Entries' title containing մ : 10000 Results

Մարդածախ

adj.

man consuming, causing the destruction of men.

NBHL (2)

καθέσθων, -ουσα comedens. Որ ծախէ սպառէ զմարդիկ. յն. չարաչար ուտօղ.

Երկիր մարդածախ է բնակչաց իւրոց. (Թուոց. ՟Ժ՟Գ. 33։)


Մարդածին

adj. s.

begetting a man;
fabulous tree feigned to produce men.

NBHL (5)

ἁνθρωποτόκος hominis genitrix. Ձայն պղծոյն նեստորի, որ ծնօղ լոկոյ մարդոյ գոլ հայհոյէր զտիրամայր աստուածածինն.

Այժմու երեւեալ չարս, աստուածածին ոչ գոլ ասելով զսուրբ կոյսն, այլ քրիստոսածին, յաւէտ զի մարդածին. (Պրպմ.։)

Նեստոր հայհոյեաց զամենսուրբ կոյսն՝ մարդածին լինել (կամ ասել), եւ ոչ աստուածածին. (Խոր. ՟Բ. 61։ Ասող. ՟Բ. 6։)

ՄԱՐԴԱԾԻՆ. Ըստ առասպելաց՝ Ծառ, որ պտղաբերէ զմարդ.

Զափրիգոնն առ եթովպացիսն ծառ մարդածին, զորմէ ասեն պտուղ լինել մարդ զհերացն ստորակախեալ. (Մագ. ՟Ժ՟Ա։)


Մարդակ, աց

s.

joists and beams of a house;
ceiling, roof.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «գերան, հեծան» Փիլ. լին. 274 և լիւս. 133. Վարք և վկ. Ա. էօ 48 Ճառընտ. Տաղ. նոյնը սխալ գրուած ման-դակ, որ գտնում եմ Նորագիւտ երգ երգո-ցի մէջ՝ Բ. 16 (հրտր. ՀԱ 1924, էջ 304). «Գերանք տանց մերոց մայրք, դարաւանդք մեր նոճք». այստեղ դարաւանդք բառի տեղ՝ որ նշանակում է «առաստաղի գերաններ», մի ձեռ. ունի մանդակք։

• ՆՀԲ և Հիւնք. թրք. մէրթէք բառի հետ. որ տե՛ս տակը.-Կայ ֆինն. malta «տա-նիքը պահող գերանը», որ համարւում է հնդևրոպականներից փոխառեալ բառ՝ ըստ Les langues du monde, էջ 177։ Յայտնի չէ ինձ սոյն հնդևրոպական ձևը, որի հետ թերևս կապ ունենալ հա-յերէնը։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. մարդ'ագ, Մկ. մարտmկ, Վն. մmրտmկ, Ախց. Կր. մmրթmկ, Սեր. մmրթmք, Սվեդ. մարդ'օգ, մարդ'ուգ, Զթ. մայդ'օգ, մարդ'օգ, Հճ, մայդ'օգ։-Կենդանի է նաև Ակն. Բլ. Խն. Կյ. Սս. Հմշ. Տիգ.-ձևե-րից ոմանք թուրքերէնից յետ փոխառու-թեամբ։

• ՓՈԽ.-Օսմ. [arabic word] ︎ mertek «քառանկիւն գերան», թրք. գւռ. Կս. Տ. mertek «գերան» (Բիւր. 1898, 713 և 1899, 799), Եւդ. mär-tag «գերան» (Յուշարձան 330), քրդ. [arabic word] ︎ ❇ merdiiah «գերան» (Justi. Dict. Kurde 394), լազ. mert'ek'i կամ mertak (Erckert, Die Spr. d. Kauk. Stamm. էջ 87), mertek «տա. նիք, երդիկ» (Kosen, Uber d. Spr. d. La-zen)։

NBHL (5)

որ եւ յայլազգ՛՛. մէրդէգ, մէրտէկ. այն է տէրէկ. հաթըլ. Գերան յարկաց. հեծան. եւ ըստ ոմանց՝ Գերան փոքր կամ ձող շարեալ ի վերայ հեծանաձգութեանց լայնութիւն։ Մենինսքի դնէ ի լտ. trabs, columna. գերան. սիւն.

Մտին ընդ ձեղուամբ մարդակաց իմոց։ Ծիծառն ի մարդակս արկանէ պարիսպ, ի ներքսն զբոյնսն շինէ. (Փիլ. լին. ՟Դ. 37։ եւ Փիլ. լիւս.։)

Առ նմին տեղւոջ եւ մարդակք եկեղեցւոյն կամ կիսայրեացք. (Ճ. ՟Գ.։)

Մարդակքն այն ո՞ւմ նման է, գերանքն այն ո՞ւմ նման է. մարդակքն՝ մարգարէիցն, գերանքն՝ քերովբէիցն. (Տաղ.։)

Նիգ, մարդակ։ Պարզունակ, մարդակ. որպէս կոտորակ գերանի կամ փայտի։


Մարդակազմութիւն, ութեան

s.

structure of the human body, physiology, anatomy;
cf. Մարդաբանութիւն.


Մարդակեր, աց

s.

cannibal, anthropophagus, man-eater;
— լինել, to eat human flesh.

NBHL (5)

ἁνθρωποφάος, ἁνθρωποβόρος hamana carne vescens, hominum vorator. Կերօղ եւ կլանօղ զմարդիկ. մարդախանձ. մարդածախ.

Կոկորդիլոսն մարդակեր կենդանին։ Զառիւծն, զկոկորդիլոսն եւ այլն ... թունաբերս եւ մարդակերս. (Փիլ. լիւս. եւ Փիլ. տեսական.։)

Առիւծուց եւ գայլոց մարդակերաց. (Կոչ. ՟Զ։)

Եւ ի ներքոյ մարդակեր եթոպացիք. (Խոր. աշխարհ.։)

Քարոզեաց շանագլխաց ազգին, եւ մարդակերացն։ Մարդակեր բարբարոսք։ Աշխարհ մարդակերաց. (Երզն. մտթ.։ ՃՃ.։ Յայսմաւ.։)


Մարդակերութիւն, ութեան

s.

anthropophagy, cannibalism.


Մարդակերպ, ից

adj. s. zool.

human, having a human form or figure;
after the men's manner;
anthropomorphite.

NBHL (17)

ἁνθρωπόμορφος, ἁνθρωποειδής humanae formae. Որ ունի զկերպարանս եւ զնմանութիւն մարդոյ. մարդադէմ. որպէս մարդ գազանաբարոյ, եւ գազան ըստ իմիք նման կերպարանաց մարդոյ.

Զվատթարսն ոչ մարդ, այլ՝ մարդակերպ համարի գազան։ Ոմանք ոչինչ ի մարդակերպ գազանաց որոշեալ են. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)

Կանխաւ զգուշացուցանեմ զձեզ ի մարդակերպ գազանաց անտի. (Ածազգ. ՟Ա։)

Յանողորմից անտի եւ ի գազանաց մարդակերպից կրեցին. (Սարկ. հանգ.։)

Եւ այլ մարդակերպ ինչ մերկ գազան։ Գազանք անծանօթք մարդակերպք. (Խոր. աշխարհ.։)

Յանմարդի անասնաբարոյ գազանութենէն մարդակերպք եղեն. (Նար. յովէդ.։)

Զհրեշտակաց փոխեցելոց ի մարդակերպ տեսակ (այսինքն տեսիլ). (Փիլ. իմաստն.։)

Զհոգեւորական ազգին զամենայն մարդակերպ նմանութիւնս առ մարդիկ եղեալ. (Ագաթ.։)

Արարին իւրեանց ձեռագործս մարդակերպս՝ կուռս կարկատունս. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Կամի՞ս գիտել, թէ ո՛յք են մարդակերպ սեաւքն. (Վրք. հց. ՟Դ։)

ՄԱՐԴԱԿԵՐՊ. իբր Նման մարմնաւորաց կամ մարմնոյ մարդկան.

Ոմանք զաստուած մարդաձեւ եւ մարդակերպ (տպ. մարմնակերպ) ասէին։ Մարդակերպ զաստուած ասէր լինել. (Վրք. ոսկ. (ուստի աղանդ մարդակերպեայց։))

Հրեշտակացն ձեւն պայծառ էր, եւ մարդակերպ երեւեցան, եւ յանկարծակի. (Մեկն. ղկ.։)

ՄԱՐԴԱԿԵՐՊ. ա.մ. Առօղ կամ ունօղ զճշմարիտ բնութիւն մարդկային. մարդկեղէն կերպարանօք եւ բնութեամբ.

Ածցէ զիւր հայրն ծնօղ ի հաշտութիւն թնդ արարածս իւր՝ մարդակերպ պատկերաւն. (Բուզ. ՟Դ. 5։)

Զկենդանացուցիչն քրիստոս՝ մարդակերպ նմանութեամբ նկարագրեմք. (Յհ. իմ. պաւլ.։)

Որ վասն մերոց կենաց մարդացաւ, եւ մարդակերպ շրջեցաւ. (Ագաթ.։)


Մարդակերպեայք

cf. Մարդակերպեանք.


Մարդակերպեանք

s.

the anthropomorphites;
աղանդ —կերպեայց, anthropomorphism.


Մարդակոյտ բաղմութիւն

sn.

train or suite of domestics, numerous equipage;
assembly of men, multitude of people, crowd, a crew of men.


Մարդակոտոր

adj.

murderous, exterminating;
— առնել, to kill, to put to the sword.

NBHL (5)

ՄԱՐԴԱԿՈՏՈՐ ԱՌՆԵԼ. Կոտորել զմարդիկ. մարդ ջարդել, մարդիկը հատցընել.

ἁνθρωποφόνος homicida. Կոտորիչ մարդկան. մարդասպան, եւ մարդածախ. մարդ ջարդօղ.

Անկոխ դրախտին ճանապարհ՝ մարդակոտոր աւազակաւն նախ բացաւ։ Ճանապարհ դրախտին բացաւ մարդակոտոր աւազակին. (Ոսկ. ես.։)

Վասն մարդակոտոր սովոյն արձակեաց զընտանեակսն իւր. (Եփր. թագ.։)

Հասանէին առնուին զկողմ ի պարսից աշխարհէն, առ հասարակ մարդակոտոր առնէին. (Բուզ. ՟Գ. 20։)


Մարդահաճ

cf. Մարդահաճոյ.


Մարդահաճոյ, ից

adj.

insinuating, fawning, flattering, striving for favour, servile.

NBHL (9)

ἁνθρωπάρεσκος qui placere hominibus studet, hominibus placens. Որ ջանայ կեղծաւորութեամբ հաճոյ լինել մարդկան, կամ հաճել զմարդիկ՝ զհետ երթալով եւ անարժան հաճոյից նոցա. մարդելոյզ. շողոքորթօղ. եւ Շողոքորթական.

Աստուած ցրուեսցէ զոսկերս մարդահաճոյից։ Մի՛ առ ականէ ծառայել իբրեւ մարդահաճոյք. (Սղ. ՟Ծ՟Բ. 6։ Եփես. ՟Զ. 6։ Կող. ՟Գ. 22։)

Ոչ կամիմ զձեզ մարդահաճոյս լինել, այլ մանաւանդ աստուածահաճոյս, որպէս եւ էքդ իսկ. (Ճ. ՟Գ.։)

Զի՞նչ է մարդահաճոյն. մարդահաճոյ՝ որ առ կամս ուրուք մարդոյ զհաճոյս նորա արասցէ, թէպէտեւ անարգանաց արժանի լեալն։ Որ ի՛ւր հաճոյ է, մարդահաճոյ է. քանզի եւ ինքն մարդ՝ իւրաքանչիւր ոք. (Բրս. հց.։)

Որ մարդահաճոյքն էին եւ սուտակասպասք. յն. մի բառ. (Եւս. պտմ. ՟Բ. 10։)

Չառնել մարդահաճոյ իրս։ Մարդահաճոյ (կամ մարդահաճո) ողորմութիւն առնել. (Ոսկիփոր.։)

Կամ մ. Առ մարդկան հաճոյից. առ մարդահաճութեան.

Ըստ սովորութեան եւ մարդահաճո՛յ աղօթեմք. (Մանդ. ՟Ի՟Ա։)

Մի՛ զնոյն ինքն զպատուիրանս տեառն առ մարդահաճոյսն լինել. (Բրս. հց.։)


Մարդահաճեմ, եցի

vn.

to seek men's favour, to fawn, to flatter, to seek to please by servility.

NBHL (1)

Ոչ շոգմոգել, եւ ոչ մարդահաճել. (ՃՃ.։)


Մարդահաճութիւն, ութեան

s.

fawning, adulation, flattery;
respect for persons.

NBHL (6)

ՄԱՐԴԱՀԱՃՈՅՈՒԹԻՒՆ ՄԱՐԴԱՀԱՃՈՒԹԻՒՆ. ἁνθρωπαρέσκεια studium placendi hominibus, hominum benevolentia. Փոյթ հաճոյ լինելոյ մարդկան. մարդահաճոյ լինել. ակնառութիւն. մարդելուզութիւն. կեղծաւորութիւն.

Փառասիրութիւն եւ մարդահաճոյութիւն եւ առ ի ցոյց ինչ առնել։ Վասն մարդահաճոյութեան. (Բրս. հց.։ Վրք. հց. ձ։)

Ամբարտաւանութիւն եւ մարդահաճութիւն. (Խոր. ՟Գ. 67։)

Չառնել մարդահաճութեան բանից յաւելուածս. (Փարպ.։)

Ախտ մարդահաճութեան. (Շ. մտթ.։)

Որ այլում հաճոյ եւ կամ ըստ իւր հաճոյիցն ինչ առնիցէ, յաստուածպաշտութենէն կործանի, եւ ի մարդահաճութիւն անկանի. (Բրս. հց.։)


Մարդահասակ, աց

adj. s.

of the human height or form;
of perfect form, well shaped (man);
the human stature, size or height.

NBHL (2)

Հասեալ ի չափ բանական կենդանւոյ. մարդ կատարեալ կերպացեալ.

Սերմանի նախ սերմն յարգանդ, եւ ապա պայծառացեալ ծաղկի մարդահասակ պատկեր աստուածութեանն։ Որով ամենայն աստուածատես կատարելոցն միապէս մարդահասակ նմանութեամբ երեւեալ. (Ագաթ.։)


Մարդահարկ, աց

s.

capitation, poll-tax, poll-money.

NBHL (3)

Հարկ արքունի ի վերայ բուն մարդոյն՝ առ ի ծառայել տէրութեան. յն. լոկ, հարկ. φόρος tributum.

Արկ արքայ սողոմոն մարդահարկ յամենայն իսրայէլ. եւ էր հարկն ՟Լ՟Ռ արանց. (՟Գ. Թագ. ՟Ե. 13։)

Եկեալ մարդահարկ առնէ յերկիրս. (Լաստ. ՟Բ։)


Մարդահոյլ հօտ

sn.

multitude, crowd.


Մարդաձայն, ի

s.

human voice.

NBHL (2)

Ձայն մարդոյ կամ մարդկային.

Փախուցին ի բնակութենէ, ցրուեցին ի մարդաձայնէ մարդկութեանս. (Մաշկ.։)


Մարդաձեւ

cf. Մարդակերպ.

NBHL (2)

Ունօղ զձեւ կամ զկերպարանս մարդոյ. մարդակերպ.

Ոմանք զաստուած մարդաձեւ եւե մարդակերպ ասէին։ Նոցա թուեցաւ, թէ մարդակերպ եւ մարդաձեւ ասաց գոլ զաստուած. (Վրք. ոսկ.։)


Մարդամահ, ու

s.

plague pestilence.

NBHL (5)

λοιμός pestis. Մահ մարդկան՝ ախտիւ սրածութեան. այսինքն ժանտամահ. մահտարաժամ.

Սով եւ մարդամահ. (Եւս. պտմ. ՟Ը. 15։ ՟Թ. 8։)

Սովու, սրոյ, եւ մարդամահու. (Ասող. ՟Բ. 2։)

Չէր գիտակ մարդամահին։ Խնդրեաց իւր, զի մարդամահիւն անկցի ի ձեռս աստուծոյ. (Եփր. թագ.։)

Մարդամահ տարաժամ։ Մարդամահ սաստիկ. (Կիր. պտմ.։ Վահր. ոտ.։)


Մարդամարտ

adj.

making war on man;
hostile to mankind.

NBHL (2)

Որ մարտնչի ընդ մարդյ.

Կենդանի ինչ նման զանալութոյ՝ մարդամարտ։ Քաղ ծառասէր եւ մարդամարտ. (Խոր. աշխարհ.։)


Մարդամօտ

adj.

near the habitation of men;
ի —ի կեալ, to inhabit -.

NBHL (2)

Տեղի մօտ ի մարդիկ. մարդաբնակ վայր.

Մարդասէր է եւ մարդընտել, եւ ի մարդամօտի եւեթ կամի կեալ աղաւնի. (Ագաթ.։)


Մարդանամ, ացայ

vn.

to become man, incarnate, to take human flesh or nature.

NBHL (6)

ἁνθρωπέομαι, ἑνανθρωπέω homo fio, humanam naturam induo, assumo. Մարդ լինել բանին աստուծոյ. առնուլ կամ զգենուլ զմարդկային բնութիւն. ներմարդանալ. մարմնանալ.

Մարդացար անմարմին. (Նար. ՟Լ՟Դ։)

Իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ մարդացաւ. (Հանգ.։)

Զիա՞րդ նախ քան զմարնանալն եւ զմարդանալ ասէք ընդունակ գոլ չարչարանաց եւ մահու. (Աթ. ՟Դ։)

Ըստ յն. ոճոյ, եւ Մարդակերպ երեւիլ աստուծոյ կամ հրեշտակի. վասն որոյ ըստ կրկին նշանակութեան ասի.

Մարդացաւ մարմնով անմարմինն՝ որպէս առ աբրահամ. անդ տալոյ վասն զաւակ, եւ աստ՝ վասն օրհնելոյ. (Վրդն. ծն.։)


Մարդաշահ

adj.

edifying, exemplary, virtuous;
affable, kind.

NBHL (2)

Որ շահի զմարդիկ՝ շինութիւն տալով բարի վարուք եւ քաղցր բարուք.

Լե՛ր մարդասէր, խաղաղարար, մարդաշահ. (Նար. խր.։)


Մարդաշատ

adj.

well peopled, full of inhabitants, populous.

NBHL (4)

πολυάνθρωπος, πολύανδρος populosus, frequens hominibus. Ուր կայ մարդ շատ. բազմամարդ. մարդախիտ.

Քաղաք մարդաշատ. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

ՄԱՐԴԱՇԱՏ. գ. πολυάνδριον . Տեղի՝ ուր իցէ բազմութիւն մարդկան թաղելոց կամ կոթողաց նոցա. գերեզմանատուն.

Զսուրբ քաղաքն հարթյատակ եւ անմարդի կացուցանել, զայն մարդաշատ եւ ազատ ցուցանել. (՟Բ. Մակ. ՟Թ. 14։)


Մարդաշատութիւն, ութեան

s.

great multitude, dense population.

NBHL (3)

Խաղաղասէր շինութիւն մարդաշատութեան. (Ագաթ.։)

Խաղաղութիւն եւ շինութիւն, մարդաշատութիւն եւ առողջութիւն. (Բուզ. ՟Գ. 3։)

Շնորհեցիքն զմարդաշատութիւն աշխարհիս. (Կաղանկտ.։)


Մարդաշէն

adj.

cf. Մարդաշատ.

NBHL (2)

οἱκητός habitabilis. Շէ՛ն մարդկամբ. մարդաբնակ.

Յամենայն մարդաշէն տեղիս հասանել պատմել զզօրութիւն մեծութեանցն աստուծոյ. (՟Բ. Մակ. ՟Թ. 17։)


Մարդաշնորհ

cf. Մարդաշահ.


Մարդաչափ

adj.

of man's height or size.

NBHL (3)

Որ է չափ հասակի մարդոյ. ըստ չափոյ մարդոյ. գրկաչափ կամ գիրկ.

Եղեւ խորն մարդաչափ մի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Գերեզման տեառն մերոյ էր տուն բոլոր՝ հատեալ ներքոյ վիմի. բարձր մարդաչափ մի, այնչափ՝ մինչ զի մարդ (արտաքուստ) վերացուցանէ զձեռն, ապա հասանէ ի վերին կողմ. (Բրսղ. մրկ.։)


Մարդապայն քաղ

sn.

chimera, werewolf.


Մարդապայք

s.

satyrs.


Մարդապաշտ, ից

s. fig.

anthropolatra;
flatterer, fawner, adulator.

NBHL (6)

ἁνθρωπολάτρης anthropolatra, cultor hominis, hominum cultor. եւ բայիւ ἁνθρωπολατρέω hominem colo. Պաշտօղ զլոկ մարդ որպէս զաստուած. ուրացօղ աստուածութեան քրիստոսի.

Ոչ մարդապաշտ են հաւատացեալքն ի քրիստոս, այլ ճշմարիտ աստուածապաշտք. (Նախ. եփես.։)

Եթէ մարդ գոլ ասեն ըստ մեզ սոսկ, մարդապաշտ են երկրպագուք նորա։ Զձեզ յիրաւ է մարդապաշտս կոչել։ Մարդապաշտ հայհոյութիւն նեստորի. (Պրպմ.։ Դամասկ.։ ՃՃ.։ Մխ. ապար.։)

Սնափառք ո՛չ են աստուածապաշտք, այլ՝ մարդապաշտք. (Կիր. ՟ը. խհ.։)

Մինչեւ ցայս վայր է մարդահաճոյ, զի մի՛ ասացից՝ մարդապաշտ, հակաճառութիւնս. (Նչ. խնդ.։)

Երեւի մարդապաշտ գոլ նոցա, եւ ոչ աստուածապաշտ. (Երզն. մտթ.։)


Մարդապաշտութիւն, ութեան

s. fig.

anthropolatry;
fulsome flattery, adulation.

NBHL (3)

ἁνθρωπολατρεία anthropolatria, hominum cultus. Մարդապաշտն գոլ (ըստ ամենայն առման).

Մարդապաշտութիւն խոտորումն ի մեզ եմոյծ։ Մարդապաշտութեամբ եմք ըմբռնեալ։ Մարդապաշտութիւն զիրն վարկանելով. (Պրպմ.։)

Ապա եթէ փոխեցին առաքեալքն զաւետարան նորա, եւ սուտ գրեցին, ուրեմն մարդապաշտութիւն ուսուցին. (Մագ. ՟Ե։)


Մարդապատկեր

adj. s.

man-shaped, having the human form or figure;
human image.

NBHL (6)

Ունօղ զպատկեր եւ զնմանութիւն մարդոյ. մարդադէմ. մարդակերպ.

Գազանս ձիագլուխս, եւ մարդապատկերս (կամ մարդակերպս). (Եւս. քր. ՟Ա։)

Դիմակք քառիցն, ցլաձեւ, մարդապատկեր, առիւծ, արծուի. (Գանձ.։)

Կառք՝ անիւք, մարդապատկեր, առիւծանման, արծուի եւ զուարակ։ Ի ձկանէ ասէ ուսեալ ի մարդապատկերէ (կամ ի մարդակերպէ). (Մագ. ՟Ե։)

ՄԱՐԴԱՊԱՏԿԵՐ. գ. Պատկեր կամ արձան մարդոյ, կռոց. cf. ԱՌՆԱՊԱՏԿԵՐ.

Մարդապատկեր պղնձի։ Մարդապատկերք էին նուէրք կանգնեալք ի քաջ պղնձոյ. (Պտմ. աղեքս.։)


Մարդապէս

adv.

cf. Մարդկօրէն.

NBHL (4)

Էր ի կերպարանս խոզի՝ բայց միայն ի մարդապէսն խօսելոյ. (Ագաթ.։)

Մարդապէս աստուծոյն բանի զչարչարանս վերհամբաւեն աստուածեղէն տառք. մբ. հանգ.։)

Ի տնօրինականսն՝ զոմանս աստուածապէս, եւ զոմանս մարդապէս կատարելով. (Խոսրովիկ.։)

Ճարտարութեն՝ որ մարդապէս լինելոց էր. յն. մարդկային. (Կոչ. ՟Դ։)


Մարդապուր

cf. Մազապուր.

NBHL (3)

ՄԱՐԴԱՊՈՒՐ ԼԻՆԵԼ կամ ՓԱԽՉԻԼ. Անձնապուր կամ մազապուր ճողոպրիլ. ապրեցուցանել մարդոյ զանձն եւեթ.

Մարդապուր լինել, եւ յօտար աշխարհ երթալ։ Փախչել եւ մարդապուր լինել մարդկօրէն պարտ էր. (Ոսկ.. ՟Ա. 8։)

Թողին զվրանս իւրեանց եւ զձիս իւրեանց, եւ փախեան մարդապուր. (՟Դ. Թագ. ՟Է. 7. (յն. ըստ անձանց։))


Մարդապուրծ

cf. Մազապուրծ.


Մարդառու

adj.

biting man.

NBHL (2)

Առօղ կամ յափշտակօղ զմարդ.

Թէ կարդամք զնոսա (ցուլ) հարկանող, կամ ուղտ մարդառու, միումն կարդամք. (Եփր. ծն.։)


Մարդասանկ, ի

s.

litharge of silver, yellow, white litharge.

Etymologies (4)

• (գրուած նաև մարտասանկ, մուրտասանգ, միւրտեսէն, միւրտէսէնկ, քար-մարցանկ, քարմրցանակ) «մի տեսակ հանք կամ ներկ՝ որ իբր դեղ է գործածւում. յն. λιϑαργυρος, ֆրանս. ltharge, արծաթա-քար» Վստկ. էջ 210, 224, Գաղիան,։

• = Պրս. [arabic word] ❇ murdāsang հո-մանեշիս փոխառեալ. սրանից են նաև թրք. muirdeseng, արաբ. [arabic word] murdā-sanj, mardāsan), murtuk, քրդ. merdasenj, նոյն նշանակութեամբ։ Հյ. քարմարցանկ կազմուած է քար (իբր թրգմ. պրս. sang «քար» բառի) և -մարցանկ<*մարտսանկ <մարտասանկ ձևերից (հմմտ. արցունք< արտասուք)։-Հիւբշ. 270։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը նաև Böttich. Horae Aram. 38, 83, Rudi-menta 47, 156 և Հիւբշման ZDMG 35 (1881), 661։

• ԳՒՌ.-Մշ. մուրդասան «հող՝ որով աման-ներն են ջնարակում»։

NBHL (2)

ՄԱՐԴԱՍԱՆԿ կամ ՄԱՐՏԱՍԱՆԿ. ի բառս Գաղիանոսի եւ Մուրտասանգ, Քար մարցանկ, ի Բժշկարանս. ռմկ. միւրտէսէնկ, մուրդէգ. Հանք կամ ներկ եւ դեղ. ըստ յն. λιθάργυρος , արծաթաքար, որպէս փրփուր արծաթոյ.

Ի ծոցն՝ կրակի մոխիր եւ մարդասանկ մաղած լի՛ց. (Վստկ.։)


Մարդասեր

adj.

advantageous to the propagation of the human race.

NBHL (2)

Սերօղ զմարդիկ. բեղնաւոր. ἁνθρωπογόνος homines procreans.

Ելլադա մարդասե՛ր (է), ստոյգ եւ ճշմարիտ խորհուրդ ծնանելով. (Փիլ. նխ. ՟բ.։)


Մարդասէր

adj.

philanthropic, humane, benevolent;
kind, obliging courteous, civil, gracious;
tender, compassionate, charitable.

NBHL (6)

φιλάνθρωπος amans vel amicus hominum, humans, benignus. Սիրօղ զմարդիկ. բարեսէր. բարերար. հիւրասէր. գթած. ներող. եւ Մարդասիրական.

Մարդասէր հոգին։ Հոգի մարդասէր։ Պարտ է արդարոյն լինել մարդասէր։ Ամենայն մարդասէր կամօք։ Կամս մարդասէրս ունիք։ Ի գութ սէր քաղցրութեան մարդասէր լինէր ընդ ամենայն տեղիս նոցա.եւ այլն։

Աստուած մարդասէր։ Մարդասէ՛ր տէր։ Հայցեմք որպէս ի մարդասիրէ. (Շար.։)

Ո՛վ բնութիւնք մարդասիրաց (զուարթնոց). (Եպիփ. թաղմ.։)

Մի՛ երբէք կորիցէ բարեգործութիւն մարդասիրաց. (Զքր. կթ.։)

Զմարդասիրից հրեշտակաց բարերարութիւն պատմելով. (Դիոն. թղթ.։)


Մարդասիրաբար

adv.

benignly.


Մարդասիրական, ի, աց

adj.

philanthropical.

NBHL (3)

φιλανθρώπινος humanus. Սեպհական կամ վայելչական մարդասիրի.

Արտասուելովն՝ զմարդասիրականն եւ զնախախնամականն յայտ առնէր զգութսն. (Կիւրղ. ղկ.։)

Ի քո յուսալով մարդասիրական եւ անդառնալի աղօթսդ առ միածինն քո. (Սարկ. աղ. կուսի.։)


Մարդասիրապէս

adv.

humanely, kindly, tenderly, with kindness, lovingly.

NBHL (3)

φιλανθρώπως humaniter, benigne. Որպէս մարդասէր. մարդասիրութեամբ.

Որ մարդասիրապէս վասն ամենեցուն համբերեցեր։ Մարդասիրապէս խնամէ զարարածս. (եւ այլն. Շար.։)

Զհայր քո հզօր ահաւոր օրհնեալ՝ մարդասիրապէս եւ անարժանիս իմոյ անձին կարգեցեր. (Նար. ՟Ե։)


Մարդասիրեմ, եցի

va.

to be philanthropic, humane, to behave with kindness, to be compassionate, courteous;
to be condescending;
to receive courteously, to give a hearty welcome to, to honour.

NBHL (3)

եւ ն. φιλανθρωπέω humaniter colo, ago. Մարդասէր գտանիլ. մարդասիրութիւն ցուցանել. գթալ. խնայել. արգահատել.

Յիս մարդասիրեա՛ բազմագութ փրկիչ։ Մարդասիրել ի նա։ Մարդասիրեսցէ ի վերայ նոցա. (Շար.։ Խոր. ՟Բ. 7. 80։ Յհ. կթ.։ Յհ. իմ. ատ.։)

Պատճառանօք իւիք մարդասիրէ զմեզ (աստուած), զի դարձցուք առ նա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Մարդասիրութիւն, ութեան

s.

philanthropy, humanity, kindness, benignity, affability, benevolence, courteousness;
condescension;
welcome;
մարդասիրութեամբ, cf. Մարդասիրապէս.

NBHL (8)

φιλανθρωπία, ἁνθρωποφίλια, τὸ φιλάνθρωπον amor hominum, humanitas, benignitas. Սէր առ մարդիկ. մարդասէրն գոլ. գութ. գթութիւն. ներողութիւն.

Քաղցրութիւն եւ մարդասիրութիւն փրկչին մերոյ աստուծոյ յայտնեցաւ. (Տիտ. ՟Գ. 4։)

Մարդասիրութիւն ցուցեալ յուլեայ առ պօղոս։ Բարբարոսքն շնորհեցին ոչ սակաւ մարդասիրութիւն մեզ. (Գծ. ՟Ի՟Է. 3։ ՟Ի՟Ը. 2։)

Ստացի մարդասիրութեամբդ զմարդասիրութիւն. (Ածաբ. նոր կիր.։)

Ո՛չ այսպէս իւղ զմարմինն առողջացուցանէ, որպէս մարդասիրութիւնն զոգիս. (Ոսկ. մ. ՟Գ. 11։)

Ապա թէ ասիցես, մեղաւոր եմ, միթէ սակա՞ւ իցէ աստուծոյ մարդասիրութիւնն. կամ քո չարիքն աստուծոյ մարդասիրութեանն յաղթե՞լ կարիցեն. (Գէ. ես.։)

Խաղաղասէր մարդասիրութեամբ։ Առաջի քոյոյ մարդասիրութեանդ. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Ոչ անուանեցար հրեշտակասէր, այլ առեր ի պատիւ մեծաց գովեստից առաջին դասեալ զմարդասիրութիւնն. (Նար. ՟Լ՟Ե։)


Մարդասպան, աց

adj. s.

murderous, homicidal;
murderer, homicide, man-slayer.

NBHL (5)

ἁνθρωποκτόνος homicida. Սպանօղ մարդոյ. մարդախոշոշ. մարդադաւ. արիւնահեղ.

Նա մարդասպան էր ի սկզբանէ։ Ամենայն՝ որ ատեայ զեղբայր իւր, մարդասպան է։ Մարդասպանաց, պոռնկաց.եւ այլն։

Զմարդասպան կոկորդիլոսն աղօթիւք եսպան. (Վրք. հց. ՟Ը։)

Մարդասպան դեղ. իբր մահառիթ. (Եփր. ի յհ. մկ.։)

Տեսանէին զդիս իւրեանց ի մարդասպանս եւ յորդեսպանս պատուեալս. իմա՛ ըստ յն. ի մարդասպանութիւնս։


Մարդասպանութիւն, ութեան

s.

homicide, murder;
— կամաւոր, wilful murder;
— ակամայ, manslaughter;
— յանզգոյշս, homicide by misadventure.

NBHL (1)

Ոչ ապաշխարեցին ի մարդասպանութենէ իւրեանց. (Յայտ. ՟Թ. 21։ Առ որս. եւ այլն։)


Մարդաստան, աց

s.

place of reunion.

NBHL (2)

Ժողովարան մարդկան.

Պարունակ (անուն), կուսաստան, մարդաստան. (Թր. քեր.։)


Definitions containing the research մ : 10000 Results

Անպատկանաւոր

cf. Անպատեհ.

NBHL (3)

ԱՆՊԱՏԿԱՆ ԱՆՊԱՏԿԱՆԱՒՈՐ ԱՆՊԱՏԿԱՆԱՒՈՐԵԱԼ. ἁνεπιτήδειος. ineptus. Անյարմար. անվայելուչ. անդէպ. տե՛ս եւ ԱՆՊԱՏԵՀ.

Յանպատկան նիւթոյ. մբ. ատ.։)

Մարմնոյ ուրուք անպատկանաւորելոյ առ ընդունել զանձնաւորական ազդմունս. (Սահմ. ՟Թ։)


Անպատկառ, ից

adj. adv.

impudent, disrespectful, irreverent, immodest, shameless;
impudently, without shame, irreverently, disrespectfully.

NBHL (5)

ἁναιδής. impudens, ἁναίσχυτος. inverecundus. Որ ոչ պատկառի. անամօթ. լիրբ. աներես. ութանմազ, առլանմազ, առսըզ.

Ոչ ունելով զերկիւղ, եւ անպատկառ ի մարդկանէ. (Շար.։)

Պարզերես. աչալուրջ. համարձակ. անաչառ. պանծալի. ուր չիք տեղի ամօթոյ. ճեռմակերես.

Անպատկառ դիմօք, անդանդաղ ճեպով։ Անպատկառ խօսնակք։ Անպատկառ յանդիմանիչ. (Նար. խչ. եւ Նար. առաք. եւ ՟Ձ՟Ը։)

Զնա ածել մեզ անպատկառ ի պատասխանիսն վկայ. (Մագ. ՟Դ։)


Անպատկառութիւն, ութեան

s.

effrontery, impudence, shamelessness;
irreverence, disrespect.

NBHL (2)

ἁναίδεια. impudentia. Չպատկառիլն. անամօթութիւն. աներեսութիւն. աներեսութիւն. առսըզլըգ, էտէպսիզլիք.

Փոքր համարեցաւ կամ զանպատկառութիւն ի հօրէն, եւ եղեւ ի յանէծս. (Եփր. գող.։)


Անպատկեր

adj.

without image.

NBHL (2)

ἅμορφος. informis. Որոյ չիք պատկեր զգալի. անտեսակ. անմարմին.

Յորժամ անպատկեր ասասցի, զի անմարմին է՝ կոչի անպատկեր. (Սեբեր. ՟Է։)


Անպատճառ

adj. adv.

without cause, — principle, causeless;
without reason or motive;
absolutely, peremptorily.

NBHL (18)

ἁναίτιος, -ον. non causa, non habens causam. Որ չէ պատճառ իմիք. պատճառ չեղօղ. սէպէպ տէյիլ.

Օրհնաբանի՝ բարին որպէս ամենայն բարեաց պատճառ, որպէս չարեաց անպատճառ. (Դիոն. ածայ.։)

Անպատճառդ միշտ իմում կորստեան. (Նար. ՟Կ՟Գ։)

Որ չէ պատճառեալ յայլմէ. սեպհականեալ ստորոգելի հօր աստուծոյ, որպէս ոչ ծագեալ յայլմէ անձնէ, ոչ ծնաել, եւ ոչ բղխեալ.

Եթէ մեծ է հօր ոչ յումեքէն լինել, ոչ ինչ նուազ որդւոյ՝ յանպիսւոյ հօրէ (գոլ). վասն զի անպատճառի փառացն հաղորդի, եւ յանպատճառէն (է). (Առ որս. ՟Գ։)

Պղատոն ասէ, մի է պատճառ ամենայնի, եւ ինքն անպատճառ է. (Ոսկիփոր.։)

Հայր է պատճառ անպատճառից, որդւոյ ծննդեամբ՝ հոգւոյն բղխմամբ. (Շ. խոստ.։)

Չունօղ զպատճառ արարչական, կամ վախճանական, կամ ապացուցական, եւ կամ իրաւացի. սէպէպսիզ, վէսիլէսիզ.

Ոչինչ անպատճառ լինել տացի եւ ի մէնջ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Անբան արհեստք լսին, այսինքն ոչ անպատճառք. քանզի ոչինչ է արհեստ, որ ոչ ունի պատճառս։ Հմտութիւն է միոյ իրի անպատճառ գիտութիւն, ոչ գիտելով զպատճառն։ Ի ձեռն տեսականին եւ բանի գայ ի գործածականն. (Սահմ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Թ։)

Անպատճառ սպանումն. (Նիւս. բն. ՟Ի՟Բ։)

Որ ոչ տայ պատճառս բամբասանաց. անմեղ. աննվաս. անմեղադրելի.

Անխիղճ եւ անպատճառ իցեն առ հեռաւորս եւ առ մերձաւորս. (Յճխ. ՟Ժ՟Ղ։)

Զի դու անպատճառ եւ անխոշտանկելի իցես. (Պտմ. աղեքս.։)

Առանց պատճառի. իբր անյայտ ծագմամբ. ինքնին, եւ վայրապար.

Թագաւորն անպատճառ լի ցասմամբ կայր. (Լաստ. ՟Ի՟Ե։)

Այս բան հոռոմոցն սովորութիւն է, զատկի անպատճառ հաղորդելն. մբ. պտրգ.։)

Պատարագ մատչի անպատճառ. (Տօնաց.։)


Անպատշաճ

cf. Անպատեհ.

NBHL (4)

ἁνήρμοστος, ἁπρεπής, ἁνάξιος. incongruus, inconveniens, indignus. Անպատկան. անպատեհ. անյարմար. անվայելուչ. անտեղի. անարժան. անկարգ, անշնորհք. մինասիպէթսիզ, ճայիզսիզ.

Զպատշաճն իմ յառաջագոյն՝ անպատշաճ վարկեալ զկնի. (Արշ.։)

Անպատշաճ հարցուածք, կամ կարգումն (բանի), վարք, իրք. (Եզնիկ.։ Փարպ.։ Լաստ. ՟Ի՟Ե։ Ոսկ. յհ. ՟Ա. 4։)

Զտերունի գանձն յանպատշաճ ձեռս մատնէ։ Զմանկունս տգէտս եւ զանպատշաճս՝ քահանայութեան վիճակեցաք. մբ. պտրգ.։)


Անպատշաճութիւն, ութեան

s.

cf. Անպատեհութիւն.

NBHL (1)

Ոչ կարեն մանկունք առագաստի պահել սակս անպատշաճութեանն. (Նանայ.։)


Անպատուադիր

adj.

disrespectful.

NBHL (2)

Որ ոչ դնէ այլում պատիւ. անարգու. անգոսնիչ.

Զամենեսեան ատելիս (այսինքն ատեցօղս) եւ անպատուադիրս ունին. (Իգն.։)


Անպատուասէր

adj.

that does not love honours.

NBHL (3)

Որ ոչ սիրէ կամ ոչ խնդրէ զպատիւ. խոնարհ. անփառասէր.

Խոնարհագոյն էր, եւ անպատուասէր քան զամենայն ոք. (Սոկր.։)

Մին անպատուասէր է, եւ միւսն անկարգ. (Առ որս. ՟Ժ՟Դ։) Ըստ կրկին նշ. ասի եւ յն. ἁφιλότιμος.


Անպատուաստ

adj.

not grafted;
that cannot be grafted;
that cannot be united.

NBHL (2)

ԱՆՊԱՏՈՒԱՍՏ եւ ԱՆՊԱՏՈՒԱՍՏԵԼԻ. Զոր չէ մարթ պատուաստել. անկցելի. եւ Անկարկատելի օրինակաւ. աշթոսթմազ, էքլէնմէզ.

Քակտիչ լուծանօղ անպատուաստ խզմամբ։ Բաժանեցայ, եւ անպատուաստելի կտրեցայ։ Անպատուաստելի հարուածեալս, կամ լուծեալս. (Նար. մծբ. եւ Նար. ՟Ի. ՟Հ՟Ա. եւ Նար. խչ.։)


Անպատուհաս

adj.

unpunished.

NBHL (2)

Ոչ պատուհասեալ. անպատիժ. առանց պատուհասի կամ պատժոյ. անպարտ. անվնաս. ճէզասըզ, միւֆթէ կեչմիշ.

Անպատուհաս ես մնացից յահեղ մրրկէ անտի. (Յհ. կթ.։)


Անպատուութիւն, ութեան

s.

irreverence;
dishonour.

NBHL (10)

որ ի գրչաց ոմանց գրի եւ ԱՆՊԱՏՈՒԹԻՒՆ. ἁτιμία. ignomina, ignobilitas, dehonestamentum, contumelia. Անպատիւն գոլ. վիճակ անպատիւ. անշքութիւն. անարգութիւն. նուաստութիւն. ցածութիւն. անարգանք. թշնամանք. անպատուելն, եւ իլն. ի թիպարսըզլըգ, հագարէթ, ալչագլըգ, այըպ.

Յանպատուութենէ (կամ յանպատութենէ) ի պատիւ վերաբերեաց. (Յճխ. ՟Դ։)

Տեսեալ զմարդն յայնպիսի անպատուութեան՝ ոչ կարաց անտես առնել. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ընդ կուսութեան զծնունդն, եւ ընդ անպատուութեան՝ եւ որ քան զամենայն պատիւս բարձրագոյն։ Դարձուցեր զերեսս քո, եւ անպատուութեամբ լցաք. (Ածաբ. յայտն. եւ Ածաբ. կարկտ.։)

Անպատուութիւն արհամարհանաց. (Նեղոս.։)

Համբերել նախատանաց եւ անպատուութեանց. (Սարգ. կ. ՟Գ։)

Արդարն ոչ զրկանս համարի իւր զոմանց անպատուութիւնն. մբ. առակ.։)

Ոչ իմացաւ զպատիւն, գոնեա զանպատուութիւն զգասցի. (Ճ. ՟Ա.։)

Անպատուելն այլոց զմեզ. անարգելն.

Ամենեւին բռնադատեա՛ զբնութիւնդ ի վերակացուին մերոյ պատուական անպատուութիւնն, ի հարկանելն եւ ի սաստելն եւ այլն. (Կլիմաք.։)


Անպատսպար

adj.

insupported, unprotected, abandoned.

NBHL (8)

ԱՆՊԱՏՍՊԱՐ ԱՆՊԱՏՍՊԱՐԱՆ. Ոյր չիք պատսպարօղ եւ պատսպարան, իբր հովանի կամ պատօղ ասպար. անօգնական. մերկ յամրութենէ. անմասն ի նպաստից եւ ի պաշտպանութենէ. թողեալ լքեալ. անմխիթար.

Անպատսպար տառապեալ, կամ թշուառ, կամ անկեալ։ Ոչ անպատսպար ի մնալ թեւոց քոց օգնականութենէ. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ. ՟Ղ՟Գ։)

Անպատսպարանք լինիցին ի քումմէ բարերարութենէդ. մ. ՟Ժ՟Զ. 11։)

Անպատսպար աղքատութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 3։ Վրք. ոսկ.։ Շ. մտթ.։)

Եւ Այն՝ յոր ոչ լինի պատսպարիլ կամ ապաւինիլ.

Ի յայսմ անպատսպար ապաւինութենէ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Զի ապրեսցուք մեք յանօրէն եւ յանպատսպարան մարդկանէ. այսինքն ի հալածչաց եւ ի կեղծաւորաց. (Եփր. ՟բ. թես.։)

Ի մտախաբ՝ յանպատսպարան բանսարկու մարդկանէ. (Բուզ. ՟Գ. 5։)


Անպատսպարան

cf. Անպատսպար.

NBHL (8)

ԱՆՊԱՏՍՊԱՐ ԱՆՊԱՏՍՊԱՐԱՆ. Ոյր չիք պատսպարօղ եւ պատսպարան, իբր հովանի կամ պատօղ ասպար. անօգնական. մերկ յամրութենէ. անմասն ի նպաստից եւ ի պաշտպանութենէ. թողեալ լքեալ. անմխիթար.

Անպատսպար տառապեալ, կամ թշուառ, կամ անկեալ։ Ոչ անպատսպար ի մնալ թեւոց քոց օգնականութենէ. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ. ՟Ղ՟Գ։)

Անպատսպարանք լինիցին ի քումմէ բարերարութենէդ. մ. ՟Ժ՟Զ. 11։)

Անպատսպար աղքատութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 3։ Վրք. ոսկ.։ Շ. մտթ.։)

Եւ Այն՝ յոր ոչ լինի պատսպարիլ կամ ապաւինիլ.

Ի յայսմ անպատսպար ապաւինութենէ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Զի ապրեսցուք մեք յանօրէն եւ յանպատսպարան մարդկանէ. այսինքն ի հալածչաց եւ ի կեղծաւորաց. (Եփր. ՟բ. թես.։)

Ի մտախաբ՝ յանպատսպարան բանսարկու մարդկանէ. (Բուզ. ՟Գ. 5։)


Անպատրաստ, ից

adj. adv.

unprepared, unfurnished, unprovided;
յանպատրաստից, without preparation, unawares, unexpectedly;
cf. Յանկարծակի.

NBHL (14)

ἁκατασκεύαστος, ἁπαρασκεύαστος, ἁπαράσκευος. incompositus, incomparatus, imparatus. Որ չէ պատրաստ կամ պատրաստեալ. ուր չկայցէ պատրաստութիւն. անյարդար, անկազմ. անյարմար. թէտարիքսիզ, հազըր օլմայան.

Անպատրաստ առ ի բուսուցանել. մբ. սղ.) կամ անպատրաստ (ի պէտս) բնակութեան։

Զի մի՛ բնակարանք անպատրաստք լինիցին. (Նիւս. սքանչ.։)

Անպատրաստ, այսինքն անպատշաճ եւ անգործ ի բնական կրիցն, զոր այժմ ունի պտղատու լինել. (Շ. ՟բ. պետ. խ։)

Ցաւն անպատրաստ առնէ զնա առ ամուսնութիւն. (Մխ. դտ.։)

ἁφύλακτος. incautus. Անզգոյշ. անհոգ. թոյլ. սագընմազ.

Յայլ յանցանաց զգուշանայ, այլ անպատրաստ լինի ի բամբասել, ի բարկանալ. (Նար. խրատ.։)

Վնասեն օդոյ փոփոխմունք, կամ աշխատութիւնք անպատրաստք. (Խոսր.։)

Մի՛ տապ տօթոյն յանպատրաստս պահուն զարմատս հատեալ ցամաքեցուսցէ. (Նար. ՟Ձ՟Բ։)

Անպատրաստաբար. անզգուշութեամբ, թուլութեամբ.

ՅԱՆՊԱՏՐԱՍՏԻ ԼԻՆԵԼ. Անպատրաստ գտանիլ. չեւ պատրաստեալ ունել զկարեւորս. թէտարիքսիզ պուլունմագ.

Նոքա յանպատրաստի էին ի մարդոյ եւ յանասնոյ. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Ոչ իբրեւ զգող ի վերայ հասանէ մեզ, եւ ոչ յանպատրաստից տանի։ Յանպատրաստից ի ձեռս անկանիցիք. (Ոսկ. ՟ա. թես. ՟Ա։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 23։)

Պարտիմք զգուշութեամբ գնալ, զի մի՛ երբէք յանպատրաստից անկեալ ի նոսա՝ վնասիցիմք. (Սարգ. յկ. ՟Է. եւ այլն։)


Անպատրաստութիւն, ութեան

s.

want of preparation;
unfurnished state.

NBHL (7)

Ոչ գոլն յօրինեալ՝ կազմեալ պատրաստութեամբ. անզարդութիւն, անշքութիւն. անպաճոյճ գոլն.

Զհասարակական բառս եւ զձայնի անպատրաստութիւն ամենայն ուրեք նախապատուէ. (Բրս. գորդ.։)

Կենաց դեղս վասն անպատրաստութեանն ինձ պատժելոյ լինի առիթ. մբ. պտրգ.։)

Կրկին ամօթ է յանպատրաստութենէդ, որ ոչ մնացեր վշտաց գալոյն. (Վրք. հց. ՟Ը։)

Անզգուշութիւն. անհոգութիւն. պղերգութիւն. իհմալլըգ, շաշգընլըգ, ահմագլըգ.

Ցաւք եւ հիւանդութիւնք՝ ոմանց լինի յանպատրաստութենէ, եւ ոմանց յորկրամոլութենէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Մեռանիցի մանուկն յանպատրաստութենէ նոցա. (Կանոն.։)


Անպարագիծ

cf. Անպարոյր.

NBHL (1)

Բաւանդակեցաւ ի մարմնի անպարագիծն աստուած. (Շ. բարձր.։)


Անպարագիր

cf. Անպարոյր.

NBHL (4)

ԱՆՊԱՐԱԳԻՐ որ եւ ԱՆՊԱՐԱԳԻԾ. ἁπερίγραφος, ἁπερίγραπτος. incircumscriptus, non circumscriptus, incomprehensibilis, immensus. Անպարագրելի. անպարոյր. անբովանդակելի. զոր չէ մարթ շրջափակել ծրիւ. անվայրափակ. անսահման. անեզրական. եւ անչափ. ընդարձակ յոյժ յոյժ.

Աճեցոյց զերեւոյթն անպարոյր եւ անպարագիր մեծութեամբ. (Փիլ. իմաստն.։)

Անպարագիր պատկեր, կամ տիպ, կամ զօրութիւն։ Անպարագիր տեղի ամենեցուն։ Անպարագիրն հայր, կամ էակ. (Նար.։ որ եւ խչ. ասէ.)

Զլայնագոյն եւ զանպարագիր կալուածս։ Ջուրց համատարած անպարագիր մեծութեամբ ծաւալեալ. (Պիտ.։)


Անպարագրութիւն, ութեան

s.

immensity.

NBHL (3)

Անպարագիրն կամ անբովանդակելին գոլ. անբաւութիւն. անչափութիւն.

Զտուեալն ի տեառնէ զիւրն անպարագրութեան ամենասուրբ եւ աստուածային պատկեր բարեպաշտին աբգարու. (Սարկ. պատկ.։)

Երկիցսն ասել, բազմացուցից զքեզ յոյժ յոյժ, զբազմութեանն զանպարագրութիւնն եւ զանբաւութիւնն ցուցանել. (Փիլ. լին.։)


Անպարապ

adj.

busy, not at leisure;
not engaged in business

NBHL (7)

ἅσχολος. cui otium non est, occupatus. Որ չունի ժամանակ պարապորդ. զբաղեալ յոյժ.

Այր եմ ծերացեալ, եւ անպարապ ի թարգմանութեանց. (Խոր. ՟Գ. 65։)

Լի ամենայն բարութեամբ, շնորհեն եւ անպարապիցն. (Փարպ.։)

Գնացէ՛ք, զի անպարապ եմ ես. (Վրք. հց. ՟Ժ՟Ը։)

Անպարապ լինելով ի մարմնամոլութեանն յղփութենէ. (Յհ. իմ. ատ.։)

Անպարապ լեալ ի պատերազմէ. (Ճ. ՟Բ.։)

Անպարապ հոգեւորական զինուն արարեալ, մահու ծառայեցուսցէ. (Նար. ՟Ծ՟Ը։)


Անպարապութիւն, ութեան

s.

want of leisure, business.

NBHL (8)

ἁσχολία. occupatio. Անպարապն լինել ի յաճախութենէ գործոց. պատաղումն. զբաղանք. չունելն զժամանակ. այնպէս պարապելն յիրս ինչ՝ մինչեւ չկարել պարապել յայլ ինչ.

Տկարութիւն, տարակուսանք, ժամանակի անպարապութիւնք. (Փիլ. նխ. ՟բ.։)

Յանպարապութեան նորա՝ եղբարցն հոգալ (այլ ոք կարասցէ)։ Մի՛ գուցէ՝ կարացեալ ուրուք լնուլ զպատուէրն, պատճառեսցէ զգործոյն անպարապութիւն։ Արուեստաւոր հնարքն անպարապութեան առիթք լինէին։ Ո՛վ գարշելի եւ անկատար անպարապութեանն. (Բրս. հց. եւ Բրս. չար. եւ Բրս. մկրտ.։)

Յաղագս այլ ինչ մեծ անպարապութեանց չհոգացան իրացս. (Փարպ.։)

Անպարապութիւն յաշխարհակալացն հարստահարութենէ. (Յհ. իմ. ատ. ՟Դ։)

σχολή. mora, studium, lucubratio. Դեգերումն. պարապումն. փոյթ. բանի մը հետ ըլլալը.

Զբազմապատիկ ի մարմնի զոգւոյ դեգերմունս անպարապութեան։ Ոչ երբէք դադարէ յայսպիսի անպարապութենէ. (Նիւս. կազմ. ՟Լ՟Ա. ՟Լ՟Բ։)

Ի սոյն զանպարապութիւն մեր մաշեսցուք. (Ոսկ. յհ. ՟Ա. 5։)


Անպարիսպ

adj.

without rampart, unwalled.

NBHL (1)

Յաղագս մահուան ամենայն մարդիկ ի քաղաք անպարիսպ իցեն բնակեալ. (Ոսկիփոր.։)


Անպարծ

adj.

without bragging, modest.

NBHL (1)

Անպարծ զարդ։ Վասն անպարծելի զիրսն համարելոյ։ Տե՛ս զանպարծելի բարեխնամութիւնն. (Ոսկ. եբր. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 21. եւ 37։)


Անպարծութիւն, ութեան

s.

want of boasting.

NBHL (1)

Չհրամայեաց ասել (ումեք), զի անպարծութիւն եւ անմեծարգութիւն ուսուցանիցէ։ Զի ուսանիցիս զանհպարտութիւն եւ զանպարծութիւն։ Տե՛ս դու ինձ զքրիստոսի զանպարծութիւնն։ Զի ամենեւին զնուազութիւն (խոնարհ), եւ զանպարծութիւն ցուցանիցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 25. ՟Բ. 6։ եւ Ոսկ. յհ. ՟Բ. 11։ եւ Ոսկ. ես.։)


Անպարկեշտ, ից

adj. adv.

immodest, unchaste, indecent, bawdy, obscene;
dissolute, debauched;
—ս, indecently.

NBHL (3)

ἅσεμνος, incastus, impudicus, inhonoratus, ἁκάθαρτος, immundus, impurus. Օտար ի պարկեշտութենէ. անհամեստ. անամօթ. եւ Անվայելուչ. անմաքուր. աղտեղի. անսուրբ. անդէպ. էտէպսիզ, փիս, եագըշըգսըզ, պէթ.

Անպարկեշտ ծաղկեցեալ ալիքս եփրեմի. (Նար. ՟Բ.)

Զատանել ի մէջ սրբոց եւ պղծոց. եւ ի մէջ պարկեշտից եւ անպարկեշտից. (Ղեւտ. ՟Ժ. 10։)


Անպարկեշտութիւն, ութեան

s.

immodesty.

NBHL (2)

ἁκοσμία. invenustas. Պակասութիւն պարկեշտութեան եւ վայելչութեան. անամօթութիւն. անպատշաճութիւն. անշնորհքութիւն. էտէպսիզլիք. էրքեանսըզլըգ.

Նոյնաբանութիւն ելով՝ անպարկեշտութիւն ըն՛բառսն ցուցանէ. (Անյաղթ պերիարմ.։)


Անպարոյր

adj.

uncircumscribed;
unbounded, immense;
incomprehensible.

NBHL (5)

Անորոշելի եւ անպարոյր ժամանակ։ Անպարոյր եւ անպարագիր մեծութեամբ։ Բազմութիւն անպարոյր։ Ազգի ազգի խնկոց բազմութիւնք, անպարոյր զանազանութիւնք. (Փիլ.։)

Սկիզբն եղելոցս՝ անպարոյր, եւ առանց ծայրից ըմբռնման. (Շ. բարձր.։)

Անպարոյր են իմաստք երրորդութեանն. (Եւագր. ՟Ի՟Ը։)

Իբր Անսահմանաբար.

Աստուած ոչ ժամանակի կարօտանայ, այլ՝ ամենայն անժամանակ եւ անպարոյր ի գիտութեան նորա կային անմարմնապէս. (Նախերգ. փիլ.։)


Անպարունակ

cf. Անպարոյր.

NBHL (4)

Անպարունակ մեծութիւն, կամ բացարձակութիւն։ Ի քեզ անպարունակն աստուած մարդացեալ. (Նար.։)

Պարունական ամենայնի, իսկ ինքն անպարունակելի։ Անպարունակելին թաքնութիւն. (Դիոն.։)

Անհասանելի եւ անպարունակելի. եւ ասեմ, ոչ զի էն, այլ եթէ զի՞նչ է. (Առ որս. ՟Է։)

Անպարունակելիդ վարակեալ դրժանօք. (Պիտ.) իբր անչափ եւ անհամար։


Անպարունակելի

cf. Անպարունակ.

NBHL (4)

Անպարունակ մեծութիւն, կամ բացարձակութիւն։ Ի քեզ անպարունակն աստուած մարդացեալ. (Նար.։)

Պարունական ամենայնի, իսկ ինքն անպարունակելի։ Անպարունակելին թաքնութիւն. (Դիոն.։)

Անհասանելի եւ անպարունակելի. եւ ասեմ, ոչ զի էն, այլ եթէ զի՞նչ է. (Առ որս. ՟Է։)

Անպարունակելիդ վարակեալ դրժանօք. (Պիտ.) իբր անչափ եւ անհամար։


Անպարսաւ

adj. adv.

irreproachable;
irreproachably

NBHL (2)

ἁκατάγνωστος, ἁνεπίληπτος. irreprehensibilis. Ազատ ի պարսաւանաց. անստգիւտ. անմեղադրելի. անանգոսնելի. այըբլանմազ.

Ճշմարիտ եւ անպարսաւ խորհդածաց. (Սարկ. քհ.։)


Անպարսպաւոր

cf. Անպարիսպ.

NBHL (1)

Յանպարսպաւորքաղաքի կամ յաւանի իցէ. (Կիւրղ. ղեւտ.։)


Անպարտ, ից

adj.

unblamable, innocent;
not due;
— առնել՝ կացուցանել, to clear, to acquit.

NBHL (13)

ἁθῷος. innocens, insons, ἁναίτιος, innoxius, καθαρός, purus. Ոչ պարտաւոր. անպարտական. ազատ ի պարտուց, ի յանցանաց. ի պատժոց. անմեղ։ արդարացեալ. քաւեալ. սուչսուզ. տե՛ս (Ծն. ՟Խ՟Դ. 10։ Ել. ՟Ի՟Ա. 19. 28։ ՟Ի՟Գ. 7։ Օր. ՟Ի՟Դ. 5։ ՟Բ. Թագ. ՟Գ. 29։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 16։ ՟Ի՟Դ. 4։ Երեմ. ՟Է. 6։ ՟Ի՟Բ. 3. 17։ ՟Ի՟Զ. 15։ Դտ. ՟Ժ՟Ե. 3։ ՟Գ. Թագ. ՟Բ. 9։ Յովէլ. ՟Գ. 21։)

Զանպարտսն պարտաւոր մահու արարեալ։ Եւ ես անպարտ եւ ատաքոյ մեղադրութեան մնացից. (Յհ. կթ.։)

Մի՛ լայք մեռեալք զյիսուս կենդանին, զայն որ անպարտ վիրաւորեցին. (Գանձ.։)

Իսկ անդ յասելն՝ Զիմ միածինն անպարտ տանջեցին, լինի ած. եւ մկ։

Մեք յանպարտս զմարդիկ սպանանէաք, եւ սա յաշխարհի զմեռեալս յարուցանէր. (Եղիշ. երէց.։)

Անպարտ խոցոտիմք ի չարէն. մբ. սղ.։)

Նոյնպէս իմա՛ զասելն.

Վտարանդի լեալ յանպարտ թշնամեաց տարապարտուց. այսինքն յանիրաւի (գործողաց) ի թշնամեաց. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 33։)

Գուցէ այլ մեծամեծս եւ անպարտս խօսեսցի. (Ճ. ՟Ա.։)

Եւ ձեզ անպարտ (էր) մոռանալ զճգնութիւն հարցն սրբոց. (Բուզ. ՟Գ. 14։)

որպէս Անպարտելի. անյաղթ. եէնիլմէզ.

Ի վերայ հասեալ անպարտ եւ անշարժ մտաց վկային. (Ճ. ՟Ա.։)

Յայսմ անպարտ եւ անվանելի արուեստից լուծցին որոգայթքն. (Նար. ղ։)


Անպարտագոյն

adj.

very or more innocent.

NBHL (1)

Որ այսր ի խնդիր արկանիցի, անիրաւագոյնս եւ անպարտագոյնս խնդրիցէ. (յն. մի բառ, անտեղագոյն) (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)


Անպարտական, ի, աց

adj.

not guilty;
innocent.

NBHL (6)

Ոչ պարտակեալ. չամփոփեալ. ցրիւ. ցիր եւ ցան.

Դեւք զպատկերն աստուծոյ ամենայն ուրեք անպարտակ ցրուեցին. (Վրդն. սղ.։)

Անպարտականդ մահու. (Ագաթ.։) (Շար.։)

Անպարտականդ այս տարագրութեան։ Յայնմ սոսկալի եւ անպարտական զենման. (Նար. ՟Կ՟Ե. եւ Նար. խչ.։)

Ո՞յր աղագաւ անպարտականին խաչն նախատանաց. մբ. ստիպ.։)

Զօրութիւն մեծ, եւ հարստութիւն անպարտական. (Գէ. ես.։)


Անպարտակիր

adj.

that suffers innocently, innocent.

NBHL (3)

Յանպարտակիրդ մարմին չափեալ զբնութեանս մերում զտաժանականն տագնապ. (Նար. ՟Հ՟Զ։)

Որ ինչ ոչ է ի պարտուց, այլ ձրի. կամաւ յանձն առեալ. կամաւոր, եւ անակնունելի.

Անպարտակիրն ազգակցութեան (այսինքն մարդեղութեան բանին) երկնիչ վերստին. (Նար. կուս.։)


Անպարտելի, լւոյ, լեաց

adj.

invincible, unquered;
insurmountable, unsubdued.

NBHL (7)

ἁήττητος, ἁκαταγώνιστος. invictus, insuperabilis, inexpugnabilis. Անյաղթելի. անյաղթ. հզօր. զօրաւոր. բուռն. եէնիլմէզ, ալթ օլմազ.

Մարտն յերկոցունց կողմանց մնայր անպարտելի. (Խոր. ՟Ա. 10։)

Անպարտելի բռնութիւնք, կամ տարերք, կամ պարիսպ. (Պիտ.։ Յհ. կթ.։)

Զանպարտելի զշնորպսն աստուծոյ՝ պղնձոյ նմանեցոյց մովսէս. (Եղիշ. խաչել.։)

Անպարտելի մնացին ի հրապուրանաց. (Շար.։)

Փորձ գտեալ եւ անպարտելի ի տրամականսն։ Երկոքումբք անպարտելի գտաւ. (Իգն. ՟Ժ՟Բ։)

Ոչ յամենայնի լեալ իմաստունք, եւ մի՛ (այսինքն եւ ո՛չ) անպարտելիք. (Առ որս. ՟Գ։)


Անպէտ

adj. adv.

useless, vain, frivolous, insignificant;
vile, abject, miserable, despicable, worthless;
— առնել, to render useless, to spoil;
յանպէտ, յանպէտս, vainly.

NBHL (10)

ἅχρηστος, ἁνωφελής. inutilis. Որ ոչ լինի ի պէտս. անպիտան. անշահ. անօգուտ. չնչին. ումպէտ. անարգ. անկարգ. ֆայտասըզ, իշէ եարամազ.

Յամենայն պէտս անպէտ կացցէ. (՟Գ. Մակ. ՟Գ. 19։)

Շիւղ մի անպէտ։ Սովորութիւն անպէտ. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)

Անպէտ դատաւոր, կամ քաղաքապէտ. (Ճ. ՟Բ.։)

Անպէտ էր ասել զայս. եւ ոչ վայրապար անպէտ, այլ եւ վնաս մեծ. (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Ընկալուչք յանպիտաց. (Նար. մծբ.։)

Զսարգիս մեղապարտ ծառայ աստուծոյ եւ զանպէտ կրօնաւոր յիշեցէ՛ք ի քրիստոս, աղաչեմ. (Սարգ. յիշ. ՟բ. յհ։)

ՅԱՆՊԷՏ, ՅԱՆՊԷՏՍ. Յումպէտս. վայրապար. ի զուր. յանպէտ իրս. նաֆիլէ.

Մի՛ յանպէտս զժամանակս մեր ծախել. (Խոր. ՟Ա. 4։)

իբր Առանց կարեւոր պիտոյից. անխնամ.


Անպիտան

cf. Անպէտ.

NBHL (7)

ἅχρηστος, ἁχρεῖος. inutilis, ἁδόκιμος, improbatus, rejectaneus. Նոյն ընդ ԱՆՊԷՏ. որպէս Ոչ իմիք պիտանացու. անշահ՝ անօգուտ իր։ կամ անձն։ (՟Բ. Թագ. ՟Զ. 22։ Մտթ. ՟Ի՟Ե. 30։ Ղկ. ՟Ժ՟Է. 10։ Ովս. ՟Ը. 8։ ՟Բ. 11։ ՟Գ. 11։ ՟Դ. 5։ ՟Ժ՟Գ. 10։ ՟Ժ՟Զ. 29։ Փիլիմ. 11։)

Եւ եւս՝ որպէս մերժելի, հերքելի. ընկեցիկ. անհաճոյ. խոտան. (՟Ա. Կոր. ՟Թ. 27։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Գ. 5―7։ Եբր. ՟Զ. 8։ ՟Բ. Տիմ. ՟Գ. 8։ Տիտ. ՟Ա. 6։ Իմ. ՟Ժ՟Գ. 12։)

Ո՛վ անպիտանդ ի պիտանեանց։ Անպիտան աստուծոյ, եւ սրբոցն մասնակցութեան. (Նար. ՟Ը. ՟Թ։)

Կարի յոյժ քամահելի անպիտանիցն։ Ազատ յանպիտան անարգութենէն. (Պիտ.։)

Անպիտան եւ վնասակար ուսմամբ։ Անպիտան եւ գարշելի օրինացդ։ Յաղտեղի եւ յանպիտան մարդկանէ։ Անպիտան մահուամբ ելանիցեմք. (Փարպ.։)

Անպիտան գրեցին զդէմս բանին, եւ պարսաւելի. (Նար. մծբ.։)

Մարդոց ապականելոց մտօք, եւ ի հաւատս անպիտանից. (Սարկ. հանգ.։)


Անպիտանութիւն, ութեան

s.

inutility;
littleness, insignificance;
baseness, vileness.

NBHL (1)

Անպիտանութիւն մարդոյ, եւ վարուց նորա. (Եզնիկ.։)


Անպիտութիւն, ութեան

s.

cf. Անպիտանութիւն.

NBHL (1)

Ոչ եթէ ի մարդկան ինչ դատապարտութենէ է այս անպիտութիւնս. (ՃՃ.։)


Անպղտոր

adj.

untroubled, unclouded, clear, pure.

NBHL (4)

Անպղտոր յստակութեամբ ձգտեցուցանէ զհայեցուածս. (Եղիշ. ՟Է։)

Անպղտոր ունին զտեսութիւն մտացն. (Սարգ. յկ. ՟Թ։)

Ամենասուրբ աղօթիւք, անպղտոր մտօք. (Դիոն. ածայ.։)

Անպղտոր աղօթք, կամ խորհուրդ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։ Լմբ. պտրգ.։)


Անպողոտայ

adj.

pathless.

NBHL (1)

Ընդ լեռնակողմն, քարաժայռ անպողոտայ. (Յհ. կթ.։)


Անպսակ

adj.

without a crown.

NBHL (5)

Զհանապազորդ սովամահսն վասն նորա անպսա՞կ թողուցու. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)

ἁστεφάνωτος. coronae expers. Առանց պսակելոյ կամ պսակեալ գոլոյ. անվարձ.

Մի՛ գուցէ գնասցեն անպսակք. (Ածաբ. մակաբ.։)

Զի մի՛ անպսակ մնասցէ. (ՃՃ.։)

Գնացաք անպսակք, քանզի ոչ մարտեաք օրինօք. (Միսայ. խչ.։)


Անպտղաբեր

cf. Անպտուղ.

NBHL (3)

Անպտղաբեր աշխարհ, կամ երկիր, կամ ծառ. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. այլաբ.։ Շ. մտթ.։ Սարկ. քհ.։)

(Աստուած) անպտղաբեր եւ ոչ մի հոգի ոչ արար բարւոյ. (Փիլ. այլաբ.։)

Սաստեցին հիւսիսային հողմոյն՝ սառնագործ եւ անպտղաբեր բանսարկուին. (Վրդն. երգ.։)


Անպտղութիւն, ութեան

s.

cf. Անպտղաբերութիւն.

NBHL (6)

ἁφορία, ἁγονία. infertilitas, sterilitas. Չտալն զպտուղ. անպտուղն գոլ. անբերութիւն. նմանութեամբ՝ Ամլութիւն. անշահութիւն. եւ այլն. հասըլսըզլըգ, գըսըրլըգ.

Հարի զձեզ անպտղութեամբ եւ խորշակաւ։ Ժողովէ ձեռօք իւրովք զանպտղութիւն. (Անգ. ՟Բ. 18։ Առակ. ՟Թ. 12։)

(Հուրն ի սոդոմ) զկենդանական զօրութիւնն ապականէր յանպտղութիւն ամենեւին։ (Սարրա ասէր ցաբրահամ) մի՛ եւ դու վայելեր յիմմէ անպտղութենէս. (Փիլ. իմաստն.։)

Անասնոցն՝ բնութեամբ է անպտղութիւնն, եւ նոցա ի կամաց. (Ոսկ. մտթ.։)

Սերմանեալ որոմունքն ի չարէն կորնչին անպտղութեամբ։ Ուլքն (օրինակք են) մեղաւորացն վասն անպտղութեան, եւ խեռական բարուցն. (Շ. հրեշտ. եւ Շ. բարձր.։)

Ի մէջ ուռեացն անպտղութեան։ Այգէգործն երթայ հատանէ զանգործ անպտղութիւն ուռոյն. իմա՛ զանպտուղ ուռիս, եւ զուռս. մբ. ատ.։) (Նանայ.։)


Անպտուղ

adj. adv.

unprofitable, useless;
unfertile, unfruitful, barren;
un-profitably, uselessly.

NBHL (11)

ἅκαρπος, ἅγονος. infructuosus, sterilis. Որ ոչ տայ զպտուղ, կամ ուստի չքաղի պտուղ ինչ (իրօք կամ նմանութեամբ). եւ անշահ. մեյվեսիզ, հասըլսըզ.

Անպտուղ ծառ, կամ երկիր, աշխատութիւն, միտք, եւ այլն. (Յուդ. 12։ Երեմ. ՟Բ. 6։ Իմ. ՟Ժ՟Է. 4։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 14։ Տիտ. ՟Գ. 4։)

Անպտուղ թզենի, կամ անդաստան. (Շար.։ Նար. ՟Կ՟Դ։)

Զիա՞րդ բարի ծառ ոստս անպտուղս արձակեաց. (Կլիմաք.։)

Յայլոց տնկոց պտղաբերաց կամ յանպտղից. (Սարգ. յկ. ՟Ը։)

Զանպտուղսն արդարութեան ցամաքեցուսցէ զփուշսն. (Ագաթ.։)

Անպտուղք ի հաւատոց. (Մամբր.։)

Եւ Չառօղ զպտուղ կամ զօգուտ ինչ. ունայնաձեռն. դատարկ.

Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս։ Անպտուղ ի բազմերգութենէն լինիցիմ. (Նար. ՟Բ. եւ Նար. կ.։)

որպէս ἅγονος. sterilis. Ամուլ. ստերջ. անծին.

Հեշտութեամբ անպտղով վարիցին. (ՃՃ.։)


Անջախջախ

adj.

that cannot break;
unbroken.

NBHL (2)

ԱՆՋԱՂԽՋԱԽ կամ ԱՆՋԱԽՋԱԽ. Ոչ ջախջախեալ. անբեկանելի. անխորտակելի.

Ծղօտ մի եղեգան անջաղջախ պահեցար. (Անյաղթ բարձր.։)


Անջան

adj. adv.

careless, remiss, negligent;
easily.

NBHL (7)

Անջան ի յիմանալոյ զզօրութիւնն. մբ. սղ.։)

Որ ինչ լինի առանց շատ ջանից. ἁκίνδυνος, -ον, ἁταλαίπορος. liber a periculo. Անաշխատ. անվտանգ. դիւրին. հեշտին. զահմէթսիզ, գօլայ.

Ամենակար եւ անջան զօրութիւն. (Ագաթ.։)

Դիւրաւ եւ անջան պատերազմաւ առին. (Եւս. քր. ՟Ա։)

Անջան է զնոսա մխիթարել, մեղացն ի միջոյ բառնալով. (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ժ՟Ե։)

Ոգւոց անջան խորհուրդք եւ իմաստութիւնք. (Կոչ. ՟Գ.) յն. ἁκατάγνωστος անստգիւտ. իբր այն՝ որ չտայ տանջանս խղճի մտաց։

Ոչ եթող աստուած անջան համարձակել քաոզութեանն։ Որ այնպիսի անիրաւ հրամանաւ անջան տանէին ի սպանումն. (Ոսկ. ՟բ. կոր. եւ Ոսկ. մտթ.։)


Անջինջ

adj.

indelible;
slovenly.

NBHL (7)

ἁνεξάλειπτος. indelebilis. Որ ոչ ջնջի. անջնջելի. անջրելի. անեղծ. հաստատուն դրոշմեալ, արձանագրեալ.

Անջինջ տէրունական պատգամ։ Անջինջ արձակեալ է։ (Փիլ. իմաստն.։)

Անջինջ մատենիւք. (Պիտ.։)

Անջինջյիշատակ, կամ արձան. (Նար. յիշ.։ Սարգ. յկ. ՟Է։)

Առցէ զանջինջ որդեգրութիւնն աստուծոյ (ի մկրտութեան)։ Անջինջ անէծս կռէր ի վերայ տեղւոյն. (Եղիշ. ննջ. եւ Եղիշ. յես.։)

Ո՛չ ջինջ. անմաքուր. պղտոր.

Մեղաւոր հոգի է միտք անջինջ, որ վասն ծուլութեան անկեալ է ի սուրբ միաւորութենէ. (Եւագր. լ։)


Անջնջելի, լւոյ, լեաց

cf. Անջինջ.

NBHL (2)

Անջնջական յիշատակարան, կամ շնորհ, կամ կանոն. (Նար. ՟Հ՟Գ. եւ Նար. խչ. եւ Նար. մծբ.։)

Անջնջելի արիւն ի վերայ այնմ թագաւորութեանն հեղին. (Լաստ. ՟Ի՟Ե։)