնթի, օթդի «անդին», Ախց. աս-տին, անթին, Հմշ. իսթուս, ինթուս ևն. յոգ-նակի ձև է դհարէնք Երև. «կողմերը, կողմե-րում»։ Նոր և կարևոր բառ է դեհվտիլ Մշկ. «պահվտիլ»։


Դեհպետ

cf. Դեհկան.

• «կուսակալ, իշխան աշխարհի» Եղիշ. Բ. էջ 26. դրուած է նաև դեհապետ, ղե-հեպետ (Հին բռ.), որից անդնղեհպետ «դժո-խային անդունդների պետը, դև» (իբր ան-դընդադեհպետ) Երզն. քեր. ուրիշ գործածու-թիւն և վկայութիւն չկայ։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),

• = Բոլորն էլ բնիկ հայ բառեր են, որոնք հաւաքւում են դեղ և դալ արմատների շուրջը. սրանք էլ ծագում են հնխ. dhel-արմա-տից, որի ձայնդարձներն են dhol-, dhl-. հմմտ. յն. ϑαλλω «ծաղկիլ, կանաչիլ, տե-րևներով ու պտուղներով զարդարուիլ (ծա-սի)», ϑαλλός «ընձիւղ, նոր ճիւղ», ϑαλερός «ծաղկած, դալար, թարմ, մատղաշ, ուժեղ», ϑαλος «ընձիւղ», ϑαλλια «ձիթենու հիւղ», ἐი.-ϑηλής «բազմաճիւղ, աճուն», εῦ-ϑαλής կամ εν-ϑηλής «բերրի, աճուն», միռլ. deil «ճպոտ». կորն. dele «ճպոտ, ճիւղ», բրըտ. delez «ճպոտ», հբգ. tolun «ողկոյզ», toldo և գերմ. dolde «գագաթ՝ վարս ծառոց», աւսան. dal' (կտր. dola) «ընձիւղիլ» (Walde, 472, Boi-sacq, 332)։ Հնխ. dhel-կանոնաւորապէս տալիս է հյ. դեղ, հնխ. dhl->հյ. դալ, իսկ հնխ. dhol-ձայնդարձը հայերէնի մէջ ներկայացուցիչ չունի. Pokorny, 1, 825։-Հիւբշ. 438։

• ղեղին, դալուկ բառերի հետ՝ դալ. դաղ արմատից։ Canini, Et. étym. 144 պրս. dāru «դեղ»։-Մառ, ЗВО, 5, 319 զնդ. viša «թոյն» ձևի հետ։ Հիւնք. պրս. թէրէ «խաւարտ, բանջար»։ Հիւբշ. 438 դալար բառը մեկնում է յն. ϑαλερός ևն, իբրև դալ-ար. իմ առաջարկութեամբ ընդունեց նաև դեղ բառի մեկնութիւնը՝ IF, Anz-10, 45։ Ամբողջ ընտանիքի մեկնութիւնը վերի ձևով տուած եմ նախ Բազմ. 1898, էջ 370-371։


Դեղեխ

cf. Դաւաճան.

• «ջուրը շարժելով պղտորելը». ար-մատ առանձին անգործածական, որից ու-նինք հին և ընտիր մի բառ՝ ղեղեխեալ «ծր-փուն, շարժելով պղտորուած (ջուր)». մէկ անգամ գործածում է Վեցօր. գ. էջ 62 «Որ ի ներքո երկնից մնացին ջուրքն... պղտո-րեալք և դեղեխեալք են... և այսք չարք գան (տպ. գոն) հանգչին ի վերայ նոցա» (յն. ախ-տից յուզմամբք ծփեալ)։ Նոյն բառը ունի նաև Վրդն. ծն. «Ջուրքս որ առ մեզ են, դեղե-խեալք են և դիւաբնակք»։ Վրդն. սղ. ճխը. էջ 503 գրում է դեխեխեալ. «Կարծեցին ոմանք ռանական գոլ զջուրն զայն և լուսափայլ, և ղներքինս ջուր դեխեխեալ և դիւաբնակ»։ Այստեղ են պատկանում նաև ղեղեխանք «անհանդարտութիւն, տան մէջ խռովութիւն» Կոստ. երղն. 150 (ըստ ՆՀԲ նոյն վկայութիւ-նը կայ նաև դեխեխանք գրչութեամբ՝ Ոս-կիփ.), դեղեղ «դաւաճան, նենգաւոր» Բառ. երեմ. 76, դեղեխ «դաւաճան» ԱԲ, դեղեխի։ «կրքոտ՝ անհանդարտ բնաւորութիւն ունենալ» Վրք. հրց. (Որ սեաւ մաղձն յոլով է՝ սեաւ ն պրնկնոտ լինի երեսն... դեխեխի յոյժ և քինա-կան լինի), դեղեխիչ «խռովարկու» Մանդ. էջ 217։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործա-ծաւած եմ գտնում վատ ածականների մի շար-բում. «... ուռուցկոտ, դէղաւոր, դեղամոր, դե-ղեխիչ, գոռոզ...» (տպ. դեղխիչ, իսկ նոյնը Մանդ. սիր. 23 գեզախին, այսպէս ուղղելի՝ ըստ Նորայր, Կոստ. Երղն. 194)։


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

• = Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։

• Առաջին անգամ ԳԴ դնում է պրս. darzi բառից փոխառեալ։ Պրս. և ասորի ձևերին են կցում Böttich. Horae aram 29, 40, Arica, 76, 250, Lag. Urgesch. 943, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Հիւբշ. Arm. Stud. 26 վարանման մէջ է դերձակ, դերձան, բայց մանաւանդ հանդերձ բա-ռը բնիկ, թէ փոխառեալ ընդունելու հա մար, իսկ Arm. Gram. 140 համարում է փոխառեալ։


Դզի

s.

courser.

• ՆՀԲ «նոյն ընդ բառիս ձի կամ ընդ պրս. դուսէն» (իմա՛ պրս. [arabic word] tay-san, tosan «վայրի ձի. 2. երիվար», բայց աւելի յարմար պիտի լինէր պոս- [arabic word] tosa «սնուցեալ կենդանի, թէ ձի իցէ և թէ այլ»)։