Entries' title containing յ : 6192 Results

Կայծքար, ի

s.

silex, flint.

NBHL (2)

Գայլախազ կամ խիստ քար, որ ընդհարեալ ի պողպատն՝ կայծս արձակէ. կայծքար.

Որպէս հրահանք երկաթն, որ զկայծքարն բախէ. (Երզն. երկն.։)


Կայկայիմ, եցայ

vn.

to be established, consolidated, rooted.

NBHL (2)

βεβαίομαι stabilior. Կայուն լինել. ամենայնիւ հաստատիլ. (հակառակն քայքայելոյ, եւ դրդուելոյ)

Դրդուեցաւ ուղղափառութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն. (Խոր. ՟Գ. 68։)


Կայմ, ից

s.

mast;
sail;
weaver's beam;
— դրօչու, flag-staff;
կանգնել զ—ն, to raise a —;
խոնարհեցուցանել զ—ն, to unmast;
to dismast.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «նաւի մէջ տնկուած սիւնը՝ որի վրայ առագաստ են պարզում» Ես. լգ. 53. Եզեկ. իէ. 5. «առագաստ» Ոսկ. մ. բ. 1 և ես «ոստաւնանկի եղէգ, ջուլհակի ճնճղուկ» (ըստ ԱԲ) Ոսկ. եփես. 806. (այս վերջին նշանակութիւնը թարգմանաբար յունարէ-նից, ուր ἰετός նշանակում է «կայմ նաւու-2. ոստայնանկի առէղ»)։ Նոր բառեր են՝ երկկայմ, եռակայմ, անկայմ։

• ՆՀԲ հանում է կալ «կենալ», կայ «կեցուածք» բառից, ճիշտ ինչպէս յն. ἰστός հոմանիշը ծագում է ἴοτημι «կալ, կանգնիլ» բայից։ Հիւնք. էջ 348 տճկ. gemi «նաւ» բառից։

NBHL (8)

(ի կալոյ կամ ի կայուն գոլոյ, որպէս եւ ի յն. իսդօս) ἰστός malus, arbor navis եւ ἰστίον velum. Ստուար ձող նաւու իբրեւ բուն ծառոյ կամ սիւն փայտեղէն, յորոյ վերայ պարզի առագաստն. լայնաբար նշանակէ եւ զառագաստն,

Կայմն խոնարհեցաւ, եւ ոչ պարզեսցէ զառագաստն. (Ես. ՟Լ՟Գ. 53։)

Առնել քեզ կայմս եղեւնափայտեայս. (Եզեկ. ՟Ի՟Է. 5։)

Կայմն ամբարձման ի կայից իւրոց խլեցաւ. (Նար. ՟Ի՟Ե։)

Կայմն, որ է փայտ առագաստի նաւին. (Գէ. ես.։)

Ի թոյլ կայմս նաւի հասեալ հողմ՝ չյարդարիցէ եւ չուզղիցէ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Զկայմն կանգնեաց. (յն. զառագաստս պարզեաց). (Ոսկ. մ. ՟Բ. 1։)

Կայմն խոնարհեցաւ. եւ ոչ իջուսցէ զմանր կայմսն (այսինքն զառագաստն). (Ոսկ. ես.։)


Կայութիւն, ութեան

s.

stability, firmness.

NBHL (10)

ԿԱՅՈՒԹԻՒՆ ԿԱՅՈՒՄՆ. στάσις, τὸ στάσιμον, κατάστασις statio, quies, constantia θέσις situs. Կալն. կայանալն. կայուն գոլն. դադարումն. եւ Կայան, կայ, կայք. դիրք.

Երեւի դրութիւն՝ ի կողմանումն, ի կայութիւն. (Երզն. քեր.։)

Թիւրեալն ոչ կարասցէ կայութիւն (իբր կայունութիւն) ընդունել. (Երզն. մտթ.։)

Հաստատութիւն եւ կայումն ըստ առաքինութեան վարուցն հաստիցի։ Ցո՛յց զկատարեալ կայումն. (Նիւս. երգ.։)

Զերկոսեան ունելով յինքեան, շարժումն եւ կայումն. (Բրս. ծն.։ Մաքս. եկեղ.։)

Շարժեցաւ աթոռ հաստատութեան նոցա, եւ այլ ոչ էառ զկայումն. (Լաստ. ՟Ժ։)

Արդարութեան, կամ լուսաւորաց կայումն։ Անլուծանելի կենացն յարտեւացեալ կայումն. (Սկեւռ. աղ.։ Երզն. մտթ.։ Արծր. ՟Ե. 3։)

Փոխարկելով զմեծութիւնն իւրաքանչիւր՝ եւ զտեղւոյն կայումն փոխարկէ. (Պղատ. տիմ.։)

Միօրինակ է կայումն մատուցելոցն յաղօթս, եւ բազում բաժանմունս խնդրուածոց ունի. (Կլիմաք.։)

Բանականին կայումն է ի գլուխ. իսկ ցասմնականին կայումն է ի սրտի. (Գր. հր.։) Իսկ ի գիրս Դամասկ. վարի իբր Ենթակայացումն։


Կայումն, ման

s.

cf. Կայութիւն.

NBHL (10)

ԿԱՅՈՒԹԻՒՆ ԿԱՅՈՒՄՆ στάσις, τὸ στάσιμον, κατάστασις statio, quies, constantia θέσις situs. Կալն. կայանալն. կայուն գոլն. դադարումն. եւ Կայան, կայ, կայք. դիրք.

Երեւի դրութիւն՝ ի կողմանումն, ի կայութիւն. (Երզն. քեր.։)

Թիւրեալն ոչ կարասցէ կայութիւն (իբր կայունութիւն) ընդունել. (Երզն. մտթ.։)

Հաստատութիւն եւ կայումն ըստ առաքինութեան վարուցն հաստիցի։ Ցո՛յց զկատարեալ կայումն. (Նիւս. երգ.։)

Զերկոսեան ունելով յինքեան, շարժումն եւ կայումն. (Բրս. ծն.։ Մաքս. եկեղ.։)

Շարժեցաւ աթոռ հաստատութեան նոցա, եւ այլ ոչ էառ զկայումն. (Լաստ. ՟Ժ։)

Արդարութեան, կամ լուսաւորաց կայումն։ Անլուծանելի կենացն յարտեւացեալ կայումն. (Սկեւռ. աղ.։ Երզն. մտթ.։ Արծր. ՟Ե. 3։)

Փոխարկելով զմեծութիւնն իւրաքանչիւր՝ եւ զտեղւոյն կայումն փոխարկէ. (Պղատ. տիմ.։)

Միօրինակ է կայումն մատուցելոցն յաղօթս, եւ բազում բաժանմունս խնդրուածոց ունի. (Կլիմաք.։)

Բանականին կայումն է ի գլուխ. իսկ ցասմնականին կայումն է ի սրտի. (Գր. հր.։) Իսկ ի գիրս Դամասկ. վարի իբր Ենթակայացումն։


Կայուն

adj.

stable, firm, constant, durable, immoveable;
— ինչք, real estate, houses & lands, lauded estate.

NBHL (6)

στάσιμος, ἐστώς stabilis, stans, constans βέβαιος firmus. Ունօղ զկայ հաստատ. հաստատուն. անյողդողդ. անշարժ. անփոփոխ. տեղը կեցօղ մնացօղ, հաստատ.

Կայուն եւ անշարժ. (Փիլ.։ Դիոն. եւ այլն։)

Երբեմն կայուն անդունդս է, եւ երբեմն շարժուն. (Պիտ.։)

Կայունք եւ անխախտելիք. (Նար. առաք.։)

Ի կայուն եւ ի մնացական ժառանգութենէ զրկեալ. (Իգն.։)

Այն՝ որ զբունութիւնըս լուծական, արար կայուն անմահական։ Բնութեամբ կայուն, անձամբ շարժուն՝ անշարժական։ Զի չեմ կայուն ես միշտ ի նոյն, այլ շրջական. (Շ. խոստով.) եւ իմ եղակ։ Իսկ ի գիրս Դամասկ. դնի եւ իբր Կացուցիչ, բաղկացուցիչ։


Կայունութիւն, ութեան

s.

stability.


Կայռին

s. anat.

penis.

NBHL (2)

պ. գիռ. κέρκος penis. Առնի անդամ. թլպատ. պոչ։ Ուռպել. ՟Ժ՟Ա. առ Լեհացւոյն.։

Որպիսիք էին, կամ յորպիսի ինչ կայռի. պարտի գրիլ, ըստ յն. կայի։


Կայս

s.

boisterous wind.

Etymologies (1)

• «օդը պղտորող մի տեսակ քամի». մէկ անգամ ունի Պիտառ. «Օդքն ծածկեն զճառագայթսն. կայս անուն է հողմըյն, արդ ծածկի արեգակն յամպն»։ ՋԲ չունի այս բառը։

NBHL (2)

Անուն հողմոյ՝ որ խռովէ զօդս.

Օդքն ծածկեն զճառագայթսն. կայս անուն է հողմոյն. արգ ծածկի արեգակն յամպն. (Պիտառ.։)


Կայսերագիր

adj.

written or signed by the emperor.

NBHL (2)

Ի կայսերէ գրեալ, ստորագրեալ.

Առեալ զանընդդիմկաց հրամանն հանդերձ սակերօք կայսերադիր նշանակելով. (Կորիւն.։)


Կայսերազարմ, ից

adj.

of imperial family or race.

NBHL (2)

Որ է ի զարմէ կայսեր. թագաւորազն.

Ծիրանազգեցիկ կայսերազարմիցն թագ պարծանաց. (Գանձ.։)


Կայսերազն, զին, զունք, զանց

adj. s.

imperial;
imperial prince or princess.


Կայսերական, ի, աց

adj.

imperial.

NBHL (2)

Յանկաւոր կայսեր կամ կեսարու. արքունի.

Կայսերական զարդ, կամ պատկեր, ոսկի շար, զօրք, ձեռադիր, հրաման եւ այլն. (Ագաթ.։ Խոր.։ Նար.։ Յհ. կթ.։)


Կայսերակերպ

adj.

resembling an emperor, like an emperor, imperial.

NBHL (2)

Որ բերէ յինքեան զկերպարանս կայսեր. եւ արքայաշուք.

Կայսերակերպն տրդատ, կամ զարդ, պսակ ոսկի, կամ քաջութիւն. (Ագաթ.։ Շ. վիպ.։ Ճ. ՟Ա.։ Տօնակ.։)


Կայսերակից

adj.

associated in the empire, ruling jointly.


Կայսերանամ, ացայ

vn.

to rise to imperial dignity, to become or to be crowned emperor.


Կայսերացուցանեմ, ուցի

va.

to proclaim emperor.


Կայսերութիւն, ութեան

s.

empire;
ի — ամբառնալ, to elevate to the purple, or to the imperial dignity.


Կայսր, սեր, սերք, սերաց

s.

emperor, caesar;
Վեհափառ —ն, His Imperial Majesty.

Etymologies (2)

• . ր հյ. (-սեր, ւսերաց) «ինքնակալ թագաւոր Հռովմայեցոց» ՍԳր. Բուզ. որից կայսերագիր Կորիւն. կայսերական Ագաթ. Բուզ. կայսերակերպ Ագաթ. կայսերալուր Արծր. կայսերազարմ Գնձ. կայսրունի Իրեն. հերձ. 100. յետնաբար կայսրանալ «կայսր դառնալ» Մին. համդ. 127, 128. -տարբեր ձևեռոմ ունենք նաև՝ կեսար (սեռ. -ու) Եփր. բ. տիմ. Կոչ. Խոր. Յհ. կթ. կեսառութիւն Ճառընտ. կեսառոս Ուռհ. էջ 402. կիսառոս Յայսմ. նոյ. 29։

• = Յն. ϰαῖσαρ, սեռ. ϰαίσαρος «կայսր» բառից, որ ծագում է լտ. Caesar, սեռ. Cae-saris յատուկ անունից։ Յուլիոս Կեսար ե-ղաւ առաջին հռովմայեցի մեծ ինքնակալը. որից այս անունը դարձաւ հասարաև անուն՝ «մեծ թագաւոր» նշանակութեամբ, ճիշտ ինչպէս Charlemagne յատուկ անունից կազմուեցաւ հսլ. krali, թրք. qraliča, ռուս. «ороль, լիթ. karālius «թագաւոր» հառա-րակ անունը։ Լտ. Caesar ձևը զուտ հռով-մէական չէ, այլ բարբառային. բուն լտ. ձևն է Caeso (Meillet, Esquisse ə'une hist. de la lanque latine. 102), որ մակդիր է և բուն նշանակում է «վիրաբուժական գործո-ղութեամբ ծնուած մօրից»։ Այնուհետև բա-ռը փոխառութեամբ տարածուեցաւ ամէն տեղ. հմմտ. գոթ. kaisar, հբգ. keisur, գերմ. Kaiser, հսլ. cšsari, ռուս. царь, լիթ. ceso-rus, հունգ. császár, արաբ. [arabic word] qaisar, արամ. qaisar ևն (Berneker 127, Kluge 236)։ Հայերէնի մէջ կայսր հին ժողո-վըրդական փոխառութիւն է (հմմտ. նոյն իսկ Յուլիոս կայսր ձևը Եւս. քր. տպ. 1818, Ա. 9), իսկ միւս ձևերը գիտական ձևեր են։ -Հիւբշ. 354։

NBHL (5)

Բառ լտ. չ՛էսար. յորմէ յն. գէ՛սար. καῖσαρ, αὑτοκράτωρ caesar, imperator μονάρχης, μόναρχος monarcha βασιλεύς rex. Յանուանէ յուլիոսի կեսարու առաջին ինքնակալի առեալ, վարի ի մեզ որպէս Ինքնակալ հռովմայեցւոց. արքայ արքայից. միահեծան թագաւոր. քաջ արանց. cf. ԿԵՍԱՐ, որպէս գահակից կայսեր.

Յօգոստոս կայսերէ։ Տիբերեայ կայսեր։ Ի կայսր բողոքեցեր, առ կայսր երթիջի՛ր։ Տո՛ւք զկայսերն՝ կայսեր։ Չի՛ք մեր թագաւոր բաց ի կայսերէ. (եւ այլն։ Իսկ ՟Ա. Մակ. ՟Ա. 1. եւ ՟Գ. 27.) ուր ասի ի մեզ աղեքսանդր կամ անտիոքոս կայսր, ի յն. թագաւոր դնի, կամ ոչինչ։

Առ դեկեաւ կայսերբ։ Նշկահեալ զկայսերբ. (Ճ. ՟Բ.։ Արծր. ՟Ա. 15։)

Արքայ պետութեանց կայսերաց երկրի՝ տէր քրիստոս։ Կայսր վերին արքայութեանդ. (Նար.։)

Աստուած կայսր ի վերայ ամենայն սրբոց, այս է թագաւորաց թագաւոր. ուստի եւ կայսերական ասի ըստ Նար. նաեւ աստուածականն։


Կայսրընտիր, տրաց

s.

elector.


Կայսրընտրական, ի, աց

adj.

electoral.


Կայսրընտրութիւն, ութեան

s.

electorate.


Կայսրուհի

s.

empress.


Կայտառ, աց

adj. s.

healthy;
active, agile, lively, brisk, sprightly;
swift, quick, diligent;
gay, merry, jocose, facetious;
pretty, pleasing, prepossessing;
fish;
reptile;
— առնել, —ս յօրինել, to reanimate, to revive, to comfort, to invigorate.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «աշխոյժ, առոյգ, ե-ռանդուն» ՍԳր. «ջրի և ցամաքի ամէն տե-սակ կենդանի», բայց մանաւանդ «ջրային կենդանի» Դան. գ. 79. Շար. Նար. Արծր. (իմաստի զարգացման համար հմմտ. եռալ և զեռուն). որից կայտառական «խայտա-ցող» Ոսկ. յհ. ա. 31. կայտառութիւն Կորիւն։ Այս արմատի երկրորդ ձևն է կայտիռ, ո-հլ. (յետնաբար ի-ա հլ.) «ուրախութիւն, ու-րախութիւնից խաղալ ցատկռտելը» Ա-զաթ. Փիլ. յովն. Յհ. կթ. «ծովային կամ ցամաքային անասուն» Սեբեր. 74. Ճառընտ, որից կայտռալ «ուրախ ուրախ վազվռտել, եռալ զեռալ» Ագաթ. § 239 (ձեռ. տարբ. կտռային, կըտռային, կրկը-նագիրը ունի կտռային՝ ՀԱ 1913, 18) Արծր. հրտր. Պատկ. էջ 161 Ագաթանգեղո-սից փոխառեալ հատուածում ունի սրա տեղ կոտռային. հմմտ. նաև Սարգ. յկ. է, էջ 106 Իբրև զճճիս ի տղմի կապտռէի (առաջին տը-պագրութեան մէջ կայտռայի). կամ ա. պե-տըր. է. էջ 313 Զօրէն ճճեաց ի տղմի կաւտ-ռին (ա. տպ. կայտռան). որ և կայտռել Իմ. ժէ. 18. Ես. ծե. 12. կայտռեցուցանել Իսիւք կայտռական Փիլ. կայտռունակ Նար. խչ. 374. կայտռիկստակ (թերևս ուղղելի կայտ-ռիկատակ) «աքացի, ոտքով հարուած» Վրք. հց. Ա. 73 (ըստ ԳԲ սխալ գրչութիւն որպէս կայտռիք ստահակ ջորիներու. լաւագոյն ձե-ռագրում ունի «կայտռիքն ստահակ ջորւոզ» ընթերցուածը. տե՛ս Զարբ. թրգմ. էջ 286 ըստ Երևակ ամսագրի, 1858 Բ. էջ 43= Ա-թան. 604)։

• ՆՀԲ կայթել և խայտալ բառերից. կայտիռ՝ իբր կայթ+եռ։ Հիւնք. խածա-նել բայից։ Scheftelowitz BВ 29, 31 արմատակից է դնում կայծ բառի հետ։ Մառ ЗВО 16, 151, հյ. թրգմ. Մկըր-տութիւն Հայոց 1911, էջ 88 եռեւա-ռեալ է դնում վրաց. կոտվա «շարժիլ, զեռալ», կոտրիալի «թաւալիլ, գլորուիլ» ձևերից։ Աճառ. ՀԱ 1909, 160 խ և կ ձայների լծորդութեան օրէնքով նոյն է դնում կայթել և խայտալ բառերի հետ։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 397 հիռլ. cath, նգալլ. cad, cadol, հբրըտ. ca-talrid «կռիւ, վէճ», լիթ. katilin, յն. ϰωτίλος «շաղակրատ, թովիչ», սանս. kadt բառերին ցեղակից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] qatr «արագ գնալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 84)։

NBHL (13)

ἁστεῖος urbanus, festivus, venustus, elegans ἑντρεχής velox եւ այլն. (որպէս թէ՝ որ Կայթ առնու, կամ խայտայ) Զուարդ. աշխոյժ. պայծառ դիմօք. չքնաղ. շնորհալի. ընտիր. լաւ. եւ առոյգ. որ կայտռայ. արագաշարժ. փոյթ. եռանդուն. աղեկ, աղուոր, սիրուն, վխտացօղ.

Կայտառ մանուկ. (Ել. ՟Բ. 2։ Գծ. ՟Է. 20։ Եբր. ՟Ժ՟Ա. 23։)

Կայտառ տեսլեամբ. (Յուդթ. ՟Ժ՟Ա. 20։)

Լե՛ր դու կայտառ ի գործս քո. (Սիր. ՟Լ՟Ա. 27։)

Էր արդարեւ տղայն կայտառ, եւ հզօր մարմնով. (Խոր. ՟Բ. 7։)

Կայտառ առնել զյօժարութիւն մեր (յն. զարթուցանել կամ արծարծանել)։ Աղբիւրս այս զնուաղեալսն կայտառս յօրինէ, եւ զվշտացեալսն ափոփէ (յն. մի բառ, ոգի տայ կամ զովացուցանէ) (Ոսկ. յհ.։)

Կայտառ մտօք վարեալք. (Մեկն. ղեւտ.։)

ԿԱՅՏԱՌ գ. τὸ κινούμενον quod movetur. Լուղակ, ձուկն, եւ ամենայն կենդանի զեռուն շարժուն.

Կէտք, եւ ամենայն կայտառք որ ի ջուրս. (Դան. ՟Գ. 79։)

Բղխեալ ի ջրոց սեռս կայտառաց. (Շար.։)

Ի կայտառին կեռեաց կորզեալ զսատերն. (Արծր. ՟Ե. 3։)

Բազմութիւն կայտառաց կարճաց խայթողականաց. (Նար. ՟Խ՟Ե։)

Մկունս բազումս եւ աքիսս ... (զորոց զկնի առի) զի մի՛ կարասցեն կայտառքն փախչել. (Ճ. ՟Բ.։ Տե՛ս եւ ԿԱՅՏԻՌ. ըստ ՟Բ նշ։)


Կայտառութիւն, ութեան

s.

health, vivacity, loveliness;
sprightliness, liveliness, gaiety, sportiveness.

NBHL (2)

Կայտառ գոլն՝ ըստ ամենայն առման.

զորոյ զտղայութեան զկայտառութիւնն յայտ արեալ. (Կորիւն.։)


Կայստեր

s.

marks or veins in alabaster.


Կայտիռ

s.

rejoicing, exultation;
capering, friskiness, frolicsomeness, playfulness;
aquatic animal, fish.

NBHL (6)

(գուցէ ի Կայթ, եւ Եռ) ի վերացեալն՝ Շարժումն կայտառական. կայտռալն, խայտալն. եռալ զեռալն. խաղալն. կայթք.

Զկայտիռ զծովայնոցն, զզանազանութիւնս կենդանեացն ձեւոց. (Փիլ. յովն.։)

Բազում խնդութիւն եւ կայտիռս ցնծութեան կացուցանէին։ Բազում կայտիռս եւ խնճոյս ցնծութեան զմիմեամբք զեղեալ. (Ագաթ.։ Յհ. կթ.։)

ԿԱՅՏԻՌՔ. Ի թանձրացեալն, որպէս Կայտառք. լողակք զեռունք.

Յուշ արարին զծովէ եւ զկայտռոց, զթռչնոց եւ զանասնոց. (Սեբեր. ՟Դ։)

Սողնօք եւ կայտռօք լցոյց. (Ճ. ՟Գ.։)


Կայտռամ, ացի

vn.

to rejoice, to exult, to leap, to frisk or skip for joy, to romp, to sport, to frolic, to play, to be all alive.

NBHL (12)

ԿԱՅՏՌԱՄ ԿԱՅՏՌԵՄ ԿԱՅՏՌԻՄ. σκιρτάω, ἑξάλλομαι salio, exilio, exulto. Որպէս թէ Կայթել եռալով. կայտիռս առնուլ. ոստոստել ուրախութեամբ. եւ Եռալ զեռալ կայտառաց. վազել. խաղալ. ցնծալ. խայտալ. ցաթկըտել. եւ վխտալ.

Եռային (օձք) զմարմնով քիմովք եւ կայտռային զանդամօք իմովք. (Ագաթ.։)

Ի զանազան կենդանեաց ի ջուր եւ ի ցամաք կայտռալոյ. (Լմբ. սղ.։)

Ընթացք աներեւոյթք անասնոց կայտռելոց. (Իմ. ՟Ժ՟Է. 18։)

Լերինք եւ բլուրք կայտռեսցեն ընդունել ուրախութեամբ. (Ես. ՟Ծ՟Ե. 12։)

Կայր եւ մնայր բարիոք որսոյն, եւ տեսեալ՝ կայտռէր. (Ոսկ. հռ.։)

Ի վեր կայտռել եւ զուարճանալ. (ՃՃ.։)

Կայտռէին յերեսս երկրին (որպէս զձկունս թօթափեալս ի ցանցոյն). (Խոր. ՟Բ. 82։)

Ցնծային հրճուէին կայտռելով. (Արծր. ՟Գ. 7։)

Զօրէն որդանց միշտ ի տղմի կայտռէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Իբրեւ զճճիս եւ զազրատեսիլ զեռունս կայտռեալ խլրտէին. (Ճ. ՟Բ.։)

Բարեաց ազդումն ի քէն լիցին, եւ ցնծացեալըք կայտռեսցին. (Յիսուս որդի.։)


Կայտռեմ, եցի

vn.

cf. Կայտռամ.

NBHL (12)

ԿԱՅՏՌԱՄ ԿԱՅՏՌԵՄ ԿԱՅՏՌԻՄ. σκιρτάω, ἑξάλλομαι salio, exilio, exulto. Որպէս թէ Կայթել եռալով. կայտիռս առնուլ. ոստոստել ուրախութեամբ. եւ Եռալ զեռալ կայտառաց. վազել. խաղալ. ցնծալ. խայտալ. ցաթկըտել. եւ վխտալ.

Եռային (օձք) զմարմնով քիմովք եւ կայտռային զանդամօք իմովք. (Ագաթ.։)

Ի զանազան կենդանեաց ի ջուր եւ ի ցամաք կայտռալոյ. (Լմբ. սղ.։)

Ընթացք աներեւոյթք անասնոց կայտռելոց. (Իմ. ՟Ժ՟Է. 18։)

Լերինք եւ բլուրք կայտռեսցեն ընդունել ուրախութեամբ. (Ես. ՟Ծ՟Ե. 12։)

Կայր եւ մնայր բարիոք որսոյն, եւ տեսեալ՝ կայտռէր. (Ոսկ. հռ.։)

Ի վեր կայտռել եւ զուարճանալ. (ՃՃ.։)

Կայտռէին յերեսս երկրին (որպէս զձկունս թօթափեալս ի ցանցոյն). (Խոր. ՟Բ. 82։)

Ցնծային հրճուէին կայտռելով. (Արծր. ՟Գ. 7։)

Զօրէն որդանց միշտ ի տղմի կայտռէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Իբրեւ զճճիս եւ զազրատեսիլ զեռունս կայտռեալ խլրտէին. (Ճ. ՟Բ.։)

Բարեաց ազդումն ի քէն լիցին, եւ ցնծացեալըք կայտռեսցին. (Յիսուս որդի.։)


Կայտռիմ, եցայ

vn.

cf. Կայտռամ.


Կայտռիկստակ

s.

kick (from an animal).


Կայտռունակ

adj.

containing fish or aquatic animals.

NBHL (2)

Ունակ կայտառաց յինքեան. պարունակօղ ձկանց.

Ուռկանեցին ի մի ծածկութիւն պաշարման վարմի կայտռունակ ցանցի. (Նար. խչ.։)


Կայք, յից

cf. Կայ.


Կանանցաբարոյ

adj.

feminine, weak, timid, cowardly, pusillanimous.

NBHL (2)

Ունօղ զկանացի բարս. կնամարդի. վատասիրտ. թոյլ. անարի.

Զի մի՛ վատութիւն քան զքաջութիւն ճոխասցի, որ կանանցաբարոյիցն քաջ յարմարի. (Արծր. ՟Ա. 7։)


Կանաչագոյն

adj.

green;
dark green.

NBHL (2)

(Զմրուխտն) յեսանաւն մաշելով եւ ծախելով, զայն միայն թողուն անծախ, որ ինչ ի նմա տեսանի կանաչագոյն. (Նիւս. երգ.։)

Անկեալն եւ նեխեալն յառնէ կանաչագոյն ( կամ կանանջագոյն) Կոչ. (ձ։ եւ Ճ. ՟Գ.։)


Կանափեայ

adj.

hempen, made of hemp.


Կանխագոյն

adv.

already, before, previously, formerly, antecedently.

NBHL (8)

ἁρχαιότερος, πρότερος antiquior, prior. Յառաջագոյնն. հնագոյն. վաղեմի. աւելի առաջ կամ հին.

Կանխագոյն են աւետիքն ծառայութեան քան զմտանել նոցա։ Կանխագոյն է քան զօրէնս չորեքհարիւր երեսուն ամաւ. (Մծբ. ՟Բ։)

ԿԱՆԽԱԳՈՅՆ. մ. πρότερον prius. Յառաջագոյն. կանխաւ. նախ. կանուխ, կանուխկեկ, առաջուց.

Կանխագոյն ճառեալ։ Կանխագոյն շինեցաւ. (Աթ. ՟Ժ՟Բ։ Եւս. քր.։)

Կանխագոյն կրեցին. (Նախ. ՟Գ. Մակ.։)

Եկեալ առ նա կանխագոյն։ Զօրս կանխագոյն առաքեալ էր, (Խոր.՟Բ. 59։ ՟Գ. 60։)

Մարգարէն կանխագոյն նախաձայնեաց. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Նշին ծառ է, որ կանխագոյն զբողբոջս ծաղկին փթթէ. (Լմբ. ժղ.։)


Կանխազեկոյց

adj.

forewarning;
forewarned.

NBHL (1)

Ըստ հոգեհանճար իմաստնոյն կանխազեկոյց առակի. (Նար. ՟Հ՟Թ։)


Կանխահատոյց

adj.

paid in anticipation, advanced;
— դրամ, advance;
— լինել, to advance, to advance sums.


Կանխաձայնեմ, եցի

va.

to foretell, to announce beforehand, to predict.

NBHL (4)

προφωνέω praedico, praemoneo. Կանխաւ ձայնել. յառաջագոյն պատմել. քարոզել. գուշակել, ազդել.

Զայս տէրն մեր յառաջագոյն կանխաձայնեաց նոցա։ Զայս եսայի յառաջագոյն տեսեալ կանխաձայնեաց. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)

Կանխաձայնէ զխիստ նախանձ հրէիցն. (Գէ. ես.։)

Զոր մի ըստ միոջէ կանխաձայնեցին մարգարէքն. (Բրսղ. մրկ.։)


Կանխաձայնութիւն, ութեան

s.

prediction.

NBHL (3)

Կանխաւ ձայնելն. կանխասացութիւն. մարգարէութիւն.

Ըստ մարգարէին, կամ մարգարէիցն, կամ նախատեսացն կանխաձայնութեան. (Նար. ՟Ղ՟Գ։ Գր. հր.։ Լաստ. ՟Բ։)

Նկարեալ կանխաձայնութեամբ. (Երզն. ՟ժ. խորան.։)


Կանխացոյց

adj.

foreshown, presaged.

NBHL (2)

Կանխաւ ցուցեալ, ծանուցեալ. կանխազեկոյց.

Ո՞ւր են կանխացոյց պատգամքն աստուծոյ. (Սեբեր. ՟Ը։)


Կաշեայ, էի, ից

adj.

leathern, made of leather.

NBHL (2)

Ի կաշւոյ կազմեալ. կաշեղէն. կաշիէ.

Ի կաշեայ պահպանակաց զգեստուն. (Խոր. ՟Գ. 37։)


Կապայ, ի

s.

cassock, monk's gown.

Etymologies (5)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ զգեստ» Յայսմ, յունիս 9, Մագ. և Երզն. քեր. Առաք. պտմ. 142. որից կապակար «դերձակ» Բառ. երեմ. էջ 76, յգ. կապանի Նոր վկ. էջ 379 (նուա-ղական՝ կապակ Մխ. դտ. կամ կապեկ (մի-ջին հյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 1164ա) տե՛ս առանձին)։

• = Արաբ. [arabic word] qabā «պարեգօտ, առջևը ռաց զգեստ» բառից փոխառեալ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 900). փոխառութեամբ տա-րածուած է բազմաթիւ լեզուների մէջ. այս-պէս՝ պրս. qaba «պարեգօտ», qabanamad «թաղիքէ վերարկու, քափանակ», qabaca «փոքր կապայ»։ Պարսկերէնի միջոցով են վրաց. և մինգ. ❇აბა կաբա, սվան. կաբ. չէրքէզ. ակաբա «զգեստ, վերարկու», թրք. [arabic word] kebe «կապերտ», քրդ. kavā, kovā «կապայ», kebe «հասարակ չուխա». թուշ. կաբ «կապայ», բիւզանդական յն. ϰαβάδης, ϰαβαδιον «պարեգօտ» (Sophorles 609), նյն. ϰαβάδι։ Յունարէնի միջոցով են ռուս. սaნáть «աշխատանքիշապիկ, վերնաշապիկ», չեխ. kabát, լեհ. kabat, kabaǰ, kaba, բոզգ. kaváda «կանացի կամ զինտորական զգեստ» (Berneker 464)։ Սլաւականից են լիթ. kó-botas «կանացի բաճկոն», լեթթ. kabata «գրպան» (անդ)։ Miklosich և Marcel De-vic նոյն արաբ բառից են հանում նաև ֆրանս. caban, հֆրանս. gaban, սպան. ga-ban, պորտ. gabbāo, իտալ. gabbano, cap. pa, լատ. capa, cappa, նյն. ϰαππα, հբգ. chappa, մբգ. kappe, chappe, լեհ. սերբ. ռուս. kapa, բուլգար. kapն ևն (Berneker 483), որոնցից ոմանք «զգեստ», ոմանք էլ «գլխարկ» նշանակութիւնն ունին։ Հայերէ-նում հին տառադարձութեամբ պիտի ունե-նայինք կաբայ, ինչպէս գործածական է այժմ արևելեան գրականում, մինչ արևմը-տեանը ունի նոր տառադարձութեամբ կա-պայ։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. գապա «թանձր», գէպէ «կապերտ», գափուդ «վերարկու», ի-տալ. կապա՛նօ «կապայ», գաբօ՛դդი «վերարկու»։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Մկ. Ջղ. Սլմ. կա-պա, Տփ. կա՛բա, Ննխ. Սեբ. գաբա։ Նոր բա-ռեր են կապաթել, կապաթակելի, կապաշոր, կապացու, կապաւոր։ Նոր նշանակութեամբ ունինք կապայ Արբ. «խորխ, օձի շապիկ. 2. գրքի երեսը անցուած հաստ թուղթ», իսկ Ղրբ. գ'm՛բm «գորգ» նոր փոխառութիւն է արևել. թուրքերէնից։

• ՓՈԽ.-Մագ. քեր. 228 և Երզն. քեր. գրում են թէ «Ոչ ունելով նոցա (խօսքը յոյների մասին է) սովորութիւն զգենուլ կապայ, ի մէնջ առեալ՝ ոչ ուղղախօսեն, այլ անուա-նեն զնա կովա (այլ ձ. կովատին կաւա-տին)»։ Սրանով ակնարկում են Բիւզ. յն. καβάδιον «պարեգօտ» բառը, որ յոյները պարսկերէնից փոխառեալ են համարում.-Գազանճեան, Յուշարձ. 329բ մեզանից է ռնում գւռ. թրք. [arabic word] käbä «կապայ», որ. ուղղակի պարսկերէնից կամ արաբերէնից է։

NBHL (2)

Ոչ ունելով նոցա (յունաց) սովորութիւն զգենուլ կապայ, ի մէնջ առեալ՝ ոչ ուղղախօսեն, այլ անուանեն կաւատին (ա՛յլ ձ. կովայ) (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Կայ յն. καυνάκη vestis barbarica, vel persica եւ γαυνάκη manitile villosum.


Կապարագոյն

adj.

lead-colored.


Կապարային

adj.

of the nature of lead.


Կապարայօդ

adj.

leaded.

NBHL (2)

Կապարաւ յօդեալ, զօդեալ, զօդելի.

Աշտարակ բարձրաբերձ՝ զօրաւոր վիմօք կապարայօդ հիւսմամբ շարադրեալ. (Արծր. ՟Ե. 2։)


Կապարեայ, էի, ից

adj.

leaden, made of lead.

NBHL (11)

μολίβδιος plumbeus. cf. ՊՂԵՄԲԱՏ։ Որ ինչ է ի կապարէ. արճճեայ.

Կշիռ կապարեայ. (Զաք. ՟Ե. 7։ եւ 8։)

Կապարեայ դահեկան. (Ոսկ. յհ. ՟Բ։ 34։)

Կապարեայ մրճով, կամ գնտովք. (ՃՃ.։)

Երկուս տախտակս կապարեայ. (ՃՃ.)

Բիւր բեռն փայտեայ կամ կապարեայ գտանել. (Ոսկ. ես.։)

Տայր կնիք կապարեայ դնել յամենեցուն պարանոցսն. (Ղեւոնդ.։)

Չափ կապարեայ. (Շ. բարձր.։)

Իբր մեքենայիւք իմն կապարէիւք. (Նիւս. կազմ.։)

Իբր մ. Կապարաւ. կապարեայ գրչաւ.

Պատկեր թագաւորական յառաջ կապարեա՛յ նկարագրի, եւ ապա բազմերանգ դեղոցն ի վերայ արկանելով. (Շ. բարձր.։)


Կապարոյ ունդ

s. bot.

anise-seed.


Կապարճադարձոյց

adj.

deserting, fugitive;
rebellious.

NBHL (2)

Որ դարձուցանէ զկապարճս եւ զզէնս իւր յետս. դասալիք. ապստամբ.

Սոքա են կապարճադարձոյցք ի ճանապարհէ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Definitions containing the research յ : 10000 Results

Ամբարիշտ, րշտի, շտաց

adj.

ungodly, impious, irreligious, sacrilegious, unholy, unrighteous, profane, extremely wicked, flagitious.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «անաստուած չարա-գործ մարդ» ՍԳր. որից ամբարշտել ՍԳր. Եզն. որ և ամբարշտանալ Եզն. ամբարշտու-թիւն ՍԳր. Ագաթ. ամբարշտագոյն Եզն. Ոսկ. Ես. գրուած է նաև ամպարիշտ և անբարիշտ։

• = Կազմուած է ան բացասական մասնիկով և պարսկականից փոխառեալ պարիշտ «պաշ-տել» արմատով (տե՛ս այս մասին աւելի ըն-դարձակ Պաշտել բառի տակ). հմմտ. դժ-պարիշտ բարե-պարիշտ, կռա-պարիշտ, զրա-պարիշտ, մարդա-պարիշտ, վատա-պարիշտ ևն՝ փոխանակ դժպաշտ, բարեպաշտ, կռա-պաշտ ևն։ Ըստ այսմ ամբարիշտ<անպա-րիշտ, բուն ան-պաշտ «հաւատք՝ օրենք չճա-նաչող»։-ն և պ ձայները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ առաջինը դարձել է շրթնային, երկրորդը՝ թրթռուն։-Հիւբշ. 142։

• Հներից Լմբ. սղ. իէ և լզ. ստուգաբանում է ան-բարի. «Մի՛ համարիր ընդ ամբա-րիշտս զանձն իմ. անբարի նա՞ է՝ որ գիտէ զբարին և ոչ առնէ։ Ամբարիշտ է որ անմասն է ի բարտոյ, ի հաւատս և ի գործս պիղծ»։ Ուղիղ մեկնեց նախ Սի-մէօն Ջուղայեցի, Քերակ. Պօլիս 1725 էջ 154. «Թարց առաջին վանկին՝ է աա-րիշտ, որ է պաշտօն, զի անպարիշտ է որ ոչ ումեք հաւանի կամ լինի պաշտօնեայ, այլ է անպաշտօն»։ Ուղիղ մեկնեցին նաև ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ, Բագրատունի, Քեր. զար-ռաց. 654, 690, Petermann 250, Müller WZKM 5, 186 ևն։

NBHL (8)

ԱՄԲԱՐԻՇՏ կամ ԱՄՊԱՐԻՇՏ. (Լմբ. սղ. ՟Ի՟Է. եւ ՟Լ՟Զ.) հայերէն ստուգաբանէ՝ որպէս անբարի.

Մի՛ համարիր ընդ ամբարիշտս զանձն իմ. անբարի նա՛ է՝ որ գիտէ զբարին, եւ ոչ առնէ։ Ամբարիշտ է՝ որ անմասն է ի բարւոյ, ի հաւատս եւ ի գործս պիղծ։

Բայց որպէս բարեպարիշտն է բարեպաշտ, նոյնպէս եւ ամբարիշտն կամ ամպարիշտն է իբր անպաշտ. այս ինքն պրս. ձայնիս փէրէսթ. զի է յն. ἁσεβής եւ լտ. impius, զայն հաւաստեն այսինքն իբր անկրօն, անօրէն եւ անհաւատ. օտարացեալ յաստուածպաշտութենէ. տինսիզ. քեաֆիր. ֆաճիր. միւնաֆըգ. միւշհիտ. եւ զայս եւս ստուգէ Լմբ. առակ.

Ամբարիշտ է, որ զէութիւն Աստուծոյ անհաւատութեամբ ի կարծիս ձգէ, եւ զդատելն զչարս, եւ զպսակելն զարդարս.

Միթէ կորուսանիցե՞ս զարդարն ընդ ամպարշտին։ Երանեալ է այր՝ որ ոչ գնաց ի խորհուրդս ամպարշտաց։ Ուսուցից անօրինաց զճանապարհս քո, եւ ամբարիշտք առ քեզ դարձցին։ Տեղի դատաստանի, եւ անդ ամպարիշտ։ Դատապարտէ արդար հանգուցեալ զամբարիշտս կենդանիս։ Ի կորստական ամբարշտացն փախուցեալ։ Ամբարիշտք, որք զԱստուծոյ մերոյ շնորհսն դարձուցին յանկարգութիւն. եւ այլն։

Յարդարութեան՝ ամբարիշտ։ Արդար դաւանեցայ՝ ամենայն իրօք ամբարիշտս. (Նար. ՟Ի՟Զ. ՟Հ՟Բ։)

Ըստ ամբարիշտ հրամանի նորա։ Զամբարիշտ հայհոյութիւնն Մակեդոնի. (Յհ. կթ.։)

Ամբարիշտ մտածութեամբ։ Ամբարի՛շտ բարբառի (բան՝) բերանն այն. (Մագ.։)


Ամբարհաւաճ, ի, ից

adj.

proud, haughty, presumptuous, arrogant.

Etymologies (2)

• , ի հլ. «ամբարտաւան, հը-պարտ, բարձրամիտ» ՍԳր. որից ամբարհա-ւանիլ Ա. կոր. ժգ. 4. Ագաթ. Եփր. մն. 490. ամբարհաւանութիւն Իմ. ժէ. 7. Ոսկ. ամբար-հաւաճումն Կոչ. գրուած է նաև ամպարհաւաճ, ամբարահաւաճ Անկ. գիրք հին. կտ. Ա. էջ 12Ո։-Կառծելով ինչ որ հաւաճ արմատից կազմուել է նաև ուղիղհաւաճ «ուղղադաւան, ուղղահաւատ» Յհ. կթ։-Ամբարհաւան, ամ-բարտաւան, հպարտ և սնափառ հոմանիշնե-րի տարբերութեան վրայ խօսում են Մտթ. եւագր. էջ 130 և Տաթև. ամ. 244։

• Հներից Լծ. նար. մեկնում է «ոչ (=ան-) բարին հաճեայ»։ Մտթ. եւառը. 130 «ան-բարի հաճութիւն»։ ՀՀԲ ամբարտաւան և ամբարձեալ բառերից։ ՆՀԲ «ամբարձեալ մտօք, հաւան և հաճ ընդ ինքն», ՋԲ «որ ոնդ ամբառնալն հաճի»։ Բագրատունի, Քեր. զարգաց. էջ 652 և Պատկ. Изслыд 18 հաւան=յծ. հաւախ։ Թիրեաբեան, Կարնամակ, ծան. 35 ամբարտակ բառի հետ։

NBHL (5)

ԱՄԲԱՐՀԱՒԱՃ կամ ԱՄՊԱՐՀԱՒԱՃ. Բարձրամիտ, որ ամբարձեալ մտօք՝ հաւան եւ հաճ է ընդ ինքն. ամբարտաւան եւ փառասէր, փքացեալ. անձնահաճ. անձնացոյց. սէգ. սնափառ. եւ գեղապանծ, այս ինքն պանծացեալ ընդ գեղ իւր. ինքը իրեն հաւնօղ, հպարտ. քիւսթահ. միւթեքէպպիր. մազրուր. հաթտինի պիլմէյէն. ὤρα. venustas իբր iactans de venustate,. τετυφώμενος. inflatus, σοβαρός (լծ. սոպռ. եւ լտ. severus ), իբր fastosus, magnificus,. ὐπερφίαλος superbus, arrogans, insolens

Մատնիչք, յանդգունք, ամբարհաւաճք. (՟Բ. Տիմ. ՟Գ. 4։)

Ի կիկղոպայց յերկիրն յամպարհաւաճից, յանօրինաց, յանդատից հասաք. (Փիլ. նխ. ՟բ. ի Հոմերոսէ։)

Զի ամբարհաւաճք, միանգամայն եւ անարի։ Ոչ հասարակացն է ստացուած, այլ մանաւանդ ամբարհաւաճիցն. (Պիտ.։)

Յորոտալն միայն ունելով զկերպարանս վարդապետութեան, յամբարհաւաճ բանս խօսելն. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Ամբարտակ, աց

s.

bank, dam, dike, mound;
beach, strand, bank of a river;
mole, pier;
tower.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «աշտարակ, կոթող, թումբ» Խոր. Յհ. կթ. որ և համբարտակ «աշ-տարակ» Փիլ. Պիտ. Նար. «ամբարտաւանու-թիւն» Փիլ. նխ. բ. էջ 69 (թրգմ. լն. ἐπιτει-χισμός), համբարտակեալ «գոռոզաբար կանգ-նած» Փիլ. գրուած է նաև անբարդակ ԱԲ։

• = Պհլ. *anbārtak ձևից, որ աւանդուած չէ. բայց նոյնը հաստատում է պրս. [arabic word] an-bārda«լցուած, լի. 2. ամբարտաւանութեամբ փքուած». ամբարտակ նշանակում է բուն «հող ու քար լցնելով կազմուած թումբ կամ բլուր». ծագման մանրամասնութիւնը տե՛ս ամբար բառի տակ։-Հիւբշ. 178։

• ՀՀԲ, ՆՀԲ և ՋԲ ամբառնալ բառիր (համ-բարձեալ ի յատակէ ի վեր)։ Lagarde, Urgesch. 272 իբր հպարտ-ակ, par «լըց-նել» արմատից։ Նոյն, Arm. Stud. § 90 պրս. anbārda։ Հիւնք. Արտաւան յատուկ անունից։

NBHL (5)

ԱՄԲԱՐՏԱԿ որ եւ ՀԱՄԲԱՐՏԱԿ. Շինուած ամբարձեալ յերկրէ յերեւելի բարձրութիւն. որպէս բուրգն. աշտարակն Բաբիլոնի. գոււլէ. ապամ. պիւրճ. ըստ յն. πύργος. turris

Ի ժամանակէ անկարգ ամբարտակին շինուածոյ. (Խոր. ՟Ա. 2։)

Որպէս պատուար. պատնէշ. թումբ. հողաբլուր. քարկոթող. եւ այլն. հիսար. պէտէն. սէնտտ. պէնտ. χῶμα. agger եւ այլն.

Զամբարտակ գետոյն մեծամեծ վիմօք շինել՝ անբաւ լայնութեամբ եւ բարձրութեամբ։ Ընդ բազում ասպարէզս անցուցեալ զամբարտակս. (Խոր. ՟Ա. 15։)

Քարինս կոփել չորեքկուսի, եւ չորեքկուսի ի վերայ յարուցանել ամբարտակս՝ սակաւ ինչ բարձրագոյն յերկրէ. (Խոր. ՟Բ. 53։)


Ամբարտաւան, ի, ից

adj. adv.

proud, haughty, stiff, high, arrogant, vain, conceited;
presumptuous;
—ս, haughtily, proudly, highly.

Etymologies (3)

• -Պհ. *anbārtavān ձևից, որ ծագում է նոյն an-bār-«լցնել» արմատից՝ որից և ամ-բար, ամբարել, ամբարտակ. ամբարտաւանը նշանակում է բուն «լցեալ, լի հպարտու-թեամբ», ինչպես և պրս. [arabic word] anbārda «լցուած, հպարտութեամբ փքուած, հպարտ» (ըստ JRAs 1894, 443). մասնիկի համար հմմտ. ահլ. xustavān= խոստովան, astuvan «վստահելի, հաւատարիմ» = զնդ. āstavana «խոստովանող»։-Հիւբշ. 178։

• Մատթ. եւագր. 130 աւան բառից։ ՆՀԲ ամբարձեալն... արտևանամբք։ Նոյնպէս և ՋԲ։ Հիւնք. Արտաւան յատուկ անունից Հիւբշ. 178, ծան. 3 կարծում է նաև ամ-պարտ-ա-վան, իբր պարտ արմատից, որից և հպարտ։ Թիրեաքեան, Կարնա-մակ, ծան. 35 ամբարտակ բառի հետ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Կր. ամբարտավան. Մշ. Ոզմ. ամպարտավան, Շմ. ամբարդավան, Սչ. ամբ'արդավան, Երև. անբարտա՛վան, Մրղ. Սլմ. Վն. ամպառտավան, Խրբ. Ննխ. ամփար-դավան, Սեբ. ամբ'արդըվան, Ասլ. ամփարդը-վա՛ն, Պլ. Ռ. ամփըռդավան. Ակն. անփարդա-վան, Տիգ. mմփmրդmվmն. Ննխ. նաև ամ-բարդըգվան (ժողովրդական ստուգաբանու-թեամբ պարտկուիլ բայից).-տարբեր իմաստ են ստացել Դվ. «շատ մեծ, վիթխարի» (Ինչ ամբարտաւան տուն է). Եւդ. «կօշտ, ան-կիրթ». թրքախօս հայերից Ատն. ամբըրդա-վան «շատակեր» (Արևելք 1888, նոյ. 8-9)։-Հճ. ունի անբ'այդավոն ձևով։

NBHL (8)

ὐπερήφανος, ἁλαζών, μετέωρος. superbus, jactabundus, inflatus, sublimis Ամբարձեալն ինքնահաւանութեամբ կամ արտեւանամք. հպարտ. բարձրամիտ. մեծամիտ. բարձրայօն. փառասէր. սնափառ. խրոխտ. սէգ. փքացեալ. մազրուր. ֆօտուլ. միւթեքեպպիր. դաֆրալը.

Ի կորնչել սկայիցն ամբարտաւանից։ Որ ամբարտաւան էր աչօք։ Կարծօղն եւ արհամարհօղն այր ամբարտաւան է։ Ցրուեաց զամբարտաւանս մտօք սրտից իւրեանց. եւ այլն։

Ծնունդ չար՝ ամբարտաւան աչս ունի։ Աչք ամբարտաւանի խոնարհեսցին։ Սկսաւ բեկանել ի հպարտ եւ յամբարտաւան խստութենէ անտի. (Առակ. ՟Լ. 13։ Ես. ՟Ե. 15։ ՟Բ. Մակ. ՟Թ. 11։)

Սեպհականեալ անուն սատանայի, այս ինքն Սադայելի.

Որ առ ի քէն մարմնովն ընկէց զամբարտաւանն յաթոռոյ. (Շար.։ Որպէս եւ զայլոց ասի.)

Նմանեալ ամբարտաւանին առաջնոյ. եւ այլն։

Մի՛ խօսիք զամբարտաւանս։ Ի վերայ Աստուծոյն աստուծոց խօսեսցի ամբարտաւանս. (՟Ա. Թագ. ՟Բ. 3։ Դան. ՟Ժ՟Ա. 36։)

Ամբարտաւանս եւ բարձրայօնս փքայր. (Յհ. կթ.։)


Ամբիոն

s.

cf. Ամբոն.

Etymologies (2)

• «եկեղեցու բեմը», որ և ամպիոն Վրք. հց. Վանակ. հց. Ուռհ. կամ անպիոն Հա-յել. 122. աւելի հարազատ ձև է ամբոն Պտրգ. 197. Վրք. ոսկ. Մխ. դտ. էջ 270. Յայսմ. բռուած ամմտոն Պբր. 532. Ամբ. մատ. 205. Սոկր. 504։ Արդի գրական լեզուն ընդունել է միայն ամբիոն ձևը և տուել է ընդհանրապէս «բեմ» նշանակութիւնը։

• -Յն. ἀμβων «բոլորակաձև ցցուած տեղ, ինչպէս բլրի բարձունք՝ գագաթ, եկեղեցու ամբիոն», որից նաև ռուս. aмвонъ, ֆրանս. ambon, վրաց. ამბიონი ամբիոնի, որ մերին նման ունի ի յաւելուածը, թէև կայ նաև վրաց. ამბონი ամբիոնի։ Յոյն բառի ծագումը ան-ստոյգ է ըստ Boisacq, էջ 51։-Հիւբշ. 340։

NBHL (2)

Ի սուրբ սոփի ի յամբիոնն նստէր ընդ ամենայն վարդապետսն հոռոմոց (Գագիկ Աշոտեան, եւ Աբասեան, եւ գր. մագիստ). (Ուռհ.։)

Իմաստասէրն յամբիոնն ելանէր. (Վանակ. հց.։)


Ամբոխ, ի, ոյ, ից

s. adj.

mob, riotous assembly, bear-garden;
crowd, multitude;
rabble, populace, the vulgar;
riot, tumult;
tumultuous.

Etymologies (3)

• . ի հլ. (յետնաբար նաև ո հլ.) «խումբ, բազմութիւն. 2. խռովութիւն. իրար-անցում, կռիւ» ՍԳր. Ագաթ. որից ամբոխել «խռովութիւն հանել» Ագաթ. Կիւրղ. ամբոխիլ «վրդովուիլ, յուզուիլ, տակնուվրայ լինիլ» ես. ե. 30. բազմամբոխ ՍԳր. Ոսկ. Ագաթ. միջամբոխ Բուզ. 158 (ուղղել ըստ իս միջա-մուխ). խառնամբոխ Ագաթ. միաբանամբոխ Մծբ. խաղաղամբոխ Մծբ. մարտամբոխ Ա-գաթ. ամբոխութիւն «ամբոխ. 2. կռիւ» Խոր. Կիւր. գնձ. Նար. ամբոխանք «կռիւ» Շապհ. 22. հրեշտակամբոխ «հրեշտակագունո» Ճա-ռընտ. ամբոխական Փիլ. ամբոխասաստ Ա-սող. ամբոխարար Վանակ. ամբոխալից Պիտ-նոր բառեր են ամբոխային, ամբոխավար. ամբոխավարութիւն ևնւ

• -Պրս. [arabic word] anbōh «խուռն բազմութիւն, ամռռխ», որի բուն ծագումը անյայտ է։-Հիւբշ. 96։

• ՆՀԲ մեկնում է համօրէն խումբ, բայց և տալիս է առաջին անգամ ուղիղ մեկ-նութիւնը։ Յետոյ Lagarde, Urgesch. 958։

NBHL (12)

ὅχλος, δῆμος. turba, populus Համօրէն խումբ ռամկին. Ժողով խառնիճաղանջից. բազմութիւն մարդկան կամ զօրաց. ժողովուրդ. խալգ. պայազը խալգ. ճէմիյէթ. ճիւմհիւռ. պ. էնպուհ.

Ամբոխն սաստեաց նոցա։ Ել ամբոխն ի բաց։ Ոչ կարէին մերձենալ առ նա յամբոխէ անտի։ Կամեցաւ մտանել յամբոխն։ Յամբոխին բազմութենէ։ Ել եդոմ ընդդէմ նոցա ծանր ամբոխիւ. եւ այլն։

Ամբոխիւ հետեւակ զօրաց։ Ամբոխոյն Բելայ։ Սատակեաց զբազմութիւն ամբոխիցն. (Խոր. ՟Ա. 10. 12։)

Ամբոխս մարդկան եւ հոյլս հինից պատրաստեալ. (Յհ. կթ.։)

Ետես զփողարսն, եւ ամբոխ յոյժ։ Տեսանէ ամբոխ յոյժ եւ լալականս։ Յետ դադարելոյ ամբոխին։ Ոչ կարաց գիտել զստոյգն վասն ամբոխին։ Ոչ բազմօք, եւ ոչ ամբոխիւ։ Ի բազմանալ ամբոխին՝ երկուցեալ հազարապետն. եւ այլն։

Լի ամբոխիւ զինէն յարուցանէ ալիս. (Պիտ.։)

Ազատեալք յամբոխից եւ ի խռովութեանց. (Յճխ.։)

Զի ի ձեռն խաղաղական ողջունիս այսորիկ ի բաց հանցէ զամբոխն ի մտաց նոցա. (Ոսկ. հռ.։)

Ո՞րքան ամբոխիւք ելից զսիրտ ձեր սատանայ. (ՃՃ.։)

Սկիզբն ամենայն չարեաց ամբոխ եւ շփոթ է. (Վրք. հց. ՟Գ։)

Ողորմելիք դատեսցին ոչ յաղագս ամբոխիցն։ Ոչ բերելով զդժուարագոյնս իրացն զամբոխ. (Բրս. գոհ. եւ Բրս. չար.։)

Մինչեւ երկիրն շարժէր յամբոխ աղաղակէ անտի. յն. ի ձայնէ բանակաց. (՟Ա. Մակ. ՟Թ. 13։)


Ամբողջ, ից

adj.

entire, complete;
whole, total;
neat, perfect, exact.

Etymologies (4)

• , ի հլ. «բոլոր, բովանդակ. 2. ողջ, անարատ, անվնաս» Պիտ. Անկ. գիրք նոր կտ. էջ 138. որից ամբողջանալ, ամբողջապէս, ամբողջան «ամբողջովին» ևն, բոլորն էլ յե-տին. ինչ. Պիտ. Փիլ. Նար. և այլն։ Գրուած է ամպողջ Իրեն. հերձ. էջ 164 և 180։

• = Կազմուած է ողջ բառից՝ ամբ-մասնիկով, որ թէև միայն այս բառի մէջ է գործածուած, բայց սղեալ ըմբ-ձևով գոյութիւն ունի նաև ըմբոստ բառի մէջ։ Համեմատությունները տե՛ս Pokorny 1, 54, Boisacq 58, Walde 33, Ernou-Meillet 40, Traumann 1։ Նախա-ձևն էր ambhō (երկակի), որ կազմուած է ambh + bhō բառերից. առաջինի համար հմմտ. լտ. amb-igō «վարանիլ, կասկածիլ, երկու մտքի վրայ լինել», amb-ulō «երթալ գալ, ման գալ» ևն, իսկ երկրորդի համար՝ գոթ. bai (գերմ. beide. անգլ. both. անգսք, bá ϑá, հհիւս. baϑer կազմուած նոյն բառից որոշեալ յօդով Kluge 46) «երկուսն էլ», որ ցոյց է տալիս թէ հնխ. bhō առանձին էլ նշանակում էր «երկուսն էլ»։ Այս bhō բառն է դարձեալ, որ նախադիրների յաւե-լումով դարձել է լիթ. a-bu, հսլ. o-ba. վեդ. u-bhā, զնդ. u-bā (Ernout-Meillet 40) «երկուսն էլ»։

• ՀՀԲ ամենևիմբ ողջ։ Աւետիքեան, Քեր. 1815. էջ 207 ան+բ բացասականներով ողջ բառից։ ՆՀԲ համբուն ողջ, կամ իբր ան-բողջ «ան-պիղծ»։ Էմին, Քերակ. էջ 38 և Հիւնք. ամ-բ-ողջ, ամ ևբ կրկին բացասական մասնիկներով, որոնք իրար են չեզոքացնում, իբր «ոչ-ոչ-ողջ»։ Իրօք էլ կայ ամբողջախոհ, ամբողջախոհագոյն Փիլ. իբր «ողջախոհ, ո՛չ-բղջախոհ». մին-չև անգամ երեք բացասականով՝ ան-ամ-բ-ողջախոն, իբր «բղջախոհ»։ Տէրվ. նախալ. 122 համ+ողջ՝բ յաւելուածով. ինչ. թմրիլ-թմբրիլ, արմաւ-ամբրաւ։ Վե-րի մեկնութիւնը տուաւ հայագէտ Meil-let MSL 8, 236 և 9, 156. որ Հիւբշ. 416 տարբերութեան պատճառով անապա-հով։

• ԳՒՌ.-Նոր գաւառականներում բառս ջըն-ջուած է. կայ միայն Ոզմ. ամփուխչ։ Հին գա-ւառականներից յայտնի է համբողջ. ոռե հա-մար Խոսրով Անձևացին գրում է. «Ամբողջ է՝ զոր մեք համբողջն ասեմք. բովանդակ, ասէ, ամեներեան ամբողջ պահեսցին». (Խոսր. պտրգ. էջ 55)։ Սրանից երևում է որ ժ դարում բառս Անձևացեաց գաւառում համբողջ ձևն ունէր։

NBHL (6)

Հիւանդաց, ողջից. յապաւելոց, ամբողջից. (Փիլ. այլաբ.։)

Ամբողջս եւ պատարունս։ Պատճառ ամբողջ շինութեան աշխարհի։ Ամբողջ յաղթութիւն, կամ կատարումն. (Պիտ.։)

Որք ի հրէիցն ընկալեալ զօրէնս՝ ամբողջ պահեցին։ Անպակաս ի լրութենէ անբողջ նոյնութեան. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Հ՟Է։)

Ամբողջ ի յապականագործ արկածիցն վնասուց. (Պիտ.։)

Զիւրոյ ամուսնին դաշն ամբողջ եւ հաստատուն պահեսցէ։ Պահել զպարկեշտութիւնն ամբողջ. (Պիտ.։)

Աներկիւղ ընդ այն եւ ամբողջ իցէ գնալ. (Պիտ.։)


Ամեթ

adj.

strong, firm, solid, massive.

Etymologies (2)

• «հաստատուն, անփոփոխ, բերրի». հմմտ. հետևեալ վկայութիւնները. Ամեթ քա-րոզչութեամբք. Ագաթ. Սերտ և ամեթ ոգիքն, Ոսկ. բ. տիմ. 217. Ամեթ և զետեղ պահեսցի կարգ. Պիտ։ Որից ամեթագոյն «արդիւնա-ւէ՞տ» Եւագր. ժա (Վաստակքն ամեթագոյն են). ամեթանալ «ուռճանալ (բոյսի)» Շնորհ եդես. Ոսկ. յհ. ա. 1. ամեթութիւն «զօրաւոր՝ ամուր լինելը, ուռճանալը» ԱԲ. ամեթացեալ «փորձառու, գործի մէջ եփուած» Վրք. հց. ա. էջ 266։

• ՆՀԲ եբր. [hebrew word] emeϑ «ճշմարտութիւն, հաստատութիւն, խօսքին տէր լինետ». որ ծագում է եբր. [hebrew word] amn առմա-տից=արաբ. [arabic word] amn «ապահովութիւն, հաստատութիւն»։ Այս բառերը ձևով թէԼ նման, բայց իմաստով յարմար չեն, մա-նաւանդ որ մեր եբրայական փոխառու-թիւնները Ս. Գրքի միջոցով են, իսկ ա-մեթ Ս. Գրքում գործածուած չէ։-Եւրո-պա (հանդես Վիեննայի), 1849, էջ 200 հպրս. āmāta բառից, որ նոյն է զնդ. amāta «ճարտար, կարող» բառի հետ։ (Նոյնպէս գործ չունի մեր բառի հետ, ո-րովհետև պիտի տար *ամատ)։ Ղափան-ցեան ЗВO 23, 360 ան+ զնդ. maēϑa «դեդևուն, անհաստատ, փոփոխական»։

NBHL (1)

Մինչ այս՝ ամեթ եւ զետեղ պահեսցի կարգ, ամենազան բարեփառութիւն յաշխարհս յորդեալ զեղցի. (Պիտ. ՟Դ. 1։)


Ամեթովս

s.

cf. Ամեթիւստոս.

Etymologies (3)

• «մեղեսիկ կամ սուտակ կո-չուած թանկագին քարը» Յայտ. իա. 20. գը-րուած է նաև ամեթիւստոս Տօնակ. կամ ամե-թոս, ամէթիւստրոն, ամթիւստրոն ձևերով, որոնք յիշում է ԱԲ առանց վկայութեան։

• = Յն. αμέϑυστος, որից փոխառեալ են նաև լտ. amethystus, ֆրանս. amé́thyste, գերմ. Amethyst, ռուս. aмeтистъ, վրաց. ამეთ-ვიხჯო ամեթվիստո ևն, բոլորն էլ «սուտակ» նշանակութեամբ։ Յունարէնում բառիս առա-ջին իմաստն է «առանց հարբեցութեան» (կազմուած ծ բացասականով՝ μεმύω «հար-բիլ» բայից). և գործ է ածւում նշանակելու համար մի խոտ՝ որ հարբածութեան դէմ դեղ էր։ Սուտակն էլ համարուելով հին յոյների մօտ հարբածութեան դեմ իբր միջոց՝ ստացել է այս անունը։-Հիւբշ. 340։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ (մեղեսիկ բառի տակ), յետոյ ՆՀԲ։

NBHL (3)

ԱՄԵԹՈՎՍ կամ ԱՄԵԹԻՒՍՏՈՍ. Բառ յն. ἁμέθυστος amethystus (իբր ո՛չ արբեցօղ) որ թարգմանի ի մեզ նաեւ ՄԵՂԵՍԻԿ, ՍՈՒՏԱԿ. Ակն պատուական ծիրանագոյն՝ որ եւ ի գոյն գինւոյ եւ մանուշակի հարկանի. թ. ըստ ոմանց՝ լիալ, լեալ. ըստ Մենինսքեայ՝ ճէպէլլէգուն, գըպրըզ էլմասը.

Յակինթ ... ամեթովս. (Յայտ. ՟Ի՟Ա. 20։)

Յերրորդ կարգն՝ լինգիրոն, ակատ, ամեթիւստոս։ Ամեթիւստոս՝ եւ սա ըստ իւրումն ունի շրջաբոլոր բացագոյն թանձրութեամբ, բայց նշոյլ սպիտակ ի միջին գինետեսիլ երեւի. (Տօնակ.։)


Ամեհի, հւոյ, հեաց

adj.

fierce, ferocious, savage, wild, unruly, untameable;
raging, furious.

Etymologies (2)

• (-ւոյ, -եաց) «անզուսպ, կատաղի ձի, ալիք, կիրք). 2. անկիրթ (մանկութիւն)» Իմաստ. ժդ. 1. Ոսկ. «3. անմշակ, կորդ (հող)» Եփր. համաբ. 35. որից ամեհամուղ «ամեհին զսպող (սանձ)» Ոսկ. ամեհաբար Եփր. համաբ. 35. Մանդ. ամեհութիւն «վար-րենի բարք» Մագ. Սրգ. Լմբ. գրուած է ամա-հի Ոսկ. ա. տիմ. էջ 15, ամահութիւն Մառ. թղ. 27։-Տե՛ս և ումեկ բառի տակ։

• ՆՀԲ անահ բառից։ Peterm. 250 ան+ մեհ=մեղ, մեղը «կակղութիւն»։ Mülleι KZ 5, 107 զնդ. *āmāзa «հում ուտող»։ Lagarde, Ges. Abhd. 9 սանս. amitra և Arm. Stud. § 80 հպրս. hamiϑriva «ապստամբական»։ Շտակելբերգ, Древ. Bocт. III դնում է Միհրի անունից, ինչ-պէս է նաև մեհեան։ Ղափանցեան, ЗВO 23, 358 ունի մի առանձին քննութիւն բառիս վրայ, որով կրկնում է Lagarde-ի մեկնութիւնը, այն է հպրս. hami ϑriya «աաստամբ»։

NBHL (3)

ἁδάμαστος, ἅγριος. indomitus, agrestis Անահ եւ անվեհեր ի բնէ. աննուաճելի. վայրենի. կատաղի, եւ կորդ. անզուսպ, կոշտ. զալըմ. եավուզ. սէրթ. վահշի. զապթսըզ. ասի զկենդանեաց, եւ զտարերաց, եւ զախտից.

Որպէս ձի ամեհի միշտ ի վարժոցս կայցէ։ Սանձք ձիոց ի բերան դիցեն, ոչ յամեհոյ, այլ ի զարդու եւ ի կերպարանաց վասն։ Քան զսանձս ամեհի երիվարացն. (Ոսկ. ՟ա. տիմ. եւ Ոսկ. յհ.։)

Երկրագործ ի բազում ժամանակս աշխատի ընդ ամեհի երկիրն. (Մամբր. զոր այսպէս փոխէ Տօնակ.)


Ամիկ, մկի

s.

he-kid.

Etymologies (4)

• «մի տարեկան արու ուլ» ՍԳր. (5 անգամ), Եփր. օրին. էջ 287. ուրիշ տեղ չկայ։

• = Կազմուած է ամ «տարի» բառից, իբրև տարևոր ուլ. կազմութեան կողմից բոլորո-վին նման է վրաց. ყარივი տարիգի «գառ-նուկ», որ շինուած է հյ. տարի բառից. հմմտ-նաև Ղրբ. տրէ՛կան<տարեկան «խոճկոր»։-Լճ,

• ՆՀԲ կցում է յն ἀμνός «գառնուկ» բա-ռին։ Այսպէս նաև Հիւնք։ Բայց այս ւն-բառը կցւում է լտ. agnus, հսլ. agne' iaene ևն հոմանիշների հետ և *αβνος ձևի վրայով հասնում է հնխ. aghnos ռառին, որից չի կարող ծագիլ հյ. ա-միկ (հմմտ. Boisacq, էջ 54)։

• ԳՒՌ.-Կայ Ղրբ. m՛մլիգ «նորածին փոք-րիկ գառն». բայց թւում է թէ այս բառը փեռ-խառեալ է թրք. [arabic word] emlik «կաթնկեր գառնուկ» հոմանիշից։ Այս բառը չունին Ա-բիկեան և Будaговъ (վերջինս, էջ 210 գիտէ միայն❇ imlek «cocунъ կաթնկեր»). բայց յիշուած է Կամուսի թրք. թրգմ. Գ. 185։

NBHL (2)

Ուլ արու. արու այծ փոքր կամ միոյ ամի, տարեւոր. ըստ յն. այծ, կամ գառն՝ որ ասի ամնօ՛ս. χίμαιρος. caper, haedulus, ἁμνός. agnus. չէփիճ. օղլագ. ուլագ. թէքէճիք.

Ամիկս վասն մեղաց ամենայն Իսրայէլի։ Ամիկս յաջողակէզս։ Ամիկս վասն մեղաց երկոտասան. (՟Ա. Եզր. ՟Է. 8։ ՟Բ. Եզր. ՟Զ. 9։ ՟Ը. 35։)


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

Etymologies (3)

• , ո հլ. «խորտիկ ի մսոյ կամ յոր-սոյ, ծուծ կենդանեաց» (ՆՀԲ), «փափուկ մասն ինչ երէոց կազմեալ համեմիւք՝ իբր ուտեստ ազնիւ» (ՋԲ), «ուլ, վայրի որսերու ձագ, փափուկ ուտելիք անոնցմէ» (ԱԲ)։ Գոր-ծածուած է միայն երկու անգամ. Եդին ա-ռաջի նորա (Արշակ թագաւորի) միրգ, խըն-ձոր, վարունգ և ամիճ. Բուզ. Ե. 7. Սնեալք էին (հայ ազնուական տիկինները) ուղղովք կուարակաց և ամճովք երէոց. Եղիշ. ը։ Այս օրինակներից երևում է որ ամիճը մի տեսակ փափուկ և ազնուական ուտելիք է. առաջին տեսակ, բայց այս ենթադրութիւնը կասկա-ծելի է դառնում, երբ քիչ յետոյ Բուզանդ ա-ւելացնում է «Ջդանակն... որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել». այս կամը ցոյց է տալիս, որ պտուղ և ամիճ տարբեր բաներ են։ Երկրորդ օրինակից բաւական ճշտւում է իմաստը՝ իբրև երէի մսով պատրաստուած մի տեսակ ուտելիք։ Այս իմաստին համա-պատասխան է նաև ամիճ բառից կառմուած ամճաբեր «խոհարար» բառը. Ոսկ. մ. գ. 17. «յամճաբերացն և խոհակերացն =յն. ὄφοποιός «խոհարար». նոյնը նաև Ոսկ. կող. 532։

• -Իռանեան փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. [arabic word] amsa «մի տեսակ թթու ուտե-լեղէն», քաղդ. [hebrew word] ōmsa, արաբ. ❇ āmis, [arabic word] 'amis կամ [arabic word] amis «մի տե-սակ ուտելիք.-հորթի միսը պատառոտելով՝ փաթաթում են մաշկի մէջ և եփում. 2. թա-նապուրը սառցնելով և իւղը քամելով մնա-ցած ջուրը» (Կամուս, թրք. թրգմ. բ. 364)։ Այս բոլորը փոխառեալ են պհլ. *āmīč «խառնուրդ» ձևից, որ պատկանում է պրս. [arabic word] āmēxtan, āmīxtan «խառնել» բա-յին. արմատը [arabic word] āmīz և կամ [arabic word] ōmī։ -Հիւբշ. 96։ Պհլ. amīč բառը, որ յայտնի չէր, աւանդուած գտել է Stackelberg WZKM 1903, էջ 48-49 (չեմ տեսած). գործածուած է մի քանի անգամ Chusrav -︎ kāvatān գրութեան մէջ՝ «որսի մսով կերակուր» նշա-նակութեամբ (նկատողութիւն Հ. Ակինեանի ՀԱ 1930, 497)։

• գործ չունի սրա հետ։ Lagarde, Ues. Abhd. 12-համեմատեց ասորի ձևի հետ, եսկ Arm. Stud. § 82 հարցնում է, թէ արդեօք յն. αμιβα «մի տեսակ կար-կանդակ» գործ ունի՞ սրա հետ։ (Boi-šacq 53 այս մեկնութիւնը չէ ընդունած և յն. բառը մնում է առանց ստուգաբա-նութեան)։ Հիւնք. ամիկ բառից։ ՀԲուս. § 81 համարում է «միրգ» և գուցէ նոյն ընդ ամլաճ (տե՛ս այս բառը), Հիւբշ. Pers. Stud. էջ 8 համեմատում է վերի իրանեան ձևերի հետ։ Նորայր ՀԱ 1921, 102 սանս. ամիշա «միս»»

NBHL (1)

(որպէս թէ ամիկ եփեալ, կամ համեղ կերակուր) Խորտիկ ի մսոյ կամ յորսոյ. ծուծ կենդանեաց. (լծ. թ. էմճէք, ծծելի ինչ)


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

Etymologies (4)

• «մի տեսակ զգեստ է» Յես. է 21 Տեսի յաւարին ամղան մի նկարէն (եբր. [hebrew word] ardereϑ «վերարկու», յն. Ֆιλή «լեշկ մաշկ, մի տեսակ պարսկական գորգ»). այս բառը բացատրելով Եղիշ. յես. էջ 174՝ մեկնում է «ասրեղէն հանդերձ». Ստեփ. ւեհ կարդում է ամաղան. Ս. Գրքից դուրս գըտ-նում եմ բառիս համար երկու օրինակ ևս. Ամղանք տարածեալք. Ոսկ. ճառք 364. Զգա-հոյսն, զամղանսն, ղառտնին զդենլիսն. Ոսկ ճառք 471։

• = Ասոր. [syriac word] amelā, ❇ amlōn «վերարկու» (գործածուած է Ս. Գրքի համա-պատասխան տեղը. ծագումն անյայտ է և թսում է թէ օտար փոխառութիւն է)։-Հիւբշ. 300։

• ՆՀԲ լծ. յն. εμάτιον «զգեստ»։ Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lagarde, Arm. Stud. § 84։ Հիւնք. քղամիդ-ից։ Բառը նախապէս միայն Յես. է. 21 վկայու-թիւնից յայտնի լինելով՝ կարծում էին թէ Ս. Գրքի ասորական թարգմանաւ-թեան հետքերից է, ըստ որում ասո-րականումն էլ նոյն տեղը գրուած է amela։ Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, թրգմ. Տաշեան 1894, էջ 14 ծանօթ լի-նելով միայն ասորերեն բառի առաջին ձևին և հայերէնի հետ անհամաձայն գտնելով՝ կարծում է թէ ամղան յու-նաձև ❇μλαν հայցականից է։ Բայց Arm. Gram. 300 հրաժարած այս կառ-ծիքից՝ հյ. բառը սրբագրում է ամղայ, իբրև հասարակ գրչագրական սխալ։ Նմանաաէս Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 13 (=ՀԱ 1913, 557) ամղանի ն տա-ռը մօտի մի թուականի (ամղան մի Յես. է. 21) մ-ից յառաջացած է կար-ծում։ Այս բոլոր ենթադրութիւնները ան-միջապէս կջնջուին, երբ նկատի ու-նենանք այժմ Ոսկեբերանի երկու նոր վկայութիւնները, ասորերէնի երկրորդ āmlōn ձևը և յաջորդ՝

• ԳՒՌ.-Ակն աբղան «մի տեսակ վերար-կու, որի մէջը առհասարակ բամբակ է լի-նում և մինչև ծնկներն է հասնում. տճկ, խըռխա». այս իմաստով էլ բառը գործա-ծական է երբեմն արևմտեան գրական լե-սուի մէջ։

NBHL (1)

Տեսի յաւարին ամղան մի նկարէն. (Յես. ՟Է. 21. ուր Եղիշ. բացատրէ՝ ասրեղէն հանդերձ։ ( Ստեփ. լեհ. ընթեռնու՝ ամաղան, որպէս թէ լծորդ իցէ ընդ յն. որ է զգեստ, հանդերձ։))


Ամոլ, լոյ, լի, ամլոյ

s.

cf. Ամոլ.

Etymologies (5)

• , ի, ի-ա, ռ հլ. (նաև ամոլեաց, որով եզակին լինում է ամոլի) «զոյգ՝ արօրը քա-շող եզների, լայնաբար՝ ձիերի և փխբ. մար-դոց» Ագաթ. Կոչ. (սովորաբար յոգնակի գոր-ծածութեամբ). «լծորդ տառ» Երզն. քեր. ո-րից եզնամոլ կամ եզնամոլի Տօնակ. Ճառ-ընտ. գառնամոլք Ճառընտ. ամոլաջիլ «զոյգ ղեր ի յետոյս» Ծն. լբ. 25, 32։

• ՆՀԲ համ+ուլն «վիզ»։ Հիւնք. ամուլ բառից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ 1Ո ամ+ող։ Bugge, Btrg. 22 աոս. hambar (=բելուճ. ambal, օսս. ám-bal) «ընկեր» բառից փոխառեալ։ Ղա-փանցեան ЗВО 23, 352 զնդ. yəma «երկւորեակ»+ ռուս. волъ «եր»։

• ԳՒՌ.-Մշ. Սլմ. Վն. ամոլ, Ալշ. յամոլ, Կր. համօլ, Մկ. Ոզմ. ամուլ, Գնձ. Երև. ա՛մ-բօլ, Ղրբ. ա՛մբուլ, որոնք նշանակում են գութանին լծուած առաջին զոյգը։ Նոր ռա-ռեր են ամոլալուծ (Ղրբ. ըմբլm՛լիւծ). ամո-լակօս, ամոլկորդ, ամոլվար կամ ամոլւոր. ամոլկի (հմմտ. վեցկի)։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. hamol «մի զոյգ եզ» (ըստ Բիւր. 1898, 627)։

• Թիրեաքեան, Արիահայ բռ. 22 պրս. ham-xāh «խորհրդակից»։

NBHL (12)

ԱՄՈԼ մանաւանդ ԱՄՈԼՔ. (ի համ, եւ ուլն) Լծորդ, լծակից. զոյգ արջառոց՝ որք ուլամբք զնոյն լուծ ձգեն, կամ զոյգ ձիոց՝ որ լծին ի մի կառս. եւ նմանութեամբ՝ երկու անձինք գործակիցք իրերաց, որպէս Պետրոս եւ Պօղոս, Լուսաւորիչն եւ Յակոբ Մծբ. Անտոն եւ Կրօնիդէս, եւ այլն. ամոլ, ջուխտակ, ընկեր. չիֆթ. պիր չիֆթ. ξυνωρίς, συνωρίς bijuga, bijuges, par, biga

Բարձ Պօղոս վիրօք զլուծ նորա, զոր ձգէր եզն ամոլոյն (կամ ամլոյն, Պետրոս կամ Ստեփաննոս). (Ագաթ. եւ Ճ. ՟Ա.։)

Առեալ Հերակլեայ զմին յամլոց եզանցն՝ եզեն եւ ճաշակեաց. (Նոննոս.։)

Բարեաց լծակից ամոլքն (յն. մի եւեթ բառ) Պետրոս եւ Պօղոս. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Ամոլք հաւատոյ այսօր փայլեն. (Շար.։)

Սեանցն եկեղեցւոյ՝ ամոլացն հաւատոյ։ Ածաք եզն ամոլեաց. (Կոչ. ՟Զ։ Շար.։ ՃՃ. պետր. պօղ.։)

Ամոլքն (առաքեալք) որ խօսեցան զամենայն լեզուս. (Ագաթ.։)

Ամոլք ուղղաձիգք եւ հանդարտաքայլք ... Պատարագելի ամոլք գառանց։ Ամոլք կենաց հաւատոյ. (Նար. առաք. եւ Մծբ.։)

Ամոլք հաւատոյ, եւ պարծանք եկեղեցւոյ, եւ հովիւ քաջընթաց. (Շար.։)

Միաբանեցին երկու երկու (տիկնայք) իբրեւ ամոլք հաւանք եւ հաւասարք՝ ուղիղ տանելով զակօսն. (Եղիշ. ՟Ը։)

ԱՄՈԼՔ Ի ՏԱՌՍ. Տառք լծորդք ընդ միմեանս վասն համանմանութեան ձայնից, որպէս մ, պ, բ, փ, որք երբեմն փոխանակեն զտեղի իրերաց՝ ընդ նովին լծով մտեալ, մանաւանդ ի լծորդութիւնս բայից յունաց.

Բենն ի միջակացն, եւ զմենն եւ զպէն իբր ամոլք ի լերկիցն, իսկ զփիւրն ի թաւացն շարայարելով ի մի լծակցութիւն. (Երզն. քեր. ի Համամայ։)


Ամուլ, մլոյ, ոց

adj.

steril, barren.

Etymologies (2)

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «չբեր, չծնող» ՍԳր. Ագաթ. որից ամլորդի

• ՆՀԲ լծ. ան-յղի և թրք. (իմա՛ արաբ.) համիլէ օլմայան «որ յղի չէ», իսկ հտ. բ. էջ 11 գ համք «իգական ամօթոյք» բառից է հանում։ Հիւնք. լմել բառից։ Մառ ЗВО 5, 320 զնդ. apubra «ան-որդի»։ Ղափանցեան ЗВO 23. 3ԲՈ ան բացասականով սանս. mula «արմատ»։ Meillet MSL 22, 55 ան բացասականով հնխ. polo>հյ. ուլ «ձագ» ձևից։ Կայ նաև եբր. [hebrew word] aml արմատը՝ «չորանալ, թառամիլ, ցամաքիլ» նշանակութեամբ։

NBHL (9)

στεῖρα sterilis (լծ. թ. համիլէ օլմայան. հյ. անյղի) Ստերջ կին, կամ արգանդ անկար ի յղանալ. անծնունդ. անզաւակ. ամոյլ, տղայ չբերօղ. գըսըր. ագիմ.

Եւ էր Սարա ամուլ, եւ ոչ ծնանէր։ Մի՛ եղիցի անսերմ (այր), եւ ամուլ (կին) յերկրի քում։ Ամուլն ծնաւ եօթն։ Զի ամլոյն բարի ոչ արար։ Բնակեցուցանէ զամուլն ի տան ուրախամիտ՝ որպէս մայր որդւովք բերկրեալ։ Երանելի է ամուլն անարատ։ Երանի՛ ամլոց եւ այլն։

Ամլոյ արգանդին բանալով. (Խոսր.։)

Զբազմածին յամլոց գործել. (Ճ. ՟Գ.։)

Յորովայնէ ամլոյն երկրպագելով։ Յամուլ մօրէ զմայրն քո պարգեւեցեր. (Շար.։)

Զամուլն արգանդ Սառայի. (Նար. ՟Լ՟Ա։)

Որպէս այր անսերմն.

Նմանութեամբ՝ անպտուղ, անբեր. հասըլսըզ. պիհասըլ. զայրի միւմպիթ.

Զամուլ վէմն դարձուցեր ի ծննդականութիւն ջուրց։ Ոչ եթէ այնպիսիք իցեն սերմանիքն ամուլք. (Ագաթ.։)


Ամուսին, սնի, սնոյ, աց

s.

consort, husband;
wife, spouse.

Etymologies (4)

• , ո հլ. «կնոջ մարդը կամ մարդու կինը» ՍԳր. ածականի պէս գործածուած է երկու տեղ. Ի վերայ առն իւր ամուսնոյ. Յո-վէլ ա. 8. Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ իւրոյ. Եղիշ. 1. «2. հասակակից, ժամանակա-կից» նշանակութեամբ ունի Փիլ. այլաբ. և ել. ա. 1. որից ամուսնանալ «կարգուիլ» ՍԳր. Եզն. «մերձաւորիլ» Օր. իբ. 13. Եդն. ամուս-նակից «մէկի կինը, ամուսինը« Ոսկ. յհ. բ. 17 ամ'ուսնասէր Ագաթ. ամուսնաւոր Եզն Բուզ. Ոսկ. ամուսնութիւն «կարգուիլը» ՍԳր. «զուգաւորութիւն» Ոսկ. Վեցօր. Կոչ. Եզն. վա-ղամուսնիք բարք «կանուխ ամուսնանալը» Եւս. քր. ա։

• = Բնիկ հալբառ, որ կազմուած է ամ «համ կից, միասին»+ուս<հնխ. uk'-«վարժուիլ, սովորիլ»+ին մասնիկով։ Կազմութեան կող-մից սրա հետ միակ համեմատելի բառն է լտ. uxor «կին», տր կազմուած է նոյն uk'-ար-մատից՝ ամենահին հնդևրոպական իգակա-նակերտ -sor մասնիկով, որից ունինք նաև հնխ. swè-sor >քոյր բառը և 3, 4 թուա-կանների իգականը։ Հնխ. uk'-ստորին ձայն-դարձն է euk'-արմատի, որից ունինք նաև ուսանիլ (տե՛ս անդ)։ Ըստ այսմ ամուսին նը-նշանակում է բուն «միասին կամ հետը վար-ժուած՝ մեծացած»։

• ՆՀԲ համասին, ի միասին, յն. γαμέτης։ Տէրվիշ. Նխլ. 73 իբր համասին (սնա-

• նիլ արմատից)։ Lagarde, Urgesch. Arm. 535 սանս. paç «համաձայնիլ» առմատին է կզում։ Evald, KZ 6, 12 և Müller SWAW 38, 583 ամ=sam(կից) + սանս. vas «բնակիլ»։ Müller, Orient und Occident 3, 347 զնդ. ham-vas = սանս. sam-+vaç «համամիտ, համա-խորհուրդ»։ Lagarde, Baktr. Lex 14 պրս. [arabic word] āmusni (այսպէս նաև Պատկ. Marep. I 7, Հիւնք. և Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 192, Արիահայ բռ. էջ 25). բայց Lagarde ենքը Arm. Stud. § 85 մերժում է։ (Այս պարսիկ բառը գրւում է āmusnī, asni, asi. նշանակութիւնը ԳԴ հետևեալ ձե-վով է բացատրում. «ի Պարսիկս ընդ միով արամբ կանայք երկու կամ երեք՝ զիրեարս ասի կոչեն»։ Այս նշանակու-թիւնը յարմար չէ մեր բառին և հե-աևաբար նմանութիւնը պատահական է)։ Bugge, Lyk. Stud. 1, 56 իբր հնխ. səm-euk'inā «համաբնակ, ընակակիռ». հմմտ. սանս. ökas «բնակութիւն» և լիւկ. eus «բնակիչ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 ուսանիմ բայի հետ։ Ճիշտ մեկնութիւնը տուաւ Meillet, նախ MSL 9, 50 (հաղորդեց Հայկ Պէրպէրեան. նամակ 21 փետր. 1933) և յետոյ BSL 95, 8, Ernout-Meillet 1100։ Նոյնն են ակնարկում նաև Bugge և Pedersen, տե՛ս վերը։ Այս մասին տե՛ս նաև Ben-veniste BSL, հտ. 35. ж 104, էջ 104։ ԱՄՈՒՏ «լուծ, joug». գիտէ միայն Քա-ջունի, հտ. Գ. էջ 8 բ. նման մի բառ չկայ պարսկերէնում կամ արաբերէնում (չունին ԳԴ և Կամուս). ամոլ բառի սխալ մի ընթերցուա-ծը չէ՞ արդեօք (և կամ խամութ ըստ Աղասի Չթչեանի)։

NBHL (10)

(որպէս թէ համասին, ի միասին. լծ. եւ յն. ղամէ՛տիս, ղամէտի՛). γαμέτης, ἠ γαμετή, γαμέτις maritus (այրն) uxor (կինն) ὀ, καὶ ἠ συζυγή , σύζυγεις, -εῖσα conjugatus, conjux, κοινωνός, συνών particeps, conversans, qui sunt simul այր կանամբի, եւ կին արամբի. լծակից. փեսայ եւ հարսն. էրիկ կնիկ, էրիկը՝ կամ կնիկը, հարսուփեսայ, պսակուած կամ նշանած, կարգուած. էհլ. եօլտաշ. էշ. զէվճ. հէմսէր.

Որդի (Իսահակ) յամուսնէ լինի իմաստնոյն՝ հարազատ եւ սիրելի եւ միայն. (Փիլ. իմաստն.։)

Ողբա՛ առ իս իբրեւ զհարսն քրձազգած ի վերայ առն իւր ամուսնոյ. յն. կուսականի, կամ կուսի. լտ. յարբունս հասակի. (որպէս նոր փեսայ, կամ խօսնայր։) (Յովէլ. ՟Ա. 8.)

Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ իւրոյ։ Իսկ ի գիրս Պիտոյից առաւել դնի վասն կանանց. (Եղիշ. ՟Գ.)

Անցնիւր այր զիւրոյ ամուսնին դաշն պահեսցէ։ Հանդերձ ամուսնաւ։ Յորդորմամբ ամուսնին։ Նմանապէս եւ զամուսնացն։ Ի հարազատն ամուսնաց. եւ այլն։

Հեռանային յընդանեացն եւ յեղբարց, եւ յամուսնէից, եւ յորդւոց. (Մեսր. եր. (որ կա՛մ է անսովոր հոլով՝ իբր յամուսնից, կամ յամուսնաց. եւ կամ յայտ առնէ զխօսեցեալ կինն։))

Այլաբանութեամբ՝ որպէս հարսն Քրիստոսի.

Այլ եւ ամուսին սրբութեան Բանին Աստուծոյ ասի եկեղեցի սուրբ, եւ այր նորա Քրիստոս բարձրացեալ ի պարծանս խաչին. (Համամ առակ.։)

Անսովոր ոճով՝ իբր զուգահասակ սննդակից, հասակակից, ժամանակակից. պօյտաշ. ἱσήλαξ aetate par, aequalis

(Միտք, զգայութիւն, եւ ցանկութիւն) հասակաւ զանազանք առ յիմանալ միայն, իսկ ժամանակաւ ամուսինք եւ զուգահասակք (յն. մի բառ)։ Յառաջնումն գոյացուցանելն ամենայնի՝ յորում եւ զաշխարհ արար, հաստատէ զամենայն ընդ նմին լի իւրեանց պտղովն ամուսին խորհրդոցն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել. ՟Ա. 1։)


Ատակ

adj.

clever, capable;
— լինել, to be capable, cf. Ատակել.

Etymologies (5)

• (ի-ա հլ. ըստ ՀՀԲ, անհոլով ըստ ՆՀԲ) «կարող, ընդունակ, ձեռնհաս» Եւս. քր. ա. 65. Սեբեր. բ. գ. Ոսկ. Եբր. է. ոչ էր ա-տակ նմա «ժամանակ չունէր» Պտմ. վր. 73. որից ատակել «կարենալ, ժամանակը բաւել միջոց ունենալ» Փիլ. Խոր. ատիկել նոյն նշ. Վրք. հց. ա. 509. Վրդն. առ. 309. անա-տակ «անկարող, անճարակ» Վրք. հց.։

• = Պհլ. *atak «կարող» բառից, որ յառա-ջանում է *ati-tavaka->*atavaka ձևից և որ երևան եկաւ մանիք. պհլ. *'δwγ «կարող» ձևով. կազմուած է tu, tav «զօրել, կարո-ղանալ» արմատից (ընդարձակ տե՛ս թաւ բառի տակ)։ Բառիս կազմութեան և v ձայ-նի սղման համար հմմտ. պհլ. astānak «թուլութիւն, տկարութիւն» <*us-tāvana-«անուժ», attān<*ati-tā̄vana «ուժեղ, կարող, ընդունակ», stav «տկար»<*us-tavah «ու-ժից զուրկ» պրս. sutūh «նեղասրտեալ և ձանձրացեալ»<*us-tava-ϑa, պրս. [arabic word] kó-tāh «կարճ, տկար»<*kauta-tāva-ϑa և վեր-ջապես պրս. mī tuvānam «կարող եմ» >ժող. mi tūnam.

• Հներից Վանակ. հաւատ. արմատը դը-նույմ է ատ. որով հաւատ բառի մեկնու-թեան մէջ ասում է. «Հաւատն լոյս, հաւն սկիզբն, և ատն՝ զօրութիւն գործոյ»։ ՆՀԲ լծ. տոկ, տոկուն և թրք. հաթտ (ի-մա՛ արաբ. hadd «սահման, համառձա-կութիւն»). վերջին համեմատութիւն ռռած է աւօտ բառի տակ։ Goscheς22 հա մեմատում է փռիւգ. Aδαγεοῦ ❇eus Hermaphroditus' աստուածութեան հետ, որի անունը աւանդում է Հեսիքիոս, Go-šche գտնում է, որ «Աստուած նշանա-կութիւնը յարմար է համեմատելու «կա-րող» իմաստի հետ»։ Bötticher, Arica

• 31 ատակել, փռիւգ. attaqus «բուծ» և պրս. takka ձևերը իրար հետ է համե-մառում։ Laqarde. Urgesch. 312 արմա-տը դնում է tak։ Հիւբշ. 110 մերժում է կցել պհլ. tag (=tak) «զօրեղ, քաջ» բա-ռին։ Հիւնք. տակ, յատակ բառից։ Bar-tholomae IF38 (1917-20), էջ 47 փո-խառեալ է դնում միջին իրան. *attāk «կարող» մի ձևից, իբր < *ati-tauāk։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 73 պրս. [arabic word] tak «յատակ, բուն, հիմ» բառից, իբր թէ «բանիբուն»։ Ուղիղ մեկնութիւնը, որ ենթադոել էր Bartholomae IF 38, 47, վերի ձևով լրացրեց Nyberg, Hilfsbuch 2, 24 և 208, Meillet BSI. л 10а. 46 տալիս է նորագիւտ *'δwγ ձևը, որ կարդում է ätavaka-։

• ԳՒՌ.-Վն. ատակ' «ատակ, յարմար», Ննխ. ադագ «պարապ՝ յարմար՝ տրամադրե-լի ժամանակ», Երև. ատակէլ, Մն. Ննխ. ա-դիգէլ, Խրբ. ադըգիլ, Ակն. Շիր. Սվ. ադգէլ «գործերը վերջացնելով հանգստանալ, պա-րապ ժամանակ՝ միջոց ունենալ», Ակն. ադ-գութին, Ննխ. ադագում, ադէգում «յարմար՝ ազատ կամ պարապ ժամանակ, միջոց»։

NBHL (4)

Վասն ոչ լինելոյ ատակ ղաղխեցելոյն կարել փեռեկել մածուածս. (Պիտ.։)

Չեմք ատակ այնպիսի ինչ ճգունս յանձին ունելոյ. (Ոսկ. եբր. ՟Է։)

Իսկ ՛ԶԱՏԱԿ, ՛ՅԱՏԱԿՍ. այսինքն Զյատակ, Ի յատակս. տե՛ս ի տառն Յ։

Պարսից թագաւորն պատերազմէր ընդ հնդկացն եւ ընդ սիդացոց եւ ընդ հաբաշիսն. եւ ոչ էր ատակ նմա առ վիրս (այսինքն ատիկել). ( Պտմ. վր.։)


Ատոք

adj.

full, fat, abundant, fertile;
— հառկ, eared, an ear (of corn).

Etymologies (2)

• «լիքը, լաւ հասած (ցորեն, սերմ)» ՍԳր. Ագաթ. որից ատոքութիւն Ագաթ. Փարպ. ատոքանալ Ոսկ. յհ. ա. 1, 3. ատո-քատեսիլ Փարպ. ատոքահատ Թէոփիլ. խ. մկ. Վրդն. սղ. ևն։

• arm. 7 ատոք դնելով բուն «ուտելի», կապում է սանս. ad «ուտել», գոթ. itan «ուտեւ» բառերի հետ։ Նոյնը կասկածով նաև Նախալ. 61։ Հիւնք. հանում է ազոխ բառից։ Karst, Յուշարձան, էջ 403 սու-մեր. du «ամբողջապէս», dug «լցուիլ», 408 սումեր. tug'՝ «առատանալ», 417 թա-թար. toq «լի, թանձր, կուշտ», չաղաթ. toq «կուշտ, լի», օսմ. toq «կուշտ», չաղաթ. toq-luk «լիութեւն»։

NBHL (1)

Զնորա պատգամն խօսիմք զքաջաբոյսս եւ զատոքս. (Ագաթ.։)


Ատրուշան, աց

s.

fire-temple (of Persians).

Etymologies (2)

• = Փոխառեալ է իրանեանից, որի ապա-ցոյցներն են նախ նիւթը և երկրորդ բառի առաջին մասը ատր-<պհլ. atu «կրակ». երկրորդ մասը (ուշան) մեկնուած չէ՝ մինչև այսօր պահլաւերէնում համապատասխան մի ձև գտնուած չլինելու պատճառով։

• ԳԴ համարում է պրս. [arabic word] aδarnōš «անուն երկրորդի կրակարանին հրռ-չակաւոր ատրուշանացն եդելոց յաշ-խարհին Պարսից»։ Էմին, Ист. Bарданa 85 ատր+ուշան «տո՞ւն» բառերից։ langlois, Colleet. II 186 պրս. ātašdān «կրակարան» բառից տառադարձու-ած։ Տէրվ. Մասիս, 1882 փետր. 27, թ. 3124, ատր+ uš «վառել» բայարմա-տից։ Հիւնք. պրս. [arabic word] aδarrōšan «մեծապայծառ պիւռիոն» (իմա՛ հռւ-րըն լուսաւոր)։ Müller WZKM 4, 358 ենթադրում է պհլ. atrūšān (իբր atur šah), որ սակայն պիտի տար հյ. ատրշան։ Հիւբշ. 111 ենթադրում է պհլ. *aturōsan ձևը. հմմտ. սանս. óšati «այրել»։ Նորայր, Կորիւն վրդ. 190 ըստ Տէրվիշեանի։ Թիրեաքեան, Կարնամակ ծանոթ. 65 ենթադրում է, որ հնապէս [arabic word] āδr rōšan «հուրն լուսաւոր» անունով նշանաւոր մի ատրուշան կար և նրա անունը յետոյ ընդհանրանալով՝ հասարակ անուն դարձաւ։ Stakelberg, Древ. вост. 1901(Բազմ. 1902, էջ 198) հստր+շան, վերջինիս հետ հմմտ. պրս. [arabic word] gulšan «վարդանոց» բառի šan մասնիկը։ Մարքվարթ (նամակ 1926 յունվ.) կցում է պրս. [arabic word] añar-afšan< *atr-abhi šana ձևին։

NBHL (3)

Աւետաւորս առաքեաց ընդ ամենայն ատրուշանս աշխարհին։ Առնուին եւս զկահ եւ զկազմած ատրուշանացն. եւ այլն. (Եղիշ. ՟Ա. ՟Գ. ՟Է։) (Փարպ.։)

Նմանութեամբ՝ Տաճար այլոց աղանդաւորաց.

Հանդիպեցայ ատրուշանին թոնդրակաց. (Մագ. ՟Ա. ՟Խ՟Է։)


Արագիլ, գլաց

s.

stork.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «ծովային ճայ, ձկըն-կուլ» Ղևտ. ժա. 19. Օր. ժդ. 16. Սղ. ճգ. 17. «արագիլ, լագլագ» Փիլ. Սարգ. Սահմ. Շ. տաղ.։

• -Պէտք է կցել յն. πελαργός «արագիլ» րառին։ Այս բառը թէև ստուգաբանւում է πελός «սև» +αργός «սպիտակ» բառերից (Boi-sacq 760, Pokorny 2, 53), բայզ դա ան-շուշտ ժողովրդական յարմարանք է։ Բառի հին ձևը պէտք է դնել *περαγλός կամ *πα-ραγλός, որ տեղափոխութեամբ տուել է πε-λαργός. փոքրասիական ծագումով բառ է, և նոյն աղբիւրից է նաև հայերէնը։-Աճ.

• ՀՀԲ դնում է արագել «շտապել» բայից։ Klaproth, Asia polyql. էջ 105 պրս. arha։ Pott BVS 4, 90 վելշ. alarch։ Müller SWAW 64, 454 ար = զնո-airya--ագիլ=լտ. aquila «արծիւ». La-garde, Arm. Stud. § 225 յն. πελσργός «արազիլ» բառի հետ։ Հայերէնի հին ձևը համարելով *հարագլ-։ (Այս համե-մատութիւնը ճիշտ չէ, ըստ որում յն. τελαργός հասարակ բարդութիւն է τελός «սե» և ἀργός «սպիտակ» բառերից կազ-մուած։ Այսպես է կոչուել թռչունը՝ իր սև ու ճերմակ փետուրների պատճասով. տե՛ս Boisacq 760)։ Տէրվ. Altarm. 22 հետեում է Müller-ին։ Եազրճեան, Մա-

• սիս 1x81, էջ 202 «թերևս բաղդատի արկիլա ձայնին հետ»։ Հիւնք. առաթինի րառից։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 գը-նում է արա «ոաք» (հմմտ. արահետ, որոզայթ)-գիլ, իբր «բարձրոտն, բարձ-սասրան»։ Հալաճեան, Արևելը 1893 նոյ՛՛ 10 արազ խել։ Buqqe I 1, էջ 444, 456 հրղ. chragil «ճոուողող». cihragilōn «շաղփաղփել» բառերի հետ. այս բառերը K. Hildebrand (Deutsch. Wtb. V 1956) և Fick BВ 17, 320 հա-մեմատում են լտ. grāculus «մի տեսակ ագռաւ» բառի հետ, որ ըստ Fiok հնխ. graqló-, graqélo նախաձևից է ծաղում, Walde 349 լտ. և գերմ. բառերին կղոմ է նաև հսլ. grača grakati «կռնչել», grukati «մնչել», իռլ. grāc «կոնչիւն», սերբ. gróchot «բարձր քրքիջ» և ուրիշ բնաձայն բառեր, որոնք բոլորը դնում է հնխ. ger-արմատից։ Halévy (անձ-նական) եբր. [hebrew word] regel, ասոր. [syriac word] reglā, արար. [arabic word] riǰl «ոտք» բառերից, իբր «երկայնոտն»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 17 համեմատում է սանս. krakara «մի տեսակ կաքաւ»։ Patrubány ՀԱ 1908. 188 -իլ համարում է նուազական մասնիկ։ Սագզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձ. 402 սումեր. arlk-gil-im «մի տեսակ բարձրասրուն թռչուն է»։ Յոյն բառի հետ, ինչպես նշվեց, կցել էր Lagarde։ Առաջարկում եմ վերի մեկնութիւնը, որ ընդունում է նաև Meillet (անձնական)։ Ըստ այսմ պա-տահական նմանութիւն ունին ասոր. raqraqu, laqalaqa, արաբ. laqlaq, թրք. legleg, leylek հոմանիշները։ ևՌ.-Վն. առակել, Ոզմ. առակէղ, Մկ.

NBHL (4)

πελαργός ciconia Թռչուն նման կռնկան կամ խորգոյ՝ երկայն պարանոցաւ, մեծաքիթ, եւ բարձր սուրնիւք, եւ սպիտակ փետրովք. բնակէ ի բարձունս աւերակաց.

Արագլաց՝ որ ծերունիքն են, ձագք ամենայն ուստեք պաճարեն շահ ծնողացն ի պէտս։ Ի թռչունս բուն զվերին զարդարութիւն արագիլ ցուցանէ, զծնողս փոխանակ կերակրելով. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լիւս.։)

Արագիլ արգար, զի զծերացեալ հայրն կերակրէ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։ Սահմ. ՟Ժ։)

Այլ ի սուրբ գիրս, որպէս եւ ի բառս Գաղիանոսի, ԱՐԱԳԻԼ դնի որպէս յն. ἑρωδιός , ἑρωδάς, ἑρωδιάς ardea իտ. airone այն է Ճայ ծովային. (Ղեւտ. ՟Ժ՟Ա 19։ Օր. ՟Ժ՟Դ 16։ Սղ. ՟Ճ՟Գ 17։) cf. ՃԱՅ։


Արած, ոց, ից

s.

ulcer, ulceration;
cicatrice;
spot, stain.

Etymologies (3)

• (ի, ռ հլ.) «վէրքի, մանաւանդ բորոտութեան նշան, սպի, կեղ, որ երևում է մորթի վրայ՝ հիւանդութիւնից առաջ կամ մնում հեւանդութիւնից յետոյ. 2. հագուս-տի կամ քարի սւ պատի վրայ փտութեան նշան». ՍԳր. «որքիւն հիւանդութիւնը» Գա-ղիան. «սպիաւոր, սպի ձգող (ախտ)» Փիլ, լին. դ. 40. գրուած է նաև առած «վէրք, հա-րուած» հին Մաշտ. Լաստ. որից արածնա-ցաւ «քաղցկեղ» Բրս. մրկ. 86 (չունի ԱԲ). արածադէմ «չեչոտ, պիսակոտ, ծաղկահար» ՓԲ (իր ստեղծած բառն է)։

• = Նոյն է արածել «ճարակիլ, խոտ ու-տել» բառի հետ. վարակիչ վէրքերի անուն-ները շատ անգամ ծագում են «ուտել» գա-ղափարից. ինչ. գւռ. կերցաւ, կեր-եարա, մազկեր, ծամկեր, ռուս. костоядь «ոսկորի փտախտ» (բառացի «ոսկրակեր»). յատկա-պէս արած բառի վրայ խօսելով սրա յն. հոմանիշը λειχήν (որից փոխառեալ են լտ. lichen, ֆրանս. lichen, ռուս. лишай) «բո-րոտութիւն. 2. մամուռ» ծագում է յն. λεὶγω «լիզել» բայից։-Աճ.

• Հիւնք. դնում է հարած բառից։ Bug-ge, Beitr. 31 յն. γάγγραινα «վէրք», γράστις «կանաչ խոտ» բառերի հետ։ Schcftelowitz BВ 29, 31 նոյն ընդ ա-րատ։ Lidén, Arm. Stud. 35 հլ. արա-ծել բայի հետ՝ ինչպես յն. τρωγω «ա-րածիլ» բայի դէմ τραῦμα «վէրք», τρώω «վիրաւորել»։

NBHL (5)

ἀφή tactus, ictus (leprae), λιχήν impetigo Արատ կեղոյ. հետք բորոյ. գոյն ըսպւոյ եւ պալարի. բիծ որպիսի եւ իցէ. լծ. եւ վէր. էարա. այլ ի բառս Գաղիանոսի դնի եւ որպէս յն. լիխի՛ն. ռմկ. թէմրէկի, գըճըգ

Արած բորոտութեան։ Մազ արածին։ Արած հարածին։ Ըստ ամենայն արածոյ բորոտութեան եւ հարածի։ Արած կանաչացեալ կամ կարմրացեալ ի մորթ կամ ի հանդերձ։ Արած յորմս տանն. եւ այլն։ Ուստի նմանութեամբ ասի.

Զօշաքաղաք եւ մարդահաճոյք, եւ որ այլ եւս են արտաք եւ արածք. (Ոսկիփոր.։)

Ունակ արածի. ուր կայցէ արած.

Որպէս յարած ախտսդ մնացորդ է. (Փիլ. լին. ՟Դ 40։)


Արական, ի, աց

adj. gr.

male;
masculine;
—ք, cf. Առականք;
—թիւ, odd;
— or արեկան, jaundice.

Etymologies (2)

• = Արաբ. [arabic word] irqān, որ Կամուսի ա-րաբերէն ընդարձակ բառարանը (թրք. թրգմ. Բ. էջ 863) ա՛յսպէս է մեկնում. «Մե տե-սակ կարմիր ծառի անուն է, որ թրք. գըզըլ աղաճ կոչուածն է. նաև նշանակում է հի-նաւ. նաև նշանակում է քրքում. նաև նշա-նակում է աղբերաց արիւն կոչուած դեղը. նաև նշանակում է մի տեսակ հիւանդութիւն՝ ռր բոյսերին է պատահում, նրանց հիւթն է ապականում, դեղնեցնում և անպիտանաց-նում է. և թրք. սաէ «ցորենի դեղնախտ» է կոչւում. այս հիւանգութիւնը մարգոց էլ է պատահում և կոչւում է նաև araqān, iriqan. nrūcān arq. arqān, urāq, yurqan և սա շատ ծանօթ մի բառ է. բժշկութեան մէջ յայտնի է yarqān ձևով և տճկ. կոչւում է սարըլըգ «դալուկ»։-Բառը բնիկ արաբերէն է և թէև Կամուսը վերի հատուածում ❇ arq «ան-քուն մնալ» արմատի տակ է դնում, բայց այս յայտնապէս սխալ է։ Բառը ծագում և ևեմական ❇ [arabic word] yrq «կանաչ» արմատից (ինչպէս ուղղում է յետոյ նաև Կամուսը՝ հտ. Գ. էջ 69), որին պատկանում են նաև ասուր. arāqu «կանաչիլ, դժդունիլ», amur-riqanu «դալուկ», ասոր. [syriac word] mriqanā, եբր. [hebrew word] yeraqōn «դալուկ», արաբ. [arabic word] ︎ irqān «հինա, քրքում» կամ բայական գոր-ծածութեամբ «մազին, միրուսին հինա դնել, քրքում քսել, դեղին ներկել» (տե՛ս Կամուս. թրք. թրգմ. Գ. էջ 639)։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է պրս. էրէքան, էրաքան, եբր. էրաքօն։ Karst, Յուշարձան, էջ 402 թրք. yarakan «դալուկ» և սումեր. ara «դեղին» բառերի հետ։

NBHL (7)

Փարաւովն զարուսն հեղձուցանէր, եւ սատանայ զարական միտսն. (Տօնակ.։)

Ի հալածանս կտրեցան արականքն։ սատակել իբրեւ զթշնամիս հասարակաց բնութեան մարդկան զխզիչս արականացն հրամայողաց. (Կանոն.։ Սարկ. հանգ.։)

ԱՐԱԿԱՆ ԱՆՈՒՆ. Ըստ քերականաց է Բառ յայտարար արուի. այլ ըստ յն. երբ. եւ այլն, է յայտնիչ նաեւ լոկ յանգի ձայնից՝ պիտակաբար որոշելոց ի սեռս սեռս. Տե՛ս (Հին քեր.։)

Եկեղեցի՝ իգական անուն է, եւ ո՛չ արական. (Լմբ. սղ.) իմա՛ ըստ յն. այլ ի մեզ յաւելուածով ասի, մայր եկեղեցի, կամ հարսնացեալ, եւ այլն։

ԱՐԱԿԱՆ ԹԻՒ. Ըստ թուաբանից է կոճատ, անզոյ. որպէս եւ իգական կոչի դարն, կամ զոյգն.

Վեց թիւդ յերկուս ճեղքեալ՝ արականս զնոսա գործէ, երեք գոլով. քանզի երկու թիւն իգական է, եւ երեքն արական. (Մագ. քեր.։)

Ընծայի իւրմէն արական, որ է մարմնոյն դեղնիլն։ Սեւ իրական կամ արական, որ է դեղնանալն։ Իյարականէն, ի լերդին ցաւոյն, եւ ի կալուածոյն. (Մխ. բժիշկ.։)


Արամազդ

s.

Jupiter, Jove.

Etymologies (1)

• = Արամազդ աստուծոյ անունից, որ պարսիկ փոխառութիւն է։-Աճ.

NBHL (6)

Տե՛ս բռ. յտկ. ան. պ. որմըզդ. յն. զեւս կամ դիոս. լտ. իու՛բբիդէռ, սեռ. էօ՛վիս. հայր անուանեալ աստուծոց.

Զբեղայն ասեն, որ յունարէն դիոս թարգմանի, եւ հայերէն արտմազդ. (Եւս. քր. ՟Ա։)

Ասէ դնել զաղեղն իւր յամպս. ոմանք կարծեն աղեղն ասել զի յոմանցն կոչեցեալ արամազդայ գօտի, ի ձեւոյն զհաստատուն նշանակն առեալ վասն ծիածանին։ Մրմազդայ գօտիդ է արեգակնային ճառագայթիցն երեւոյթ ի գէջ յամպ։ Ոչն երբէք արամազդայ գօտւոյ ի գիշերի երեւել. (Փիլ. լին. ՟Բ 64։)

Զաղեղն իմ եդից յամպս, որ է ծիածանդ. զոր ասացին որդիք տարրապաշտիցն գօտի արամազդայ. (Արծր. ՟Ա 1։)

ԱՐԱՄԱԶԴԱՑ (աստղ, մոլորակ). Լուսնթագն. յն. զեւս, սեռ. դիօս. լտ. իու՛բբիդէռ, էօ՛վիս

Յետ այնմիկ՝ փայթոն, եւ արամազդայ ասացեալ ... Արամազդա՛յն. (Արիստ. աշխ.։)


Արգանակ, աց

s.

broth.

Etymologies (2)

• «մսի ջուր, խաշու» ՍԳր. (ՆՀԲ դնում է ի-ա հլ. ունինք միայն սեռ. ի, Եզեկ. իդ. 12)։

• ՆՀԲ թւում է հանել արգասիք բառից։ Հիւնք. արք, արքայ բառից։

NBHL (1)

ζωμός. jus, jusculum. Պարարտ հիւթ մսոյ եփելոյ, որպէս արգասիք նորա. խաշեւ, մսի ջուր.


Արգաւանդ, աց

adj.

fertile.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «բերրի, պտղաբեր, բարեբեր» Փարպ. Խոր. Պիտ. Յհ, եմ. առ որից արգաւանդաբէր Նար. խչ. արգաւան-դահող Փիլ. Խոր. Պիտ. Նար. արգաւանդա-միտ Պիտ. արգաւանդապտուղ Խոսր. արգա-ւանդեայ Շիր. արգաւանդութիւն Պիտ.-ՀՀԲ և ՋԲ ունին նաև արգևանդ ձևը.--Բոլորն էլ յետին։

• Lagarde, Arm. Stud. § 237 յն. οργα-οντ-, իբր ὄργάς «հիւթալի, պարարտ և բարեբեր տեղ. անտառապատ երկիր»։ Տէրվ. Նախալ. 64 արգոյ, արգաւոր, արժել ևն բառերի հետ՝ հնխ. argh «ար-ժել» արմատից։ Հիւնք. արգանդ-ից։ Թւում է թէ բառիս մէջ -ւանդ մաս'իկ է (հմմտ. զնդ. vañt-«-ւէտ») և բուն ար-մատն է արգ՝ իբր «բերք, պտուղ»։ Եւ անշուշտ սրա համար է որ Pedersen, Philologische Wochenschrift 1907, յունվ. 5, թրգմ. ՀԱ 1907, էջ 95 գրում է թէ արգ «արժէք» պարսիկ բառն է՝ ազդուած արգասիք բառի նշանակու-թիւնից։-Karst, Յուշարձան, էջ 406 սումեր. rak «ստեղծել, զաւակ բերել» բառի հետ։ Ղափանցեան ЗВО 23, 353 արգանդ, արգասիք և զարգանալ բա-ռերի հետ՝ arg «պտուղ» արմատից։

NBHL (4)

εὕφορος, γόνιμος fertilis, foecundus Արգասաւոր յոյժ. բերրի. պարարտ. յուռթի. հիւթեղ. արքենի.

Արգաւանդ դաշտ, վայր, աշխարհ. (Խոր. ՟Ա 11։ Պիտ.։ Փարպ.։)

Թանձրահող, արգաւանդ եւ առաքինի երկիր. (Փիլ. բագն. (յն. լոկ, խորահող երկիր։))

Պտղաբերի միայն բարի եւ արգաւանդ հողն. (Առ որս. ՟Ա։)


Արդիւն

cf. Արդիւնք.

Etymologies (2)

• ՆՀԲ հանում է արտ բառից (համաձայն րառի «բերք, արմտիք» նշանակութեան, որ սակայն երկրորդական է)։ Windisch. 41 ուզում է կցել սանս. rtu «տարուայ եղանակ» կամ նաև (dh, vrdh բառե-րին։ Lag. Urgesch. 410 սանս. ardh «ի կատար ածել», Տէրվ. Նախալ. 65 սանս. ardh, յն. ἀϰმω, հսլ. rasti(=ard-ti) «աճիլ, բարգաւաճիլ», rodu «ծնունդ» ևն բառերի հետ՝ հնխ. ardh «տածել, խնամել» արմատից։ -Հիւնք. էջ 78 արդ արմատից։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 193 պրս. [arabic word] ard «ա-ւիւր» բառից։ Scheftelowitz BВ 29, 21 լտ. pretium «գին» բառին ցեղակից։ Pedersen KZ 40, 210 հյ. առնել, յն. ἄραρίσϰω բայից։

• ԳՒՌ.-Պահուած է միայն արդիւնք գալ «մի բանի ծառայել, պէտք գալ» ոճի մէջ (Տա-րէնտէ). նոյն է նաև արդում Երև. «հողի բեր-քը». օր. «Մնին հարիր արդում տուող հողեր» (Պռօշեան, Յեցեր, էջ 90)։

NBHL (28)

դեան, դեամբ. մանաւանդ՝ արդիւնք, դեանց, դեամբք կամ դեօք - ԱՐԴԻՒՆ մանաւանդ՝ ԱՐԴԻՒՆՔ. γέννημα, εὑφόριον, γεώργιον, πράγμα. productum, fructus terrae, manipulus եւ այլն. (արմատն է Արտ). Բերք անդոց. ծնունդք կամ արտադրութիք արտորէից, արմտիք երկրի. պտուղ. որայ. արգասիք. թարագգա, մահսուլ, պեր, պէրկիւզար, պէրէքէթ.

Արար երկիրն յեօթն ամս լիութեանն արդիւնս։ Սերմանեցէ՛ք զերկիրդ, եւ եղիցին արդիւնք դորա։ Բովանդակիցէք զարդիւնս երկրին։ Բերի զպտուղ արդեանց երկրին։ Տարին կատարեցաւ, եւ զարդիւնս ամենայ ի շտեմարանս ձեր ժողովեցէք։ Յիւրմէ անդոյ անտի տուժեսցի ըստ արդեանն։ Ի պարտէզս ընկուզեացն իջի հայել յարդիւնս վտակացն։ Աստուծոյ արդիւն էք, Աստուծոյ շինած էք։ Աճեցուսցէ զարդիւնս արդարութեան ձերոյ. եւ այն։

Նուազ արդիւնն (բերք երկրի) արծածիչ շնչոյ կենդանութեան. (Լաստ. ՟Ա։)

Բերէ արդիւն շահեկան, եւ ընդունի յետ արդեանն եւ զօրհնութիւն. (Եփր. եբր.։)

Պտուղ ասէ իբր յարդենէ իմեքէ. (Ոսկ. կողոս.։)

ԱՐԴԻՒՆ. եւ ԱՐԴԻՒՆՔ. ἕργον, πράγμα, ἁπόδειξις. opus, res, demonstratio. Գործ յառաջ եկեալ յի՛նչ եւ է պատճառէ. իր. իրական ինչ. իրօք կատարումն. վաստակ. ներգործութիւն. հանդէս եւ ցուցակութիւն գործոյ. յօրինուած. կազմութիւն. գոյացութիւն. զանգուած. գործք, բան. իշ, ամէլ, ֆիիլ.

Արդիւնքն ի սկզբանէ աշխարհի լեալ էին։ Մի՛ բանիւք եւ լեզուօք սիրեսցուք, այլ արդեամբք եւ ճշմարտութեամբ։ Վեր ի վերոյ բանիւք խնդացին, բայց արդեամբք խորամանկեցին։ Ոչ պատիր բանւք իմաստութեան, այլ արդեամբք հոգւոյն եւ զօրութեամբ. եւ այլն։

Քանզի գործոյ եւ արդեան օրինակ է ձեռնն. (Մեկն. ղեւտ.։)

Ի ցամաքել սիրոյ սպառեսցի ամենայն բարի արդիւն. (Տօնակ.։)

Բանն տէրունական՝ արդիւն եղեւ յաւիտենական։ Զի հաստատեսցէ արդեամբն զբան։ Որ ինչ աստ է, ստուեր է. եւ որ ինչ անդ՝ արդիւնք անշարժքօ եւ հաստատունք։ Այս է ճշմարտութեան անհակառակելի արդիւնք, յորժամ զթշնամիս ոք կոչիցէ վկայս. (Ոսկ.։)

Հրամանն այն արդեամբք եւ գործովք յանկ ելանէր. (Կորիւն.։)

Նոքա բանւք հրամայէին, եւ մեք գործովք զարդիւնսն կատարէաք. (Եղիշ.։)

Ըստ կամելոյն զգործն արդեանցն կատարէ. (Եզնիկ.։)

Բանքն արդիւնք լինէին. (Վրք. հց. եւ այն.)

Յարդիւնս բարեացն հայելով. (Նար. ՟Ծ՟Թ։)

Կոչեցաւ Յիսուս Քրիստոսի, յարդեանց անտի ընկալեալ զանուանսն. (Սարկ. մարդեղ.։)

Զիա՞րդ անարգասաւորն եւ անկերպարանն յայլս կաէր արդիւնս ծնուցանել. (Եզնիկ.։)

Զի այն տախտակաց արդիւնք ի վիմէ քարանց ձեւացեալ. (Անյաղթ բարձր.։)

Որ է կերպարան արդեան խմորոյ. (Նար. ՟Զ՟Գ։)

ԱՐԴԻՒՆՔ. ինչք. գոյք. կարասի.

Սկսայ ժողովել զարդիւնս խցին։ Զոր խնդրէր՝ առնոյր, եւ տայր զայն հիւանդաց, եւ ինքեան եւ ոչ մի ինչ արդիւնք առնէր. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Թ։)

Յարդիւնս զբանն ածիցէ։ Զամովսական սպառնացումն յարդիւնս ածէ. (Խոսր.։)

Նա յառաջագոյն նկատեաց, սայադիւնս ած զնկատեալն. (Ոսկ. եփես.։)

Զիա՞րդ ի յարդիւնս ինձ օգտից սաղմոսն եկեսցէ. (Նար. կ.։)

Ոչ տացէ թոյլ արդիւնս առնուլ սերմանցն. (Խոսր.։)

Ի քեզ իսկ արդեամբք զնոյն հուր ընկալեալ։ Որում ապա եւ արդեամբք իսկ գտաւ ժառանգաւոր։ Եղիցի արդեամբք լսել. (անյաղթ. Բարձր։)

Արդեամբք մեղաւ, զի շնացաւն. եւ բանիւք, զի գրեաց հրովարտակ առ յովաբ սպանանել զուրիա. վասն այսորիկ հալածեցաւ յորդւոյն արդեամբք, եւ նախատեցաւ ի սեմեայ բանիւք. (Կիւրղ. թագ.։)

Ոչ անվճար (այսինքն անգործ) կամեցաւ թէ լիցի զմարդկային միտսն լինել ի բնութիւնս, այլ՝ ներգործել, եւ արդիւնքն (կամ արդեւք, արդեօք) լինել իւրաքանչիւր ոք որ անկ իցեն նմա. (Փիլ. լին. ՟Դ. 90. Փիլ. լծ.) մեկնէ, արդիւնականս։


Արդն, դունք

s.

lance, spear.

Etymologies (2)

• (-դունք, -եանց) «նիզակ, տէգ» Յոբ. խա. 17, Փիլ. լին. դ. 183. որից արդնընկէց Բ մակ. դ. 14. արդնակիր Պտմ. աղէքս. արդ-նատէգ Սարկ. հանգ. արդնաւոր Փիլ. լին. 384. Ճառընտ. երկարդնեայ Պտմ. աղէքս. 32 ի՞նչ կապ ունի գեղարդն բառի հետ։

• Lagarde, Arm. Stud. § 243 ՆՀԲ-ի բե-րանն է դնում յն. άρδίς «նետի սուր ծայրը, խթան» բառի համեմատութիւնը և էջ 167 ընդունում է իբրև ստոյգ։ Այս մեև-նութիւնն ունի նաև Հիւնք։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 յն. άρδις բառին աւելաց-նում է նաև հիռլ. aird «ծայր» (այսպէս նաև Boisacq 15), բայց չի ընդունում հայ բառի համեմատութիւնը՝ ձայնական օրէնքների անհամաձայնութեան պատ-ճառով. (սպասելի էր ըստ օրինի *արտ)։ Նոյն հեղինակը իր Arm. Gram աշխա-տութեան մէջ բնաւ չէ իսկ յիշած այս համեմատութիւնը։ Seheftelovitz BВ 29. 29 լտ. radius «գաւազան» բառի հետ։ Թեռեարեան, Կարնամակ, ծանօթ. 19, 132 և Արիահայ բռ. 43 պհլ. արտիշ-տար բառի մէջ ուզում է տեսնել արդ ձևը և բառը մեկնել իբրև «տիգաւոր զօրք», միևնոյն ժամանակ արդն և աշ-տեայ իրար է միացնում։ Petersson KZ 47, 245 լիթ. ardai, ռուս. peль, լտ. assar, assis բառերի հետ, որոնք նշա-նակում են «ձող, գերան, տախտակ ևն»։ Pokorny 1, 84 ընդունում է առաջին համեմատութիւնը, բայց միւսները մեր-ժում. է։

NBHL (2)

λόγχη, δόρυ, ἅρδις. lancea, hasta. cf. Գեզարդն. նիցակ. տէգ. աշտեայ.

Ի պատերազմի յախոյեանէ սո՛ւր արդեանց ի սիրտ առնուցու. (Փիլ. լին. ՟Դ 183։)


Արդու, աց

s.

artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).

Etymologies (3)

• . ե-ա հլ. «մի տեսակ չափ է, որ առնում է 72 քսեստ կամ 29 օխած ՍԳր. գոր-ծածուած է 11 անգամ և ուրիշ տեղ չկայ։

• = Հպրս. ἀρτάβη, որ աւանդել են յոյն մա-տենագիրները և որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] irdabb կամ ardabb (Կամուս, թրք. թրգմ. Ա. 142 համարում է եգիպտա-կան մի մեծ չափ), խպտ. ertōb, յն. ვρτάβη «ნ6 լիտրա», լտ. artaba, հին ֆրանս. ar-deb, վրաց. არდაჟი արտավի «2 փութ= 80 ֆունտ»։ Ըստ Հիւբշ. մեր բառը փոխա-ռեալ է պարսկականից. բայց այն ժամանակ սպասելի էր *արտաւ ձևը։ Ուղղակի լունա-րէնից են արտաբոս կամ արտափ Շիր. որ տե՛ս վարը արտաբոա։-Հիւբշ. 111

• Բառիս վրայ ընդարձակ խօսել է նախ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 50-53, ուր տալիս է և վերի համեմատու-թիւնները։ Նրանից յետոյ գալիս են ՆՀԲ Bö̈ttich. Arica 13, Lag. Urgesch. 906 ևն։ -Հիւնք դնում է արդն «նիզակ» բառից։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա. 194 պրս. ❇ ārd «ալիւր» բառից։

NBHL (2)

ἁρτάβη, μέτρον artaba mensura persica, γομόρ, οἵφει gomer, homer Չափ ինչ արմտեաց. պ. իրդէպպ (ի արտ, որ է ալիւր) ըստ եբր. էֆա եւ խօմէր սովորաբար ասի լինել ՟Հ՟Բ քսեստ. այլ վարի ստէպ որպէս հասարակ անուն չափոյ.

Արդու մի ալիւր բաղարջ։ Արդու մի գարւոյ։ Արդուաւ նաշհոյ։ Ա՛ռ զարդու փոխնդոյս։ Որ սերմանցէ արդուս վեց, ժողովեսցէ դրիւս երիս։ Կշիռ ըստ գրուին եւ ըստ արդուին եղիցի։ Զվեցերորդ արդուի ի քոռէ գարւոյ. (Դտ. ՟Զ 19։ Հռութ. ՟Բ 17։ ՟Ա. Թագ. ՟Ա 24։ ՟Ժ՟Է 17։ Ես ՟Ե 10։ Եզեկ. ՟Խ՟Ե 11. 13։)


Արեգակն, ական, կունք, կանց

s.

sun;
cf. Արեւ.

Etymologies (3)

• Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-

• ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։

• ԳՒՌ.-Ջղ. արեզ'ակ, Կր. արէգ'ակ, Տփ. արե՛զագ, Սչ. արեքագ, Երև. արե՛քակ (բայց տրե՛քագը), Խրբ. Ննխ. Ռ. տրէքագ, Պլ. միայն արեվ-արեքագ «շատ արևոտ, լու-սաւոր (օր)» ձևի մէջ. Ոզմ. արեգկ, լեր-գ.mկ, Վն. արեկmկ, Տիգ. արեքագ, Զթ. արիգ'օզ, Մկ. երեկ.mկ, Սլմ. mրկmկ., Գոր. ըրե՛քնակ, Ղրբ. ըրի՛քմնակ, ըրի՛յհնակ, Ագլ. ըրm՛յնmկ, բայց և արեքա ք։

NBHL (11)

ἤλιος sol Ակն արեգի կամ արեւու. աղբիւր զգալի լուսոյ. լուսաւորն մեծ ի մէջ մոլորակաց, եւ լուսատու նոցա. յորմէ ցերեկ այսինքն տիւ յելս իւր, եւ երեկոյ կամ գիշեր ի մուտս. արեգակ, արեւ.

Ծագէ արեգակն, եւ մտանէ արեգակն։ Ընտիր իբրեւ զարեգակն։ Խոնաւութիւն յարեգականէ է.եւ այլն։

Եթէ զարեգականէ կամիցիս ասել։ Յարեգակնէ գայ ի նա լոյսն։ Ոչ բազում արեգակունք. (Եզնիկ.։)

Իբր յարեգակնէ այլայլեալ աչաց տկարութիւն. (Նար. ՟Լ՟Ը։)

Արեգակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն. (Կամրջ. Տօնակ.։)

Արեգակն, լուսոյ ակն, զի լուսոյն սեռն եւ յստակ լոյսն ի նմա է. (Վրդն. սղ.։)

Արեգակն՝ մեծ ակն ասի, կամ տուընջեան աստղ, կամ լուսոյ ակն. (Վանակ. տարեմուտ.։)

Արեգակն արդարութեան, կամ արդար, եւ այլն, զՔրիստոսէ. (Շար.։ Ժմ. եւ այլն։)

Լուցանին որպէս զարեգակունս յանմատոյց լուսոյն. (Յճխ. ՟Ժ՟Դ։ տե՛ս եւ Նար. չ. եւ Նար. առաք.։)

Փայլուն աստեղունք, ճոխ արեգակունք, սուրբ մարտիրոսունք. (Գանձ.։)

Յարեգակն կոյս զերկայնութիւն պարզեալ. (Խոր. ՟Ա 11։)


Արեկ

adj.

strong, violent.

Etymologies (1)

• «զօրաւոր, սաստիկ» Պիտ. «գերա-զանց, աւելի բարձր» Երզն. քեր. գրուած է նաև արեգ «մեծ կամ առաւել» Հին բռ. առեգ «առաւել» Բառ. երեմ. էջ 30. և այս բառն է ակնարկում Վանական վրդ. երբ իր Տարե-մըտի մէջ ստուգաբանում է «արեգ-ակն՝ մեծ ակն ասի»։ ՓԲ և ՆՀԲ յաւել. ունին նաև ա-պարեկ «ազազուն» բառ, որ վերոյիշեալ ա-րեկ բառի բացասականն է։ Տե՛ս և ապարեկ։

NBHL (4)

Որպէս Արի, արիական. զօրաւոր. զօրագոյն. սաստիկ.

Մատնեալ զանձանց փրկութիւն ի մահու վտանգս վասն արտաքնոցն արեկ տենչմանց. որոց բաղձումն ընչիցն այնչափ անյագ երեւի ունել. (Պիտ.։)

ԱՐԵ՛Կ. Փոխանակ ասելոյ՝ Արի՛ եկ.

Ղազարէ արե՛կ արտաքս ի դժոխական բանտէդ։ Փո՛յթ ընդ փոյթ արե՛կ արտաքս իմ կենդանական ձայնիւս. (Նար. տաղ ղզր.։)


Արի, րեաց

adj.

valiant, valorous, courageous, manly, strong, bold, intrepid, brave;
Արիք, the Persians.

Etymologies (1)

• «կապիճ». ունի միայն Բառ. երեմ. էչ 37։

NBHL (5)

(լծ. ընդ այր, արու, եւ առաքինի. եւ յառնել, արի՛, թ. է՛ր, էրփէկ. եւ յն. ա՛րիս, արէս չԱստուած մարտի. իսկ ա՛րի. ա՛րիստօս. լաւ, ամենալաւ, եւ քաջ). ἁνδρεῖος fortis, ἅριστος optimus vel egregius (sicut Mars), strenuus, γενναῖος generosus Քաջ. հզօր. անմեղկելի. կորովի. իբր կանգուն յոտս, եւ տոկուն իբրեւ զայր. քաջասիրտ.

Երկչոտն սաքրեաց ընդ արեաւն. (Փիլ. այլաբ.։)

Յարւոյն արամազդայ. (Ագաթ.։)

Այնպիսին ի հարկէ եւ արի գոյ՝ զախտսն ստորադասելով. (Սահմ. ՟Ժ։)

Նիզակն անարի։ ԱՐԻՔ, արեաց. Այսպէս կոչէին զինքեանս պարսիկք եւ մարք, իսկ զօտարազգիս՝ (Անարիս. Եւս. քր.։ Խոր.։ Եղիշ.։ Փարպ.։)


Բարկ

adj.

sharp, pungent, acrid;
acid, sour, rough.

Etymologies (3)

• «կծու, թունդ» Ագաթ. «դժնեայ, բարկացկոտ» Ոսկ. ես. մ. ա. 46. Եւագր. «ուժգին, սաստիկ, շատ» Ոսկ. գղ. Անկ. գիրք նոր կտ. 110, 231. «հրավառ, սաստիկ տա-քացած». Վստկ. 134. Թլկր. 49. որից բարկա-նալ «զայրանալ»։ ՍԳր. բարկութիւն «զայ-րոյթ» ՍԳր. Ոսկ. Եփես. «կայծակ» Իմ. ժթ. 12. Եւս. քր. Ոսկ. մտթ. բարկացայտ Ագաթ բարկացող ԱԳր.. բարկացութիւն Եփր. հա-մաբ. ևն։ (Բարկութիւն և նրտմտութիւն հո-. մանիշների տարբերութեան վրայ մանրամա-՝ սըն տե՛ս Տաթև։ ամ. 235, և մտթ. Եւագր. 74)։ -Արևմտեան գրականում կազմուած նոր բառ՝ է բարկօղի «կոնեակ»։ ❇։ ։

• ՆՀԲ լծ. բարտկ։ *Տէրվ.. Նախալ. 96 սան.. bhrāǰ, զնդ։ barāǰ, յն. φλέγω. լտ. flagrart բառերի հետ հնխ, bharg «շողալ, խորովել, բաղձալ» արմատից։ Müller WZKM. 5, 267 յն.։ φλέήω «վա-

• ռել» բառի հետ։ Հիւնք. լտ. parcus «ագահ»։ Patrubány SA 1, 218 սանս bhraǰ «փայլ, ցոլք» բառի հետ։ Schef-telowitz BВ 28, 307 լեթթ. bargs «խիստ, անգութ», լիթ. burgeti «կռուիլ», հհիւս. berkja «աղմկել» բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 58 յն. φάγρος (կրե-տական) «յեսանաքար» և φοζός «սրա-ծայր» ձևերի հետ համեմատելով՝ հա-նում է հնխ. bheg2 արմատից. հայե-րէնի նախաձևն է հնխ. bhag2-ro բարկ։ Petersson IF 23 (1908), էջ 403 հնխ. bherg արմատից, որ աճած է bher «կտրել» պարզ արմատից. հմմտ. ւն. φάρω, զնդ. bar «կտրել, փորել», հիսլ. barki «կոկորդ»։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձ. 403 հլ. բուռն բառի հետ՝ սումեր. bar «ձեռք». bar «զօրեղ, կատաղի», էջ 418 թթր. berk «ամուր», ույգուր. berk «յոյժ, ամուր», ատրպտ. berk «կարծր, պինդ», եաքութ. bärkkä «յոյժ, լաւ», չուվաշ. parga «ամուր, հաստատուն»։ Դաւիթ-Բէկ. Յուշարձ. 396 նգալլ. bragod, bragdy, կորն. bregand, հբրըտ. bra-caut «խմորում», յն. βράσσω «եռալ», լտ. flagrari «այրիլ, բորբոքիլ»։ Թի-րեաքեան, Բազմ. 1912, 265 բարկանալ հանում է պրս. barik «բարակ, նուրբ» բառից։ Petersen, Kelt. gram. 1. 109 և Persson,. Beitr. 22-(տե՛ս Pokorny. 2, 188) հիռլ. bərb, borp «յիմար», նիռլ. borb «կոշտ», լեթթ. bārgs «կարծր, խիստ, անգութ, անագորոյն» (Traut։ հաճ, յամառ, անմարդամօտիկ անձ», barkun «կոշտ, անհարթ» բառերի հետ, որոնց նախաձևն է հնխ. bhorg2o-(Po-korny 2, 188)։ Petersson IF 23, 403 և Persson, Beitr. 1, 37 (տե՛ս Boisacq ։ 1101) ստ. գերմ. brakig, հոլլ. brak, ։ անգլ. brack. «դառն, աղի, աղաջուր» բառերի հետ, որ մերժում է Pokorny անդ։ ՒԻՌ.-Տփ. բարգ, Ալշ. Խրբ. Մշ. բ'արգ. մ բ'mրկ, Ախց. բ'արք, Մկ. Սլմ. Վն. պmրկ, Ասլ. բ'ար*.-Տփ. բարգա՛նալ, Երև. բ'արգա՛նալ, Ոզմ. բ'mրգանալ, Ռ. փարգա-նալ, Սլմ. Վն. պmրկանալ, Շմ. պարգանալ, Զթ. բ'արգանոլ, Զթ. Հճ. բ'այգանօլ։ Նոր բա-ռեր են բարկանք, բարկել, բարկնալ։

NBHL (5)

Կամ Դժնդակ. կարի խիստ եւ սաստիկ. լի բարկութեամբ. զայրագին. անագորոյն. իբր ὡμός crudelis, δεινός, τραχύς acerbus, acer.

Լա՛ւ է աշխարհական հանդարտ՝ քան զմիայնակեաց բարկ եւ անզգամ. (Եւագր. ՟Ժ՟Գ։)

Արբեցողն՝ ցասկոտ եւ նախանձոտ եւ բարկ եւ անմիտ լինի։ Այլ զի ամենեւին զբարկ միտսն յայտ առնիցեմք, վերագրաւն հանդերձ գազանս վայրենիս կոչեմք (զչտրս). (Ոսկ. ես.։)

Յամենայն ախտս բարկ եւ չոյտք են ըստ մեզ ի մարտնչել։ Ծանրասիրտ ասաց զգայարանս՝ բարկս եւ նանրախոհս. (Լմբ. սղ.։)

Յանկարծակի բա՛րկ ծիծաղելով։ Ամիրյան բարկ ծիծաղեցաւ. (որ է քրքջալ. քա՛հքա՛հ խնտալ ). (Ճ. ՟Ա.։ Ոսկիփոր.։)


Բարձ, ից

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

Etymologies (5)

• , ի հլ. «գլխի տակ դնելու բարձ» Մրկ. դ. 38. Եղիշ. «նստելու բարձ, որ պա-տուի նշան էր» Ղուկ. ժդ. 8. Գ. մակ. ե. 8. «պատուի աստիճան» Ագաթ։ «նաւի նստա-րան» Ճառընտ. «եռանկեան խարիսխը՝ որի վրայ նստում է եռանկիւնը» Պղատ. տիմ. «մարմնի բարձք, երանք, ազդր (հմմտ. նըս-տոյ տեղի)» ՍԳր. Եւս. քր. այս բոլոր նշանա-կութիւններն էլ յառաջացել են առաջինից։ Ո-րից բարձկնեար Եզեկ. ժգ. 18, 20. բարձըն-տիր Ղկ. ժդ. 7. բարձերէց Բուզ. գ. 9. Ղուկ. ի. 46. բարձառու Եւս. քր. բարձակից «սեղա-նակից» Մտթ. ժդ. 9. Ղուկ. ժդ. 10. «աթոռա-կից» Եւս. քր. բարձաձգութիւն Մծբ. նախա-բարձութիւն Շիր. երկայնաբարձ «սրունքները երկար» ԱԲ. բարձոսկր (նոր բառ) ևն։

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։

• barhis և զնդ. barəziš բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 96 բարձը ևն բառերի հետ՝ հնխ. bhargh «աճիլ» արմատից։ Bugge, Etrusk. u. Armen. 97 ետրուսկ falaš ձևի հետ։ Հիւնք. բարձր բառից է հանում։ Հիւբշ. 428 համարում էր բնիկ հայ բառ. Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 119 (յետոյ նաև MSL 17, 244) տուաւ վերի մեկնու-թիւնը, որ ընդունեց նաև Հիւբշման։ Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35՝ ամբարտակ, բարդ, բերդ և բառնալ բառերի հետ է կցում։ Karst, Յուշար-ձան 418 թրք. baldər «սրունք» բառի հետ=բարձք։

• ԳՒՌ.-Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. բ'արձ՝, Հւր. բmրձ, Ննխ. Պլ. Տփ. բարց, Ախց. Ակն. Ասլ. Կր. Սչ. բ'արց, Ոզմ. բ'mրց, Ալշ. բ'առձ՝, Երև. բ'առց, Ռ. փարց, Տիգ. փmրց, Մկ. Շմ. պmրց, Գոր. Սլմ. Վն. պmռց, Մրղ. պmռց, Ղրբ. պէրց, Ագլ. բէօռձ, Զթ. բ'որձ՝, Հճ. Զթ. բ'օյձ։-Այս բոլորը նշանակում են «գլխի բարձ». միւս նշանակութիւնը կորած է։ Նոր բառեր ես բարձիկ, բարձափայտ, բարձերես, բարձա-կալ։

• ՓՈԽ. -Վրաց. ბარძაღი բարձաղ'ի «բարձք, զիստ» (Չուբինով, էջ 98). չեչէն. barc «der Ehrenplatz, պատուոյ բարձ» (թերևս և լին, տպագրական վրիպակ փխ. barc կամ թէ barç=բարծ, բարց). այս բա-ռը չի կարող հայերէնից բաժանուիլ, որով հետև միւսները ունին barz, balis, baz.-Սղերդի արաբախօս քրիստոնեաների բար-բառով parsig «բարձիկ» (Բիւր. 1899, 116)։

NBHL (11)

Ունիմ իշխանութիւն ընդ եղբարս՝ զբարձն արքայի համբուրել. (Խոր. Գ. 54։)

Եւ ինքն ննջէր ի խելս նաւին՝ ի վերայ բարձի. (Մրկ. Դ. 38։)

Վասն միագոյն սեւութեան սնարի բարձիցն. (Եղիշ. Ը։)

Տեսանէ յանուրջս՝ որ բարձ գլխոյն այրեցաւ. (Հ=Յ. փետր. ԻԳ.։)

Մի՛ բազմիցիս յառաջին բարձին. (Ղկ. ԺԴ. 8։)

Սպաս առնել տաճարին բարձիցն պատրաստութեան, զայր այր յիւաքանչիւր գահ հրամայէր մատուցանել. (Գ. Մակ. Է. 8։)

Որդան կարմրութիւն գուներանգ բարձից. (Նար. մծբ.) (որ հայի յայլ եւ այլ նշանակութիւնս)։ Նմանութեամբ, Աշտիճան պատուոյ. շուք. պատիւ, աւագութիւն.

Փոխանակ պատուին անարգանս, եւ փոխանակ բարձ տալոյ եւ յառաջ ձգելոյ՝ բանտ եւ կապանք։ Մեծ աւագութեան բարձի եւ պատուոյ պարգեւս խոստանայր. (Ագաթ.։)

ԲԱՐՁ ԲԱՐՁՔ. βάσις basis (լծ. թ. պասամագ ). Խարիսխ եռանկեան եւ այլոց ձեւոց ըստ երկրաչափից.

Պարունակելով իւրաքանչիւրոց, բարձք ունելով քսան՝ հաւասարակողմ եռանկիւնս եղեւ։ Վեց տափարակ քառանկիւն՝ հաւասարակողմն ունելով բարձք։ Երկիր ունի զբարձքն հաստատագոյնս. եւ բարձքն այն է, որ ի սկզբանն եռանկեանցն ներքոյ եդաւ. (Պղատ.)

Բարձ եւ թող արարսեն զորդիս վասն ատելոյ. (Կանոն.։)


Բարձուենեակ

s. bot.

southernwood.

Etymologies (4)

• «մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։

• = Թուի թէ հայկական, կազմութիւն ունի. կարո՞ղ է լինել բարձր բառից, իբր բար-ձու--ենի-ակ։

• ԳՒՌ.-Ախց. բ'ացվէնիկ, Ջղ. բ'ացմենակ, Երև. բ'ացմէնակ, Մշ. բ'արձ'մանուկ, Տփ. բարցմանուկ. կայ նաև բարթմինակ (տե՛ս Արարատեան, Քնարիկ մանկական, էջ 90), որ միանում է վերի բըրթվինակ ձևին։

• ՓՈԽ.-Վրաց. ბარცმანუკი բարցմտնուկի, որ Չուբինով, էջ 98 մեկնում է զանազան ձեւերով. «дepeвeй, тыcячелистникъ. 2. кровавикь. Յ. rулявица. 4. чиxотная трaвa*։

NBHL (1)

ἁβρότονον (իբրու անմահական). abrotonum էգն կոչի յիտալականն. abrotono femina, santolina Բանջար մշտադալար, յորմէ կազմի եւ գինի. բարձուէնեկ. բացվենիկ .... Որձ բարձուենեակն կոչի եւ ԳՆԴԱԾԱՂԻԿ. սպիտակն ասի եւ ԿԱՅԾՈՒՍ. եւ դեղինն՝ ըստ ոմանց ԲՐԻՆՃԱՍԻՍ, կամ ԲՈՆՋԱՍ։ (Գաղիան.։ եւ Բժշկարան.։)


Բարձրաւանդակ, աց

cf. Բարձրաւանդ.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «բարձր (իբրև ա-ծական), բարձրութիւն, բարձր տեղ (իբրև գոյական)» ՍԳր. Ոսկ. ես. Վեցօր. Ագաթ. Եւս. քր. գրուած է նաև բարձրաւանդ Սիր. իբ. 21, բարձուանդակ, բարձաւանդ, բարձաւան-դակ, բարձուաւանդակ. բայց սովորական ձևն է բարձրաւանդակ, որ արդի գրականի էլ միակ ընդունած ձևն է. հոլովւում է նաև բարձու աւանդակի՝ իբրև երկու իրարից ան-ջատ բառեր. այսպէս՝ Եզեկ, ժէ. 22 «Եւ առից ես յընտիր ընտիր մայրից բարձու աւանդա-կին. և տաց ես ի գլխոյ շառաւիղացն նորա ի սիրտս նոցա» (տպ. Պօլսի 1895 թ. ունի բարձուանդակին. ՆՀԲ յիշելով նոյն վկայու-թիւնը՝ դնում է բարձուաւանդակին. յունա-րէնն ունի ϰαὶ λήύομαι ἐγω ἐϰ τῶν έϰλεxτῶν τῆς ϰέδρον έϰ ϰορυφῆς, որ է «լեռան գագա-թից»). սեռականի նոյն ձևը ունի նաև յետնաբար Յայսմաւուրք, յունիս 26 «Կա-խեցին զերկոսին ի բարձու աւանդակի» (ըստ վկայութեան ՆՀԲ-ի)։ Այս բառիո են կազմուած բարձրաւանդակագոյն Փիլ. բարձ-րաւանդայարկ Անան. եկեղ. անպէտ բառե-րը։

• = Կազմուած է բարձ+ւանդ բառերից. վերջինը գտնում ենք նաև սարաւանդ, սա-րաւանդակ, գահաւանդ, գահաւանդակ և դա-րաւանդ բառերի մէջ. այս բոլորի մէջ էլ -ւանդ ունի «բարձը տեղ» նշանակությունը։--ւանդ բառը գտնում ենք նաև մի քանի ուրիշ բառերի ծայրը. ինչ. պարաւանդ, շարաւանդ, վարաւանդ, բահուանդ, որոնց բոլորի մէջ նշանակում է «կապ» և փոխառեալ է իրան. band, wand «կապ» բառից (աւելի ընդար-ձակ տե՛ս բահուանդ բառի տակ)։ Յայտնի չէ թէ այս երկուսը միևնոյն բառե՞րն են. ու-րիշ խօսքով պրս. band «կապ» ունէ՞ր նաև «տեղ, բարձր տեղ» նշանակութիւնը։ Երկու-սին իբրև միջին օղակ ծառայի թերևս հյ. դա-րաւանդ «բարձունք» իբր պրս. [arabic word] dar-band կամ [arabic word] darvand «լեռան կիրճ ևն»։-Աճ.

• ՆՀԲ «ի բարձր և անդբ. լծ. և լտ. ante, ի-տալ. avanti «յառաջ», թրք. önde, önden «առաջից»։ Հիւնք. նաւասարդ բառից դնում է սարաւանդ և սրա նմանութե-ամո էլ բարձրաւանդակ։

NBHL (11)

գրի եւ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, ԲԱՐՁԱՒԱՆԴԱԿ, եւ կամ ԲԱՐՁՈՒԱՆԴԱԿ. սեռ. բարձու աւանդակի, կամ բարձուանդակի. (ի բարձր, եւ անդր. լծ. եւ լտ. անդէ. իտ. աւանդի. յառաջ. թ. էռնտէ, էօնտէն ). Բարձր, մանաւանդ առաւել բարձր (վայր) բարձրածայրեալ (տեղի, շինուած) բարձունք. ըստ յն. պէսպէս. μετέωρος , ἅκρα, ὐψυλός, βωμός, ἁνάβασις, κρημνός եւ այլն. այսինքն անդր քան զտեսութիւն. ակառն, կամ բարձր ամուր. բեմ. բագին. ծայր, ծագ, վերելք, գահաւանդ, հողաբլուր, դիտանոց. եւ այլն։

Ի վերայ ամենայն լերանց բարձանց, եւ ի վերայ ամենայն բլրոց բարձրաւանդակաց։ Կային ի բարձրաւանդակ տեւոջ եզրա եւ ղեւտացիք. (Ես. լ. 25։ Նեեմ. ՟Թ. 4։)

Ի բարձրաւանդակ տանիս ապարանից որմոյն։ Ի բարձրաւանդակ խաչն։ Ի բարձրաւանդակ տեղի. (Ագաթ.։)

Կացեալ ի վերայ տեղւոյ բարձրաւանդակի՝ քարոզէ. (Փիլ. յովն.։)

Ի բարձրաւանդակ քարանձաւաց ի վայր հոսեալ. (Յհ. կթ.։)

Յընտիր ընտիր մայրից բարձուաւանդակին (կամ կէն). յն. մայրւոյ բարձու ի գագաթանէ. (Եզեկ. ՟Ժ՟Է. 22։)

Շինեաց Սողոմոն ի բարձրաւանդակն գաբաւոնի։ Կործանեցին զբարձրաւանդակսն, եւ զբագինսն։ Շինեաց զբարձրաւանդակն մահարձանօք։ Գահավէժ առնէին զնոսա ի ծայրից բարձրաւանդակին։ Ի բարձրաւանդակաց քաղաքաց իւրոց։ Ի բարձրաւանդակաց ցուրտ։ Ի բարձրաւանդակի գերեզմանաց.եւ այլն։

Կայ ի բարձրաւանդակի վերայ։ Ոչ ի բարձրաւանդակէ ուստէք ի բաց ի վայր հայելով։ Բարձր լերինք ընդ մարմնոյս մերում առակէ զգայութիւնս, քանզի ի բարձրաւանդակի ի գլուխս մեր դէպ եղեւ նոցա ունել զնիստ հաստատութեան. (Փիլ.։)

Կանգուն արար զնա (զմարդ) եւ (ի) բարձրաւանդակ մարմնոյ հաստատեաց զաչսն. (Ոսկ. ես.։)

Արջառք իջին ի բարձրուանդակէն, եւ բարձրուանդակի. (Հ=Յ. մայ. ՟Ի՟Ե. Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Թ.։)

Կախեցին զերկոսին ի բարձուաւանդակի. (անդ. յունիս. ՟Ի՟Զ։)


Բարունակ, ի, աց

s.

vine-branch;
branch, bough, shoot.

Etymologies (4)

• . ի-ա հլ. «խաղողի պտղաբեր ոստ» Յոբ. ի. 21. Վեցօր. 95. Նար. «ծառի ճիւղ, ռստ» ՍԳր. «որթի կամ ծառի տակ դրուած խեչակ, նեցուկ, սարփինայ» Պիտ. Վրդն. անթառ. որից բարունակաձև Գնձ. Ոս-ևիփ. բարունակացեալ Խոր. հռիփ. բարու-նակեալ Մագ. անբարունակ Շար.։

• ՀՀԲ մեկնում է իբր բերունակ։ ՆՀԲ բար-ւոյ ունակ կամ բեր-ունակ, հմմտ. յն. αγαϑὸν «բարի և բարունակ»։ Հիւնք. պրս. [arabic word] barnāk «երիտասարդ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 102 պրս. [arabic word] bar «պտուղ» բառից։ Շատ յար-մար էր թերևս այս ստուգաբանութիւնը, մանաւանդ որ բար «պտուղ» բառը դոր-ծածական է արդի բարբառներում. ինչ. Երև. Ղրբ. Տփ. կամ նաև Զն. «նորա-տունկ ծառի առաջին պտուղ» նշանակու-թեամբ. որից ունինք բարատու «պտղա-տու», բարել «պտղաբերիլ», բարելի «պտղատու», բարեղէն «պտղեղէն», բարոտ «պտղաբեր», բարաթաւի «պըտ-ղաթափ»։ Բայց կարելի՝ էր ոսկեդարում գտնել այսպիսի մի բարդութիւն, որ ւետեններին է յատուկ. հմմտ. պա-րունակ, շարունակ, շնորհունակ ևն։

• ԳՒՌ.-Վն. պmրիւնակ «սարփինայ»։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տ. perneg «խաղողի որթի յենարան, սարփինայ» (Բիւր. 1899, 798)։

NBHL (8)

Երկայնատարած ուռն որթոյ, եւ ոստք այլոց տնկոց. որպէս բարւոյ ունակ կամ բերունակ, բարեբեր շառաւիղ. յն. բարին. ἁγαθόν

Այլ առաւել՝ որպէս յն. ἁναδενδράς, ἁώρυξ, κλῆμα arbustum, propago, palmes, sarentum.

Ծածկեաց զլերինս հովանի նորա, եւ բարունակք նորա զմայրսն Աստուծոյ. (Սղ. ՟Հ՟Թ.11։)

Եհան անդ ողկոյզս, եւ արձակեաց զբարունակս իւր։ Եղիցի մայր մեծ, եւ բարունակք նորա ի նմին հաստատեսցին։ Եզեկ. (՟Ժ՟Է. 6. 23։)

Բարունակք քո (այսինքն այգւոյդ) ձգեցան ընդ ծով. (Երեմ. ՟Խ՟Ը. 32։)

Բարունակ ողկուզաբեր ճշմարիտ որթոյն։ Համեղաճաշակ պտղոյն բանաւոր բարունակ. (Շար.։)

Բարունակ ասեն զայն, որ բառնայ յինքեան զբազմաշառաւիղ որթս, եթէ՛ յարմատացեալ ծառս, եւ եթէ հատեալ բազուկս փայտից (այսինքն խեչակս), յօրինեալս ի ձեւ տախտից անջրպետեալս միջոցօք. (իբր ասմա, եւ ասմալըգ) (Վրդն. յանթառամն.։)

Արուեստաւոր իմն երկրագործութեամբ երկայնաձիգ ելուզմունք բարունակացն ընդ գերակայ ծայր ծառոցն շարամանեալք. (Պիտ.։)


Բաւանդակ

cf. Բովանդակ.

Etymologies (3)

• «ամբողջ, համօրէն, եատա րեալ» Իմ. ժե. 3. «կատարելապէս» Եզն Սե-բեր. ասւում է նաև բովանդակ ՍԳր. Ոսկ. Կր-րիւն. Եւս. քր. Կոչ. Եփր. ել. կայ նաև բաւըն-դակ, որ առաջինի միջին հայերէն ձևն է Սրանցից են ծագում՝ բովանդակել ՍԳր. Ա գաթ. Եւս. պտմ. և քր. Ոսկ. ա. կոր. բովան-դակութիւն ՍԳր. Եւս. քր. անբովանդակ Ա-գաթ. անբովանդակական Ոսկ. ես. բաւան-դակել Ճառընտ. Մագ. բաւանդակութիւն Արշ. Եւկղիդ. անբաւանդակելի Առ որս. Բենիկ Նիւս. բն. ևն։ Նոր գրականում ընդունուած է միայն բովանդակ ձևը։

• -Պհ, VI buvandak «կատարեալ, ամբողջ, լրացեալ», նորազիւտ մանիք. [hebrew word] bvndg «կատարեալ» (Salemann, Mani-chäische Stud. ЗAH 8, 61), պազենդ. bunda. պրս. buvanda «անուանի մարդ» (տե՛ս Horn Neupers. Schriftsprache 145, Grundr d. iran. Phil. I. 2, 1)։ Իրանական ձևը բուն ներկայ դերբայ է, որի արմատից են պրս. [arabic word] buvī «լիցիս», [arabic word] buvad «լիցի». [arabic word] buv'š «լինելութիւն» ևն, որոնք ծա-գում են հնխ. bhewə, bhu «աճիլ, մեծա-նալ, լինել» արմատից։ Սրա վրայ մանրա մասն տե՛ս հյ. բոյս։ Պհլ. φլ)) բառը ըստ որում դրուած առանց ձայնաւորների, մինչև վերջերս կարդացւում էր bundak (բառիս երկրորդ և երրորդ տառերը կարող են կարդացուել թէ՛ ս, թէ՛ v և թէ n). Horn կարդում է buvandak. Հիւբշման հայերէնի օգնութեամբ կարդում է bavandak, բայց կարելի է նաև կարդալ bovandak։-Հիւբշ. lE Anz, K, 36։

• ԳՒՌ.-Պահուած է միայն բովանդ ախշարք Նբ. բովանդար աշխարք Վ. «ամբողջ աշ-խարհ» ձևով։

NBHL (5)

որ եւ ԲՈՎԱՆԴԱԿ. գրի եւ ԲԱՒԸՆԴԱԿ. ((ի բառէս Բաւ, իբր եզր, չափ. որպէս թէ՝ ամենայն սարօք) ὄλος, ὀλόκληρος totus, integer Բոլոր. ողջոյն. անթերի. համօրէն. կատարեալ, ամբողջ, եւ ամենայն. այսինքն որ ինչ բաւէ եւ հասու է կամ ըմբռնօղ ամենայնիւ. բոլոր, բովանդակ.

Ոչ զբաւանդակ ծարաւն արբուցեալ. (Եղիշ. յես.։)

Պարգեւէ գիտութիւն ամենայն անգիտաց, եւ ինքն բաւանդակ ունի յինքեան զամենագէտ գիտութիւնն. (Եզնիկ.։)

Բաւանդակ զշնորհն եւ զիշխանութիւնն լրապէս ունի. (Նանայ.։)

Բաւանդակ գերեցաւ ընդ սեդեկիայ. (Մխ. երեմ.։)


Բաւիղ, աւղի, ղաց

s.

maze, labyrinth.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «լաբիւրինթոս» Եւս. քր. ա. 212. Նար. էջ 105. «ծածկուած մութ տեղ՝ նկուղի նման» Ոսկ. եփես. 804. Սարկ. տո-մար. գրուած է նաև բաւիլ, բաւեղ. որից բաւ-ղակ «ծածկուած մութ տեղ» Ոսկ. եփես. 804 «Բաւիղս և բաւղակս շինիցեմք» (արևի ջեր-Արմատական բառարան-28 մութիւնից ազատ մնալու համար). բաւղակա-ձև Եւս. քր. ա. 212։

• Լծ. նառ. մեկնում է «բաւիղ. քիւ տեղի. կամ շինուած պատուածով»-Հին բռ. «բաւիղ, բաւեղ, բաւակ, բաւղակ կամ բողակ. շինուածք ինչ կամ առոյգ (ա-ռուք) մանուածոյք, ստուերական»։ Սը-րանից է, որ ՀՀԲ և սրա անմիջական հե-տևողը ՓԲ, մեկնում են բառս իբրև «քիւ, քարանձաւ, պարսպապատ լեռ»։ Հիւնք. հանում է Բաբելոն բառից։ Պա-տահական նմանութիւն ունի լտ. papilio «վրան», որից ֆրանս. pavillon։

NBHL (1)

Երկրակոխ նիւթական մարմին զնսեմականն բաւիղ, արտամերժելով զստուեր խաւարային մեղաց. (Սարկ. տոմար.։)


Բդեաշխ, եշխի, աց

s.

cf. Բդեշխ.

Etymologies (6)

• , ի-ա հլ. «մեծ իշ-խան, կուսակալ» Ագաթ. Փարպ. Խոր. «հիւ-պատոս» Ոսկ. եբր. «ԴՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 94). որից փոխանակ բղեշխի «փոխ-հիւպատոս» ՍԳր. կամ բդեշ-խափոխ Անկ. գիրք նոր կտ. էջ 381. բդեշ-խութիւն Խոր. Մագ. գրուած է նաև բդիշխ։

• = Իրանեան փոխառեալ բառ է, որի ղա-նազան տառադարձութիւններն են՝ ասոր. [syriac word] palaxšā, յն. πιτιύζης, πητιάζης, βιτάζης, βίστος (կարդա՛ βίτας), վրաց. ბიტი-ახმი պիտիախշի, ჭატიახმი պատիախշի, 3ატიაϑხი պատիաշխի (որից տառառարձա-ած է իրր յատուկ անուն՝ հյ. Պատիաշխ, աե՛ս Պատմ. վրաց, էջ 86). և վերօատես յոյն բառի յետին հնչումից տառադարձոած լտ. vitaxa (Ամմիանոսի մօտ)։ Հայ. բդեաշխ կարող է գալ հնագոյն *բիդիախշ ձևից. ասորին, յն. πιτιάζης և վրաց. պիտիախշի ենթադրում են *pitiaxša-ձևը. վրաց. պա-տիախշի կամ պատիաշխի կարող է տալ հպրս. *patiaxša-կամ *paitiaxša-, որ ան-շուշտ կազմուած է paiti-> պատ-նախա-մասնիկով։ Կայ նաև պհլ. pātaxšāh, որ տա-լիս է պրս. [arabic word] pādšāh կամ pādišāh «թագաւոր» և որ Horn § 266 դնում է հպրս. *pati-xšayaϑlya «արքայ, թագաւոր» ձևից։ Բայց այս բոլորից ո՛չ մէկը ճշտիւ համաձայն չէ հայերէնին. միայն յն. βιτάζης բառն է, որ իր նախաձայնով համապատաս-խանում է հայերէնին և որի հետ էլ նոյն է գալիս պհլ. [other alphabet] bitaxš «տեղակալ, փոխարքայ»։-Հիւրշ. 119։

• Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 187 համեմատում է լտ. ձևի հետ, որի վրայ Lag. Arm. Stud. § 375 աւելաց-նում է յունարէնը։-Տէրվ. Altarm. 86-87 դնում է հպրս. *patty-axš, զնդ. *paitiaxša, իբր axš «դիտել, նայիլ» բառից, paiti-մասնիկով։ Նոյն, Մասիս 1882 օգոստ՛՛ 31 հպրս. պատեաշխ «հսկել, պահել». հայերէնը փոխառեալ է պհլ. պատ +աշխ ձևից։ -Հիւնք. դշխոյ բառից։ Թիրեաքեան, Կարնամակ, ծա-նոթ. 128 պհլ. pālaxšah և պրս. padi-šāh։ Հմմտ. նաև Marquart ՀԱ 1903, 118, որ հպրս. paiti-axša մեկնամ է paiti-մասնիկով և axša բառով. հմմտ. Աշխեն, Աշխադար յատուկ անուններ։ Stackelberg WZKM 17(1903), 52չատ լաւ համեմատեց պհլ. bitaxš բառի հեա. Սիօն վրդ. Եզիդի կուրմանժ, Ախալցխա

• 1910, էջ 15 շեխ (իմա՛ արար. [arabic word] šayx) բառի հետ! Karst, Յուշարձան 405, 406 սումեր. isse «իշխան», pateši «իշխան, տէր, փոխարքայ»։ Րopщъ, թրգմ. Մշակ 1914, л 121 կցելով վերի բառերին՝ նախատիպը համարում է զնդ. *bitya-xšaya «երկրորդ իշխան», իբր «թագաւորի երկրորդը»։

• ԳՒՌ.-Խրբ. բ'դ'էշխ «ջլթիկ, փողոցային աղջիկ»։

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ արաբ. [arabic word] bīθq s «բդեշխ», որ գործածուած է Ագաթանգեղոսի արաբերէն թարգմանութեան մէջ. [arabic word] = բնագրում՝ Երկրորդ իշխանն Աղձնե-աց (>արաբ. Արտանուջ), որ է (արաբ. «անուն նորա») բդեաշխն մեծ (տե՛ս Mlaker WZKM, հտ. 32, էջ 134)։

NBHL (6)

ԲԴԵԱՇԽ ԲԴԵՇԽ. ὔπατος consul, dux Հիւպատոս. դուքս. սահմանակալ. կողմնակալ, կուսակալ. զօրավար. մագիստրոս. փաշայ, խան, պէյ.

Բդեաշխն նահանգին։ Ի դասուց բդեշխին լիւսիասայ. (եւ այլն. ՃՃ.։)

Եւ ի զինուորական կողմանէն զչարեսին գահերէցս իւրոյ տաճարին, որ բդեշխն կոչէին. (Ագաթ.։)

Կարգէ եւ բդեաշխս։ Բդեաշխն աղձնեաց։ Փոխանակ բդեշխացն պայազատէր զաշխարհն աղձնեաց. (Յկ. կթ.։)

ԲԴԵՇԽ կոչիւր եւ Տարեւոր իշխանն կամ պետն ծերակուտին հռովմայ. լտ. գօ՛նսուլ. յն. ի՛բադօս

Որ էր ընդ փոխանակի բդեշխին սերգեայ։ Ող խնդրէր շրջել զփոխանակ բդեշխին ի հաւատոց։ Տեսեալ փոխանակի բդեշխին աքայեցւոց. (Գծ. ՟Ժ՟Գ. 7. 8. 12։ ՟Ժ՟Թ. 38։)


Բեզակ

s.

sun;
light;
thunderbolt.

Etymologies (3)

• (սեռ. -ի) «փայլատակում» Եւազր. էջ 11 (երկու անգամ). «իբրև զտեսակ բեղա-կի, որպէս դժուարինս նուագելով... բեզակի որ է փայլատական». գրուած է նաև բեզէկ (սեռ. բեզեկի) «արեգակ» Մագ. թղ. 70, 135. բեզեկա «արեգակն» Հին բռ. որից բեզեկեան «արեգակնափայլ, արեգակնային» Մագ. թղ. 62, 219։

• = Եբր. [hebrew word] bazaq «փայլակ» բառն է [hebrew word] bzq «ճեղքել, պատռել» արմատից, ըստ որում փայլակը ամպերը ճեղքելով դուրս է ցայտում)։ Այս բառը գտնւում է միայն Ե-սեկ. ա. 14 հատուածում և տառադարձուած է յունարէնում βέ︎εϰ (Sophocles, էջ 304բ «lightning, փայլակ»), Վուլգատայում besec, վրացերէնում՝ ბეზეკი բեզեկի, սակայն հա-յերէն թարգմանութեան մէջ, փոխանակ մեւռնեռի նման տառադարձելու, թարգմա-նուած է «արեգակն»։ Սրանից հետևում է այն, որ բեզեկ բառը մեր մէջ մտել է առա-ջին անգամ Եւագրի թարգմանութեամբ յու-նարէնից, ուր իրօք որ գտնում ենք βζεϰ։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Ալիշան, Հին հա-ւատք, էջ 85, յիշում է Միջին Ամերիկայի Չոլոյ ցեղի լեզուով բեզէա «արեգակ», որի նմանութիւնը բոլորովին պատահա-կան էս

NBHL (5)

ԲԵԶԱԿ կամ ԲԵԶԵԿ. յորմէ եւ ԲԵԶԵԿԵԱՆ. βέζεκ besec Բառ եբրայական պաշագ. որ է Փայլիւն լուսոյ կամ Փայլակն. փայլատակումն. կայծակն. եւ լայնաբար՝ Արեգակն. (որպէս թարգմանի ի մեզ, (Եզեկ. ՟Ա. 14։))

Կապուտակ ի վեր կրկնեալ՝ իբրեւ զտեսակ բեզակի ... այլ իբրեւ զտեսակ բեզակի, որ է փայլատական. (Եւագր. ՟բ. ի տեսիլն եզեկիէլի.)

Բեզէկ, որ փայլատակումն, կամ արեգակն։

Մագիստրոս եւս վարէ զԲեզէկ փոխանակ արեգական յասելն.

Եւ բեզէկ զփայիթոն (որ կոչի որդի արեգական) նախընթացիկ շահատակմամբ յղէր։ Յորժամ պարառաբար անցեալ բեզեկին՝ մտանէ ի խոյն։ Զբեզեկեանն արփի փեռեկել. (Մագ. ՟Կ՟Ա. ՟Հ՟Ը. ՟Ի՟Ը։)


Բելիար, այ

s.

Belial;
devil, demon.

Etymologies (5)

• (սեռ. -այ) «սատանայ» Բ. կոր. զ. 15. Ոսկ. բ. կոր. Նար. Գառն. 48. որդիք բելիարայ Դատ. ի. 13։

• -Եբր. [hebrew word] bəli-ya'al բառն է, որ կազմուած է bəli «ոչ, ան-» և ya'al «օ-գուտ» բառերից. ուստի բուն նշանակում է «անպէտք, անօգուտ, անպիտան», բայց լե-տոյ նաև «չար, վատ, ապականօղ» և յատ-կացուեց սատանային. «չար» իմաստով գոր-ծածուած է Դատ. ի. 13, ուր Ս. Գրքի աշխար-հաբար թարգմանութեան մէջ իրօք գտնում ենք «չար զաւակ մարդիկը», իսկ Բ. կոր. զ. 15 առնուած է «սատանայ» իմաստով։ Ս. Գրքի յունարէն թարգմանութեան մէջ տառա-դարձուած է բառս βeλίαλ և βελίαρ (այլուս կայ և βελίας. տե՛ս Sorhocles 305 ա), Վուլ-ռատայի մէջ belial, ասոր. [syriac word] beliar, որից կամ յունարէնի երկրորդ ձևից էլ տա-ռադարձուած է հայերէնը։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ, Աւետիքեան, Մե-կըն. թղ. Պօղ. բ. 134 և ՆՀԲ։-Հներն էլ ծանօթ էին բառիս մեկնութեան. հմմտ. Ոսկ. բ. կոր. «Բելիար ի հեբրայեցւոյ (sic). սրա համար է որ Հին բռ. գրում է «բելիար. ապստամև»։

• ԳՒՌ.-Շմ. բէլյար (գործածական է միայն անէծքների մէջ)։

• ՓՈԽ.-Վռաց. ბელიარი բելիարի կա-րող է լինել թէ՛ հայերէնից և թէ՛ յունարէնից։

NBHL (6)

Բառ եբր. պէլիյալ կամ վէլիէսալ. βελίαλ belial Դիմակաց, կռուօղ, ապստամբ. ժանտ. անօրէն. հնացեալ յանզգամութեան, իբր սեփական անուն սադայէլի կամ բանսարուին սատանայի, որ եղեւ առաջին ապստամբեալն յԱստուծոյ.

Զի՞նչ միաբանութիւն է Քրիստոսի բելիարայ. (՟Բ. Կոր. ՟Զ. 15։)

Երախտիք փրկչին հենգնեալ, եւ բելիար զուարթացեալ։ Յամառեալ քարացեալ սրտիւ, որպէս օրինակն է բելիարայ. (Նար. ՟Դ. ՟Կ՟Դ։)

Բելիտր ի հեբրայեցւոց բարբառոյ անտի թարգմանի ապստամբ. (Ոսկ. ՟բ. կոր.)

Ի սուրբ գիրս ասի եւ զչար մարդոյ.

Տեսէ՛ք զարսն զամպարիշտս զգաբաացիս զորդիսն բելիարայ. (Դատ. ՟Ի. 13։ որ ի ՟Ժ՟Թ. 22.) կոչին


Բեկար

s.

tribute, impost;
vicar.

Etymologies (4)

• «հարկ, տէրութեան վճարուած տուրք» Յհ. կաթ. 169, 203 (բեկարաց), Կա-նոն. էջ 125. Օրբ. հրտր. Էմ. էջ 130 (բց. ի բե-կարէ). գրուած նաև պեկար (ըստ յետին տա-ռադարձութեան) Մխ. դտ. հրտր. Բաստամ. էջ 216. արձանագրութեանց մէջ առաջին ան-գամ յիշուած է 901 թուին (Վիմ. տար. էջ 4) բց. ի բեկարէ ձևով։ Որից անբեկար «առանց հարկի» Մխ. դտ. (ըստ հրտր. Բաստամեանի՝ էջ 212 անպեկար)։ Բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Մանանդեան, Գիտութեան և արուեստից ինստիտուտի Տեղեկագիր 1, 32-37, ուր համարում է «հողային հարկ կամ թերևս պարտադիր զինւորական ծառայու-թիւն»։

• ՆՀԲ լծ. հյ. բաժ և լտ. vectigal, որ է «տուրք»։ Ադոնց, Aрм. Юстин 484 պրս. [arabic word] ba-kār āmadan «գործի գալ»։ Այս ստուգաբանութիւնը, որի վրայ ծանրանում է նաև Մանանդեան՝ անդ, բոլորովին զուրկ է արժէքից (Մա-նանդեան, Տեղեկ. ինստ. 2, 37 երկու տարբեր բառեր է համարում փալթար, պեկար «հողային հարկ» <պրս. pāikar և բեկար «պարտադիր ձրի աշխատանք» <պրս. bekār) և յառաջացած է նոր պրս. bekar հնչման ազդեցութիւնից։

• Սա մի՛ բառ չէ, այլ kār [arabic word] «գործ» բառի տրականը կամ նախդրիւ հայցա-կանը. ba նախդիրը ծագում է հպրս. patiy, զնդ. paiti, պհլ. pat, պաղենդ. pa ձևից և եթէ հայերէնի մէջ գոյու-թիւն անեցած լինէր, առնտազն պա ձևը պիտի ունենար, որով սպասելի էր *պակար և ո՛չ բեկար (հմմտ. Horn § 144),-Տե՛ս նաև փաքար։

• ՓՈԽ.-Վրաց. ბევარა բեգարա «պարտա-դիր ծառայութիւն, որ կատարում են գիւղա-ցիք կալուածատիրոջ կամ պետութեան հա-մար. ինչ. հողի մշակութիւն, հունձք ևն». (Չուբինով ևս հայերէնից փոխառեալ է հա-մարում)։ Ուտ. begyär «պարտադիր ձրի աշխատութիւն»։

NBHL (3)

(լծ. հյ. բաժ. եւ լտ. վէգդիկալ). τέλος, δασμός vectigal որ եւ ԴԻՄՈՍԱԿԱՆ ՀԱՐԿ. Տուրք արքունի.

Զսակ հարկին, եւ զամենայն բեկարս արքունի։ Բեկար արքունի. (Յհ. կթ.։)

Իսկ որպէս բառ լտ. վիգա՛րիուս vicarius (Լծ. թ. պ. վէզիր, վէքիլ) է Փոխանորդ արքայի, կամ մեծի իշխանի։ Հ.։ (ՃՃ.։) cf. Բիկար։


Բեմ, աց

s.

step;
sanctuary;
seat, bench, bar;
tribunal.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «դատաւորական աթոռ, քա-րոզչական ամբիոն» ՍԳր. «խորանի տեղը՝ եկեղեցու մէջ» Խոր. Յհ. կթ. «գահոյք, բազ-մոց, նստարան» Յհ. կթ. Վրդն. ծն. որից բե-մական Յհ. կթ. Նար. Սարգ. բեմասացութիւն Խոր. Խոսր. պտրգ. գրուած է նաև բեմբ (հմմտ. պատշգամ և պատշգամբ) Ոսկ. յհ. ա. 12. Փարպ. Նար. Տօնակ. որից բեմբական խոսր. ձ. գրաբեմբ Զքր. սարկ. Գ. 12. նոր գրականում ընդունուած է միայն բեմ, որից շինուած են բեմադրել, բեմադրութիւն, բե-մայարդար. բայց կայ նաև բեմբասաց, բեմ-բասացութիւն, բայց ո՛չ բեմասաց, բեմասա-ցութիւև։

• = Յն. βήμα «քայլ, քայլաչափ, շքախումբ, աստիճան, սանդուխի ոտք, դատարան, բեմ-րասացութեան ամրիոն, եկեղեցու բեմ, խո-րան», որ ծագում է βαίνω<*βαμιω «րալլել» բայից (Boisacq 112). յունարէնից փոխաս-եալ են նաև ասոր. [syriac word] bīm, վրաց. ბემი բեմի, ბემონი բեմոնի (որոնք Չուբինով, 104 հայերէնից փոխառեալ է համարում)։-Յն. βημα բառի դորիական ձևն է βαρα, որի հետ պատահաբար միայն նման է յն. βαμά «րարձր տեղ»<փոխառեալ եբր. [hebrew word] bāmā «բարձրութիւն» (Sophocles 296)։-Հիւրշ. 343։

• ՆՀԲ լծ. եբր. բամա, պաւմա։ ՋԲ դնում է եբր. կամ յն. իսկ ԱԲ յն.։ Վերջին ան-ռամ Վարդանեան ՀԱ 1920, 337. ասո-րերէնից տառադարձուած է համարում։

NBHL (10)

Պիղոտոս ... ած զՅիսուս արտաքս, եւ նստաւ ի վերայ բեմին, ի տեղւոջն՝ որ կոչէր քարայատակ. (Յհ. ՟Ժ՟Թ. 13։)

Նստաւ դատաւորն կամ թագաւորն ի բարձր բեմի, կամ ի բեմբն՝ դատել զսուրբ վկայս. (ՃՃ. ստէպ։)

Իջեալ յերկիր տէրն՝ բեմ կազմէ, եւ տայ զվճիռ մեղաւորացն։ Յորժամ բեմ դնի, եւ դատաստան կազմի. (Երզն. մտթ.։)

Եւ կայր եզր քահանայ եւ պատմիչ օրինացն տեառն ի վերայ փայտեղէն բեմի, զոր կազմեալ էր։ Կայր եզրա քահանայ եւ գրիչ ի վերայ բեմի փայտեղինի. (՟Ա. Եզր.։ ՟Թ. 42։ Նեեմ. ՟Ը. 4։)

ԲԵՄ. βῆμα, ἰερατεῖον sacrarium, sacellum Վերնայարկ տաճարի՝ ի վեր քան զդասն, որոշեալ վասն պատարագօղ քահանայի եւ սարկաւագաց. տեղի սուրբ սեղանոյ, լայնաբար՝ Խորան. սեղան.

Եկեղեցի խրթնացեալ ի բարեզարդութենէ բեմին (կամ բեմբին). (Խոր.։ Յհ. կթ. եւ այլն։)

Ահեղ խորհուրդ քահանային, բազկատարած կայր ի բեմին. (Շար.։)

Բաժանելով միայն առ ի քահանայսն եւ ի պաշտօնեայս բացավիճակեալ տեղի, զոր կոչեմքն բեմ. (Մաքս. եկեղ.։) յն. սրբարան, կամ երիցարան. որ ըստ յունաց անջրպետեալ է յեկեղեցւոյ որմով եւ դրամբք. իսկ ըստ հայոց՝ վարագուրաւ։

ԲԵՄ. Որ եւ է բարձր տեղի. աշտիճան. գահ. բազմոց. գահոյք. նստարան.

Ելեր բազմեցար, ննջեցեր իբրեւ զառիւծ. ո՞ յարուցանիցէ զնա ի բեմէ. (Վրդն. ծն.։)


Բերդ, ից, աց

s.

fortress, castle.

Etymologies (6)

• . ի-ա հլ. «բերդ, ամրոց» ՍԳր. ե-ղիշ. Փարպ. Խոր. «ԴՁ ձայնին պատկանող մի եռանաևի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 100). որից բերոա-կալ Բուզ. բերդամէջ Ագաթ. բերդարգել Բուզ. բերդեան Բուղ. Փարպ. բերդնորդ Բուղ. բեր-դապահ Յհ. կթ. բերդաքաղաք Լաստ. Ուոք բերդատէր Ուռհ. միջնաբերդ ՍԳր. ներքնա-բերդ Յհ. կթ. վերնաբերդ Յհ. կթ. բերդամուտ ւինել Սմբ. պտմ. 57։

• = Ասորեստ. [other alphabet] bi-ir-ti կամ [other alphabet] bi-ir-tu «բերդ, ամրոց», յդ. birāte «բերղեր» (տե՛ս Strassmaier Alohabetisch. Verzeichniss der Assyrischen und Akkadisrhen Wörter. էջ 192 և De-litzsch. Asyrisches Handwörterbuch, էջ 185)։ Ասորեստանեան լեզուից փոխառեալ ևն նաև արամ. [hebrew word] birtā, երր. [hebrew word] birā «դղեակ, բերդաքաղաք», թերևս նաև առոր. [syriac word] ︎ mərādā, merdā «դղեակ»։

• Առաջին անգամ Klaproth, Asia, polygl, էջ 100 համեմատեց պրս. [arabic word] bār «պա-րիսպ», արաբ. burǰ [arabic word] և գերմ. Burg բառւերի հետ։ ԳԴ նոյնպէս պրս. bār։-Lagarde, Gesamm. Abhd, 64 ասոր. merda «ռղեակ» բառի հետ։ -Justi, Beiträue 1, 14 (առ Lag. Armen. Stud. § 384) հպրս. vardana «քաղաք» բա-ռի հետ, որ մերժում է Հիւբշ. ZDMG 30, 140։ ատկ. Maтep. II 22 դնում է իրանեան բառ և կարծում է գտնել Տա-բուրիի argabedh «բերդակալ» բառի մէջ։ Հիւբշ. ZDMG 46, 233 Die Se-mitischen Lzhnwörter im Altarm.

• թրզմ. Տաշետն, Ուսամն. հաս. կսԽտս բառից. էջ 16 կասկածով յիշամ է ասոր. merdā, որ յայտնի կերպով մերժոմ է Հիւբշ. Arm. Gram. 301, բ և m ձայ-ների անհամաձայնութեան պատճառով։ Հիւնք. բուրդ բառից։ Bugge, Lуk Stud. 1, 37 Լիկայոնիոյ Γlερτα տեղա-նուան մէջ է ուզում տեսնել։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, 166 և ՀԱ 1902, 309։-Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35 դնում է ամ-բարտ-ակ ձևի հետ։ Pat-rubány ՀԱ 1906, 345-6 արմատակից է դնում բարձր և բերձ բառերին, ինչ-պէս որ Solmsen KZ 37, 575 դոթ. baurgs, հբգ. հսաքս. burg «րերդ» հա-նում է «բարձրանալ» արմատից. «բեր-դերը յառաջագոյն լէրանց բարձանց վրայ գտնուող ամուր վայրեր էին նե-ղութեան և վտանգի ժամանակ ապաս-տանելու»։ Karst, Յուշարձան, էջ 399 ասուր. birtu, Nieberg տե՛ս վերը Բարդ։

• ԳՒՌ.-Ալշ. Սչ. բ'երթ, Սեբ. բ'էրց-՝, Ախց. բ'էրթ, Երև. բ'էռթ, Տփ. բիրթ, Սլմ. պեռթ, Հճ. բ'եյդ՝, Մկ. պիրթ։

• ՓՈԽ.-Գւռ. թրք. Կր. pert «արտի թումբ» (Բիւրակն 1898, 626)։-Պատահական նմա-նութիւն ունի չեչէն. berd «ժայռ»։

NBHL (3)

ἅκρα, ἁκρόπολις, πύργος ars (arcis) Շինուած բարձրապարիսպ ի վերնակողմն քաղաքի՝ իբրեւ ամրութիւն. ամրակողմ քաղաքին բրգօք եւ աշտարակօք. կամ ուրոյն շինեալ աւան անառիկ՝ հանդերձ զօրօք եւ զինուք. դղեակ. ամրոց. ակառն.

Եւ շինեցին զամրակողմն գլուխ քաղաքին ի պարիսպս ամուր՝ յաշտարակս հզօրաց. եւ եղեւ նոցա այն իբրեւ բերդ ի բերդի ամրացեալ քաղաքին։ Գալ մարտ դնել զբերդաւն՝ որ յԵրուսաղէմ էր։ Ի ներքս ընդ բերդաւն։ Հազարապետն դղեակ բերդին (բերդաքաղաքին, ըստ յն)։ Ամրացան ի բերդս երկում ամուրս։ Եթող ի վերայ բերդին զշիմոն։ Վասն բերդիցն պաշարման։ Զբերաւն նստէին։ Ի բերդն արշաւեցին. եւ այլն. (՟Ա. Մակ. ՟Բ. Մակ.։)

Յարձակէին ի վերայ բերդից եւ աւանաց. (Եղիշ. ՟Գ։)


Բեւեկն, ի

s.

turpentine.

Etymologies (4)

• «մի տեսակ սև ու փոքրիկ պտուղ է» Ծն. խգ. 11. որից բևեկնի «նոյնի ծառը, որից պատրաստում են բևեկնի իւղը (ռուս. скипидаръ). լտ. pistacia terebinthus L (ըստ Արթինեան, Ածաշնչի տունկերը, էջ 19)» ՍԳր. Վեցօր. 101. Եփր. թգ. 428, 439, նոյն ծառը պարզ բեւեկն ձևով ունի Վեցօր. էջ 97. բառիս յետին ձևերն են՝ բևեկ Վստկ. 202, բերկի, բեպկի՝ ՀԲուս. § 337. կայ նաև պևե-կըն, որից կազմուած է պևեկնակայծակ ««ահաբորբոք» ԱԲ (շփոթուած պևկի «մարև» բառի հետ)։-Կայ նաև ըստ ՀԲուս. § 3303 բեբեկ «անծանօթ բուսական մի նիւթ», որ չի կարող նախորդից տարբեր բան լինել։

• Հիւնք. բաւական բառից. հմմտ. յն, αρϰετός «բաւական» և ἀρϰευϑος «բևե-կըն»։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ էջ 274 և 1405) յն. պևկէ բառի հետ։

• ԳՒՌ.-Խրբ. բ'էվգի, Զթ. բ'իբիգ, բ'իբգինէ. նոյն է նաև Բիւթ. բեմպիկ. որից բևկիմորն Իլպ. «ուտելի լեռնային բանջար ինչ»։

• ՓՈԽ.-Վրաց. ბელეკონი «րևեկնի» Ես. ա. 30 (ուր հայ ընագիրն էլ անի բևեկնի) որից ბელეკონის-წებო բելեկոնիո-ծեբո «րե-ւեկնի իւղ, cкипидаръ»։

NBHL (6)

ռմկ. բեւեկ. τερέβινθον terebinthum թ. դըրմընթին. Պտուղ բեւեկնի ծառոյն, որ լինի դեզ.

Տարա՛յք ... ստաշխն, եւ բեւեկն, եւ ընկոյզ. (Ծն. ՟Խ՟Գ. 11։)

ԲԵՒԵԿՆ. որպէս Անուն ծառոյ. cf. ՊԵՒԿԷ. πεύκη picea, larix, pinus

Վարիցեն առ արմատովք երիթ ի բեւեկն (կամ ի պէւկէս) փայտէ. (Վեցօր. ՟Ե։)

ի բառս Գաղիանոսի յիշի Բեւեկն, իբր յն. ալփալ եւ արաբ. բոթմն, կամ պուտմ. թ. մանակօզ, մէնէգիզ։ Դարձեալ անդ Բեւեկնի կռէժ, կամ Բեւկի խէժ, որ եւ յունական ձայնիւ Կողփոնիա ասի, իբրեւ ռետին կողոփոնիայ քաղաքին. κολοφονία colophonia, resina

Բեւկնոյ խէժ, յելքլպուտմն, կամ յելքան պուտմ, սպիտակ ձութ։ Յիշի եւ ի գիրս (Վստկ. ՟Ծ՟Թ. ՟Ձ՟Թ.)


Բեւեռ, աց

s.

nail;
pole;
դարբնոց բեւեռաց, nail-trade;
բեւեռօք հաստատել, to nail;
հանել զբեւեռն, to unnail;
բեւեռով զ— թափել, one ill chases another;
(diamond cut diamond).

Etymologies (3)

• . ի-ա հլ. «գամ, մեխ» ՍԳր. Ագաթ. հւագր. «երկնքի բևեռը» Շիր. 48. «շրջանակի կենտրոն» Դիոն. ածայ. Մաքս. դիոն. ածայ, և երկ. որից բևեռակապ Ագաթ. բևեռապինղ Ագաթ. բևեռել ՍԳր. Ագաթ. Եզն. Ոսկ. բևեռիչ Եփր. համաբ. ոսկեբևեռ Բրս. ընչ. բևեռաստղ «բևեռային աստղ» Առաք. պտմ. 143. բևե-ռաքաշ «գամ հանելու աքցան» Առաք. պտմ. 157. բևեռնցուցիչ «կողմնացոյց» Առաք. պտմ. 458 (այս երեք բառերն էլ չգիտեն բա-ռարանները). նոր բառեր են բևեռային, բևե-ռախոյզ, բևեռագիր, բևեռագրութիւն, բևեռա-ձև, բևեռագրական, բևեռագէտ։

• Հիւնք. յն. βέβαιος «ստոյգ» բառից։ Սանտալճեան, Բաւմ. 1904, 499 լծ. հյ. uևեռ։ Patrubány Հ1 1910. 93 սանս. bhábhasti «փշրել»։ Մառ ИАН 1917, 318 կազիկում. myar ևն։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 111 կրկնուած է հնխ. bhers-«սրածայր լինել, սրուիւ» արմատից՝ իբր bhe-bhers-a. հմմտ. շվեդ. barr և նորվ. bar «ասեղ, ծառի փուշ», սանս. bhjsti «սայր, սուր ծայր, եզը», մբգ. borste «անասունների կոշտ մազերը», անգլսք. brord «տէգ, նիզակ» են ևն։

• ԳՒՌ.-Ոզմ. բ'ըվեռ, Մկ. պրվէռ, Ալշ. բ'ի-բեռ, Բլ. Մշ. բիբեռ, Զթ. բ'իբեռ, բ'իբէռ, Հճ. բ'իբեր, Վն. պիպեռ. բոլորն էլ նշանակում են «բևեռ, գամ, մեխ», միայն Զթ. «պայտե մեխ»։

NBHL (7)

ἦλος clavus որ եւ ՍԵՒԵՌ, ՀԵՂՈՅՍ. Կոտոր երկաթոյ կամ այլ ինչ կարծր նիւթոյ՝ սրածայր, ի պնդել զայլեւայլ իրս ընդ միմեանս. գամ. մըխ ... լիվի (որ է սէպ).

Որպէս ռմկ. մալուխ զմալուխը կըհանէ. չիվի չիվիի չըգարըր. այսինքն բռնութիւն վանէ զբռնութիւն, կամ դժուարութիւն ինչ ի բաց վարէ զայլ դժուարութիւն։

ԲԵՒԵՌ. որպէս ἅξιν axis Առանցք երկնից անշարժ. ... որ են կրկին կէտք ընդ հիւսիս եւ ընդ հարաւ, զորովք հոլովին օրըստօրէ տիեզերք ողջոյն։ Հիւսիսային բեւեռն երեւի մեզ յաստեղատանն փոքր որջոյ. որոյ հակադրեալն ծածկի ի տեսոյ մերմէ։

Եւ որ բեւեռքդ են (այսինքն աստաղք փոքր արջոյ) զկողմամբ հիւսիսոյ. (Զքր. կթ.։)

Բեւեռով ամենայն գիծ բոլորակի ըստ միում միաւորութեան շարագոյացան ... Նոյն բեւեռովն ամենայն կատարմամբ միանան. (Դիոն. ածայ. ՟Ե։)

Որպէս զբեւեռաւ շարժիչ շաժութեանն՝ ոչ ետեղականի իրիք, այլ իմանալւոյ։ Շուրջ զնովաւ՝ որպէս զբեւեռաւ եղիցի. եւ այլն։ Իմանի ի մեզ սիրտս որպէս բեւեռ ինչ՝ նախ զկենդանութիւն զարդարեալ. վասն զի եւ աստուածայինն բասիլ նախ զսիրտն ստեղծանիլ ասէ, եւ ապա որպէս ի բեւեռէ ամենայն մարմինն ստեղծագործի, ամենայն ուրեք զկենդանութիւնն յարձակեցուցանել ի մարմինս. (Մաքս. ի դիոն. ածայ. եւ երկն.։)

Ամենայն եւ ամենայնի ինքն, որ զամենայն յինքն պարփակեալ, զոր օրինակ բեւեռ ուղղոց ոմանց պարապնդեալ յինքն շուրջանակի պարագրելով զնոցա զբացաձկտելն. (Մաքս. նշ. եկեղ.։)


Բեք

adj. int.

rich, potent;
o! oh!

Etymologies (2)

• , ի հլ. «մեծ. 2. աւագ, իշ-խանաւոր» Համամ. քեր. 275. Երղն. և Ն։ քեր. «ո՛հ, ի՛նչ զարմանալի, ի՛նչ հիանալի» (զարմացական ձայնարկութիւն) Թր. քեր. 33, Երղն. և Նչ. քեր. որից բաքասական «զար-մացական» (իբր բա՛ք, բե՛ք ասելու) Թր. քեր. 33. Երզն. և Նչ. քեր.։ Նոյն բառն է, որ դար-ձել է Բառ. երեմ. էջ 54 բեոգ «մեծ»։

• ՆՀԲ թրք. [arabic word] pek «պինդ, յոյժ», [arabic word] berk «ամուր, պինդ», [arabic word] bōyūk «մեծ». Lag. Arm. Stud. § 389 պրս. [arabic word] bax (միջարկութիւն գովութեան)։

NBHL (2)

ԲԵՔ կամ ԲԷՔ, ի, ից. Ձայն անսովոր՝ որպէս Մեծ. աւանդ. ճոխ. իբր այլազգականքս.

Բաքասականն է, որ հրաշանալով լինի ասացեալ. բե՛ք, այնպէս գեղեցիկ էր սկիզբն. բե՛ք, այնպէս պայծառ են հրեշտակք. այս է իբր այլազգական մջ. փէ՛հ, փէ՛հ փէ՛հ (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Բէք

cf. Բեք.

Etymologies (2)

• , ի հլ. «մեծ. 2. աւագ, իշ-խանաւոր» Համամ. քեր. 275. Երղն. և Ն։ քեր. «ո՛հ, ի՛նչ զարմանալի, ի՛նչ հիանալի» (զարմացական ձայնարկութիւն) Թր. քեր. 33, Երղն. և Նչ. քեր. որից բաքասական «զար-մացական» (իբր բա՛ք, բե՛ք ասելու) Թր. քեր. 33. Երզն. և Նչ. քեր.։ Նոյն բառն է, որ դար-ձել է Բառ. երեմ. էջ 54 բեոգ «մեծ»։

• ՆՀԲ թրք. [arabic word] pek «պինդ, յոյժ», [arabic word] berk «ամուր, պինդ», [arabic word] bōyūk «մեծ». Lag. Arm. Stud. § 389 պրս. [arabic word] bax (միջարկութիւն գովութեան)։

NBHL (2)

ԲԵՔ կամ ԲԷՔ, ի, ից. Ձայն անսովոր՝ որպէս Մեծ. աւանդ. ճոխ. իբր այլազգականքս, զի ասի.

Բաքասականն է, որ հրաշանալով լինի ասացեալ. բե՛ք, այնպէս գեղեցիկ էր սկիզբն. բե՛ք, այնպէս պայծառ են հրեշտակք. այս է իբր այլազգական մջ. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Բզաք

s.

goat castrated.

Etymologies (2)

• «արու այծ» Մագ. քեր. 240 և Երղն. քեր.։

• = Պրս. ❇ buz «այծ» բառի [arabic word] buzak «ալծիկ» նուաղականից. բուն հայ ձևը տե՛ս. բուծ. հմմտ. ասոր. [syriac word] bzqā «փոքր խոյ, aries parvus» (Brockelm. 35), որ նոյնպէս պարսկերէնից է փոխառեալ։-Աճ.

NBHL (2)

որ է արու այծ. τράγος, αἵξ caper

Այծից արական, քաղ, նոխազ, բզաք. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Բէեղզեբուղ

s.

Beelzebub;
satan, devil.

Etymologies (2)

• , ա հլ. «սատանայապետ, դևերի իշխանը» ՍԳր. որից նաև Նար. Լմբ. ժղ. գրուած է նաև պէլզէպուպ Մծբ. 388, բե-հեղզեբուղ, բեղզեբուղ ևն. կրճատմամբ զե-բուղ Տաթև. ամ. 70. բազու Վրդն. առկ. 43. հոլովումը ցոյց է տալիս, որ իբր յտ. անուն է գործածուած։

• = Եբր. [hebrew word] be'elzebub, որ բուն նշանակում է «ճանճիկ աստուած» և փղրշ-տացոց աստուածներից մէկն էր։ Եօթանա-սունք այս բառը մեկնել կամ կարդացել են [hebrew word] be'elzebul, որ նշանակում է «աղտեղութեան կամ աղբի աստուած» (չա-րամիտ բառախաղ!). հմմտ. արաբ. [arabic word] zabīl (ռմկ. zibil) «աղտեղութիւն, աղբ»։ Ըստ այսմ տառադարձուել է յն. βeεrζεβοῦι, որից էլ հայերէն ձևը։ Յունարէնից է նաև վրաց. բելզեբուլի ბელზებული «չար ոգի-ների պետը», որից გამაბელზებელი զամա-բելզեբելի «մոլեդնիլ, դիւահարիլ», իսկ եբ-րայականից կամ ասորականի՞ց է արաբ. [arabic word] belez «սատանայ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 162)։

NBHL (3)

βεελζεβούλ beelzebub ԲԷԵՂԶԵԲՈՒՂ գրի եւ ԲԵՀԵՂԶԵԲՈՒՂ, ԲԵՂԶԵԲՈՒՂ, եւ այլն. Բառ եբր. պէէլզէպուպ. Այն է Ճանճիկ աստուածն ակկարոնի. զի պէէլ՝ է բահաղ, բէլ, կամ Աստուած, տէր. եւ զէպուպ, ճանճ։ Առ հրէայս յետինս վարիւր իբրեւ Սատանայ՝ իշխան դիւաց.

Բէհեղզեբուղաւ իշխանաւն դիւաց հանէ գա զդեւս. (Մտթ. ՟Ժ. 25. ՟Ժ՟Բ. 24. 27։ Մրկ. ՟Գ. 2. եւ այլն։)

Բելիարայ զանձն դաւանեաց ... բեհեղզեբուղայ ձեղուն նկարեալ. (Նար. ՟Ծ՟Ա։)