Definitions containing the research ցոյց : 1584 results

Հոր, ի, ից

s.

son-in-law.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ հիւր բառից կամ հօր սեռաևա-նի՞ց։ Նման է հնչում յն. πόσις ς «փե-սայ», բայց կապ չունի, որովհետև ցե-ղակիցները (հմմտ. յն. πότνια «տի-րուհի», լիթ. páts «փեսայ», սանս. pá̄t-nī «տիրուհի», գոթ. brūϑfaϑs «նշանա-ծը») ցոյց են տալիս, որ հնխ. արմատն է pot-։


Հու

s.

purulent blood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. ❇ hū «թարախ» բառից. հմմտ. ︎ [arabic word] ❇š︎︎︎ [arabic word] ︎ [arabic word] in jarāhat-rā hū burda ast. va'nī ab dar andarūnas uftād «այս վէրքը հու է կապել, այսինքն մէջը ջուր է հաւաք-ուել» (Vullers). բառս կարդացւում է նաև hav, որ սխալ է, ինչպէս ցոյց են տալիս նախ հայերէնը, և երկրորդ՝ քրդ. ❇ heu «փտախտ, gangréne»։-Աճ.


Հուն, հնի

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. pont-ձևից. ցե-ռաևեռնեոն են սանս. pánthā̄s (սեռ. pa. paϑō» «ճամբայ», հպրս. paϑim (հյց.) «ճամռայ», (պհլ. ❇ pand և պրս. [arabic word] ︎ pand ստացել են «խրատ» իմաստր. Horn § 330). օսս. fāndag, fāndag «ճամբայ, փո-ղոց», յն. πόντος «ծով», πατος «շա-ւեռ», լտ. pons «կամուրջ, ճահիճի մէջ բաց-ուած կածան» (որից ֆրանս. pont, իտալ. ponte «կամուրջ»), հսլ. pati և հպրուս.* pin-tis «ճամբայ», սերբ. pút, ռուս. nуть «ճամ. բայ». բոլորի արմատն է հնխ. pent-«գալ, երթալ», ինչպէս ցոյց են տալիս հբգ. fendo «հետիոտն», funden «շտապել» ևն. այս pent-արմատի ձայնդարձն էր pont-, որ գտնում ենք յատկապէս յն. և լտ. ձևերում. հայերէնի մէջ վերջաձայն t-ի անկումով և ռնգականի մօտ o ըստ օրինի ու վերածուե-ւով՝ յառաջացած է կանոնաւորապէս հուն ձևը։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. զնդ. pərətu-«կամուրջ» և pəšu-«հուն», յն. πόρος «հուն, ճամբայ, շաւիղ» ևն հնխ. per-«անցնիլ» արմատից (Walde 598, Boisacq 803, Ernout-Meillet 751, Trautmann 205, Pokorny 2, 26)։-Հիւբշ. 468։


Հուպ, հպոյ, հպի, ից

adj. prep. adv.

near, nigh, close, adjacent;
near, close to, by, by the side of;
—, ընդ —, — ընդ, — առ —, ի հպոյ, near, close, at hand;
by and by, shortly, soon, very soon, in a short time;
— լինել, երթալ, մատչել, to be near, to approach, to draw near, to go or come near to, or towards, to go closer to;
to touch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sub-ձևից. սրա ամենամօտիկ ժառանգներն են լտ. sub «տա-կը, ըստ, մօտիկ, մերձ, առաջի, տակից, դէ-պի, վրայ», subeo «հուպ լինել, մօտենալ» ումբր. sub-«տակը»։ Այս sub-ձևը կազ-մուած է հնխ. upo նախդիրից, որի վրայ ա-ւելացել է eks-նախամասնիկը, կրճատուե-լով նրանից ek-մասը. իսկ uрo նախդրի տեղ դրուած է իր ձայնդարձր ub-, որի հա-մար հմմտ. յն. ἀπό, լտ. ab։ Ընդհանրա-պես կարծւում էր, թե այս ամբողջ ձևափո-խութիւնը կատարուած է լատինականում. բայց հայերէնի համեմատութիւնը ցոյց է տալիս՝ որ նոյն իսկ նախալեզուեան շռնա-նից է։ Միւս լեզուները ունին միայն հնխ. upo ձևի ժառանգները. ինչ. յն. ὸπό «տա-կը», ύπερ «վրայ», սանս. զնդ. հպրս. upa «առ, կողքին, դէպ, մերձ», գոթ. uf «տակը, վրան», հբգ. oba, ubar, ul, uf, հիսլ. upp, անգսք. up, upp, հիռլ. fo, կիմր. quo-, գալլ։ vo-«տակը» ևն. նաև լտ. super «վրայ», ումբր. super «վրայ» (Walde 748, Boisacq 1005, Pokorny 1, 192)։


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ յն. ἰρις ձևից փոխառեաւ ևն համառում։ Lag. Arm. Stud. § 1291 հանում է հիր բառից և միանցելով հյ. խիր «մեխակ», պրս. [arabic word] xir և լն. ἰρις ծաղկանունների հետ, ենթադրում է, որ նոյն բոյսը Չինաստանից է ծագել և անուան հետ միասին դէպի Արևմուտք է տարածուել. սրան ապացոյց է հա-մարում պրս. xīr-i xatāyī «Ջինական խիր. սև մեխակ» յորջորջումը։ Հիւբշ. 351 և 516 բաժանելով յունարէնից կը-ցում է կասկածով խիր<պրս. xīr բա-ռին։ Հիւնք. պրս. հիւրուք (իմա՛ [arabic word] hurūk, որ սակայն բնաւ չի յարմարում, որովհետև, նախ նշանակում է «ծոր. barbaris» և երկրորդ՝ ձևով պիտի տար հյ. *հրուկ կամ *հրոյկ) և խիրու «ծա-ղիկ ինչ կարմիր»։


Հնար, ի, ից

s. rhet.

means, way, expedient;
way, egress;
resource;
solicitude, utmost diligence;
industry, invention, ingenuity;
deceit, artifice, insidiousness, fraud, trick, intrigue;
style, method;
—ք պատերազմի, stratagem;
—ք հայթայթանաց, remedy, means, way;
—ք բժշկութեան, remedy, cure, medicament, medicine, physic;
չարարուեստ, չարիմաց, ճարտարիմաց or խորամանկ —ք, artfulness, craft, shuffling, artifice, cunning, dodge, intrigue, wiles and shifts;
—ս հնարել, խորհել, իմանալ, ի —ս հայթայթանաց մտանել, to bethink oneself of a device or expedient, to tax one's ingenuity, to contrive, to adopt or employ means to;
հնարել ումեք —ս, to deceive, to cheat, to dwindle, to defraud;
to plot, to machinate;
իմանալ զամենայն —ս, to be fertile in expedients;
յանհնար —ս մտանել, to be wavering, irresolute, to vacillate, to hesitate;
to know not which way to turn oneself;
զամենայն —ս հնարել, ի զանազան —ս մտանել, to bend all one's mind to, to task all one's powers of ingenuity and application, to do one's utmost, to use one's utmost endeavours, to do all or any thing one can, to strive with might and main, to try every art, to leave nothing untried, to leave no stone unturned, to move heaven and earth;
որպէսի —ս եւ իմանայցէ ոք, whatever artifice one may employ;
բիւր ազգի ազգի —ս հնարէր, he used a thousand stratagems;
—իւք իմն ուղղեցի, I found means to rectify;
enthymeme;
v. imp. — է, — ինչ իցէ, it is possible, it can be done, it may be;
չէ —, չիք —, չիք ինչ —, it is impossible, it can't be;
it is done;
եթէ գոյր —, if it were possible;
որքան — է, as much as possible, as much as one can;
— էր նմա, he could have done it;
որ —դ ես անհնարից, Thou, to whom nothing is impossible.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ճար, միջոց, վարպետ ելք. կարելիութիւն, մի խելք բանացնելը» ՍԳր. եզն. Մծբ. Կոչ. «մեթոդ» Սահմ. Անց. պորփ. որից են հնար է, հնար չէ «կարելի է, կա-րելի չէ» Սգր. Ոսկ. ա. թես. ը. Կոչ. հնարել կամ հնարիլ ՍԳր. եզն. Կոչ. հնարալ Ոսև ա. տիմ. հնարաւոր ՍԳր. Կոչ. Ոսկ. հնարո-ղութիւն Եզն. հնարին Կոչ. հնարագէտ Ոսկ. ես. Վեցօր. հնարագիտութիւն ՍԳր. եոն հնարագիւտ Սեբեր. եզն. հնարակերտ Եւա-գըր. հնարացոյց Սեբեր. անհնար ՍԳր. Ա-գաթ. անհնարին ՍԳր. Կոչ. Ագաթ. բազմա-հնար Եսթ. ժզ. 13. Փարպ. դիւրահնար Փարպ. բարեհնար Ոսկ. յհ. ա. 42, ևն։ Հին հայերէնում շատ անգամ բառս անեզական էր, այս պատճառով նոր գրականում (յատ-կապէս արևմտեան) ասւում է հնարք։


Հոգի, գւոց

s. adv.

soul, spirit, ghost;
the Holy Ghost, Paraclete;
spirit, angel;
soul, person, individual;
soul, breath;
soul, spirit, life, heart;
wind, breath;
sprite, fiend, goblin;
soul, essence, motive, principle, spirit;
meaning, character, spirit;
desire, genius, turn of the mind, disposition, inclination;
երկնային, աստւածային, վեհ, անմահ —, celestial or blessed, divine, sublime, immortal soul;
դիւցազնական, առաքինի, գեղեցիկ, ազնուական, դիւրազգած —, heroic, virtuous, high or elevated, noble or great, tender or sensible mind, soul or spirit;
նուաստ, անարգ, յուզեալ, մոլորեալ —, mean or grovelling, low, vile or ungenerous, troubled, erring spirit or mind;
— բանական, զգայական եւ տնկական, rational, animal and vegetable life or existence;
— իմաստութեան, intellect, spirit of knowledge;
— բանաստեղծական, poetic fire, genius or enthusiasm;
—ք հրեղինաց, heavenly spirits, spirits of light;
—ք խաւարի, spirits of darkness, devils;
հրաժարեալ —ք, the dead, the defunct, the deceased;
դատապարտեալ —ք, the damned;
խաղաղութիւն հոգւոյ, tranquillity or peace of mind, hearts ease;
վեհանձնութիւն հոգւոյ, magnanimity, generosity;
կարողութիւնք հոգւոյ, the faculties of the soul;
հոգւով, in spirit;
spiritually;
feelingly, warmly;
—ք իբր հարիւր հազար են ի քաղաքին կարնոյ, there are a hundred thousand souls or inhabitants in the city of Erzerum;
ճշմարտութիւն է պատմութեան —, truth is the soul or life of history;
մարմին ջանայ հակառակ հոգւոյ եւ — հակառակ մարմնոյ, the flesh is at war with the spirit, and the spirit with the flesh;
խաղաց — տեառն ի վերայ նորա, the spirit of God fell upon him;
սիրել ամենայն հոգւով, to love with all one's heart or soul;
աւանդել զ—ն, to render or give up the ghost, soul or spirit;
փչել, հանել զ—ն, to expire, to die;
աղօթել վասն հոգւոցն ննջեցելոց, to pray for departed souls;
հանգուսցէ տէր զ— նորա, God rest his, her soul;
cf. Ոգի;
հոգւոյ տուն, guest's house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ուտ. հօքապարցու «հոգաբարձու», հօքօց «մեռելի վրայ հոգոց ասելը», հօքοց փէստէսուն «հոգոց ասել տալ», վրաց. ოკუცი օքուցի «մեռելի վրայ հոգոց» (ունի Գրի-շաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 246. հաղորդեց Գ. Ասատուր)։ Հայերէնի՞ց է փոխառեալ գնչ. ogi (եւրոպական գնչ.) «սիրտ, հոգի, քաջութիւն», ongi «սիրտ, հա-կում, կամք», gi (Ասիական գնչ.) «կեանք, հոգի, միտք», ogi dava «հոգին տալ, հոգևն աւանդել, մեռնիլ»։ Պատկ. Дыraны, էջ 42 յիշում է բառիս զանազան ձևերը, ինչ. ogi, odi, odhi, vodi, godi, goti, dzi, ži, gi ևն, «հոգի» իմաստով։ Այս բառերը զանազան ձևով են մեկնուած. այսպէս՝ մի կողմից Pott. II. էջ 216 դնում է սանս. jiva, հին-գուստ. ❇ ǰi «կեանք, հոգի» բառից. նոյն-պէս և Ascoli, էջ 18-19. Paspati է» 394 ցոյց է տալիս որ սանս. ǰiva ձևի հետ պէտռ է կապել գնչ. ǰibe «կեանք». իսկ գնչ. ogi բառը սրա հետ կապ չունենալով՝ կցւում է an'ga «անձն» բառի հետ. բայց սրան էլ ա-ւելի մօտիկ է գտնում գնչ. ongi «սիրտ, կամք, հակում»։ Սրանց հակառակ միւս կող-մից Müller SWAW 66, 278 ընդունում է թէ գնչ. vod'i յառաջանում է հյ. ոգի բառից։ Մի ընդարձակ քննութիւն Mordtmann-ի և Pott-ի կողմից՝ տե՛ս ZDMG 1870, 681-103, ուր գնչ. ogi փոխառեալ է դրւում հյ. հոգի բառից։ -Պատահական նմանութիւն ունին ֆինն. henki, էստ. hifg, լապ. hoeg և ճապոն. ❇ ki «հոգի, ոգի», անդի xek'a, hek'a, կար. xek'oa «մարդ, անձ»։-Տե՛ս նաև վար բառի տակ։


Հրովարտակ, աց

s.

edict, decree;
գիր —ի, chronicles, annals;
— առնել, հանել, to issue a decree;
—ս առնել, to make or publish edicts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մեզնից է փոխառեալ վրաց. როარტაკი րոարտակի «հրովարտակ». այս-պէս համարելու պատճառներն են՝ նախա-ձայն f-ի կորուստը վրացերէնի մէջ, որ մի-այն հայերէն հ-ի միջոցով կարող է լինել, և երկրորդ՝ պհլ. av խմբի դէմ վրաց. ո, որ նոյնպէս հյ. -ով խմբից է յառաջացած. ուղղակի պահլաւերէնից փոխ առնուելիս պի-տի ձևանար վրաց. *փրավարտակի։ Հայե-րէնից փոխառեալ լինելու աւելի զօրաւոր ա-պացոյց է տալիս վրաց. ჭროარდაჯი հրոարդագի գրչութիւնը, որ տալիս է Մառ, Иппoл. 68։


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Մեկնութիւնը անծանօթ է։ Հնդևրոպա-կան լեզուների մէջ «ձախ» բառը ենթարկ-ուած էր tabou-ի և այս պատճառով է որ այս գաղափարի համար չկայ նրանց մէջ մի և ընդհանուր ձև։ Գլխաւորապէս երեք անջատ խմբակներ կան. 1. սանս. savvā-, զնդ, haoya-, հսլ. šuyi.-2. հսլ. lëvu, յն. λαιός, լտ. laevos.-3. յն. σϰαιόῦ, լտ. scaevos և լիթ. kairē? սրանցից ջոկ կան նաև մասնա-ւոր ձևեր և դարձուածներ, որոնք ցոյց են տալիս թէ ինչպէս ամէն մի լեզու աշխատել է ուղղակի չարտասանել այս բառը և կողմ-նակի միջոցներով անուանել. ինչ. լն. εύώνυμος, άριστερός, զնդ. vairyāsiara-ևն. այսպիսի կղզիացեալ մի ձև է նաև հյ. ձախ (տե՛ս Meillet, Interdictions de vocabulai-re, էջ 18)։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։


Ձիր, ձրից

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēr-արմատից, սրա հետ հմմտ. յն. γάρις (սեռ. γάριτος) «շնորհք, հաճոյք, ուրախութիւն, բարեհաճու-թիւն, յարգանք, երախտագիտութիւն, վար-ձատրութիւն, թոշակ», γαρίεις «շնորհա-լի», χαίρω «հրճուիլ, ուրախանալ», χαριτόω «երկնաձիր շնորհներով լցնել», լտ. horior, bor(iltor «քաջալերել, ոգևորել», օսկ. hê-rest «կամի», սանս. háryati «ախորժիլ, ցանկալ», զնդ. [arabic word] zara «ձգտում, փա-փագ, նպատակ», հբգ. ger «ցանկացող». գոթ. gairnjan «ցանկալ», գերմ. gern «հա-ճոյքով, ախորժանօք» ևն (գերմանականից փոխառեալ է ֆինն. kernas «հաճոյքով, մե-ծաւ ուրախութեամբ» Kluge, էջ 176)։ Այս բոլորի արմատն է հնխ. g'her, g'herei-«ցանկանալ, կամիլ, ախորժիլ». հայերէն ձիր ծագում է g'hēr-ձևից. բայց ունինք նաև ձերել, որ եթէ ուղիղ գրչութիւն է, ցոյց է տալիս բուն g'her-արմատը։ Մեր բառի հետ նշանակութեան կողմից յատկապէս կապւում է յն. γάρις «շնորհք, վարձատ-րութիւն». իսկ «ձրի» առման համար հմմտ. լտ. grātus «ախորժելի», gratia «շնորհք», grātis «ձրի» (Boisacq 1047, Walde 369, Ernout-Meillet 438-9, Pokorny 1, 601)։ -Հիւբշ. 470։

Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ծիրվա «պատարագ», ցարիելի, ցարիե-րի «ձրի»։ (Սրան հետևելով Չուբինով՝ նոյն վրաց. բառի դէմ դնում է հյ. ցի-րել (իմա՛ ձիրել). նոյնպէս նաև Schif, ner, Versuch uber die Thusch-Sprache, իրար է միացնում հյ. ցիրել, թուշ. ծիրօ և վրաց. ծիրվա «պատարագ»)։ ՆՀԲ ձիր «ի ձեռանէ պարգև, լծ. և յն. δῶρον γάρις, լտ. gratia», ձրի «ի սեռականէ բառիս ձիր, լծ. և ընդ զուր, ռմկ. զուրի, որպէս և ընդ յն. լտ. δωρεαν, gratis»։-Lag. Urgesch. 250 har «առնել, բըռ-նել» արմատից։-Մառ ЗВO 7, 74 զնդ. data «տոուած» ձևից, ինչպէս դիր=da-ta։ Müller, Armen. VI, էջ 4, л 35 և Meillet MSL 9, 54 դնում են յն. γά́ρς և լտ. grātia բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Այսպէս ունի նաև Հիւբշ. 470։ Բայց նորագոյն գիտունները լտ. gratia ևն բաժանում են յն. χάρις ձևից, որով-հետև օսկ. brateis, պալ. bratom ցոյց են տալիս որ լտ. ձևը պատկանում է հնխ. gšerā արմատին (տե՛ս Walde, էջ 352 և 369)։ Հիւնք. ձեռք բառից։


Ձմերուկ, րկի

s.

water-melon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Կազմուած է ձմեռն բառից, որին ապա-ցոյց է վրաց. საზამთრო սազասթրո «ձը-մերուկ», որ ծագում է საზამთრო սազամ-թրո «ձմեռնային», ზამთარი զասթարի «ձմեռ» բառերից։ Թէ ինչո՞ւ է այսպէս կոչ-ուած այս պտուղը՝ յայտնի չէ. բայց երևի թէ իր առատ զովացուցիչ ջրի պատճառով է, մինչև այսօր էլ գիւղացիք ծարաւ ժամանակ արտից մի ձմերուկ են քաղում և նրանով իրենց ծարաւն անց կացնում. հմմտ. թրք. [arabic word] qarpuz «ձմերուկ», որ Պօլսում ժռ ղովրդական ստուգաբանութեամբ մեկնում են իբր թրք. qar «ձիւն» + buz «սառոյց» բառերից։-Աճ.


Մտերիմ, րմի, մաց

adj. s.

intimate, cordial, confident, familiar;
favourite;
— ծառայ, true or faithful servant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է -րիմ մասնիկով, ինչպէս հաւատարիմ, ոխերիմ. յօդակապը (ե փոխա-նակ ա) ցոյց է տալիս՝ որ արմատի բունն էր -ի որով արմատը կլինի *մտի-։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագում է հյ. մրուր բառից, ինչպէս ցոյց են տալիս վերի «ծուխ» և «ամպ» նշա-նակութիւնները. հմմտ. նաև Եփր. վկ. արև (Սոփերք Ի. 91) «Օդք սուգ զգեցեալ բարկու-թեամբ շնչէին և ի պարզ յստակութենէն յա-րամուր (Սոփերք աւելացնում է և ի մրուր) և ի մրրիկ դառնային (Եփր. չունի ի մրուր)». -հմմտ. նաև Երև. մրրած «փոթորկուած, մրրկուած (ամպեր)». նմանութեամբ՝ «խիստ նաւոազած, գազանացած». (Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 495)։


Յակինթ, կնթի, թաւ

s.

hyacinth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. δάϰινϑος բառից, որ նշանակում է «յակինթ քարը և ծաղիկը», որի հետ նոյն են նաև լտ. hyacinthus «ծաղիկը», մբգ. ia-chant, գերմ. Hyacinth «քարը և ծաղիկը», ֆրանս. jacinthe «ծաղիկը», hyacinthe «ծա-ղիկը և քարը», լեհ. jachant, ուկր. և ՛ռուս. яx-онть, ասոր. [syriac word] уaqunda կամ [syriac word] уuqantā, պհլ. պրս. [arabic word] ︎ уākand, արաբ. պրս. թրք. և քրդ. [arabic word] yāqūt «յակինի քարը», ույղուր. ❇ yaqut, վրաց. օაკინთი իակինթի «ծաղիկը», იაგუნდი իա-գունդի «քարը» ևն։ Բառի բուն աղբիւրը Եգէական կամ Միջերկրեան է (Boisaq, էջ 996, Meillet Esq. lat. 86), որից անցել է ււնարէնին՝ նախ Fαϰινϑος ձևով, որ և յե-տոյ յոնիական մի բարբառում ստացել է նάϰινϑος ձևը (փոխառութեան ապացոյց է և -նթոս վերջավորութիւնը. հմմտ. Կորնթոս, լաբիւրինթոս)։ Յունականից փոխառեալ և լատինը, լատինականից գերմանականը ե գերմանականից սլաւականը (Berneker 443)։ Միջերկրականից են նաև սեմական ձևերը որոնցից արաբերէնը տարածիչն է զանազան արևելեան ձևերի։ Հայերէնի մէջ յակինթոս և յակինթ ձևերը յունարնէից են, աղութ արա-բերէնից է. միւսները ազդուած են ասորա-կանից։-Հիւբշ. 366։


Յոռի, ռւոյ, ռեաց

adj.

wicked, bad, defective, paltry, wretched, low, vile, sorry;
unseemly, detestable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ուոյ, -ռեաց) «վատ, գեշ» ՍԳր. Ոսկ. մտթ. և Բ. տիմ. զ. Սեբեր. Եփր. եբր. որից յոռեցուցանել Ոսկ. մ. բ. 12. յոռեգոյն Մծբ. յոռեակ Ոսկ. յհ. ա. 11. յոռութիւն ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 18, Եբր. Փիլիպ. Եռն. Եւս քր. Կիւրղ. ծն. գրուած է նաև ոռի Եփր. հա-մաբ. 51-52 (երեք անգամ). ռուն առմատն է *յոռ, որից յառաջացած է ի մասնիկով հմմտ. բարի, աղի, լեղի. այս պարզ *յոռ ձևն են ցոյց տալիս յոռանալ Ես. լգ. 19, Ել. ա. 7. յոռագոյն Սիր. լթ. 40. յոռացուցանել Եւագր. կայ նաև սեռ. յոռից (իբր ուղ. *յոռ ձևից) Պղատ. օր. ը. «Աստուածատեացք իսկ և յո-ռիցն թշուառականագոյնք» (յն. «յոռեացն յոռեգոյնք»). մինչդեռ յոռեգոյն ևն ծագում են յոռի ձևից։


Նապաստակ, աց

s. ast.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սեբ. նաբասդագ, Պրտ. լափուս-տագ, Զթ. լափուսդօգ, լափուսդոգ, Սլմ. Վն. լապըստրակ, Բլ. լապըստրագ, Տփ. լապուս-տրակ, Ոզմ. լապըզտըրակ, Մշ. լաբըստըրագ, Ալշ. լաբըզդըրագ, Ախց. լափըստրակ, Մկ լըպըստրակ, լըպըզտրակ, Երև. ալապըս-տրակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 159 ունի ալապաստրակ ձևը), Ագլ. ըլըպա՛զտրակ, Գոր. Ղրբ. ըլըբա՛ստրակ, ՀՋղ. ալապօստրակ (Kiggs, A vocabulary 96 իբր ժողովրդական ձև ունի նապստակ).-սրանց ներկայացուցիչն է լապըստկանք «նապաստակներ» կեղծ-Շապհ. 75, ուր ան-շուշտ յետին ձևափոխութիւն կայ։ Այս բո-լորի մէջ եղած ր ձայնը և ն>լ ձայնափո-խութիւնը ցոյց են տալիս, որ բառի հնագոյն ձևն էր *նապարստակ, ուր ր շչականից առաջ ջնջուեցաւ հայերէնի մէջ, իսկ բարբառնե-րում՝ տեղափոխութեամբ հեռանալով շչա-կանից՝ անկումից ազատ մնաց. միևնոյն ժամանակ՝ ն-ր տարանմանութեամբ դար-ձաւ լ-ր։


Յասմիկ, մկի

cf. Յասմին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *yāsmīk և yasmīn հոմանիշ ձևե-25-488 րից փոխառեալ. (առաջինը աւանդուած չէ, բայց անշուշտ գոյութիւն ունէր, ինչպէս ցոյց է տալիս հայերէնը. հմմտ. պրս. zamī և zamīn anguštari և angustarin կրկնակնե-որ)։ Բառիս իրանեան միւս ձևերն են պրս. [arabic word] yāsamī̄n, [arabic word] yāsmīn, բե-լուճ. yasmīn, աֆղան. yasmīn, vāsamīn «յասմիկ»։ Գտնւում է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] yasmā, յն. ἰάσμη, ἰάσμινον, լտ. jasme, jasminum, իտալ. gel-semino, ֆրանս. jasmin, ռուս. ясминъ, каcминъ. սպան. lazmin, azemin, նյն. γιασεμί, γιασουμί ևն (սրանք թրք. yasemi ձևի միջոցով)։-Հիւբշ. 198։


Մղձուկ, ձկի

s.

heart-break, anxiety, pain, pang, sore, anguish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շունչը կտրուիլ՝ խեղդուիլը» Բռ. ստեփ. լեհ. «խեղդող» Ադամ. 312. հների մօտ առանձին չէ գործածուած, բայց սրանից են հեղձամղձուկ Ագաթ. Վեցօր. մղձկել «խեղդել, խիստ նեղել» Ոսկ. մ. ա. 15. մղձը-մղձկուտ Վրդն. ծն. Պտմ. վրաց. էջ 80. Մխ. այրիվ. էջ 43 (տպ. մղծկուտ). կայ և մղընծ-կըտալ Բանք աղ. 183, 192.-«սև» նշանա-կութեամբ է գործածուած Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 17. «Զմղձկութիւն ծխոյն ի սպիտա-կութիւն շուշանի շրջեցեր»։ Բուն արմատն է մուղձ, ինչպէս ցոյց է տալիս հեղձամուղձ Կիր. էջ 176 (չունի ԱԲ) և այս արմատից են կազմուած մղձաւանջ «cauchemar» և մղձա-ժէտ «մղձաւանջ ունեցող» նորակերտ բա-ռերը։


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. მუმა մուշա, მუმაკი մուշակի «գործաւոր», მუმაობა մուշաոբա, მუმაკობა մուշակոբա «աշխատանք», სამუ-მაჟო սամուշավո «աշխատանք», მემუმავე մեմուշավե «բեռնակիր», მემუმავება մե-մուշավեբա «մի բան մշակել, воздьлывать, обработывать», ნამუმაკარი նամուշակա-րի, ნამუმაკევი նամուշակեվի «աշխատու-թիւն, հերկ», მუმობა մուոբա «ստրկութիւն, գերութիւն», թուշ. მუმა մուշա «գործաւոր», მუმოծ մուշոբ «գործ, աշխատութիւն», լազ, muša «բեռնակիր», ինգ. mušaabay, մինգ. vimušuat, museoba, սվան. limšav, limsae «աշխատիլ, աշխատանք», կաց. ինգ. muša «աշխատասէր», չէրքէզ. mišak «երկրագործ. մշակող», miši «ցանք, վարուցանք», ինչպէս տեռնում ենք, բառը կայ թէ՛ հիւսիսային և թէ հարաւային Կովկասեան լեզուներում! Հա-յերէնը կարող է մեկնուիլ -ակ մասնիկով, սակայն մշ-արմատը մեր մէջ գոյութիւն չունի, որ գտնւում է մուշ, միշ, մշ ձևերով Կովկասեան զանազան լեզուների մէջ և այն էլ աւելի ընդհանուր «աշխատանք, գործ» ի-մաստով, մինչդեռ հայերէնի մէջ «երկրա-գործ» նոյն գաղափարի մի մասնաւոր ա-ռումն է միայն։ Այս բոլորը ցոյց է տալիս՝ որ բառը Կովկասեաններից է անցած հայե-րէնի և ո՛չ թէ հակառակը։ Իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. գործ և գործել զեր-կիր «մշակել (հողը)», պրս. [arabic word] ranǰ-bar «նեղութիւն կրող»>թրք. renǰber, ռմկ. ռաշ-բար «մշակ, հողագործ»։-Աճ.


Մոյն

s. adj.

beauty, floridity, grace, loveliness;
beautiful, florid, lovely, graceful;
զ— տմոյն առնել, զ—ս ի տմունութիւն փոխել, to make beauty fade, to spoil, alter or ruin the beauty of.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նութիւն ունեցող»։ Հիւնք. կազմուած է դնում յն. μηνόω «յայտնել, ցուցանել, մեևնել», μηνυμα «ծանօթութիւն, զե-կուցումն» ձևով։ Տաշեան, Ագաթ. էջ 64 մոյն համարելով «բարի», երազմոյն հասկանում է «բարի երազոց մեկնիչ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 290 իբր պրս. երազ+ [arabic word] numūn «երազի ի-մաստը ցոյց տուող»։


Մուխ

s. fig. adj.

cf. Ծուխ;
temper;
proof, trial;
tempered;
steeled;
red hot, fiery, burning.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. smuqh-«ծխել, ծուխ» արմատից. ցեղակիցներից հմմտ. յն. σμნχω «քիչ և անբոց կրակով եփել կամ այ-րել, սպառել», հիռլ. müch «ծուխ», կիմր. mwg «ծուխ», կորն. mōk «ծուխ», բըրտ. mоug, mog «կրակ», moged «ծուխ», անգլսք. smooian, sméocan «ծխել», smoca «ծուխ», smiec «ծուխ, շոգի», անգլ. smoke «ծուխ, ծխել, մխալ», մբգ. smouch «ծուխ, շոգի». հհոլլ. smuucken «ծխել», գերմ. schmauch «թանձր ծուխ», schmauchen «ծխել», հոլլ. smoken «ծխել», smook «ծուխ», մ. հիւս. գերմ. smōken «ծխել, ծխով խեղդել, հեղ-ձամահ անել», լիթ. smáugiu, smáugti «խեղդել» և թերևս ռուս. cмуглыи «թուխ, սևորակ» =ուկր. smuhtyj (իբր «ծխագոյն»)։ Սրանց մէջ արմատը երևում է smeuqh-, šmeug-, smeugh-ձևերով. յատկապէս հմմտ. յն. σμδχω ձևի կտր. ἐομόγnν. որ ցոյց է տա-լիս γ-g ձայնը (Pokorny 2, 688, Boisacq 886, Kluge 429). տե՛ս նաև մուրկ։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մատռուակ, աց

s.

cup-bearer;
butler.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «մատուցօղ ըմպելեաց, իբր առուաց»։ Տէրվ. Նախալ. էջ 172 հնխ. madhu (իմա՛ médhu) «մեղր, մեղրա-ջուր» բառից, իբր մատու-ռա-կ։ (Իմաս-տի կողմից շատ յարմար է այս բա-ցատրութիւնը, որովհետև հնխ. médhu «մեղրաջուր»-ը գինի կամ արբուցիչ ըն-պելիք էր. հմմտ. սանս. mādhura «ո-գելից ըմպելիք», madya «գինի», mad-ra «ուրախութիւն», յն. μεϑύω «հառ-բիլ», μέϑυσις «հարբեցութիւն». μεϑίοϰω «հարբեցնել», զնդ. maδa-«ոգելից ըմպելիք», պհլ. և պրս. mar «գի-նի»։ Բայց ինչպէ՞ս պէտք է բացատրել ձևը, եթէ բառը լինէր բնիկ հայ. պիտի ունենայինք *մեդ-, իսկ եթէ իրանակա-նից լինէր փոխառեալ (ինչպէս ցոյց են տալիս ա ձայնաւորը և -ակ վերջավո-րութիւնը), պիտի ունենայինք հյ. մար-իրան. maδa-ձևի դէմ։-Աւելի փորձիչ է հնխ. mad-«խոնաւանալ, թաց լինել, mattus «հարբած», սնս. mádati «հար-ռիլ» ևն (Boisacq էջ 598, Pokorny 2, 230), բայց բառիս -ռուակ վերջաւորու-թեան պատճառաւ անյարմար)։ -Յա-կոբեան, Բիւզանդիոն л 743 եբր. միզ-րաք «աման, տաշտ, գաւաթ», արաբ.


Մարագ, ի

s.

hayloft.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. marak, merek «յարդ կամ խոտ պահելու տեղ» (Justi, Dict. Kurde էջ 395), Կիւրին. mark'w (Schiefner, էջ 232բ). թրք. գւռ. Կր. merek (Բիւր. 1898, 627), Եւդ. ❇ [arabic word] mārāk «յարդանոց» (Յու-շարձան, էջ 330 ա), Իմերխեվի լեզւով me-regi «մարագ» (Մառ, Teксть VII, էջ 82) և մինգր. მარაკა մարակա «այծի փարախ» (վերջինը դնում է Kипաидзе, Гpaм. ммигр. яa. CII. 1914, էջ 276)։-Թուրքերէն բառի հայերէնից փոխառեալ լինելուն ապացոյց է այն, որ գործածական է միայն Փոքր-Ասիոյ բարբառներում և չկայ ո՛չ Օսմանեան գրա-կան լեզուի մէջ (չի յիշում Աբիկեան, Ըն-դարձակ բառարան տաճկ.-հայ. Պոլիս 1892, էջ 542բ) և ո՛չ էլ որևիցէ արևելեան թուրք կամ թաթար բարբառում (չի յիշում Будa։ говъ, Cpaвнительныи cловарь турецко-та-тарcк. нарвчιи, էջ 224, 414)։


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ հանում է մոգ բառից։ Lag, Re-liqq. gr. 83 եբր. [hebrew word] ngr «հոսիլ, հեղուլ» արմատի հետ, որ մերժում է Lao Arm. Stud. § 1443։-Karolides Γλ. συγϰρ. 91, 190 մեր բառին է կցում կապադովկ. յն. ϰαρϰάλτζα «առասպե-լական հսկայ»։ Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 392 լատ. Mercurius «Հերմէս» ռառից։ Patrubány SA 1. 217 սանս mārg «կանխատեսիլ»+հյ. ար (իմա արար)+ է յունական վերջաւորութիւնը։ ռից՝ ճշմարիտ բառի նմանողութեամբ։ Մառ ИАН 1909, 1057 մարգարէ հա-մարում է նախաւոր «աստղաբաշխ. աստեղագէտ». արմատը դնում է հյ. մարգ «աստղ», որի աւելի պարզ ար-մատն է յաբեթական մրգ «փայլ». ցե-ղակիցներն են արաբ. barq «փայլիլ». վրաց. բրկիալի «փայլուն», լառ. մու-րուցխի, մուրունցխի «աստղ», մինգր. մուրիցխի «աստղ» և հյ. պերն, պայ-ծառ։ (Հայերէնից է փոխառեալ վրաց. მემარეე մեմարգե «վհուկ, կախարդ, աստղագէտ», որ կազմուած է պաշտօն ցոյց տուող մե-մասնիկով. որով ար-մատը կլինի մարգ <հյ. *մարգ «աս-տրղ»)։ Այս մեկնութիւնը մերժելով՝ վե-րի ուղիղ մեկնութիւնը տուաւ առաջին անգամ Salemann ИАН 1913, էջ


Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Սրմագաշեան, Արմէնիա՝ ռումա-նահայ մարդապօյ «մի մարդու հասակի մե-ծութեամբ» (հյ. մարդ + թրք. boy «հասակ» բառերից կազմուած) ձևից փոխառեալ է դը-նում ռում. գւռ. martapoi (կարդա՛ մարզա-պօի). այսպէս են կոչւում այն պատանինե-րը, որոնք ծերերի առաջ իրենք իրենց իբր մեծ բան են ուզում ցոյց տալ, բայց իրապէս ոչինչ են։


Հանապազ

adv.

always, at all times, continually, constantly, ever;
assiduously.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց է տալիս բառիս արտաքին երևոյթը. առաջին մասը՝ հանա-նոյն է սանս. sánā, sanāt, sa-nā-tána «միշտ» ձևերի հետ, որոնք տաւես են իրան. *hana-. բայց անյայտ է -պազ։


Հանդարտ, ից

adj. adv.

peaceable, quiet, calm, tranquil, mild;
moderate, staid, sedate, grave, sober;
—, —ս, gently, softly, mildly, tranquilly, slowly;
— լինել, կալ, to remain quiet or tranquil;
— լինել, to have patience, to be patient.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *handart ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. հպրս. *handrta-=սանս. samdhrta-, որ dhar-«դարիլ, դադարիլ, հանգչիլ» բայի անցեալ դերբայն է՝ sam= han նախամասնիկով։ Նոյն բայի բնիկ հայ ձևն է դարիլ, կրկնութեամբ դադարիլ։ Հան-դարտ բառի մէջ han-մասնիկը, մանաւանդ անցեալ դերբայի -ta վերջաւորութիւնը ցոյց ևն տալիս՝ որ հանդարտ փոխառութիւն է։

ԳՒՌ (dialectal) Ջղ. հանդ'արտ, անդ'արտ, Կր. հան-տարտ. Երև. Տփ. հանդարդ (Տփ. նշանա-կում է նաև «գաղջ»), Սչ. հանդ'արդ, Ննխ. Պլ. Սեբ. հանթարդ, Ագլ. հm՛նդmոտ, Տիգ. հmնթmրդ, Ոզմ. հանդ'mրց։-Տարօրինակ է Մշ. აանդընդել «հանդարտիլ», որի համա-պատասխանը՝ Ալշ. յանդըդել «գետնի տակ անցնիլ, կորչիլ» ցոյց է տալիս, որ բառը ծագում է անդունդ (>Ալշ. յանդուդ) ձևից և յետոյ Մշոյ բարբառում փոխել է իր նշա-նակութիւնը։


Ծէս, ծիսից

s.

rite, form, ceremony.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Փոխառեալ է վրացերէնից. հմմտ. վը. րաց. წეbი ծեսի «կարգ, բնութեան օ-ոէնք, կարգադրութիւն, կանոն, եկեղեցա-կան ծէս, սովորութիւն, բնութիւն, բարք», წესა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատել, կանոն դնել», წეხება ծեսեբա «կարգադրել, կանոնաւորել, կարգաւորել», გაწვხება գածեսեբա «կանոն, հաստատու-թիւն, հրաման, կարգ» կամ բայական գոր-ծածութեամբ՝ «հաստատել, կարգել, ևանո-նաւորել», განწეხება գանծեսեբա «կար-զադրութիւն, կարգադրել, կանոնաւորել» მოწეხე մոծեսե «ընկերութեան անդամ, քահանայ, աբեղայ, կրօնաւոր», უწესო ու-ծեսը «անկարգ, խառնակ, անկանոն», უδე სօბა ուծեսորա «խառնակութիւն, անկար-ռութիւն»։ Հայերէն բառը յետին, ռամիկ և գործածութեան մէջ չմտած մի ձև է. մինչ-դեռ վրացերէնը ցոյց է տալիս ճոխ ու կեն-դանի գործածութիւն։ Բացի սրանից վրացին ունի բառիս նախանշանակութիւնը. հմմտ. წეხა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատեւ»։ Այս պատճառով չի կարող վրացին հայերէնից փոխառեալ լինել, այլ ընդհակառակը։-Աճ.


Լիտր, լտեր, լտերք, լտերց

s.

pound (16 ounces);
litre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ր հլ. (լտեր, լտերց) «մի տեսակ չափ է» (ըստ Շիր. 12 ունկի էր, որ համաձայն քննութեան Մանանդեանի, Տեղեկ. ինստետ Բ. էջ 30՝ հաւասար է 326 գրամի. այժմ Հա-յաստանում լիտրը 6 տաճկական օխա կամ 12 ռուսական թունկա է) Յհ. ժբ. 3. ժթ. 39, Ոսկ. ես. Մագ. -առաջին երկու վկայութիւն-ները հաստատապէս ցոյց են տալիս, որ լիտ-որ իրօք հին ժամանակ փոքր չափ էր. երբ Մարիամ մի «լիտր» նարդօս է վերցնում Յի-սուսի ոտքերը օծելու համար կամ Նիկոռե-մոսը 100 «լիտր» զմուռս է վերցնում Յիսու-սի մարմինը զմռսելու համար, անշուշտ խօս-օը փոքր չափերի մասին է։ Աւելի յետոյ լիտ-րը դարձաւ մեծ չափ. և Բրս. մրկ. 381 դնում է լիտրը իբրև «հայկական մեծ չափ», յիշեց-նելով միևնոյն ժամանակ թե լիտրը ըստ հը-րէից է «սիկղ, չորս դրամի ծանրութիւն»» Գռուած է նաև ղիտր. որից լտրանոց Զքր. տաոկ. Բ. 140։


Լոյծ

adj.

liquid, fluid;
loose, free;
soft, mellow, tender;
— որովայն, open, easy in the bowels;
— լինել բնութեան, to be easy in the bowels;
to have the diarrhoea, flux, looseness;
— հանդերձք, immodest dress;
— կեանք, debauchery, dissolute life.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիզ հայ բառ՝ հնխ. leu-կամ lou-ար-մատից՝ որ աճել է մեր մէջ -g*/︎ մասնիկով. -արմատի պարզ ձևը ցոյց են տալիս յն-λόω «լուծել, արձակել, հալեցնել, վերլու-ծել», λύσις «լուծումն», λύτρον «փրկանք», սաւնս. lunáti «կտրել հեռացնել», lavi-«մանռաղ», lūna-«կտրած», լտ. luō «վճա-րել, հատուցանել», re-luō «լուծել», so-lvo «լուծել, բաժանել», luēs «լուծոյթ, անմա-քուր հեղուկ, հալած ձիւն ևն», իռլ. lun «ոչ-խար» (կտրելու բուրդն ի նկատի ունենալով), անգլսք. álynnan «արձակել», գոթ. luna «փրկանք».-նոյն արմատից՝ -s-աճականով՝ զոթ. lausjan «արձակել, ազատել», fra liusan «կորցնել», laus «ունայն», հհիւս. lauss «ազատ, թոյլ, տկար», հբգ. far-lio-san «կորցնել», lōs «ազատ, զերծ», lōsjan, loson «արձակել, ազատել», գերմ. lósen «լու-ծել», los «ազատ, որ չունի», անգլսք. léas «ազատ, զերծ», անգլ. loose «արձակել, քանդել, բանալ», -less «զերծ, որ չունի» ևն (Boisacq 593, Walde 447, Kluge 310, 507, Pokorny 2, 407, Ernout-Meillet 538)։


Լուտաս, ի

s. bot. Lotus

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Լուտաս բառը ուղիղ մեկնեցին նախ ՆՀԲ և ՋԲ, յետոյ ՀԲուս. § 940։-ՀԲուս. § 2617 իբր առանձին բոյս գիտէ պրոտոս և պրոնթոս, որ կցում է լտ. protius և plotia բառերին։ Այս բառերի վրայ մի ընտիր քննութիւն ունի Նորայր ՀԱ 1923 164, ուր և ցոյց է տալիս, որ այս բոլորը սխալ գրչութիւններ են փխ. լուտառ. ԼՈՒՐ տե՛ս Լսել։


Խոշոր, ից

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. խօշօր, Տիգ. խօշուր, Ակն. Հմշ. խօշէօր, Սեբ. խօշէր, Ասլ. խէօշօ՜՝ր, Զթ. խիւշիւյ, խիւշիւր, Հճ. խուշոյ, Տփ. խօժօր (տե՛ս և խոժոռ բա-ռի տակ). այս բոլորը նշանակում են «մեծ. խիստ մեծ» և այս իմաստով էլ ընդունուած է արդի գրական լեզուի մէջ. որի համեմատ էլ կազմուած է խոշորացոյց բառը։ Շատ ճետաքրքրական ձև է Ղրբ. խա՛շար «լայն ծակերով հիւսուած (շոր, քամիչ ևն)», որ ներկայացնում է հին հայերէնի խաշար գըր-չութիւնը։-Այս բառից կազմուած նոր ձևեր են խոշորիկ, խոշորկեկ, խոշրիլ, խոշրուկ, խոշրուկապուր, խոշորտանք, խսշրտուք, խոշրունք, խոշրունքոտ ևն։-Նոյն արմա-տին յարակից ձևեր են նաև՝ խշուր Երև. Լ Ղզ. Ղրբ. «ցախի՝ փայտի մանր կտորներ՝ որ կպչան են անում», Ղրբ. «պտուղ ուտե-լու ժամանակ՝ հաւաքուած կեղևները և կր-ճեպները», Ալշ. Մշ. «փշրանք», խշուր-մշուր, խշուր-փշուր «խռիւ, փայտի կտորտանք». խշուր-փշուր լինել Ղզ. «փշրուիլ», խշրել Ալշ. Մշ. «մանր ջարդել», Ղզ. «փշրել, ման-բել», Երև. «վատնել, փչացնել», խրշել Սվ «մանրել», խշրիլ Եւդ. «մանրւիլ, փշրուիլ», խշրուք Ալշ. Եւդ. Մղ. «մանրուք, կտոր-տանք», խշրտուիլ Վն. «փշրուիլ, փշուր փը-շուր լինել», խժռել Երև. Լ. Ղրբ. Տփ. «ջար-ղել, բրդել. 2. կրծել, ծամել. 3. վատնել, փճացնել», խժռանք Երև. «մեծ կտորներ (աղի ևն)»։


Խուխ, խխոր

s.

phlegm, pituite;
թքանել զ—, — արկանել, to expectorate;
— բերել, to cough up.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Վերջին բառը ձեռագրի մէջ ունէր խաւողամաղձական ձևը. արմատը են-թադրելով խաւող՝ Լեհ. մեկնում էր «մա-ղաս», իսկ ՆՀԲ յն. γօλή «մաղձ» կամ χαῦνος «թոյլ, մեղկ»։ Նորայր, Հայկ. բառաք. 76 ցոյց տուեց որ պէտք է ուղ-ղել խօղամաղձական։-Հիւնք. խուխ հանում է պրս. [arabic word] kuk «հազ» բառից։


Թեփ, ոց

s.

bran;
— ձկանց, scale;
— գլխոյ, scurf of the head, dandruff;
քերել զ—ս ձկան, to scale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. თებო թեբո «գլխի թեփ». (բուն վրացական բառն է კერტლი քերտլի. հայերէնից փոխառեալ լինելու ապացոյց է այն՝ որ բառս բոլորովին առանձին մնացած մի ձև է և ո՛չ մի ածանց չունի. վերջաձայն -ո (փխ. -ի) ներկայացնում է հայերէնի ո բունը)։-Թերևս հյ. թեփուկ ձևից է տճկ. [arabic word] kepek «ցորենի թեփ» (նախաձայն k յառա-ջացած վերջաձայնի նմանութեամբ). Будa-говь չունի այս բառը, որից երևում է որ ընդհանուր ալթայական բառ չէ։ Սակայն թրք. -թթր. ❇ kebek ձևն ունի արդէն Էբն-ի Բատուտա, հտ. Բ. էջ 392 (գրուած է b, իմա p, որովհետև արաբերէն լեզւում չկայ p ձայնը)։


Թիւրակ, աց

s.

storax (odoriferous gum);
cf. Ստիւրակ;
cf. Շեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ստեւ-րակ ազգ կաղամախի և խիժ կամ աւիշկ նորա». բայց այս բանը հաստատելու համար ո չ մի ապացոյց չունին և առաջ-նորդուած են թերևս յն. στύρας բառի պատահական նմանութիւնից։ Բայց մի՞-թէ ստիւրակի խէժը պիղծ դեղ է։ Դրուած արգելքից պէտք է հետևցնել՝ որ թիւրակ նոյն է թիւրակէ բառի հետ, որ իժերի մսից պատրաստուած դեղ էր։]


Թոնիր, նրի, նրոյ

s.

eastern stove and oven, (tandoor).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։


Կարճին

s.

root.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ռոյսի արմատ». մէկ անռամ ունի Ագաթ. § 548 «Չարաթոյն օդոցն շընչ-մամբ խստութեան դառնութեան՝ խորշակա-հար ցամաքեցուցանէ զվարսաձև բոյսս դա-լարոյն, մօտ առ կարճինսն այրեցուցանէ»։ (Ձեռ. կաճինսն, կարճիսն, կարճիսկսն. ՆՀԲ դնում է կաճին, նոր տպագրութիւնը՝ կար-նինսն, բայց ուզում է կարդալ «մօտ առ կարճ իսկ սնարեցուցանէ». կրկնագրում պա-կասում է. յն. և արաբ. թարգմանութիւնները յապաւած են այս մասերը)։ Թէ ուղիղն է կարճին՝ ցոյց է տալիս նրանից ածանցուած կարճնովին «արմատաքի, արմատով միա-սին» բառը, որ գործածուած է մէկ անգամ Սղմ. կէ. 22 «Փշրեսցէ զգլուխս թշնամեաց իւրոց և զհերսն կարճնովին» (այլ ձեռ. կար-ճովին)։


Կրճատ

adj.

docked, cropped, short-tailed;
mutilated;
circumcised.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կճատ Վն. «կարճ, փոքր, 2. կի-սատ. 3. ծայրերը կտրած, խուզած», Ատն Սվ. Վն. «մոմը վառելուց յետոյ՝ տակը մնացած փոքրիկ կտորը», Սվ. «ծխած սի-գարէտի մնացորդ ծայրը», Վն. «աւելի մա-շուած ծայր» (այս իմաստով նաև ունինք Սլմ. կճատ, կէճատ), կճատ օր Սվ. «կի-րակի և տօն օր», կճատիկ Վն. «փոքրիկ», կոճատ Ննխ. «մոմի կճատ», Տփ. «հողէ կարճիկ աման», կուպրի կոճատ Տփ. (ծղր.) «կարճահասակ մարդ»։ Նախնական ր ձայնը պահում է Բլ. կըրջըլատ, իսկ նոյն ձայնի հետքը ցոյց է տալիս Մրղ. գիյժօդ (<կիլ-ժօտ) «գլանակի մնացորդ» (Գաբիկեան, Ա-մէն. տարեց. 1922, 325)։


Հազ, ի, ոյ

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յիշում է սանս. քաս։ Pictet KZ 5, 347 հսլ. kaseli, պրս. kok, քրդ. qo-kia, սանս. kaça «հազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 33 ուզում է կցել զնդ. hazo ձևին (Եաշտ 19, 80)։ Տէրվ. Նախալ. 70 «հնխ. kās. «հազալ», սանս. kās, լիթ. kosti, հբգ. huosto մեր հազ, հազել բա-ռերի հետ դժուար կարող են լծորդու-թիւն ունենալ»։ Նոյն, էջ 109 հարցնում է թէ կարո՞ղ է կապուիլ sagh «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատին, որից հանում է նաև հազիւ հազ ձեւը։ Հիւնք. հազար բառի՞ց։ Meiliet MSL 10, 282 ուզում է կապել սանս. kā̄sati, լիթ. kósēti, անգսք. hwósta hwesan ևն հոմանիշների հետ. հայ բառի մէջ զ են-թադրում է հնխ. g'h, որի դէմ կար ան-շուշտ kh-ով մի ձև, ինչպէս ցոյց է տա-լիս հսլ. kašili. (այս բառի մէջ § (<հին ch) չի կարող հնխ. s-ով մեկնուիլ), g'h գտնում ենք նաև յն. βής, βηχός ձևերի մէջ, որոնց g* նախաձայնը միւս-ների k* -ի դէմ՝ կարօտ է դեռ մեկնու-թեան։ (Վերոյիշեալ ձևերի հետ կարող են յիշուիլ նաև գնչ. k'asava, hasava «հազալ», k'as, has «հազ», բոհեմ. hā-šao «հազալ», հինդուստ. k'ansī «հազ»)։ Սրմագաշեան, Արմէնիա տճկ. և ռում. haz «հաճոյք» բառի հետ։ Մ. Ս. Դա-վիթ-Բէկ, Յուշարձան 398 գալլ. arthai «հաչել», վանդ. harzal «հաչել, հազալ», հբրըտ. arthon, Trombetti I'Iinitä d'o-rigine, էջ 90 հնխ. kwās->յն. βηχ-= *gwāgh-և հյ. հազ=*kwagh-, «որոնց դէմ ուգրօֆիննական լեզուները ներկա-յացնում են միևնույն երևոյթը՝ միևնոյն աոմատի մէջ»։ ՒԻՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ.


Կեղթ, ից

s.

bushel;
pannier, basket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն κάλαϑος «կողով», ϰαλαϑιον «եռ-ղովիկ», նյն. ϰαλάϑι «կողով» բառից, որից փոխառեալ է նաև լտ. calathus «կողով» Նմանութիւնը աւելի պայծառ կերպով ցոյց ևն տալիս գաւառականները (ինչ. կաղաթ Ակն., կաղարթ Սեբ., կալաթ Արտ. Հմշ. Տր., կղաթ Ք. «կողով»)։ Սրանք յայտնապէս փո-խառեալ են յունարէնից, ինչպէս է նաև լազ. կալաթի «կողով»։ Հին բռ. կաղթ ձևը՝ որ իբ-րև միջին եզր է ներկայացնում կաղաթ և կեղթ հոմանիշների միջև, ցոյց է տալիս, որ այս վերջինն էլ նոյն յն. բառի մէկ ձևափո-խութիւնն է։-Յունարէնից փոխառեալ են դարձեալ ասոր. [syriac word] qaləttā և վրաց. გალათა կալաթա «կողով»։


Պառաւ, ոյ, աւունք, անց

s.

old woman, beldam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pārav հոմանիշ ձևից, որ ցոյց է տալիս պրս. [arabic word] pā̄rāv «ծեր կին, պա-ռաւ»։ Այս բառը կարելի էր հայերէնից փո-խառութիւն համարել, եթէ չլինէին պրս. ❇ pīr, պհլ. pir «ծեր», pīrak «պառաւ», բե-լուճ. pirūk «պապ» ևն բառերը, որոնք բոլոր պատկանում են զնդ. parō «նախ, վաղ» ձևին և ծագում են հնխ. per-արմատից (Horn § 270, 350). հայերէն ցեղակիցներն են հեռի, հերու, առ, եր-(Pokorny 2, 38) -Հիւբշ. 221։


Պատարագ, աց

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա


Կայ, ք, ից

s. adj.

posture, position, standing still;
stage, pause, rest, stop, halt;
dwelling, lodge, seat;
situation, state;
conduct, customs;
being, substance existing, existent;
զ— առնուլ, to stop, to pause, to halt, to rest, to cease;
կալ յուղիղ —ի, to remain in uprightness;
ոչ լինիցի — թաթից ոտից քոց, neither shall the sole of thy foot have rest;
կաց ի —ի քում, stand upright !

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։

ԳՒՌ (dialectal) Բայական ձևով գտնւում է ամէն տեղ՝ կամ, կաս, կա (ինչպէս՝ Այշ. Ախց. Մշ. Վն. Տփ. Երև. կամ, կաս, կա, Խրբ. Ննխ Պլ. Սեբ. գամ, գաս, գա, Ագլ. կօմ, կօս, կօ, Հճ. Զթ. գօմ, գօս, գօ). ունինք նաև կենալ «կալ, գտնուիլ կամ կանգնիլ» նշանակու-թեամբ, որ ծագում է կայանալ ձևից (ինչ. Տփ. կէնալ, Ասլ. Պլ. Ռ. գէնալ, Սչ. գենալ. Տիգ. գէնmլ, Զթ. Հճ. գինօլ, Հմշ. գէնուշ) Սրա անցողականն է կեցնել «կանգնեցնել». որի հետ նոյն է միջ. հյ. կեցնել «ապառու-ցանել», կեցութիւն «ապացոյց» Անսիզք 35 ևն։ Նոր բառեր են կայանք, կայենք «ինչք, հարստութիւն, 2. որոշում, եզրակացութիւն», կեցուածք, կեցունի ևն։ Ատանայի թրքախօս հայերի բարբառով էլ ունինք վերաղասու «վերակացու»։


Կապերտ, ից

s.

piece of linen or of cloth;
— հնոտի, tatter, rag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «փերթ կապայի կամ քէպէի»։ Վ. Ա. Ա. (Ազգասէր Արարատեան, Կալ-կաթա 1848, էջ 96) հանում է կա, կայ. կաց, կայան «տեղ»+պերտ=փերթ «կտոր» բառերից. կափերթ է բնիկ հայ բառ, որ ցոյց է տալիս թէ այս աոհես-տը նախ ծաղկեցաւ Հայաստանում, ո-րից նիւթն ու անունը փոխ առին օտա-րազգիները։ Հիւնք. կապարճ բառից։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 7 կապ բառից։


Կապոյտ, պուտոյ

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. კაάოეტი կապոետի «մի տեսակ քար. 2. մի տեսակ բոյս. 3. մի տե-սակ ձուկ. 4. միամեայ թռչուն», კამიტო կապիտո «մի տեսակ խաղող», კამოეტობა կապռետոբա «թռչունների փետրաւորումը», კვაკაძოეტი քվա-կապոետի «զմրուխտ». վրացին փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց է տալիս ե ձայնը՝ որ մեր յ ձայնն է փոխանակում։ Նշանակութեանց կողմից էլ հմմտ. կապուտակ «յակինթ», գւռ. կապտա-քար, կապոյտ «մի տեսակ ձուկ», կապոյտ կռիկ «ներկարար թռչունը», կապտախոտ, կապուտկենի «մի տեսակ խաղող» ևն։


Կարակին, կնաց

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հիւսնի մի գործիք է. մկրատ կամ աքցան և կամ եռանկիւնի քանոն» Փիլ. ժ. բան. «շրջանակ գծելու գործիք. տճկ. փէրկէլ» Եփր. ծն. էջ 4. «շէն-քի կամար» Արիստ. աշխ. Գէ. ես. որից կարակնեալ «կամարաձև պարզած» (սիրա-մարգի տտունի համար ասուած) Ոսկ. փի-լիպ. է. կարակնահատ «կարծես կարկինով զծուած ձևուած, իբր կլոր» Շիր. էջ 52. Կնիք հաւ. էջ 17. կարակնաձև Խոր. Զքր. կթ. Գնձ. կարակնանձնակ «կորաքամակ» Շիր. կա-րակնապէս «կըս-կլոր» ԱԲ. կարակնակերտ Մագ. Օրբել. կարակնակերտութիւն Մագ. ո-րովհետև բառիս ուղ. -հյց. ձևը գործածուած չէ, ուստի յայտնի չէ թէ արմատը կարա՞կն ձևն ունէր, թէ՞ կարակին։ ՆՀԲ և ՋԲ դրաձ են կարակն. ԱԲ դրած է կարակին, ինչպէս րնդունում է նաև Բագր. Քեր. զրգց. էջ 60։ Ուղիղ է միայն վերջինը, ինչպէս ցոյց են տալիս վրացին, յունարէնը, ինչպէս նաև հայ բառի երկրորդ ձևը՝ կարկին, ի-ա հլ. Ոսկ. ես. 264. Գէ. ես. Տոմար. որից էլ կազ-մուած են կարկնաբոլոր Եղիշ. ծն. կարկնա-ձև Զքր. կթ.։


Պախուց, խցոյ

s.

halter, bridle;
թափել զպակուց or պախուցաթափ լինել, to break from the halters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ) «սանձ, երասանակ» Յռբ. խ. 20. Պտմ. աղէքս. 23. Գէ. ես. Յայսմ. գրուած է նաև պախոյրց, պախուրց, պախ-ցոյք, պահցոյցք, պահցոյք (բոլորն էլ Պտմ. աղէքս. 23), պահուց Շնորհ. առ. 57. արդի գրականի մէջ գործածւում է պախուրց ձևով, որ ըստ ՆՀԲ և ՋԲ գաւառական է, որից պա-խուցաթափ Գր. երէց. -սրանի՛ց է նաև պահ-րացի (ձիուն տրուած ածական) Սասն. 31.-Rivola, Բռ. հայոց2 311 ունի պախոնցք ձե-ւով, բայց նաև պախուրցկոթ «սանձի չուա-նը»։