Your research : 4 Results for եղի

Entries' title containing եղի : 60 Results

Տեղի, ղւոյ, ղեաց

s. ast. rhet.

place, spot, site;
occasion, opportunity;
point, lieu;
հասարակ —ք, common-place topics;
հասարակաց —ք, public places, squares;
սուրբ —ք, holy place;
the Holy Land;
— ապաւինի, refuge, shelter, retreat, cover;
առ տեղեաւս, here;
ի — or ի տեղւոջ, in the room of, instead of, in lieu or place of;
ի —ս —ս, տեղեաց տեղեաց, in different places, in some or several places;
ընդ ամենայն —ս, in all places, every where;
omnipresent;
առ տեղեաւն, there, in the very place;
just then, for that time, for a short time;
ունել զ—, to supply the place of, to substitute for, to take or fill the place of, to succeed;
ունել զառաջին —, to hold or occupy the most advantageous place, to be on the side of the wall;
զ— առնուլ, ունել, to stop, to cease to go, to rest, to take repose, to halt;
անկանել ի տեղւոջ, to be left dead on the spot;
— առնել ումեք, to give the first place to a person;
— տալ ումեք, to yield, to give up, to acquiesce, to consent, to condescend, to submit;
— տալ իմիք, to expose oneself, to give hold;
— տալ յիմեքէ or յումեքէ, to evade, to avoid, to draw back, to withdraw, to retire, to depart, to go away;
շրջէր փախստական տեղւոյ ի —, as a fugitive he wandered;
բանին իմոյ չիք — ի ձեզ, my words have no place in you;
— տուր գնա՛, get thee hence ! cf. Թատր, cf. Ժահահոտ.


Վաճառատեղի, ղեաց

cf. Վաճառարան.


Քեղի, ղւոյ, ղեաց

s. mar.

s. mar. rudder, helm, tiller;
— կառաց, pole, carriage-pole, shaft.

• (-ղւյ, -ղեաց, -ղեաւ) «ղեկ, ղեկի վերին փայտը կամ ջրի մէջ մխուած մասը» Փիլ. Նխ. ա. 35. լիւս. 130. Ոսկ. գծ. 442. Սահմ. Արիստ. առնչ. Նար. լբ. էջ 83։-Բա-ռիս իմաստը անորոշ է և զանազան հեղի-նակներ զանազան ձևով են մեկնում. այս-պէս Փիլ. ժ. բան. 226 գրում է «Սկիզբն առնեն կազմել առագաստս և քեղիս և ղե-կըս», որից երևում է որ քեղին ղեկ չէ.-Լծ. Նար. լբ. մեկնում է «ձողն որ յառագաստին գլուխն է և կամ սիւներ նաւին».-Առաք. լծ. սահմ. էջ 316 համարում է «կայմ»։ Ո, րից քեղանալ «ղեկավարուիլ» Փիլ. Նխ. ա. 35. քեղավար «ղեկով քշուած» Ոսկիփ. քե-ղաւոր «ղեկ ունեցող» Արիստ. առնչ.։


Definitions containing the research եղի : 839 Results

Նշաւակ, աց

s. fig.

mark, butt, aim, target;
— or առակ —ի, spectacle, butt, object of derision, laughing-stock;
առակ —ի կացուցանել, յառակ —ի դնել, to expose to the mockery or contempt of the people, to set up to public ridicule;
տեսիլ —ի լինել, to make a show of oneself, to make oneself ridiculous to everybody;
— լինել, կալ, գտանիլ, to become an object of opprobrium, to be a prey or victim to ignominy, to be exposed to dirision;
— կալ կշտամբանաց, to be exposed to the darts of reproach or rebuke;
եդին զիս — իւրեանց, they regarded me with horror, or as an abomination;
եղիցին դիակունք — ընդ երեսս դաշտաց, the carcasses shall lie as dung upon the open field;
— եղէ ես բազմաց, I was as a wonder unto many;
cf. Առակ;
— ի նետաձգութիւն, skilful in archery.


Շահպուրակ

s. bot.

s. bot. *gilly-flower, stock;
— դեղին, wall-flower.


Ոչ

adv.

no, not, nor, none;
ոչ կամիմ, I will not;
ոչ գիտեմ, I do not know;
ոչ կարեմ, I cannot;
ոչ ոչ, neither nor;
ոչ սիրեմ զնա եւ ոչ երկնչիմ ի նմանէ, I neither love him nor fear him;
բայց գիտէի ոչ, but I did not know it;
ինչ ոչ ունի, he has nothing;
ոչ առանց պատճառի, not without cause;
յոչ կամաց, involuntarily, against one's will, by force;
ոչ եթէ, not only;
no;
ոչ եւս, no longer;
not yet;
ոչ երբէք, ոչ բնաւ, never, not at all, no;
ոչ ոք, no one, nobody, none, not one;
ոչ ոք ի ձէնջ, no one among you;
ոչ ոք ասասցէ քեզ, nobody will tell you;
ոչ ոք գտցի այնչափ յանդուգն, no one will be hardy enough;
ոչ զոք գտցես, you will not find any man;
յոչ գոյից ի գոյ ածել, զոչսն ածել ի գոյանալ, to produce or create from nothing;
շարժել յոչ բարիսն, to provoke to evil;
այո կամ ոչ, yes or no;
եղիցի ձեր բան, այոն՝ այո, եւ ոչն՝ ոչ, let your conversation be, yea, yea;
nay, nay;
ո՞չ or ո՞չ ապաքէն ասացի քեզ, did I not tell you ?
;
ոչ, տէր, no, Sir;
ո՞չ իսկ, is it not true that ?
ոչ միայն չողորմեալ, far from being touched;
եւ ոչ իսկ մարդ է, he is no man;
ոչ արդեօք զերծաւ, perhaps he is not freed;
cf. Ել.


Ոսկեհան, աց

s.

gold-digger;
— տեղի or —ք, gold mine;
gold-diggings.


Ոսկեղէն, ղինի, նաց

adj.

cf. Ոսկեղինիկ.


Յայգորեմ, եցի

vn.

to wish any one good morning;
to go to salute or compliment a person every morning;
ժամ —ելի, the hour of audience;
տեղի —ելի, hall of audience.


Յանձն

adj. v. imp.

recommended;
աստուծոյ — ! God he with you ! Adieu ! v. imp. — է, եղեւ, եղիցուք, եղեալ, to resign, trust, submit, abandon or recommend oneself to;
— առնել, cf. Յանձնեմ;
— առնուլ, to assume responsibility or care, to undertake to, to oblige or pledge oneself to do anything;
չառնուլ —, not to accept, to deny, to refuse, to reject, to disallow;
cf. Անձն.


Ուխտ, ից

s.

vow;
wish, desire, prayer;
compact, covenant, agreement;
alliance, pact, treaty;
order, congregation, community;
clergy, churchmen;
pilgrimage;
— աղի, everlasting covenant;
—ք եւ դաշինք, conditional promise, alliance;
մատեան —ի, Holy Writ, the Bible;
տապանակ —ի, the ark of the Covenant;
հին եւ նոր —, the Old and the New Testaments;
— հաւատացելոց, Christians;
— եկեղեցւոյ, մանկունք —ի, clergy;
— կանանց, nunnery;
—ի տեղիք, holy places, sanctuaries, relics;
պարզ, հրապարակական, անլուծանելի —, simple, solemn, indissoluble vow;
անխորհուրդ, անխոհեմ —, indiscreet, imprudent vow;
— դնել, to make a vow, vows;
— դնել ողջախոհութեան, to make a vow of chastity;
—ս կռել հրապարակաւ, to make a solemn treaty;
— դնել or յ— մտանել ընդ ումեք, to make a treaty, or an alliance with any one, to be in treaty for;
կնքել — հաշտութեան, — հաստատութեան առնել, to make peace;
կալ յ—ին, to remain faithful to one's vow;
կատարել զ—ն, to accomplish one's vow;
անցանել զ—իւ, ջրել զ—ն, ապախտ առնել զ— իւր, to break or violate one's vow;
տնօրինել զ—ն, to dispense with or exempt from a vow;
—իւք խնդրել, to desire ardently, to long for eagerly;
երթալ յ—ս, to go on a pilgrimage;
զ—ս իմ կատարեցից, I will accomplish my vow.


Ունիմ, կալայ, կալ

vn.

to have;
to take, to hold, to possess, to occupy, to enjoy;
to take, to stop, to retain;
to seize upon, to become master of, to subject, to subdue;
to contain, to enclose;
to carry, to support, to sustain;
to relate to, to refer to;
to be able, to know how;
— առ, իբրեւ, to esteem, to repute, to take for, to look upon as, to regard as;
— զտեղի, to stand instead of, to supply the place of;
— զոք, to stop one, to seize;
— զգուշութիւն, to take care, to watch;
— ի մտի, to form a design or project, to propose to oneself, to think to;
to retain;
զառաջս —, to oppose, to resist, to impede, to hinder;
to stand or go before;
զդէմ —, to make head against, to face, to resist, to oppose, to fight;
— առ իւր զխորհուրդս, to keep another's secret;
— զտունն, to maintain the honour of the house;
պինդ — զխոստովանութիւն, to keep the faith;
ի վայր — զբարկութիւն, to refrain from anger, to control one's anger;
գութ — զմէնջ, to have pity on us;
— զաղանդ, զուսումն, to follow the doctrine, to be of the sect of;
ոչ առ սուտս ունիմ զձեզ, I do not take you for liars;
զանձինս առ իմաստունս ունէին, they thought themselves wise;
իբրեւ զմարգարէ ունէին զնա, they looked on him as a prophet;
սրտմտութիւն կալաւ զնա, he was enraged;
զի՞նչ ունիս առնել, what have you to do ?
կալ զնա զեղջերացն, take it by the horns;
հրամայեցին նմա — զգլուխ բազմականին, they gave him the highest place at the feast;
տենդն կալաւ զնա, the fever has seized him, he has caught a fever;
ունիմ ի վենետիկ քսան եւ չորս ամ, I stayed twenty-four years in Venice;
ահ կալաւ զիս, fear seized me;
ի բանի մի ունիք, never mind, do not care for that;
— ունէին իւղ՝ այլ, they had indeed oil, but;
խօսել կալաւ, he began to speak;
կալարուք զկիրճս ջրոցն, seize the canals;
դիպող պատասխանեօք ունի զբերանս նոցա, he silences them with opportune replies;
խօսիլ ոչ ունիմ, ոչ ունիմ ասել, I cannot speak, I do not know how to speak.


Շամբուտ

adj.

full of canes or reeds;
— տեղի, cane-brake.


Պատուհաս, ից

s.

punishment, chastisement, pain, correction;
scourge, revenge;
threat, threatening tone;
reprimand, reproach, rebuke;
պատիժ —ի, severe punishment;
— մահու, sentence or punishment of death, capital punishment;
տեղի —ի, exile;
ազգի մարդկան, the scourge of human kind;
— կապել ի վերայ, to inflict a punishment;
կրել խիստ —, to be severely punished;
առնել —, to threaten.


Փեճոկ, ի, ոյ

s.

shell, husk;
— պտղոց, rind, peel, paring;
— ծառոց, bark;
— ընկուզի, nut-shell;
— ձուոց, egg-shell;
— ընդեղինաց, pod, cod, husk;
— խեցեմորթից, oyster-shell or tortoise-shell;
scale;
— արեւելեան, coculus Iudicus, fisher's berry.


Փոխանակեմ, եցի

va.

to exchange, to make an exchange, to barter;
to substitute for, to fill the place of;
to succeed;
to permute, to alternate;
to compensate, to counterbalance;
— զտեղի, to take the place of, to substitute for;
— զանձն ի վերայ ճշմարտութեան, to give oneself for the truth;
— զոք ի վերայ ապահովութեան հասարակաց, to sacrifice a person for the public safety;
— զկեանս իւր ի վերայ ուրուք, to hazard one's life in defence of a person;
զմահ ընդ կենաց — քան, t o die rather than yield.


Տարումն, ման

s.

cf. Տարողութիւն;
յանտեղի —, carrying to absurdity.


Սնունդ, սննդեան

s. mech. fig.

nutrition, nourishment, alimentation;
nutriment, aliment, food, maintenance, subsistence;
feeding;
nurture, instruction, education;
տեղի սննդեան որբոց, orphan-house.


Ջրընկէց

adj.

humid, damp, swampy, marshy, fenny;
— տեղի, marshy place.


Տնօրէնութիւն, ութեան

s.

cf. Տնտեսութիւն;
disposition, measure;
տնօրէնութեան տեղիք, the Holy places.


Տնօրինական, ի, աց

adj.

economical, administrative;
relating to the incarnation of our Lord;
— տեղիք, the Holy Land.


Արուգ

adj.

meager, thin, dry, barren.

• (գրուած նաև արուք) «նուազեալ, չորացած, տկար» Ոսկ. ես. 178 (Տեղին կոր-ծանեցաւ, այսուհետև երթեալ նստիցես ընր արուք հովանովք). «զուրկ, թափուր» Լաստ. ժ. «չոր, անպտուղ (ծառ)» Սարգ. յկ. ե. է» 68, Բ. պետր. ա (էջ 414). Գր. սքանչ. ծն քս. (Նոքա ընդ արուք ծառովն նստէին և հե-թանոսք ընդ ոստովք ծառոյն կենաց. ՀԱ 1912, 473). «ուժը կամ ներգործութիւնը կորցրած» Եղիշ. խաչել. 286 (Ի ծածկոյթ ա-րուգ սրբութեանցն՝ յորում ոչ ևս լիցին զօ-րութիւնք երկնաւորք)։


Արուսեակ, սեկի

s.

Venus, Lucifer;
devil.

• ԳԴ պրս. ❇ zāvars «արուսեակ»։ ՆՀԲ պրս. արուսէ «հարս» (այս բառը մեզ հետ գործ չունի, որովհետև արաբ. [arabic word] 'arūs բառն է)։ Lag. Urgesch 337 rué արմատից։ Էմին, Վահագն վիշա-պաքաղ (Изслыд. 77) սանս. aruša «առաւօտու աստուածութիւն»։ Mordt-mann, ZDMG 31, 417 խալդ. Arazua ւառաւև անուան հետ։ Muller SWAW 88 (1877), էջ 11 զնդ. auruša, օաս-ors «ճերմակ» և սանս. arusa ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 50 սանս. aruša, զնդ. auruša ձևերի հետ՝ լոյս արմա-տից։ Նոյն հեղինակը՝ Մասիս 1881 մայ 1 և Նախալ, էջ 45, 48, 63 թէ՛ սանս. և զնդ. ձևերը և թէ հայ. արև, արե-գակ, արուսեակ բառերը հանում է հնխ. ark կամ պարզական ar արմա-տից, մերժելով լոյս բառի հետ որևէ առնչութիւն։ Bugge, Etrusk. u. Armen. էջ 3 իբրև նուազական *արուսի ձևից, որ մեկնում է «արև» և կցում էտրաւսկ.


Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

• operculum planum tenebricosum ex pulvino Argovani (զծածկոյթ հարթ մթին՝ ի բարձիցն Արգաւանայ). ուր ար-տախոյր հասկացուած է «ծածկոյթ», խաւարտ կամ խաւարծի՝ «մթին, խա-ւար», իսկ միւսները անծանօթ, որով-հետև «հարթ» բառի համապատասխա-նը չունինք, զտից թարգմանուած չէ։ Է-մին՝ ռուսերէն թարգմանութեան մէջ՝ փոփոխելով բառերը՝ դնում է. «Տենչայր Աաթենիկ կրել զթագն Արգաւանայ և բազմել ի վերայ բարձից նորա»։ Եփրեմ Դաւթեան, Արձագանք 1886, թիւ 39, էջ 495 մեկնում է արտախոյր «թառ». խաւ-արտ «դրսից սամոյրով պատած» (խաւ և արտ բառերից), տից «փունջ» (իբր արմատ տրցակ բառի), թաւարծի թաւ և արծնել բառերից. որով ամբողջի թարգմանութիւնը լինում է «Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր բռնել կամ փայփայել Արգամի սամրապատ. խոյրը և նրա թաւշեայ բարձերի փուն-ջը»։ Ա. Բահաթրեան, Հին Հայոց տաղա-չափական արուեստը (Շուշի, 1891, էջ 78) արտախոյր մեկնում է «արտախոյ-րանման, պսակաձև» (իբր ած.), խա-ւարտ «մի տեսակ բոյս», տից «նորա-բոյս», խաւարծի «ծիլ»։ Lagarde, Arm. Stud. § 759 զարտախուր (զ հայցակա-նի նախդիրը իբրև արմատական ընդու-նելով) կցում է պրս. ❇ zardxāu «մի տեսակ դեղին ծաղիկ» բառի հետ, համարելով, որ այս վերջինը առճա-տուած է zardxwar բառից։ Այս մեևնու-թիւնը մերժում է Հիւբշ. 150։ Միաբան, Հայկականք (Վղրշպտ. 1894, էջ 35-59) Խորենացու յիշեալ հատուածը սրբա-գրում է «Տենչայ Սաթենիկ տիկին տեն-չանս զարտախուր զստից ի բարձիցն Արգաւանայ», որի մէջ արտախոյր մեկ-նում է «մի տեսակ զգեստ, վարտիք» (տե՛ս արտախուրակ բառը նախորդ հա-տուածում), խաւարտ «ուռուցիկ», բայց յետին յաւելուած է, ինչպէս նաև խա-ւարծի. իսկ զտից պէտք է կարդալ զստից. որով հատուածը թարգմանւում

• է «Տիկին Սաթենիկը ցանկանալով ցան-կանում է Արգաւանի բարձերից (սը-րունք)՝ զիստերի արտախուրին»։ Յովհ. Թումանեանո. Հորիզոն 1894, Ա. էջ 168-176 ընդունում է այս մեկնութիւ-նը, բայց «զգեստ» նշանակութիւնը հա-մարում է արտախոյրի առաջին առումը, երկրորդ առումն է «մի տեսակ ծաղիկ» և այս իմաստով էլ գործածուած է այս-տեղ։ Stackelberg WZKM 15(1901), 382 զարտախոյր ուղղում է զարդախար = պրս. ❇ zardxār։ Բ. եպս. Գէոր-գեան, Հովիւ 1906, 134 զտից համարում է զտիս, որ տիք բառի հայցականն է և մեկնում է «խաւարծիլի ցօղունը»։ Հ. ն. Անդրիկեան, Բազմ. 1906, էջ 105-7 (=Հովիւ 1906, էջ 345-346) համա-րում է արտախոյր ած., խաւարտ «մի ռեռաև կանաչեղէն», տից «տարիքե. հասակի, կեանքի» և խաւարծի «ծիլ». իսկ ի բարձիցն Արգաւանայ ձևը համե-մատում է Նոննոսի ի բարձիցն Արամազ-դայ ձևի հետ։ Ա. Քիշմիշեանց, Τиֆ-лисскiи Листокъ 1906 թ. л 145 և 148 (=Հովիւ 1908, էջ 351) զարտա-խուր «դեղին քաղցրաբոյր մի ծաղիկ՝ որ յարգի է Պարսկաստանում՝ իբրև պարտէզների զարդ», խաւարտ «մի տե-սակ բոյս», խաւարծի «խաւարծիլ», տից «փունջ»։ Աճառեան ՀԱ 1908, 124 ցոյց է տալիս որ չորս բառերն էլ բոյսի ա-նուն չեն կարող լինել. որպէսզի չորսն էլ բոյսի անուններ, այսինքն գոյական-ներ լինէին, պէտք պիտի լինէր նախ՝ չորսի վրայ էլ դնել հայցականի զ յօդը և երկրորդ՝ և շաղկապը դնել կա՛մ վեր-ջին գոյականի մօտ, կա՛մ ամէնքի մօտ և կամ գոնէ երկու բառը մէկ։ Արդ՝ ո-րովհետև և շաղկապը միայն մէկ ան-գամ է դրուած և զ նախդիրը երկուսի վրայ միայն կայ, ուստի հետևում է թէ այստեղ ունինք երկու գոյական՝ երկու ածականով։ Ըստ իս ածական է խա-ւարծի (հմմտ. թաւարծի, աղարծի), ուս-տի տից գոյական է. նոյն համադրու-


Արփ

cf. Արփի.

• ՆՀԲ արև բառից. (այսպէս նաև Ալիշան, Հին հաւատք, էջ 85), Lagarde, Ur-gesch. 797 օսս. arw «երկինք» բառի հետ։ Մերժում է Հիւբշ. Arm St. էջ 18, որովհետև օսս. arw պատկանում է զնդ. awra «ամպ» բառին։ Tomaschek. Die álten Thraker, II. 52-3 սանս. rupa «գեղեցկութիւն» ևն։ Bugge KZ 32, 66 համեմատում է արև բառի հետ, օրէնք դնելով որ հյ. v ձայնը r-ից յետոյ դառ-նում է փ. ինչ. երևիլ-երփն։ Հիւբշ. 424 սխալ է գտնում այս մեկնութիւնն էլ։ Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 159 արփող մեկնում է առ+փող, այսինքն այն ժամը, երբ քաղաքի դռները կող-պում էին փողահարութեամբ։ Schef-telovitz BВ 29, 35 երին բառի հետ հնխ. prepso, յն. πρέπω «երևիմ»։ Pe-dersen. Հալ. դր. լեզ. էջ 34 արփի=լտ. apricus «արևոտ» և կամ հյ. երփն?Peters. son LUA 1916, 33-4 (ըստ Pokorny 2, 499) երփին բառի հետ միասին հա-նում է հնխ. ser, sor «կարմիր» արմա-տից. հմմտ. լեթթ. särts «երեսը կար-միր», լտ. sorbum «սին պտուղը», լիթ. serpes «դեղին ներկ տուող մի խոտ» ևն։


Արքայ, ից

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

• *rik հոմանիշից. սրանից է և ֆինն. τև «թագաւորութիւն»։ Pedersen, Հայ. գր. լեղ. 103 արմատը դնում է արք = սանս. fšva «բարձր», իսկ այ վերջտ-ւորութեան հետ հմմտ. ծառ-այ, լօո-այ, փես-այ, հսկ-այ։ Սագրզեան, ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 402, 406 սումեր. ruk «թագաւոր» բառի հեա. Մառ ИАН 1920, 102 մարգ-արէ բառի հևա։ Meillet. REA 1, 12 յն. ἂρχων բառից, որ նախ անցել է արամերէնի, այստեղից պարթևականին և պարթե-վականից էլ հայերէնի։


Աւազան, աց

s.

basin of a fountain;
bath, bathing tub;
pool, reservoir of water;
horsepond;
basin;
— մկրտութեան, font, baptistery.

• , ի-ա հլ. «գուռ. 2. ջրշեղջ, հա-վուզ. 3. եկեղեցում մկրտարան» ՍԳր. Ոսկ. մ. ա. 7. Եղիշ. Խոր. որից աւազանօրհնէք Կանոն. աւազանազարդ Անան. եկեղ. աւա-զանածին Մխ. երեմ. Տօնակ. աւազանապա-ճոյճ Անան. եկեղ. բոլորն էլ յետին։ (Միջին հյ. ավզալ ըստ Karst, Քերակ. 130)։


Աւա՜ղ

int.

alas ! —ս արկանել, to complain, to lament.

• ԳԴ միացնում է պրս. [arabic word] avax «ա-ւաղ» բառի հետ։ Տէրվ. Նախալ. աւաղ և աւետել բառերի մէջ աւ դնում է սանս. av, յն. αῦω «գոչել», լտ. ovo «ծխալ, ուրախութեան աղաղակ բարձրացնել» ձևերի հետ՝ հնխ. av «գոչել, կոչել» ար-մատից։ Bugge, Beitr. 21 արմատը դնում է աւ, կազմուած աղ մասնիկով։ Հիւնք. պրս. avax։ Գազանճեան, Տա-րեց. Պապիկեանի 1905, 125 թրք. vaxl վա՛խ։ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1912, 636 Բուռանդի աւեղկել ձևի հետ համե-մատում է Ակնայ բարբառով աղայուիլ, առայկուիլ «աւաղել», հերքելով Նահա-պետեանի անտեղի սրբագրութիւնը։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] 'avl, [arabic word] 'ival «աւաղել, ողբալ, հառաչել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 300)։


Աւան, աց

s.

small market town, borough, village.

• , ի-ա հլ. «գիւղաքաղաք, մեծ գիւղ» ՍԳր. Ագաթ. Եղիշ. հների մօտ գործածւում է նաև խառն կերպով «գիւղ կամ քաղաք» նշա-նակութեամբ. աւելի յետոյ է, որ հաստատւում է «գիւղաքաղաք» նշանակութիւնը. հմմա-Աւանն ռիւղաքաղաք ասի. Վրդն. աշխ. այս-պէս նաև արդի գրականում։ Այս արմատից են աւանանալ «շէնանալ» Բուզ. Խոր. Ասող. աւանագեօղ Զենոբ. գիւղաւան «մեծ գիւղ» Աոմատական բառաբան-23 ԱԲ աանաշէն Ճառընտ. շինաւան Պտմ. ա-ղեքս. աւանապետ «գաւառապետ» Կիւրղ. թգ.։ Աւան բառը ուրիշ մի առումով էլ գտնում եմ գործածուած մեր հին մատենագրութեան մէջ, բայց դժուար է ճշտիւ որոշել. ահա թէ ե՛նչպէս է բացատրում Կիւրղ. թգ. այս բառը. «Աւան այն ասի, որ յանդե ոք մասն ի շի-նուած գրաւիցէ» (տե՛ս ՆՀԲ, աւանապետ բա-ռի տակ)։


Աւար, աց

s.

booty;
pillage, sack, capture, recapture, prey;
plunder, marauding;
devastation, depredation, disorder;
— ածել՝ առնուլ հարկանել, յ— մատնել, յաւարի առնուլ՝ տանել, to spoil, to make booty, to pillage, to sack, to plunder, to ravage;
լիաձեռն աւարաւ, charged with plunder;
յ— մատնիլ, to be a prey, to be given to pillage.

• և թէ՛ յն. ἔναρα հանում է հնխ. ar (առ-նում, ἂρνυμαι) արմատից, apa-և -en-մասնիկներով։ Նոյն, ՀԱ 1908, 246 ap-մասնիկով առնուլ բայից։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 285 պազենդ. աբար «ա-ւար»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան-129 պհլ. աւարկար «ճակատագիր» բա-ռի հետ։ Գաբրիէլեան ՀԱ 1910, 235 ափ բառից։


Աւեր

adj. s.

ruined, destroyed, desolated;
ruin, destruction;
demolition, dismantling overthrow;
waste, damage;
havock, devastation, desolation;
յ— դառնալ՝ լինել՝ մատնիլ, to be ruined, to decay, to be desolate;
յ— դարձուցանել, յ— անմարդի դնել, to ruin, to destroy, to ravage, to desolate, to harass, to infest.

• (սեռ. ի) «քանդուած, աւերուած» ՍԳր. «աւերում, քանդում» Ղուկ. իա. 20. Եւս. քր. Ոսկ. ես. «աւերակ տեղ» Բուզ. դ. 58. ո-րից աւերած ՍԳր. Ագաթ. Ոսկ. ես. Բուղ. ա-ւերել «քանդել» ՍԳր. Բուզ. «ապականել, փճացնել» Սղ. ծթ. 2. Ագաթ. աւերակ ՍԳր. Ոսկ. ես. աւերուած Ոսկ. ես. անաւեր Կլի-մաք. քաղաքաւեր Եղիշ. խչ. Ճառընտ. վա-ղաւեր Ագաթ. երագաւեր Ագաթ. տնաւեր Լաստ.։


Ափն, փին, փանց

s.

shore, bank, brink, coast;
steep bank, bold shore.

• (ն հլ. -ին, -ամբ, -ունք, -անց, յետ-նաբար նաև սեռ. ափան) «որևէ տեղի կամ բանի ծայր, եզր (ինչ. ձորի, գուբի, ջրհորի, քաղաքի, գերեզմանի ևն)» Եզեկ. լթ. 11, Ճառընտ. Յհ. կթ. յատկապէս «ջրի եզերք» ՍԳր. որից ափնածիր «ափերով պատած» Ագաթ. գետափն Գծ. ժզ. 13. ծովափնեայ Ես. ժթ. 5. քարափն Լծ. փիլ. դարափն Վրդն. առ.։


Ափնի

s.

glean.

• «հունձքից յետոյ մնացած թափթը-փուք հասկեր» Եփր. ղևտ. էջ 225 (սեռ. ափ-նեաց). համաբ. 167. Երզն. մտթ. 451. «խա-ղողի որթ». այս վերջին իմաստը գտնում եմ Եփր. աւետ. 289 «Ասէ Եսայի. եղիցի յա-ւուր յայնմիկ ամենայն տեղի յորում իցէ հազար ափնի (կամ ափն) այգւոյ՝ հազար հազար չափով, խոպանասցի և ի փուշ դարձ-ցի»։ ՆՀԲ այստեղ էլ բառս հասկանում է նախորդ իմաստով, բայց այս իմաստը յար-մար չէ տեղին։ Եսայեայ ակնարկուած հա-տուածն է՝ «Եւ եղիցի յաւուր յայնմիկ ա-մենայն տեղի՝ ուր իցէ հազար որթ հազար կշռոյ սկեղ խոպանասցի և ի փուշ դարձ. ցի». Ես. է. 23, որով ափն կամ ափնի բառի համապատասխանը լինում է «որթ»։


Աքսոր

s.

exile, ban, banishment, transportation.

• , ի հլ. (գործածուած է անեղա-բար) «տարագրութիւն, իբր պատիժ՝ բնակած քաղաքից կամ երկրից դուրս քշելը» Բուղ. դ. 10 (տպ. 1832, էջ 101, տպ. 1889, էջ 105), Եւս. պտմ. Ա. ժա. 55. Ճառընտ. Վրք. հզ. Ճայսմ. որից աքսորել Բուզ. դ. 5, 11. Խոր. Կլիմաք. Լմբ. պտրգ. Հ. Կիլիկ. աքսորիլ Բուզ. դ. 5, 6, 13. աքսորանք Լաստ. Յայսմ։-Բա-ռիս երկրորդ ձևն է եքսորի (յգ. եքսորիք) Սոկր. եկեղ. պտմ. էջ 162, 165, 171, 183, 184. կամ եքսօռի Անան. խոստ. էջ 10 (Յոհան եքսաւռիս լինի). որից բայաձև եքսորել Սոկր. եկեղ. պտմ. էջ 179, 207, 226, 234։ Նոր որականում ընդունուած է միայն աքսոր (եզակի գործածութեամբ), որից շի-նուած նոր բառեր են աքսորական, աքսորա-վայր, աքսորատեղի։

• -Յն. ἐεσίz «արսոր», որ կազմուած է εζ-«դուրս» նախդիրով ὄρος «եզերք, սահ ման» բառից. ըստ այսմ բառը թարգմանուած է նաև յունաբան հեղինակներից հյ. արտասահմա-նութիւն (արտ-և սահման բառերից)։ Յունա-րէնից փոխառեալ են ասոր. [syriac word] Aksoria կամ eksoria, վրաց. ეკსორია եք-սորիա «աքսոր»։ Հայերէնի մէջ, ինչպէս նա-խաձայն ֆայնաւորները ցոյց են տալիս. աք-սոր փոխ է առնուած ասորերէն ձևից և աւելի հին հայերէն է, քան եքսորի, որ փոխ է առ-նուած ուղղակի յունարէնից և գոյութիւն ու-նի միայն յետին ժամանակի հեղինակների մօտ։-Հիւբշ. 301։


Աղամող

adj.

stray, misled;
dissipated, absent.

• . անստոյգ իմաստով բառ է. հնա-գոյն գործածութիւնը և հարազատ նշանակու-թիւնը «մոլորիլ, շեղուիլ, ծռիլ, խոտորիլ» երևում է աղամողիլ բայից՝ հետևեալ օրինակ-ներում «Չուղղորդ ճանապարհն գնայցեն և չաղամողիցեն առ անտեղեկութեան. ի մտաց այլուր աղամողելոյ» Ոսկ. մ. ա. 6. 13. -երկ-րորդ՝ «ցրուիլ, զնդիլ». «Բազում հետք ևն առամողեալք յամենայն կողմանս-Վեցօր. թ. 190 «Մի՛ ոք այսուհետև լի-ցի յարդ և մի՛ այսր անդր աղամո-ղեալ իբրև զունդ». Ոսկ. մ. ա. 11։ Այս ի-մաստն ունենալու է նաև աղամողումն «ցըր-ւումն» «Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլա-կեն». Փիլ. նխ. բ. էջ 101. որի հետ հմմտ. Շիր. էջ 47. «Սորին հրոյ սակի է զոր ցոլմունք աս-տեղաց անուանեմք. քանզի առ ի յոյժ բախ-մանց շրջագայ պարունակացդ շարժելով զյարմարական գնացս՝ երևումն լինի վերին լուսոյն... և ի յաղամողել լուսոյն է առ փայ-լատակիւն՝ առ ի ցրուել ուժգնութեան օդոյն»։ նաև Շիր. էջ 66 աղամողել հրոյ «ցրւումն հրոյ»։ Յետին հեղինակները սակայն գործա-ծռւմ են զանազան իմաստներով. այսպէս՝ Փիլ. այլաբ. էջ 165 օձի շարժումների մասին խօսելով ասում է. բազմաման և շաղապատ, և աղամող բազմապատիկ, որպէս օձին շար-ժումն։ Այստեղ կարող էինք աղամող բառն ըստ հին նշանակութեան դնել «ծուռու մուռ», ռայց յն. բնագիրն ունի «խատուտիկ, գոյնըզ-գոյն», և ըստ այսմ Նչ. եզեկ. մեկնում է «բազմագունի, աղամող՝ ըստ Ակիւղասայ». Հին բռ. մեկնում է «գելաթիւր կամ անդարձ» (ուզում է ասել «շատ ոլորուն»)։ ՀՀԲ, որից և ՓԲ. մեկնում են աղամողել «մթնել, սևանալ». որ յայտնապէս սխալ է։ ՆՀԲ աղամող «խա-տուտիկ», աղամողիլ «այլայլիլ, այլափոխիլ, այլագունիլ, ծածանիլ, խառնակիլ. 2. խոտո-րիլ, մոլորիլ, տատանիլ, ցնդիլ», աղամողումն (լուսոյ) «տատանումն»։


Աղանդ, ոց, աց

s.

sect, false doctrine;
school, doctrine;
magic, charm, enchantment, sorcery.

• ՆՀԲ մեկնում է այլ ընդ այլոյ (կրօնք), յն. άλη, ἀλατεία «սխալանք» և թրք. ❇ āl «խաբէութիւն», [arabic word] γalat «սը-խալ» բառերով։ Spiegel (Gram. huzv. spr. 1856, էջ 189, Litteratur 11, 470) սխալմամբ կարդալով ազանդ՝ համե-մատռում է zand «զանդիկ» բառի հետ. Müller SWAW 42, 257 պրս. [arabic word] , rind «ճգնաւոր» բառից՝ Ալիշան. Հին հաւ. 12 աղօթք, աղերս, աղաչանք և աղու, աղաւնի բառերի հետ։ Հիւնք. պրս. [arabic word] σxunda «թունաւոր մեծ սարդ» II Pe-dersen, Հայ. դր. լեզ. 226 դ ածանցով յն. πλαναω «մոլորիլ, շեղիլ»։


Աղբ, ոց, ից

s.

excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.

• . ո հլ. (յետնաբար ի հլ.) «աղտեղու-թիւն, կըղկըղանք» ՍԳր. Ագաթ. որից աղ-բանոց Ոսկ. աղբաբոյն որովայն «քաղիրթ կամ աղիք» Մանդ. աղբիք «աղբ թափելու տեղ» Եփր. յոբ (ներգ. յաղբիսն ձևով. հրտր. ՀԱ 1912, էջ 669) և աղբևք «աղբանոց» ՍԳր. (երկուսն էլ գործածուած միայն անեզաբար. յետնաբար ունինք նաև աղբիւս, աղբիւոք. աղբիս, աղբևս, աղբիսք ձևերը՝ որոնք յառաջ եկած են աղբևք կամ աղբիք բառերի հայցա-կանը (աղբևս, աղբիս) ուղղական դարձնելով (հմմտ. չորք-չորս) և նրանից էլ նոր յոգնա-կի կազմելով (աղբիւսք, աղբիսք), զաղբիս մեծացուցանել «ուտելիքով փորը տկռեցնել» Լաստ. յե. աղբախուղբ «աւելած ժեխ» Փիլ. էջ 199. աղբել թրքել (ոչխարի կամ մարդու) (չունին բառարանները) Ուռհ. 141, 295. «հո-ղը աղբով պարարտացնել» Վստկ. աղբեղէն «ոչինչ, անարժեք, Պլ. քաքէն բան» Ա. մակ, բ. 62. աղբագոյն (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. աղբոց «արտաքնոց» Ճառընտ. աղբին «աղբով պարարտացրած (հող)» Վստկ. աղբահար «աղբանոց» (նոր բառ). ա-ռանց յօդակապի՝ աղբկուտոց Յայսմ. կըրկ-նութեամբ՝ աղբաղբուտ «աղբոտ» Ոսկիփ. թերևս նաև աղբաղբուկ կամ աղբղբուկ (գրուած նաև աղաբղբուկ) (ՀԲուս. § 48) անստոյգ բառ. Գաղիանոս գործածում և մեկնում է հետևեալ ձևով. «Եւիս-բու. աղբղբուկ» կամ «Ալշփոյ. աղբըղ-բրկի հունդ, ապամ կոմաճի», Ստ. Կամեն. հասկանում է «valeriana բոյսը». ՆՀԲ «աղտ պղնձոյ և այլոց իրաց... 2. անուն խոտու». ըստ ՋԲ «valeriana. 2. մետաղի կղկղանք?», ըստ ԱԲ «հանքերու աղտ, դիրտ. 2. բժշկա-կան արմատ մը ծաղիկն անուշահոտ, տճկ, քէտի օթու». Վրուրի Որմզդանայ Բուրաս-տանք, Ա. տող 27 աղբղբուկ «հաւու ծիրտ»։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն ունի Նորայր, Արևել. մամուլ 1879, էջ 60, Ման-կավրժ. թերթ 1879, յունիս, էջ 18, Հայկ. բա-ռաքնն. էջ 104 և Մասիս 1880 յուլ. 4, որոնց մէջ հերքելով «աղտ, դիրտ և ծիրտ» ենթա-դրական նշանակութիւնները, հիմնւում է Գա-ղիանոսի «իւիսբու, ալշփոյ» հոմանիշների վրայ. եւիսբու բառը հասկանում է յն. ի-վի՛սքօս, լտ. hibiscum, որ է ֆրանս. guima-uve, տուղտ, տճկ. կիւլհաթէմ։ (Բայց նկա-տում եմ, որ թէև յն. ἱβίσϰος բառը Bailly, Dict. gr. fr. 6-րդ տպ. էջ 956բ և A. Aεγ-οανδιον λες, νεοελλην. ϰαὶ γαλλιϰον, Pars, էջ 382 ա ռնում են ֆր. guimauve, որ է տուղտ, բայց նրա հոմանիշ լտ. hibiscum բառը Ouicherat, Dict lt.-fr. 47-րդ տպ. էջ 620 մաճին) և հյ. բաղբաք։ Նորայրին պատաս-խանում է Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24, որ մերժում է տուղտը և հաստատում va-leriana officinalis. բոյսի անունն էլ (աղբ բառից) աղիքների ճճիները արտաքսելու յատկութիւնից առնուած է համարում։ Եւիս-բու ձևը առաջարկում է կարդալ ել իսրուն, որ է Պլինիոսի, Դիոսկորիդեայ, Գաղիանոսի և Մեսուէի ասարոնր. իրօք էլ այս բոյսը իր բարկ հոտի համար հներից ոմանք նմանեցրել էին valeriana-ին։ Ըստ Բենսէ, Ազգ. հանդ. ե. 19 Բուլանըխում աղբաղբուկը «sisymbrium Sophia» բոյսն է. ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 19բ Շիրակում և Սիփանում նշանակում է «ցանցառ, բարակ ոստերով, դեղին ծաղկով բարձր խոտ, որից տան աւե են շինում»։


Աղեղն, ղան, ղանք, ղանց

s.

bow;
arc of a circle, arch;
— երկնից, rainbow;
այր աղեղան, archer.

• , ն հլ. (սեռ. աղեղան) «նետ նե-տելու գործիքը» ՍԳր. Եղիշ. «ծիածան» ՍԳր Ոսկ. «բուրդ կամ բամբակ գզելու գործիք» Վստկ. որից գեղեցկաղեղն Խոր. աղեղնա-ւոր ՍԳր. Եղիշ. աղեղնել «բամբակը գզել» ԱԲ. դիպաղեղն Խոր. քաջաղեղն Խոր. Մագ. հաստաղեղն Խոր. աղեղնակապարճ Ոսկ. Բուզ. աղեղնադրօշ Մեսր. եր. տտաղեղն «մի տեսակ թռչուն» Լաստ. աղեղնաբանել «ընդ-դիմաբանել» Թէոդ. մայր. Գնձ. աղեղնաձև (նոր բառ)։


Աղերս, ի, ոյ, ից

s.

supplication, petition, deprecation, entreaty;
— արկանել, — մատուցանել, յ— մատչել, to supplicate, to implore, to pray, to request.

• , ո և ի հլ. «աղաչանք, պաղա-տանօ» ՍԳր. Ոսկ. ես. «գութ, ողորմութիւն» Սեբեր. (յաղերս ածիլ կամ խոնարհեցուցա-նել «աղաչելով ողոքել» ոճի մէջ), «չքմե-ղութիւն, ջատագովութիւն» ՍԳր. Ոսկ. «մէ-կի սիրտը շահելու համար տրուած ընծայ, նուէր» Խոր. Նար. «յարաբերութիւն» Ոսկ-Եբր. Հռութ. «աղաչական, մեղմ (ձայն)» Եփր. ել. Եղիշ. որից աղերսել ՍԳր. աղեր-սալից Եզն. աղերսական Ոսկ. ես. աղերսանք Ոսկ. ոճով ասւում է յաղերս անկանիլ, յաղերս մատչիլ, աղերս լինել, աղերս արկանել «ա-ղաչել»։ Նոր բառեր են աղերսագին, աղեր-սագիր, աղերսախառն ևն։


Աղի, աղւոյ

adj.

salt, saline, brackish;
cf. Աղիք.

• (սեռ.-ւոյ,-եաց) «փորոտիք». քիչ անգամ է գործածւում եզակի. ինչ. «Քուն ա-ռողջութեան ի վերայ չափաւոր աղւոյ». Սի-րաք. լդ. 24. սովորաբար յոգնակի գործա-ծութեամբ՝ աղիք ՍԳր. Ագաթ. (այսպէս են նաև հյ. ընդերք, յն. σπλάγγνα, έντερα, լտ. exta, viscera, սանս. jathárāni ևն. հմմտ. Meillet MSL 17, 18)։ Ածանցման մէջ մտնում է 4 ձևով.-1. աղե-ինչ. աղե-կէզմ, Լմբ. պտրգ. աղեխարշ Բրս. մրկ. Լմբ. պտրգ. աղեկոտոր Յհ. կթ. աղեցաւ «սիրտը ցաւած, վշտահար» (նորագիւտ բառ) Ուսպ. էջ 328 (Հանապազ աղեցաւ և լերդախոց լինելով), 2. աղէ-. այսպէս են գրւում նաև նախորդները յետնաբար. 3. ա-ղի-. միայն աղիկամի Եւս. քր. բայց սովո-րական է բառավերջում. ինչ. նեղաղի «նրբաղիք» Նիւս. կազմ. ըստ Լեհ. փքաղիք Փիլ. լին. նախաղի Սոկր. (ուրիշ է աղիո-ղորմ՝ աղ բառից). 4. աղ-. աղախարշանք «սրտի կսկիծ, խշխշուք» Ոսկ. Եբր. ա. ա-ղախարշումն Ճառընտ. գարաղութիւն Պղատ. տիմ. աղապատանք «գութ, սէր» Փիլ. ի-մաստ։ Աղիք նշանակում է նաև «նուագա-րանի լար» Սեբեր. «Օրհնեցէք զՏէր սաղմո-սարանաւ և ջնարաւ և աղեաւ»։ Աւս նշանա-կութիւնը յառաջ է եկած նիւթի պատճա-ռաւ։ Որից տասնաղի «10 լարանի քնար» Սղ. եօթնաղի Փիլ. քաղցրաղի Ոսկ. յհ. ա. 1. բազմաղի «բազմալար» Եփր. համաբ. աղէ-գէտ «նուագել իմացող» Ագաթ. աղեպատ «քնարի բարակ ծայրը՝ որի վրայ հանգչում են թելերը» ԱԲ. աղեյարմար «յարմարաւոր լարերով, լարերը յարմարած» Նար. աղե-մատունք «քնարի լարերի վրայ շարժող մատներ» ԱԲ. աղեբախք «քնարահարու-թիւն» Յհ. կթ։ Նոյնպէս «աղեղի լար կամ աղեղ», որից աղեներգործութիւն «նետա-ձգութիւն» Պիտ.։ Աղիքր համարուած է նաև գութի կայան. «Արդարն ողորմի անասնոյ իւրում. աղիք ամբարշտաց անողորմ են» ՍԳր. որից «գութ, ողորմութիւն, սիրելի գա-ւակ» ՍԳր. այսպէս և յն. σπλάγχνα, լտ. viscera «աղիք, գութ, սիրելի զաւակ», σπλαγχνιζω «գթալ, կարեկցիլ»։ (Այժմ այս իմաստները տրւում են թոքերին. ինչ. ռմկ. ջիգար)։-Աղիկամի, աղիկամութիւն «ա-զատ, ինքնակամ» Եւս. քր. ա. բառերի մէջ աղիք առնուած է իբր «անձ»։-Նոր գրա-կանում կազմուած ձևեր են աղեթափութիւն, աղեխորով, աղեկապ, աղեկիզիկ, աղեկը-տուր։


Աճառ, աց

s.

cartilage, gristle;
soap;
cf. Օճառ.

• . ի-ա և ո հլ. «սապոն կամ այս նը-պատակին ծառայող օշնան խըտո. օճառա խօտ, saponaria officinalis L» ՍԳր. Կոչ. 305 (սեռ. աճառոյ). Լմբ. մատ. 93, 376 (գրծ. ա-ճառաւ, աճառօք, այլ ձ. օնառօք), 136, 167 (գրծ. աճառօվ), Նար. Մխ. Երեմ. որ և օնառ «սապոն» Եսթ. բ. 3. Մաղաք. գ. 2. Դան. ժգ, 17. Եղիշ. հյր. մեր 199. Լծ. ար. կամ ոճառ (գրծ. ոճառաւս) Լմբ. մատ. 500. յաջորդից զանազանելու համար արդի գրականում ըն-դունուած է միայն օճառ ձևը, որից օճառա-խոտ, օճառացում (saponification) նոր բա-ռերը։


Ամբաստան, աց

s.

accuser, informer, plaintiff, complainant, prosecutor.

• , ի-ա հլ. «դատախազ, մէկի դէմ դատ պահանջող, չարախօս. 2. պահան-ջուած դատը, չարախօսութիւն» ՍԳր. Ոսկ. որից ամբաստան լինել կամ ամբաստանել «դատարանը գանգատ տալ, չարախօսել» ՍԳր. Ոսկ. ամբաստանութիւն ՍԳր. Եղիշ. Նոր գրականում ամբաստանեալ «դատի կանչուած անձը», ամբաստանագիր, ամբաստանական, ամբաստանիչ ևն։ Կիր. էջ 18 ունի աւելի պարզ մի ձև՝ ամբաստ լինել «ամբաստանել», բայց թուի թէ շինծու է։ (Այլ է Սոկր. 36 ամ-բասացեալ. «Թուիմ ոմանց աստ ամբասա-ցեալ». յոյն բնագիրն ունի ἀπεχβάνεσβαι «ա-տելի լինել», որից յայտնի է՝ որ բառը պէտք է ուղղել բամբասացեալ)։


Ամէն, ամենի, ից

adj.

cf. Ամենայն;

• , յետնաբար նաև հոլովուած՝ ի հլ. այս բառը խօսքի սկիզբը գրուելով (կըրկ-նեալ կամ ոչ) նշանակում է «ճշմարիտ, ի-րաւամբ, արդարև». Ամէն ամէն ասեմ «ճըշ-մարիտ եմ ասում» (77 անգամ գործածուած Աւետարանում. Ս. Գրքի միւս մասերը չու-նին)։ Խօսքի վերջը դրուելով՝ ամէն նշանա-կում է «այո՛, այդպէս է և այդպէս թո՛ղ լի-նի» (4 անգամ Հին կտակարանում, 36 ան-գամ Նոր կտակարանում, որոնցից մէկը մի-այն Աւետարանում, այն է Մտթ. զ. 13)։ Եր-բեմն էլ թարգմանուած է հյ. եղիցի (կամ կրկնեեալ). ինչ. Օր. իէ. 16=26, Թիւք ե. 22։ Իբր գոյական՝ ամէն նշանակում է «ճշմար-տութիւն». Այսպէս ասէ ամէնն. Յայտ. Գ. 14։

• = Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։

• Հներից Խոսր. 10 մեկնում է. «Ամէնն եբրայեցի բարբառով այո՛ և արդարև». դարձեալ էջ 115 «Յեբրայականէն ի մերս ամէնն եղիցի թարգմանի. ասի և է և ստոլգ և ճշմարիտ»։ Լամբրոնացին. Մատ. էջ 182 դնում է յոյնից (տե՛ս վա-րը՝ Պռօսխումէ). բայց բուն նշանակու-թեան ծանօթ է. «Ամէն. այսինքն թարգ-մանեաւ և է. թէ զոր ինչ ասացեր օրհ-նութիւն... այդպէս է ճշմարիտ և է միշտ օրհնութեան արժանի» (անդ՝ էջ 268)։ նորերից ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան (տե՛ս վերը), յետոյ ՆՀԲ։ Բառիս վրայ


Ամէն

adv.

amen, so be it, verily, truly, certainly, positively.

• , յետնաբար նաև հոլովուած՝ ի հլ. այս բառը խօսքի սկիզբը գրուելով (կըրկ-նեալ կամ ոչ) նշանակում է «ճշմարիտ, ի-րաւամբ, արդարև». Ամէն ամէն ասեմ «ճըշ-մարիտ եմ ասում» (77 անգամ գործածուած Աւետարանում. Ս. Գրքի միւս մասերը չու-նին)։ Խօսքի վերջը դրուելով՝ ամէն նշանա-կում է «այո՛, այդպէս է և այդպէս թո՛ղ լի-նի» (4 անգամ Հին կտակարանում, 36 ան-գամ Նոր կտակարանում, որոնցից մէկը մի-այն Աւետարանում, այն է Մտթ. զ. 13)։ Եր-բեմն էլ թարգմանուած է հյ. եղիցի (կամ կրկնեեալ). ինչ. Օր. իէ. 16=26, Թիւք ե. 22։ Իբր գոյական՝ ամէն նշանակում է «ճշմար-տութիւն». Այսպէս ասէ ամէնն. Յայտ. Գ. 14։

• = Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։

• Հներից Խոսր. 10 մեկնում է. «Ամէնն եբրայեցի բարբառով այո՛ և արդարև». դարձեալ էջ 115 «Յեբրայականէն ի մերս ամէնն եղիցի թարգմանի. ասի և է և ստոլգ և ճշմարիտ»։ Լամբրոնացին. Մատ. էջ 182 դնում է յոյնից (տե՛ս վա-րը՝ Պռօսխումէ). բայց բուն նշանակու-թեան ծանօթ է. «Ամէն. այսինքն թարգ-մանեաւ և է. թէ զոր ինչ ասացեր օրհ-նութիւն... այդպէս է ճշմարիտ և է միշտ օրհնութեան արժանի» (անդ՝ էջ 268)։ նորերից ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան (տե՛ս վերը), յետոյ ՆՀԲ։ Բառիս վրայ


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

• , ո հլ. «խորտիկ ի մսոյ կամ յոր-սոյ, ծուծ կենդանեաց» (ՆՀԲ), «փափուկ մասն ինչ երէոց կազմեալ համեմիւք՝ իբր ուտեստ ազնիւ» (ՋԲ), «ուլ, վայրի որսերու ձագ, փափուկ ուտելիք անոնցմէ» (ԱԲ)։ Գոր-ծածուած է միայն երկու անգամ. Եդին ա-ռաջի նորա (Արշակ թագաւորի) միրգ, խըն-ձոր, վարունգ և ամիճ. Բուզ. Ե. 7. Սնեալք էին (հայ ազնուական տիկինները) ուղղովք կուարակաց և ամճովք երէոց. Եղիշ. ը։ Այս օրինակներից երևում է որ ամիճը մի տեսակ փափուկ և ազնուական ուտելիք է. առաջին տեսակ, բայց այս ենթադրութիւնը կասկա-ծելի է դառնում, երբ քիչ յետոյ Բուզանդ ա-ւելացնում է «Ջդանակն... որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել». այս կամը ցոյց է տալիս, որ պտուղ և ամիճ տարբեր բաներ են։ Երկրորդ օրինակից բաւական ճշտւում է իմաստը՝ իբրև երէի մսով պատրաստուած մի տեսակ ուտելիք։ Այս իմաստին համա-պատասխան է նաև ամիճ բառից կառմուած ամճաբեր «խոհարար» բառը. Ոսկ. մ. գ. 17. «յամճաբերացն և խոհակերացն =յն. ὄφοποιός «խոհարար». նոյնը նաև Ոսկ. կող. 532։


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

• «մի տեսակ զգեստ է» Յես. է 21 Տեսի յաւարին ամղան մի նկարէն (եբր. [hebrew word] ardereϑ «վերարկու», յն. Ֆιλή «լեշկ մաշկ, մի տեսակ պարսկական գորգ»). այս բառը բացատրելով Եղիշ. յես. էջ 174՝ մեկնում է «ասրեղէն հանդերձ». Ստեփ. ւեհ կարդում է ամաղան. Ս. Գրքից դուրս գըտ-նում եմ բառիս համար երկու օրինակ ևս. Ամղանք տարածեալք. Ոսկ. ճառք 364. Զգա-հոյսն, զամղանսն, ղառտնին զդենլիսն. Ոսկ ճառք 471։


Ամուսին, սնի, սնոյ, աց

s.

consort, husband;
wife, spouse.

• , ո հլ. «կնոջ մարդը կամ մարդու կինը» ՍԳր. ածականի պէս գործածուած է երկու տեղ. Ի վերայ առն իւր ամուսնոյ. Յո-վէլ ա. 8. Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ իւրոյ. Եղիշ. 1. «2. հասակակից, ժամանակա-կից» նշանակութեամբ ունի Փիլ. այլաբ. և ել. ա. 1. որից ամուսնանալ «կարգուիլ» ՍԳր. Եզն. «մերձաւորիլ» Օր. իբ. 13. Եդն. ամուս-նակից «մէկի կինը, ամուսինը« Ոսկ. յհ. բ. 17 ամ'ուսնասէր Ագաթ. ամուսնաւոր Եզն Բուզ. Ոսկ. ամուսնութիւն «կարգուիլը» ՍԳր. «զուգաւորութիւն» Ոսկ. Վեցօր. Կոչ. Եզն. վա-ղամուսնիք բարք «կանուխ ամուսնանալը» Եւս. քր. ա։


Արական, ի, աց

adj. gr.

male;
masculine;
—ք, cf. Առականք;
—թիւ, odd;
— or արեկան, jaundice.

• = Արաբ. [arabic word] irqān, որ Կամուսի ա-րաբերէն ընդարձակ բառարանը (թրք. թրգմ. Բ. էջ 863) ա՛յսպէս է մեկնում. «Մե տե-սակ կարմիր ծառի անուն է, որ թրք. գըզըլ աղաճ կոչուածն է. նաև նշանակում է հի-նաւ. նաև նշանակում է քրքում. նաև նշա-նակում է աղբերաց արիւն կոչուած դեղը. նաև նշանակում է մի տեսակ հիւանդութիւն՝ ռր բոյսերին է պատահում, նրանց հիւթն է ապականում, դեղնեցնում և անպիտանաց-նում է. և թրք. սաէ «ցորենի դեղնախտ» է կոչւում. այս հիւանգութիւնը մարգոց էլ է պատահում և կոչւում է նաև araqān, iriqan. nrūcān arq. arqān, urāq, yurqan և սա շատ ծանօթ մի բառ է. բժշկութեան մէջ յայտնի է yarqān ձևով և տճկ. կոչւում է սարըլըգ «դալուկ»։-Բառը բնիկ արաբերէն է և թէև Կամուսը վերի հատուածում ❇ arq «ան-քուն մնալ» արմատի տակ է դնում, բայց այս յայտնապէս սխալ է։ Բառը ծագում և ևեմական ❇ [arabic word] yrq «կանաչ» արմատից (ինչպէս ուղղում է յետոյ նաև Կամուսը՝ հտ. Գ. էջ 69), որին պատկանում են նաև ասուր. arāqu «կանաչիլ, դժդունիլ», amur-riqanu «դալուկ», ասոր. [syriac word] mriqanā, եբր. [hebrew word] yeraqōn «դալուկ», արաբ. [arabic word] ︎ irqān «հինա, քրքում» կամ բայական գոր-ծածութեամբ «մազին, միրուսին հինա դնել, քրքում քսել, դեղին ներկել» (տե՛ս Կամուս. թրք. թրգմ. Գ. էջ 639)։-Աճ.

• ՆՀԲ մեկնում է պրս. էրէքան, էրաքան, եբր. էրաքօն։ Karst, Յուշարձան, էջ 402 թրք. yarakan «դալուկ» և սումեր. ara «դեղին» բառերի հետ։


Արդ

conj. adv.

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

• kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։


Արդն, դունք

s.

lance, spear.

• Lagarde, Arm. Stud. § 243 ՆՀԲ-ի բե-րանն է դնում յն. άρδίς «նետի սուր ծայրը, խթան» բառի համեմատութիւնը և էջ 167 ընդունում է իբրև ստոյգ։ Այս մեև-նութիւնն ունի նաև Հիւնք։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 յն. άρδις բառին աւելաց-նում է նաև հիռլ. aird «ծայր» (այսպէս նաև Boisacq 15), բայց չի ընդունում հայ բառի համեմատութիւնը՝ ձայնական օրէնքների անհամաձայնութեան պատ-ճառով. (սպասելի էր ըստ օրինի *արտ)։ Նոյն հեղինակը իր Arm. Gram աշխա-տութեան մէջ բնաւ չէ իսկ յիշած այս համեմատութիւնը։ Seheftelovitz BВ 29. 29 լտ. radius «գաւազան» բառի հետ։ Թեռեարեան, Կարնամակ, ծանօթ. 19, 132 և Արիահայ բռ. 43 պհլ. արտիշ-տար բառի մէջ ուզում է տեսնել արդ ձևը և բառը մեկնել իբրև «տիգաւոր զօրք», միևնոյն ժամանակ արդն և աշ-տեայ իրար է միացնում։ Petersson KZ 47, 245 լիթ. ardai, ռուս. peль, լտ. assar, assis բառերի հետ, որոնք նշա-նակում են «ձող, գերան, տախտակ ևն»։ Pokorny 1, 84 ընդունում է առաջին համեմատութիւնը, բայց միւսները մեր-ժում. է։


Բարձ, ից

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

• , ի հլ. «գլխի տակ դնելու բարձ» Մրկ. դ. 38. Եղիշ. «նստելու բարձ, որ պա-տուի նշան էր» Ղուկ. ժդ. 8. Գ. մակ. ե. 8. «պատուի աստիճան» Ագաթ։ «նաւի նստա-րան» Ճառընտ. «եռանկեան խարիսխը՝ որի վրայ նստում է եռանկիւնը» Պղատ. տիմ. «մարմնի բարձք, երանք, ազդր (հմմտ. նըս-տոյ տեղի)» ՍԳր. Եւս. քր. այս բոլոր նշանա-կութիւններն էլ յառաջացել են առաջինից։ Ո-րից բարձկնեար Եզեկ. ժգ. 18, 20. բարձըն-տիր Ղկ. ժդ. 7. բարձերէց Բուզ. գ. 9. Ղուկ. ի. 46. բարձառու Եւս. քր. բարձակից «սեղա-նակից» Մտթ. ժդ. 9. Ղուկ. ժդ. 10. «աթոռա-կից» Եւս. քր. բարձաձգութիւն Մծբ. նախա-բարձութիւն Շիր. երկայնաբարձ «սրունքները երկար» ԱԲ. բարձոսկր (նոր բառ) ևն։


Բաւիղ, աւղի, ղաց

s.

maze, labyrinth.

• Լծ. նառ. մեկնում է «բաւիղ. քիւ տեղի. կամ շինուած պատուածով»-Հին բռ. «բաւիղ, բաւեղ, բաւակ, բաւղակ կամ բողակ. շինուածք ինչ կամ առոյգ (ա-ռուք) մանուածոյք, ստուերական»։ Սը-րանից է, որ ՀՀԲ և սրա անմիջական հե-տևողը ՓԲ, մեկնում են բառս իբրև «քիւ, քարանձաւ, պարսպապատ լեռ»։ Հիւնք. հանում է Բաբելոն բառից։ Պա-տահական նմանութիւն ունի լտ. papilio «վրան», որից ֆրանս. pavillon։


Բեզակ

s.

sun;
light;
thunderbolt.

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Ալիշան, Հին հա-ւատք, էջ 85, յիշում է Միջին Ամերիկայի Չոլոյ ցեղի լեզուով բեզէա «արեգակ», որի նմանութիւնը բոլորովին պատահա-կան էս